23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 24-ին երեկոյան ժամերին, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
25-27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ–արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ:
Ըստ ԱԻՆ կայքի, օդի ջերմաստիճանը 25-ին կնվազի 2-3 աստիճանով, 28-ին` ևս 2-3 աստիճանով:
Երևանում` սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 28-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնի նախկին քննիչ Արթուր Ադամյանը չունենալով ֆինանսական միջոցներ ու բավարար եկամուտներ խոշոր չափի արժեքով գույք գնելու համար, փոխարենը` առևտրային բանկերի և մասնավոր անձանց նկատմամբ ունենալով խոշոր չափերի գումարային պարտավորություններ` խարդախություն կատարելու նախնական դիտավորությամբ ծանոթացել է ավտոմեքենայի վաճառքով զբաղվող Արթուր Ալիխանյանի հետ և ընդգծելով քննչական մարմնում զբաղեցրած իր պաշտոնը` խարդախությամբ 2011թ. սեպտեմբերի 4-ին նրանից հափշտակել է 2.394.990 ՀՀ դրամ արժողությամբ OPEL VECTRA մակնիշի ավտոմեքենան, որը հետագայում վաճառել և ստացված գումարները տնօրինել է իր հայեցողությամբ:
Բացի այդ, 2014թ. հունվարի 22-ին Արթուր Ադամյանը նույն եղանակով Յաշա Հովհաննիսյանից հափշտակել է 1.465.000 ՀՀ դրամ արժողությամբ «Ֆորդ Էսքորտ» մակնիշի ավտոմեքենան: Իրական հանցավոր մտադրությունները քողարկելու, Յաշա Հովհաննիսյանի մոտ վստահություն առաջացնելու նպատակով, Արթուր Ադամյանն այս անգամ հայտնել է, թե ինքն, իբրև, կադրերի ռեզերվում գտնվող զինծառայող է և շուտով կրկին պաշտոն է զբաղեցնելու:
Արթուր Ադամյանի կալանավորվելուց հետո ավտոմեքենան հայտնաբերվել է Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում` թալանված վիճակում:
Արթուր Ադամյանին, խաբեության եղանակով ուրիշների գույքի խոշոր չափերով հափշտակություններ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի երթևեկության կազմակերպման մեջ կատարվել է փոփոխություն:
2014 թ. սեպտեմբերի 25-ից Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկից մինչև Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 10.3 կմ (մինչև ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետ) հատվածում երկու ուղղություններով առավելագույն արագությունը սահմանվում է 70կմ/ժ:
2015թ. ամռանը Հայաստանում` Ծաղկաձորի մարզաբազայի հենքի վրա, անցկացվելու է «Միություն 2015-հաղթանակի ժառանգորդներ» միջազգային երիտասարդական ռազմամարզական մրցույթ-հավաքը:
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ռազմամարզական մրցույթի նախապատրաստման և կազմակերպչական հարցերի պլանավորման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Խորհրդակցության ընթացքում որոշվել են ռազմամարզական մրցույթի անցկացման ընդհանուր խնդիրները, միջոցառման նախապատրաստական աշխատանքների պլանավորման նպատակով տրվել են մի շարք հանձնարարականներ:
Սեպտեմբերի 24-ին Ծաղկաձորում` ռազմամարզական մրցույթի անցկացման վայրում, անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովում ընդգրկված ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ներկայացուցիչների աշխատանքային խորհրդակցությունը:
Տեղազննման իրականացման և խնդիրների հստակեցման նպատակով կազմակերպված խորհրդակցության ընթացքում ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը ներկայացրել միջոցառման ընդհանուր գաղափարն ու կազմակերպչական առանցքային հարցերը: Քննարկվել են նաև միջազգային մրցույթ-հավաքի տեխնիկական, թիկունքային, բժշկական, տեղեկատվական, անվտանգության ապահովման հետ կապված մի շարք խնդիրներ, կազմակերպչական այլ հարցեր:
Հայրենասիրական ուղղվածության սոցիալական միջազգային նախագիծ հանդիսացող հավաքի գլխավոր նպատակն է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված հայրենասիրական, ռազմամարզական միջոցառումների կազմակերպումը` ուղղված երիտասարդության շրջանում հայրենասիրության, ժողովուրդների ազգային, մշակութային և կրոնական արժեքների ամրապնդմանը:
ՀՀ պաշտպանության նախարարություն
Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակեցին «Բանդա»-ի գործով անցնողների նախկին դատվածությունները: Հրապարակմանը պաշտպանական կողմը զայրույթով վերաբերվեց՝ նշելով, որ հրապարակումը ամբաստանյալների անունները սևացնող քայլ է, որպեսզի ժողովրդի մոտ նրանց որպես հանցագործ ներկայացնեն՝ այն դեպքում, երբ այդ մեղադրանքները չեն հիմնավորվել:
Հրապարակմանը հաջորդեց հեռախոսահամարների վերծանումը, որից պարզ դարձավ, որ Արտուշ Հակոբյանի հեռախոսից տուժող կողմ Նապոլեոն Ազիզյանին զանգ չի գնացել: Պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին, որպեսզի դատարան հրավիրվի փորձագետ Արտակ Մինասյանը, որին հարցեր պետք է տրվի կապված զենքերի վրա հայտնաբերված մատնահետքերի հետ, նաև դատարան ներկայացվեն ժապավենները, որոնց վրա մատնահետքերն են:
Դատարանը միջնորդությունը բավարարեց մասնակի. հաջորդ դատական նիստին դատարան կհրավիրվի փորձագետը, բայց ժապավենները չեն բերվի: Դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 1-ը:
Հ.Գ. Դատական նիստի ընդմիջմանը զրուցեցինք Արտուշ Հակոբյանի կնոջ մոր հետ: Նա պատմեց, որ իր փեսային բազմաթիվ կտտանքների են ենթարկում. «Թուրքերի մասին ինչ ասես, ասում են, բայց ՔԿՀ-ի աշխատողները նրանցից վերան են. և՛դուբինկաներով ծեծում են, և՛ էլեկտրաշոկի ենթարկում»:
Հիշեցնենք, որ «Բանդա»-ի գործով անցնողները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում և առանձնատներում ավազակային հարցակումներ կատարելու մեջ:
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄՈՒԹ, ԱՆԱՎԱՐՏ ԷՋԸ. ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր առավոտյան ՄԱԿ-ում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից ժամեր առաջ ամերիկյան հեղինակավոր “International New Yourk Times” պարբերականը հրապարակել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հեղինակային հոդվածը, որը ներկայացնում ենք թարգմանաբար:
Այս տարի լրանում է իր մասշտաբների և դաժանության մեջ աննախադեպ մարդկային մեծ աղետի` Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը: Այն խլեց մոտ 14 միլիոն մարդկային կյանք, որոնցից 5 միլիոնը քաղաքացիական անձինք էին, իսկ 9 միլիոնը՝ զինվորականներ: Միլիոնավոր մարդիկ էլ վիրավորվեցին, դարձան ռազմագերիներ կամ տեղահանվեցին՝ ստիպված լինելով լքել իրենց հայրենի հողերը: Վերջիններիս թվում էին նաև հայերը, ովքեր գրեթե բնաջնջվեցին երկրի երեսից:
Հաջորդ տարի հայ ժողովուրդը ոգեկոչելու է այն իրադարձությունների հարյուրամյակը, որոնք հանդիսացան Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային տեղահանումների և սպանությունների գագաթնակետը: 1915թ. դարձավ Օսմանյան Թուրքիայի կողմից մշակված և դեռևս 19-րդ դարի վերջերից գործի դրված՝ հայերի նկատմամբ էթնիկ զտումների, կոտորածների և ցեղասպանության քաղաքականության բարձրակետը, որը որպես այդպիսին ճանաչվել է դեռևս այդ ժամանակ: 1915թ. մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ «Օսմանյան իշխանությունների թողտվության պայմաններում, հաճախ նաև վերջիններիս աջակցությամբ, մոտավորապես մեկ ամիս շարունակ Հայաստանի քուրդ և թուրք բնակչությունը կոտորում է հայերին»: Այս հայտարարությունը կարող է համարվել այն առաջին միջազգային փաստաթուղթը, որտեղ հիշյալ իրադարձությունները որակվել են որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված Թուրքիայի նոր հանցագործություն»:
Երիտթուրքերի կառավարության կողմից իրականացված՝ մի ողջ ազգի ոչնչացմանն ուղղված վայրագությունների չափերն ու մասշտաբները դարձնում են դրանք աննախադեպ պատմական ողբերգություն, որը խլեց 1.5 միլիոն հայի կյանք: Այն մի ողջ ազգի ոչնչացման նպատակ էր հետապնդում, և դա գրեթե հաջողվեց: 1929թ. լույս տեսած «Համաշխարհային ճգնաժամը» գրքում Ուինստոն Չերչիլը գրելու էր. «Պատմությունն ապարդյուն է փնտրելու Հայաստան բառը»:
Իսկապես, լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը առաջին անգամ գործածել է «ցեղասպանություն» եզրույթը՝ բնորոշելու ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային կոտորածը Օսմանյան իշխանությունների կողմից, այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից հրեաների զանգվածային սպանությունները: Երկու դեպքում էլ զանգվածային սպանությունները տեղի են ունեցել առավել լայն՝ պատերազմի համատեքստում: Ըստ պատմաբան Մարկ Լևինի, դա պատերազմ է ոչ թե պետությունն ընդդեմ պետության, այլ պետությունն ընդդեմ ազգի: Այլ խոսքերով, ցեղասպանությունը պատերազմի տեսակ է, որը պետությունը կամ ռեժիմն իրագործում է ժողովրդի դեմ:
Հայոց ցեղասպանությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված հրեաների Ողջակիզման, Կամբոջայում, Ռուանդայում, Դարֆուրում իրագործված ցեղասպանությունների տխրահռչակ «իրավանախորդն» էր: Պատմության մութ շրջանը կրկնում է ինքն իրեն մասամբ նաև անցյալում անավարտ մնացած գործերի պատճառով: Հայոց ցեղասպանության անպատիժ մնալու փաստը մեծ խթան էր ապագա բռնապետերի համար: Ադոլֆ Հիտլերը, օրինակ, եկավ այն եզրահանգման, որ միջազգային հանրությունը պատրաստ է հանդուրժելու ցեղասպանությունները, հատկապես երբ դրանք տեղի են ունենում «պատերազմի մշուշի» ներքո: Հիտլերի մտքում մեծ մասամբ հայերի կոտորածներն էին, երբ 1931թ.՝ նախքան իշխանության գալը, նա քննարկում էր ոչ գերմանացի փոքրամասնությունների տարաբնակեցման քաղաքականության անհրաժեշտության հարցը. «Մենք մտադիր ենք իրականացնել տարաբնակեցման քաղաքականություն: Մտածե՛ք աստվածաշնչյան տեղահանությունների և միջնադարյան կոտորածների մասին… և հիշե՛ք հայերի բնաջնջումը»: 1939թ. Հիտլերը կրկնեց այս խոսքերը լեհ բնակչության հանդեպ ծրագրած քաղաքականության համատեքստում. «Ես պատրաստության եմ բերել իմ ստորաբաժանումները, առայժմ միայն արևելքում` հրամայելով նրանց, առանց գթալու և խղճահարության, անխտիր սպանել լեհ ազգին կամ լեզվին պատկանող բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաներին: Միայն այս միջոցով մենք ձեռք կբերենք մեզ անհրաժեշտ կենսական տարածքները: Ի վերջո, այսօր ո՞վ է խոսում հայերի բնաջնջման մասին»:
Հայոց ցեղասպանությունը հիշեցում է մեզ պատմության դասերը չսերտելու, ցեղասպանությունը ժխտելու վտանգների, ինչպես նաև հանցագործություններն անպատիժ և չճանաչված թողնելու երկարաժամկետ բացասական հետևանքների մասին: Նախկինում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումը, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է, ապագա ցեղասպանությունները հասկանալու և կանխարգելելու բանալին է: Չնայած 1948թ. ՄԱԿ-ի կոնվենցիայի գոյությանը, որը կոչված է կանխարգելելու հետագա ցեղասպանությունները՝ մենք վստահ ենք, որ այս կամ ցանկացած այլ փաստաթուղթ չի կարող պատշաճ կերպով իրականացվել, քանի դեռ նախորդ կոտորածները չեն , ճանաչվել: Մենք համարում ենք, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ողբերգությունն է, այլև մարդկության դեմ համաշխարհային մասշտաբի հանցագործություն: Եթե այն արդարացիորեն ճանաչվեր, կարող էր ապագա ոճրագործությունները կանխարգելող դեր կատարել: Հայաստանը շարունակելու է ակտիվորեն աշխատել ՄԱԿ-ի շրջանակներում և այլ միջազգային հարթակներում՝ հասնելու աշխարհի ցանկացած մասում նմանատիպ գործողությունների համընդհանուր դատապարտմանը:
Հայոց ցեղասպանության ոգեկոչումը մշտապես շատ կարևոր է եղել աշխարհասփյուռ հայության՝ համար, որոնց հետնորդները հազարամյակներ շարունակ, մինչև վայրենաբար արմատախիլ արվելը, ապրել են իրենց հայրենիքում: Անկախ և ազատ Հայաստանի բացակայության պայմաններում սփյուռքը և նրա հաստատությունները ձևավորվել են որպես հայկական ժառանգության պահապաններ մինչ ազատ հայ ժողովրդի վերածնունդը:
Քսաներեք տարի առաջ հայկական եռագույնը կրկին ծածանվեց Երևանում՝ խորհրդանշելով անկախ հայրենիքի վերածնունդը: Հայ ժողովուրդը ստացավ իր հայրենիքում ազատ ապրելու մի նոր հնարավորություն:
Հայաստանի վերահաստատված անկախությունը Թուրքիայի հետ հարաբերությունների նոր դարաշրջան սկսելու հնարավորություն էր: Հայաստանի դիրքորոշումն արտացոլված է տասնամյակների պատմություն ունեցող «առանց նախապայմանների» հարաբերություններ հաստատելու սկզբունքի մեջ: Այն 2008թ. Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու, ինչպես նաև 2009թ. ստորագրված արձանագրություններում ամրագրված հիմնական սկզբունքն էր: Գաղափարն էր դրական միջավայր ստեղծել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և սահմանների բացումից հետո երկու հասարակությունների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման, փոխըմբռնման և հաշտեցման համար:
Դժբախտաբար, Թուրքիան, հետ կանգնելով ձեռք բերված համաձայնություններից, հրաժարվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը, ապօրինի տնտեսական շրջափակում է իրականացնում և մերժում է անցյալում իրագործված հանցագործությունների և անարդարությունների պատմական ճշմարտությունը: Մի կողմ դնելով պատմական ճշմարտությունը՝ քանի դեռ երկաթե վարագույրի վերջին հատվածը՝ հայ-թուրքական սահմանը, շարունակում է փակ մնալ, այն խաթարելու է կովկասյան տարածաշրջանի առողջ զարգացումն ու տարածաշրջանային ինտեգրացիան՝ մշտապես անկայունություն ներարկելով աշխարհի ռազմավարական առումով այս զգայուն հատվածում:
Հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների ապագան պետք է հիմնվի երկու պետությունների միջև հարաբերությունների պատմական հաշտեցման վրա: Պատմական ճշմարտության ընդունումը կարող է օգնել հաղթահարելու հայ և թուրք ժողովուրդների միջև եղած խոր տարաձայնությունները: Մենք հավատացած ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող որևէ կերպ դիտարկվել որպես թուրք ժողովրդի արժանապատվության ոտնահարում, նրա նկատմամբ սպառնալիք կամ հարձակում: Շատ թուրք մտավորականներ, գրողներ, գիտնականներ սկսել են բացահայտ կերպով խիզախորեն և շիտակ քայլել ինքնավերլուծության և ուսումնասիրության դժվարին ուղիով: Այս համատեքստում կարևոր է, որ միջազգային հանրությունն աջակցի, խրախուսի թուրք քաղաքական առաջնորդներին արդարությանն ու պատմական ճշմարտությանը նույն նվիրվածությունը ցուցաբերելու հարցում, որ արդեն իսկ արել են հարգանք վայելող իրենց համաքաղաքացիները՝ արժանապատվորեն և մարդասիրաբար եզրափակելու մարդկային պատմության մութ, անավարտ էջերից մեկը:
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեր Անդրյոի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև հանդիպումը շարունակվեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ։
Նախարարները և համանախագահները շարունակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող հարցերի քննարկումները։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միացյալ ջանքերի գործադրման վճռականությունը։
Քննարկվեցին Ֆրանսիայի Նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
Եռանախագահները տեղեկացրին իրենց ցանկության մասին՝ հոկտեմբերին այցելել տարածաշրջան։
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Սեպտեմբերի 24-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծառայությունների և ապրանքների գնումների ուղղությամբ ՎՊ իրականացրած վերահսկողության արդյունքները: Նիստին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը և ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի լրատվական ծառայությունից:
ՎՊ մասնագիտական հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Հակոբյանը նշել է, որ ՎՊ կողմից ուսումնասիրվել են մի շարք ծրագրեր և վերահսկողության արդյունքներով որոշ խախտումներ ու անհամապատասխանություններ են արձանագրվել հիմնականում «Հատուկ կրթություն» և «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրերի մասով:
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ վերահսկողության ընթացքում արձանագրված բոլոր խախտումների և թերությունների վերացման և հետագայում դրանց բացառման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ի տարբերություն մյուս պետական մարմինների, ցուցաբերել է կառուցողական մոտեցում: Ըստ ՎՊ նախագահի՝ «Վերահսկիչ պալատ և վերահսկվող օբյեկտ» համագործակցության շնորհիվ բացահայտված շատ խնդիրներ վերահսկողության ընթացքում ստացել են իրենց լուծումները:
ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը անդրադարձել է ՎՊ բացահայտումներին և դպրոցներում առկա խնդիրներին:
ԱԺ պատգամավորները և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները ևս հաշվետվության վերաբերյալ ներկայացրել են իրենց նկատառումները: Նրանք անդրադարձել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի բացթողումներին, գնումների գործընթացում առկա խնդիրներին:
Մարգարետ Թետչերի իշխանության տարիներին իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հետագայում կոչվեց «թետչերիզմ»։ Նա հայտնի է որպես «երկաթյա լեդի» (iron lady). առաջին և դեռևս միակ կինը, որը զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։
Ձեզ ենք ներկայացնում Մարգարետ Թետչերի լավագույն մտքերը.
1.Աքաղաղը գուցե բարձր ձայն ունի, բայց ձուն հավերն են ածում.
2. Եթե դուք ցանկանում եք ինչ-որ բան քննարկել, դիմե՛ք տղամարդուն: Եթե ցանկանում եք ինչ-որ բան անել, դիմե՛ք կնոջը:
3. Տունը պետք է լինի կնոջ աշխարհի կենտրոնը, բայց ոչ սահմանը.
4. Երբ բնավորությունն առաջնորդում է կնոջը, նրա մասին ասում են «կախարդ է », իսկ երբ բնավորությունն առաջնորդում է տղամարդուն, ասում են «հիանալի մարդ է »:
5. Եթե ինձ քննադատողները տեսնեն, որ ես քայլելով անցնում եմ Թեմզան, ապա նրանք կասեն, որ ես լողալ չգիտեմ:
6. Անվճար պանիր կարող է լինել միայն մկան թակարդում:
7. Այսօր կանայք իրենց դրսևորելու բազմաթիվ հնարավորություններ ունեն, մեզանից որոշները նույնիսկ երկրներ են կառավարում, բայց անկեղծ ասած, մեզ ավելի շատ ձեռքի պայուսակ է սազում, քան սվին:
8. Պետք է լավ ուսումնասիրել թշնամուն, որպեսզի մի օր նրան հնարավոր լինի վերածել ընկերոջ.
9. Հզոր լինելը նման է իսկական կնոջ լինելուն: Եթե դու ստիպված ես մարդկանց ասել, որ դու այդպիսին ես, ուրեմն դու այդպիսին չես:
10. Ես սիրում եմ փաստարկներ: Ես սիրում եմ բանավեճ: Ես ոչ մեկից չեմ ակնկալում նստել և համաձայնվել ինձ հետ. դա չէ նրանց աշխատանքը:
11. Ես ունեմ կնոջ այն հատկանիշը, որ «կպչում է» գործին և ավարտին հասցնում այն, նույնիսկ երբ բոլորը վեր են կենում եւ հեռանում են:
12. Միշտ նայիր աչքերի մեջ, այդպես մարդիկ կհիշեն քեզ:
13. Ի տարբերություն տղամարդկանց, կանայք ավելի հեշտ են «ՈՉ» ասում:
14. Ես շատ համբերատար եմ, բայց կա մի պայման. վերջում իմ ուզածով պետք է լինի:
15. Հայրս ասում էր, որ երբեք մի գնա ամբոխի հետևից, այլ առաջնորդիր նրան: Մոռացիր «դա չափազանց դժվար է», կամ «ես դա չեմ կարող անել» բառերը:
16. Ճանապարհի մեջտեղում կանգնելը շատ վտանգավոր է: Ձեզ կարող են երկու կողմից էլ հարվածել:
17. Աշխատում եմ չհիշել, որ կին եմ, ուստի դրա համար կենտրոնանում եմ աշխատանքիս վրա:
18. Ես պետք է փոխեմ «Օգնություն տվեք խնդրում եմ» բառերը «Անենք ամեն ինչ ինքներս» արտահայտությամբ, իսկ «Նստենք ու սպասենք» մտածելակերպը` «Արթնանանք ու գործենք» գաղափարով:
19. Ցանկացած կին, ով հասկանում է ընտանիք կառավարելու խնդիրները, մոտ է նաև երկիր կառավարելու խնդիրները հասկանալուն:
20. Ծրագրիր քո օրն այսօր և ամեն օր, հետո իրագործիր պլաններդ:
Երևան Մոլում գործող Grand Pharm դեղատանը ժամկետանց դեղ են վաճառում:
Այսօր «Հայկական Վարկած»- ի խմբագրություն զանգահարած քաղաքացին վրդովված պատմեց, որ երեկ Grand Pharm դեղատնից գնել է «Ալկոգել» հակամանրէային ախտահանիչ, որի տուփի վրա որպես պիտանելիության ժամկետ նշված է մինչև 05.16 թվականը, սակայն ուշադիր նայելով՝ ինքը նկատել է, որ այդ ամսաթվի ներքևի հատվածում սև նյութով ինչ-որ բան է քողարկված: Ծածկույթը ջնջելիս երևացել է, որ դեղի պիտանիելության նախնական տարեթիվը 01.13թ.-ն է:
Հարցի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ Հայաստանում նշված դեղի ներկայացուցիչ «Արսանիտ» դեղագործական ընկերութունից, սակայն նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց:
Դիմեցինք Առողջապահության նախարարության դեղերի բաժին: Վարդուհի անունով ներկայացած աշխատակիցը, մեզ առաջարկեց դիմում գրել և դեղի ու կտրոնի հետ միասին ներկայացնել Առողջապահության նախարարին, որպեսզի ճշտումներ արվեն, քանի որ, ըստ նրա, հաճախորդները երբեմն ճիշտ չեն հասկանում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.