23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մոսկվայում ձերբակալված հայ գործարար Լևոն Հայրապետյանի ընկերն ու վստահված անձը՝ Նիցցայում բնակվող Մացակ Փոլադյանը, մեզ ասաց, որ ինքը երեք օր անցկացրել է Մոսկվայում և նախապես իմացել է, թե ինչ է սպասվում կայանալիք դատական նիստի ընթացքում: «Ես երեք օր է՝ Մոսկվայում էի, դատի օրից մեկ օր առաջ եմ վերադարձել Ֆրանսիա, նույնիսկ այնտեղ մեր ընկերները հարցնում էին՝ չե՞ս ուզում մեկ օր էլ մնալ՝ դատին ներկա լինես, ես էլ հրաժարվեցի: Պատկերացրեք այդ թատրոնը, բեմադրությունը, ռեժիսորը, ամեն ինչ նախօրոք կար, ստորակետերով գիտեի, իմ մնալն ու այդ անհաջող թատրոնը դիտելն անիմաստ էր»,-ասաց նա:
Նրա դիտարկմամբ՝ նպատակը շատ հստակ է՝ Լևոն Գուրգենիչին այնտեղ ֆիզիկապես ոչնչացնել. «Այդ հիվանդություններով նրան վաղուց պետք է հիվանդանոց տեղափոխած լինեին, բայց նույնիսկ դա չեն անում: Ամեն ինչ շատ հստակ է:
Ժամանակ
Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 16-20-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ:
Ըստ ԱԻՆ կայքի, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում` սեպտեմբերի 16-20-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Հ Նախագահի Սերժ Սարգսյանի հրամանագրով’ դադարեցվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Զախարյանի լիազորությունները:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Գերագույն ռադայի հաստատումից հետո, ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Եվրոպական խորհրդարանը և Գերագույն ռադան վավերացրել են Կիևի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.50-ին, Երևանի Թումանյան փողոցի թիվ 17 հասցեի դիմաց «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 15.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Ե-320»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Կոմիտասի զբոսայգու սկզբնամասում «Դեու-Տիկո» մակնիշի ավտոմեքենան հարվածել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 11-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Վայք քաղաքի գերեզմանատանը «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 136,6 կմ-ին «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Այսօր՝ ժամը 04:00-ի սահմաններում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանը: Նրա փախուստի փաստի առթիվ կենտրոնի քննչականում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածով:
Քննչական կոմիտեի տեղեկացմամբ, միջոցներ են ձեռնարկվում կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ:
Սուրեն Գաբրիելյանը ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 3-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից, զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ուորլիքը մտքեր են փոխանակեցին սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման ընթացքում արծարծված հարցերի շուրջ։
Զրուցակիցները կարևորել են հոկտեմբերին Ֆրանսիայի Նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կենտրոնական գրասենյակի շենքում կայացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամլո ասուլիսը:
Լրագրողների հետ զրույցում դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ իր համար այսօր յուրահատուկ օր է, քանի որ այսօրվանից մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային երկրորդ փառատոնը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 2014 — 2015 համերգաշրջանը:
Այսօր՝ ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի բացման արարողությունը,որը նվիրվում է Երևանի պետական համալսարանի 95 ամյակին:
Հատկանշական է, որ Երիտասարդական նվագախմբի հետ միևնույն բեմում հանդես կգան Բիթբոքսի հայկական ասոցացիայի ղեկավար Բագրատ Տերտերյանը և հանրահայտ դիջեյ Սուիչը:
Կներկայացվեն նաև Գաբրիել Պրոկոֆևի ձայնարկչի և նվագախմբի համար կոնցերտը և Մայլս Հենքոքի ձայնարկչի, բիթբոքսերի և նվագախմբի կոնցերտը,որոնք լինելու են պրեմիերա համաշխարհային մասշտաբով:
Սերգեյ Սմբատյանը նշեց նաև,որ միգուցե այս ֆորմատը անսովոր լինի հանդիսատեսի համար,սակայն իրենք ունեն շատ պրոֆեսիոնալ երաժիշտներ,որոնց շնորհիվ այն հետագայում դուր կգա հանդիսատեսին և, որ Եվրոպայում արդեն փորձարկվել և մեծ հաջողության է հասել դիջեյ-նվագախումբ համադրությունը: Իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն անակնկալ էր պատրաստել դասական երաժշտության սիրահարների համար՝արդեն սկսած սեպտեմբերի 16-ից հնարավորություն կլինի հետևել Երիտասարդականի,մասնավորապես՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացվող բոլոր համերգներին առցանց՝ուղիղ հեռարձակմամբ փառատոնի պաշտոնական կայքէջում՝www.akhif.am,ինչպես նաև նվագախմբի պաշտոնական էջում՝www.syoa.tv:
Իր հերթին Ռալֆ Յիրիկյանն ասաց. «Տեխնոլոգիաները կոչված են ծառայելու մշակույթին,որքան ավելի հաճախ կարողանանք տեխնոլոգիաները կիրառել մեր երկրի հենասյունը հանդիսացող ոլորտները սատարելու համար, այնքան ավելի մեծ հաջողությամբ մենք կկարողանանք պահել մեր ինքնատիպությունը»:
Փառատոնի ընթացքում կիրականացվեն նաև համերգներ,վարպետության դասեր և այլ միջոցառումեր:Ծրագրի շրջանականերում փառատոնը կհյուրընկալի թե՛ հռչակավոր և թե՛ երիտասարդ երաժիշտների: Փառատոնը կշարունակվի մինչև դեկտեմբերի 4-ը:
«Հայկական Վարկած»-ն ահազանգ է ստացել, որ Բյուրեղավանի թիվ 2 դպրոցի 2-րդ դասարանի աշակերտների ծնողներին պարտադրում են Հիսուսի մասին գիրք գնել, որի արժեքը 3000 դրամ է, որով, իբր, պետք է եկեղեցու պատմություն դասավանդվի:
Այն համընդհանուր անտեղյակությանը, որ հանդիպեցինք՝ հարցն ուղղելով պատկան մարմիններին, իրոք զարմանալի էր:
Նախ փորձեցինք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից ճշտել՝ արդյո՞ք տեղյակ են, թե ինչ գրքի մասին է խոսքը:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը նախ զարմացավ, ապա՝ խնդրեց կապ հաստատել Կոտայքի թեմի առաջնորդարանի հետ, այնտեղից էլ փոխանցեցին Աբովյանի թեմի առաջնորդ Զոհրապ քահանայի հեռախոսահամարը:
Նա նույնպես տեղյակ չէր, թե ինչ գիրք են առաջարկել դպրոցում, ըստ նրա, ամենայն հավանականությամբ, հայ եկեղեցու պատմության նոր դասագրքերի մասին է խոսքը:
Մեր այն դիտարկմանը, թե՝ եթե նույնիսկ այդպես է, որքանո՞վ է ողջունելի ազգային կրոնը քարոզող դասագրքի վաճառքը 3000 դրամով, Տեր Զոհրապը առաջարկեց ճշտել հրատարակիչներից: Շատ տարօրինակ պատասխան էր, ինչևէ.
Հարցը պարզաբանելու համար կապ հաստատեցինք նաև Կրթության և գիտության նախարարության հետ: Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեզ խնդրեց հարցն ուղղել Կոտայքի մարզի վարչության պետ Հովհաննես Կոստանյանին:
Վերջինս նշեց, թե առաջին անգամ մեզանից է լսում, որ նման բան կա:
Մեր այն հարցին, թե հայ եկեղեցու պատմության դասագրքեր բավական քանակով բաժանվե՞լ են դպրոցներում, Հովհաննես Կոստանյանը հավաստիացրեց, որ՝ այո:
Ի վերջո, ի՞նչ գրքի մասին է խոսքը, և ովքե՞ր են պարտադրել ծնողներին գնել նման գրքեր. չի բացառվում՝ դա որևէ աղանդի նախաձեռնություն է: Հուսով ենք, պատկան մարմինները հետևողական կլինեն:
Ա. Սարգսյան
Սեպտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ողջունելով ներկաներին, շեշտել է, որ Մայր բուհն ամուր կապերով կապված է հայոց բանակի հետ և ակտիվորեն մասնակցում է պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներին:
Իր ելույթում Սեյրան Օհանյանը կարևորել է բանակ-բուհ համագործակցությունը արատավոր երևույթների, փողոցային բարքերի դեմ պայքարի, ինչպես նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու գործում:
Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին է ներկայացրել ԶՈՒ ընդհանուր վիճակը, իրականացվող բարեփոխումները, խոսել է ազգային բանակի ներկայիս ձեռքբերումների ու առաջիկա անելիքների, առկա խնդիրների ու մարտահրավերների, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, ինչպես նաև կրթության և կադրերի պատրաստման ոլորտում բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարների շուրջ:
«Հայաստանը տարիներ առաջ կարողացավ պատվով հանձնել իրեն առաջադրված քննությունը` ԼՂ-ում հաղթանակով դուրս գալով պարտադրված պատերազմից: Այն հաղթանակները, որոնք մենք տարել ենք Արցախյան գոյամարտի ժամանակ, անկասկած, այսօր բազմապատկում ենք, որի վառ ապացույցներից մեկը հուլիս-օգոստոսյան վերջին դեպքերն էին»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ հայկական զինուժը լուրջ ուշադրություն է դարձնում սահմանների պաշտպանության խնդրին, ստեղծվել է համապատասխան պաշտպանական միջավայր և հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ ու Հայաստանում և Արցախում:
ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև դասախոսների և ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին բանակ-բուհ համագործակցության ընդլայնմանն ու հետագա ծրագրերին, սպառազինության համալրմանը, ԼՂ հակամարտության կարգավորմանը, զինծառայողների սոցիալ-կենցային պայմաններին և այլն:
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարի հրամանով բանակ-բուհ համագործակցության ընդլայնման, երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գերծում ներդրած ավանդի, ինչպես նաև ՀՀ անկախության տոնի առթիվ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ և ուսանողներ խրախուսվեցին պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ-ում սովորող և ծառայության ժամանակ աչքի ընկած ժամկետային զինծառայողներ, ովքեր էլ որպես խրախուսում պաշտպանության նախարարի կողմից ստացան տասնօրյա արձակուրդ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.