23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, եթե Ադրբեջանի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքն» իրականություն դառնա, Հայաստանը կունենա տարածքային ամբողջականության խնդիր՝ այս մասին նշված է «Ազատությանն» հասցեագրված վարչապետի աշխատակազմի պատասխանում, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Այս ապրիլի 13-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկման ժամանակ՝ Փաշինյանը հայտարարեց. «Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, որ հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի»։
«Ազատությունը» հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել, թե ի՞նչ նկատի ուներ կառավարության ղեկավարը։
«Վարչապետը նկատի է ունեցել այն, որ 1990-ական թվականների սկզբներին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ևս ունեցել է տարածքային կորուստներ։ Բացի այդ 2021 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատված ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման հետևանքով խախտվել է Հայաստանի Հանրապետության տարածքայիան ամբողջականությունը»,- նշված է վարչապետի աշխատակազմի պատասխանում։
«Ազատության» հարցին՝ արդյոք Ադրբեջանի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» իրականացման դեպքում Հայաստանը տարածքային ամբողջականության խնդիր կունենա՞, պատասխանը կարճ՝ «այո» է։
Նաև խնդրել էինք պարզաբանել՝ խոսելով Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, արդյոք վարչապետը նկատի ունի՞ խորհրդային տարիներին Ադրբեջանի կազմում առկա հայկական անկլավի հարցը։
«Այո, նկատի ունենալով Արծվաշենի անկլավը և այն հանգամանքը, որ Տավուշի մարզից մի քանի տասնյակ կիլոմետր հայկական տարածքներ և նաև հազարավոր հեկտարների հասնող վարելահողեր գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ»,- գրված է պատասխանում։
Հայաստանի նախկին արգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական հոդվածը՝ Ղարաբաղյան կարգավորման ներկա փուլի մասին.
«Հայաստանի այսօրվա վիճակը, ճակատագրական և շրջադարձային լինելու առումով, բայց ոչ՝ բովանդակային, նման է 1997-1998 թվականների իրավիճակին։ Նախքան այս համեմատության մեջ խորանալը՝ միանգամից նշեմ, որ Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից համեմատության որևէ եզր չկա Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի մոտեցումների միջև։
Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում մասամբ հիշեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը, իսկ Փաշինյանի ելույթին հաջորդած հրապարակային քննարկումները և վեճերը՝ 1998-ի հունվարի 8-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստը։
Անվտանգության խորհրդի նիստն ընդլայնված էր. խորհրդի անդամներ վարչապետ Ռոբերտ Քոչարյանից, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանից և ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանից բացի՝ դրան մասնակցում էին Հայոց համազգային շարժման ընտրանին, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը՝ հանձինս նախագահ Արկադի Ղուկասյանի, պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի և վարչապետ Լեոնարդ Պետրոսյանի: Այդ ժամանակ ես արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալն էի և նիստին հրավիրված էի որպես Ղարաբաղի հարցով գլխավոր բանակցող: Նիստում Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակ ուներ հիմնավորել իր աջակցությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ Մինսկի խմբի կողմից այդ օրերին ներկայացված փուլային տարբերակին և համաձայնություն ստանալ մասնակիցներից այդ առաջարկությանն ընթացք տալու համար:
Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածքի և ժողովրդի գոյատևման ապահովման համար Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձը, բացառությամբ Լաչինի, բխում է Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից: Ավելին, նա գտնում էր, որ հաշվի առնելով այդ օրերի աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացման սահմանափակ հնարավորությունները՝ այլ տարբերակ ակնկալել հնարավոր չէ:
Նրա ընդդիմախոսների առարկությունը հիմնված էր այն փաստի վրա, որ առաջարկվող փաստաթղթում նշում անգամ չկա Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին, ուր մնաց ինչ-որ հստակեցում այդ հարցի վերաբերյալ: Տեր-Պետրոսյանն իր հերթին հակադրում էր, որ ամեն նշում կամ հղում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անպայման կներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ուստի նախընտրելի է այս փուլում զերծ մնալ կարգավիճակի հարցի արծարծումից:
Ընդհատելով այս բուռն ու կրքոտ վեճը՝ Տեր-Պետրոսյանը ինձ դրեց բավական բարդ վիճակի մեջ և իմ ուղղությամբ մեկնելով ձեռքը՝ ասաց. «Թող Վարդանն ասի՝ արդյոք հնարավո՞ր է երբևիցե ստանալ մի փաստաթուղթ, որտեղ հղում կատարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Դա ինձ անակնկալի բերեց: Ես նստած էի սեղանի խորքում, մինչ այդ լսողի դերում էի ու չէի ակնկալում, որ մասնակցություն կունենամ քննարկումներին:
Բոլորի հայացքներն ուղղված էին ինձ՝ կարծես իմ պատասխանը պետք է վճռեր այդ հանդիպման ելքը: Եվ ես ասացի այն, ինչին հավատում էի. «Պարո՛ն նախագահ, կարծում եմ, որ հնարավոր է»:
Պատասխանս հիմնված էր իմ այն համոզման վրա, որ մենք չէինք սպառել մեր դիվանագիտական հնարավորությունները և որ միգուցէ այդ օրերին նպաստավոր չէին մեզ համար միջազգային պայմանները, բայց հաշվի առնելով այդ օրերի աշխարհի հեղհեղուկ իրավիճակը՝ շատ բան կարող էր փոխվել ի նպաստ մեզ, ինչը և տեղի ունեցավ։ Հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս։
Առանցքային տարբերությունը այդ և այս օրերին այն է, որ Տեր-Պետրոսյանը ընդամենը առաջարկում էր զերծ մնալ կարգավիճակի քնարկումներից՝ այն թողնելով ապագային։ Փաշինյանը, ըստ ամենայնի, հակված է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, եթե երաշխավորված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։
Եթե այդ օրերին Տեր-Պետրոսյանը առաջարկում էր շրջանցել կարգավիճակի հարցը, ապա այսօր ամեն գնով անհրաժեշտ է շրջանցել և խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց, քանի որ այն անխուսափելիորեն ամրագրելու է Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու կարգավիճակը։
Փաշինյանը, ցանկության դեպքում, բոլորի առաջ հիմնավոր և համոզիչ փաստարկներ ունի նման փաստաթուղթ չստորագրելու համար։
Նախ՝ իրավական տեսակետից այդ փաստաթուղթը կհակասի Հայաստանի սահմանադրությանը և անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի 1992-ի ընդունած որոշմանը։ Նման փաստաթուղթ ստորագրելու և վավերացնելու համար պետք է փոխել Հայաստանի սահմանադրությունը և չեղարկել Գերագույն խորհրդի որոշումը։
Երկրորդ՝ նման իրավունք որևէ մեկին վերապահված չէ։ Ընտրություններում մեծամասնություն ունենալը չի նշանակում իրավունք ձեռք բերել հայ ժողովրդի համար գոյութենական հարցում կամայական որոշումներ կայացնելու։
Երրորդ՝ Արցախի ժողովուրդը, որի ֆիզիկական գոյության հարցն է դրված նժարին, եղել է անցած տասնամյակների զրկանքների և տառապանքների հիմնական կրողը և իր ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ մեկին չի տվել, ինչը և կրկին հաստատեց նրա խորհրդարանը օրերս ընդունած հայտարարությամբ։
Չորրորդ՝ Հայաստանի Ազգային ժողովի հաստատած՝ Փաշինյանի իսկ կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի մասով կա դրույթ, ըստ որի՝ հետամուտ պետք է լինել Արցախի ժովորդի ինքնորոշման իրավունքի իրացմանը «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա, որի աներկբա իրավունքն ունի Արցախի ժողովուրդը։
Ինչպես այդ ժամանակ, այսօր առավել ևս համոզված եմ, որ չենք սպառել դիվանագիտական հնարավորությունները։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դիվանագիտությունը գրեթե որևէ լուրջ ջանք չի գործադրել հայանպաստ արդյունքի հասնելու համար։ Եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ միջազգային պայմանները նպաստավոր չեն, ապա աշխարհը հեղհեհուկ ու անորոշ է, քան երբևէ, և պարզապես, մեղմ ասած, միամտություն կլինի այս պայմաններում որոշակիացնել Արցախի կարգավիճակը հօգուտ Ադրբեջանի։
Ցանկացած բանակցությունների արդյունք պետք է բավարարի երեք պայման․ այն պետք է լինի իմաստալից, արդյունավետ և բարելավի կողմերի հարաբերությունները։ Ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանություները, չի կարող բավարարել այս պայմաններից և ոչ մեկը։ Փաշինյանի և նրա թիմակիցների՝ Ազգային ժողովում ունեցած ելույթները Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի նշաձողն իջեցնելու պատրաստակամության, այսինքն՝ Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին ընդունելու մասին, նախապես արդեն փակել են բանակցություններով Հայաստանի համար ընդունելի ելքի հասնելու բոլոր հնարավորությունները։
Միգուցե նման փաստաթղթի ստորագրումը բարեկամական կապեր հաստատի ներկա իշխանությունների և Ադրբեջանի միջև, բայց վստահաբար չի կարող բարեկամության հիմք ծառայել Հայաստան պետության, հայ ժողովրդի և Ադրբեջանի միջև։
Չեմ կարծում, որ Թուրքիան երբեւէ կարող է Ռուսաստանի մրցակիցը դառնալ Հայաստանի հետ հարաբերություններում։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը։
Նրա խոսքով, այս գործընթացն առաջին հերթին կարեւոր է Հայաստանի եւ Թուրքիայի համար, Երեւանի եւ Անկարայի հարաբերությունները չեն կարող նորմալ համարվել, եւ, իհարկե, առկա խնդիրները խոչընդոտում են երկու երկրների զարգացմանը, Հայաստանը մեծապես տուժում է ներկայիս իրավիճակից, բայց Թուրքիայի համար էլ ոչ մի լավ բան չկա։ «Ուստի բոլոր կողմերը, որոնք երկու երկրների համար էլ լավն են ցանկանում, պետք է աջակցեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությանը եւ հաջողություն մաղթեն դրան։ Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ սա շատ բարդ երկխոսություն է, որը դժվար թե մոտ ապագայում երկկողմ հարաբերություններում արմատական փոփոխությունների հանգեցնի, այսինքն՝ երկու կողմերն էլ պետք է համբերությամբ լցվեն եւ պատրաստվեն բարդ բանակցային գործընթացի»։
«Ինչ վերաբերում է Մոսկվային, կարծում եմ, որ Մոսկվայում կան մարդիկ, որոնք մեծ խանդով են վերաբերում այս երկխոսությանը՝ կարծելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակի էֆեկտը կարող է լինել Ռուսաստանի ազդեցության նվազումը Հայաստանում։ Կարծում եմ, որ նման դիրքորոշումը խոսում է անինքնավստահության մասին։ Մենք պետք է Երեւանի հետ հարաբերությունները կառուցենք սեփական հիմքի վրա՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան Հայաստանի հարաբերությունները այլ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ։ Չեմ կարծում, որ Թուրքիան երբեւէ կարող է դառնալ Ռուսաստանի մրցակիցը Հայաստանի հետ հարաբերություններում։ Ռուսաստանին ու Հայաստանին շատ բան է կապում, եւ դա երբեք չի վերանա։ Բայց մենք չպետք է մոռանանք, որ հատկապես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, վերջին 10 տարում Հարավային Կովկասը վերածվել է բաց համակարգի, որն արդեն շատ առումներով անքակտելիորեն կապված է Մերձավոր Արեւելքի միջազգային հարաբերությունների համակարգի հետ։ Հետեւաբար, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, Իսրայելը, Մերձավոր Արեւելքի արաբական երկրները, ավելի ու ավելի շատ դեր կխաղան Հարավային Կովկասում։ Եվ դրան պետք է պատրաստվել, այդ թվում՝ Մոսկվայի քաղաքական գործիչները պետք է պատրաստվեն»,- նշեց նա:
Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կարող է պայքարել Ռուսաստանի հետ նույնիսկ 10 տարի։ Այս մասին երկրի նախագահը հայտնել է CNN–ին տված հարցազրույցում։
«Ուկրաինան չի կարող զիջել իր տարածքները»,–այս մասին, պատասխանելով Ռուսաստանի հետ բանակցությունների հեռանկարների մասին հարցին, պատասխանել է Զելենսկին։
«Մենք չենք կարող զիջել մեր երկրի տարածքները, բայց պետք է ինչ-որ երկխոսություն գտնենք Ռուսաստանի հետ, եթե նրանք ունակ են դրան, ապա մենք պատրաստ ենք»,- ասել է նա։
«Եթե խոսելու հնարավորություն լինի, ուրեմն կխոսենք, բայց ոչ ռուսական վերջնագրի հիման վրա, սա մեր նկատմամբ վերաբերմունքի խնդիր է»,- հավելել է նա։
Միաժամանակ Զելենսկին նշել է, որ որքան շուտ երկխոսությունը տեղի ունենա ( այնքան քիչ մարդ կմահանա, սակայն նա չի բացառել այլ տարբերակ ևս․ «Մենք կարող ենք պայքարել Ռուսաստանի Դաշնության դեմ նույնիսկ 10 տարի»։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը։
«Հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրվել է Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը», — ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Ռուս խաղաղապահները շուրջ 27 դիտակետերում իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։
«Նրանք երբ եկան իշխանության, առաջին օրվանից Փաշինյանի թիմը, նրա կինը, ինքը բոլորն ընդդեմ բանակի խոսեցին»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը։
Նա նշեց, որ վճռական պայքարի դուրս կգա ցանկացածի հետ, եթե վստահություն առաջացնեն։
Ս.Գասպարյանի խոսքով, ընդդիմությունը մի ձև պետք է գտներ օրենքով կամ որևէ այլ ձև, որպեսզի այսօրվա Ազգային ժողովը գոյություն չունենար․ «Այդ ԱԺ-ն, երբ նայում եմ՝ վաշխառուներ, առևտրականներ, անհայրենիքներ, կանգնած ամբիոնից գորշ գայլի նշանն են ցույց տալիս ու խոսում են, նրանք իմ համար հայեր չեն։ Կասկած ունեմ շատերը գորշ գայլերի անդամներ են, իսկ մենք 90-ականներին գորշ գայլերին սատկացրել ենք» ։
Նա նշեց, որ Փաշինյանը շանտաժ է անում հայերին, որ մեզ կսպանեն, բանակ չունենք, չենք կարող կռվել։
«Ես էլ ասում եմ մենք կարող ենք կռվել ու կարող ենք հաղթել»,- ասաց Ս. Գասպարյանը։
Նա նաև նշեց, որ հոկտեմբերի 3-ին հնարավոր էր կանգնեցնել պատերազմը. «Ջաբրայիլի դիմաց կուտակված ադրբեջանական, թուրքական բանակը, վարձկանները, մոտավորապես 20 հազար զորք էր կուտակված, ընդամենը երկու սնարյադ էր պետք, պատերազմը կվերջանար։ Չարեցին, որովհետև խոստացել էին հանձնել, բայց Շուշին, Հադրութը էլի մերն է լինելու»։
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը 24news.am-ի հետ զրույցում անդրադարձել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումներին, ԵՄ ջանքերին և դիտարկմանը, թե քաղաքագետների մի մասը կարծում է, որ Եվրոպան ամեն ինչ անում է Մոսկվային այս գործընթացից դուրս թողելու համար։
«Դե, ինչ ասում են քաղաքագետները, երևի հիմք ունի, հակառակ դեպքում նրանք այդ մասին չէին խոսի։ Ես ուզում եմ ասել, որ Ռուսաստանը աջակցում է ցանկացած գործընթացի, որն ուղղված է խնդիրների իրական լուծմանը, կայունության ու խաղաղության հաստատմանը, լարվածության բացառմանը։ Բայց դուք շատ ճիշտ նկատեցիք, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով ԵՄ-ի վերջին հայտարարությունում Ռուսաստանի մասին չի հիշվել` չնայած բոլոր նշված կետերը բխում են ՌԴ-Հայաստան-Ադրբեջան նախկինում արված ու իմ կողմից հիշատակված հայտարարություններից։ Ու այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչն է Եվրամիության համար ավելի կարևոր՝ գործընթացին իսկապես աջակցե՞լը, որում Ռուսաստանն առանցքային դերակատարություն ունի, թե իր աշխարհաքաղաքական խնդիրների լուծման փորձ, այդ թվում և Ռուսաստանին դուրս թողնելը այս գործընթացներից։ Հարցեր կան, այդ մասին խոսել է նաև մեր ԱԳ նախարարը», — ասել է դեսպանը։
Հարցին, թե հնարավո՞ր է այնպիսի զարգացում, որ Ռուսաստանի այժմյան հակառակորդները, մրցակիցները կարողանան ՌԴ-ին դուրս դնել տարածաշրջանային գործընթացներից, Կոպիրկինը պատասխանել է.
«Ես կարծում եմ, որ ի տարբերություն նրանց, ում դուք ի նկատի ունեք, Ռուսաստանն օրգանիկ կերպով է ներկա այս տարածաշրջանում։ Մենք դարերով ապրել ենք այստեղ, ապրել այն ժողովուրդների հետ, որոնք այստեղ ապրում են՝ հայերի, վրացիների, ադրբեջանցիների հետ։ Մեր շահերը մեծապես կախված են այս տարածաշրջանի հետ։ Ընդ որում, ես չեմ խոսում աշխարհաքաղաքական, այլ շատ ավելի լայն շահերի մասին։ Ռուսաստանը կողքից խաղացող չէ այս տարածաշրջանում։ Պատմականորեն և այս իրավիճակից ելնելով` Ռուսաստանը օրգանապես բոլոր տարածաշրջանային գործընթացների մասնակից է։ Այս առումով Ռուսաստանին դուրս թողնելու մասին խոսելը տարօրինակ և անպատասխանատու է։ ՌԴ-ն օբյեկտիվորեն ունի այստեղ կարևոր քաղաքական, տնտեսական և անվտանգային դերակատարություն։ Կրկնում եմ, ՌԴ-ն բազմաթիվ թելերով կապված է այս երկրների հետ՝ այդ թվում միջանձնային մակարդակով։ Մենք այս տարածաշրջանի օրգանիկ մասն ենք։ Ինչպես կարելի է գնահատել ՌԴ-ին տարածաշրջանից դուրս թողնելու նպատակները։ Համենայն դեպս, տարածաշրջանի համար, մեղմ ասած, օգուտ չի բերի։ ՌԴ-ի համար շատ կարևոր է տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերությունները։ Հայաստանի հետ եղբայրական, դաշնակցային հարաբերություններ ունենք, որոնք պատմականորեն ձևավորված են»։
Արցախը 100 տոկոսով՝ ի դեմս իր խորհրդարանի, և Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը դեմ են այն մոտեցմանը, համաձայն որի՝ լղոզված, մանիպուլյացիաներով և այլ տարբերակներով փորձում են տարածել, որ իբր Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ «Կոնսենսուս՝ մինուս Նիկոլ Փաշինյան» տարբերակը վերածվի քաղաքական արդյունքի, այսինքն՝ այս բանաձևը ենթարկվի քաղաքական կապիտալիզացիայի»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:
Հայաստանում աղքատներն ավելի կաղքատանան, միջին խավի գնողունակությունը կընկնի, հարուստները քիչ կտուժեն ռուս-ուկրաինական ճգնաժամից:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
«Մեր կանխատեսումներով տնտեսական աճը կտատանվի 0,5-ից մինչև մինուս 3 տոկոսի միջակայքում, գնաճը կկազմի 9 տոկոս, Համաշխարհային բանկը կանխատեսել է, որ աղքատությունը կհասնի 38 տոկոսի»,– նշել է Արամյանը։
Նման ճգնաժամային իրավիճակներում, ինչպես ռուս–ուկրաինական հակամարտությունն է և դրա ազդեցությունը մեր տնտեսության վրա, ըստ Վարդան Արամյանի, կառավարությունը պետք է ավելի հեռատես ու իրատես լինի։ 2022 թվականի համար կանխատեսված տնտեսական աճը ոչ թե խիստ լավատեսական է, այլ ոչ իրատեսական։
Նա առայժմ չի տեսնում կառավարության համարժեք արձագանքը, կամ ծրագրերի առկայությունը՝ մարտահրավերներին դիմակայելու համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
Ամեն ինչ ծրագրված է, հասարակությունը մի քանի օրից կտեսնի, որ պայքարը մտել է եզրափակիչ փուլ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
«Շուտով կսկսենք, մի քանի օրվա հարց է։ Երկիրը փրկելու խնդիր է դրված, մենք երկընտրանքի առաջ ենք կանգնած։ Մենք պետք է պայքարենք հանուն պետականության կամ կկորցնենք այն։ Սա ենթադրում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն, պետք է կոնսենսուս ձեւավորել՝ մինուս մեկ՝ մինուս Փաշինյանն ու նրա թիմը։ Մնացած բոլոր ուժերի հետ, որոնք մտածում են պետականության մասին, մենք միասին կաշխատենք»,-նշեց նա։
Ինչպես հիշեցրեց պատգամավորը, ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ իր միակ նպատակը մեր երկրի պետականությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է, իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է հասնել իշխանափոխության։
«Մենք համոզվել ենք, որ ներկայիս իշխանությունը դավարություն է կազմակերպել Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների հետ՝ փորձելով արդարացնել զիջումների անհրաժեշտությունը եւ տարածել հակառուսական տրամադրություններ։ Դա նկատի ունենալով՝ մեր քայլերը պետք է լինեն հնարավորինս հավասարակշռված, որպեսզի սահմանափակեն գործող իշխանությունների հնարավորությունը՝ գնալու նման սադրանքների։ Իշխող վարչախումբը, փաստորեն, հայտարարել է, որ պատրաստ է գնալ ցանկացած զիջման՝ իշխանությունը պահելու համար։ Նրանք բացահայտ ասում են, որ միջազգային հանրության ազդեցության տակ համաձայնում են իջեցնել Արցախի կարգավիճակի քննարկման նշաձողը՝ չհստակեցնելով, թե ինչ է նշանակում միջազգային հանրություն հասկացություն։
Միակ կառույցը, որն այս հարցում մանդատ ունի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։ Համանախագահներից ոչ մեկը, սակայն, հրապարակայնորեն նման պահանջ չի հնչեցրել։ Սա նշանակում է, որ իշխանությունները Թուրքիային եւ Ադրբեջանին համարում են միջազգային հանրություն։
Ինչո՞ւ են իշխանություններն այդքան հետեւողական խոսում իրենց պահանջները կատարելու պատրաստակամության մասին։ Փաշինյանն ասում է, որ Շուշին, այնուամենայնիվ, պետք է հանձնվեր։ Ի՞նչ է դա նշանակում։ Սա ամենասարսափելի հայտարարությունն է, որ կարելի էր լսել երկրի ցանկացած ղեկավարի շուրթերից։
Ինչո՞ւ նա չընդունեց Պուտինի առաջարկը՝ դադարեցնել պատերազմը հոկտեմբերի 19-ին, երբ դեռ Շուշիի ու Հադրութի հարց չկար։ Պուտինն ինքը տարակուսանք է հայտնել այս առնչությամբ։ Հայաստանի վարչապետը փաստացի ասում է, որ այն ժամանակ չէր կարող դադարեցնել պատերազմը, քանի որ խոստացել էր հանձնել Շուշին։ Սա խոստովանություն է։
Ի՞նչ բանակցությունների մասին է խոսում առանց նախապայմանների, երբ Ադրբեջանը հինգ պահանջ է առաջ քաշում։ Իսկ որտե՞ղ են Հայաստանի իշխանությունների նախապայմանները։ Դրանք հետեւյալն են՝ մենք պատրաստ ենք ամեն ինչի՝ հանուն իշխանության։
Ալիեւը կրկնել է այն միտքը, որ Արցախի հարցը փակված է։ Նա ասում է, որ չի պատրաստվում ռազմական ճանապարհով վերցնել «Զանգեզուրի միջանցքը»՝ իմանալով, որ դա իրեն արդեն խոստացել են։ Ալիեւն ասում է, որ Երեւանն էլ է իրենցը։ Հայաստանի իշխանություններն իրենց հերթին իրենց լուռ համաձայնությունն են հայտնում՝ ասելով, որ պատրաստ են ամեն ինչի։ Նրանք ցանկանում են բացառել նաեւ Արցախի կարգավիճակի հետագա քննարկման հնարավորությունը։ Ո՞վ եք դուք»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.