23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մարիուպոլ քաղաքում տեղի ունեցած մարտերի ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։ Այս մասին երկուշաբթի՝ ապրիլի 11-ին, Հարավային Կորեայի խորհրդարանում տեսակապով ելույթի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ամենավատ իրավիճակը Մարիուպոլում է՝ մեր հարավային նավահանգստային քաղաքում, որը մարտի 1-ից արգելափակված է ռուսական զորքերի կողմից։ Կես միլիոնանոց քաղաք էր։ Զավթիչները փակել են այն և թույլ չեն տալիս այնտեղ ջուր և սնունդ տանել։ Նրանք փորձել են գրավել այն ամենադաժան ձևով` պարզապես ոչնչացնել այն ամենը, ինչ կա քաղաքում:Մարիուպոլն ավերվել է, կան տասնյակ հազարավոր մահացածներ»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Ռուսաստանը ցանկանում է ցուցադրաբար ոչնչացնել Մարիուպոլը։
Նա կարծիք է հայտնել, որ արեւմտյան զենքի մատակարարման օգնությամբ Ուկրաինան կկարողանա ազատել «բազմաչարչար Մարիուպոլը» և փրկել մյուս պետություններին ռուսական ագրեսիայից:
Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ․
«Ինը տարի առաջ՝ապրիլյան այսօրը, Ազատության հրապարակում հաղթանակած ժողովուրդը կատարեց օրինական Նոր Հայաստանի երդումը՝ որպես իրավատեր եւ իրական։
Այդ օրն ով արյուն ուզեց՝ չստացավ, ով յուր իշխանությունը գերադասեց ազգային կամքին ու համաձայնությանը՝ ստացավ, իսկ Հայրենիքի նոր հեռանկարի համար համազգային պայքարը մտավ հերթական հանգրվան, մի քանի տարի անց ոգեղեն պոռթկումով ժայթքեց, բայց, վերջիվերջո, խեղաթյուրվեց եւ ողբերգորեն ինքնահանձնվեց՝ ենթարկվելով իր պարտված ղեկավարին եւ իրեն հաղթած թշնամուն։
Գոնե «Նոր Հայաստան» մաքրամաքուր գաղափարական անվանումը չկպցնեին իրենց,չապականեին։
Նմանապես երեսուն տարի առաջ՝ մարտ ամսվա վերջին շաբաթը, Հելսինկի քաղաքում գումարված արտգործնախարարների գագաթաժողովում Հայաստանի Հանրապետության անունից ես ընդունեցի Արցախի հիմնախնդրով ԵԱՀԽ միջնորդական առաքելությանը՝ իր Մինսկի խմբով հանդերձ։
Օրերս մենք բոլորս վկան եղանք գործող վարչապետի հերթական «սողացող» հանձնմանը. այս անգամ՝ ոչ միայն հայրենի տարածքի, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսքով։
Տարեդարձներն ու տարելիցները գալու և գնալու են, բայց քանի դեռ նա ու իր ածանցյալ իշխանությունը չեն փոխվել, բոլոր տեսակի ապականումներն ու հանձնումները շարունակվելու են՝ հերթով և արտահերթ։
Համաժողովրդական պայքարի մասնիկը լինելով՝ հույսի թեկուզ անհավանական նշույլ էի փայփայում, որ նրանք այնքան պատմական ու պետական գիտակցություն կունենան, որ ազգային այս աննախադեպ գոյավիճակում գոնե կգնան ինքնաբացարկի կամ էլ իսկական, կամավոր, արժանապատիվ համախմբման ճանապարհով։
Նման բան չկա։ Ուրեմն՝ կյանքի գնով։ Սա մե՛ր Հայրենիքն է»
Դա շատ վատ է մեզ համար, որովհետեւ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ձեւաչափն էր, որտեղ Արեւմուտքն ու Ռուսաստանը ունեին նույն նպատակները, նուն ձեւով էին նայում այս խնդրի ընթացքին եւ լուծմանը, եւ փաստորեն եթե քանդվում է այս ձեւաչափը, մենք չենք ունենում հարթակ, որտեղ Արցախի կարգավիճակի հարցն ընդհանրապես կքննարկվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` անդրադառնալով Լավրովի այն հայտարարությանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատը, ըստ էության, չի գործում:
«Երբ սկսվեց սանկցիաները Ռուսաստանի նկատմամբ, հասկանալի էր, որ այլեւս դժվար հնարավոր լինի համագործակցությունը եւ ցանկացած հարցում Ռուսաստանի նկատմամբ այդ ոչ բարեկամ երկրները փորձելու են ցանկացած ձեւով խոչընդոտել եւ այս ձեւով խաթարելով, իրենք ըստ էության մենակ թողեցին Ռուսաստանին: Դեռեւս չկա պաշտոնական հայտարարություն, որ այլեւս չկա Մինսկի խմբի այդ ձեւաչափը, բայց ամեն դեպքում դա արդեն երեւում է: Դա շատ վատ է մեզ համար, որովհետեւ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ձեւաչափն էր, որտեղ Արեւմուտքն ու Ռուսաստանը ունեին նույն նպատակները, նուն ձեւով էին նայում այս խնդրի ընթացքին եւ լուծմանը, եւ փաստորեն եթե քանդվում է այս ձեւաչափը, մենք չենք ունենում հարթակ, որտեղ Արցախի կարգավիճակի հարցն ընդհանրապես կքննարկվի: Եւ այստեղ պետք է փաստենք, որ Ադրբեջանն իր ճնշումներով, իհարկե, Թուրքիայի օգնությամբ կարողացավ հասնել դրան եւ պատահական չէին Ալիեւի այս մեկուկես տարվա հայտարարությունները, որ չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափ այլեւս, եւ Արցախի հարցը փակված է»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով` երեկվա այդ հայտարարությունից պետք է հասկանալ, որ Ռուսաստանը ամեն դեպքում իր նպատակներից հետ չի կանգնի եւ այն բոլոր որոշումները, որ կային այդ ձեւաչափում, արդեն ՌԴ-ն միայնակ կիրականացնի:
«Այդ մասին մենք պարզ լսեցինք Լավրովի հայտարարության մեջ, այստեղ նույնիսկ քննարկելու բան չկա: Դեռեւս ստեղծված իրավիճակում չենք կարող չափել մեր խնդիրներն ու հետագա հաջողությունները, որոնք կարող ենք ունենալ, բայց մի բանում կարող ենք վստահ լինել, որ Ռուսաստանը իր ցանկացած հայտարարության հետեւից գնում է: Մենք արդեն երկար ժամանակ է սպասում ենք, թեկուզ Քարագլխի հետ կապված քաղաքական այդ որոշմանը, որը վստահ ենք, որ Ռուսաստանից է գալու»,- ասաց նա:
Մետաքսե Հակոբյանի խոսքով`Հայաստանի վարչապետի խաղաղապահների հետ կապված ոլոր հայտարարությունները Մոսկվայի կողմից արժանացան արձագանքի. «Ինքը այդ հայտարարությունները ներքին լսարանի համար է անում, որ իբր հայկական իշխանությունները մեղավոր չեն եւ ռուսական կողմն է մեղավոր, բայց մենք բազմիցս հայտարարել ենք, որ խաղաղապահները քաղաքականությամբ չի զբաղվում եւ ունեն չկրակելու առաքելություն եւ ադրբեջանական սադրանքի արդյունքում է ստեղծվել այս իրավիճակը: Ադրբեջանական կողմը քայլելով են եկել եւ ռուսական կողմը պետք է խոսեր նրանց հետ, եւ այստեղ խաղաղապհները չէին կարող կրակել, հետաքրքիր է` ինչն են քննության առնելու: Լավրովի պատասխանը նշանակում էր, որ «խելոք նստեք տեղներս», եթե դուք ինքներդ հրաժարվել եք այդ գործընթացներից, հետեւաբար դուք ո΄չ ասելիք ունեք, ո΄չ անելիք: Ցավալի է, բաց այսօրվա Հայաստանի իշխանությունները որեւէ քայլ չեն անում, ո΄չ Հայաստանի, ո΄չ առավել եւս Արցախի անվտանգությունը ապահովելու համար, իրենք զբաղված են միայն իրենց անձերը պաշտպանելով»:
Պատգամավորը շեշտեց, որ Արցախի հարցում Հայաստանի արտգործնախարարությունը կոչերի մակարդակով է հայտարարություններ անում, առանց որեւէ դիվանագիտական հիմքի:
ԱՄՆ-ն պատժամիջոցների օգնությամբ վնաս է հասցնում այլ երկրների տնտեսություններին, սակայն նման միջոցները դեռ ոչ մի անգամ չեն օգնել Վաշինգտոնին հասնել սկզբնական նպատակներին, կարծում է National Interest ամսագրի սյունակագիր Ուիլ Սմիթը:
«Միացյալ Նահանգների խիստ պահանջները, որոնք պետությունները հաճախ ընկալում են որպես սպառնալիք իրենց հիմնական շահերին կամ գոյությանը, բացատրում են պատժամիջոցների անհաջող քաղաքականությունը», — պարզաբանել է հեղինակը՝ նշելով, որ որոշ դեպքերում Սպիտակ տունը սկսում է տնտեսական ճնշումն ընկալել որպես ինքնանպատակ՝ կարծելով, որ նոր սահմանափակումների կիրառումը կհանգեցնի ցանկալի կապիտուլյացիայի:
Սակայն, ըստ լրագրողի, այդ մեթոդը չի աշխատում։ Ժամանակին Իրանի, Սիրիայի, Աֆղանստանի, Վենեսուելայի և Հյուսիսային Կորեայի ղեկավարներն ապացուցել են, որ ոչ մի տնտեսական դժվարություն իրենց չի ստիպի ընդունել իրենց իշխանություններին սպառնացող վերջնագրերը։
Երբ Ամերիկան մշուշոտ կամ անընդհատ փոփոխվող պայմաններով պատժամիջոցներ է սահմանում՝ խուսափելով դիվանագիտական շփումներից, կառավարությունները կորցնում են այն հույսը, որ այդ սահմանափակումները երբեւէ կհանվեն, գրում է Սմիթը:
«Զարմանալի է, բայց պատժամիջոցների տակ հայտնված պետությունների արձագանքը երկրորդական հոգս է դարձել նրանց համար, ովքեր տնտեսական ցավը համարում են հաջողության բարձրագույն ցուցանիշ», — դատում է նա:
Մեկնաբանը համոզված է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կարող են կրկնել անցյալի սխալները Ուկրաինայի ներկայիս իրավիճակում, քանի որ Վաշինգտոնը մինչ օրս Մոսկվային կոնկրետ պայմաններ չի նշել սահմանված սահմանափակումները վերացնելու համար:
Ապրիլի 8-ից ռուս խաղաղապահները ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատվածում են։ Արցախի Հանրապետության կառավարության նիստում հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա նշել է, որ նման նախադեպ եղել է նախկինում՝ Եղծահողում, Մատաղիսի, Թաղավարդի հատվածում։
«Լարված շփման գծի տարածքներում, որտեղ մենք հետագայում մեր դիրքերը փոխարինել են խաղաղապահ ուժերով, որոշակի կայունություն և ավելի հանգիստ իրավիճակ ենք ունենում։ Ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի, շփման գծի ամբողջ երկայնքով պետք է տեղակայվեն ռուս խաղաղապահները, այսինքն, ըստ այդ համաձայնագրի, դիրքեր չպետք է լինեն ոչ մեր կողմից, ոչ Ադրբեջանի, բայց քանի որ խաղաղապահ ուժերի քանակը բավարար չէ ամբողջ երկայնքով իրականացնել դա, իսկ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են ոչ միայն տեղակայվել, այլև մշտապես կրակի տակ պահել մեր շփման գիծը և դրա հարևանությամբ գտնվող բնակավայրերը՝ կանխելու առաջխաղացումը և վտանգները, մենք շարունակում ենք իրականացնել մարտական հերթապահություն»,- նշել է Արայիկ Հարությունյանը։
Նա ասել է, որ Փառուխում տեղակայված են խաղաղապահ ուժերը, Քարագլխի հիմնականում մի քանի բարձունքներում, ամենաբարձր կետում տեղակայված են Արցախի ՊԲ ստորաբաժանումները, կամավորականները, նաև ԱԱԾ ստորաբաժանումները։
«Լեռնաշղթայի որոշ բարձունքներում գտնվում են ադրբեջանական ստորաբաժանումներ, և արդեն երեկվանից նաև ռուս խաղաղապահներն են գտնվում ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատվածում։ Այսինքն այդ լեռնաշղթայի վրա տիրում է մի իրավիճակ, որտեղ հիմնականում մեր պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ու կամավորականներն են, այնտեղ կան խաղաղապահ ուժերի մասնակցությունը, նաև ադրբեջանական ուժերը որոշ բարձունքներին »,- նշել է Արցախի նախագահը։
Մանրամասն Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արդարացվեց «Մարտի 1-ի» գործով: ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանեց Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը. դատարանը ճանաչեց ու հռչակեց Նիկոլ Փաշինյանի անմեղությունը։
Վճռաբեկ բողոքը ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի գործով կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։
«Որևէ կարծիք չեմ հայտնի, քանի որ մինչև այդ էլ ՄԻԵԴ-ի որոշման գործընթացները բավականին մութ էին, կառավարությունը դիրքորոշում չէր հայտնել, դրա հիման վրա ՄԻԵԴ-ի որոշում է եղել, այսինքն, ընդհանուր առմամբ, այս ամբողջ պրոցեսը վստահություն չներշնչող է», — Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Կոնցեռն-դիալոգ» փաստաբանական ընկերության փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը:
Նշենք, որ 2022թ ՄԻԵԴ-ը հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ 2008թ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար դիմումատուի դատապարտման վերաբերյալ, որով արձանագրվել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Չունենալով ՀՀ կառավարության առարկությունները՝ ՄԻԵԴ-ը միայն դիմումատու Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկների հիման վրա որոշել է, որ խախտվել է նրա իրավունքները, ինչն էլ որպես հիմք ընդունելով՝ ՀՀ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարան էր դիմել:
Փաստաբանի խոսքով՝ անկախ այս որոշումից՝ արդարացրեցին, չարդարացրեցին, դա որևէ առնչություն չի կարող ունենալ նույն գործի շրջանակում մնացած գործերի վրա, այդ թվում նաև ՀՀ երկրորդ նախագահի գործի, մնացած մյուս գործերի ևս, որովհետև, ըստ Օրբելյանի, «Մարտի 1-ի գործ» ասածի մեջ ամեն ինչ են մտցնում ու դրա մեջ ամեն մեկը դիտարկում է իր կոնտեքստը, ինչը ընդունելի չէ։
«Մարտի 1-ի դեպքերի հետ կապված բազմաթիվ գործեր կան, ճիշտ է, որպես քրեական գործ քննչական մարմնում գրեթե բոլորը միացված են, բայց դրանցից բազմաթիվ գործեր են առանձնացվել, որոնք ունեցել են իրենց համապատասխան զարգացումները ու դատավճիռները, հետևաբար, ասել, որ սա է «Մարտի 1-ի գործ»-ը, սխալ կլինի։ Ինքնին «Մարտի 1-ի գործ» կոչվածը քաղաքական պրոցես չէ, քաղաքական պրոցես կա, բայց, եթե մենք խոսում ենք քրեական գործի մասին, քրեական գործի շրջանակում պետք է դիտարկենք։ Նորից եմ կրկնում՝ ՄԻԵԴ-ում տեղի ունեցած գործընթացը բավականին պրոբլեմատիկ է դարձնում Նիկոլ Փաշինյանի հետ կապված ցանկացած որոշում, բայց, քանի որ ոչ Վճռաբեկի որոշումն եմ կարդացել, ոչ էլ նպատակ կա, չեմ մեկնաբանի, որովհետև տարբեր կարծիքներ կան, որ պետք է ուղարկվեր նոր քննության, չպետք է ուղարկվեր, զոհի կարգավիճակ ունե՞ր, թե՞ չէ», — ընդգծեց փաստաբանը։
Արամ Օրբելյանն ասաց, թե բազմաթիվ անգամ են բարձրաձայնել, որ քննությունը պետք է շարունակվի ու քննության առաջնային նպատակները պետք է լինեն կոնկրետ առանձնացված կտոր հանցագործությունների բացահայտումները, դա վերաբերում է մահվան 10 հանգամանքին, մի շարք մարմնական վնասվածքներին, գույքային վնաս հասցնելուն, վերջիվերջո, կազմակերպիչներին։
«Լրջագույն խնդիրներ եմ տեսնում դրան նախորդած գործընթացներում, խնդիրներ եմ տեսնում, որ մարդիկ իրավական գործիքակազմը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձ են անում, ցավոք սրտի, միջազգային ատյանները օգտագործվում են, չմոռանանք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «մենք պետք է այդ գործերը չընդունենք, պետք է գնանք, այնտեղ վերցնենք, հետո գանք, մեղավորներին պատժենք»։ Այսինքն՝ գործընթացը մոտավորապես հետևյալն է՝ «ոչ թե մենք ուզում ենք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվել, ոչ թե ուզում ենք մարդու խախտված իրավունքները վերականգնել, այլ՝ չճանաչենք այդ խախտումը, գանք, ՄԻԵԴ-ով ճանաչենք, հետո հետ գանք», բայց ՄԻԵԴ-ով գնում են, արհեստական գործընթաց իրականացնում, որպես պատասխանող պետություն գալիս են ու ասում՝ «հա, ոնց որ թե ասելիք չունենք, դիրքորոշում չենք հայտնի», ՄԻԵԴ-ը համապատասխանաբար առանց դիրքորոշում հայտնելու ընդունում է այն որոշումը, որը պետք է ընդունի, ասում է՝ «պատասխանող պետությունը ոչ մի բան չասաց, հետևաբար, ես հիմք եմ ընդունում այն, ինչ ասել են դիմողները» ու դրա հիման վրա տալիս են որոշումներ, ինչից ստացվում է, որ մարդու իրավունքների գործիքակազմը օգտագործվում է այլ նպատակով, քան պետք է օգտագործվի, այն է՝ մարդու իրավունքների պաշտպանություն», — ընդգծեց Օրբելյանը։
Փաստաբանը գործընթացի ակտուալությունը դադարած է համարում։
«Եթե բոլորը կենտրոնանում են բացառապես Ռոբերտ Քոչարյանի հատված, Նիկոլ Փաշինյանի հատված, ստացվում է հետևյալը՝ կբացահայտեն, կասեն՝ բացահայտել են, հետո բացահայտելուց հետո պարզվել է, որ բացահայտելը չէր ենթադրում մահվան հանգամանքների պարզում, մեղավորների բացահայտում ու պատասխանատվության ենթարկում, արդյունքում ստացվում է, որ այդ մեկը չեն կարողանում, հետո ասում են՝ «դե լավ, բերեք մենք մեզ արդարացնենք» », — հավելեց Արամ Օրբելյանը։
Եկեք դեռեւս սպասենք որոշ ժամանակ, տեսնենք, թե ինչպիսի ընթացք է ստանում այդ գործընթացը. Համենայնդեպս, Մինսկի խմբի համանախագահությունը այն հարթակն է եղել, որը տարիներ շարունակ զբաղվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարությանը, թե Մինսկի խումբը չեղարկվում է, քանի որ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան չեն ցանկանում այս ձեւաչափում Ռուսաստանի հետ շփումներ ունենալ:
«Միգուցե այդ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակում սառեցվի, մենք դա կանխատեսել էինք, բայց դեռեւս վաղ է խոսել Մինսկի խմբի վերացման կամ ապամոնտաժման մասին, դեռ պետք է սպասենք, տեսնենք՝ ինչպիսի զարգացումներ են լինելու հետագայում:
Մենք մտածում էինք, որ կարող է սառեցվի այդ ձեւաչափը՝ հաշվի առնելով տեղի ունեցող գործընթացները հարաբերությունների սառեցումը կամ թեժացումը, բայց եկեք սպասենք: Սա մի հարթակ է, որ միջազգայնորեն է հաստատվել: Տեսնենք՝ ինչպես է գործընթացը զարգանում: Նույնիսկ եթե սառեցվի, բնական է, որ իրավիճակը տարածաշրջանում այդ կայունությունն ու խաղաղությունը պահպանվում է ռուսական խաղաղապահների, Ռուսաստանի ներդրմամբ, շատ մեծ գործ է անում, վճռորոշ դերակատարություն ունի»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյոք բրյուսելյան հանդիպումն էլ այդ համատեքստում էր, նա ասաց. «Ոչ, չեմ կարծում, սդա բոլորովին այլ գործընթաց է, իսկ Բրյուսելի հանդիպումը ավելի շուտ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն էին: Իհարկե, դա փոխկապակցված է ղարաբաղյան հակամարտության հետ, բայց այնուամենայնիվ, դրանք առանձին գործընթացներ է:
Կան հարցեր, որոնք չեն առնչվում կամ շատ թույլ են առնչվում Ղարաբաղյան խնդրին, կան հարցեր, որոնք անմիջականորեն են առնչվում: Այն, որ այդ հանդիպմանը Արցախի մասին խոսք չի եղել, նշանակում է, որ զուտ կենտրոնացել են Հայաստանի եւ Ադրբեջան հարաբերությունների վրա»:
Հարցին,թ ե այդ դեպքում որտե՞ղ պետք է խոսվի Արցախի մասին, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Այդ հարցերը պետք է քննարկվեն ավելի լայն շրջանակում, նույն Մինսկի խմբի եռանախագահության շրջանակում, պետք է քննարկվի ՌԴ-ի ներգրավմամբ եւ այլն: Շատ ենք խոսել, որ չի բացառվում տարբեր հարթակներ ձեւավորվեն աշխարհաքաղաքական իրավիճակի կամ հավասարակշռվածության պահպանման ներքո:
Մեզ համար ամենակարեւորն այն է, որ խաղաղությունն ու կայունությունը պահպանվի: Տվյալ դեպքում վճռորոշ դերակատարություն ունի Ռուսաստանը: չեմ կարծում, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կցանկանան ապակայունացնել իրավիճակը այս գոտում: Այսինքն եթե նույնիսկ նրանք չշփվեն, կան ընդհանուր շահեր, որը խաղաղության եւ կայունության պահպանումն է»:
Ինչ վերաբերում է նրան, որ Բրյուսելի հանդիպմանը Արցախի մասին խոսք չեղավ, Արցախի ԱԳ նախարարը նկատեց. «Այս հանդիպումը եղել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում: Ես չեմ պատկերացնում, չեմ էլ ուզում պատկերացնել, որ կարող է լինի որեւէ ՀՀ իշխանություն, որը կճանաչի Արցախն Ադրբեջանի մաս: Դա հնարավոր չէ»:
Նա նկատեց, որ Մինսկի խումբը պաշտոնապես չի լուծարվել, կարող է սառեցվել նրա աշխատանքը, որն իմիջիայլոց, երկար ժամանակ սառեցված է 2020-ից հետո:
Անդրադառնալով նրան, որ վերջին շրջանում ընդհանրապես չի խոսվու, Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, նա ասաց. ««Մենք միշտ ասել ենք, որ ունենք մեր կարմիր գծերը եւ ամենավառ արտահայտված կարմիր գիծը այն է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մենք ունենք մեր կարգավիճակը, ինքնորոշվել ենք բազմաթիվ անգամ»:
Հարցին, թե Արցախում կա՞ն մտահոգություններ, որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունները լարվում են, առանցքային միջնորդ խաղա Արեւմուտքը, կարող է ռուս խաղաղապահների դուրսբերման հարց դրվի սեղանին, Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Չեմ կարծում, որովհետեւ խաղաղապահները տեղակայվել են Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ: Մենք եւս կողմ ենք, որ Արցախում ռուս խաղաղպահները լինեն: Հենց ռուս խաղաղապահների առկայությունն է, որ պահպանում է եւ թույլ չի տալիս, որ լինի լայնածավալ պատերազմ: Եթե Նորվեգիայից կամ ուրիշ տեղից խաղաղապահներ գան, Ադրբեջանի չի փորձելո՞ւ խախտել զինադադարի ռեժիմը: Ավելին, շատ ավելի ազատ է լինելու եւ կարող է լայնածաված պատերազմ էլ սկսել:
Իսկ ներկա իրավիճակում սադրանքներ եղել են, կան կլինեն, բայց մենք դրանով չպետք է որեւէ ձեւով սա մեզ անակնկալ լինի կամ վհատվենք: Ամոթ է ուղղակի: Ռուս խաղաղապահների դուրս բերումը կբերի Արցախի ոչնչացման»:
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի տնտեսական պատերազմը ոչնչով չի օգնում Ուկրաինայի անմեղ քաղաքացիներին, այդ անօրինական պատերազմի զոհերին։ Այս մասին ասել է Իռլանդիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Քլեր Դեյլին։
Նրա խոսքով՝ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ «ստիպում են տառապել ոչ թե օլիգարխներին, այլ ժողովրդին»։ «Ռուսաստանին դա չի վախեցնում, այն դեպքում, երբ ԵՄ-ի քաղաքացիները բախվում են աղետալի գնաճի, էներգիայի գների սրընթաց աճի եւ կենսամակարդակի պատմական նվազման խնդիրներին։ Սա խելահեղություն է…»։
«Պատերազմը խաղաղությո՞ւն է։ Ավելի՛ շատ զենք, պատժամիջոցներ, ավելի շատ ավերածություններ համընդհանուր կոչերը վերացնում են այս պատերազմին վերջ դնելու բոլոր շանսերը։ Եվրախորհրդարանի պատգամավոր Անգել Ջամբազկին, որը սրանից մեկ օր առաջ տուգանվել էր խորհրդարանում նացիստական ողջույնի համար, կասկածի տակ է դրել հակապատերազմական քաղաքականության բարոյախոսությունը։ Ես այդպես չեմ կարծում»։
Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը լրագրողի խնդրանքով անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը՝ հայտարարելով, որ չգիտի՝ ինչպիսին կլինի դրա ապագան, քանի որ այդ խմբի շրջանակում այսպես կոչված «ամերիկացի և ֆրանսիացի գործընկերները», ռուսատյացության տենդով տարված, չեղարկել են նաև ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը՝ հայտարարելով, որ իրենք ՌԴ-ի հետ չեն շփվի այդ ձևաչափում:
«Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի և ամբողջ Անդրկովկասի կարգավորման հարցում շահերը, եթե պատրաստ են զոհաբերել տվյալ պարագայում հայկական կողմի շահերը, ապա դա իրենց ընտրությունն է։ Այս մոտեցումը համարում ենք անպատասխանատու, սակայն դա մեզ հունից չի հանի։ Մենք հավատարիմ ենք ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը և այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև։ Այս ընտրությունը մերը չէ։ Եթե Ֆրանսիան և Միացյալ Նահանգները որոշել են այդպես վարվել, Աստված նրանց դատավոր»,- ասել է Լավրովը:
«ՍիվիլՆեթը» ուղիղ մեկ ամիս առաջ ներկայացրել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատան վաճառքի ու մինչ վաճառքը առանձնատունը քրեական գործով կիրառված արգելանքից ազատելու պատմությունը։ Նախկին վարչապետի առանձնատունը ձեռք էր բերել գործարար Նարեկ Նալբանդյանի ընտանիքը 5,1 միլիոն դոլարով։ Հրապարակմանը հաջորդեց Դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի միջև հրապարակային վեճ, առանձնատունը նորից հայտնվեց արգելանքի տակ, և ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց դրա առքուվաճառքի հետ կապված։ ՍիվիլՆեթը պարզել է, որ բացի Աբրահամյանների ընտանիքին պատկանող առանձնատնից՝ նմանաբնույթ սխեմայով արգելանքներից ազատվել ու վաճառվել են նույն տարածքում գտնվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հողամասեր ևս։
Ազատության պողոտայում գտնվող երկու հողամասեր հասցրել է վաճառել ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանը, իրեն պատկանող հողամասն է վաճառել Արմեն Հովսեփյանը՝ կալանավորված նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին։
Աղվան Հովսեփյանի որդին հողամասը վաճառել է աներոջը
Ազատության պողոտա 1/33 հասցեում է գտնվում նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդուն՝ Արմեն Հովսեփյանին պատկանող հողամասը։ Դրա մակերեսը կազմում է 0,2 հեկտար (2 000 քառակուսի մետր)։ Հատուկ քննչական ծառայությունը (ներկայում Հակակոռուպցիոն կոմիտե) դեռ 2018-ին քրեական գործ էր հարուցել Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատների հետ կապված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ 2020-ի սկզբին ՀՔԾ-ն տարածքի առանձնատներն ու հողամասերը ճանաչել էր իրեղեն ապացույց, ինչը նշանակում էր, որ իրեղեն ապացույց ճանաչված տարածքները հայտնվել էին արգելանքի տակ, ու դրանց հետ կապված գործարքներ իրականացվել չէին կարող։ Իրեղեն ապացույցների ցանկում էր նաև Արմեն Հովսեփյանի հողամասը։
Սակայն 2020-ի մայիսի 12-ին՝ հողամասի իրեղեն ապացույց ճանաչվելուց երկու ամիս անց Հովսեփյանը հողամասը վաճառել է աներոջը՝ Գարեգին Նուշիկյանին։
Նուշիկյանը գործարար է, «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր։ Ազատության պողոտայում 2 000 քառակուսի մետր հողամասը Նուշիկյանին վաճառվել է ընդամենը 70 միլիոն դրամով՝ նշված տարածքում շուկայականից անհամեմատ էժան։ Թե՛ գործարքի գինը, թե գնորդ կողմի փոխկապակցվածությունը վաճառողի հետ, թե՛ փաստը, որ այս գործարքն իրականացվել է քրեական գործին հաջորդող շրջանում, հիմքեր են տալիս ենթադրելու, որ Հովսեփյանը հողամասը վաճառել է քրեական գործից այն «ազատելու» նպատակով։
2019-ին Արմեն Հովսեփյանի այս հողամասը գրավադրվել էր ու «օգնել» Գարեգին Նուշիկյանին կատարել բանկային գործարք՝ 7,5 միլիարդ դրամի վարկային գիծ ստանալով «Հայբիզնեսբանկ»-ից «Պարկ գրուպ»-ի համար։ Ընկերությունն ավելի հայտնի է «Երևան պարկ» մանկական խոշոր խաղահրապարակով ու դրա իրավաբանական անձն է։
Արմեն Հովսեփյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում խոսելով գործարքի մասին, ասաց՝ «ամեն ինչ կատարվել է օրենքի շրջանակներում»։ Ճշտող հարցին, թե եղե՞լ է քննիչի կողմից համապատասխան որոշում գույքն արգելանքից դուրս բերելու ու գործարք թույլատրելու մասին, Հովսեփյանը կրկնեց՝ «ամեն ինչ եղել է օրենքի շրջանակներում»։ Դիտարկմանը, որ Ազատության պողոտայում 2 000 քառակուսի մետ հողամասը վաճառվել է ընդամենը 70 միլիոն դրամով, Հովսեփյանը պատասխանեց. «Դա մեր ներքին հարաբերություններն են, որը կախված չէ շուկայական արժեքից»։ Նա վստահեցրեց, որ իրականացրած գործարքը որևէ կերպ առնչություն չունի քրեական գործի ու դրա ընթացքի հետ։
Արմեն Հովսեփյանը Ազատության պողոտայում ունի այլ հողամաս ևս, որը շարունակում է սեփականությամբ պատկանել իրեն։
Գեներալը վաճառել է հողերը
Նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանը Ազատության պողոտայում ուներ երկու հողամաս: Դրանցից մեկը 2 244 քառակուսի մետր մակերեսով էր, մյուսը՝ 1 910: Դրանք կողք կողքի էին և Հովիկ Աբրահամյանի առանձնատան անմիջապես հետնամասում։ Սարոյանի՝ Ազատության պողոտա 1/25 հասցեում գտնվող հողամասը (2 244 քմ) ևս ՀՔԾ որոշմամբ համարվել էր իրեղեն ապացույց ու արգելանքի տակ էր, դրա հետ կապված գործարքներ իրականացվել չէին կարող։ 2021-ի մայիսին ՀՔԾ Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Գեղամ Մարգարյանը դիմում է Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ հայտնելով, որ չեն առարկում Սարոյանի՝ այդ տարածքում գտնվող հողամասերի հետ կապված կադաստրային գործարքներին։ Մոտ մեկ ամիս անց Սեդրակ Սարոյանը հողամասը վաճառում է Ռուսաստանի քաղաքացի, Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքի բնակիչ Վահագն Կարախանյանին։ Գեներալը հողը վաճառել է 561,6 միլիոն դրամով։ Սարոյանը Ազատության պողոտայի այս հողը գնել էր Երևանի քաղաքապետարանից 2003-ին 4,9 միլիոն դրամով։
Սարոյանի մյուս՝ Ազատության պողոտա 1/26 հասցեով հողամասը (1 910 քմ) ևս վաճառվել է Վահագն Կարախանյանին։ Գործարքը կազմել է 463 միլիոն դրամ։ Գնելով հողամասը՝ Վահագն Կարախանյանն այն նվիրատվությամբ փոխանցել է եղբորը՝ Լևոն Կարախանյանին։ Երկու հողամասերի առքուվաճառքն էլ իրականացվել է նույն օրը՝ հունիսի 7-ին։ Իսկ հունիսի 9-ի դրությամբ Սարոյանը ստացել է երկու հողամասերի վաճառքի ողջ գումարը։ Սեդրակ Սարոյանի անունից հանդես է եկել որդին՝ Զարզանդը։
Վահագն ու Լևոն Կարախանյանները ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարախանյանի զավակներն են, Ռուսաստանի քաղաքացիներ։ Կարախանյանների ընտանիքն իր գործունեությունը ծավալում է Օբնինսկում։ Այստեղ նրանք ունեն մսամթերքի ու կիսաֆաբրիկատների արտադրություն՝ «Վարվիկս» ընկերությունը։ «Վարվիկս»-ը հիմնվել է 1997-ին, մսամթերք ու կիսաֆաբրիկատներ է մատակարարում Ռուսաստանի 37 մարզերում։ Կարախանյաններին Օբնինսկում պատկանում է նաև Royal Palace ռեստորանային համալիրը։
Իրավապահները գործարքների հետ կապված հարցերին պատասխան չունեն
Ինչպես նշվեց, Ազատության պողոտայում գտնվող առանձնատների հետ կապված քրեական գործ հարուցվել է 2018-ի հոկտեմբերին և շուտով կլրանա չորս տարին, ինչ գործով ՀՔԾ-ում (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե) նախաքննություն է ընթանում։ Քրեական գործ հարուցվել էր «Հետք»-ի հետաքննությունից հետո՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Մոտ չորս տարի շարունակվում է նաև գործով նշանակված դատաշինարարատեխնիկական փորձաքննությունը։ ՍիվիլՆեթը Ազատության պողոտայի առանձնատների քրեական գործը քննող մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին․
• Գտնվելով արգելանքի տակ՝ ինչու՞ կոմիտեն չի առարկել գեներալ-մայոր Սարոյանի հողամասերի վաճառքին։
• Արմեն Հովսեփյանին պատկանող, իրեղեն ապացույց հանդիսացած և սահմանափակման ներքո գտնված հողամասի հետ կապված առքուվաճառքից առաջ Հակակոռւոպցիոն կոմիտեն արդյոք չի՞ առարկել դրան։ Նա
Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր հարցերին պատասխանել է մեկ նախադասությամբ՝ տեղեկատվություն չեն կարող տրամադրել քրեական գործի մասին՝ նախաքննության շահերից ելնելով։ Կոմիտեն հրաժարվել է նաև տեղեկացնել՝ թե արդյոք կան այս գործով մեղադրյալներ, և եթե կան, ապա՝ ովքեր։
Գլխավոր դատախազությունն անդրադառնալով Արմեն Հովսեփյանի ու Սեդրակ Սարոյանի կողմից Ազատության պողոտայում հողամասերի վաճառքին՝ ՍիվիլՆեթին տեղեկացրել է․ «Նշված հողամասերի հետ կապված գործարքներ կատարելու վերաբերյալ քրեական գործով տեղեկություններ չեն ստացվել»։
Դատախազությունից հիշեցրել են, որ 2020-ի մարտից Կադաստրի կոմիտեի ղեկավարին տեղեկացվել է, որ հիշյալ հողամասերի հետ կապված գործարքներ չկատարվեն։ Դատախազությունը ևս տեղեկություններ չի տրամադրել գործով մեղադրյալների մասին, իսկ հարցին, թե ներկայում Ազատության պողոտայի առանձնատների հետ կապված քրեական գործով որ գույքերն են սահմանափակման տակ, պատասխանել են՝ «նախաքննության ներկա փուլում տեղեկատվություն չեն կարող տրամադրել»։
Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի փաստը հրապարակային հակասություն առաջ բերեց գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեի և Դատախազության միջև։ Երկու գերատեսչությունները մի քանի օր շարունակ հաղորդագրություններով միմյանց էին մեղադրում առանձնատան հաջողված գործարքի մեջ։ Դատախազությունը կոմիտեին մեղադրել էր առանց Վերաքննիչ դատարանի որոշմանը սպասելու Կադաստրի կոմիտեի միջոցով տունն արգելանքից հանելու մեջ, քննիչի գործողությունները որակել էր «տարակուսելի» ու «պրակտիկայից ակնհայտորեն շեղվող» գործողություն։ Ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ քննիչը գործել է օրենքի շրջանակում ու իրականացրել է դատարանի որոշումը։ Ապրիլի 5-ին Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ դիմել է ԱԱԾ քննչական դեպարտամենտին՝ Աբրահամյանի առանձնատան առքուվաճառքի հանգամանքներն ուսումնասիրելու համար։ ԱԱԾ-ն մարտի 28-ին քրեական գործ է հարուցել տան գործարքի հետ կապված ու դարձյալ սահմանափակման տակ վերցրել այն։ Դատախազի որոշմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը հեռացվել է վարույթից։ Դատախազությունը վստահեցրել էր, որ քայլեր են ձեռնարկվում Աբրահամյանների առանձնատան դիմաց վճարված 5,1 միլիոն դոլարը կալանքի տակ վերցնելու ուղղությամբ։
Այսքանով ամեն ինչ չի ավարտվել․ Հակակոռուպցիոն կոմիտեն դատախազի որոշումը համարել է անհիմն ու ապօրինի և բողոք ներկայացրել վերադաս դատախազին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.