23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գյուղատնտեսության նախկին նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, ով Հովիկ Աբրահամյանի խորհրդականն ու աջ ձեռքն էր ԱԺ-ում, Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց և ԱԺ աշխատակազմում տեղի ունեցած կադրային փոփոխություններից հետո անգործ էր մնացել ընդամենը մի քանի օր։ Աշխատանքից ազատվելուց հաշված օրեր անց՝ մայիսին, նա նշանակվեց վարչապետի խորհրդական։ Լոքյանն այն երիտասարդ բարձրաստիճան պաշտոնյաներից է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրի համաձայն, աչքի են ընկնում մեծ շահաբաժիններով։
Այսպես, 2013 թ. տարեկան հայտարարագրի համաձայն, Սերգեյ Լոքյանը բաժնեմաս ունի երկու տարբեր ընկերություններում, համապատասխանաբար 63 միլիոն 400 հազար 140 և 8 միլիոն 65 հազար դրամի չափով: Տարեսկզբին նա ունեցել է 17 միլիոն 300 հազար դրամ դրամական միջոցներ, իսկ արդեն տարեվերջին` 4 միլիոն դրամ: Սերգեյ Լոքյանի տարեկան եկամուտը կազմել է 44 միլիոն 570 հազար դրամ: Դրանից աշխատավարձը ընդամենը 3 միլիոն 590 հազար դրամն է: 33 միլիոն 780 հազար դրամի չափով եկամուտ Լոքյանը ստացել է շահաբաժնից: Եվս 7 միլիոն 200 հազար դրամ էլ` վարձակալության դիմաց ստացվող վճարից:
Հայկական ժամանակ
Ժամանակ առ ժամանակ լսում եմ, թե «որոշակի ուժեր» Հայաստանում ուզում են «մայդան» հասունացնել: Սովորաբար դա ասում են Ռուսասատանի ներկայացուցիչները կամ նրանց հայաստանյան երկրպագուները, հետևաբար նրանց ակնարկներն ուղղված են Արևմուտքին:
Երբեմն հակառակ կողմից էլ են նման բան ասում, բայց դա խելքին մոտիկ չէ՝ Ռուսաստանը «մայդաններ» չի կազմակերպում, եթե Հայաստանում իր համար անընդունելի իշխանություն լինի, նա «քսի» կտա Ադրբեջանին, և հնարավոր պատերազմի դեպքում կարող է այնպիսի քաոս ստեղծվել, որ շատ հնարավոր է, այստեղ իշխանափոխություն լինի:
«Մայդանական» կամ, ինչպես սիրում են ռուսաստանցի և ռուսամետ քաղաքագետներն ասել՝ «գունավոր հեղափոխություն» կարող է անել միայն Արևմուտքը: Ենթադրենք դա այս կամ այն պատճառով շատ պետք է: Բայց այդպիսի հեղափոխության համար պետք են հեղափոխական զանգվածներ: Հայաստանի Երրորդ հանրապետության պատմությունը ցույց է տալիս, որ դրանք ասպարեզ են դուրս գալիս միայն մի դեպքում՝ կեղծված նախագահական ընտրություններից հետո:
Ինչու է այդպես՝ ակնհայտ է: Մեր ժողովրդին պետք է «բարի թագավոր», որը հարազատ հոր նման իրեն՝ ժողովրդին «լավ կնայի»: 1996թվականի նախագահական ընտրություններից սկսած՝ ժողովուրդը համոզված էր, որ «բարի թագավորի» թեկնածուներ էին Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, որոնք գալիս էին փոխարինելու «ժողովրդին լավ չնայող» «չար թագավորներին»՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:
Առավոտ
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը:
ԼՂՀ ՊՆ-ն կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Մ. Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Կիլիկիայի Հայոց արծվաբույնը՝ Վահկա բերդը։
Սամվել Անեցու ժամանակագրության կիլիկեցի լրացնողը 1134 թվականի դիմաց գրում է, որ Թորոս իշխանը «նախ Վահկային տիրեաց եվ ապա այլ բոլոր Կիլիկիո. Եւ զիշխանութիւն Յունաց էառ եւ զնոցին զօրսն իսպառ վանեաց»։ Հետաքրքրական է, որ Վահկան հայերի ձեռքին է մնացել նաև Կիլիկիո թագավորության անկումից հետո, անգամ 17-րդ դարում։
Vahka Castle, Cilician Kingdom of Armenia.
Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից
Մինչ Թուրքիան ճնշում էր գործադրում Ֆրանսիայի նախագահի վրա՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին չաջակցելու համար, այժմ ստիպված է պայքարել մեկ այլ երկրի՝ Հունաստանի դեմ, որը մի քանի օր առաջ օրենք ընդունեց՝ անօրինական համարելով ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը: Հունաստանը երրորդ երկիրն է Եվրոպայում՝ Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որը նման օրենք է ընդունում։ Շվեյցարական օրենքը, սակայն, քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից (ՄԻԵԴ)՝ թուրք ամբաստանյալի խոսքի ազատության խախտման համար:
Ֆրանսիայի Ազգային ժողովը (2011թ.) և Սենատը (2012 թ.) ընդունել են ցեղասպանության ժխտումը քրեականացնող նմանատիպ մի օրենք, որը Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չեղյալ համարեց: Մերժված օրենքի փոխարեն ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն անցյալ շաբաթ մի նոր օրինագիծ ներկայացրեց խորհրդարան: Նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես խոստացել է աջակցել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը:
Չնայած Եվրոպայում նման օրենքների վերաբերյալ իրավական անորոշությանը՝ Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին, ձայների 54 կողմ և 42 դեմ հարաբերակցությամբ այլատյացության դեմ քրեական օրենք ընդունեց՝ պայքարելով խտրականության, այլատյացության և ռասիզմի դեմ՝ անօրինական դարձնելով Հրեական հոլոքոստի և մյուս ցեղասպանությունների ժխտումը, որոնք ճանաչվել են միջազգային դատարանների կամ Հունաստանի խորհրդարանի կողմից, այսինքն՝ Պոնտոսի հույների ցեղասպանությունը, Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունը և Հայոց ցեղասպանությունը: Այս օրենքը խախտողները կարող են տուգանվել մինչև 30 հազար եվրոյի չափով և ազատազրկվել մինչև երեք տարի ժամկետով:
Հունաստանի օրենքը բխում է Եվրամիության 2008 թվականի «Ռասիզմի և այլատյացության դեմ պայքարի շրջանակային որոշումից», որը կոչ է անում Եվրամիության պետություններին՝ օրենքներ ընդունել՝ ռասիզմը, այլատյացությունը, ցեղասպանության ժխտումը, մարդկության դեմ գործած հանցագործությունները և ռազմական հանցագործությունները պատժելու համար:
Անակնկալի գալով՝ թուրք պաշտոնյաները և ադրբեջանցի պրոպագանդիստները հակասական հայտարարություններ արեցին հունական օրենքի վերաբերյալ: Սկզբում, Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտեց հունական օրենքը, պնդելով, թե «այն հակասում է ժողովրդավարական սկզբունքներին և խոսքի ազատությանը»: Սակայն շուտով արտգործնախարարությունը հակասեց ինքն իրեն և հույս հայտնեց, որ նոր հունական օրենքը կօգնի պաշտպանելու Հունաստանում ապրող թուրքերի իրավունքները… Պետք է նշել, որ Հունաստանն այս օրենքը ընդունեց, չնայած սեպտեմբերի 5-ին Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահ Էրդողանը զգուշացրել էր Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասին, ով վճռականորեն պատասխանել էր Թուրքիայի նախագահին, որ հունական օրենքը չի հակասում միջազգային օրենքին… Նման նախազգուշացում Էրդողանն արել էր Ֆրանսիայի նախագահին, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ որևէ նոր օրենքի ընդունումը կբարդացնի իրենց երկրների միջև եղած հարաբերությունները:
Ադրբեջանցի մեկնաբանները նույնպես իրարամերժ պնդումներ արեցին՝ չնայած որ հունական օրենքը ոչ մի կերպ չի առնչվում Ադրբեջանի հետ: Մի ադրբեջանցի գրող անգամ պնդել էր, թե հունական օրենքը չի հիշատակել Հայոց ցեղասպանությունը, և որ Հունաստանի խորհրդարանը երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իհարկե, այս երկու պնդումները լիովին սուտ են: Ակնհայտ է, որ այս ադրբեջանցի գրողը ձևացնում է, թե չգիտի, որ Հունաստանի խորհրդարանը 1996 թ. ապրիլի 25-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 1996 թ. հուլիսի 10-ին նախագահ Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսը հրամանագիր է ստորագրել՝ Ապրիլի 24-ը սահմանելով «Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշատակի օր»:
Մյուս ադրբեջանցին՝ Վ. Սեիդովը, ոչ միայն ընդունել է, որ հունական օրենքը ընդգրկում է Հայոց ցեղասպանությունը, այլև հավելել է, թե հունական ոստիկանությունը չի համարձակվի ձերբակալել իրեն այն բանից հետո, երբ նա, ինչպես ծրագրել է՝ Աթենքում հայտարարի, որ «Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն չէ» … Եթե Սեիդովը համարձակվի իրականացնել իր բլեֆը, ապա մնում է տեսնել, թե ինչպես է նա կամ հայտվում հունական բանտում, կամ «հերոս» հռչակվում ժխտողական քաղաքականություն վարող Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ կախված ՄԻԵԴ-ի վերջնական վճռից:
Հայաստանի արտգործնախարարը և խորհրդարանը բարձր են գնահատել Հունաստանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքի ընդունումը: Սակայն, ճիշտ ժամանակն է, որ Հայաստանի Ազգային ժողովը պաշտոնապես ճանաչի հույների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Նախկինում այս ուղղությամբ ջանքերը, անհայտ և անհասկանալի պատճառներով, մերժվել են Հայաստանի կառավարության կողմից…
Սեպտեմբերի 22-ին նախատեսված է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հանդիպումը Հունաստանի վարչապետ Սամարասի հետ Աթենքում, որի ընթացքում ակնկալվում է, որ Նորին Սրբությունը իր երախտագիտությունը կհայտնի Հունաստանի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության ժխտման դեմ օրենքի ընդունման համար:
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին շատ նպաստավոր կլինի, եթե ՄԻԵԴ-ը չեղյալ համարի շվեյցարական օրենքի վերաբերյալ իր ավելի վաղ կայացրած վճիռը, իսկ եթե Ֆրանսիան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մի նոր օրենք ընդունի, ապա ճանապարհ կհարթի այլ եվրոպական երկրների համար՝ հետևելու իր օրինակին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Ինչպես գիտենք, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը հոկտեմբերի 10-ին պատրաստվում են հանրահավաք անցկացնել, իսկ ՀՅԴ-ն որոշել է չմիանալ նրանց: Արդյո՞ք քառյակը կվերածվի եռյակի, և ի՞նչ է նշանակում ՀՅԴ-ի նման պահվածքը: Այս հարցը ուղղեցինք մի շարք քաղաքական գործիչների և քաղաքագետների:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը նշեց. «Քանի որ տարաձայնությունները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ էին, կարելի է ենթադրել, թե ինչ է տեղի ունեցել: Հոկտեմբերին հրավիրվելիք հանրահավաքին, ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի թիվ մեկ խնդիրը սահամանադրական բարեփոխումներն են լինելու, պարզ է, որ մի կողմից կհնչեին քննադատություններ,իսկ մյուս կողմից ՀՅԴ-ն ելույթ կունենար հօգուտ դրա:
Եվ ինչքան թեմաները խորանային, այնքան այդ ուժերը հայտնվելու էին բարիկադի տարբեր կողմերում»:
Մեր այն հարցին, թե տեղյակ է՝ «Ժառանգությունը» մասնակցելո՞ւ է հանրահավաքին, Ստյոպա Սաֆարյանն ասաց.
«Ժառանգությունը» որևէ կերպ չի հայտնել իր տեսակետը պաշտոնապես, որովհետև հանրահավաքի մանրամասները Գագիկ Ծառուկյան և Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպման ժամանակ է քննարկվել, իսկ «Ժառանգության» մասնակցության մասին խոսելը դեռևս վաղ է»:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը նախ նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել հանդիպման ժամանակ, քանի որ Վրաստանից հյուրեր ունի, և դեռ չի հասցրել մասնրամասներ ճշտել, մեր տեղեկացնելուց հետո միայն Զոյա Թադևոսյանը նշեց. «Դե, ինչ ասեմ, դա իրենց որոշումն է, սակայն լավ կլիներ, որ հանրահավաքի մասնակցությունը չկապվեր սահմանադրական բարեփոխումների հետ, առավել ևս, երբ հայտնի չէ, թե ինչ բարեփոխումների մասին է խոսքը, լինելու են դրանք, թե՝ ոչ: Որոշումը չեղած իրադրության, չեղած իրավիճակի հետ կապելը, ճիշտ չէ»:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երբեք չի պատկերացրել Դաշնակցության և Լևոն Տեր-Պետրոսյանի համագործակցությունը.
«Եվ ընդհանրապես այժմ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին լրջությամբ չեմ վերաբերում»,- նշեց նա:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զահրաբյանը տեղեկացրեց, որ Դաշնակցությունը և մյուս երեք կուսակցությունները լրջագույն անհամաձայնություն ունեին՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ,իսկ հանրահավաքին այդ հարցերը չէին կարող չբարձրացվել:
«Ուստի Դաշնակցությունն ինքն է որոշել չմասնակցել հանրահավաքին: Ինչ վերաբերում է քառյակի եռյակ դառնալուն, ապա Դաշնակցությունը հավաստիացնում է,որ մնացած բոլոր հարցերում մեզ հետ համակարծիք է և կշարունակի համագործակցել մյուս երեք կուսակցությունների հետ»,-ընդգծեց Զոհրաբյանը:
«Համահայկական բնապահպանական ճակատը» մեկ ամիս առաջ տարածեց տեսանյութ, որի վերլուծությունից պարզ երևում է, որ Արփա-Սևան ջրատարն ինչ-որ մի տեղից բացվածք ունի, և ջուրը թափվում է Եղեգիս գետ: Եղեգիս գետն Արփայի վտակն է, իսկ Արփան հատում է Նախիջևանի սահմանը և լցվում Արաքս գետ: Tert.am-ի հետ զրույցում ագրո-էկոլոգ Գալուստ Նանյանը, վերլուծելով նշված տեղեկությունը, հիմնավորեց, թե ինչպես է Սևանի ջուրը դուրս գալիս երկրի սահմաններից այն պարագայում, երբ երկրում ոռոգման խնդիր լուծելու համար Սևանից ջուր է բաց թողնվում:
«Google Earth ծրագրով ուսումնասիրեցի մեր և հարևան երկրներում տիրող իրավիճակը: Այնտեղ շատ պարզ երևում է, թե հողահանդակներն ինչպես են մշակված: Եվ ես կարծում եմ, որ այնտեղ ավելի զարգացած ենթակառուցվածքներ կան, քան մեր տարածքում: Շատ պարզ երևում են նաև երկու ջրամբարները, որոնք լցված են այստեղից հոսող ջրերով»,- ներկայացրեց բնապահպանը, և իր մտահոգությունը հայտնեց այն մասով, որ Հայաստանը ջուր արտադրող երկիր է, սակայն ջուրը պահել չի կարողանում։
«Չեմ ասում, որ դա պահելն այնքան էլ հեշտ գործ է, որովհետև համապատասխան ենթակառուցվածքներ պետք է լինեն, ջրամբարների տարածքներ ունենանք և ջրով լցնենք, բայց կան այլ լուծումներ ևս»,- ասաց նա։
Գալուստ Նանյանը պետական դավաճանություն համարեց այն, որ երկրի 79 ջրամբարներն արդեն 2-3 տարի է չեն լցվում, բոլոր ջրամբարները գրեթե 50 տոկոսով լցված չեն ջրով: Իսկ օրենսդիր և գործադիր իշխանություններում հարց է բարձրացվում, որ Սևանից պետք է հավելյալ ջուր վերցնել՝ գյուղացիների համար, ինչը գյուղացուն վաճառվում է թանկ գնով։
«Տարածքային կառավարման նախարարությունը ցանկ է ներկայացնում, որ Սևանից վերցված ջուրը պետք է հասնի Արմավիրի մարզի համապատասխան գյուղեր, մենք մասնագետների խմբով գնացել են այդ գյուղեր՝ հասկանալու, թե արդյո՞ք Սևանից ջուրը կհասնի իրենց: Եվ եթե Կառավարությունում չկան խելացի մարդիկ, գյուղերում այնքան խելացի մարդիկ կան, որ գիտեն, թե իրենց ջուրը որտեղից է գալիս: Զարմանում էին մարդիկ, ասում էին՝ Սևանի հետ ի՞նչ գործ ունեն, թող մի քանի հատ ձկնաբուծարան փակեն, և մեր ջուրը կհասնի մեզ»,- ասաց Գալուստ Նանյանը՝ հավելելով, որ նույն Արմավիրի մարզի ատոմակայանին մոտ գյուղերում ևս հասկանում են, որ արդեն ատոմակայանին էլ չեն հասցնում ջուր տալ հովացման աշտարակների համար:
Ագրո-էկոլոգը նաև վստահեցրեց, որ այս տարին սակավաջուր չէ, իսկ ստեղծված խնդիրները սխալ քաղաքականության արդյունք են. «Հուսով եմ, որ նոր նախարարը քայլեր կձեռնարկի արտեզյան հորերի փակման աշխատանքների մասով: Կառավարությունը 40 մլն դրամից ավելի գումար հատկացրեց այդ աշխատանքներն իրականացնելու համար: Թող բոլորին չթվա, թե դա էժան գործ է, ջուր ծակել և բացելն ավելի էժան է, քան ջուր փակելը»:
Արարատյան ջրահավաք ավազանն ունի իր սահմանային գոտին, և սահմանից ներքև դեռևս սովետական ժամանակաշրջանում թույլ չեն տվել արտեզյան աղբյուրներ բացել, սակայն, ինչպես մեր զրուցակիցը նշեց, վերջին 7-8 տարիների ընթացքում նախորդ նախարարը ամենուր լիցենզիա է տվել:
«Երբ ես սկսեցի ուսումնասիրել 1960-70-ական թվականներին գիտնականների համապատասխան նյութերը, պարզվեց, որ դեռ այն ժամանակ հիդրոլոգներն արդեն առաջ էին քաշել տեսակետ, որ պետք է Արարատյան ջրահավաք ավազանին շատ լուրջ մոտենալ և շատ նորմալ օգտագործել այդ պաշարները, այլապես խնդիր կլինի ավազանի հետ: Բայց քաղաքականությունն այնպիսի բան է, որ փորձում է ամեն ինչից փող քամել»,- ասաց նա և առաջարկեց ընդամենը ոլորտը ճիշտ կառավարել, վերահսկողությունը խստացնել, որպեսզի գյուղացուն ջուրն այդքան թանկ չվաճառվի։
«Ոչ մի կառավարություն այդպես էլ չհասկացավ, որ մեր երկրի միակ հիմքը գյուղատնտեսությունն է: Խորհրդային Միությունը և Մոսկվան այնքան էլ հիմար չէին, որ մեր երկիրը համարում էին ագրարային երկիր»,- ասաց նա։
Գալուստ Նանյանի խոսքով՝ կարծես ինչ-որ մի տեղից մտածված նման քայլ են անում, որ ասեն՝ վայ, գյուղացին ջուր չունի, Սևանից վերցնենք. «Ավելի լավ է չլցնեն այդ ջուրը Սևան, քան լցնեն ու հետո բաց թողնեն: Սևանը լեզու ունենար, 180 հարկանի հայհոյանքներ կտար բոլորին»:
Բնապահպանության նախարարության մոնիթորինգի վարչության նախկին պետի տեղակալ, այժմ Հայաստանի ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Սեյրան Մինասյանը ևս բարձրացված խնդիրը տեխնիկապես հնարավոր համարեց:
«Բոլոր դեպքերում Սևանից բաց թողնվող ջրերն Արաքս են գնում: Այդ բացվածքից վերցվե՞լ է ջուր, թե՞ ոչ, չեմ կարող ասել, բայց տեխնիկապես դա հնարավոր է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ գետերի ջրերը հիմնականում վերականգնվում են, բայց անվերականգնելի են Արարատյան դաշտի ստորերկրյա ավազանները:
Ըստ նրա՝ խնդիրն այն է, թե որքան է կարողանում ամեն երկիր օպտիմալ կառավարել ռեսուրսները. «Մեր ղեկավարությունը շատ վատ է ղեկավարում, իսկ այն, որ ջուրն ուղարկում են Արաքս, դա միշտ է եղել: Սակայն եթե այդ թունելից այդ ճանապարհով ջուր են վերցնում, դա հանցագործություն է ժողովրդի նկատմամբ»:
Ներկայացնելով իր առաջարկները՝ Սեյրան Մինասյանը նշեց, որ պետք է նախ նվազեցվեն կորուստները, ջրատնտեսական կառավարման տեխնոլոգիական մասը պետք է կատարելագործել և բերել ժամանակակից մակարդակի: «Համեմատության համար ասեմ, որ նույնիսկ խմելու ջրի դեպքում, որ թվում էր, թե քիչ պետք է լինի կորուստը, մոտ 70-80% տարեկան կորուստ ենք տալիս: Օրինակ՝ Դանիայում 6% է այդ կորուստը, Իտալիայում մի քիչ ավելի շատ է, ոռոգման ջուրը ևս այդքանով կորում է»,- ասաց նա և ավելացրեց, որ պետք է այդ կորուստը կառավարել և զարգացնել ջրամբարաշինությունը։
«Այդ երկու ճանապարհներն են լուծումները: Մինչդեռ մեզ մոտ այդ ոլորտում մենեջմենթը 1960-ականների մակարդակի վրա է»,- հավելեց նա։
Մասնագետը նաև արձանագրեց, որ Հայաստանի տարածքի ջրային պաշարներով 6-8 մլն մարդ կարող է ապրել: Բայց այսօր մոտ 100-200 հազար հեկտար հող չի ոռոգվում, որովհետև ջրի կորուստ կա. «Եվ փոխանակ կորուստը կանխեն, Սևանից են վերցնում, այդպես միշտ վերցնում ու կորցնում են: Ավելի հեշտ է ձրի ջուր վերցնել, քան նորմալ ջրատար սարքել: Եթե չեն ուզում այս տարածքները դատարկվեն, պետք է գան դրան»:
Ինչ վերաբերում է ջրային ռեսուրսների ճիշտ կառավարմանը, ապա Մինասյանը նշեց, որ իշխանությունները վատ մենեջմենթը թաքցնելու համար մեղքը գցում են կլիմայի վրա: Ըստ նրա՝ առկա 70 ջրամբարների մի մասը վերանորոգման կարիք ունի, իսկ նորմալ կառավարման համար Հայաստանը պետք է ունենան կրկնակի քանակով ջրամբարներ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 17-ին հանդիպում ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար, տիկին Սառա Էպրեխտի հետ:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի գրասենյակի միջև ստորագրվեց «Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներից կենսաբանական նմուշներ վերցնելու, վարելու և այլ անձնական տվյալներ հավաքագրելու վերաբերյալ» Արձանագրությունը:
Անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներից վերցված կենսաբանական նմուշները կհեշտացնեն անհայտ կորած անձանց որոնումներն ու հայտնաբերումը, կմեծացնեն զոհվածների արտաշիրիմումն իրականացնելու ընթացքում աճյունների ինքնությունը պարզելու հավանականությունը:
Բոլոր կենսաբանական նմուշները կպահպանվեն ՀՀ առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում` դրանք հարկ եղած պարագայում համապատասխան փորձաքննություն անցկացնելու նպատակով:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին էլ ավելի ընդարձակել համագործակցությունը վերոնշյալ բնագավառում:
ՀՀ պաշտպանության նախարարություն
Սեպտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Թաղիսին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության լրատվական ծառայությունից:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Մավրոեիդիսին Հայաստանում ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:
Հերթական սկանդալն է հասունացել Քարդաշյան ընտանիքում: Սկսնակ մոդել Քենդլ Ջենները թույլ չի տալիս ավագ քրոջը՝ Քիմին ներկա գտնվել իր մասնակցությամբ նորաձևության ցուցադրություններին:
Քենդլը վստահ է, որ Քիմի հեղինակությունը կարող է վատ անդրադառնալ իր կարիերային: Հարցազրույցներից մեկում Ջենները հայտարարել է, որ շատ լրջորեն է մոտենում իր աշխատանքին և չի ցանկանում, որ իրեն ասոցացնեն Քիմ Քարդաշյանի, նրա անձնական կյանքի և քրոջ իմիջի հակասական փոփոխությունների հետ:
«Քիմը հրավիրված է եղել բազմաթիվ ցուցադրությունների, որոնց ես մասնակցում եմ,-պատմել է 18-ամյա Քենդլը,-Քիմը հարցրեց ինձ՝ համաձայն եմ, որ նա գա ու աջակցի ինձ, ես պատասխանեցի՝ ոչ, չեմ ուզում»:
Քենդլ Ջենները նաև նկատել է, որ Քիմին և ընդհանրապես Քարդաշյան ընտանիքին լուրջ չեն վերաբերվում, և նրանց շատ ցուցադրություններում թույլ չեն տալիս ներկա գտնվել:
«Ես ուզում եմ բարձր նորաձևության ներկայացուցիչ լինել,-նշում է Քենդլը,-և անհրաժեշտ է, որ ինձ լուրջ մոտենան»:
Արդարության համար նշենք, որ Ջենները մոդելային կարիերան սկսել է շնորհիվ հենց Քիմ Քարդաշյանի, որը ջանք չէր խնայում՝ օգնելու քրոջը: Եւ երախտագիտության փոխարեն սկսնակ մոդելն այժմ ասում է, որ ընտանիքն իրեն խանգարում է հաջողության հասնելու հարցում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.