23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեք երկրների կողմից արդեն հստակ համաձայնեցվել է ճանապարհային քարտեզը, որտեղ հաստատված է Հայաստանի անդամակցության հարցը և բանակցություններով մնում է միայն համաձայնության գալ որոշ տեխնիկական հարցերի շուրջ. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է բելառուսցի փորձագետ, «Ցիտադել» վերլուծական նախագծի ղեկավար Ալեքսանդր Շպակովսկին:
Այն հարցին, թե ի վերջո, հոկտեմբերի 10-ին կստորագրվի ՀՀ-ի անդամակցությունը հաստատող փաստաթուղթը, Շպակովսկին ընդգծել է. «Եթե նշված տեխնիկական հարցերում համաձայնություն չլինի, շատ հնարավոր է, որ հետաձգվի փաստաթղթի ստորագրումը, բայց դա լուրջ նշանակություն չի կարող ունենալ և մոտ ապագայում ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել բոլոր այն դրական ազդեցություններից, ինչ նախատեսում է ԵՏՄ-ն»:
Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Սիտինն իր հերթին նշել է, որ իրականությանը չի համապատասխանում այն տեսակետը, թե ԵՏՄ անդամ պետությունների ներսում լուրջ տարաձայնություններ կան ՀՀ-ի անդամակցության հարցով: Նրա խոսքով, բոլոր անդամ երկրներն էլ ողջունել են Հայաստանի անդամակցությունը:
Փորձագետների կարծիքով, Հայաստանից հետո հաջորդ անդամակցող երկիրը կլինի Ղրղըզստանը:
20-րդ դարի մեծագույն գիտնական, Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 5-ին Թբիլիսիում, մտավորականների ընտանիքում:
1924թ ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը և մեկ տարի անց տեղափոխվել տեղի պետական համալսարանը: Դեռ ուսանելու տարիներին հրատարակել է արեգակնային ճառագայթներին վերաբերող իր տեսությունը: Համալսարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Պուլկովոյի աստղադիտարանին կից ասպիրանտուրայում: Այնուհետեւ աշխատել է Սանկտ -Պետերբուրգի համալսարանում, որտեղ էլ ասղաֆիզիկայի ամբիոն է հիմնել:
1930թ ամուսնացել է Վերա Կլոչիխինայի հետ: Դառնալով Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր 1934-41թթ հայ գիտնականը ղեկավարել է համալսարանի աստղադիտարանը: 1943թ. Համբարձումյանը վերադարձել հայրենիք և անմիջապես նշանակվել է ԳԱ փոխնախագահ:
1947թ-ից զբաղեցրել է նախագահի պաշտոնը, որում երկրորդ անգամ վերընտրվելով’ նախագահել մինչև 1993թ: 1946թ. Բյուրականում հիմնել է Հայաստանում առաջին աստղադիտարանը և տնօրինել այն մինչեւ 1988թ: 1961-64թթ նախագահել է Միջազգային աստղագիտական միությունը: Երկու անգամ ընտրվել է Գիտական միջազգային միությունների խորհրդի նախագահի պաշտոնում: 1947թ ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր: Համբարձումյանը պարգեւատրվել է Ստալինի 2 մրցանակներով, ՌԴ պետական մրցանակով, ԽՍՀՄ ԳԱ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալով, Խաղաղօվկիանոսյան եւ Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերությունների ոսկե մեդալներով, Բեռլինի ԳԱ Հելմհոլցի անվան մեդալով և բազմաթիվ այլ պարգևներով: Հայաստանի 3-րդ Հանրապետության ազգային հերոս է:
Մահացել է 1996թ օգոստոսի 12-ին և թաղվել Բյուրականի աստղադիտարանին հարող գերեզմանատանը:
Վիկտոր Համբարձումյանի անունն է կրում 1972թ հայտնաբերված 1905 փոքրիկ մոլորակը: Աշխարհահռչակ գիտնական-աստղաֆիզիկոս Վ. Համբարձումյանի ծննդյան օրը Հայաստանում հռչակվել է աստղագիտության օր:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Սարգիս Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեական գործի նախաքննությունը վարող քննիչը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, իրեն ստիպել է, որ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տա գործով մյուս մեղադրյալ Հովհաննես Ա.-ի կողմից իրեն թմրանյութ հյուրասիրելու վերաբերյալ և ցուցմունքը պնդի վերջինիս հետ առերեսման ժամանակ :
Ինչպես հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից, կատարվում է նախաքննություն:
Այն լեռը, որին մոտեցել եք այժմ, շոշափելի չէ Սինա լեռան նման, որ կրակով էր այրվում և պատած էր մշուշով, խավարով ու մրրիկով, ուր փողն էր հնչում և լսվում էր Աստծու պատգամող ձայնը։ Ժողովուրդը, որ լսում էր այդ ձայնը, աղաչում էր, որ այն չլսի կրկին, որովհետև սարսափած էր այն հրամանից, որ ասում էր. «Ով որ մոտենա լեռանը, թեկուզ մի անասուն, քարկոծվելով պիտի մեռնի»։ Այնքան ահավոր էր տեսարանը, որ Մովսեսն էլ ասում էր. «Սարսափից դողում եմ»։ Դուք, սակայն, մոտեցել եք Սիոն լեռանը, կենդանի Աստծու քաղաքին, երկնային Երուսաղեմին, հրեշտակների անհամար բանակներին։ Մոտեցել եք երկնքում արձանագրված Աստծու անդրանիկ զավակների բերկրալի հավաքույթին, Աստծուն, որ բոլորի դատավորն է, կատարելության հասած արդարների հոգիներին, Նոր Ուխտի միջնորդին՝ Հիսուսին և նրա թափած արյունին, որ ավելի լավ արդարություն է պահանջում, քան Աբելի արյունը։
Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մերժեք Աստծու խոսքը լսել, որովհետև եթե նրա հրամանները մարդկանց փոխանցող Մովսեսին չհնազանդվողներն ազատում չունեցան, մենք բնա՛վ ազատում չենք ունենա, եթե թիկունք դարձնենք Աստծուն, որ երկնքից է իր խոսքն ուղղում մեզ։ Նրա ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ մնում է նրա խոստումը, որ ասում է. «Մի անգամ ևս պիտի շարժեմ. և ոչ միայն երկիրը, այլ երկինքն էլ»։
«Մի անգամ ևս» խոսքը ցույց է տալիս, որ ստեղծագործության մեջ խախտված բաները կփոխվեն, մինչդեռ անշարժ մնացածները անփոփոխ կմնան։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 12:18-27)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Օրեր առաջ ATV հեռուստաընկերությունում եթեր հեռարձակվեց նոր հաղորդաշար՝ «Սպիտակ անկյուն», որը վարում է Հրաչուհի Ութմազյանը: «Հայկական Վարկածը» այդ թեմայի շուրջ զրուցեց նրա հետ:
—Որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս առաջացավ հաղորդման մտահաղացումը
-Մտահաղացումը եղել է հաղորդման պրոդյուսր Սերինե Ղազարյանինը: Առաջարկը ստացել եմ ATV հեռուստաընկերության տնօրեն Վահագն Խաչատրյանից: Ինձ համար հետաքրքիր էր վերադարձս ATV, որովհետև ես 2009թ-ից դեռևս աշխատում էի անտեղ, «Cosmopolitan» ամսագրի բացվելու հետ կապված ժամանակավորապես լքեցի ալիքը, հետո վերադադարձա «Cosmic show»-ով, հետո մոտ մեկ տարի եթերում չէի: Սա վերադարձ էր: Ինչպես ընկերներս են ասում. «Վերադարձար տուն»:
-Ինչու՞ չշարունակվեց «Cosmic show»-ն.
— «Cosmic show»-ն կարծես իր ժամանակն ապրեց. մեկուկես տարի եթերում էր, իսկ ամեն ինչ ինչ-որ պահի պետք է ավարտվի և տեղը զիջի մեկ այլ բանի: Ինձ համար ևս դա այդպես էր: Ես վարդագույն տաղավարից տեղափոխվեցի սպիտակ անկյուն:
—Ո՞րն է հաղորդման բուն նպատակը.
— Բուն նպատակն է, մարդկանց, ում մենք տեսնում ենք հեռուստատեսությամբ և, թվում է, թե մենք գրեթե ամեն ինչ գիտենք նրանց մասին, տեսնենք մեկ այլ տեսանկյունից, տեսնենք սպիտակ անկյան մեջ, որովհետև յուրաքանչյուր մարդ ունի անկեղծության միայն իր սպիտակ անկյունը, որտեղ գրեթե ոչ մեկին ներս չի թողնում: Մենք փորձում ենք բացահայտել այդ սպիտակ անկյունը, որտեղ ոչինչ գրված չէ , փորձում ենք գրել պիտակ թղթի վրա՝ նոր ձեռագրով:
-Ի՞նչ սկզբունքով եք ընտրում հյուրերին.
-Ընտրում ենք մարդիկ, որոնք հետաքրքիր ճանապարհ են անցել և հետաքրքիր են թե՛ իրենց անձնական կյանքով, թե՛ կատարած աշխատանքով: Փորձում ենք այդ սկզբունքով ընտրել:
-Ի՞նչ սպասելիքներ ունեք հաղորդումից.
-Շատ կցանկանայի, որ սիրվի հեռուստադիտողի կողմից, դառնա իր ամենօրյա կյանքի մի մասնիկը, իր օրվա մի անբաժան մասը, այսինքն՝ միշտ սպասեն, որ, ա՛յ, ժամը յոթին միացնեն հեռուստացույցը ու դիտեն «Սպիտակ անկյունը», միանան մեզ ու շատ հարցեր, որոնք տրվում են հյուրին, գուցե իրենք իրենց էլ տան ու փորձեն պատասխանել:
-Հաղորդումն արդեն երեք օր է՝ եթերում է. Ի՞նչ արձագանքներ եք ստացել
-Ի ուրախություն ինձ, արձագանքները շատ լավն են: Իհարկե, դեռ նոր ենք եթերում, բայց արձագանքները, որոնք ստանում եմ թե՛ զանգերի միջոցով, թե՛ ֆեյսբուքյան ակտիվությամբ շատ դրական են: Դա շատ պարտավորեցնող է, որպեսզի մենք հետագայում անենք ավելին:
-Ասում են՝ միայն հաղորդավարի ընտրությունը և հյուրի ներկայությունը դեռ շատ քիչ է, որ հաղորդումը ստացված համարվի. ովքե՞ր են աշխատում ձեր թիմում, ովքեր են այն մարդիկ, որոնց շնորհիվ հաղորդումն այսօր ստացված է: Գո՞հ եք նրանց աշխատանքից.
-Մենք այն երջանիկներն ենք, ում վրա վառվում են լույսերը, ու թվում է, որ մեզանից այն կողմ ոչ ոք չկա, բայց եթե չլինեն այն մարդիկ, որոնք աշխատում են տեսախցիկի մյուս կողմում, ամեն ինչ ուղղակի անիմաստ կլինի: Ինձ հետ աշխատում է մի հրաշալի թիմ, որից շատ գոհ եմ: Շատ արհեստավարժ թիմ է աշատում, որի հետ շատ հաճելի է աշխատել և իհարկե աջակցութուն, որ մշտապես ստանում եմ իմ գործընկերներից՝ Հրաչ Մուրադյանից, Հակոբ Հակոբյանից և Արթուր Մանուկյանից: Շնորհակալ եմ օպերատորներին, մոնտաժողին և իմ թիմին, որն ինձ հետ աշխատում է տարիներ շարունակ:
-Ասմունքող, խմբագիր, հաղորդավար. ինչպե՞ս եք համատեղում.
-Ես ամեն տեղ ինձ եմ գտել: Ես փորձում եմ ներկայանալ իմ տարբերակով: Դրանցից յուրաքանչյուրն ինձ հոգեհարազատ է և ամենակարևորը՝ ես ինչ անում եմ, անում եմ սիրով:
-Ո՞րն է լինելու Ձեր հաղորդման այցեքարտը.
-Գուցե ես չէ, որ պետք է ասեմ, թե որն է այդ այցեքարտը, ժամանակի ընթացքում հեռուստադիտողն ինքը կորոշի, թե որն է իր համար հաղորդման այցեքարտը:
Հռիփսիմե Գալստյան
Ոստիկանին վիրավորելու մեղադրանքով հարուցված գործը տեղափոխվել է ՀՀ Վերաքննիչ դատարան:
Ըստ մեղադրանքի 2013թ-ի դեկտեմբերի 2-ին, ժամը` 01:00-ի սահմաններում , մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 27 հասցեում գտվող ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերվելուց հետո, մարմնավաճառները մուտք են գործել նույն բաժնի առաջին հարկի միջանցք, որտեղ վիճաբանել են իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ օպեր-լիազոր Բաբկեն Ալավերդյանի, ոստիկանության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ոստիկաններ Խաչատուր Մելքումյանի և Արման Նավասարդյանի հետ, որի ժամանակ չեն ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին և իրենց մոտ եղած ածելիով բռնություն գործադրելու սպառնալիքների ներքո` փորձել են ածելիով վնասել Ա.Նավասարդյանի դեմքը, հետապնդել են նրան և Բաբկեն Ալավերդյանին` հարկադրելով նրանց ոստիկանության Շենգավիթի բաժնից փախուստի դիմել:
Ինչ էր տեղի ունեցել. մեզ հասած տեղեկություններով՝ այդ ժամանակահատվածում Հայաստանում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ոստիկանները խնդրել էին փողոցում կանգնող մարմնավաճառներին գոնե այդ օրը գործի դուրս չգալ, սակայն կանայք ընդդիմացել էին, և ոստիկանները ստիպված բերման էին ենթարկել նրանց: Արդեն ոստիկանության բաժնում տեղի է ունեցել քաշքշուկ, որի արդյունքում Նարե Ներսիսյանը վնասել է Արման Նավասարդյանի աջ դաստակը և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Վնասվածքի պատճառով ոստիկանն այլևս չի կարող զենք գործածել:
Ամբաստանյալներ Անժելա և Էլմիրա Խաչատրյանները մայր ու աղջիկ են:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատավճռի համաձայն` Նարե Ներսիսյանը դատապարտվեց 5 տարի, Պայծառ Դանաչյանը՝ 2 տարի, 6 ամիս, Էլմիրա Խաչատրյանը՝ 6 ամիս ազատազրկման, իսկ Անժելա Խաչատրյանը ազատ արձակվեց՝ 400.000 դրամ տուգանք վճարելու պայմանով: Սակայն մեղադրող Ադամյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել` նշելով, որ ամբաստանյալներ Նարե Ներսիսյանին, Պայծառ Դանաչյանին և Էլմիրա Խաչատրյանին պատիժը համահունչ չէ հանցանքին:
ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր դատավարությանը չէին ներկայացել ամբաստանյալների փաստաբանները: Քանի որ Էլմիրա Խաչատրյանը առանց իր փաստաբանի ներկայության հրաժարվեց մասնակցել, դատավարությունը հետաձգվեց:
Դատարանի միջանցքում զրուցեցինք Էլմիրա Խաչատրյանի մոր` Անժելա Խաչատրյանի հետ, որը նշեց, թե աղջիկը կտրվել է նախկին կյանքից և հիմա աշխատում է Հոկտեմբերյանում, սակայն նրան հաճախ են զանգահարում և ահաբեկում, որ եթե կրկին բանտ նստի, վիճակը լավ չի լինի.
«Եթե աղջկաս նստացնեն, ես չգիտեմ ինչ կանեմ: Տանը երեք անչափահաս երեխա ունեմ, ես չեմ կարողանում աշխատել, միակ հույսս աղջիկս ա», — ասաց Անժելան:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Երևանում առաջիկա օրերին անցկացվելիք կարևորագույն երկու միջոցառումներից՝ Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովից և Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովից առաջ Հանրապետության Նախագահը, Ամենայն Հայոց Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետն անդրադարձել են աշխարհասփյուռ հայության և մայր հայրենիքի առջև ծառացած համազգային խնդիրներին ու մարտահրավերներին, սփյուռքի գաղթօջախներում հայապահպանությանն ուղղված աշխատանքներին և պետություն-եկեղեցի հարաբերություններին ու համագործակցությանը:
Դատական դեպարտամենտը առարկություններ է ներկայացրել՝ սկսված լայնածավալ ստուգումների արդյունքում հայտնաբերված խոշոր չարաշահումների վերաբերյալ:
Բացահայտված կոռուպցիոն սկանդալը, որից հետո անազատության մեջ էր հայտնվել դեպարտամենտի ղեկավարը, նոր դրսևորումներ է ստանում:
Դատարան ուղարկված բուն գործից երկու առանձին վարույթ է անջատվել, որոնցից մեկը կապված է շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տրված չարաշահումների հետ:
Քննչական կոմիտեից լրատվամիջոցին հայտնել են, որ Դեպարտամենտի գործով Երևանքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում նշանակվել է մասնագիտական ստուգում, որն իրականացնելու են Ֆինանսների նախարարության աշխատակազմի վերահսկողության տեսչության մասնագետները:
Ընդհանուր ստուգման արդյունքում պարզվել է, որ դեպարտամենտի պատվերով իրականացված շինարարական աշխատանքների փաստաթղթային ստուգմամբ և հսկիչ չափագրման արդյունքներով արձանագրվել են մոտ 6,5մլն դրամի խախտումներ:
Այս կապակցությամբ Դեպարտամենտը ներկայացրել է իր առարկությունները և քննության շրջանակներում նշանակվել է նոր մասնագիտական ստուգում:
Հայկական ժամանակ
«ՀՀ նախկին ոստիկանապետ, Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Հայկ Հարությունյանն, ինչպես հայտնի է, անհասկանալի հանգամանքներում գնաց արձակուրդ ու այդպես էլ չվերադարձավ։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ «Ինչո՞ւ այդքան տարօրինակ կերպով հեռացաք Ձեր զբաղեցրած պաշտոնից։ Տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ լեզու չեք գտնում, իսկ հետո խոսվեց, որ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել Ձեզ մոտ եւ չարաշահումներ է հայտնաբերել»,- Հայկ Հարությունյանը պատասխանեց կարճ. «Ոչ, իհարկե ոչ»։
«Իսկ ինչո՞վ եք զբաղված, նոր պաշտոնի առաջարկ ստացե՞լ եք»,- հետաքրքրվեցինք։ «Դեռ քաղաքից դուրս հանգստանում եմ, եւ եթե անհրաժեշտությունը լինի, նոր պաշտանի կանցնեմ»,- ասաց Հարությունյանը՝ չմանրամասնելով, թե ինչ հանգամանքներում կարող է առաջանալ այդ անհրաժեշտությունը»,-գրում է «Ժողովուրդ» թերթը:
ՀՅԴ-ն պատրաստվում է առաջիկայում կրկին իշխանության մաս կազմել: Ինչպես պնդում են «ՉԻ» լավատեղյակ աղբյուրները, այս անգամ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիա չեն կնքի, այլ դաշնակցականները կհայտարարեն, որ եկել են օգնելու կառավարությանը՝ իբր «լուծելու համար ժողովրդի առաջ ծառացած խնդիրները» և կստանձնեն 2-3 նախարարական պորտֆել:
Նույն աղբյուրների պնդմամբ, ՀՅԴ-ն Հովիկ Աբրահամյանի կառավարության պատրաստվում է օգնության հասնել հունվարին;
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.