23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այն, որ Երևանում աղբահանությունը ոչ մի կերպ չի հաջողվում պատշաճ կազմակերպել, փաստ է, սակայն քաղաքի աղտոտ տեսքի հարցում մեծ է նաև մեր համաքաղաքացիների մեղքի բաժինը:
Լուսանկարներն արվել են երեկ՝ «Ռոսիա» ԿԹ տարածքում, սակայն նման պատկեր կարելի է հանդիպել քաղաքի գրեթե բոլոր հատվածներում:
«Հայկական Վարկած»-ն իր ընթերցողների շրջանում հարցում էր անցկացրել, թե որտեղ են նրանք պատրաստվում անցկացնել իրենց հանգիստը:
Այսպես, ընթերցողների մեծ մասը՝ 41%-ն ամռանը չի հանգստացել: Հայաստանում իրենց հանգիստն անցկացնել նախընտրել են քվերակողների 24%-ը:
19%-ը մեկնել է արտերկիր, իսկ 16%-ը եղել է Վրաստանում:
«Խազեր» ՀԿ-ն ահազանգում է, որ Արփի բնական լիճը ցանկանում են օգտագործել որպես ջրամբար:
ՀԿ-ն ՀՀ բնապահպանության նախարարին կից ստեղծված hասարակական խորհրդին է ուղղել նամակ, որում ասված է. «1946թ-ից 1951թ. ընթացքում «Արփի» բնական լիճը, որի ծավալը մոտ 5 միլիոն խորանարդ մետր էր, վերածվեց 100 միլիոն խորանարդ մետր ջրատարողությամբ ջրամբարի: Հետագայում Ախուրյան գետի ջրհավաք ավազանում կառուցվեցին մի քանի այլ ջրամբարներ: Ախուրյան գետի միջին հատվածում ևս որոշվեց կառուցել Կապսի ջրամբարը: Սկսվեցին շինարարական աշխատանքները, սակայն դրանք մնացին անավարտ:
Արփի լիճը ջրամբարի (փաստորեն, ջրային ռեսուրսի) վերածվելուց հետո դադարեց գոյություն ունենալ որպես բնական էկոհամակարգ:
Հաշվի առնելով, որ ոռոգման ենթակա տարածքները գտնվում են Կապսի ջրամբարի համար նախատեսված տարածքից ներքև, հնարավորություն է ստեղծվում Կապսի ջրամբարը համապատասխան տարողությամբ կառուցման դեպքում վերականգնել Արփի լիճը իր էկոհամակարգով:
Այդ գաղափարը դրվել էր «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման հիմքում: Սակայն Կապսի ջրամբարի կառուցման նախագծի վերաբերյալ վերջերս կազմակերպված քննարկումների ընթացքում պարզվեց, որ այդ ջրամբարի կառուցման հետ մեկտեղ նախատեսվում է պահպանել նաև «Արփի լիճ» ջրամբարը, ինչը, մեր կարծիքով անընդունելի է:
Առաջարկում ենք սույն խնդիրը դարձնել Հասարակական խորհրդի քննարկման առարկա»:
Արփի լիճը գտնվում է «Արփի լիճ» ազգային պարկի կազմում, որը ստեղծվել է 2009թ.: Պարկի ստեղծման համար KfW գերմանական զարգացման բանկը հատկացրել է 2.2 միլիոն եվրո:
Սեպտեմբերի 17-ին, Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը, և որոշում կայացրել կալանավորվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ին: Իջևանի ոստիկանապետը դատարանից տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ի և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ի կողմից հանցագործության դեպքը նախ թաքցնելու, ապա` մեղադրանքի արհեստական ապացույցներով իրականությունը խեղաթյուրելու դեպքի մասին:
Դեպքի առնչությամբ, սեպտեմբերի 14-ին ձերբակալվել էր ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ն, իսկ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ին նույն օրը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 23-ամյակի առթիվ ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության 20 աշխատակից խրախուսվել է շնորհակալագրով, 9-ը հարկադիր կատարող` կոչումով, 7-ը՝ հուշանվերով, 3-ը նշանակվել են ավագ հարկադիր կատարողի պաշտոնում, իսկ 52 աշխատակից խրախուսվել է դրամական պարգևատրմամբ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է աշխատակիցներին գալիք տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, ուժ ու եռանդ հայոց անկախ պետականության ամրապնդման գործում:
ՀՀ ԴԱՀԿ մամուլի ծառայություն
Ձեզ ենք ներկայացնում 17 կամուրջներ, որոնց յուրահատկությունն ակներև է.
***
Ազատության կամուրջ, Բուդապեշտ
***
Երկնային կամուրջ, Մալազիա
***
Մոիսեի կամուրջ, Նիդերլանդներ
***
Լուսնային կամուրջ, Իտալիա
***
Ծիածան-կամուրջ, Թայվան
***
Ապակյա կամուրջ Վրաստանում
***
Կամուրջ օդապարիկներով, Ճապոնիա
***
Կամուրջ Պուենտե-Նեվո, Իսպանիա
***
Շախարի կամուրջ, Եմեն
***
Անտառի արմատներից պատրաստված կամուրջ Հնդկաստանում
***
Կամուրջ Դրակոն, Վիետնամ
***
Կամուրջ անտառի մեջ, Թայվան
***
Բանպո կամուրջ, Հարավային Կորեա
***
Կամուրջ Ռակոտցբյուրգում, Գերմանիա
***
Լուսնային կամուրջ, Թայվան
***
Անվերջանալի կամուրջ, Մեծ Բրիտանիա
***
Կախովի կամուրջ, Կանադա
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Սյունիքի մարզում վթարի են ենթարկվել Արցախի նախագահ Բակո Սահակյանին ուղեկցող ճանապարհային ոստիկանները. նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է հիվանդանոց:
Եղանակային վատ պայմանների պատճառով Բակո Սահակյանը որոշել է Երևան գալ ոչ թե ուղղաթիռով, այլ մեքենայով: ԼՂՀ նախագահի թիկնապահներն արդեն Երևանում են եղել, և նրան ուղեկցել է ԼՂՀ ճանապարհային ոստիկանությունը:
Զոհված և տուժած ոստիկանների ինքնությունը պարզվում է:
Վերջին օրերին «Իսլամական պետության» (ԻՊ) մասնակցությամբ ամենաթեժ ռազմաճակատն է համարվում Սիրիայի հյուսիսային Հալեպի նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Այն ալ-Արաբ քաղաքը (քրդերն այն անվանում են Քուբանի) և հարակից շրջանը: Մեծամասամբ քրդերով բնակեցված շրջանի դեմ ԻՊ-ի նախաձեռնած գրոհի արդյունքում իսլամականներին հաջողվել է գրավել ավելի քան 2 տասնյակ քրդական գյուղեր և շրջապատել թուրք-սիրիական սահմանին գտնվող Այն ալ-Արաբը: ԻՊ-ի զինյալները գրոհի ընթացքում կիրառել են ծանր հրետանի, իսկ տեղի բնակչության հետ վարվել իրենց բնորոշ գործելաոճով՝ զանգվածաբար սպանելով տղամարդկանց և գերելով կանանց. սիրիացի իրենց եղբայրներին օգնության ձեռք մեկնելու փորձեր են իրականացնում անգամ Թուրքիայի քրդերը՝ ՔԲԿ-ի գլխավորությամբ:
Իսկ ամենաուշագրավն այն է, որ քրդերն իրենց անհաջողություններում մեղադրում են Թուրքիային՝ պնդելով, որ Անկարան թույլատրում է սեփական սահմանից զենքերի ազատ մատակարարումներն իսլամականներին, ինչպես նաև ևս մեկ անգամ հիշեցնում, որ նաև Թուրքիայի կողմից իսլամականներից գնված նավթի արդյունքում ձեռք բերված եկամուտների շնորհիվ է ԻՊ-ը ձեռք բերում վերոնշյալ սպառազինությունը:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի բացմանը:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, հոգևոր հայրեր,
տիկնա՛յք և պարոնա՛յք
Անչափ ուրախ եմ այսօր ողջունել ձեզ այս ջերմ, հայաշունչ միջավայրում, հանդիպել մեր բազմաբովանդակ Սփյուռքի հայկական կառույցների ղեկավարներին և համայնքային պատվիրակներին:
Ուրախ եմ նաև, որ պատեհ առիթ է ստեղծվել ձեզ հետ միասին կրկին գնահատելու և արժևորելու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործակցության անցյալն ու ներկան, հստակեցնելու առաջնահերթությունները, ինչպես նաև մտքեր փոխանակելու մեր Հայրենիքի և ազգի համար օրակարգային հարցերի շուրջ:
Այս եռամիասնության մեջ է մեր հաջողության միակ գրավականը: Հայոց նորագույն պատմությունը վկայում է, որ միայն միասնական ջանքերի շնորհիվ ենք մենք ի զորու հաղթահարելու համայն հայության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները:
Դիպուկ են Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ մի մարմին` առանց հոգու»: Ուստի, մենք հզորանալու ենք մեր համախմբվածությամբ, մեր միասնությամբ, համազգային խնդիրների լուծմանը միտված մեր հաստատակամությամբ:
Հայաստանն ուժեղ է ու անպարտելի իր երկու թևերի և միասնական Սփյուռքի շնորհիվ: Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ ենք զգում՝ թիկունքում ունենալով Սփյուռքի ներուժը: Վստահ եմ, որ նույն կերպ դուք էլ ընկալում եք Հայաստանի Հանրապետությունը՝ ձեր անկախ ու ազատ Հայրենիքը: Մենք չունենք և չենք կարող ունենալ առանձին հատվածական շահեր: Մեր շահերը փոխկապակցված են, իսկ մեր գործողությունները պետք է լինեն համաձայնեցված և փոխլրացնող:
Կարևորելով Հայաստան – Սփյուռք համագործակցությունը՝ 2008թ. հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծեց Սփյուռքի նախարարություն, որով սկսվեց Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման որակապես նոր փուլ: Ուրախալի է, որ անցած տարիների ընթացքում նախարարությանը հաջողվել է գործընկերային կապեր հաստատել Սփյուռքի բոլոր կառույցների հետ: Նախարարության գործունեության նկատմամբ վստահության ապացույցն է կազմակերպված այս, և այլ համաժողովներին, միջոցառումներին Սփյուռքի ակտիվ ներգրավվածությունը և մասնակիցների թվի շարունակական ավելացումը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չկարգավորված: Ադրբեջանը վարում է ռազմատենչ քաղաքականություն՝ սանձազերծելով նավթային դոլարներով սնուցվող սպառազինության մրցավազք: Թուրքիան, իր հերթին, խիստ կողմնակալ կեցվածք է դրսևորում և շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը:
Մյուս կողմից, Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ևս չեն նպաստում տարածաշրջանի կայունությանը և թույլ չեն տալիս մեզ լիարժեք կերպով օգտագործել տրանզիտի ու արտաքին տնտեսական համագործակցության հնարավորությունները: Այս բոլոր գործոնները ստիպում են մեզ արտաքին քաղաքականության մեջ լինել ճկուն և շրջահայաց: Հայաստանի իշխանությունները՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քայլեր են ձեռնարկում ելնելով բացառապես մեր ազգային շահերից՝ լավագույնս ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու կայուն զարգացումը:
Հարգելի ներկաներ,
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես իր գործունեության գերակայություն, հռչակել է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը: Մեր ջանքերն առավելապես ուղղվելու են հայի ստեղծագործ աշխատանքով հայրենիքում իր ապագան կերտելուն: Հայրենիքը յուրաքանչյուր հայի համար պետք է դառնա ապահով հանգրվան և սեփական կարողությունների, աշխարհի տարբեր ծագերում կուտակած փորձի ու
գիտելիքների առավելագույնս դրսևորման հնարավորության երկիր: Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուրի համար պետք է դառնա արժանավայել կյանքով ապրելու հնարավորությունների երկիր:
Այսօր Հայաստանի կառավարությունը հստակ քայլեր է իրականացնում երկրում սոցիալ-տնտեսական վերելքի ապահովման ուղղությամբ: Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: Օտարերկրյա ընկերությունները պետք է իրենց հարմարավետ և ապահով զգան Հայաստանում: Մենք տալիս ենք դրա երաշխիքը:
Հայաստանի զարգացմանը, տնտեսության առաջընթացին միտված ձեր գործնական առաջարկներն աչքաթող չեն արվի: Կառավարությունը որդեգրել է ներդրումային ծրագրերի իրականացման բաց քաղաքականություն և պատրաստ է աջակցել յուրաքանչյուր նման նախաձեռնության: Վաղուց հասունացել է բարեգործությունից դեպի փոխշահավետ գործընկերության անցնելու ժամանակը:
Այս համատեքստում ցանկանում եմ իմ երախտագիտության խոսքն ուղղել բոլոր այն մեծանուն բարերարներին և հայտնի գործարարներին, ովքեր իրենց ջանասիրությամբ և Հայրենիքի նկատմամբ մեծ նվիրմամբ զգալիորեն նպաստել են Հայաստանի և Արցախի տնտեսական վերելքին ու պետականության ամրապնդմանը: Նման ազգային գործիչների կերպարը ոգեշնչող պետք է լինի աշխարհասփյուռ մեր հայրենակիցների և, հատկապես, երիտասարդների համար:
Սիրելի հայրենակիցներ
Մյուս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Անգնահատելի է Սփյուռքի դերը նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջազգայնացման գործընթացում: Ցավալի է, որ ներկայիս Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության իրավաժառանգորդ, ոչ միայն չի կարողանում հաշտվել իր մութ անցյալի հետ, այլ հակառակը՝ շարունակում է ժխտել ցեղասպանության իրողությունը, ինչը միջազգային ընկալմամբ համարվում է կրկնակի ցեղասպանություն: Միևնույն ժամանակ միջազգային հանրության մոտ ավելի ու ավելի է ամրապնդվում այն գաղափարը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, և, առաջին հերթին, Թուրքիայի կողմից, անխուսափելի է, և այդ հանգամանքը կնպաստի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ մենք կհասնենք պատմական արդարության վերականգնմանը:
Սիրելի՛ բարեկամներ,
Ի՞նչն է մեզ՝ հայաստանաբնակ, արցախաբնակ և աշխարհասփյուռ հայերին կապում իրար: Անշուշտ, մեզ կապում են միմյանց մեր պատմությունը, մեր պատմական հիշողությունը: Բայց ամենից շատ մեզ կապում է ազատ և անկախ Հայաստանը, ազատ և անկախ Արցախը:
Այսօր Սփյուռքը անկախությունը վերահաստատած Հայաստանի համար դարձել է նյութական ու հոգևոր նեցուկ։ Աշխարհի բոլոր հայերը՝ անկախ բնակության վայրից, դավանանքից կամ սոցիալական կարգավիճակից, ունեն իրենց բոլորի Հայաստանը: Ուստի, մենք մեկ նպատակ ենք հետապնդում՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդումը և կայուն ու անշեղ զարգացումը։
Հայաստանի Հանրապետությունն իր հերթին հետևողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված արտերկրում մեր հայրենակիցների ազգային ինքնության պահպանմանը, իրավունքների ու շահերի պաշտպանությանը:
Ամփոփելով խոսքս՝ վստահություն եմ հայտնում, որ մեր միասնական ջանքերով մենք ի զորու կլինենք հաղթահարելու հայության առջև ծառացած մարտահրավերները:
Եվս մեկ անգամ ողջունում եմ համագումարի մասնակիցներին և մաղթում արգասաբեր աշխատանք՝ ի փառս մեր հայրենիքի և ի շահ համայն հայության:
Շնորհակալություն ուշադրության համար»
Շոտլանդիայում ավարտվել է հանրաքվեի ձայների հաշվարկը:
Ըստ հրապարակված տվյալների, անկախության օգտին քվեարկել է շրջանի բնակիչների 44.7%-ը, դեմ՝ 55,3%-ը։
«Ես ափսոսանքով ընդունեցի արդյունքները, սակայն մենք ընդունում ենք շոտլանդացի ժողովրդի ընտրությունը։ Ես ցանկանում եմ նշել, որ մարդկանց մեծ թիվ է քվեարկել անկախության օգտին։ Ես ընդունում եմ արդյունքները և խոստանում հետագայում էլ աշխատել կառուցողական հիմքով»,- հայտարարել է Շոտլանդիայի կառավարության ղեկավար Ալեքս Սալմոնդը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.