23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Գուգարքի բաժին, որ Գուգարք գյուղի 2-րդ փողոցի 14 տանը գողություն է տեղի ունենում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանում ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խմբերը՝ մարզի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրի Սուքիասյանի և Գուգարքի ոստիկանապետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ: Մտնելով տուն՝ ոստիկանները ննջարանում հայտնաբերում են դանակի մի քանի հարվածներից մահացած տանտիրուհու՝ Հայկուշ Աղաջանյանի դին:
Հայտնաբերում են նաև նրա եղբոր տղային՝ 23-ամյա Րաֆֆի Աղաջանյանին՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վնասվածքով: Ոստիկաններն իրենց ավտոմեքենայով Ր. Աղաջանյանին տեղափոխում են Վանաձորի բժշկական կենտրոն: Արդեն նշված հասցե են ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի և ոստիկանության Գուգարքի քննչական բաժանմունքի քննիչները՝ ավագ քննիչ Հրաչ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանում են նաև դատաբժիշկն ու քրեագետը: Ու մինչ դատաբժիշկն ու քրեագետը տեղում իրենց աշխատանքներն էին կատարում, ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ դեպքից րոպեներ առաջ նշված հասցեում է գտնվել «Ռուս Արթուր» մականվամբ Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 24-ամյա Արթուր Ղավալյանը:
Օպերատիվ քննչական խմբերը սկսում են որոնողական աշխատանքները կասկածյալ Ա. Ղավակյանին հայտնաբերելու ուղղությամբ: 2 ժամ անց դեպքի վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող Գուգարք գյուղի ավագ դպրոցի հիմնական մասնաշենքի նկուղային հարկ իջնող աստիճանների վրա դանակի մի քանի հարվածներից ստացած վիրավոր վիճակում հայտնաբերվում է Ա. Ղավալյանը, ով նույնպես ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվում է հիվանդանոց:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 112 հոդվածի հատկանիշներով: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Թերթի տեղեկություններով՝ երեկ հերթական ռազբորկա է գրանցվել մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում:
Որովայնի շրջանում հրազենային վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 35-ամյա Արսեն Մկոյանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրան հրազենային վիրավորումը պատճառել է «Ժագա» մականունը կրող հեղինակություն համարվող անձը, որը նույն թաղամասի բնակիչ է, և առայժմ չճշտված տեղեկություններով՝ օրեր առաջ վերադարձել Հայաստան:
Ավելի ուշ տեղեկացանք, որ Ա. Մկոյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Ժամանակ
Մինչ Սյունիքը սպասման մեջ է, թե ով է ստանձնելու մարզի ղեկավարի պարտականությունները, այդ տարածաշրջանում առաջացած «Սյունաց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ, փոխնախարար Խաչիկ Ասրյանը «հետաքրքիր» մտահղացումներով է հանդես գալիս:
«ՉԻ» տեղեկություններով՝ տարբեր տեղերում նա հայտարարել է, թե ցանկանում է առաջիկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Սյունաց արծիվներ» մեդալով պարգևատրել:
Վերջինս մասնավոր զրույցներում ասել է, թե այդ ամենը կազմակերպելու համար հիմա բանակցություններ է վարում ՀՀ իշխանությունների հետ, որպեսզի սպասվելիք պարգևատրման միջոցառումը ներկայացուցչական լինի: Փոխնախարարի նպատակը մեդալ տալու արարողությունը Սյունիքում կազմակերպելն է:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկվա միջադեպը, երբ շփման գծի հարավային մասում ադրբեջանցի դիպուկահարը սպանել է ԼՂՀ ԶՈՒ ավագ լեյտենանտ, 1990թ.-ին ծնված Մհեր Հակոբյանին՝ Բաքվի պատասխանն է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:
Այս մասին «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նախօրեին Երևանում Ջեյմս Ուորլիքը խոսել էր բանակցային նոր փուլ սկսելու մասին: «Բոլորը խոսում են բանակցային նոր պատուհանի բացման մասին: Պատուհանը բացվում է, բայց Ադրբեջանն այդ պատուհանին կրակում է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ կա՛մ բաց պատուհանի վրա չկրակեն, կա՛մ այդ պատուհանները փակվեն»,-ասել է Բաբայանը:
Հայկական ժամանակ
Սեպտեմբերի 18-ին, ժամը 15.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1981 թ. ծնված Արսեն Մկոյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.45-ին, Նոր-Արեշի 9-րդ և 42-րդ փողոցների խաչմերուկում անհայտ անձը հրազենով կրակոցներ է արձակել Ա. Մկոյանի ուղղությամբ:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «410» գրառմամբ 8 կրակված պարկուճ:
Ժամը 18.10-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Ա. Մկոյանը գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Երբ Ալեքսանդր Կորժակովը Բորիս Ելցինի թիկնազորի պետն էր, նա զբաղվում էր բազմաթիվ կադրային, քաղաքական և հատկապես տնտեսական սեփականություն հարցերով: Լրագրողներից մեկն այն ժամանակ նրան հարցրել էր՝ դուք թիկնապահ եք, ի՞նչ գործ ունեք այդ ամենի հետ: Կորժակովն էլ պատասխանել էր, որ նա թիկնապահ չէ, նա նախագահի անվտանգության վարչության պետն է, իսկ երկրի քաղաքական և տնտեսական խնդիրները մտնում են նախագահի, որպես ինստիտուտի, պահպանության համակարգի մեջ:
Հետխորհրդային երկրների կայացման որոշակի փուլում «ուժայինների» իրավասությունները դուրս են գալիս զուտ իենց պաշտոնական շրջանակներից և մտնում են այլ՝ իրենց ոչ հատուկ ոլորտներ: Չգիտեմ՝ դրանից հնարավոր է խուսափել, թե ոչ, բայց որքան շուտ է հաղթահարվում այդ շրջանը, այնքան լավ:
Այս առումով շատ բան մեզանում հաղթահարված է՝ հասարակական կարգի պահպաններն ու հանցագործությունների դեմ պայքարողներն այժմ աշխատում են ոստիկանությունում, ոչ՝ ներքին գործերի նախարարությունում, ոտիկանապետն էլ պաշտոնապես քաղաքական թիմի անդամ չէ: Պաշտպանության նախարարությունը ղեկավարում է պրոֆեսիոնալ, որը կենտրոնացած է պետության ամենակարևոր խնդիրներից մեկի՝ մեր սահմանների պաշտպանության վրա, և ներքաղաքական թեմաներին չի անդրադառնում:
Մնում է ոստիկանությունը նույնպես վերջնականապես ապաքաղաքականացվի: Այդ գերատեսչության համար որևէ նշանակություն չպիտի ունենա՝ ովքեր են հանրահավաք կամ ցույց անում՝ իշխանությունը, ընդդիմությունը, կոմունիստները, ֆաշիստները, դեմոկրատները, հայրենասերները, հայրենադավերը և այլն:
Եվ ժամանակն է, որ մենք հրաժարվենք հետխորհրդային ևս մի հնաբանությունից՝ «ուժային կառույցներ»: Այդ բառը կարծես ուժի անսահմանափակ կիրառում է նախատեսում: Մինչդեռ ուժի կիրառումը պետք է սոահմանափակվի: Օրենքով՝ իհարկե:
Առավոտ
Վերջին շրջանում ոստիկանությունում քաղաքացիներից դիմում-բողոքներ են ստացվում, որոնցում վիճարկվում է տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների արձանագրման և դրան հետևած վարչարարության իրավաչափությունը: Այդ բողոքները, երբեմն, օրենքով սահմանված կարգի չիմացության, տեխնիկական անճշտության հետևանք են, որոնց արագ արձագանքելու, տեղեկատվություն ստանալու հարցում քաղաքացիներին աջակցելու, ինչպես նաև խնդիրներ առաջանալու դեպքում արագ լուծում տալու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը նախաձեռնել է հերթական «Ուղիղ կապ»-ը Skype-ի միջոցով, այս անգամ՝ ճանապարհային ոստիկանության հետ:
Քաղաքացիներն այսուհետ աշխատանքային օրերին՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 15.00-ից 17.00-ն, սկայպի միջոցով կարող են հարցեր ուղղել ճանապարհային ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, տեսախցիկներով կամ լուսանկարահանող-արագաչափ սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով առկա անհամաձայնությունների, տուգանքների գումարների բռնագանձման և այլ հարցերի վերաբերյալ:
Ճանապարհային ոստիկանության Skype-ի հասցեն է՝
Armenian Roadpolice
Քաղաքացիները կարող են դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրել նաև էլեկտրոնային եղանակով՝ info@roadpolice.am էլեկտրոնային փոստի հասցեին:
ՀՀ ոստիկանություն
Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով ստացած հրազենային վնասվածքից զինծառայող Մհեր Հակոբյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մհեր Հովհաննեսի Հակոբյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը):
Զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Հովհաննեսի Հակոբյանը հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել 18.09.2014թ.՝ ժամը 09:15-ի սահմաններում` N զորամասի մարտական դիրքում:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ-ում է:
Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստին», մեկնարկել է նրա հանդիպումը Ամերիկայի պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
«Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպել է պետքարտուղար Ջոն Քերիի հետ»,- գրված է նախագահի Twitter-ի միկրոբլոգում:
Նախատեսվում է նաև Պորոշենկոյի հանդիպումն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և ԱԺ ներկայացուցիչների խոսնակ Ջոն Բեյների հետ:
Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին ընդառաջ սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Բժշկական համալսարան կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի կողմից հաստատվել և գործողության մեջ է դրվել «Համալսարանի ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի կանոնակարգը»:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշել է, որ Բժշկական համալսարանը յուրահատուկ կապ և առնչություն ունի հայկական բանակի հետ և այդ կապը տարեցտարի ընդլայնվում է: ԵՊԲՀ ռեկտորը առանձնահատուկ շեշտել է այն հանգամանքը, որ հենց Բժշկական համալսարանում են պատրաստվում զինված ուժերի համար անհրաժեշտ բժշկական կադրերը, ովքեր, համալրելով ռազմական բժշիկ-մասնագետների համաստեղությունը, ունեն մեկ կարևոր առաքելություն. փրկել զինծառայողի կյանքը և հոգ տանել նրա և նրա ընտանիքի անդամների առողջության համար թե պատերազմական, թե խաղաղ պայմաններում:
Շնորհավորելով Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում ևս մեկ անգամ արժևորել է բուժծառայողների դերը և նկատել, որ ակնհայտ է զինված ուժերի համար բժշկական կադրեր պատրաստող ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի վերջին տարիների առաջընթացը:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը դասախոսներին և ուսանողներին է ներկայացրել զինված ուժերում ընթացող բարեփոխումները, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Սեյրան Օհանյանը ուրախությամբ փաստել է, որ տարեցտարի զինված ուժերի կառավարման, ռազմակրթական համակարգերը դրվում են առավել բարձր, գիտելիքահենք մակարդակի վրա, լուրջ աշխատանքներ են տարվում մեր սահմանային պաշտպանությունը ավելի անվտանգ դարձնելու, արտակարգ դեպքերն ու պատահարները նվազագույնի հասցնելու ուղղությամբ:
Սեյրան Օհանյանը պատասխանել է նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին, որին հաջորդել է պարգևատրման արարողությունը: Պաշտպանության նախարարը պատվոգրեր, գերատեսչական մեդալներ և արժեքավոր նվերներ է հանձնել բժշկական ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:
ԵՊԲՀ կատարած այցի շրջանակում հաստատվել և գործողության մեջ է դրվել «Համալսարանի ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի կանոնակարգը»: Կենտրոնի նպատակն է ՀՀ-ում ռազմաբժշկական կադրերի պատրաստումը և բժշկագիտության զարգացումը` ռազմապաշտպանական առողջապահության ոլորտում: Կենտրոնի կրթական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը նպատակաուղղված է ՀՀ պաշտպանության նախարարության և ԵՊԲՀ համագործակցության ծրագրերի ընդլայնմանը և խորացմանը, զինված ուժերի անձնակազմի առողջապահական խնդիրների ուսումնասիրմանը և լուծմանը:
ՀՀ պաշտպանության նախարարություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.