23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն դադարեցվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նորիկի, Ամառանոցային և Հաղթանակի 1-ին փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով պետք է զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անում բազմաթիվ առևտրականներ, որոնք պահանջում են չեղյալ հայտարարել «Շրջանառության հարկի մասին» օրենքը», ըստ որի տոնավաճառների աշխատողներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթերը պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:
Իրավիճակը գնալով լարվում է. շենքի մոտ են եկել հատուկ ջոկատայինները և կարմիր բերետավորները:
Ոստիկանները հորդորում են ակցիայի մասնակիցներին՝ բացել ճանապարհը, իսկ վերջիններս պահանջում են հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ:
Առևտրականները որոշում են կայացրել հաջորդ բողոքի ցույցն անցկացնել հինգշաբթի՝ կառավարության առաջիկա նիստի օրը:
Ադրբեջանի ԱԳՆ-ի սև ցուցակում է հայտնվել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անդամ Մանդրեդ Գրունդը, որը գնացել է Լեռնային Ղարաբաղ և հանդիպում ունեցել պաշտոնատար անձանց հետ: Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակի պարտականությունները կատարող Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բունդեսթագի պատգամավորը խախտել է բոլոր միջազգային նորմերը և անհարգանք է ցուցաբերել Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ:
Սարգիս Ասատրյանի ֆեյսբուքյան էջից
Երևանում առևտրի և հանրային սննդի օբյեկտներում պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ, 2014 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 19-ը կազմակերպվել են շրջայցեր:
Հսկողության արդյունքում 554 օբյեկտներից 34-ում հայտնաբերվել են պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքեր:
Երևանում, ցանկացած բնագավառում, գաղտնիք չէ, որ միշտ էլ վիճակն ավելի բարվոք է, քան մարզերում, այնտեղ ուղղակի խայտառակ պատկեր է: Իսկ նշված ծառայության ռեալ վերահսկողությունը, մեղմ ասած, խիստ կասկածելի է:
Պարզելու համար՝ ի՞նչ վիճակում է այսօր սննդամթերքի անվտանգության վերահսկման ընթացքը մարզերում, և սպառողը կարո՞ղ է վստահ լինել, որ ձեռք է բերում ոչ ժամկետանց և անվտանգ սնունդ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Հուլյանը «Հայկական Վարկածի» հետ զրույցում պարզաբանեց. «Տարբերություն չկա, մարզերում ևս, ինչպես Երևանում, պարբերաբար կատարվում են ստուգումներ»:
Մեր այն դիտարկմանը, որ բոլոր դեպքերում, մարզային խանութներում այսօր վաճառվում է ժամկետանց սնունդ՝ հատկապես կաթնամթեք, Հուլյանը նշեց, որ, եթե խանութը վաճառում է ժամկետանց ապրանք, ապա մեղքը խանութի պատասխանատուինն է, բացի այդ, վերջինս նշեց, որ միայն տեսչական ստուգումերով չեն կարող հասնել նրան, որ մեր ձեռներեցները ձերբազատվեն ժամկետանց սնունդ հրամցնելուց:
Անհրաժեշտ է, որպեսզի սպառողները ևս ուշադրություն դարձնեն առաջարկվող ապրանքի պահպանման ժամկետներին ու որակին:
Հ.Գ. Ի դեպ, երեկ Չարենցավանի խանութներից մեկից գնված «Alpen gold» շոկոլադե սալիկը բացելիս ուղղակի փխլվեց, իսկ պարունակությունը նկարագրելն անիմաստ է:
Սեդա Ավետիսյան
Հարցազրույց ԵՊՀ-ի պրոֆեսոր, մանկավարժա-հոգեբանական ակադեմիայի անդամ, դատական փորձագետ-հոգեբան, արձակագիր, ՀՀ գրողների միության անդամ Էլդա Գրինի հետ, որը շուրջ 140 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում նաև դասագրքերի ու ձեռնարկների, որոնք, մասնավորապես իրավաբանական հոգեբանության ոլորտում, հանրապետությունում առաջինն են:
—Դուք երկար ճանապարհ եք անցել որպես հոգեբան և համարվում եք այդ բնագավառի գիտակներից մեկը ու Ձեր կյանքի մեծ կենսափորձը թույլ կտա արդեն հստակ տալ մեր ազգի էթնիկ հոգեբանական բնութագիրը:
-Մեր ազգը փոքր ինչ հակասական է, քանի որ յուրաքանչյուրի մեջ այս կամ այն չափով կա ագրեսիա, բողոք, և մի քիչ էլ վատատեսություն, սակայն այդ ամենը դրսևորվում է նաև զարմանալի մարդասիրական և մասնավորապես՝ հյուրասիրության ֆոնի վրա, այսինքն մի կողմից մենք բռնկվող ենք, անհամբեր, մի քիչ էլ դժգոհ մեր բախտից, կյանքից, բայց մյուս կողմից հարկ եղած դեպքում մենք դիմացինին ձեռք կմեկնենք, կօգնենք, կհյուրասիրենք: Ես համարում եմ, որ այդ դժգոհությունը և վատատեսությունը հնուց է գալիս և երևի մեր ծանր ճակատագիրը ազդել է մեր բնավորության ձևավորման վրա: Դրան գումարած, ընդհանրապես, մենք մեր խառնվածքով ավելի շատ խոլերիկ ենք և մելանխոլիկ: Խոլերիկ ենք, որովհետև մենք գործունյա ենք, աշխատասեր և դա ապացուցվում է ամեն պահ և այսօր հայը ուր էլ գնա, կարող է իր շնորհքի ամենալավ կողմը ցույց տալ:
Մյուս կողմից հայի մեջ մի հոռետեսական, մի տխուր բան կա, իսկ դա էլ մեր պատմությունից է գալիս: Հեշտ բան չէ, երբ դու ոչ միայն կոտորվում ես, այլ նաև քիչ-քիչ կորցնում ես քո տարածքը, իշխանությունը, քո՝ ժամանակին եղած հզորությունը և դա անպայման իր կնիքը դնում է մարդու խառնվածքի վրա:
—Տղամարդկանց ու կանանց միջև եղած ինչպիսի՞ ակնհայտ դրսևորվող տարբերություններ կնշեք:
— Տղամարդկանց և կանանց խառնվածքային տարբերությունները դժվար է նշել, քանի որ թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց մոտ կարող են լինել տարբեր տիպեր: Բայց բնավորության գծերի դրսևորումը կախված է նաև իրավիճակից. օրինակ, երբ բնավորությամբ պայծառ մի աղջիկ ընտրում է մի ընտանիք, որտեղ այսպես ասած «սկեսուրը սղոցում է», նա քիչ- քիչ սկսում է դառնալ ջղային, դառնում է խոլերիկ և նաև մելանխոլիկ, տխրում է, որովհետև չի տեսնում հեռանկար, որովհետև կյանքը ընթանում է կռիվների, բամբասանքի կամ ավելորդ խոսակցության մեջ: Երևի թե նաև դա է պատճառը, որ այսօր հայ կանանց մոտ նկատվում է անվստահություն, անբավարարվածություն, հոգսաշատություն նաև մի քիչ չարություն: Ինչպես նշեցի՝ մթնոլորտն էլ է ազդում մարդու բնավորության դրսևորման վրա և հետո մենք կնոջից բոլորովին այլ պահանջներ և սպասումներ ունենք, իսկ եվրոպացին՝ բոլորովին այլ, հաճախ կնոջը շատ են ծանրաբեռնում և դա այնքան էլ դրական չի ազդում նրա հոգեվիճակի վրա: Բացի այդ, հաճախ ծնողների մոտ եղած պայմաններն ու ամուսնությունից հետո եղած պայմանները կտրուկ տարբերվում են և ադապտացիան դժվար է ընթանում ու անկախ իրենից կարող է չարություն առաջանալ: Տղամարդիկ ևս փոխվել են ու եթե նախկինում նրանց չամուսնացած հատվածը ցանկանում էր 18 տարեկան կին գտնել, դիպլոմն էլ՝ օժիտ վերցնել, ապա այսօր տղամարդը գերադասում է կայացած, աշխատող աղջկա, որը կօգնի իրեն.
— Սա ինչ է՝ հոգեբանական խնդիր թե՞ միայն սոցիալական.
— Պատճառը նախևառաջ սոցիալական է: Ուզում են կայացած աղջկա հետ ամուսնանալ, քանի որ իրենք չեն կարողանում նյութապես ապահովել ընտանիքը, այսինքն առաջին հերթին նյութական պատճառն է: Բացի այդ, եթե աղջիկը արդեն կայացած է և կարող է աշխատել և ունենալ թեկուզև չնչին, բայց ստույգ աշխատավարձ,ապա դա արդեն լավ է ընտանիքի համար: Իսկ ընդհանրապես, այժմ տղամարդը նախընտրում է ամուսնանալ հասուն կնոջ հետ, որը ճիշտ կկողմնորոշվի, որի հետ կարելի է մտքերով, հեռանկարով և պլաններով կիսվել և նաև դա է պատճառը, որ այսօր ամուսնության շեմը բարձրացել է:
-Այսօր հոգևորը գրեթե դեր չունի մեր կյանքում, բայց մտավոր արժեքները ավելի շատ կանայք, թե՞ տղամարդիկ են գնահատում:
-Դժվար է ասել, որովհետև ստույգ պատասխանելու համար հարկավոր է հատուկ հետազոտություններ անցկացնել թե՛ հոգեբանության, և թե՛ հատկապես սոցիոլոգիայի գծով:Բայց ընդհանուր պատկերը, ցավոք, այնպիսին է, որ կրթված, բարձրագույն կրթություն ունեցող աղջիկը հաճախ չի նայում տղայի կրթություն ունենալուն, նա ուղղակի ուզում է ամուսնանալ, որպեսզի իր կողքին ունենա ընկեր, երեխաներ, ընտանիք, բացի այդ, երիտասարդ տարիներին միշտ ապագան ավելի վարդագույն է երևում և նա հավատում է, որ ամեն ինչ կլինի լավ և կկարողանա տղային բարձրացնել իր մակարդակին:Անգամ, եթե տղան ունենում է աչքի ընկնող բացասական գծեր, աղջիկը մտածում է, որ ինքը կվերադաստիարակի նրան՝ մոռանալով, որ կնոջը երբեք չի հաջողվում վերադաստիարակել ամուսնուն:
Սեդա Ավետիսյան
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Հանրապետության նախագահը ստորագրել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ավելացված արժեք» «հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Շրջակա մի ջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Ընդերքի մասին ՀՀ օրենսգիրք» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատար ելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխու թյուն կատարելու մասին, «Սննդամթերքի անվտանգության մասին», «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Անասնաբուժության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բուսասանիտարիայի մասին», «Կերի մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքները:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ին «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Հրավարդ Ս.-ն:
Նույն օրը, ժամը 21.15-ին, ոստիկանության Մարտունու բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ Հրավարդ Ս.-ն «կրծքավանդակի սալջարդ, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ նրա հարազատները հայտնել են, որ վնասվածքները ստացել է ծեծի հետևանքով:
Հրավարդ Ս.-ն անգիտակից վիճակում տեղափոխվել է Երևան` նեղ մասնագիտական բուժօգնության:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Վարդենիս-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին, վիճաբանության ժամանակ, 1976 թ. ծնված Մարտին Հ.-ն, 1987 թ. ծնված Զոհրաբ Կ.-ն և 1987 թ. ծնված Հրանտ Շ.-ն ծեծի են ենթարկել Հրավարդ Ս.-ին և պատճառել վնասվածքները:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի և Գավառի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, Հրանտ Շ.-ն կամավոր ներկայացել է Գավառի բաժին և հայտնել, որ մասնակցել է սեպտեմբերի 20-ին Վարդենիս-Երևան ճանապարհին տեղի ունեցած վիճաբանությանը:
Նույն օրը, ժամը 21.00-ին, Հրանտ Շ.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Մարտին Հ.-ին և Զոհրաբ Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը խոր ցավով և հուզումով է տեղեկացել Դեր Զորում հայկական եկեղեցու ավերման մասին:
Ինչպես տեղեկանում ենք Արամ Ա-ի Facebook-ի էջից, վեհափառ հայրապետին հասած տեղեկությունով՝ դա ծրագրված ոճիր է եղել, որի հետևանքով ոչնչացվել է ոչ միայն Սրբոց Նահատակաց եկեղեցին, այլև դրան կից թանգարանն ու համալիրը:
Արամ Ա-ն խստորեն դատապարտել է այդ ոճրագործությունը՝ նշելով. «Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին եւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 23-րդ տարեդարձի օրը կատարուած այս ոճիրը, մենք կը նկատենք բարբարոսային արարք մը: Այս ոճիրին ետին գտնուող ձեռքերը թող իմանան, որ մեր նահատակներուն յիշատակը եւ յանուն արդարութեան մեր ժողովուրդին պայքարը խորհրդանշող Տէր Զօրը, որպէս Հայոց Ցեղասպանութեան նահատակներու սրբավայր, կարելի չէ քանդել մեր ժողովուրդի հաւաքական յիշողութեան մէջ»:
Արամ Ա-ն այսօր հանդիպումներ է ունեցել Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի և Աթենքի ու համայն Հունաստանի Արք. Երոնիմոս Բ-ի հետ, որոնց ընթացքում անդրադարձել է Դեր Զորի եկեղեցու ավերմանը:
Վեհափառ հայրապետը կոչ է հղում պետական քաղաքական ու կրոնական պատասխանատուներին՝ խստորեն դատապարտելու այս արարքը և դրա վրա օտար շրջանակների ուշադրությունը հրավիրելու:
«Հայ Ազգային Կոնգրեսը», «Բարգավաճ Հայաստանը» և «Ժառանգությունը», հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքին ընդառաջ, նախատեսում են հանրահավաքներ անցկացնել Հայաստանի 8 քաղաքներում:
Մասնավորապես հանրահավաքներ տեղի կունենան.
Սեպտեմբերի 25-ին, Աբովյան, 17:00, Քաղաքապետարանին կից հրապարակ
Սեպտեմբերի 26-ին, Հրազդան, 17:00, Մարզպետարանին կից հրապարակ
Սեպտեմբերի 28-ին, Սիսիան, 13:00, Սիսակ Նահապետի հրապարակ
Սեպտեմբերի 28-ին, Կապան, 17:00, Գարեգին Նժդեհի հրապարակ
Հոկտեմբերի 3-ին, Արարատ, 17:00, Վազգեն Սարգսյանի հրապարակ
Հոկտեմբերի 4-ին, Իջևան, 13:00, Շատրվաններին կից հրապարակ
Հոկտեմբերի 6-ին, Վանաձոր, 17:00, Հայքի հրապարակ
Հոկտեմբերի 8-ին, Գյումրի, 17:00, Թատերական հրապարակ
«Հայ Ազգային Կոնգրես»
«Բարգավաճ Հայաստան»
«Ժառանգություն»
23, սեպտեմբերի 2014թ.
Բանակի մասին կարծիքները բազմազան ու հակասական: Մեզանից յուրաքանչյուրն յորովի է մտածում բանակի մասին: Սակայն ավելի լավ, քան զինվորը՝ ոչ ոք չի կարող իմանալ ու խոսել բանակի ու ծառայության մասին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.