23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի կենտրոնում՝ Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ՝ անմիջապես կանգառի հարևանությամբ, գործում է «Կամբատ» խանութը, որտեղ որսորդական հագուստի և պարագաների հետ մեկտեղ՝ վաճառվում են նաև ԱՄՆ և ռուսական բանակի զինվորական ու ոստիկանական հագուստ և աքսեսուարներ: Փորձեցինք ճշտել, թե որքանով է դա թույլատրելի և նպատակահարմա՞ր է մասնագիտական խանութի տեղակայումը քաղաքի կենտրոնի բանուկ հատվածում:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խանութը միայն որսորդական իրեր է վաճառում և կապ չունի ՊՆ-ի հետ:
Մանրամասներին տեղեկանալու նպատակով դիմեցինք նաև «Կամբատ» խանութի տնօրինությանը: Այնտեղից հայտնեցին, որ խանութը մասնավոր է և որևէ գերատեսչության չի պատկանում:
Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք կան ՀՀ ԶՈՒ համազգեստներ, մեզ հավաստիացրին, որ իրենք վաճառում են միայն ՀՀ ոստիկանական և այլ երկրների զինվորական համազգեստներ՝ մասնավորապես ամերիկյան, ռուսական, վրացական, իսկ հայկականից միայն զինվորական աքսեսուարներ են: Իսկ թե ինչքանո՞վ է դա թույլատրելի, որևէ կառույցից հնարավոր չեղավ պարզել:
Իսկ թե ինչպե՞ս է պատահել, որ նման «նեղ մասնագիտական» բուտիկը հայտնվել է զբոսայգու մեջ, պարզաբանեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Հարցին, թե ո՞ւմ է պատկանում խանութը, Արթուր Գևորգյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ, այն սեփականություն է, իսկ այն հարցին, թե որքանով է նպատակահարմար այգու բանուկ հատվածում նման վաճառքի սրահի տեղակայումը, վերջինս նշեց, որ նպատակահարմարությունը քաղաքապետարանը չի որոշում և զինվորական հագուստի վաճառքը օրենքով չի արգելվում, ուստի իրենք չեն կարող արգելել օրենքով թույլատրվածը:
Սեդա Ավետիսյան
Ս.թ. սեպտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցում է եվրոպական երկրների ցամաքային զորքերի հրամանատարների ամենամյա համաժողովին: Միջոցառմանը, որն անցկացվում է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի հովանու ներքո, մասնակցում է ավելի քան 40 պետության ներկայացուցիչ:
«Ցամաքային զորքեր-2020» խորագրով համաժողովը նպատակաուղղված է միջազգային ճգնաժամերին արձագանքելու հարցերում զինված ուժերի ներգրավվածության և պատրաստականության շուրջ կարծիքների փոխանակմանը` ի նպաստ փոխըմբռնման բարձրացման, համագործակցության զարգացման և տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման:
ՀՀ պաշտպանության նախարարություն
Այսօր առավոտյան Պռոշյան փողոցում հավաքված «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից խաբված բնակիչներին մոտենալով՝ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է զբաղվել խնդրով և երկու օրվա ընթացքում պատասխան տալ :
«Ձեզ էլ նամակով մի քանի անգամ դիմել ենք. էս ժողովուրդը չգիտի՝ ում հավատա, ստելով, խաբելով որքա՞ն կարելի է, մենք մեղք չե՞նք, պարոն նախագահ, մեր հույսը դուք եք»,- նշել են բնակիչները:
Սերժ Սարգսյանը հորդորել է նրանց հանգիստ խոսել և խոստացել է զբաղվել այդ հարցով:
Հավաքվածները պահանջել են նախագահից հստակ ժամկետներ ասել, քանի որ արդեն 10 տարի տարբեր ատյաններից միայն խոստումներ են լսում։
«Ես չեմ հասկանում, ձեզ առաջին անգամ եմ տեսնում, ի՞նչ եք ասում 10 տարի, կգաք, կզբաղվենք. էսօր կամ վաղը»,-հակադարձել է Սերժ Սարգսյանը:
«Տոնուս»-ից տուժածները որոշել են սպասել ևս 2 օր և պատասխան չլինելու դեպքում՝ նորից դիմել նախագահին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ երեկոյան ժամանել է Երևան:
Ինչպես տեղեկանում ենք նրա Twitter-յան էջից, սեպտեմբերի 16-ին Ուորլիքը Երևանում մի շարք հանդիպումներ է ունենալու Հայաստանի կառավարության անդամների հետ:
Ըստ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Ալբերտ Գ.-ի հաղորդման` ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները իրեն պատճառել են մարմնական վնասվածքներ:
2014թ. օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից իրազեկում է ստացվել Կոտայքի քննչական բաժանմունք այն մասին, որ հիշյալ բաժանմունքում քննվող քրեական գործով ձերբակալված Ալբերտ Գ.-ի մարմնի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:
ՀՀ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Ալբերտ Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իրեն մարմնական վնասվածքներ պատճառել են ՀՀ ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
«Ձուկը գլխից է հոտում» ժողովրդական հայտնի իմաստությունը բավականաչափ բնութագրական է Թուրքիայում այլատյացություն երևույթը և դրա դրսևորումները ներկայացնելու համար: Սեփական արմատների վերաբերյալ այդ երկրի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտնի հակահայ հայտարարությունը դեռևս նախընտրական շրջանում ոչ այլ ինչ էր, քան այլատյացության անթաքույց դրսևորում, որի ազդեցությունն ու առավել ընդլայնումն, անկասկած, ժամանակի ընթացքում առավել լայն մասշտաբներ կընդգրկի ինչպես թուրքական իշխանությունների, այնպես էլ առանձին հասարակական շրջանակների միջավայրերում:
Իսկ նման ենթադրություններին միս ու արյուն են տալիս հակասեմականության օրեցօր աճող դրսևորումները Թուրքիայի տարածքում: Նույն նախընտրական շրջանում նույն Էրդողանը որևէ հնարավորություն ձեռքից բաց չէր թողնում բարձրագոչ, վերամբարձ հայտարարություններով հանդես գալու՝ ի զորակցություն Գազայում պաղեստինցի եղբայրական ժողովրդի կրած տառապանքներին և ընդդեմ «ցեղասպան» Իսրայել պետության, նրա իշխանությունների «անմարդկային» գործողությունների: Թուրքիայի իշխանական վերնախավի նման հռետորաբանության արտացոլանքը պարզորոշ երևում է թուրքական հասարակության շրջանում:
Վերջին օրերին արձանագրված առնվազն երկու միջադեպ վերոնշյալի անշեղ վկայությունն են: Այսպես, Ստամբուլի Թահթաքալե արվարձանային բնակավայրում բջջային հեռախոսների խանութի սեփականատերը խանութի ցուցափեղկին կախել է մի հայտարարություն, որտեղ նշվում է «հրեա շներին» սպասարկելուց հրաժարվելու մասին. այս միջադեպն, ինչպես և սպասվում էր, լայն արձագանք է ստացել հրեական համայնքների շրջանում ամբողջ աշխարհում:
Մեկ այլ օրինակ. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» մոտ կանգնած հայտնի քաղաքագետ Ֆարուկ Կոզեն «YeniAkit» կառավարամետ թերթում հեղինակած իր սյունակներից մեկում կոչ է անում թուրքական իշխանություններին՝ հատուկ հարկ սահմանել այդ երկրում բնակվող հրեաների համար՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված ավերածությունները վերականգնելու նպատակով՝ ընդգծելով, որ Թուրքիայի, ինչպես նաև այլ պետությունների հրեաները պետք է պատասխան տան Իսրայել պետությանը ցուցաբերած իրենց աջակցության համար:
Իսկ Թուքիայում տեղի ունեցող գործընթացներն ու իշխանական վերնախավի վարքագիծը ցույց են տալիս, որ չնայած տվյալ դեպքում համաշխարհային և Թուրքիայի հրեական կազմակերպությունների կողմից նախագահ Էրդողանին ուղղված բաց նամակին, ընդհանուր առմամբ, նման կառույցների հակազդեցության փորձերը որևէ էական արդյունք չեն կարող ունենալ՝ ընդդեմ Թուրքիայում այլատյացության մթնոլորտի օրեցօր աճի:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն’ սեպտեմբերի 17-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում մշտադիտարկում կիրականացնի: Մշտադիտարկումը տեղի կունենա ադրբեջանական Գյուլիստան գյուղի ուղղությամբ:
Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենիբ Շարովը, Իրժի Աբերլեն, ինչպես նաև Բարձր մակարդակի կազմակերպման խմբի ներկայացուցիչ Մարկուս Ուիդմերը:
Հակառակ կողմից մոնիթորիգը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Խրիստո Խրիստովը և Բարձր մակարդակի կազմակերպման խմբի ներկայացուցիչ Թունջայ Սևիմը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, որտեղ մի քանի ամիս է կտրականապեդ դեմ են արտահայտվում սահմանադրական փոփոխություններին, թերևս մոռացել են իրենց ծրագրի մասին։ Իսկ ծրագրում, որով ԲՀԿ-ն մասնակցել է 2012-ի խորհրդարանական ընտրություններին և որն առայսօր տեղադրված է նաև կուսակցության պաշտոնական կայքում, «Քաղաքական կայունություն» բաժնում գրված է. «Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքների վրա խարսխված քաղաքական կայունության ապահովման նպատակով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեության հիմնական ուղղություններն են`
1. սահմանադրական փոփոխությունների համատեքստում համապատասխան օրենքների և այլ իրավական ակտերի ընդունմամբ իշխանության թևերի գործունեության հստակ կանոնակարգումը,
2. ժողովրդավարության զարգացման անհրաժեշտությամբ, ինչպես նաև ժամանակի պահանջով և պետության առջև ծառացած հիմնախնդիրների լիարժեք լուծմամբ պայմանավորված սահմանադրական հետագա բարեփոխումների իրականացումը»։
ԲՀԿ-ն ներկայումս դեմ է սահմանադրական փոփոխություններին, իսկ Սերժ Սարգսյանը, որր սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողն է, փաստորեն ինքն է իրականացնում ԲՀԿ նախընտրական խոստումը:
Հայկական ժամանակ
«Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող հայտնի «Շանգրիլա» խաղատանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խաղատան հաճախորդներից մեկի ահազանգի հետքերով մի խումբ զինված մարդիկ հավաքվել են խաղատան դիմաց՝ «ռազբորկա»-ի:
Մեզ հասած տեղեկություններով՝ խաղատան հաճախորդներից մեկին խիստ զայրացրել է այն փաստը, որ խաղատան սարքը ժամեր շարունակ խաբել է իրեն: Ըստ երևույթին, նա պրոֆեսիոնալ խաղացող է եղել և մի քանի ժամ սարքի կամ սարքերի վրա խաղալուց հետո տնօրինությանը դժգոհել է, որ թեև ինքն իր քայլերը ճիշտ է կատարում, սակայն սարքի հետ մի բան այն չէ և ինքն անընդմեջ կորցնում է իր կատարած խաղադրույքները: Խաղատան աշխատակիցները վստահ հայտարարել են, թե սարքը չի կարող խաբել և ամեն ինչ ճիշտ է: Սակայն աշխատակիցների հավաստիացումները չեն հանգստացրել իրեն խաբված համարող քաղաքացուն և վերջինս փորձել է այլ կերպ իր հաշիվները մաքրել խաղատան տնօրինության հետ՝ իր գումարները վերադարձնելու համար:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ խաղատան հաճախորդը զանգահարել է և կատարվածի մասին վրդովված պատմել իր համարձակ ընկերներին: Ավելի ուշ, խաղատան դիմաց հայտնվել են մի խումբ զինված մարդիկ և սկսել աշխատակիցների հետ «հաշիվներ մաքրել»՝ «լավ ախպոր»-ը խաբելու համար: Ու երբ «հյուրերի» և «Շանգրիլա»-ի աշխատակիցների խոսակցություններն սկսել են թեժանալ, անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել զանգահարել իրենց փրկչին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանին՝ Էդոյին, որպեսզի վերջինս հանդարտեցնի լարվածությունը: Սովորաբար Էդոն կարողանում է նման իրավիճակները խաղաղությամբ հարթել»,-գրում է «Ժողովուրդ»-ը:
Վերջին օրերին նորից պարենային ապրանքների թանկացումներ են եղել:
Մի շարք խանութներում մեր շրջայցի ժամանակ վաճառողները նշեցին հատկապես «Գրանդ Քենդիի» ապրանքատեսակների թանկացումները:
Խանութներից մեկի մենեջերը «Առավոտի» հետ զրուցում ասաց, որ «Գրանդ Քենդիի» առաքիչներն անցած շաբաթվա ընթացքում ինչ ապրանք որ բերել են, բոլորը 100 դրամ բարձրացած գնով են բերել:
100 դրամով թանկացել են նաև «Բարի Սամարացի» ընկերության արտադրած մսամթերքները: Խանութներից մեկում մեզ վստահեցրին, որ հենց մի ընկերություն թանկացնում է, նույն ապրանքն արտադրողներն էլ մի քանի հետո, գինը բարձրացրած են ապրանքն առաքում:
«Հիմա առայժմ «Բարի Սամարացու» երշիկեղենն ենք 100 դրամով թանկ վաճառում, բայց վստահ եմ, որ մյուսներն էլ հաջորդ անգամ թանկացրած կբերեն, սպասում ենք»,-ասել է խանութներից մեկի վաճառողուհին:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.