23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երբ Հիսուսը Փիլիպպոսի կառուցած Կեսարիայի կողմերը եկավ, իր աշակերտներին հարցրեց.
— Մարդիկ ի՞նչ են ասում Մարդու Որդու մասին. ո՞վ եմ ես։
Նրանք պատասխանեցին.
— Ոմանք կարծում են, թե Հովհաննես Մկրտիչն ես, ոմանք՝ Եղիա մարգարեն, իսկ ուրիշները՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը։
Հիսուսը հարցրեց նրանց.
— Իսկ դո՞ւք ինչ եք կարծում, Ո՞Վ ԵՄ ԵՍ։
Սիմոն Պետրոսը պատասխանեց.
— ԴՈՒ ՔՐԻՍՏՈՍՆ ԵՍ՝ ԿԵՆԴԱՆԻ ԱՍՏԾՈՒ ՈՐԴԻՆ։
Հիսուսը նրան ասաց.
— Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև դա քեզ հայտնողը մի մարդ չէր, այլ իմ Հայրը, որ երկնքում է։ Եվ ես քեզ ասում եմ, որ դու ժայռ ես, և այդ ժայռի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, որ մահն անգամ իր ամբողջ զորությամբ չկարողանա հաղթահարել։ Քեզ պիտի տամ երկնքի արքայության բանալիները, և ինչ որ կապես երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում, և ինչ որ արձակես երկրի վրա, արձակված պիտի լինի երկնքում։
(Մատթեոսի ավետարան 16:13-19)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Ասում են՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ ծավալվելիք պայքարում ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, համակարգելու է իր գործողությունները պաշտոնական Դամասկոսի հետ. համագործակցությունն իրականացվելու է երրորդ պետության հատուկ ծառայությունների միջոցով:
Չնայած դիվանագիտական հարթակում տարբեր մակարդակներում պաշտոնապես հետևողականորեն հերքվում է նման փոխգործակցության հնարավորությունն, այսուհանդերձ, նշված տեղեկատվության հավաստիությունը հաստատվում է միաժամանակ մի քանի պետությունների հատուկ ծառայությունների կողմից: Ավելին, նշվում են կոնկրետ օրինակներ, երբ ամերիկյան հետախուզության կողմից սիրիական զինված ուժերին են տրամադրվել հետախուզական տվյալներ Արաբական Հանրապետության տարածքում ԻՊ-ի ղեկավար կազմի հանդիպման մասին, ինչից հետո սիրիական օդուժը ռմբակոծել է տվյալ բնակավայրը:
Գոնե իմ կարծիքով, վերոնշյալ բնույթի ամերիկասիրիական համագործակցություն, ըստ էության, գուցե հնարավոր է ռազմարշավի նախնական փուլում, մինչդեռ մեծ հաշվով՝ այս արշավն ուղղված է նաև Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ: Ասել է թե՝ նման կերպ՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու հարցում իրավական հիմնավորման առկայության պայմաններում ԱՄՆ-ը ձգտում է «մեկ կրակոցով երկու նապաստակ որսալ»՝ մի կողմից ԻՊ-ի դեմ համաչափ պայքար իրականացնել Սիրիայում և Իրաքում, մյուս կողմից՝ վերջ դնել ավելի քան 3.5 տարի ապարդյուն շարունակվող սիրիական ճգնաժամի ընթացիկ փուլին՝ Բաշար ալ-Ասադի իշխանազրկմանն ուղղված գործընթացին:
Միևնույն ժամանակ, ԻՊ-ը հայտարարություն է տարածել, որով կոչ է արել Վաշինգտոնին և նրա դաշնակիցներին՝ հրաժարվել կառույցի դեմ իրականացվելիք գործողություններից՝ հակառակ դեպքում սպառնալով համարժեք պատասխաններ իրականացնել կոալիցիայի անդամ պետությունների դեմ արդեն մերձավորարևելյան տարածաշրջանից դուրս:
Այս դեպքում արդեն հնարավոր է՝ իրականություն դառնա իսլամականների շարքերում նախկինում հանդես եկած, ապա սեփական բնակավայրեր վերադարձած ԻՊ-ի բջիջների ակտիվացման գործընթացն, ինչի մասին արդեն տևական ժամանակաշրջան լուրջ մտահոգություն են հայտնում նաև ինչպես եվրոպական ու ամերիկյան փորձագիտական, այնպես էլ անվտանգության ծառայությունների շրջանակներ՝ արևմտյան բազմաթիվ պետություններում ահաբեկչական վտանգի աճի հետ կապված:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է հանձնաժողովի որոշմամբ 2014թ. մրցանակի արժանացած գիտնականներին՝ Ֆելիքս Ահարոնյանին, Իգոր Կարաչենցևին և Բրենթ Թալիին: Ֆելիքս Ահարոնյանն առաջադրվել է Լինչեի ազգային ակադեմիայի (Իտալիա) կողմից «Բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման մեջ առաջատար դերի համար»: Իգոր Կարաչենցևը և Բրենթ Թալին առաջադրվել են Հատուկ աստղադիտարանի (Ռուսաստան) կողմից «Տեղական տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար»:
Հանձնաժողովի նախագահն իր խոսքում նշել է, որ 2014թ. մրցանակի համար հանձնաժողովը աշխարհի տարբեր երկրներից ստացել է ականավոր գիտնականների և գիտական խմբերի 7 առաջադրում Ռուսաստանի Դաշնությունից (2 առաջադրում), ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Իռլանդիայից, Գերմանիայից, Ուկրաինայից: Վերոնշյալ երեք գիտնականների ընտրությունը կատարվել է ներկայացված բոլոր աշխատանքների ուսումնասիրության, ինչպես նաև անկախ գրախոսների կարծիքների հիման վրա:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացած գիտնականներին և հանձնել մրցանակները:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ
Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի մեծարգո՛ հաղթողներ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ահա արդեն երրորդ անգամն է, որ Հայաստանի գիտական աշխարհն իր մասին բարձրաձայնում է աշխարհի խոշորագույն գիտական մրցանակներից մեկի` Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությամբ: Արդեն երրորդ անգամն է, որ մենք հարգանքի տուրք ենք մատուցում խոշորագույն գիտնականների: Յուրաքանչյուր հայաստանցու համար ամենամեծ զգացողություններից է, երբ նա իր երկրով հպարտանալու ծանրակշիռ առիթներ ունի: Ակնհայտ է, որ երկրի զարգացման կարևորագույն չափորոշիչներ են ստեղծագործական արդյունքները, համարձակ նախաձեռնությունները, մտքի թռիչքը: Այսպիսի առիթներ են տալիս գիտությունը, արվեստը, ստեղծագործական աշխատանքը: Իհարկե, կան նաև այլ հանգամանքներ:
Սահմանելով Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ՝ մենք լիովին գիտակցում էինք նրա հեղինակության կարևորությունը. բացի դրամական բաղադրիչից, մրցանակի արժեքն են նաև գիտական հանրության կողմից նրա ընդունումը, ճանաչված գիտնականների անունները, ովքեր կդառնան դափնեկիրներ և իրենց արժանի տեղը կգտնեն Վիկտոր Համբարձումյանի փառապանծ անվան կողքին: Մրցանակի արժեքը լիովին կախված է մրցանակակիրների գիտական մակարդակից. որքան բարձրակարգ գիտնականներ են շահում մրցանակը, այնքան աճում է նրա նկատմամբ վստահությունն ու նրա միջազգային վարկը: Ներկայացված աշխատանքների գիտական փորձաքննությունն ամբողջովին վստահված է միջազգային հանձնաժողովին, որի անդամներն են աշխարհահռչակ և, ակնհայտ է, միևնույն ժամանակ, խիստ անաչառ ու բծախնդիր գիտնականներ, որոնց որոշումից են կախված թե՛ տվյալ տարվա մրցանակակիրների ընտրությունը, թե՛ մրցանակի հեղինակության հետագա ամրապնդումը: Բավական է ասել, որ հանձնաժողովի անդամների թվում են Միջազգային աստղագիտական միության ներկայիս և նախորդ երկու նախագահները, Մեծ Բրիտանիայի Թագավորական ընկերության նախկին նախագահը և մի շարք ճանաչված այլ աստղագետներ:
Վիկտոր Համբարձումյանը գիտության իսկական նվիրյալ էր: Նրա հանճարին գումարվում էր անսպառ աշխատասիրությունը, և այդ երկուսի ներդաշնակ համակցությունն էր, որ մեր ազգը զարդարեց 20-րդ դարի խոշորագույն գիտնականներից մեկով: Նա ընդունում էր միայն բարձրակարգ գիտական աշխատանք և պահանջում էր թե՛ իրենից, թե՛ իր աշակերտներից ամենաբարձր արդյունքներ: Դրա շնորհիվ էր, որ Բյուրականի աստղադիտարանի փառքը կարճ ժամանակում տարածվեց ողջ աշխարհում, իսկ Հայաստանում կտրուկ վերելք ապրեցին ճշգրիտ գիտություններն ընդհանրապես:
Շատերը հարցնում են, թե այդ ինչպես է, որ աշխարհի մասշտաբներով փոքրիկ երկիր Հայաստանը սահմանել է այսպիսի խոշոր գիտական մրցանակ: Լինելով երիտասարդ պետություն՝ Հայաստանն ամենադժվարին պահերին էլ, ներկայումս էլ, շարունակում է կարևորել գիտության զարգացումը, շարունակում է իր ուրույն տեղն ունենալ գիտական աշխարհում: Այս ամենի հետ մեկտեղ մենք հասկանում ենք, որ դեռևս շատ անելիքներ կան մեր երկրում գիտնականի արդյունավետ աշխատանքն ու արժանավայել կյանքն ապահովելու, գիտական հիմնարկները ժամանակակից սարքավորումներով հագեցնելու, երիտասարդ կադրերի ներհոսք ապահովելու, և ընդհանրապես գիտության զարգացման ուղղությամբ մենք դեռևս շատ անելիքներ ունենք:
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014թ. դափնեկիրներն են, ինչպես պարոն Մարտիրոսյանը նշեց, պրոֆեսոր Ֆելիքս Ահարոնյանը, պրոֆեսոր Իգոր Կարաչենցևը և պրոֆեսոր Բրենթ Թալին: Նրանք երեքն էլ աշխատում են ժամանակակից աստղագիտության ամենաառաջավոր ճակատում, երեքն էլ բազմաթիվ գիտական հայտնագործությունների հեղինակներ են: Ներկայացված աշխատանքներն անցել են ամենախիստ և բծախնդիր գիտական փորձաքննություն և հանգամանորեն քննարկվել են միջազգային հանձնաժողովի կողմից: Հատկանշական է, որ երեք մրցանակակիրներն էլ որոշակի առնչություն ունեն հայկական աստղագիտության հետ. Ֆելիքս Ահարոնյանն իր գիտական մկրտությունը ստացել է Հայաստանում և բազմիցս հանդիպումներ ու գիտական քննարկումներ է ունեցել Վիկտոր Համբարձումյանի հետ: Իգոր Կարաչենցևը նույնպես իր գիտական գործունեությունը սկսել է Հայաստանում և Վիկտոր Համբարձումյանի աշակերտներից է: Բրենթ Թալին այն հազվագյուտ ամերիկյան գիտնականներից է, ով խորհրդային տարիներին այցելել է մեր երկիր, իսկ այսօրվա այցելության համար նա կտրելանցել է մեր մոլորակի գրեթե կեսը` Հավայան կղզիներից մինչև Հայաստան: Հուսով ենք, որ մրցանակները ստանալուց հետո էլ նրանք ավելի մեծ եռանդով կշարունակեն իրենց գիտական գործունեությունը՝ նպատակ ունենալով բարելավել աշխարհում կյանքը: Եթե գիտնականի նպատակը, գիտության նպատակն այս կարևորագույն խնդրի հետ չի համընկնում, ապա այդպիսի գիտությունը, թերևս, մարդկությանն այնքան էլ պետք չէ:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը Սևաստոպոլում «Հաղթական շքերթի» խոստումից, Արևելյան Ուկրաինայում աշխարհազորայիններից կրած ամոթալի պարտություններից, հարկադրական զինադադարը ստորագրելուց հետո՝ հերթական էշությունն է դուրս տվել: Նա ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ իրենք ամեն ինչ կանեն ատոմային ռումբ ստեղծելու և Ռուսաստանին այդ զենքով պատժելու համար:
Չեռնոբիլ տեսած երկրի ղեկավարները, որոնք իրենց հարևան պետությանը սպառնում են ատոմային ռումբով, առնվազն հոգեկան շեղվածներ պետք է լինեն…
Զարմանալի է նաև Արևմտյան տերությունների քար լռությունն ու անտարբերությունն այս հայտարարությանը: Երբ այդ մասին լսում էին Հյուսիսային Կորեայի, Լիբիայի, Իրաքի, Իրանի, մյուս երկրների մասին, ապա Արևմուտքն ինքնամոռաց ոռնում էր և մտածում այդ երկրները ոչնչացնել քարտեզի երեսից, իսկ հիմա լռում են…
Լռում են որովհետև իրենք և ընդհանրապես բոլոր գերտերությունները կեղտոտված են մինչև ուղն ու ծուծը, և աշխարհաքաղաքական գերակայության պայքարում մոռանում են ամեն ինչ: Ինչ է, պետք է լուռ ու մունջ լսեն և ողջունեն, որպեսզի Եվրոպայի գրեթե կենտրոնում սկսե՞ն ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները…Միայն թե ռուսների քիթը տրորեն, ռուսներին խեղճացնե՞ն…Իսկ ո՞րն է լինելու ԱՄՆ-ի մեծապետական ամբիցիայի հերթական զոհը, հերթական պետությունը…Չինաստա՞նը…
Արևմտյան տերությունների, Ռուսաստանի ջանքերով Ուկրաինան նետվեց միջնադար, ամայացավ և կանգնել է կործանաման եզրին…Իսկ այս փխրուն, հարկադրական հրադադարն էլ կարճատև է, և այդ չեն թաքցնում նաև Ուկրաինայի ղեկավարները, հայտարարելով, որ այն իրենց պետք է ուժերը համախմբելու, նոր ուժով, կազմակերպված և արդյունավետ հարձակվելու համար…
Չէ, իրոք սրանց տեղը հոգեբուժարանն է, այնտեղ բարեհաջող ատոմային կռիվ-կռիվ կխաղան գժանոցի նապոլեոնների ու հիտլերների հետ…»:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 09.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Բագավան թաղամասի այգիներում կորել է 1939 թ. ծնված Ս. Բ.-ը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Սեպտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը դասախոսություն է կարդալու Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում` Հայաստանի և արտաքին քաղաքականության թեմայով: Այս մասին տեղեկությունը տեղադրված է Կոլումբիայի համալսարանի կայքում: Քննարկումը, ըստ նույն աղբյուրի, վարելու է Միջազգային և հանրային կապերի դպրոցի դեկան, Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մերիթ Ե. Ջեյնոուն: Միջոցառումը տեղի է ունենալու Հարիմանի ինստիտուտի հովանավորությամբ:
Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում է գտնվելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում: Նստաշրջանը բացվել է երեկ: Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության` ամենամյա քննարկումները սկսվելու են սեպտեմբերի 24-ին, ելույթ է ունենալու նաև Սերժ Սարգսյանը: Պաշտոնական աղբյուրը հայտնում է, որ այդ օրը նախատեսված են ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Ուգանդայի, Չիլիի, Կորեայի Հանրապետության, Հայաստանի, Լիբերիայի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Ֆինլանդիայի, Թուրքիայի և Էստոնիայի նախագահների, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Իսպանիայի և Ավստրալիայի վարչապետների ելույթները: Քննարկումները, որոնց մեկնարկից առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ երկրներին է ներկայացնելու ՄԱԿ-ի աշխատանքի մասին իր ամենամյա զեկույցը, նախատեսված են մինչև հոկտեմբերի 1-ը:
Հայկական ժամանակ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ մայիսի հայտարարել էր «վարչապետների ակումբ» ստեղծելու մտադրության մասին՝ նշելով, որ ցանկություն ունի նախկին վարչապետներին ներգրավել տնտեսական, քաղաքական գործընթացները քննարկելու գործում:
Պարզվում է՝ ակումբը դեռևս չի գործում, որովհետև մշակվում է դրա կանոնակարգը:
Թերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, որը ևս մասնակցելու է նախկին վարչապետների հավաքներին, ասաց, թե հիմա ակումբի կանոնակարգի մշակումից հետո միայն կկազմակերպվեն քննարկումները:
Թե ի՞նչն են կանոնակարգելու, Հարությունյանն ասաց, որ այն լինելու է չպարտավորեցնող, վարքագծի կանոններ ենթադրող, փոխհարաբերությունները կարգավորող փաստաթուղթ:
Չորրորդ ինքնիշխանություն
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երեկ սահմանադրական բարեփոխումների մասին խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց 3 կետերից կազմված իրենց պայմանը՝ իշխանություններին, որը կատարելու դեպքում կհամաձայնեն մասնակցել քննարկումներին և փոխել Սահմանադրությունը: Այդ պայմաններն են՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել, ընդդիմությանը տալ վերահսկողական լուրջ լծակներ և 2016թ.-ի գարնանը համապետական ընտրություններ անել՝ բարեփոխված Սահմանադրությամբ:
Այս կետերը լսելուց հետո ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը դուրս եկավ սրահից և ասաց, որ տրամադրությունն ընկել է: «Առավոտը» հարցրեց՝ դավաճանությո՞ւն եք համարում Ռուբեն Հակոբյանի այդ պայմանները, անակնկա՞լ էր սա ձեզ համար: նա պատասխանեց. «Հերթական անգամ ես տեսա, որ մեղկ ու կրակ է ազգս, քան որոշում կայացնողները»: Մեր հարցին՝ գործարքի կասկածնե՞ր ունեք՝ նա պատասխանեց. «Գործիչ կա, իշխանությունը վերարտադրում է, այդքան բան, ուրիշ ոչինչ»:
Մեզ հետ զրույցում իշխանության հետ գործարքի մասին Ռուբեն Հակոբյանն ասաց. «Եթե մենք հստակ, փաստարկված ներկայացնում ենք իրավիճակը, ասում ենք՝ պայմաններ կան, որոնք այսօր խոսում են այն մասին, որ քեզ՝ իշխանություն, չի կարելի վստահել, այս պայմաններն իրականացնես՝ մենք կմտնենք քննարկման դաշտ, եթե դրանով մենք նպաստում ենք իշխանության վերարտադրմանը՝ ես այստեղ ձեռնպահ կմնամ: Շատ-շատ եմ կասկածում, որ այս մեր առաջարկությունները իշխանությունը կանի»:
Առավոտ
Այսօր ժամը 11:00-ին Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունում տեղի կունենա ոչ իշխանական Քառյակի հանդիպումը, որի ընթացքում էլ կորոշվի համատեղ հանրահավաքի օրը:
Քառյակը պետք է բավական նուրբ մի հարց լուծի՝ առաջիկա հանրահավաքի հետ կապված: Բանն այն է, որ ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին, իսկ ՀԱԿ-ը քաղաքական պրոցեսի առանցքում տեսնում է սահմանադրական փոփոխությունների տապալումը: Այսօրվա քննարկման ընթացքում Քառյակի ուժերը պետք է փորձեն լուծում գտնել այս հարցին. ինչպե՞ս անել, որ հանրահավաքի հարթակը լինի միասնական և հնարավոր լինի գործողությունների միասնական-ռազմավարական հեռանկար գծագրել: Սա, իհարկե, դժվար, բայց և լուծելի խնդիր է:
Հայկական ժամանակ
Մամուլում խոսվել է, որ Կրեմլի քաղաքականության քարոզչության թիվ 1 հրապարակային դեմքի՝ հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովի կողմից հիմնված «Գրիբոյեդով» ակումբի անդամները բավականին բարձր աշխատավարձեր են ստանում, խոսքը գնում էր նաև այդ ակումբի անդամ ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի մասին, որը, համաձայն հրապարակումների, ստանում է մոտ 400 հազար դրամ աշխատավարձ:
«Չի» -ի հետ զրույցում Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ ինքն աշխատավարձ ոչ մի տեղից չի ստանում՝ «նույնիսկ քաղաքագետների միությունում չեմ ստանում, էլ ուր մնաց ուրիշ տեղից»:
Խոսելով «Գրիբոյեդով» ակումբի աշխատանքների մասին՝ տեղեկացրեց, որ Կիսելյովը ամիսը մեկ անգամ այցելում է Հայաստան, ակումբի շրջանակներում քննարկումների մասնակցում, տեղի է ունենում մտքերի փոխանակում: Հմայակ Հովհաննիսկանը նաև անկեղծացավ, որ Կիսելյովը խռովել է Հայաստանից. պատճառը հայտնի դեպքերն են:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.