23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ի՞նչ նմանություն կա Աստծու տաճարի և մեհյանների միջև: Արդարև, մենք ենք կենդանի Աստծու տաճարը, ինչպես Աստված ինքն ասաց.
«Պիտի բնակվեմ նրանց մեջ և պիտի ապրեմ նրանց հետ:
Ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք՝ իմ ժողովուրդը»:
Ահա թե ինչու Աստված հրահանգում է մեզ.
«Անջատ և հեռո՛ւ կացեք հեթանոսներից, մի՛ դիպչեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ: Ես հայր կլինեմ ձեզ համար, և դուք կլինեք իմ որդիներն ու դուստրերը»:
Սիրելինե՛ր, այս խոստումները եղել են մեզ համար: Ուստի հեռո՛ւ մնանք մարմնական և հոգեկան ամեն պղծությունից, մաքրենք մեզ կատարելապես՝ ապրելով Աստծու երկյուղով:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 6:16-7:1):
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Սեպտեմբերի 8-ին Բաքվում տեղի ունեցած Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսում ելույթ է ունեցել մեջլիսի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլին և կոչ արել մասնատել Իրանը, քանի որ այդ երկրի բնակչության 52 տոկոսից ավելին ադրբեջանցիներ (թուրքեր) են: Պատգամավորի ելույթին ի պատասխան խիստ հայտարարությամբ է հանդես եկել Բաքվում Իրանի դեսպանատունը:
Այս խնդրին է անդրադարձել պրոֆեսոր ԳԱՌՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ ռուսական «ԻԱ Ռեքս» գործակալությանը տված հարցազրույցում:
-Եկեք նախ հաշվենք տեսնենք` ինչքան է կազմում 80 միլիոնի, սա Իրանի բնակչության թիվն է, 52 տոկոսը` մոտ 42-45 միլիոն մարդ: Իրանում, այսպես ասած, ադրբեջանցիները տեղաբաշխված են երկրի հյուսիս-արևմտյան չորս նահանգներում` Արևմտյան Ադրբեջանում, Արևելյան Ադրբեջանում, Արդաբիլում և Զանջանում: Կարող ենք միացնել նաև Ղազվինի նահանգը, թեպետ այս շրջանը երբեք չի մտել Մեծ Ատրպատականի (Իրանի հնագույն նահանգներից մեկը, որը հիմա Ադրբեջան է կոչվում, անուն, որ տրվել է պատմական Ադրբեջանի հետ ոչ մի առնչություն չունեցող Անդրկովկասյան այս հանրապետությանը) տարածքի մեջ:
Համաձայն 2006 թվականի մարդահամարի տվյալների, վերը թվարկված նահանգների բնակչության ընդհանուր թիվը կազմել է 9 միլիոնից քիչ ավելի, որից մոտ 3 միլիոնը քրդեր են (Արևմտյան Ադրբեջան), գումարենք ազարիներին, այսինքն` Հարավային թաթերին (իրանախոս կղզյակներ), մոտ կես միլիոն թալիշներին (Արդաբիլի արևելյան հատվածում), ասորիներին, հայերին… Այսպիսով՝ «ադրբեջանցիների» ընդհանուր թվաքանակը Իրանում կկազմի շուրջ 6 միլիոն, ավելի ստույգ` 5,5 միլիոն: «Ադրբեջանցի» եզրույթը չակերտների մեջ ենք առնում գիտակցաբար, ընդգծելու համար, որ նրանք, ովքեր բնակվում են նախկին խորհրդային հանրապետությունում, բոլորովին էլ այն ադրբեջանցիները չեն, և այս հայտնի է քիչ թե շատ գրագետ ամեն իրանագետի: Բանն այն է, որ Իրանի հյուսիսարևմտյան թյուքախոս բնակչությունը բոլորովին ուրիշ ժողովուրդ է. միակ բանը, որ նրանց կապում է ներկա Ադրբեջանական Հանրապետության քաղաքացիների հետ՝ լեզուն է: Բաքվում ամեն կերպ ձգտում են «բաժանված ժողովրդի» պատրանք ստեղծել, ինչը իրականության բացահայտ խեղաթյուրում է: Այս առիթով ես հաճախ եմ մեջբերում Ադրբեջանի գաղափարական հիմնադիրներից մեկի` Զիա Բունյաթովի խոսքերը` Թավրիզից վերադառնալուց հետո տված հարցազրույցում («Զերկալո», 25 հոկտեմբերի, 1989 թ.). «Մեկ անգամ էլ համոզվեցի, որ նույն լեզվով խոսել դեռ չի նշանակում նույն ժողովուրդը լինել»: Այնպես որ՝ «Իրանում ադրբեջանական փոքրամասնության» մասին տարատեսակ պնդումները, ինչպես նաև թվաքանակի մասին ֆանտաստիկ թվերը Իրանում անջատողական տրամադրություններ հրահրելու և թյուքախոս բնակչությանը հարավկովկասյան քաղաքական իրակույթների մեջ ներքաշելու նպատակ հետապնդող քաղաքական մոլորություններ են: Ի դեպ, տարածված այն կարծիքը, թե Թեհրանի կեսը ադրբեջանցիներ են, այսինքն` մոտ 6-7 միլիոն մարդ, դարձյալ անհեթեթություն է. անգամ Մոսկվայում, ինչպես նաև եվրոպական շատ մայրաքաղաքներում ավելի հաճախ կարելի է ադրբեջաներեն խոսողների հանդիպել, քան Թեհրանում:
Իսկ այն հարցին` ինչո՞ւ է Բաքվում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնը պնդում, թե իբր Իրանի ադրբեջանական համայնքը կազմում է մոտ 35 միլիոն մարդ, ես այսպես կպատասխանեմ. բանն այն է, որ Իրանում որոշակի ուժերի կողմից երբեմն-երբեմն հրապարակ է նետվում Ռուսաստանի և Իրանի միջև 1828 թվականին կնքված Թուրքմենչայի պայմանագիրը վերանայելու հարցը, ավելի պարզ` իշխանությունների այդ որոշակի շրջանակները Արաքս գետից հյուսիս ընկած հողերը` ներկայիս Ադրբեջանական Հանրապետության տարածքը, վերադարձնելու հույս են փայփայում: Իսկ այս համատեքստում Իրանում ապրող ադրբեջանցիների թվաքանակի մասին տվյալներն արդեն բոլորովին այլ շեշտադրում են ընդունում: Իրանում այս խնդրի հետ են ամեն կերպ փորձում կապել նաև շիիտական գործոնը, որը դարձյալ պատրանքների շարքից է: Այսօրվա Ադրբեջանական Հանրապետությունում շիիտական դավանանքի իրական կրողները հենց իրանական ծագմամբ ազգային փոքրամասնություններն են` թալիշներն ու թաթերը: Իմ հաստատ համոզմամբ, շիիզմը Ադրբեջանում երբե՛ք չի դառնալու քաղաքական փաստարկ: Ակնհայտ է, որ մահմեդականությունն այս երկրում քաղաքական փաստարկ կարող է դառնալ միայն ծայրահեղ իր դրսևորումներով` սալաֆիզմ և այլն… Իսկ Իրանի որդեգրած քաղաքականության այս ուղղությունը, իմ կարծիքով, ավելի շուտ խաղ է կրակի հետ: Կարծում եմ, որ իրանցիները պետք է վերջնականապես հստակեցնեն իրենց վերաբերմունքը Ադրբեջանի պետության հետ` մասնավորապես, և Հարավային Կովկասի հետ` ընդհանրապես: Իրանի Իսլամական Հանրապետության ապագան ուղղակիորեն պայմանավորված է իշխանությունների կողմից տարածաշրջանում էթնիկ-քաղաքական իրավիճակի հստակ պատկերացումից և օբյեկտիվ գնահատականից: Հնացած, շատ հաճախ կրոնական-զգացական լիցքերով հագեցած հասկացողությունների խաղարկումները Իրանի համար հղի են բավականին լուրջ և անկանխատեսելի հետևանքներով: Ես չեմ էլ կասկածում, որ Ադրբեջանական Հանրապետությունը երբևէ չի դառնալու Իրանի հավատարիմ գործընկերը, քանի որ այս էթնիկ-քաղաքական միավորի ստեղծումն ու ամրապնդումը ի սկզբանե ունեցել և ունի մի նպատակ` Իրանի մասնատումը: Եվ օրինաչափ է, որ ամեն անգամ հենց Իրանի իշխանություններն սկսում են սիրաշահել, հաճոյանալ Ադրբեջանին, չի ուշանում մեջքից հասցված հարվածը, ինչպես տեսանք Բաքվում տեղի ունեցած աշխարհի ադրբեջանցիների Կոնգրեսում մեջլիսի պատգամավորի ելույթում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած սիրիահայ համայնքային կառույցների, կազմակերպությունների և հոգևոր դասի ներկայացուցիչներին` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանին, Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ Դոկտոր Հարություն Սելիմյանին, ՀՅԴ ներկայացուցիչ Կարապետ Յուզբաշյանին, ՌԱԿ Հյուսիսային Սիրիայի շրջանային վարչության ատենապետ, ՌԱԿ Դատական գերագույն ատյանի անդամ Լևոն Պըլըքյանին, ՍԴՀԿ Հալեպի շրջանի ատենապետ Սարգիս Կավլակյանին, ՀՅԴ ներկայացուցիչ, Բերիո Հայոց թեմի մամուլի քարտուղար, Սիրիայի Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական համայնքների ընդհանուր խոսնակ Ժիրայր Ռեիսյանին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանն անդրադարձ է եղել սիրիական ճգնաժամի հետևանքով այսօր էլ դժվարին ու տագնապալի օրեր ապրող սիրիահայ համայնքի խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ հայկական բոլոր կառույցների ներգրավվածությանը, Սիրիայից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին հայրենիքում ցուցաբերվող աջակցությանն ու առաջիկա ծրագրերին:
Քննարկվել են Մերձավոր Արևելքի՝ վտանգված քրիստոնյա համայնքների վիճակը, այդ տարածաշրջանում քրիստոնեական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներն ու համազգային մարտահրավերները: Զրուցակիցներն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել և խստորեն դատապարտել են ս.թ. սեպտեմբերի 21-ին ահաբեկիչների կողմից Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու բարբարոսաբար պայթեցումը:
Վերոնշյալ խնդիրների լուծման, առկա մարտահրավերների դիմակայման, այդ նպատակով ազգային շահերի և նպատակների շուրջ հայության համախմբման գործում ընդգծվել է Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի Հայտարարության մեջ տեղ գտած առաջնահերթությունների և դրույթների կարևորությունը:
Բավական չէ՝ իշխանությունները փորձում են ժողովրդին սահմանադրական փոփոխություններ պարտադրել, դա անում են ՀՀ պետական բյուջեի հաշվին:
Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամների սեպտեմբերի 18-20-ը գործուղման են մեկնել Փարիզ՝ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի քննարկումներին մասնակցելու համար:
«ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ թեև ճանապարհածախսը հոգացել է հրավիրող կողմը, բայց օրապահիկի ծախսերը վճարվել է ՀՀ պետական բյուջեից:
Ու, անկախ նրանից, թե որքան գումար է տրամադրվել հանձնաժողովի անդամներին, փաստ է, որ դա արվել է հարկատուներիս գրպանից:
Մինչ այդ, հիշեցնենք,ո ր սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունը հիշեցրել էր, թե հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում տեխնիկական և կազմակերպական բնույթի ծախսերը կատարվել են բացառապես Գերմանական միջազգային ն և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից:
Չորրորդ ինքնիշխանություն
Օգոստոսի 1-ին հակառակորդի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների հետևանքով հերոսաբար զոհված ավագ լեյտենանտ, հետախուզական վաշտի հրամանատար Զորիկ Գևորգյանի հուղարկավորության ժամանակ Վանաձորի քաղաքապետն իր օգնականի ներկայությամբ ընտանիքին խոստացել է տրամադրել 1 միլիոն 100 հազար դրամ, որը պետք է ծախսվեր հերոսի գերեզմանի կառուցման վրա:
Սակայն հետո խոստացված գումարն աստիճանաբար նվազել է և դարձել 360 հազար, որն էլ, ինչպես «Ժամանակին» ասել է հերոս զինվորի հայրը, չի տրամադրվել:
Ժամանակ
ԱԺ ՀՀԿ և ԲՀԿ խմբակցության պատգամավորները երեկ համատեղ ուժերով «բլոկ» են արել պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Սահմանապահ գյուղերի մասին» օրենքի նախագիծը, որով մի շարք արտոնություններ են նախատեսվում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով գտնվող առավել խոցելի բնակավայրերի համար:
ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորների հիմնական փաստարկը եղել է այն, թե նույն հարցով կառավարությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է ի մի բերի տվյալ խնդրի վերաբերյալ բոլոր առաջարկությունները:
Փաշինյանն ասել է, որ ողջունում է կառավարության և քաղաքական ուժերի կողմից ձևավորված աշխատանքային խմբի գոյությունը, բայց փաստն այն է, որ այս պահի դրությամբ որևէ այսօրինակ նախագիծ չի պատրաստվել, իսկ սահմանապահ գյուղերի հարցը հրատապ է և իր կարծիքով պետք է լուծվի մինչև հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկումը:
Հայկական ժամանակ
Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած` պաշտոնը ստանձնելու (2013 թ.) հայտարարագրում նշել է երեք հողամաս, երկու անհատական բնակելի տուն, ինչպես նաև մեկ բնակարան` բազմաբնակարան շենքում:
Դավթյանը հայտարարագրել է նաև «VOKSWAGEN TOUAREG 3.2» մակնիշի ավտոմեքենա:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Երևան քաղաքի դատախազն ունեցել է 8 միլիոն դրամի չափով դրամական ունեցվածք: Արթուր Դավթյանը 2013 թ.ստացել է 14 միլիոն 986 հազար դրամի չափով եկամուտ, որից 2 միլիոնը` գույքի օտարումից ստացված, 4 միլիոն 850 հազարը նշված է «այլ եկամուտներ», մնացածը` 6 տարբեր տեղերից ստացված աշխատավարձ:
Դատախազի կինը հայտարարագրել է 10 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ:
Արթուր Դավթյանը համարվում է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կադրերից։ Նա մինչև Երևան քաղաքի դատախազի պաշտոնում նշանակվելը Շենգավիթ վարչական շրջանի դատախազն էր:
Հայկական ժամանակ
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-23-ին , 26-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հյուսիս–արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 22-23-ին արևելյան շրջաններում կբարձրանա 5-6 աստիճանով, 25-ին ամենուրեք կնվազի 3-4 աստիճան:
Երևանում` սեպտեմբերի 24-25-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 22-23-ին, 26-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
Գերմանիայի ոստիկանությունը մտահոգություն է հայտնում, որ Եվրոպայի երկրների բաց սահմանները նաև ավելացրել են գողությունների քանակը: Խոսքը վերաբերվում է, մասնավորապես, գողացված մեքենաներին, որոնք բաց սահմանների առկայության պարագայում հեշտությամբ դուրս են բերվում երրորդ երկրներ և վաճառվում: Գողերը կենտրոնացել են հետխորհրդային մի շարք երկրների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու միջինասիական հանրապետությունների վրա: Գերմանիայի ոստիկանության ներկայացուցիչը նշում է, որ գողացված մեքենաների մի զգալի հատված վաճառվում է Ադրբեջանում:
Սարգիս Ասատրյանի ֆեյսբուքյան էջից
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:
Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը խստորեն դատապարտել է նախօրեին ահաբեկիչների կողմից Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը’ այն որակելով որպես մշակութային ցեղասպանության վառ դրսևորում: Նրա համոզմամբ՝ սա ոչ միայն հայկական, այլև համաքրիստոնեական հոգևոր արժեքների ոչնչացում է: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ եկեղեցու պայթեցումը նախկինում հայերով բնակեցված և այսօր արդեն հայաթափված Նախիջևանում Ջուղայի դարավոր տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով գերեզմանոցի և ներկայիս Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունն է:
ԱԺ փոխնախագահը նկատել է, որ միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հավուր պատշաճի դատապարտումը կարող էր կանխել Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.