23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԽՈՀ_____
Կարծում եմ՝ ինչքան ավելի ձգձգվի պատերազմական իրավիճակը Ուկրաինայում, այնքան մենք ավելի կմոտենանք երրորդ համաշխարհային պատերազմին։ Իսկ Ուկրաինան այսքան զոհերից և ավերածություններից հետո, /եթե նույնիսկ հաղթի/, երբ ժողովրդի մի հսկայական հատված ցրվել է Եվրոպայով մեկ, հազիվ թե կարողանա շուտ ուշքի գալ։
Ռուսաստանը իր որդեգրած քաղաքականության հետևանքով / հնարավորին չափ քիչ վնասել խաղաղ բնակչությանը/ ավելի արագ առաջանալու հնարավորությունից ինքն իրեն զրկել է։ Իսկ ինչքան ձգձգվում է պատերազմը, այնքան ավելի վտանգավոր է դառնում Արևմուտքի հռետորաբանությունը։ Սկսել են արդեն բացահայտ սպառնալիքներ հնչեցնել Ռուսաստանի հասցեին։ Իսկ որ անելանելի վիճակում հայտնված Ռուսաստանը ատոմային ռումբ կօգտագործի, ես համարյա չեմ կասկածում։ Հիշում եք Պուտինի խոսքերը «ում է պետք այն աշխարհը, որտեղ Ռուսաստանը չի լինելու»։
Շատ բան կախված կլինի և Չինաստանի դիրքորոշումից։ Եթե արևմուտքը վստահ լինի, որ Չինաստանը հանդես չի գա Ռուսաստանի կողմից, ավելի մեծ վճռականություն կցուցաբերի։
Բայց դրանից Ուկրաինայի վիճակը միայն կվատթարանա, քանի որ կդառնա ավելի դաժան մրցակցության թատերաբեմ։ Վատ հարևանի անեկդոտը հիշում եք, երբ Աստված նրան ասում է.- Ինչ ուզես քեզ կտամ, բայց իմացի կրկնակին տալու եմ հարևանիդ։Եվ գիտեք ինչ է ցանկանում այդ մարդը.- Հանիր իմ մի աչքը,- ասում է, / որպեսզի հարևանը կուրանա։/
Այնպես որ, սիրելի՛ բարեկամներ,կարծում եմ համաշխարհային աղետից, մեզ ընդամենը մի փոքր քայլ է բաժանում։ Իսկ հույս դնել սնափառությունից կուրացած համաշխարհային առաջնորդների խելամտության վրա /հիշենք Կարաիբյան ճգնաժամը, երբ վերջին պահին Քենեդին և Խրուշչևը համաձայնության եկան, և կանխվեց աղետը/այս դեպքում, հազիվ թե կարելի է…
Վարուժան ՂազանչյանԳրող, հրապարակախոս
Արևմուտքը և Մեծ Բրիտանիան օգտագործում են Արցախի հարցը՝ իրենց ազդեցությունը մեր տարածաշրջանում մեծացնելու և ռուսական ազդեցությունը չեզոքացնելու համար, սա է պատճառը, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի է ունենալու Բրյուսելում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Հիշեցնենք, որ վաղը՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը: Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսում է այդ հանդիպման ընթացքում քննարկել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։
Քաղտեխնոլոգ Արման Բադալյանի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետից, Ադրբեջանի նախագահից և արևմտյան մի քանի գործիչներից բացի ուրիշ ոչ մեկը չի կարող ասել՝ հանդիպման ժամանակ փաստաթո՞ւղթ կստորագրվի, հռչակագի՞ր կընդունվի, թե՞ գաղտնի պայմանավորվածություն ձեռք կբերվի:
Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված արևմտյան կողմի այսպիսի ակտիվացումը մեր տարածաշրջանում քաղտեխնոլոգը նշեց, որ Արևմուտքը օգտագործում է Արցախի հարցը՝ մեր տարածաշրջանում ռուսական կողմի ազդեցությունը թուլացնելու նպատակով.
«Հայաստանի իշխանությունն էլ գտնվում է արևմտյան ուժերի վերահսկողության ներքո, այն առանձին սուբյեկտ չէ, այդ պատճառով էլ չեն կարող մերժել նրանց»,-հավելեց զրուցակիցը:
Հատկանշական է, որ արևմուտքի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը կայանալու է Հայաստանի իշխանությունների կողմից վերջերս իրականացվող հակառուսական քարոզչության ֆոնին:
Ըստ փորձագետի՝ սա նույնպես տեղավորվում է Արևմուտքի քաղաքականության մեջ՝ թուլացնել Ռուսաստանի դերը մեր տարածաշրջանում, ինչն արվում է Հայաստանի իշխանությունների աջակցությամբ.
«Սրա նպատակն է թուլացնել նաև ռուս խաղաղապահների վարկանիշը հայ բնակչության մոտ, այս ամենը մեկ ծրագրի մաս է կազմում, որն իրականացվում է Հայաստանի իշխանությունների աջակցությամբ»,-ասաց Բադալյանը:
Զրուցակիցն արձանագրում է՝ Հայաստանի իշխանությունները շատ լավ հասկանում են, որ Ուկրաինայի հետ պատերազմում ռուսական կողմի հաղթանակի դեպքում հաջորդ ճակատը բացվելու է Հայաստանում, իսկ Հայաստանում հնարավոր է լինեն քաղաքական շատ լուրջ փոփոխություններ՝ մինչև անգամ իշխանափոխություն։ Ավելին՝ ըստ փորձագետի՝ Ադրբեջանը և Արևմուտքը նույնպես հասկանում են , որ եթե այս պահին չօգտվեն «բացված պատուհանից», ապա հետո չեն կարողանալու, քանի որ չի բացառվում, որ Հայաստանում ուրիշ իշխանություն գա.
«Ռուսաստանն իր հաղթանակից հետո ԵԱՏՄ ողջ տարածքում փորձելու է ամբողջովին զրոյացնել Արևմուտքի ազդեցությունը, Հայաստանը ԵԱՏՄ տարածք է , իսկ այստեղ Արևմուտքի ազդեցությունը զրոյացնել նշանակում է պաշտոնից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր սորոսական ցուցակով են նշանակված, հարված հասցնել բոլոր այն լրատվամիջոցներին և ՀԿ-ներին, որոնք ֆինանսավորվում են Արևմուտքի կողմից»,-նշեց Արմեն Բադալյանը:
Փաշինյան-Ալիև հանդիպմանը կարևոր հայտարարություն է սպասվում. այսօր հայտարարել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը:
Նրա կարծիքով՝ այդ հայտարարությունը կբարձրաձայնի Վիեննայից ԵԱՀԿ մամուլի քարտուղարը։ «Հուսով եմ՝ դրական կլինի, այս փուլում ինչ-որ բան խոստանալն անիրատեսական կլինի, սպասենք մամուլի քարտուղարի հայտարարությանը»,- նշել է դեսպանը։
Լեհաստանի դեսպանը լրագրողներին հայտնել է նաեւ, որ անձամբ է ներկա գտնվել վերջերս Երեւանում կայացած՝ Հայաստանի վարչապետի եւ Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուի հանդիպմանը։ Դիվանագետի խոսքով՝ Փաշինյանը ցանկացել է առաջարկներ լսել լեհական կողմից և ստացել է հստակ պատասխան: Դեսպանը չհստակեցրեց, թե ինչ առաջարկներ են քննարկվել՝ միայն հավելելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի վերականգնման հարցը։
Ադրբեջանի ու Իրանի սահմանին զինված միջադեպ է արձանագրվել, որի ժամանակ ադրբեջանցիները Իրանի քաղաքացու են սպանել։
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ներկայացրել է դեպքերի զարգացման իր վարկածը՝ նշելով, թե 6 իրանցի փորձել են հատել Ադրբեջանի պետական սահմանը՝ պնդելով, թե նրանք զինված են եղել։
Միջադեպը տեղի է ունեցել Ջաբրայիլի շրջանի Շիհալիագալի գյուղ մոտ։
Ադրբեջանցիները պնդում են, թե սահմանը խախտողները չեն ենթարկվել «Կանգնիր» հրամանին, եւ սահմանապահ ջոկատը կրակ է բացել և վնասազերծել նրանցից մեկին։
Սպանվածը Իրանի քաղաքացի Բեհնամ Բալային է՝ ծնված 1996 թ.։ նրա մոտ հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինչպես նաև 32 կգ 270 գրամ թմրամիջոց։Ձերբակալվել է փոխհրաձգության ժամանակ փախուստի դիմածներից ևս մեկը՝ Իրանի քաղաքացի Մուհամմեդ Զարեհի Թագին։ Այն հայտնաբերվել է սահմանամերձ գոտում: Մյուս սահմանախախտների որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հորդորել է ղրղզ ժողովրդին դադարեցնել փողերը վատնել։
Նա այս մասին ասել է սոցիալական աշխատողների հանրապետական ժողովում ելույթի ժամանակ, գրում է ru.sputnik.kg-ն:
«Ես ուզում եմ բացեիբաց դիմել բոլոր ղրղզստանցիներին: Գիտեմ, որ իրավիճակը հիմա բարդ է: Գները բարձրացել են: Գործազրկությունը պահպանվում է: Առաջին անհրաժեշտության ապրանքները չեն բավարարում: Իրավիճակը, կապված վերջին համաշխարհային իրադարձությունների հետ, կարող է իրականում վատթարանալ: Մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- ասել է Ժապարովը։
Նա քաղաքացիներին խնդրել է «վերանայել ծախսերը, հետաձգել թանկարժեք իրեր գնելը, խնջույքներ չանցկացնել և դադարեցնել գումար վատնելը»։
«Դուք գիտեք, որ հրամանագրով ես խորհուրդ եմ տվել սահմանափակել անասունների զոհաբերությունը հուղարկավորության ծեսերի ժամանակ»,- ասել է նախագահը։
«Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը գրում է.
«Ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ ու դրանից հետո, կարևոր երկու հարց՝ ժողովրդավարության, հումանիզմի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կառույցներին, գլխավորաբար՝ Արցախի կոնֆլիկտի կարգավորման միակ մանդատակիր ԵԱՀԿ ՄԽ-ին ու ԵՄ-ին՝
— արդյո՞ք Հելսինկյան եզրափակիչ ակտում (նաև՝ միջազգային իրավունքի հիմքով ձևավորված միջկառավարական կազմակերպությունների կանոնադրություններում) ամրագրված՝ ազգերի ինքնորոշման իրավունքը շարունակում է գերակա արժեք ու իրավունք մնալ այս կառույցի համար,
— արդյո՞ք 2017 թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում, Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովում ընդունված բանաձևը, որում քաղաքական Հին աշխարհամասն առաջին անգամ դե յուրե հաստատեց, որ Արցախի հակամարտության կարգավորումը չի կարող իրականացվել առանց ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման, հակասում է ԵՄ քաղաքական, արժեքաբանական ու ինստիտուցիոնալ տրամաբանությանը:
Եթե Երևանն ստանա բացասական պատասխան, կմնա մեկ ճանապարհ՝
— ճանաչել Արցախի անկախությունը, իրականացնել 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը, որպեսզի Արցախում չստանանք Նախիջևան-2,
— վատագույն դեպքում՝ Արցախում անցկացնել հանրաքվե ՄԱԿ-ի հովանավորությամբ,
— հրաժարվել մաս կազմել՝ Հայաստանը ռազմավարական ու տնտեսական էքսպանսիայի ենթարկելու թուրքիայի ակնհայտ հավակնությանը:
Եվ միայն դրանից հետո բանակցություն սկսել ոչ թե բաքվի ու անկարայի, այլ միջազգային հանրության ու ռեգիոնալ բոլոր կենտրոնների՝ Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Ծոցի արաբական մի շարք երկրների ու Վրաստանի հետ՝ ճանապարհների ապաշրջափակման հարցի վերաբերյալ:
Հ.Գ.— Եթե ունենայինք պետականության ավանդույթներ,ազգային-պետական շահն իր անձից ու աթոռից վեր դասող ոչ ծախու իշխանություն, վերջին թեզը կարող էինք իրականացնել՝ քաղաքական role play-ի համատեքստում, ինչպես տասնամյակներ շարունակ արել են տարածաշրջանի բազմաթիվ երկրներ: Այնպես չէ՛, որ չունենք դիվանագիտական միտք, ռազմավարական խորության մոտեցումներ. ամենևին: Այդ տարբերակը կարող ենք իրականացնել՝ ապիկար տգետների գործող խունտային վայրկյան առաջ պատմության աղբամանը շպրտելուց հետո»։
Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն Twitter-ի իր էջում հիշեցրել է, որ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ՝ թուրքական ռումբերի, սպիտակ ֆոսֆորի և ԱԹՍ-ների միջոցով կոտորածի է ենթարկել արցախահայությանը։
«Նրանց մեջ կենդանացել է ցեղասպանի ոգին։ Աշխարհը լուռ հետևում է: Ոտնձգությունները շարունակվում են անտարբերությամբ», – գրել է Վալերի Բուայեն։
Իր գրառումը ֆրանսիացի սենատորը կատարել է՝ կիսվելով ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոյի Twitter-յան գրառմամբ։ Բյուսոն անդրադարձել էր Ադրբեջանի կողմից Արցախի Փառուխ գյուղի օկուպացմանը։
«Հարյուրավոր գյուղացիներ, այդ թվում՝ երեխաները, դեռևս իրենց տնից հեռու են ապրում։ Իսկ ադրբեջանական բանակը հետ չի քաշում իր զորքերը, ավելին՝ դեռ ամրապնդում է իր դիրքերը», -գրել է Բյուսոն։
Առնվազն երկու ռուս զինծառայող է մահացել, ևս 28-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում այն բանից հետո, երբ Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյումսկի շրջանի բնակիչները նրանց համար թունավոր կարկանդակ են պատրաստել։ Այս մասին, ինչպես գրում է meduza.io կայքը, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։
«Ուկրաինացիները բոլոր հնարավոր միջոցներով դիմադրում են զավթիչներին։ Ըստ առկա տեղեկությունների՝ Իզյումսկի շրջանի (Խարկովի մարզ) տեղի բնակիչները թունավոր կարկանդակներ են «հյուրասիրել» Ռուսաստանի Դաշնության 3-րդ մոտոհրաձգային դիվիզիայի ռուսներին»,- ասվում է հետախուզության հաղորդագրությունում:
ՌԴ ՊՆ-ն չի մեկնաբանել թունավորված զինվորների մասին ուկրաինական կողմի տվյալները։ Անկախ աղբյուրները դեռ չեն հաստատել այս տեղեկությունը։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցնում է՝ այս պահին Արցախում մեծ բախումներ չկան։
«Սակայն յուրաքանչյուր պահի հնարավոր է, որ էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է», — Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Արման Սարգսյանի խոսքով՝ այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայանավորված՝ չի բացառվում, որ որևէ պետություն փորձի իրավիճակը ապակայունացնել։Դիտարկմանը, որ Արցախի կողմից հնչել է առաջարկ՝ ավելացնել խաղաղապահների թիվը, նա ասաց. «Ինչի մասին հայտարարություններ արվել են, դրանք շրջանառվել են, բոլորին քաջածանոթ են: Բնականաբար, եթե դրան ի պատասխան Ռուսաստանի կողմից լիներ որեւէ առաջարկ, թվաքանակ ավելացնելու, քննություն իրականացնելու, ամեն ինչ տեղեկատվության մակարդակով տրամադրվում է: Տեղեկատվությունը միգուցե ավելի արագ է տարածվում, քան մենք հասցնում ենք այստեղ դրա մասին խոսել»:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, որտեղ խոսվում էր հետաքննություն անցկացնելու մասին եւ պարզելու, թե ինչպես են ադրբեջանցիները ներխուժել ռուսական խաղաղապահ ուժերի կողմից վերահսկվող տեղամասն, փոխնախարարն ասաց. «Խոսում ենք զգայուն թեմաների մասին, որոնց եւ պատասխանելը, եւնչպատասխանելը, եւ հաստատելը, եւ հերքելը… դրա մասին պետք է խոսեն պատկան մարմինները»:
Հարցին, թե արդյոք հաստատում է, որ դա տեղի է ունեցել ռուսական միջնորդությամբ, Արման Սահակյանն արձագանքեց. «Հիմա եթե իմ պատասխանը մի բան պարունակի, որը կապված լինի պետությունների, կազմակերպությունների, միջազգային կառույցների մի խոսքի կամ մյուսի հակասության… դրա համար ես պատասխանում եմ այնպես, որ անվտանգությունն ապահովված լինի: Հետաքննություն կիրականացվի, դրա մասին դուք կիրազեկվեք: Երբ կիրականացնեն ռուս խաղաղապահները, դրա մասին դուք կտեղեկացվեք: Ցանկալի չէ այս իրավիճակում գտնվող պետության պաշտպանության փոխնախարարին երկար ճեպազրույց վարել: Խնդրում եմ՝ բավարարվեք սրանով»:
Նրա խոսքով, Փառուխում, ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է մնալ նույնը. «Այս պահին Արցախում մեծ բախումներ չկան։ Սակայն յուրաքանչյուր պահի հնարավոր է, որ էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է: Այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայանավորված՝ չի բացառվում, որ որևէ պետություն փորձի իրավիճակը ապակայունացնել»,-ընդգծեց Արման Սարգսյանը:
Փոխնախարարը նշեց, որ Արցախում իրավիճակն այս պահին կայուն լարված է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ ու հրթիռներ չտրամադրելը կասկածներ է հարուցում առ այն, որ ԱՄՆ-ն իրականում պատրաստակամ չէ օգնություն տրամադրել իրենց։
Զելենսկին նշել է, որ թեպետ «հավատում է ԱՄՆ նախագահ Բայդենին», բայց դեռ չի հաջողվել հասնել նրան, որ ԱՄՆ-ն Ուկրաինային հրթիռներ ու ինքնաթիռներ տրամադրի։
«Պարզապես տվեք մեզ հրթիռներ, տվեք մեզ ինքնաթիռներ։ Դուք չեք կարող մեզ F-18 կամ F-19 տրամադրել, տվեք մեզ հին սովետական ինքնաթիռներ, ահա և վերջ»,- ասել է նա։
Զելենսկու խոսքով՝ զենք տրամադելու խնդրանքին արագ չարձագանքելը կասկածներ է առաջացնում, որ ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Ուկրաինան կարողանա ինքն իրեն պաշտպանել։
«Երբ մարդիկ տեսնում են, որ այդպիսի սպառազինության տրամադրումը դանդաղում է, սկսում են հարց տալ՝ գուցե դրա տակ ինչ-որ խա՞ղ է թաքնված։ Ես չեմ ուզում հավատալ, որ մեր որոշ գործընկերներ մեզ հետ խաղ են խաղում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.