23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Պատմությունը վկայում է, որ պայքարով պարտված ազգերը վերականգնվում են, հանձնվող ազգերը՝ վերանում:
Արցախի մեր հայրենակիցները խորհրդարանի հայտարարությամբ վերահաստատեցին, որ չեն հանձնվում։ Իսկ ինչ է, Հայաստանը հանձնվո՞ւմ է։ Ո՛չ։ Հանձնվելու կոչերը գալիս են միայն այս իշխանություններից և նրանց կողքին գտնվող փոքրաթիվ մարդկանց խմբից։
Այդ կոչերը գալիս են վախկոտությունի՞ց, թե տգիտությունից, նյութական ու անձնական շահագրգռվածությունի՞ց, թե իրենց գաղափարներից, արդեն կարևոր չէ։ Նրանք մեր պետությունն ու ժողովրդին տանում են կործանման։
Տրդատ թագավորի ժամանակ Հայաստանի տարածքը 320 հազար քառ․ կմ էր, այն ժամանակվա աշխարհի համար՝ մեծաթիվ բնակչությամբ։ Այժմ մնացել է նվազող 29 հազար քառ․ կմ տարածքով Հայաստան, իսկ այս իշխանությունը հրաժարվում է նաև մեր հայրենակիցներով բնակեցված մեր պատմական ևս մեկ տարածքից՝ Արցախից, որի գոյության և անվտանգության միակ երաշխիքը կարող է լինել կա՛մ Հայաստանի կազմի մեջ, կա՛մ անկախ՝ իր թիկունքին ունենալով Հայաստանը։ Եվ Արցախին սատար կանգնելու պարտավորությունը Հայաստանը ստանձնել է դեռ 1988 թվականին։
Մեր ժողովրդի մեջ միշտ էլ եղել է գաղափարական մի հոսանք, որը հատկապես անհաջողությունների ու պարտությունների ժամանակ ավելի ցայտուն է զգացվել, քարոզվել ու տարածվել՝ եկեք հանձնվենք, նվազեցնենք մեր պահանջները, հրաժարվենք մեր ազգային որոշ արժեքներից, խնդիրներից ու նպատակներից, որ կարողանանք գոյատևել։ Բայց պատմությունը ցույց է տվել, որ տրվելով այդ հոսանքին՝ ոչ միայն չենք կարողացել ապահովել այդ գոյատևումը, այլև ունեցել ենք տարածքային ու մարդկային ավելի մեծ կորուստներ։ Եվ դա բացատրվում է ոչ միայն մեր աշխարհաքաղաքական ու տարածքային առանձնահատկություններով, այլև ընդհանուր խնդիր է բոլոր ժողովուրդների համար։
Այն զարգացած և հզոր պետությունները, որոնց մենք նախանձով ենք նայում, այդ հզորությունն ու բարգավաճումը կերտել են իրենց շահերը պաշտպանելու համառ պայքարով՝ չտրվելով թվացյալ խաղաղության ու գոյատևման պատրանքներին։
Ուստի մեր ժողովուրդն այսօր պիտի ոտքի կանգնի, իր ձեռքը վերցնի երկրի ապագայի համար որոշումներ կայացնելու ղեկը՝ ապահովելու պետության անվտանգությունն ու ժողովրդի արդար, ազատ և բարեկեցիկ կյանքը։
Պետք է հենվել սեփական ուժերի վրա և դառնալ այնպիսի երկիր՝ ազգային, արդար, ուժեղ, ժամանակակից, որի հետ հաշվի կնստեն բոլորը։ Դա լուծելի խնդիր է, աշխարհում բազմաթիվ այդպիսի օրինակներ կան: Եվ այդ ճանապարհին մենք կունենանք իրական դաշնակիցներ ու բարեկամներ։
Այդպիսի երկիր կերտելու առաջին քայլն այսօր Արցախի, նրա իրավունքների ու պահանջների կողքին կանգնելն է»։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
ԱԳՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները հանդիպումը Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու ցանկության և համարձակ քայլերի անհրաժեշտության վերաբերյալ։
ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտնել է, որ Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է։
Հարց․ Որտե՞ղ և երբ է նախատեսվում Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը:
Պատասխան․ Կողմերի միջև կա նախնական ըմբռնում, որ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում։ Հանդիպման ժամկետի և վայրի վերջնական հաստատման պես հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի։
Հարց․ Թուրքիայի ԱԳ նախարարն իր հարցազրույցում նշել է, թե իրենք կցանկանային, որ հանդիպումը լիներ Հայաստանում կամ Թուրքիայում: Ի՞նչ դիրքորոշում ունի հայկական կողմն այս առումով:
Պատասխան․ Կարգավորման նախորդ փորձերի ժամանակ հանդիպումներ Հայաստանում և Թուրքիայում եղել են՝ թե՛ բանակցողների, թե՛ նույնիսկ նախագահների մակարդակով, բայց, ինչպես գիտեք, դրանք արդյունքի չեն հանգեցրել: Նկատի ունեմ՝ կարևորը կարգավորման հասնելու քաղաքական կամքն է և հստակ՝ առարկայական քայլերի գնալու պատրաստակամությունը: Մենք ցուցաբերում ենք երկուսն էլ, և նույնն ակնկալում ենք Թուրքիայից: Եթե կամքը լինի, հանդիպումների վայրը կդառնա զուտ տեխնիկական հարց։
Ավելին, հատուկ ներկայացուցիչների՝ Հայաստանում և Թուրքիայում հանդիպումներ ունենալու առաջարկը վկայում է, որ Թուրքիայի ընկալմամբ՝ գործընթացն ամբողջությամբ երկկողմ բնույթ ունի։ Այս պարագայում տրամաբանական կլիներ, որ Թուրքիայի ներկայացուցիչներից չլսեինք գրեթե ամենշաբաթյա հայտարարություններ այն մասին, թե իրենք գործընթացն առաջ են մղում Ադրբեջանի հետ համակարգմամբ։
Հարց․ Նախարար Չավուշօղլուն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խոսելիս նշել է նաև համարձակ քայլերի անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
Պատասխան․ Հայկական կողմը լիովին համամիտ է համարձակ քայլեր կատարելու անհրաժեշտության հետ։ Մենք բազմիցս ցույց ենք տվել առաջ շարժվելու պատրաստակամությունը, այդ թվում՝ Անթալիայի դիվանգիտական ֆորումին ԱԳ նախարարի մասնակցությամբ, տնտեսական էմբարգոյի վերացմամբ: Հայաստանի ու Թուրքիայի միջև ավիաչվերթների վերականգնումը նույնպես երկկողմ կարևոր քայլ էր:
Համոզված ենք, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը ենթադրում է շարունակական հստակ քայլեր։ Օրինակ՝ մենք թուրքական կողմին առաջարկել ենք առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է: Կարծում ենք՝ սա փոքր, բայց առարկայական, կարևորը՝ տրամաբանական քայլ կլինի: Հույս ունենք՝ հնարավոր կլինի այս հարցում հասնել արդյունքի:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը PARA TV-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ՀՀ ԱԺ պատգամավորներին Արցախ մուտքն արգելելու վերաբերյալ հայտարարությանը, ասել է․
«Եթե լրատվամիջոցները ճիշտ են փոխանցել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պատասխանը, ապա դժվար եմ պատկերացնում, որ տիկին Զախարովային էլ հիշեցնելու կարիք կա, բայց հիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա Արցախ մուտքի ու ելքի ամրագրված համաձայնեցման որևէ կարգ` խաղաղապահ առաքելության հետ, ընդհակառակը` շատ հստակ արտացոլված է, որ պիտի լինի անխոչընդոտ տեղաշարժի երկկողմանի ապահովում: Հետևաբար, հղում անել նոյեմբերի 9-ի հայտարարությանը և դրա մեջ դնել համաձայնեցման-չհամաձայնեցման կոմպոնենտ, առնվազն տրամաբանական չէ:
Եթե կա այլ համաձայնություն, որի մասին մեր հանրությունը տեղյակ չէ և, օրինակ, մեր իշխանությունը մեր մեջքի հետևում ունեցել է հերթական համաձայնությունը, ուրեմն թող տիկին Զախարովան ճիշտ հղում տա: Եթե չկա այդպիսին, իր տված հղումով հարցը չի փակվում:
Եվ, վերջապես, քանի դեռ անդրադարձ կա նոյեմբերի 9-ի հայտարարությանը և քանի որ դա այդչափ կարևորվում է, հիշեցնեմ, որ այդ հայտարարությամբ ունեցած հանձնառությունները Ադրբեջանի կողմից կատարված չեն` գերիների և պահվող անձանց լիակատար վերադարձը կատարված չէ, կողմերը կանգնած չեն այն դիրքերում, որում պիտի կանգնած լինեին ըստ այդ հայտարարության, և դա վերաբերում է կոնկրետ Ադրբեջանին, որն ունեցել է առաջխաղացում ֆիքսված վիճակից: Ավելին, նա ունեցել է առաջխաղացում ընդամենը վերջերս, բոլորին հայտնի Փառուխի հետ կապված հատվածում:
Հետևաբար, եթե հղում ենք անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ապա պիտի հղումը լինի ճիշտ և կոռեկտ ու իրոք արտացոլի խնդիրները, և հետո` պիտի չլինի ընտրովի, այսինքն` պիտի ապահովվեն բոլոր դրույթները, ինչի չապահովման օրինակները ես արդեն բերեցի»:
Խնդրի հետաձգումը բարդացնում է դրա լուծումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ NTV հեռուստաալիքի եթերում մեկնաբանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի թեման։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններում տեղի ունեցած իրադարձությունները բացասաբար են անդրադարձել Կիևի և Մոսկվայի բանակցային գործընթացի վրա։ Չնայած բոլոր դժվարություններին, հրադադարի հնարավորություն կա, ասել է Չավուշօղլուն։
Նախարարը նշել է, որ Անկարան կշարունակի ջանքերը ռուսական և ուկրաինական պատվիրակությունների նոր հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ։
Անդրադառնալով Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպման հավանականությանը, Չավուշօղլուն ասել է, որ ամեն ինչ կախված է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի դրական արձագանքից։
Պատասխանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Անկարայի դիրքորոշման մասին հարցին՝ Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիայի բոլոր գործողությունները հիմնված են միջազգային իրավունքի վրա։ Նախարարը վստահեցրել է, որ Թուրքիան հետևելու է ՄԱԿ-ի մակարդակով համաձայնեցված և հաստատված բոլոր սահմանափակումներին։
«Թուրքիան կշարունակի իր սկզբունքային և հավասարակշռված քաղաքականությունը տարածաշրջանում»,- ասել է նախարարը։
Թուրք նախարարի խոսքով՝ միջազգային ասպարեզում նոր «սառը պատերազմի» նախանշաններ կան։ Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Թուրքիայի դիրքերն աշխարհում կամրապնդվեն։
Ուկրաինայում ռազմական գործողությունները, հավանաբար, կձգձգվեն եւ կտեւեն ամիսներ եւ նույնիսկ ավելի երկար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, հաղորդում է CNN-ը։
Խոսելով այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ն կչեղարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, եթե վերջինս դիվանագիտական համաձայնության գա Ուկրաինայի հետ, Սալիվանը նշել է, որ «դա կանխորոշված չէ»։ «Դա կախված է դիվանագիտական համաձայնության ձեւից եւ ծավալից, ինչպես նաեւ նրանից, թե ինչ համաձայնության կգան ուկրաինացիները մեր եւ եվրոպացիների հետ խորհրդակցությունների արդյունքում»,-ասել է Սալիվանը։
Նրա խոսքով՝ չնայած նրան, որ ԱՄՆ-ն ակտիվ չի մասնակցում բանակցություններին, ուկրաինացի պաշտոնյաները մշտապես ԱՄՆ-ի հետ քննարկում են բանակցությունների կարգավիճակը։
Հարցին, թե արդյոք Բայդենն Ուկրաինա մեկնելու ծրագրեր ուներ, երբ անցած ամիս Լեհաստան էր այցելել, Սալիվանը պատասխանել է, որ Բայդենը «ուրախ կլիներ Ուկրաինա այցելել՝ ցույց տալու ուկրաինացիների հետ իր համերաշխությունը», եւ այդ հնարավորությունը քննարկվել է Վարշավա այցից առաջ։
Հասկանալի է, որ Արցախը ցանկանում է մտնել Ռուսաստանի կազմի մեջ։ Ըստ ամենայնի, դրան դեմ է Փաշինյանը, բայց Արայիկ Հարությունյանը պետք է հայտարարի, որ որեւէ կապ չունի Փաշինյանի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Այս իրավիճակում Արցախը պետք է փորձեր գնալ նման քայլի, սակայն հարց է առաջանում՝ Ռուսաստանի ինչի՞ն է սա պետք։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի մի քանի ամսից»,-ասաց նա։ Բագրատյանը դրական համարեց այն, որ Արցախն ու Ռուսաստանն ուղղահայաց հարաբերություններ ունեն։ Արցախի եւ Հայաստանի շուրջ այս ամբողջ գործընթացը դադարեցնելու համար, ըստ նախկին վարչապետի, Փաշինյանին պետք է հեռացնել, բայց Փաշինյանը կարծում է, որ եթե իրեն հեռացնեն իշխանությունից, ապա իրեն շատ վատ բաներ են սպասվում։ «Հետեւաբար, նա կարծում է, որ եթե Արցախը, Սյունիքը եւ այլ տարածքներ հանձնելու գնով հնարավոր է մնալ իշխանության, ապա պետք է դա անի։ Այս տեսանկյունից նա վտանգավոր է։ Պատերազմում պարտվածը իշխանության չի մնում։ Նա շատ վտանգավոր է, նա Ալիեւի դաշնակիցն է։
Ընդդիմությունը կարող է ոտքի կանգնել եւ ոչ ասել Ալիեւին թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հարցում։ Ոչ, սա պատերազմ է: Ընդդիմությունը պետք է գործի սկզբունքով՝ մենք գնում ենք դեպի խաղաղություն, բայց գնում ենք դրան՝ պատրաստվելով պատերազմի։ Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Այսօր իրական բանաձեւն այսպիսի տեսք ունի՝ «պատերազմին այլընտրանք չկա»։ Փաշինյանը չի համարձակվում ժողովրդին սա ասել, որովհետեւ 5-6 հազար զոհ տված ժողովուրդը կհարցնի՝ ինչո՞ւ այդքան զոհ տվեցինք։
Նրա խոսքով՝ Փաշինյանն անընդհատ պիկնիկի է կանչում զոհվածների հարազատներին, ազատում նրանց եղբայրներին զինծառայությունից՝ նրանց իր համախոհը դարձնելու համար։ Նա վախից կաշառում է նրանց։
Բագրատյանը ամոթանք տվեց այն հարազատներին, որոնք նման գործարքի են գնում Փաշինյանի հետ։
«Փաշինյանն ընդունում է, որ սխալվել է։ Ուրեմն թող հրաժարական տա։ Նա ասում է, որ չէր կարող չանել այն, ինչ արել է՝ հղում անելով բանակի թուլությանը։ Սա ասում է նաեւ գեներալ Գագիկ Մելքոնյանը, որը նախկին իշխանությունների օրոք զբաղեցնում էր բանակում կարեւորագույն պաշտոնը։ Սամվել Բաբայանը նույնպես ասում է, որ բանակը թույլ էր։ Նա մինչ 2000-ականների սկիզբը բանակում էր, հետո կալանավորվեց, իսկ հետո սկսեց բիզնեսով զբաղվել։ Պատերազմի ժամանակ նա ղեկավարում էր հարավային հակահարձակումը (դա նրա մտահղացումն էր), որը տապալվեց։
Այս ամբողջ լարվածությունը ոչ միայն Փաշինյանին, այլեւ մի շարք գեներալների պատասխանատվությունից ազատելու նպատակ ունի։
Իսկ ո՞ր հարցում էր Փաշինյանը ճիշտ։ Տնտեսական բարեփոխումնե՞ր է իրականացրել։ Նշեք գոնե մեկը։ Միակ բանը, որը նրան հաջողվում է, անցյալի հանցանքների մասին վիրավորելով խոսելն է, որոնց համար, ի դեպ, ոչ ոք պատասխան չի տալիս։ Մարդկանց կալանավորում է, ապա ասում՝ տվեք փողը, եւ ես ձեզ ազատ կարձակեմ։
Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը Փաշինյանը հղումներին, ապա միջազգային հանրությունը տեսնում է, որ չես կարողանում պատասխանել։ Ինչպե՞ս կարող է միջազգային հանրությունը կանգնել պարտվածի կողքը։ Բանակում 4 տարվա ընթացքում ոչինչ չի արվել։ Չեմ զարմանա, եթե Փաշինյանը որոշի կրճատել բանակի թվաքանակը։ Այն, որ նա չի կանչում զոհվածների եղբայրներին, արդեն խոսում է թվաքանակի կրճատման մասին»,-նշեց նա։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Երասխի ուղղությամբ մարտական դիրքեր էի գնացել։ Հատկապես այսպիսի օրերին զինծառայողների հետ շփումները շատ կարևոր եմ համարում։
Այս այցերը ոչ միայն կարևոր են ընթացիկ խնդիրները հասկանալու, առաջնահերթությունները ճշգրտելու տեսանկյունից, այլ նաև մեր զինծառայողներին սատարելու և հիշեցնելու, որ ցանկացած իրավիճակում նրանց կողքին ենք։
Մյուս կողմից՝ մեր զինծառայողների վստահությունը, կամքը, համարձակությունը ուժ է փոխանցում և մշտապես հիշեցնում, որ բոլոր քաղաքական սխալների հետևանքներն անմիջական ազդեցություն են ունենում առաջին հերթին առաջնագծի վրա։
Այդ տապալումների հետևանքները, ցավոք, 2018 թվականից հետո անընդհատ հետապնդում են բոլորիս, իսկ դրա առաջին հարվածները հենց բանակն է ստանում։
Անկախ քաղաքական գործընթացներից, աշխարհաքաղաքական պրոցեսներից և նույնիսկ ԱԺ ամբիոնից ինքնախոստովանական ցուցմունքներ տվողների վարքագծից, մեր զինծառայողները ժայռերի վրա, գիշեր-ցերեկ, ձյուն թե անձրև մարտական հերթապահություն են կրում, ինչը նվազագույնը պետք է ընդունել ի գիտություն»։
Փաշինյանի այսօրվա հայտնի ելույթը՝ ԱԺ ամբիոնից, ըստ քաղաքագետ Թևան Պողոսյանի, ամբողջությամբ այն մասին էր, որ հայաստանյան կողմը չի պատրաստվում պատերազմի, ինչից պետք է ենթադրել, որ առաջիկայում մեզ պատերազմ է սպասվում։ Մեր միակ երաշխիքը մարտունակ բանակը պետք է լիներ, ինչը, սակայն, ըստ վերջինիս, քանդված է։
«Եթե ասում եք, թե Նիկոլն այսօր ԱԺ ամբիոնից մեզ սպառնաց պատերազմով, ապա ես գիտեմ դրա լուծման ճանապարհն ու բազմիցս նշել եմ այդ մասին՝ պետք էր պատրաստվել պատերազմին։ Բնության հայտնի ֆորմուլայի մասին եմ խոսում՝ խաղաղությո՞ւն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Թևան Պողոսյանը։
Վերջինս ընդգծում է՝ Ադրբեջանի նախագահն իր նպատակներից որևէ կերպ չի հրաժարվել և չի էլ պատրաստվում հրաժարվել.«Ընդհուպ երեկ նա հայտարարել է՝ ինքն անելու է ամեն ինչ, որ ո՛չ Արցախ լինի, ոչ Արցախի հարց։ Ուղղակի զարմանում եմ՝ Ալիևի հավակնություններին մենք նո՞ր ենք ծանոթանում կամ տեղեկանում՝ Սևանն իրենցն է, Զանգեզուրն իրենցն է, Երևանն անգամ իրենցն է։ Այսքանից հետո ինչ է մնում մեզ՝ պատրաստվել պատերազմի՝ Ալիևն անգամ հուշել է հարձակման ուղղությունները։ Մինչև այդ մարդը կենդանի է, Արցախի որևէ կարգավիճակի մասին պետք է մոռանանք, իսկ նրանց հետ խաղաղության գնալու մասին անգամ մտածելու բան չունենք։ Իսկ թե ինչո՞ւ է վարչապետը ԱԺ ամբիոնից խաղաղության մասին հեքիաթներ պատմում, դատեք ինքներդ»։
Հետևաբար, ինչի՞ մասին էր, ըստ էության, Փաշինյանի այսօրվա ելույթը՝ ոչ մի բանի, նկատում է Պողոսյանն ու հավելում.«Մարդը եկել էր ԱԺ, որ ասեիր՝ իր վրա հույս չդնեն։ Իր միակ գերխնդիրն այս պահին իշխանությունն ամեն գնով պահելն է և, եթե այդ գինը պատերազմն է, ապա ինքը դեմ չէ՝ թող պատերազմ լինի։ Եկեք ես մնամ իշխանության, բայց, թե ի՞նչ կլինի դրա հետևանքով, ես ձեզ ոչ մի երաշխիք չեմ տալիս։ Ես շատ գիտեմ՝ ինչ կլինի, ինչ լինում է, թող լինի… Ձեռքի հետ էլ ակնարկում է՝ եկեք էդ բեռից էլ պրծնենք էլի, Արցախ անունով բեռից, դա մեզ պետք չի։ Հայտնի օրինակով՝ Սերգո ջան, քանի Արցախի հարցը կա, դու լավ չես ապրելու…»։
Թևան Պողոսյանը կիսահեգնական նկատառում է կատարում.«Ազգային ժողովի պատգամավորները, չգիտես ինչու, որոշել են, որ պետք է խառնվեն այլ երկրի ներքին քաղաքականության հարցերին, կոչով դիմելով վարչապետին՝ Արցախի ղեկավարությանը զգուշացնի խելոք պահեն իրենց, բայց երբ Ալիևն ինչ ասես թափ է տալիս հայ ազգի վրա ու հայտարարում է, թե հայ ժողովուրդը ողջ կյանքը պետք է ապրի պարտվածի խարանը կրելով, այս հարցում իրենք, չգիտես ինչու, լուռ են։ Ինչո՞ւ իշխանական պատգամավորները մեկ անգամ չասեցին՝ այ մեր սիրելի վարչապետ, էդ Ալիևին կարգի հրավիրի, էս ի՞նչեր է անում ու ասում…»։
Քաղաքագետը հռետորական հարցադրում է կատարում՝ իսկ պարտված իշխանություններից ի՞նչ պետք է սպասել, որ դնենք ու լուրջ կերպով այսօրվա ելույթը մեկնաբանենք. «Մարդն այսօր լավագույնս հայտարարեց՝ իրենից ոչինչ կախված չէ, Ալիևը կամ Ադրբեջանը ոնց ուզի, այնպես էլ կանի, դե մենք էլ սենց… Կմնա՞ Արցախն Ադրբեջանի կազմում, դե՜ թող մնա, ի՞նչ անենք։ Այսինքն, այն, ինչ նշված և ամրագրված է եղել Կառավարության ծրագրով, Արցախի հարցը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների վրա, այդ ամենից Փաշինյանն, այսօր, փաստորեն, հետ կանգնեց։ Ավելի ճիշտ, նա դեռևս Բրյուսելում է հետ կանգնել այդ կետերից և այսօր մեզ տեղեկացրեց այդ մասին։ Ընթացքում էի հուզական խոսքեր հնչեցրեց՝ մեղավոր է ինքը, ինչ – որ պատվիրաններ է խախտել, բան… Այս ամենը մարդկանց մոտ խղճահարություն ստեղծելուն էր միտված, ոչ ավելին»։
Ամփոփելով զրույցը, Թևան Պողոսյանը նկատում է՝ մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է հարցի լուծման իր տարբերակի մասին, այն է՝ պարտված, ձախողած իշխանություններն իրենց կամքով պետք է հրաժարական ներկայացնեն։ Իրավիճակի հայանպաստ լուծման այլ ելք, այս պահին այլևս չի մնացել։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին։
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԱԺ-ի այսօրվա ելույթում հերթական անգամ ի ցույց դրեց ստախոսի և մանիպուլյատորի իր ողջ էությունը: Նա կրկին ստում է և փորձում մոլորեցնել հանրությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին խոսելիս:
Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ:
Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մ մինչև հիմա չի հասկացել փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը, կա՛մ գործի է դրել իր հիմնական զենքը՝ մանիպուլյացիան:
Փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով:
Թող վերընթերցի տարբեր ժամանակահատվածներում իմ տված հարցազրույցները և որքան էլ իր համար դժվար լինի, հասկանա այդ երկու տարբերակների տարբերությունը և առանձնահատկությունները:
Ի դեպ, վերոհիշյալ թեմայով ասածներս հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Էլ չեմ խոսում իր կողմից «կառուցողական» բնորոշված Ալիևի խոստովանությունների մասին»:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին հրավիրել է աշխատանքային հրատապ խորհրդակցություն, որին մասնակցում էին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, Արտաքին գործերի նախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը, տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Երկրի ղեկավարը նշել է, որ հանդիպումը կայանում է Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պահանջով, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունը հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:
«Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք՝ կազմակերպելով շահագրգիռ ու բազմակողմանի քննարկումներ»,- ընդգծել է Նախագահը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է արտաքին մարտահրավերներին ուղղված հարցերի լայն շրջանակ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում հայտարարել էր, թե միջազգային հանրությունն առաջարկում է «մի փոքր իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը»։ «Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է. մի փոքր իջեցրեք ձեր սահմանած նշաձողը Արցախի հարցում, եւ դուք կունենաք ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա։ Հակառակ դեպքում նրանք խնդրում են իրենց վրա ոչ մի հույս չդնել։ Դա կապված է ոչ թե նրա հետ, որ նրանք չեն ցանկանում մեզ օգնել, այլ այն բանի հետ, որ նրանք պարզապես չեն կարող մեզ օգնել»,- ասե էր Փաշինյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.