23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ս. Մամասը ծնվել է Պափլագոնիա նահանգի Գանգրա քաղաքում` աղքատ քրիստոնյա ընտանիքում: Քրիստոնյաների դեմ հալածանքների ժամանակ նրա ծնողները ևս ձերբակալվում են և աքսորվում Կեսարիա: Բանտում Մամասին ծնելուց հետո նրա մայրը մահանում է: Փոքրիկ Մամասին որդեգրում է բարեպաշտ մի քրիստոնյա կին, որն էլ սնում և դաստիարակում է նրան: Արդեն տասնհինգ տարեկանում համոզված քրիստոնյա և համարձակ քարոզիչ լինելու համար` ձերբակալվում և չարչարանքների է մատնվում: Պարտադրված զրկանքներից ազատվելով՝ առանձնանում է Արգեոս լեռը: Ս. Մամասն իր ողջ կյանքն ընծայում է աղքատներին սպասավորելուն, սակայն կրկին մատնվում է դատավորին և խիստ չարչարանքներից հետո եռաժանիով խոցվելով՝ նահատակվում 273 թ.-ին:
Ս. Փիլիկտիմոնը, որ հունական և լատինական վկայաբանությունների մեջ հայտնի է Ֆիլոմենոս անունով, ցորենի վաճառական էր, որ իր հավատքի համար Ս. Մամասի նման Ավրելիանոս կայսեր հալածանքների ժամանակ ձերբակալվում է, կտտանքների ենթարկվում և ի վերջո նահատակության պսակն ընդունում 274 թ.-ին՝ ոտքերն իրար և ձեռքերը գլխին գամելով:
Ս. Սիմեոն Սյունակյացը ծնվել է 390 թ. Կիլիկիայում: Փոքր հասակում եղել է հովիվ: Երբ մի օր եկեղեցի է մտնում և չհասկանալով օրվա ընթերցված Ավետարանի իմաստը, դիմում է իր կողքին կանգնած ծերունուն: Ծերունին բացատրում է ընթերցվածի իմաստը` ասելով, որ այն ժուժկալ լինելու մասին է, որպեսզի մարդը ճգնության, զրկանքների, ծոմապահության և սակավապետության ճանապարհովով երկնքի արքայությանն արժանանա: Այս խոսքերի վրա խորհելով՝ Սիմեոնը Սիրիայի Հաթա նահանգն է անցնում, ուր 3 տարի մի վանքում առանձնանալուց հետո, Աստծուց քարոզելու և բժշկելու շնորհ է ստանում: Տեսնելով, որ այցելուներն ու հիվանդներն իրեն շատ են նեղում, սկզբում մի խոր փոս է փորում, որտեղից միայն գլուխն էր երևում՝ քարոզելու համար, ապա 60 կանգուն բարձրությամբ սյան վրա է բարձրանում: Գլխի վերև որևէ ծածկ չունենալով` օրը միայն կանգնած կամ ծնկած էր անցկացնում` իբրև սնունդ միայն շաբաթը մեկ անգամ Ս. Հաղորդություն ստանալով: Սյան վրայից տարիներ շարունակ քարոզում է և իր աղոթքներով բժշկում բազմաթիվ հիվանդների:
Հայ Առաքելական եկեղեցին Ս. Մամասի, Ս. Փիլիկտիմոնի և Ս. Սիմեոն Սյունակյացի հիշատակը տոնում է Խաչի 2-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Հովսեփյան փողոցի թիվ 31 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել երեք «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես Բենց»-երից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հունդայի»-ի վարորդը բուժօգնություն է ստացել շտապօգնության ենթակայանի բուժաշխատակիցների կողմից:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Ագարակ-Աշտարակ ճանապարհի 4-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Ալագյազ-Սպիտակ ճանապարհի 8-րդ կմ-ին՝ Ծիլքար գյուղի հատվածում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 19.55-ի սահմաններում, Արմավիր-Նոր-Կեսարիա ճանապարհի 18-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տ-40» մակնիշի տրակտորի, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3507» և «ԳԱԶ-322173» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ 322173»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Հայ ֆիդայինների փողոցի վրա բախվել է համընթաց երթևեկող «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ»-ի վարորդը, «Ինֆինիտի»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկող «Նիսան Մուրանո» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և «Նիսան»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 02.00-ին, Գյումրի-Ախուրյան ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրյա ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 109-րդ կմ-ին «Յամահա» մակնիշի մոտոցիկլետը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 13.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.30-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, նրան տեղափոխել հիվանդանոց և ժամը 21.00-ին ինքնակամ ներկայացել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 21.00-ին, Եղվարդի խճուղու թիվ 1 շենքի մոտ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևանի Արարատյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 01.55-ին, Երևանի Աթոյան փողոցի թիվ 129 տան մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 20.00-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 102 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց փողոցի, Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի հատման գոտում` կամրջի մոտ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կամրջի հենասյանը, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 09.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ավան թաղամասի 6-րդ փողոցի թիվ 18 տան մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արտենի-Արագածավան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Սեպտեմբերի 20-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Միցուբիշի Պաջերո»-ի վարորդը և հայտնել, որ վնասվածքը ստացել է հիշյալ վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան հարվածել է երկաթբետոնե էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սևան-Լճաշեն ճանապարհի 1.7 կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի վերջնամասում` հանդիպակաց երթևեկելի գոտում, «Տոյոտա Վից» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21074»-ի, վերջինս էլ՝ «Հունդաի GSR-V» մակնիշի ավտոմեքենայի:
«Տոյոտա Վից»-ի և «ՎԱԶ-21074»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում է. նախատեսվում է նրա հանդիպումը հայ և հրեա համայնքների առաջնորդների հետ:
Ինչպես տեղեկացնում է Daily Sabah կայքը, այցի երկրորդ օրն Էրդողանը հանդիպելու է հրեական համայնքի ներկայացուցչի հետ, այնուհետև ընդունելու է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին:
Նշենք, որ Էրդողան մեկնել է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի 69-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
ԵՊՀ-ի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը բանակ-հասարակություն կապն ամրապնդելու նպատակով հաճախ է հանդիպումներ ունենում տարբեր զորամասերի զինծառայողների հետ: Այս անգամ ակումբի անդամները Բյուրականում հանդիպեցին Արտաշատի կապի զորամասի զինվորներին: Երիտասարդները այցելեցին Ամբերդ պատմամշակութային արգելոց:
Հանդիպմանը ԱՀԾԱ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ, մայոր Ռ. Համբարձումյան իր խոսքում նշեց, որ հայրենիքի, բանակի հանդեպ սերը պետք է սերմանել դպրոցից. «Հայրենիք սիրելը միայն սեպտեմբերի 21-ից 21 հավաքվելն ու դրոշ ծածանելը չէ: Այսօր երիտասարդները պատմություն չգիտեն, զրոյական վիճակ է, ինչպե՞ս պետք է սիրով գան ծառայելու. Եթե զինվորն ասի, որ հայրենիքի պաշտպանն է ու չիմանա, թե ինչ է պաշտպանում, պատերազմի դեպքում կփախչի, որովհետև չգիտի՝ ինչ է պաշտպանում»:
Զինծառայող Սևադա Համբարձումյանի խոսքով՝ միայն զինվորը չէ, որ պահպանում է հայրենիքը, առաջին հերթին պահպանում է զինվորի թիկունքում գտնվող քաղաքացին. «Մի վախեցեք, որ Ադրբեջանը կարող է շատ զենք ունենալ, քանի որ կռվում է ոչ թե զենքը, այլ զինվորը, քաղաքացին…»:
Հռիփսիմե Գալստյան
Շուրջ 40 ցմահ ազատազրկման դատապարտվածներ այսօրվանից հացադուլ են հայտարարել և նամակով դիմել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին.
«Հարգարժան պարոն նախագահ, մենք՝ ցմահ ազատազրկման դատապարտվածներս, արդեն իսկ ծայրահեղ անհուսությունից դրդված, հայտարարում ենք անժամկետ հացադուլ, ինչպես նաև ձեր ներողամտությունն ենք հայցում, որ ստիպված ենք ձեր ժամանակից խլել և ուշադրությունը հրավիրել տարիներ շարունակ պատկան մարմինների կողմից օրենքի չկատարման և ծառացած խնդիրների անտեսված ու չլուծված լինելու հանգամանքին:
Հարգարժան պարոն նախագահ, ձեզ դիմելու հիմնապատճառ է նաև այն, որ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ էլ մշտապես հավաստիացնում են ձեզ, որ իրենց կողմից ամեն ինչ արված է և նրանք «նախագահականի» կողմից ցուցումի են սպասում, որ մեկ ամսվա ընթացքում լուծում տաք մեր խնդիրներին և վերականգնենք մեր հանդեպ կատարված անօրենությանը և իրենց անգործությունն այդպես արդարացնելով կամա, թե ակամա տպավորություն են ստեղծում, որ երկրի թիվ 1 արդարադատության երաշխավոր հանդիսացող հանրապետության նախագահը ժամ առաջ օրինականության և արդարության վերականգնման ջատագովը չէ և իրենք ոչինչ չեն կարող անել, քանի դեռ հրաման չեն ստացել:
Հարգարժան պարոն նախագահ, ինքներս տարիներ շարունակ խաբված լինելով չենք հավատում, որ պատկան գերատեսչությունները հնարավոր է ձեզ ներկայացնեն ճշմարտացի իրակոանությունը մեր խնդիրների, այդ իսկ պատճառով խնդրում ենք ձեզ, մեր հետ հանդիպման ուղարկել ձեր կողմից վստահված լավագույն իրավագետի ում մենք փաստացի և լիարժեք կներկայացնենք ամբողջական պատկերը կատարված անօրինությունների և դրանով իսկ մեր աջակցությունը կցուցաբերենք Հայաստանը օրենքի երկիր դարձնելու հանրապետության նախագահի ամենօրյա աշխատանքին:
Պարոն նախագահ, մենք համոզված ենք, որ կգտնվեն անձինք, ովքեր, հուսով ենք, անգիտակցաբար և ոչ թե չարամտորեն, բայց կձգտեն մեր բողոքի ծայրահեղ արտահայտումը ներկայացնել որպես ճնշման փորձ կառավարության վրա, առանց իրենց հաշիվ տալու, որ տարիներ շարունակ խաբեություններն ու անօրինականությունները վերացնելու ուղղությամբ անգործության են դրսևորել, դրդել մարդկանց գնալ ծայրահեղ քայլի և ինքնավնասող միջոցի, և որ ամենակարևորն է, օրենքի գերակայություն պահանջող մարդը ոչ թե ճնշում է գործադրում, այլ պետականության ամրապնդմանն է աջակցում, ընդունեք մեր տպավորություն են ստեղծում, որ երկրում արդարության թիվ 1 երաշխավոր պետության նախագահը չի շտապում ժամ առաջ վերականգնել օրինականությունն ու արդարությունը, իսկ իրենք ոչինչ չեն կարող անել , քանի դեռ հրաման չեն ստացել:
Հարգելի պարոն նախագահ , տարիներ շարունակ խաբված ու հուսալքված լինելով , մենք չենք հավատում, որ Ձեզ պատշաճ ձևով ներկայացվել է ճշմարտացի իրականությունը տվյալ խնդրի վերաբերյալ: Այդ պատճառով խնդրում ենք Ձեզ կողմից վստահված, գործի մանրամասներին լավատեղյակ, բանիմաց իրավագետ գործուղել «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկ՝ցմահ բանտարկյալների հետ հանդիպման. մենք լիարժեք ու ամբողջական կներկայացնենք փաստացի պատկերը` դրանով իսկ օգնելով ու աջակցելով Ձեր թիմի իրավագետներին օրենքների ու որոշումների միջոցով վերահաստատելու արդարությունն այս դժվարին ու ճակատագրական հարցում:
Ընդունեք մեր հարգանքները և Հայաստանը հայ մարդու երազանք երկիր դարձնելու՝ մեր մաղթանքներն ու աջակցութունը Ձեզ»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահն այցելել է Նորապատի հիմնանորոգված միջնակարգ դպրոց, շրջել ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին և դպրոցի նոր պայմաններին: Դեռևս 1971թ. կառուցված դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են ս.թ. սեպտեմբերի 20-ին: Ներկայումս դպրոցում սովորում է 170 աշակերտ՝ 12 դասարանով, դասավանդում է 27 մանկավարժ: Նախագահին զեկուցվել է, որ դպրոցի ներքին հարդարման, սալիկապատման, տանիքի նորոգման ու պատուհանների փոխարինման հետ միասին անցկացվել են նաև ջեռուցման և ջրամատակարարման նոր համակարգեր, կառուցվել է խոտածածկ մարզահրապարակ, սպորտդահլիճը համալրվել է նոր գույքով, ցանկապատվել և կանաչապատվել է դպրոցի ամբողջ տարածքը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Լենուղի համայնքում գտնվող «ՄԱՊ» ընկերություն, որտեղ ներկա է գտնվել խաղողի մթերման արդիականացված արտադրամասի բացմանը: Հանրապետության Նախագահին ներկայացվել է, որ կոնյակի, գինու և պտղահատապտղային պահածոների արտադրությամբ զբաղվող ընկերությունը, ձեռնարկության հիմնանորոգման, արդիականացման, ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով հագեցման և որակի վերահսկողության համակարգերի ներդրման քաղաքականության արդյունքում ձեռք է բերել իտալական արտադրության ժամանակակից խաղողի մթերման և գինու արտադրության նոր առաջնային հոսքագիծ: Արդիականացման ծրագիրը մեկնարկել է 2013թ. հոկտեմբերին և ավարտվել ս.թ. սեպտեմբերի սկզբին: Կատարված աշխատանքների արդյունքում, գործարանի արտադրական հզորություններն այսօր թույլ են տալիս մթերելու տարեկան մինչև 20,000տ խաղող և մինչև 20,000տ պտուղբանջարեղեն: Գործարանի պատասխանատուների հավաստմամբ, 2014թ. նախատեսվում է մթերել 10,000տ բանջարեղեն, որից՝ 8000տ լոլիկ, 500տ պտուղ և 4000տ խաղող: Նշվել է, որ ընկերության արտադրանքն իրացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ներկայումս ընկերությունն ունի 216 աշխատակից՝ 134 հազ. դրամ միջին աշխատավարձով:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Արարատի մարզ, որտեղ փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ ծանոթացել է մի շարք ընկերությունների կողմից իրականացվող խաղողի մթերման աշխատանքներին:
Մարզում նախարարը շրջայց է կատարել Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում, Դալարի «Արեգակ» կոնյակի գործարանում, ինչպես նաև «Վեդի Ալկո», «Ավշարի գինու գործարան», «Արարատի գինու գործարան», Տափերականի «Ա.Կ.Զ.» և «Արտաշատ Վինկոմ» ընկերություններում:
Գործարանների տնօրենները տեղեկացրել են նախարարին, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթանում են կազմակերպված ու բնականոն հունով, առանց դժվարությունների: Ընկերությունների ղեկավարները նշել են, որ մթերումն իրականացվում է համաձայն գյուղացիների հետ կնքված պայմանագրերի, և գործարանները պատրաստ են մթերել խաղողագործների արտադրանքի ողջ ծավալը: Տեղեկացնելով, որ պայմանավորվածության համաձայն, խաղողը գյուղացիներից մթերվում է կիլոգրամը 150 դրամով, նրանք նաև վստահեցրել են, որ մթերված խաղողի դիմաց վճարումները կկատարվեն ժամանակին:
Նախարարին նաև զեկուցվել է, որ ներկա դրությամբ Արարատի մարզում արդեն մթերվել է 44 հազար տոննա խաղող:
Չնայած այն հանգամանքին, որ հանրապետությունում խաղողի մթերման մեկնարկը սկսվել է սեպտեմբերի 5-ից, սակայն որոշ գործարաններում դեռևս չեն սկսվել մթերման աշխատանքները: Նախարարը հանձնարարել է Շահումյանի կոնյակի և Այգեզարդի գինու գործարանների ղեկավարներին առաջիկա երկու օրերի ընթացքում սկսել խաղողի մթերումները:
Նախարարի այցի վերջին կանգառն Այգեստանի Պռոշյանի կոնյակի գործարանն էր, ուր Սերգո Կարապետյանը հորդորել է մթերման սեզոնին աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի գործարանն աշխատի շուրջօրյա, առանց ժամային սահմանափակումների, իսկ վճարումներն իրականացնեն ժամանակին:
Կանխատեսվում է, որ ընթացիկ տարում մարզում գործող ընկերությունների մթերած խաղողի ծավալները չեն զիջի նախորդ տարվա ցուցանիշներին:
Սեպտեմբերի 22-ի դրությամբ հանրապետությունում արդեն մթերվել է 98 հազար տոննա խաղող:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ սույն նախագծով պատգամավորն առաջարկում է մի շարք արտոնություններ տրամադրել ադրբեջանական զինված ուժերի դիտակետի տակ գտնվող հայկական բնակավայրերին: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ ամառվա իրադարձությունները ցույց տվեցին, որ կան սահմանամերձ համայնքներ, որոնք առավել խոցելի են: «Դրանք գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության ներքո, և հատկապես ամառվա շրջանում զարգացած իրադարձությունները ցույց տվեցին, որ պետական քաղաքականությունը որոշակիերոն ճշգտրելու և սահմանապահ համայնքների բնակիչներին քաղաքական հավաստիացումներ տալու ժամանակն է առ այն, որ պետությունը կանգնած է այդ համայնքների և բնակիչների թիկունքին»,- ասաց ԱԺ պատգամավորը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով էլ առաջացավ գաղափար դուրս բերել առավել խոցելի համայնքները և ձևավորել նման նախագիծ:
Պատգամավորն ասաց, որ օրենքով նախատեսվում է բնակիչներին մասնավորապես տալ որոշակի արտոնություններ, այն է` պետական բյուջեի միջոցներով փոխհատուցել սահմանապահ համայնքների բաժանորդների սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու և ոռոգման ջրի ամսական վարձավճարի կեսը, նրանց ազատել հողի և սահմանապահ համայնքների տարածքում ունեցած անշարժ գույքի հարկերից, կրկնապատկել այդ համայնքներին բյուջեից հատկացվող դոտացիաները, մեկամսյա ժամկետում օթևանով ապահովել ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով իրենց տներից զրկված բնակիչներին: Սահմանապահ համայնքներում ու դրանց հարակից տարածքներում ականների պայթյուններից, կրակոցներից վիրավորվածներին բուժել պետական միջոցներով, զոհված քաղաքացիների ընտանիքներին հատկացնել միանվագ օգնություն երկու միլիոն դրամի չափով՝ հուղարկավորության ծախսերի համար:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման օրենքի նախագծի գաղափարն առաջացել է, երբ իրենք սահմանում լարված իրավիճակի ժամանակ այցելել են համայնքներ և զրուցել բնակիչների հետ: «Եղել ենք տեղերում, և մարդկանց բարձրացված հարցերի արձագանքն է այս նախագիծը, և կարելի է ասել, որ նախագծի համահեղինակ են սահմանապահ համայնքների բնակիչները»,- ասաց Ն. Փաշինյանը: Նա նաև օրինակ բերեց. «Ասենք ականի պայթյունից վիրավորվել է բնակիչը, և հարազատները ստիպված են եղել դիմել տարբեր մարդկանց` գործարարներին, բարեգործական կազմակերպություներին, պատգամավորներին, որպեսզի կարողանան հոգալ այդ ծախսերը, և կարծում ենք, որ սա անտրամաբանական մոտեցում է, և նախագծով առաջարկվում է, որ այդ ծախսերը հոգան պետական բյուջեից»,- իր խոսքում ասաց պատգամավորը: Պատգամավորի խոսքով՝ խիստ կարևոր է, որ այս նախագիծը մտնի ԱԺ-ի Մեծ նստաշրջանի և քառօրյայի օրակարգ: Ընդհանուր առմամբ նախագիծը կյանքի կոչելու համար մոտավոր հաշվարկներով անհրաժեշտ է մեկ ու կեսից-երկու միլիարդ դրամ: Հանձնաժողովի նախագահ ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանն առաջարկեց նախագծի քվեարկությունը մի քանի օրով հետաձգել և քննարկել բոլոր քաղաքական ուժերի և նաև կառավարության հետ, քանի որ գործադիրը և խորհրդարանական խմբակցությունները ևս մտահոգված են սահմանամերձ բնակիչների հարցով: Ի պատասխան Ն. Փաշինյանն ասաց, որ այս պահին չկա որևէ այլ նախագիծ՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այս օրենքի նախագիծն իհարկե սահմանամերձ համայնքների բնակիչների խնդիրներն ամբողջությամբ չի լուծի, բայց հստակ է, որ որևէ վնաս չի պատճառի:
ԱԺ պատգամավորը նշեց, որ ինքն անձամբ կհանդիպի խմբակցությունների հետ և կքննարկի նաև նրանց հետ, որպեսզի գան ընդհանուր հայտարարի: Եվ հետևաբար նախագծի քվեարկությունը հետաձգելու անհրաժեշտություն չկա:
ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն իր խոսքում նշեց, որ կառավարությունն արդեն իսկ նախորդ տարի ընդունել է մի որոշում, համաձայն որի հակառակորդի գնդակոծության տակ գտնվող համայնքների բնակիչների հողի հարկը և ոռոգման ջուրը հիսուն տոկոսով փոխհատուցում է կատարում: Հանձնաժողովի անդամ ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանը ևս առաջարկեց նախագծի քվեարկությունը հետաձգել և քննարկել խորհրդարանական խմբակցությունների և կառավարության հետ:
Ամփոփիչ ելույթում Ն. Փաշինյանն առաջարկեց դրական եզրակացություն տալ նախագծին և ընդգրկել ԱԺ քառօրյա: Նախագիծը դրվեց քվեարկության, և կողմ արտահայտվեց միայն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հանձնաժողովի մյուս հինգ անդամները ձեռնպահ քվեարկեցին: Արդյունքում եզրակացությունը դրական չէր, հետևաբար ԱԺ քառօրյա չի ընգրկվի:
Զորամասի՝ «Գազ-66» մակնիշի ավտոմեքենայի` Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2014թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, N զորամասի «Գազ-66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Դեպքը տեղի է ունեցել նույն զորամասի՝ թվով 13 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումը մշտական տեղակայման վայր տեղափոխելու ճանապարհին:
Ավտոպատահարի հետևանքով մեքենայի ղեկին գտնվող կապիտան Պավլիկ Նիկոլայի Մանուկյանը գլխի շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել է, իսկ մեքենայի ուղևորներ՝ զինծառայողներ, ավագ լեյտենանտ Հարություն Վարդանի Խաչատրյանը, լեյտենանտ Արմեն Սիսակի Հովսեփյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Վարդանի Գրիգորյանը, Նարեկ Սամվելի Միրզոյանը, Մհեր Սամվելի Վարդանյանը, սերժանտ Բորիս Վիգենի Թունյանը, շարքայիններ Տիգրան Արմենի Օհանյանը, Ավետիք Արայիկի Նազարյանը, Արտյոմ Մանվելի Աբրահամյանը, Աշոտ Արմենի Սարգսյանը, Մուրազ Ժորայի Սադոյանը, Վարդգես Արսենի Խաչատրյանը կյանքին վտանգ չսպառնացող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ:
Կատարվում է նախաքննություն:
Հարցազրույց ԵՊՀ-ի պրոֆեսոր, մանկավարժա-հոգեբանական ակադեմիայի անդամ, դատական փորձագետ — հոգեբան, արձակագիր, ՀՀ գրողների միության անդամ Էլդա Գրինի հետ ,որը շուրջ 140 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ նաև դասագրքերի ու ձեռնարկների, որոնք, մասնավորապես իրավաբանական հոգեբանության ոլորտում, հանրապետությունում առաջինն են:
—Որպես դատական փորձագետ –հոգեբան, ի՞նչ յուրահատկություն կա հանցագործություն գործած կանաց և տղամարդկանց արաքներում. դաժանություն, կտրուկություն, հետևողականություն, վրեժխնդրություն. նրանցից որի ՞ մոտ ո՞ր հատկանիշն է սրված:
-Եթե խոսքը գնում է սպանության կամ ինչ-որ ծանր հանցագործության մասին, ապա տղամարդկանց մոտ ավելի հաճախ են պատահական, սիտուատիվ կամ իրավիճակային հանցագործությունները:Կնոջ հետ համարյա երբեք այդպիսի իրավիճակներ չեն լինում: Կինը հիմնականում գործում է մտածված, նրան ավելի հատուկ է վրեժխնդրությունը:
Իհարկե, կանանց մոտ ևս պատահում են իրավիճակային հանցագործություններ, բայց դա հազվադեպ է լինում:
— Հայաստանում ցմահ ազատազրկվածների թիվը մեծ է: Ձեր կարծիքով, ի՞նչ կարելի է փոփոխել մարդու համար ամենածանր պատժի՝ցմահ ազատազրկման հարցում:
-Ես չեմ տեսնում ինչ-որ տրամաբանություն,երբ դատապարտում են ցմահ, ես կարծում եմ, որ եթե հնարավոր է, ապա կարելի է տալ մինչև ցմահ՝ թեկուզև ամենաբարձր պատիժը, բայց չհասցնել ցմահի, որովհետև ցմահը թեկուզ ունի օրենք, որ քսան տարուց հետո վերանայվում է, բայց դա շատ հազվադեպ է լինում և պարզ էլ չէ՝ ինչպես է վերջանում այդ վերանայումը: Բացի այդ, կա ոչ միայն կարծիք, այլ նաև ստույգ տվյալ, որ պատիժը ազդում է ազատազրկումից հետո մինչև յոթ տարի, դրանից հետո բանտարկյալները այնքան են ադապտացվում ազատազրկման պայմաններին, որ պատիժն այլևս չի էլ ազդում: Նրանք ադապտացվում են բանտային օրենքներին: Իսկ մարդուն դատապարտում և պատժում են նրան ուղղելու համար:
—Նախկին դատապարտյալներն անլուծելի դժվարությունների են բախվում ազատության մեջ: Այսօր, ցավոք, ոչ պետական, ոչ էլ հասարակական տիրույթում նախկին դատապարտյալների խնդիրները չեն ուսումնասիրվում, ու դրանց որևէ լուծում չի տրվում, կա՞ պետական կամ որևէ այլ ծրագիր նրանց հետ հոգեբանական աշխատանքներ կատարելու վերաբերյալ, և ի՞նչ վիճակում է գտնվում այդ հարցը.
— Ցավոք, այսօր նախկին դատապարտյալների խնդիրներով ոչ ոք չի զբաղվում: Բանտից դուրս գալով՝ նրանք բախվում են բազում խնդիրների.աշխատանք գտնելը ևս նրանց համար ավելի դժվար է, քանի որ գործատուները նախընտրում են աշխատանք տալ այսպես ասած՝ «մաքուր անցյալ» ունեցող մարդկանց:Այդ պատճառով նրանք կրկին հանցագործություն են կատարում, որպեսզի նորից դատապարտվեն, որովհետև այդ կյանքը նրանց թվում է ավելի հեշտ ու ավելի ընդունելի: Նաև դա է պատճառը,որ այսօր գնալով ավելանում է կրկնահանցագործությունների թիվը:
— Հետադարձ հայացք գցելով տարիների ձեր ամբողջ հարուստ կենսափորձին՝ ինչ կասեիք՝ ո՞րն է կարևորը մարդու կյանքում,ինչպես պետք է ապրի նա հետո չզղջալու, կամ գոնե կյանքը իզուր անցկացրած չհամարելու համար:
-Կյանքին չպետք է նայել եսասիրական հայացքով, պետք է հնարավորինս շատ բարին գործել, որովհետև դա հեշտացնում է մարդու կյանքը: Օգնելով ուրիշին՝ ինքդ բավարարված ես զգում, անկախ նրանից՝ նա կփոխհատուցի քո բարությունը, թե՝ ոչ: Բայց դա պահանջում է դաստիարակություն, որովհետև այսօր մարդիկ ներքուստ դարձել են փոքր ինչ ագրեսիվ: Նույնիսկ,եթե ցույց չեն տալիս իրենց ագրեսիվությունը,ապա դա արտացոլվում է վերբալ՝ այսինքն խոսքի,վերաբերմունքի մեջ, որն, իհարկե, օրենքի սահմաններից դուրս չէ, բայց բոլոր դեպքերում տգեղ արարք է: Պետք է մարդն ինքն իրեն դաստիարակի և կյանքին այլ աչքերով նայի: Պետք է նաև ավելի սիրել և հասկանալ գրականությունը,սիրել և հասկանալ դիմացինին: Մեզ մոտ հիմա սոցիալական ահավոր անջրպետ կա. մի կողմից շատ հարուստներն են, մյուս կողմից՝ չքավորները և դա կրկին առաջացնում է ագրեսիա, որովհետև այդ երկու խմբերը խոսում են տարբեր լեզուներով և տարբեր տեսակ են մտածում և դուրս է գալիս, որ նույն քաղաքում տարբեր խմբավորումներ կան, որոնք երբեք իրար չեն կարող հասկանալ: Այստեղից էլ հաճախ կոնֆլիկտ է առաջանում և այդ պատճառով էլ՝ նաև հանցագործություն: Եթե ամեն մի մարդ կարողանա իր մեջի դրական գծերը բացահայտել և դրսևորել, եթե ամեն մեկը պայքարի հանուն ինչ-որ լավ բանի, ապա կարծում եմ, որ ինչ որ մի բան կստացվի,իսկ եթե նստեն ու փնովեն, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Բացի այդ, մենք երբեմն շատ ենք փնովում հենց մեր ազգը, եկեք ավելի խորը նայենք ու տեսնենք՝ որքան լավն է մեր ազգը, սկսած նրանից, որ մեր ազգը օժտված է ամեն ինչ արարելու ձիրքով, զարմանալորեն գթասիրտ է, ինքանզոհ:
Ուզում եմ բերել մեր հայ ծնողների օրինակը.մեր ծնողներին, եթե համեմատենք որոշ այլ ազգերի ծնողների հետ, ուղղակի զարմանալի է, թե որքան շատ են մերոնք մտածում իրենց զավակների մասին, որքան են օգնում նրանց, եսասիրական նշույլ անգամ չկա, այնինչ արտասահմանում այլ պատկեր է: Կուզեի բերել Ջեկ Լոնդոնի օրինակը. փոքր ժամանակ Ջեկ Լոնդոնը անհետացավ, նրան ոչ ոք չփնտրեց, հայտնվեց վեց տարի անց ու մայրը նրան տեսնելով ասաց. «Ջեկ դու ողջ ե՞ս, մենք գիտեինք՝ դու մահացել ես, դե լավ է, որ ողջ ես, ուրեմն անցի՛ր աշխատանքի ու պահի՛ր մեր ընտանիքը, որովհետև քո հայրը մահացել է»:
Երբ այս տողերը կարդացի՝ ուղղակի զարմացա: Իսկ հայը դողում է իր զավակի համար ու մենք պետք է հպարտանանք դրանով: Գիտեք՝անձամբ ես հույս ունեմ,որ մի օր հայի մեջ կգերակշռի իր դրական հատկանիշները, որոնք,անշուշտ շատ են: Մենք պետք է լցվենք լավատեսությամբ, հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի: Եվ, եթե բոլորը հուսան ու հավատան,ապա դա կդառնա դրական ուժ, դրական էներգիա և ամեն ինչ մեր կյանքում կգնա դեպի լավը:
Սեդա Ավետիսյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.