23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ «իրական հավանականություն» կա առ այն, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տևել մինչև 2023 թվականի վերջ, հայտնում է BBC-ն։
Նա նման կարծիք է հայտնել՝ պատասխանելով Նյու Դելիում լրագրողների այն հարցին, թե համաձա՞յն է արևմտյան հետախուզության այն գնահատականներին, որ ռազմական գործողությունները կարող են ձգվել մինչև հաջորդ տարվա վերջ։
«Պուտինն ունի հսկայական բանակ»,- ասել է Ջոնսոնը՝ նշելով, որ Ռուսաստանի առաջնորդը գտնվում է «բարդ քաղաքական իրավիճակում, քանի որ աղետալի սխալ է թույլ տվել»։
«Նա կարծես այլ ելք չունի, քան շարունակել մաշել ուկրաինացիներին անվերջ հրետանային ռմբակոծություններով»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ հավելելով, որ Պուտինը չի կարողանա «կոտրել ուկրաինացի ժողովրդի ոգին»։
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ԼՂ կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու վերաբերյալ միջազգային հորդորների մասին իր հայտարարությանը հաջորդած շահարկումների մասին:
Նա ասաց, թե ԼՂ կարգավորման վերաբերյալ 2016 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներկայացրած առաջակությունները ոչ այլ ինչ են, քան նշաձողը իջեցնելու փաստաթուղթ, որովհետև այդ փաստաթղթի առանցքային իմաստը ԼՂ կարգավիճակի հարցի հետաձգումն էր անորոշ ժամանակով:
«Անորոշ ասելով, ընդ որում, նկատի էր առնվում տասնամյակներ, եթե ոչ ավելի: 2016 թվականի առաջարկություններում նշաձողի այդպիսի իջեցում էր նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը միջազգային ատյաններին արտապատվիրակելու առաջարկը, ընդ որում, այնպիսի ատյանների, որոնք նախկինում դիրքորոշում արտահայտել էին խնդրի մասին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում», — ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ նշաձողը իջեցնելու հորդոր էր նաև ԵԱՀԿ 1996 թվականի Լիսաբոնյան գագաթաժողովը, 1999 թվականի ընդհանուր պետության գաղափարը, 2001 թվականի քիվեստյան գործընթացը, 2007 թվականի մադրիդյան սկզբունքները:
«Նշաձողը իջեցնելու ուղիղ ու անուղղակի հորդոր են պարունակել 1990-ականներից միջազգային տարբեր ատյանների ընդունած փաստաթղթերն ու այն, որ այս փաստերի նշանակությունը խնամքով թաքցվել է մեր հանրությունից, չի նշանակում, թե դրանք գոյություն չեն ունեցել», — ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ իրենց մարտավարությունը հետևյալն է՝ ապահովել այնպիսի իրավիճակ, որ արցախցին ապրի Արցախում ու ապրի այնպես, որ իրեն զգա, իրեն համարի ղարաբաղցի, արցախցի ու հայ:
«ԼՂ խնդրի որևէ հանգուցալուծում կամ ԼՂ-ում հաստատված որևէ իրադրություն, որ այս պայմանները ոչ միայն չի ապահովելու, այլև չի երաշխավորելու, ընդունելի չէ մեզ համար ու չի լինելու երբեք: Սա է հարցի առանցքը, մնացածը բաժակաճառ է ու այն ուժերը, որոնք ուզում են, որ Հայաստանի կառավարությունը որդեգրի բաժակաճառեր, որոնց արդյունքում նոր պատերազմ է սանձազերծվելու ու Արցախը հայաթափվելու է, նրանք հանձնել են, հանձնում են ու ոչ միայն Արցախը, այլև՝ Հայաստանը. մենք դա թույլ չենք տա անել, Հայաստանի ժողովուրդը թույլ չի տա դա անել: Թույլ չենք տալու զանազան սադրիչ հայտարարություններ, որոնք մեզ խաղաղության օրակարգից շեղելու նպատակ ունեն. Խաղաղության օրակարգն է ապահովելու Հայաստանի ու Արցախի ապագան», — հայտարարեց նա:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է համարում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, ինչն իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նման «նախաձեռնությունը» նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է։ Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի այդ ազգայնամոլական և ագրեսիվ քաղաքականությունը, որի նպատակն է խափանել և տորպեդահարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը։
Իրանի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ամիր Քիոմարս Հեյդարին Բանակի օրվա կապակցությամբ հիշեցրել է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած «Խայբերիի հաղթողները» իրանական զորավարժությունները՝ կրկնելով, որ Իրանը թույլ չի տա սահմանների փոփոխություն տարածաշրջանում. հայտնում է «Дневник иранского журналиста» հեռագրային ալիքը։
Գեներալ Հեյդարին նշել է. «Ղարաբաղյան պատերազմի օրերին, որը տեղի ունեցավ մեր հյուսիսարևմտյան և ռազմավարական սահմանների մոտ, տեղեկացանք, որ սիոնիստական ռեժիմի ուժերը ներկա են եղել հակամարտող երկրներից մեկում (Ադրբեջանում) և ձգտում են փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում։ Ի պատասխան՝ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով անցկացվել են «Խայբերի Հաղթանակներ» զորավարժությունները»։
Նա ասել է, որ Իրանը երկու պայման է առաջ քաշել։ Առաջինն այն է, որ տարածաշրջանի երկրների պետական սահմանների փոփոխությունն անընդունելի է Իրանի համար, երկրորդը՝ սիոնիստական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից։
«Մենք տարածաշրջանում մնացինք այնքան ժամանակ, քանի դեռ այդ պահանջները չկատարվեցին։ Այնուամենայնիվ, մենք դեռ տեսնում ենք սիոնիստական շարժումներ տարածաշրջանում», — ասել է Հեյդարին:
«Եռամիասնությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք, որի մասին մենք տարիներով խոսում էինք՝ այս իշխանությունների օրոք ընդհանրապես ոչնչացվեց»,- «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթներ» թեմայով քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նրա խոսքով, ոչնչացվեց, քանի որ նրանց ապաշնորհության պատճառով այլևս չկա Արցախն այն տարածքով, որը հանձնվել էր իրենց իշխանության ժամանակ, իրենց պատճառով եռամիասնությունից դուրս է մնացել Սփյուռքը և ամբողջն իրենք վերցրել են իրենց վրա, այսինքն այս իշխանությունն իրեն է դիտարկում որպես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման միակ ուղենիշ տանողը։
Է. Վարդանյանն ասաց, որ սփյուռքը, որ տարիներ շարունակ մեծ ներդրում է ունեցել Հայաստանում, այս իշխանության օրոք ստեղծվեց այնպիսի միջավայր, որ մղվեց մի կողմ և Սփյուռքը դիտարկվեց ընդհանրապես միջազգային հանրությունում կամ այն պետությունում, որտեղ իրենք գտնվում են, Ցեղասպանության հարցը բարձրացնող։
Նա նաև ներկայացրեց Ազգային ժողովի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարությունը, որի նախագծին նվիրված խորհրդարանական լսումները նախատեսված էին ապրիլի 21-ին։ Հիշեցնենք, որ լսումները չկայացան, սակայն, ըստ «Հայաստան» խմբակցության տարածած հաղորդագրության՝ «օրվա քաղաքական իշխանությունը, հերթական անգամ խախտելով Սահմանադությունն ու օրենքները, մինչև ապրիլի 24-ը հրաժարվում է Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումների անցկացման համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը և ուղիղ հեռարձակում ապահովել՝ ներկայացնելով անհիմն տեխնիկական պատճառաբանություն»։
Այդ հայտարարության կետերից է, մասնավորապես, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը, հետագա հարաբերությունները պետք է կառուցվեն նկատի ունենալով մի քանի հիմնարար սկզբունքներ։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ուկրաինա ներխուժումը ծրագրելիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խոստացել էր վերացնել Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին НВ ռադիոյին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։
«Մեր բարձրագույն ղեկավարության լուծարման վերաբերյալ. պլանը փետրվարի 3-ին ստացել է Կադիրովը՝ Պուտինին այցելելու ժամանակ։ Այս հանդիպման ժամանակ համաձայնեցվել է մեր նախագահի վերացման ծրագիրը, և Կադիրովն իր վրա է վերցրել պարտավորությունը, որ իր խումբը դա կանի»,- ասել է նա։
«Եթե մենք փորձենք խոսել Իրանի դիրքորոշման մասին, ապա պետք է հասկանանք մի կարևոր հանգամանք՝ Իրանը որպես վարչաքաղաքական միավորում իսլամական հանրապետություն է, բայց մենք ունենք նաև Իրան Թուրքիայի ներսում, ի դեմս իրանախոս ժողովուրդների՝ քրդերի սազաների, որոնք նույնպես կարևորագույն գործոն են»,-Ազատության հարպարակում կազմակերպված բաց քննարկման ժամանակ հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշմանը՝ իրանագետն ասաց. «Այս հարցում մենք բախվում ենք մի կարևոր խնդրի հետ, որ երբ որևէ միջազգային խաղացող և այստեղ իրենց իշխանություն համարողները խոսում են որևէ պետության հետ հարաբերությունների բարելավման մասին, չի կարող և՛ մեղմ, և՛ բարձրաձայն հայտարարվել, որ դեմ է դրան, այդ թվում և՛ Իրանը, և՛ ՌԴ-ն և տարածաշրջանի մյուս խաղացողները:
Որևէ պարագայում, երբ Ադրբեջանի կողմից ներկայացված է այդ 5 կետանոց թուղթը, որը մեր իշխանության կողմից գնահատվում է որպես ընկալելի և ընդունելի, ապա որևէ երրորդ կողմ չի կարող ասել, որ այն այդպես չէ: Հետևաբար՝ իրանցիներն էլ իրենց քաղաքականությունը կառուցում են երկու մակարդակում՝ պաշտոնական հռետորաբանության, երբ Իրանից կարելի է լսել պարբերական հայտարարություններ այն մասին, որ տարածաշրջանը պետք է գնա խաղաղության և երկրորդ՝ այդ պետության իրական շահերն են մեր տարածաշրջանում:
Ակնհայտ է, որ Իրանի շահերը բախվում են Թուրքիայինի հետ և՝ ոչ միայն Հայաստանում, այլ հարավկովկասյան տարածաշրջանում ընդհանրապես: Այս առումով իրանցիները հղում են կատարում պատմական լեգիտիմության հանգամանքին: Բոլորս քաջածանոթ ենք, որ մեր տարածաշրջանն իրանական կայսրությունից է անցել ռուսական կայսրությանը, հետևաբար՝ իրանցիները մեր տարածաշրջանում Թուրքիայի համար որևէ տեղ չեն տեսնում: Այդ մասին չեն բարձրաձայնում պարշտոնական դիրքորոշումներում, բայց, ըստ էության, Իրանը վարելու է և վարում են մի քաղաքականություն, որը պետք է միտված լինի Թուրքիային մեր տարածաշրջանից ընդհանրապես դուրս մղելուն: Այդ համատեքստում Իրանը օգտագործում է իր ունեցած ողջ գործիքակազմը:
Ակնհայտ է, որ իրանցիները ունեն շատ քիչ գործիքակազմ ազդելու մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա, հետևաբար՝ «3+3»-ը համարում են այն հարթակներից մեկը որտեղ գործընթացներից շատ դեպքերում դուրս մղված Իրանը կարող է ունենալ ներգրավվածություն հարվկովկասյան խնդիրները լուծելու առումով: Բայց իրանցիները միայն սրանով չեն բավարարվում: Իրանական պետությունը իր քաղաքականությունը բնորոշում է, որ պես ռազմավարական մենակության քաղաքականություն, այսինքը՝ իրանցիները համարում են որ այս աշխարհում իրենք չունեն դաշնակիցներ, ռազմավարական միայնության մեջ են և պետք է լինեն գերտերություն, որպեսզի դիմագրավեն բոլոր մարտահրավերները: Այդ գերտերությունը ենթադրում է ազդեցություն և ներկայություն Իրանի հարևան բոլոր տարածաշրջաններում, այդ թվում՝ Ադրբեջան կոչվող արհեստածին կարզամավորման ներսում: Որպեսզի հասկանաք թե Իրանի ազդեցությունը Ադրբեջանում ինչպիսի աճ է գրանցել չերևացող մակարդակում, ներկայացնեմ անունների նոմենկլատրուրան, որով ադրբեջանցիներն անվանակոչել են իրենց երեխաներին 44-օրյա պատերազմից հետո: Ընդամենը մեկ անուն կար «Հաջողություն», մնացածը շիայական սրբերի անուններ էին: Այս համատեքստում թուրքական ներկայաությունը մեր տարածաշրջանում միանշանակ դեմ է իրանական շահերին»:
Անդրադառնալով այն մանիպուլյատիվ թեզին, թե Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելով ամեն ինչ լավ կլինի՝ բանախոսը հարց հնչեցրեց, թե արդյո՞ք իրանական տնտեսույունն իր պոտենցիալով չունի այն ամենը, ինչ ունի Թուրքիայի տնտեսությունը:
«Իհարեկ ունի: Եթե հաշվի առնենք էներգակիրների ոլորտն, ապա Իրանն ընդհանրապես մրցակցությունից դուրս է մեր տարածաշրջանում Թուրքիայի հետ ցանկացած հակադրության համատեքստում: Արդյոք իրանի հետ նույն տնտեսական համագործակցություն չի կարելի հասցնել այն մակարդակի, որը կբավարարի Հայաստանի տնտեսական կարիքների այն հատվածը, որն ենթադրվում է, թե կարող է բավարարել Թուրքիան: Իհարկե կարող է: Հետրանաբար հարց է ծագում, թե ինչու անպայման Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով այն վտանգները, որոնք առկա են մեր տարածաշրջանում և որոնք բխում են հենց Թուրքիայից: Որևէ մեկը գնահատաել է, թե Վրաստան-Թուրքիա անամպ հարաբերություններն ինչքանո՞վ է Վրաստանում փոխել տնտեսական իրավիճակը, որևէ մեկը կարող է ասել, որ միջին վիճակագրական վրացու կայնքը տարբերվում է միջին վիճակագրական հայի կյանքից; Իհարկե՝ ո՛չ, հետևաբար այն մանիմպուլյացիոն հնարք է, թե Թուրքիայի հետ սահմանները կբացվեն և կյանքը կբարելավվի»,-ասաց Ոսկանյանը և արձանագրելով, որ Թուրքիային ձեռք չի տալիս Հայաստանի զարգացումը, հավելեց, որ ճիշտ հակառակը՝ Թուրքիային ձեռնտու չէ տարածաշրջանում հայաստանի լինելը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«ՀՀ Զինված ուժերի գոյությունը հանգիստ չի տալիս Ադրբեջանի նախագահին, և նա փորձում է օգտագործել Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ ՀՀ ԶՈւ հարցը շատնաժով ու սպառնալիքով փակելու համար:
Բոլորովին վերջերս նա Հայաստանի առջև դրեց բանակ չունենալու պահանջ՝ անուղղակի սպառնալով այն պետություններին, որոնք կօգնեն Հայաստանին վերազինել ու վերակազմակերպել իր բանակը:
Ալիևը վախենում է, քանի որ գիտի Հայ զինվորի բազկի ուժը, ինչը զգացել է նրա հայրը իր գլխին: Բացի դրանից, նա շատ լավ գիտի, որ 44-օրա պատերազմում Հայկական բանակն իրականում ՉԻ ՊԱՐՏՎԵԼ, իրական պարտությունը տեղի է ՀՀ Զինված ուժերի թիկունքում՝ քաղաքական և դիվանագիտական հարթություններում իր և նիկոլի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:
Իսկ պատերազմն ու ահռելի զոհերը պետք էին արդեն պայմանավորված պարտությունը լեգիտիմացնելու և Հայի հաղթական ոգին կոտրելու համար:
Մինչև երեկ Հայաստանի իշխանությունները հլու հնազանդ կատարում էին ալիևի այս պահանջը՝ չմշակելով ՀՀ Զինված ուժերի արդիականացման պլան և հետևողականորեն կազմալուծելով ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի աշխատանքները (մինչ օրս ՀՀ ԶՈւ ԳՇ պետ չունի):
Սակայն երեկ Մոսկվայում ՌԴ նախագահի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման արդյունքներով հաստատվել է, որ «ոչ մի պետություն, միություն կամ դաշինք ՉԻ ԿԱՐՈՂ և ՉՊԵՏՔ Է ապահովի իր անվտանգությունը ուրիշների անվտանգության հաշվին: Նշվում է նաև, որ անթույլատրելի են սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ճարտարապետության քանդմանն ու ի վնաս ուրիշների անվտանգության միակողմանի ռազմական առավելություն ստանալուն ուղղված գոծողությունները, ինչը խաթարում է հավասար և անբաժանելի անվտանգության հիմնարար սկզբունքը, ինչն իր հերթին հանգեցնում է հակասությունների և հակամարտությունների» (22 կետ):
Հայաստանի հետ համատեղ արված հայտարարության մեջ տեղ գտած այս ձևակերպման հիմնական հասցեատերը Ալիևն է, ում ուղիղ տեքստով ասում են, որ գլուխդ պատին ես տվել, Հայաստանն ունենալու է ուժեղ բանակ:
Կամ Ադրբեջանը ՉԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ բանակ . . .»։
Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երեկվա պայմանավորվածությունները կարեւոր ենք համարում աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ ամրապնդվում են ռուս-հայկական եղբայրական հարաբերությունները։ Սա շատ կարեւոր է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման տեսանկյունից։ Որքան ամուր լինեն հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները, այնքան հուսալի կլինի եւ Հայաստանի, եւ Արցախի ապագան, այնքան ավելի ամուր կլինեն Ռուսաստանի դիրքերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Նա հավելեց, որ հայտարարության մեջ հաստատվել է խաղաղության օրակարգին հետեւելու, խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու կարեւորությունը եւ ընդգծվել է «լեռնայինղարաբաղյան հակամարտություն» հասկացությունը։ Բոլոր գործընթացները պետք է դիտարկել այս տեսանկյունից։
Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի հարցին, ապա հանրապետության ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանը մյուս երկրներից ավելի շատ է առնչվել այդ խնդրին, ասել է, որ ղարաբաղյան խնդիրը չի լուծվել։ Ռուսաստանն արձագանքել է նաեւ Ադրբեջանի այն հայտարարություններին, թե իբր Լաչինի միջանցքն իրենց է պատկանում, եւ այնտեղ ինչ ուզեն կանեն։
«Դեռ այն ժամանակ Մոսկվայում հստակ հայտարարեցին, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում ներկայացված մյուս երկրներից ո՞րն է բարձրացրել կարգավիճակի հարցը։ Մենք Արցախը չենք տեսնում Ադրբեջանի կազմում, Արցախում բոլորը, առանց բացառության, հավատարիմ են այս կարծիքին։ Կարեւոր չէ, թե ով ինչ է ասում, մեզ համար սա անընդունելի է, եթե նույնիսկ ամբողջ աշխարհը փորձի մեզ հակառակը համոզել»,- ասաց Բաբայանը։
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները կապված են ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ, սակայն դրանք առանձին գործընթացներ են։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ Արցախի հաշվին։ Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում աղետի կհանգեցնի ոչ միայն Արցախի, այլեւ ողջ հայոց պետականության համար։ Եվ թող ոչ ոք չմտածի, որ առանց Արցախի Հայաստանն ապագա ունի։ Նման բան չի լինի։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանին միայն մեկ ապագա է սպասվում՝ կործանում։
Բացի այդ, նման իրադարձությունների նման զարգացումը արմատապես կփոխի աշխարհաքաղաքական լանդշաֆտը տարածաշրջանում։ Դա պարզապես չի կարող լինել ինչ-որ մեկի կամքով: Դա սարսափելի, արյունոտ գործընթաց կլինի։ Այն երկրները, որոնց համար նման իրավիճակը մահացու վտանգ կստեղծի, ձեռքերը ծալած չեն նստի եւ պարզապես հետեւեն, թե ինչպես են Թուրքիան եւ Ադրբեջանը կլանում ողջ տարածաշրջանը։
Արցախի կործանման դեպքում տարածաշրջանում բոլորովին այլ իրավիճակ կստեղծվի, Հայաստանում նույնպես ամեն ինչ կփոխվի, նա կդառնա օբյեկտ եւ կկլանվի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։
Եթե Բաքուն եւ Անկարան հասնեն իրենց նպատակներին Հարավային Կովկասում, ապա հիմք կդրվի նոր Օսմանյան կայսրության վերականգնման համար։ Սա բոլորի համար պարզ է։ Ակնհայտ է, թե ով է սրանում շահագրգռված, եւ ով շահագրգռված չէ։ Հետեւաբար, դա այնքան էլ հեշտ չէ, ամենուր «կարմիր գծեր» են անցնում։ Որոշվում է մեր ճակատագիրը, հայ ժողովրդի ճակատագիրը, ուստի մեր պատասխանը կլինի հստակ, միանշանակ ու համարձակ։ Արցախն այն բացառիկ երկրներից է, որը չունի սահմաններ, այլ կա շփման գիծ։ Սրանք բոլորը «կարմիր գծեր» են։ Ուստի մեզ համար Արցախի կարգավիճակը շատ կարեւոր նշանակություն ունի»,- նշեց դիվանագետը։
Բաբայանը կարծում է, որ Ռուսաստանը բացառիկ պատմական պատասխանատվություն է կրում տարածաշրջանի համար։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի փրկենք Արցախը։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է պահպանել եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Սա փորադաշտ չէ։ Մեր հայրենիքի փրկության կարեւոր երաշխիքներից մեկը հայ-ռուսական եղբայրական հարաբերություններն են»,- հավելեց նա։
Նրա գնահատմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, որպես մեկ մարմնի, գործունեությունը, որում երկար տարիներ համագործակցել են Ռուսաստանը եւ Արեւմուտքը, սառեցվում է ուկրաինական իրադարձությունների ֆոնին․ ոչ թե վերացվում է, ոչ թե լուծարվում, այլ սառեցվում։
«Լուծարումը ավելի բարդ իրավաբանական եւ քաղաքական գործընթաց է ենթադրում»,- եզրափակեց Արցախի ԱԳ նախարարը։
Ազատության հրապարակում կազմակերպված բաց քննարկման ժամանակ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գնահատեց ՀՀ իշխանությունների՝ խաղաղության դարաշրջան բացելու թեզը:
«Եթե իրերն անվանենք իրենց անունով, ապա կհասկանանք, որ չկա խաղաղության օրակարգ: Ուղղակի կա մի դրոշ, որի վրա գրված է «խաղաղություն», բայց մեզ այդ դրոշով տանում են պատերազմի՝ կործանարար , աղետալի պարտություն ենթադրող պատերազմի: Այն, ինչ հրամցնում են որպես խաղաղություն, բացարձակապես խաղաղություն չէ:
Եթե Ադրբեջանը տրամադրված լիներ խաղաղության, ապա իրեն լրիվ այլ կերպ կպահեր, վեհ քայլերի կգնար, Դադիվանքը կբացեր, կամ թույլ կտար, որ վանքի հետ ուղիղ կապ լիներ: Ենթադրենք, որ մենք պարտված ջախջախված ենք, իրենք են ինչ-որ վեհ քայլեր են անում՝ ասելով՝ վերջ, պատերազմն ավարտված է, եկեք հիմա խաղաղության դարաշրջան հաստատենք:
Մենք այն չենք տեսնում, փոխարենը մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ թափով իր ռեսուրսներն ուղղում է Արցախի օկուպացված տարածքում զորամասեր, զորքերի արագ տեղափոխման համար ճանապարհներ կառուցելուն: Երկրորդ՝ եկեք ենթադրենք, որ Հայաստանը հրաժարվում է Արցախից, այն շատ արագ կդատարկվի: Ի՞նչ են անելու Ադրբեջանցիներն իրենց կուտակած զորքը, որը հիմա Արցախի շուրջ է: Այդ զորքերի կրճատելու ցրելու որևէ նշույլ չենք տեսնում, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է զինվել, իր բանակն արդիականացնել, բարեփոխումներ անել: Մեր մոտ խոսեցին, բարեփոխումները հերթական դրոշը սարքեցին և բանակը քանդեցին»:
Անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի սահմաններին սահմանապահներ կանգնեցնելու Փաշինյանի հայտարարությանը՝ ռազմական փորձագետն ասաց. «Այդ դեմագոգիայի մեջ պետք չէ խորանալ, սիրուն մտքեր են գցում դաշտ, բայց նույն Ադրբեջանի սահմանապահները և մեր սահմանապահները, լրիվ տարբեր կարգի զինված ուժեր են: Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայութունն, ըստ էության, նրա երկրորդ բանակն է: Նրանք դիվիզիաներով են՝ զինված լինելով զրահատեխնիկայով, հրետանիյով, սեփական օդուժով: Օրինակ «Հարոպ» հարվածային ԱԹՍ-ներն առաջինն ադրբեջանական սահմանապահներն էին ստանում:
Մինչև 44 օրյա պատերազմը Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը 15 հազարանոց զինված ուժեր էին, գրեթե Պաշտպանության բանակի չափ: Նույն ադրբեջանը նաև Վրաստանի հետ ունի կոնֆլիկտ և մտել է այնտեղ, ականապատել որոշ տարածներ: Դավիթ Գարեջիի վանական համալիրի մոտ բարձունք են գրավել:
Եկեք ինքներս մեզ չխաբենք, թե այնտեղ սահմանապահ կկանգնի: Հիշո՞ւմ եք, որ դեռ 2018 թվականին ասում էին, որ Ադրբեջանը մեր արևելյան սահմանների մոտ մոտեցրել է սահմանապահների, և վստահեցնում էին, որ այն խաղաղության օրագարգ է նշանակում: Ո՛չ, այն դրա համար չէր: Սահմանապահներին բերեցին, փոխարենն ազատված զորքը դեպի Արցախ տարան: Տավուշի հատվածում բերեցին սահմանապահներին, որը քիչ էր տարբերվում զինված ուժերից, բայց այնտեղ ազատվեց ծանր տեխնիկա Արցախի վրա հարձակվելու համար: Այն շատ լավ հասկացել էին ՀԱՊԿ-ում: Պատերազմից առաջ զորավարժության սցենարի հրապարակում եղավ, որը ՀԱՊԿ-ն էր առաջարկել այստեղ անել, բայց ՀՀ անվտանգության խորհուրդն էլ ինչ-որ հեքիաթ էր ընկալել: Բայց առաջարկված սցենարում գրված էր, որ սահմանապահների բերելը և զորքը հետ քաշելը իրականում ոչ թե խաղաղության նշան էր, այլ՝ պատրաստվող պատերազմի:
Այդ ամեն ինչը կա, բայց այդ մասին չեն խոսում, հիմա մեզ փորձում են հեքիաթներ պատմել, թե Ադրբեջանը խաղաղության է պատրաստվում:
Բայց ախր դա էլ չեն ասում, ասում են՝ Ադրբեջանը տրամադրված չէ խաղաղության, բայց մենք տրամադրված ենք: Այսի՞նքը, ինչպե՞ս է այն լինելու: Պատկերացրեք փողոցով քայլում եք, մեկը մուրճով ձեր հետևից վազում է՝ հիստերիկ գորգռալով, դու էլ ասում ես, որ տրամադրված չես կոնֆլիկտի: Բայց ինքը տրամադրված է ու մուրճն էլ իր ձեռքն է»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.