23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը բավարարել է Իլհամ Ալիևի բոլոր պահանջները. միայն այդ դեպքում Ադրբեջանի նախագահը կարող էր գոհունակությամբ արձագանքել Հայաստանի վարչապետի հայտարարություններին․ azatutyun.am -ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Փաշինյանի խոսքերը Ալիևը մարտի 31-ին «լավ ուղերձ» էր որակել, միաժամանակ կրկին ընդգծել՝ Բաքուն արդեն կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը։ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ըստ Երևանի, խաղաղության օրակարգի հայկական լրացումներից է, որ ուղարկել են Բաքվին, բայց մինչև հիմա, ըստ պաշտոնական աղբյուրների, չեն ստացել պատասխան։ Վարչապետը երեկ ասում էր՝ խաղաղության բանակցություններին Հայաստանը պատրաստ է լրացրած առաջարկների հիմքի վրա։
«Եթե այդ փաստաթուղթը հասել է Ադրբեջանին, և Ադրբեջանը համարում է, որ գոհացուցիչ է, դա նշանակում է` այո, այն, ինչ ինքը ձևակերպել է, որ Ղարաբաղի հարցն այլևս չկա, հենց այդ փաստաթուղթն էլ դա է արձանագրում: Հուսով էինք, որ այդ փաթեթի ամբողջացումը երևի պետք է արձանագրեր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը: Փաստորեն, դա արձանագրված չէ: Մենք մինչև հիմա էլ, իհարկե, փորձում ենք ստանալ այդ տեքստը` ինչ են պատասխանել, դեռ դա չի հաջողվել: Ես ենթադրում եմ, որ այդ տեքստում երևի գրված է շատ անորոշ ձևակերպումով, եթե անգամ Արցախին անդրադարձ կա, ապա ժողովրդի ընդհանուր բոլոր իրավունքների պաշտպանություն: Դա ոչ մի բան չի նշանակում, եթե չենք ասում, որ իրավունքները չեն պաշտպանվի, եթե ինքնորոշման իրավունքը չի պաշտպանվում», – նշել է Արմեն Ռուստամյանը:
Հայաստանի վարչապետը կառավարության նիստին կրկնեց՝ խաղաղության պայմանագրի համար առաջ քաշված ադրբեջանական 5 առաջարկները Հայաստանի համար ընդունելի են։ Ավելի կոնկրետ լինելու համար շեշտեց՝ այդ թվում՝ փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչումը։
Փաշինյանը նաև խոսեց Հայաստանի ու Ղարաբաղի վրա ռազմական հարձակման վտանգից։
Արմեն Ռուստամյանը կարծում է՝ Փաշինյանի հայտարարությունը թե՛ Ադրբեջանին է ուղղված, որ ցանկացածը ինքը պատրաստ է տալ, թե՛ հայ ժողովրդին, որ ևս մեկ անգամ չկոտորվելու ճանապարհը ադրբեջանական պայմանների ընդունումն է։
«Այդ պահանջների բավարարման սահման գոյություն չունի` ինչքան տաս, այնքան կուզեն: Դիմադրել է պետք Ադրբեջանին, Ադրբեջանն ուրիշ լեզու չի հասկանում: Հասարակության համախմբում, մեր եղած ռեսուրսների համախմբում, բանակի ամրապնդում, մեր դիքերի ամրացում։ Այնպես չէ, որ Ադրբեջանի նկրտումները միայն մեզ համար են վտանգավոր, վտանգավոր են նաև տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող երկրների համար: Եւ մենք այդ շրջանակը պետք է կարողանանք արձանագրել եւ այդ շրջանակի հետ ունենանք լուրջ համագործակցության ձևաչափ։ Ոչ թե ամրապնդում են մեր դիմադրությունը, այլ ամրապնդում են իրենց իշխանությունը, դրանով է այսօր զբաղված իշխանությունը: Առանց հասկանալու, որ այդ իշխանությունն ո՞ւմ է պետք, երբ որ դու կկորցնես այն, ինչի վրա իբր պիտի իշխես», – շեշտել է Արմեն Ռուստամյանը:
Պաշտոնական Բաքուն կրկին դիմել է իր սիրած ռազմավարությանը՝ մեկ գործողությամբ մի քանի նպատակի հասնելուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանում տարածվող վարկածը Քարագլխի բարձունքում «ադրբեջանցի զինվորների» գերեզմանոցի հայտնաբերման մասին:
«Վերջին օրերին տարբեր ԶԼՄ-ներում ակտիվորեն ինչ-որ կեղծ լուսանկարներ են շրջանառվում, որոնցում իբրեւ թե պատկերված են կա՛մ Արցախյան առաջին պատերազմում զոհված ադրբեջանցի զինվորների, կա՛մ այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանության զոհերի» գերեզմանոցները: Իբրեւ թե այդ մնացորդները պատկանում են մարդկանց, որոնք զոհվել են «հայ ավազակների» ձեռքով առաջին պատերազմի ժամանակ: Դա ապատեղեկատվություն և սուտ է: Փառուղ գյուղի մերձակայքում եւ Քարագլխի լանջերին հնագույն ժամանակներից ի վեր բնակավայրեր են եղել: Այնտեղ կան հայկական միջնադարյան եկեղեցիներ, 10-14 դդ. գերեզմանոցներ: Ադրբեջանցի զինվորները ոչնչացնում են հայկական տապանաքարերը, իսկ մնացորդները ներկայացնում են որպես «ադրբեջանցիների» մնացորդներ»,- ընդգծել է Բաբայանը:
«Այսպիսով, պղծելով եւ ոչնչացնելով հայկական պատմամշակութային ժառանգությունը՝ Ադրբեջանը երկու նպատակ է հետապնդում. վերացնում է հայերի հնագույն ներկայության ապացույցը եւ երկրորդ, փորձում է դա ներկայացնել որպես «ադրբեջանցիների մնացորդներ»: 10-րդ դարում այդ հողում նույնիսկ թուրքեր չեն եղել, նրանք շատ ավելի ուշ են հայտնվել: Միեւնույն ժամանակ փորձեր են արվում շեղելու միջազգային հանրության ուշադրությունը՝ ոչ մի փաստացի տվյալ չտրամադրելով: Իրականում նույնիսկ ուսանող հնագետը կտարբերի հնագույն գերեզմանները ժամանակակիցներից: Ադրբեջանի նման քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան հայոց պատմական ժառանգության մշակութային ցեղասպանության շարունակություն: Միջազգային հանրությունը պետք է կատարվողին արձագանքի հավուր պատշաճի»,- ընդգծել է Բաբայանը՝ արձանագրելով, որ Ադրբեջանը վարվում է այնպես, ինչպես ժամանակին վարվել է Նախիջեւանում՝ վերացնելով հայկական խաչքարերը:
Հարաբերությունների կարգավորման նպատակով Ադրբեջանը Հայաստանին 5 կետից բաղկացած փաստաթուղթ է փոխանցել, որը «ներառում է նաեւ Հելսինկիի համաձայնագրերի սկզբունքները»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը, հաղորդում է Интерфакс-ը:
«Մենք հայկական կողմին ենք տրամադրել խաղաղության պայմանագրի, Հայատսանի ու Ադրբեջանի միջեւ հնարավոր խաղաղության պայմանգրի հիմնական սկզբունքները: Դրանք ձեւակերպվել են միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա եւ հիմնարար են հանդիսանում բարիդրացիական հարաբերությունների համար: Եթե դուք (Հայաստանը) ցանկանում եք բարիդրացիական հարաբերություններ, ապա ամեն սկսվում է առաջին եւ ամենակարեւոր որոշումից. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ իրենց միջեւ սահմանների անխախտելիությունը: Ինչպես նաեւ զերծ մնան ուժի եւ տարածքային ամբողջականության դեմ ուժի սպառնալիքի կիրառումից»,- ասել է Հաջիեւը:
«Հայաստանը պետք է վերջ դնի այդ տարածքային պահանջներին Ադրբեջանի հանդեպ: Եվ այդ ժամանակ, ելնելով այդ հանգամանքից՝ մենք կարող ենք առաջ շարժվել»,- ասել է նա:
Հաջիեւն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան եւս սկսում է դիվանագիտական մակարդակով կապեր հաստատել Հայաստանի հետ: «Մենք աջակցում ենք այդ գործընթացին, սակայն միեւնույն ժամանակ աջակցում ենք այդ գործընթացի երկու ուղղության՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերութունների կարգավորման զուգահեռ եւ համաժամանակյա ընթացքին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը:
Հաշվի առնելով, որ խորհրդարանը ի վիճակի չէ քննարկելու իրական խնդիրներ, մենք մեր հայրենակիցներից հրավիրում ենք հանրահավաքի՝ խոսելու Արցախում, Հայաստանում ստեղծված իրավիճակից, մարտահրվերներից։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով ապրիլի 5-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքի նպատակներն ու պատճառները:
«Այս խորհրդարանը այս իրավիճակում ադեկվատ չի երկրի մարտահրավերներին»,- ընդգծեց նա։
Սաղաթելյանը նշեց, որ հանրահավաքը տեղի է ունենալու խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ։
Հարցին, թե կազմակերպվող հանրահավաքը կապ ունի՞ ապրիլի 6-ին սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման հետ, Սաղաթելյանը նշեց․ «Ինչ-որ կերպ նաև դրա հետ կապ ունի։ Հայտնի է, որ տեղի են ունենում պրոցեսներ, շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ներկա լինեն այդ հանրահավաքին, և արձանագրվի, որ օրվա իշխանությունը չունի որևէ մանդատ երկիրը նոր զիջումների տանելու»։
Սաղաթելյանի խոսքով՝ հանրահավաքը դիմադրության դրսևորում է Հայաստանի պարտվողական և երկիրը դեպի անդունդ տանելու օրակարգին։
Պատգամավորն ընդգծեց, որ այդ մի հանրահավաքով չեն բավարարվելու՝ կա գործողություների ծրագիր։ Անդրադառնալով ընդդիմության առաջարկած ձևաչափով՝ ԱԺ նիստերի դահլիճում 107 պատգամավորի ներկայությամբ վարչապետի հետ հանդիպում կազմակերպելու հարցին, «Հայաստան» դաշինքի պատգամավորը նշեց, որ այն մերժվել է։
Նա նշեց՝ իշխանությունն առաջարկել է, որ հանդիպումը տեղի ունենա ԱԺ խորհրդի նիստում։ Սաղաթելյանի խոսքով՝ իրենք էլ դեմ են իշխանության առաջարկին։ Ընդդիմությունը հիմնավորում է իր մերժումը նրանով, որ խորհրդարանական երկրում հարցերը խորհրդարանում պետք է քննարկվեն: Իշխան Սաղաթելյանը կարևորեց, որ հանդիպումից առաջ ցանկություն ունեն ծանոթանալ Արցախի շուրջ քննարկվող փաստաթղթերին և նամակագրությանը՝ հասկանալու համար թե ինչի շուրջ է իշխանությունը պատրաստվում բանակցել։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վստահեցրել է, որ մինչև ապրիլի 1-ը գազի դիմաց ռուբլով չվճարած երկրների գազմատակարարումը չի դադարեցվի։
«Շատ են հարցնում՝ եթե գազի դիմաց ռուբլով վճարելու պայմանը դեռ հաստատապես ընդունված չէ, ապա ապրիլի 1-ից մատակարարումները կդադարեցվե՞ն։ Ոչ, այդպիսի բան ՌԴ նախագահի հրամանագրից չի բխում։ Այժմ կատարվող մատակարարումների դիմաց վճարումները հենց այսօր չեն արվելու, այլ ամսվա երկրորդ կեսից կամ նույնիսկ մայիսի սկզբին»,- ասել է Պեսկովը։
Նա չի բացառել նաև, որ ապագայում Ռուսաստանի կողմից ոչ բարեկամ երկրներին մատակարարվող գազի դիմաց ռուբլով վճարելու որոշումը չեղարկվի, բայց այժմ ռուբլով վճարելու տարբերակն, ըստ Պեսկովի, ամենահուսալին է Մոսկվայի համար։
«Անկասկած, եթե այլ պայմաններ լինեն, որոշումը կարող է չեղարկվել։ Տվյալ դեպքում երկաթբետոնե ոչինչ չկա, բայց եղած պայմաններում ռուբլին մեզ համար նախընտրելի է և հուսալի տարբերակ է»,- ասել է նա։
Նշենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրոպայի երկրները գազի մի մասը Ռուսաստանից գրեթե անվճար են ստացել, քանի որ դրա դիմաց վճարել են եվրոյով, ինչն էլ հետո իրենք իրենց ձեռքով սառեցրել են։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին Հնդկաստանի գործըներոջ հետ հանդիպման ժամանակ նշել է, որ գազի դիմաց ռուբլով վճարելու Ռուսաստանի առաջարկն արդար է, քանի որ Արևմուտքը Ռուսաստանին վճարում է արտարժույթով, իսկ հետո սառեցնում է ռուսական հաշիվները։
Հայաստանի Հանրապետությունից ստացել ենք ականապատ դաշտերի քարտեզները, սակայն դրանց ընդամենը 25 տոկոսն է ճշգրիտ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա ասել է, որ աշխատանքի տեմպերը կախված են ականազերծման գործընթացից. «Ադրբեջանը ջանք չի խնայում այս ոլորտում։ Մենք գտնում ենք, որ պատերազմական և հետպատերազմյան շրջանում ականազերծումը ծառայում է մարդասիրական նպատակի»։
Հաջիևը նշել է, որ ականազերծումը նպաստում է խաղաղությանը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել՝ ընդլայնված կազմով:Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բացման խոսքում երկրի ղեկավարը, նախ, նշել է, որ վերջին օրերին Անվտանգության խորհրդի նիստերի հաճախակի անցկացումը պայմանավորված է Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով և հատկապես Արցախի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումներով: Անդրադառնալով կատարվածին և անելիքներին՝ նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանության բանակին, ուժային մյուս կառույցներին և կամավորականներին, որոնք կարճ ժամանակահատվածում հասցրել են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:
«Մենք հասկանում ենք, որ նրանց նպատակը ամբողջ Քարագլուխը գրավելն է եղել: Պետք է արձանագրենք, որ Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը գտնվում է մեր վերահսկողության տակ, սակայն որոշ կարևոր բարձունքներ այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Մեր նպատակն է, որ ադրբեջանցիները հետ գնան ելման դիրքեր: Մեր պահանջն ու խնդրանքը խաղաղապահ ուժերին այն է եղել, որ ստատուս-քվոն, որը բխում է եռակողմ հայտարարությունից, պետք է վերականգնվի: Այս պահանջը մենք երբևէ չենք փոխելու»,- ասել է նախագահ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի կողմից հրահրված այդ սադրանքի նպատակը եղել է առաջին հերթին ռուսական խաղաղապահ ուժերի դերակատարությունը վարկաբեկելը:
«Մենք համարում ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը, չհաշված այդ դրվագը»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:
Այնուամենայնիվ, ԱՀ Նախագահը շեշտել է, որ պետք է զգոնությունը պահել բարձր մակարդակի վրա մինչև պարզ լինի, որ Ադրբեջանը նման սադրանքների էլ չի գնալու:
«Դրա համար հետագայում մենք մեր ինքնապաշտպանության առումով շատ ավելի արմատական և վճռական քայլեր ենք իրականացնելու»,- ասել է նախագահ Հարությունյանը:
Նիստում պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ շփման գծում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ:
Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում նախագահ Հարությունյանը շահագրգիռ կառույցների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել:
Մարդաբան, գենետիկոս, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը ոչ պրոֆեսիոնալ է համարում ադրբեջանցիների կողմից Փառուխ գյուղում հայտնաբերված՝ իբր «Խոջալուի զոհերի» եւ «մասսայական թաղումների ապացույցների» հիման վրա ներկայացված տեսանյութերն ու լուսանկարները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում մասնագետը մի քանի փաստարկ բերեց, որոնք ապացուցում են, որ ադրբեջանցիների ցուցադրածը որևէ աղերս չի կարող ունենալ իրականության հետ և այն փաստը, որ նրանք անմիջապես ջնջել են այդ տեսանյութերը համացանցից, խոսում է նրանց ոչ պրոֆեսիոնալիզմի մասին:
«Այդ տարածաշրջանում միջնադարյան մի քանի դամբարանադաշտեր են հայտնաբերվել: Արդյոք հայերը, ադրբեջանցիներին կթաղեի՞ն այդ դամբարանադաշտերում: Դա բացառվում է»,-նշեց մարդաբանը:
Անդրադառնալով տեսանյութում և լուսանկարներում երևացող գանգերի մարդաբանական առանձնահատկություններին՝ Եպիսկոպոսյանը նշեց, որ դրանք ձգված գանգեր են, որոնց հետևի մասը տափակ է, իսկ այդպիսի գանգերը բնորոշ են արևելյան տարածաշրջանում ապրող հայերին: «Նրանք ներկայացրել են նաև անհետ կորածների անուն-ազգանուններ, ծննդյան տարեթվեր, և եթե նայում ենք, բոլորը 1970 թվականին ծնվածներ են: Եթե մենք նայում ենք գանգերին, դրանցից ոչ մեկի վրա ատամ չկա, իսկ 30 տարում երիտասարդ տղաների ատամները չպետք է թափվեին»,-նշեց նա:
Լևոն Եպիսկոպոսյանին տարօրինակ էր թվացել նաև այն փաստը, որ ցուցադրված ոսկորները մաքրված էին հյուսվածքներից, իսկ այդ գործընթացը կատարվում է բավականին երկար ժամանակահատվածում: «Սովորաբար, պատերազմի ժամանակ, եթե լինում են տասնյակ զոհեր, ապա մեծ փոս են փորում և բոլորին այնտեղ թաղում, իսկ այստեղ ես տեսա առանձին թաղումներ »,-պարզաբանեց մասնագետը:
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչը պատմեց նաև, որ նման մի դեպքի ականատես է եղել նաև մոտ 10 տարի առաջ, երբ Ադրբեջանի հյուսիս-արևելքում՝ փոսի մեջ զանգվածային թաղումներ էին հայտնաբերվել և նշվում էր, որ հայ դաշնակցականներն են ոչնչացրել ադրբեջանցիներին:
Ադրբեջանական լրատվականներում օրերս լուսանկարներ եւ տեսանյութեր էին շրջանառվում՝
իբրեւ թե թշնամու զինված ուժերը Փառուխ գյուղի հարակից տարածքում ինժեներական
աշխատանքներ կատարելիս մարդկային մնացորդներ են հայտնաբերել։ Եվ դա ներկայացնում էին իբր, այսպես կոչված, «Խոջալուի զոհերի» եւ «մասսայական թաղումների» ապացույցներ։ Նույնիսկ հասցրել են մտացածին քրեական գործ
հարուցել։
Ադրբեջանը հերթական անգամ հասավ իր նպատակին՝ ուժ ցուցադրելու միջոցով։ Հայաստանի իշխանությունները չարեցին այն, ինչ պետք է արվեր դեռեւս 2020-ից, քանի որ նրանց ձեռնտու էր բանակի ոչնչացումը, ինչից օգտվում է Բաքուն։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ին, TALK TIME հաղորդմանը տված հարցազրույցում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։ «Մի կողմը դիմում է զենքի, իսկ մյուս կողմը խոսում է խաղաղության մասին։ Առաջին կողմն այս դեպքում միանգամայն կանխատեսելիորեն անընդհատ նոր պահանջներ է առաջադրելու։ Խաղաղություն չի կարող լինել, քանի որ դա պետք է ցանկանան բոլոր կողմերը։ Եթե Ադրբեջանը դիմադրության չի հանդիպում, ապա ինչո՞ւ պետք է գնա խաղաղության։
26 տարի հայկական կողմը ուներ բանակ, որը խաղաղություն էր հարկադրում, ինչպես նաեւ դիվանագիտություն՝ իր «կարմիր գծերով»։ Ուստի պատերազմ սկսելը թանկ կարժենար Բաքվի համար։ Սա մենք տեսանք 2016թ․ ապրիլյան պատերազմի օրինակով, որը հանգեցրեց ստատուս քվոյի էլ ավելի ամրապնդման եւ խոչընդոտեց, որ Ադրբեջանը զենքի դիմի։
Հիմա ոչինչ չկա։ Ավելին, Հայաստանի դեսպանություններին հանձնարարված է իրենց երկրներում ասել, որ մենք փակել ենք Ցեղասպանության եւ Արցախի էջերը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտարարություններին, ապա գրավոր կետերի առկայությունը չի բացառում գաղտնի համաձայնությունների առկայությունը։ Մանավանդ, որ նախկինում հայկական տարածքներ արդեն հանձնվել են եւ բանավոր, եւ գրավոր պայմանավորվածություններով։
Բաքվի առաջ քաշած կետերն առաջին հայացքից անհանգստություն չեն առաջացնում, բայց կարեւոր է համատեքստը՝ ինչպես կմեկնաբանի Ադրբեջանը։ Միգուցե Բաքուն չգիտի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է դեռեւս 1990-ականներին։ Հիմա նա այնպես կմեկնաբանի, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։
Ալիեւի չհրապարակված պահանջն այն է, որ հայկական բանակը չպետք է վերականգնվի։ Մենք տեսնում ենք, որ դա նույնպես արվում է, այդ թվում՝ խորհրդանշական մակարդակում, երբ Հայաստանի պաշտոնյաները չեն նշում Բանակի օրը։ ԶՈՒ-ն հետեւողականորեն վարկաբեկվում է։ Որպես բանակի հակակշիռ՝ Ոստիկանությունում պարեկային ծառայության համակարգ է ներդրվում, այսինքն՝ իշխանությունները արտաքին վտանգ չեն տեսնում, այլ միայն ներքին վտանգ են տեսնում»,- նշեց փորձագետը։
Էլբակյանի գնահատմամբ՝ ամեն ինչ խոսում է այն մասին, որ Փառուխում ռուս խաղաղապահներ կան։
«Քարագլխի մի մասը գտնվում է Ադրբեջանի, իսկ մյուս մասը՝ Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Դրանից հետո գալիս է Քարինտակգլուխ բարձունքը, որն ավելի բարձր է եւ որտեղից երեւում է Ստեփանակերտ-Այգեստան-Մարտակերտ ճանապարհը։
Ցեղասպանության ամբողջական իրականացումը շատ ծախսատար նպատակ է։ Հետեւաբար, որքան շատ մարդիկ հեռանան Արցախից հոգեբանական ճնշման միջոցով, այնքան Բաքվի համար ավելի հեշտ կլինի հասնել հայաթափման նպատակին։ Արցախում բնակչության թվի նվազման հետեւանքով Ադրբեջանը կամրապնդի իր դիրքերը Ռուսաստանի հետ բանակցություններում։
Հայաստանի իշխանությունների ջայլամային մարտավարությունը խնդիրներ չի լուծում։ Ադրբեջանը սահմանազատման չի գնում նաեւ այն պատճառով, որ տեսնում է ավելի շատ զիջումների հասնելու հնարավորություն։ Յուրաքանչյուր գործողություն ունի իր քաղաքական արժեքը։ Ամենազոր երկրներ չկան, եւ Ռուսաստանը նույնպես ներառված չէ այդ ցուցակում։ Տեսականորեն Ռուսաստանի Դաշնությունն, իհարկե, կարող է Ադրբեջանի դեմ գնալ, բայց Բաքուն դաշնակից ունի՝ ի դեմս Թուրքիայի։
Եթե մենք միջազգային հարաբերությունների սուբյեկտ չենք, այլ օբյեկտ ենք, ապա դաշնակիցը պոտենցիալ կերպով կարող է ինչ-որ բան պայմանավորվել մեր մասին։ Արցախում պատերազմ սկսելու հավանականությունը 1-2 ամսվա համեմատ աճել է։ Տեխնիկայի կուտակում կա, ագրեսիվություն, լարվածություն։ Բայց ամեն ինչ 100 տոկոսով հնարավոր չէ հաշվարկել»,- հավելեց քաղաքագետը։
Կոռուպցիայի գործով մեղադրվող Անդրանիկ Փիլոյանը արտակարգ իրավիճակների նախարար է դարձել հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Ավելին՝ նա այդ պաշտոնին նշանակվել է 44-օրյա պատերազմում թույլ տված բազում ձախողումներից հետո։
Հատկանշական է, որ Փիլոյանը գեներալ է դարձել նաեւ հենց Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ՝ 2020թ հուլիսի 7-ին, երբ զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, իսկ Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի օրերին Փիլոյանի անունը շոշափվեց Կուբաթլուից զորքի խայտառակ նահանջի հետ։ Մասնավորապես, մամուլում շրջանառվող տեղեկություններով, Փիլոյանին «վստահված» է եղել պահելու Սանասարը՝ Կուբաթլուն, որտեղից դեռևս անհասկանալի պայմաններում նահանջ է եղել, իսկ հոկտեմբերի 25-ին Ադրբեջանն արդեն հայտարարեց Սանասարը գրավելու մասին։ Առ այս պահը ռազմական փորձագետները, ազատամարտիկները տարակուսանք են հայտնում Սանասարից նահանջի և դրա պատճառների վերաբերյալ։ Հենց այս պայմաններում արհեստականորեն «հերոսացվեց» Փիլոյանը. Նրան Փաշինյանի միջնորդությամբ 2020 թվականի հոկտեմբերին շնորհվեց «Ազգային հերոս»-ի կոչումը։ Իսկ 2020թ նոյեմբերի 20-ին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար, որի պաշտոնում վերանշանակվել է 2021թ օգոստոսի 3-ին։
Իսկ հիմա պարզվում է Փաշինյանի կողմից բարձր պարգեւների ու պաշտոնների արժանացած Փիլոյանը կոռուպցիոներ է։ Նիկոլ Փաշինյանը նրան արձակուրդ է ուղարկել և չի բացառվում, որ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելուց հետո Փիլոյանի լիազորությունները կասեցվեն՝ մինչև գործով կայացված վերջնական դատական ակտը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 30-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Դրանից երկու օր առաջ՝ մարտի 28-ին, ՀԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել ԱԻՆ-ում, ընդ որում՝ թիրախում եղել է նախարարի խորհրդականի աշխատասենյակը։ Այսօր Հակակոռուպցիոն պաշտոնապես հայտնեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/՝ խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Եվս 8 անձի, այդ թվում` Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել ՀՀ 38-311-րդ, 3112-րդ, 313-րդ, 178-րդ, 38-308-րդ և 34-308-րդ հոդվածների տարբեր մասերով: Մեղադրյալներից Ա. Հ.-ի, Հ. Ե.-ի, Մ. Մ.-ի, Վ. Մ.-ի և Ա. Օ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ՀՀ ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.