23.05.2025 | 13:05
FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում...
29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...
09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...
31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...
29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»
28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...
24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...
24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...
23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...
23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...
23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...
22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...
21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...
20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը իշխանության գալուց ի վեր պարբերաբար հայտարարում են պաշտոնյաների թափանցիկ եւ հաշվետու աշխատաոճի կարեւորության մասին, բայց հենց իր՝ Փաշինյանի մերձավորների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք թերացել են իրենց ամբողջ ունեցվածքը պատշաճ հայտարարագրելիս: Թերի հայտարարագրեր են ներկայացրել վարչապետի զոքանչը, պաշտոնյա աներորդին ու նախկին պատգամավոր ընկերը․ գրում է hetq.am-ը։
Վարչապետի զոքանչը չի հայտարարագրել իր բաժնեմասերը
Ընդունված է համարել, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատկանում է Փաշինյանի ընտանիքին: Թերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 1999-ի դեկտեմբերին, իրավաբանական անձանց ռեգիստրի համաձայն՝ պատկանում է 3 փայատիրոջ՝ Կիմա Մկրտչյանին, որը վարչապետի զոքանչն է (70 %), «Հայկական ժամանակ»-ի լրագրող, «Իմ քայլը» դաշինքի նախկին (2019-2021 թթ.) պատգամավոր, Փաշինյանի ընկեր Հայկ Գեւորգյանին (20 %) եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին (10 %):
Կիմա Մկրտչյանն իր 70 % փայը ստացել է 2014-ին դուստրից՝ Աննա Հակոբյանից: Հայկ Գեւորգյանը փայատեր է 2002-ից, իսկ Պետրոս Մակեյանը ՍՊԸ-ի առաջին հիմնադիրներից է եւ այստեղ է 1999-ից:
«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնյաների ընտանիքի չափահաս անդամները պաշտոնյայից առանձին ներկայացնում են հայտարարագրեր: Օրենքի սահմանմամբ՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն են նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ:
Փաշինյանի զոքանչ Կ. Մկրտչյանը հայտարարագրեր սկսել է ներկայացնել 2018-ից՝ այն բանից հետո, երբ այդ տարվա ամռանը ԱԺ պատգամավոր է դարձել որդին՝ Հրաչյա Հակոբյանը: Այսինքն՝ օրենքի իմաստով որպես համատեղ բնակվող չափահաս անձ Մկրտչյանը համարվում է Հրաչյա Հակոբյանի ընտանիքի անդամ: Մոր եւ եղբոր հետ հաշվառված է նաեւ Աննա Հակոբյանը, սակայն նա իր ու վարչապետի ընտանիքով ապրում է առանձին եւ հայտարարագրեր է ներկայացնում որպես Փաշինյանի ընտանիքի անդամ:
Այսպիսով՝ 2018-ից վարչապետի զոքանչն ու պատգամավոր Հակոբյանի մայրը հայտարարատու անձ է: Պաշտոնյաների ընտանիքի անդամները հայտարարագիր ներկայացնում են տարվա կտրվածքով: Եթե մինչեւ 2019 թ. նրանք հայտարարագրում էին միայն տվյալ տարվա ընթացքում ձեռք բերած ու օտարած գույքը, արժեթղթերն ու ներդրումները, ապա 2019-ից ընտանիքի անդամները պարտավոր են հայտարարագրել այն ամենն, ինչ ունեն այդ պահին՝ անկախ նրանից՝ հաշվետու տարու՞մ են ձեռք բերել, թե ոչ:
Սակայն Կիմա Մկրտչյանի 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում՝ «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում, ոչ մի նշում չկա այն մասին, որ 70 % փայ ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում: Բայց սա ամենը չէ:
Կիմա Մկրտչյանը 80 % բաժնեմաս ունի նաեւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ում, որը հիմնադրվել է 2009-ի մայիսին: Ընկերության անունը Փաշինյանի եւ նրա կնոջ անուններից է կազմված՝ ՆԻԿոլ+ԱՆնա: Սկզբնապես մասնակիցները եղել են Աննա Հակոբյանն (80 %) ու լրագրող Հայկ Գեւորգյանը (20 %): Ընկերությունը գրանցված է Գեւորգյանի հաշվառման հասցեում, տնօրենն էլ ստեղծումից մինչեւ հիմա նա է:
2014-ին Ա. Հակոբյանն իր փայը հանձնել է մորը՝ Կիմա Մկրտչյանին: Վերջինս, ինչպես «Դարեսկիզբում» ունեցած 70 %-ի պարագայում էր, այստեղ էլ պարտավոր էր 80 % բաժնեմասը ներկայացնել 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում, սակայն չի արել:
ՀՀ մտավոր սեփականության գործակալության (ներկայում՝ գրասենյակ) տեղեկագրից իմանում ենք, որ 2009-ի հուլիսին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն իր անունով գրանցված ապրանքային նշանի հանդեպ բոլոր իրավունքները զիջել է «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ին (խոսքը, թերեւս, «Հայկական ժամանակի» ապրանքային նշանի մասին է): Նշված տեղեկագրի մեկ այլ համարից տեղեկանում ենք, որ 2010-ի մայիսին «Նիկան հրատարակչությունը» նույն ապրանքային նշանի օգտագործման լիցենզիա է տվել «Դարեսկիզբ» ընկերությանը 5 տարի ժամկետով:
Թե՛ իրավաբանական անձանց պետռեգիստրի, թե՛ ՊԵԿ-ի տվյալներով՝ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ն «Դարեսկիզբի» նման գործող ընկերություն է, լուծարված չէ, ասել է թե՝ Կ. Մկրտչյանը պարտավոր էր հայտարարագրել իր բաժնեմասը:
2017 թ. հուլիսից հետո, Քրեական օրենսգրքի համաձայն, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է 200.000-300.000 դրամ տուգանքով կամ 2-3 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչեւ 3 տարի զրկելով կամ առանց դրա: Իսկ եթե չի հայտարարագրվել առանձնապես խոշոր չափերով գույք կամ եկամուտ, ապա անձը կարող է պատժվել 2-4 տարի ազատազրկմամբ՝ մինչեւ 3 տարի զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ առանց դրա:
Փաշինյանի աներորդին կրկնել է մոր սխալը
Հրաչյա Հակոբյանը մոր՝ Կ. Մկրտչյանի բաժնեմասերը չի հայտարարագրել իր 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» բաժնում: Շահերի հայտարարագիրն այն հատվածն է, որտեղ պաշտոնյաները ներկայացնում են ոչ միայն իրենց, այլեւ ընտանիքի անդամներին վերաբերող մի քանի տվյալներ, այդ թվում՝ մասնակցությունն առեւտրային կազմակերպություններում: Հ. Հակոբյանն իր հայտարարագրերում չի նշել, որ մայրը փայատեր է երկու ՍՊԸ-ներում:
ՔՊ-ական պատգամավոր Հակոբյանն ինքը եւս ընկերություն ունի՝ «Բ26» ՍՊԸ-ն (հիմնադրվել է 2017-ի հուլիսին), որը զբաղվում էր հանրային սննդի կազմակերպմամբ։ Դրա գործունեությունը ներկայում ժամանակավոր դադարեցված է, սակայն ՍՊԸ-ն լուծարված չէ: Այս պարագայում պաշտոնյան պարտավոր էր հայտարարագրել ընկերությունը, ինչն արել է: Բայց Հակոբյանը «Բ26»-ում ունեցած 100 % բաժնեմասը ներկայացրել է միայն «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում, իսկ «շահերի հայտարարագիր» հատվածում այդ մասին (ինչպես մոր ունեցած բաժնեմասերի) որեւէ նշում չկա: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հ. Հակոբյանը 2019 թ. շահերի հայտարարագրում նշել է իր կուսակցական պատկանելությունը, իսկ 2020-ի նույն բաժնում այդ մասին որեւէ նշում չկա, չնայած նա էլի ՔՊ-ական է:
Նախկին պատգամավորը չի հայտարարագրել բաժնեմասերից մեկը
Ինչպես նշեցինք, 2019-2021 թթ. «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գեւորգյանի անունն առկա է «Դարեսկիզբ» (20 %) եւ «Նիկան հրատարակչություն» (10 %) ՍՊԸ-ներում: 2019 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում պատգամավորը նշել է, որ մասնակցություն ունի 2 ընկերությունում (դրանց անունները հանրայնացված չեն), սակայն բաժնեմասերի արժեքը հավանաբար վրիպակի հետեւանքով սխալ է ներկայացրել՝ 20 եւ 100 դրամ (իրականում պետք է լինի 10.000 դրամ («Դարեսկիզբի» 20 %-ի արժեքը) եւ 1000 դրամ՝ «Նիկան հրատարակչության» 10 %-ի արժեքը):
Բայց ահա 2019 եւ 2020 թթ. տարեկան հայտարարագրերի եւ 2021 թ. պաշտոնը դադարեցնելու առիթով ներկայացրած հայտարարագրի «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում Գեւորգյանը որեւէ նշում չի կատարել, չնայած շարունակում էր փայատեր մնալ նշված երկու ՍՊԸ-ներում: Այդուհանդերձ, այս նույն հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» հատվածում նախկին պատգամավորը նշել է, որ 20 % բաժնեմաս ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում, իսկ «Նիկան հրատարակչության» 10 %-ի մասին որեւէ խոսք չկա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Մանիպուլյացիայի կամ տեխնոլոգիայի կիրառմամբ փորձում են մոլորեցնել մարդկանց: Ընդդիմությանը վերագրում են թեզեր, որոնց հետ ընդդիմությունը կապ չունի և փորձում են այդ թեզերը իբր թե ջարդել, դրանով ցույց տալով, որ հեռակա բանավեճ կա, և այդ բանավեճում հաղթում են: Սա պարզ տեխնոլոգիա է, ՀՀ-ում վաղուց վառված և կիրառության համար անպիտան: Հետևաբար, չի կարելի ասել, որ ընդդիմությունը խաղաղությանը դեմ է, մանավանդ որ ընդդիմությունից ավելի ոչ ոք խաղաղություն ունենալու ցանկություն չունի: Մենք՝ դաշնակցականներս, մեր լուսավոր ընկերներին ենք կորցրել, սրանք մեզ խաղաղության մասին քարոզ են անում: Այն դեպքում, որ նույնիսկ իրենք վստահ չեն իրենց օրակարգի հաջողության վրա: Մեկ ասում են հնարավոր է Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի, մեկ ասում են, որ խաղաղության օրակարգը կարող է ձախողվել, քանի որ ադրբեջանական կողմը փորձ է անում վիժեցնել, մեկ էլ թե բա մենք չենք շեղվում և գնում ենք խաղաղության: Ադրբեջանը հայտարարում է, որ ՀՀ-ին զենք վաճառելը կդիտեն թշնամական վերաբերմունք իրենց նկատմամբ: Պարտադրում են, որ ծնկաչոք ընդունենք իրենց 5 կետերը, պարտադրում են Արցախն ամբողջությամբ հանձնել, իսկ ՀՀ իշխանության որոշ դեմքեր պնդում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա չունի թեզը սխալ է: Իմ կարծիքով (օգտվելով կարծիք հայտնելու սահմանադրական իրավունքից) Արսեն Թոորոսյանի գրառումը կամա-ակամա երկու մեսիջ ունի.ա/ պատերազմի քարոզի մեջ մեղադրել, հետո ուղերձ տալ թշնամուն, սադրանքներ իրականացնել,բ/ կամ իրենք կլինեն իշխանության կամ պատերազմ կլինի: Երկորդ կետը ըստ էության բխեցված է առաջինից: Ուրեմն լսե՛ք: ՀՀ սահմանների անվտանգության պահպանումը իշխանության սուրբ և սահմանադրական պարտավորությունն է: Չփորձեք սեփական եսն ավելի բարձր դասել, չփորձեք հանուն իշխանության պահպանման անել բաներ, որոնք չփարատված կասկածի տեղիք են տալիս: Ինչպես տեղի ունեցավ պատգամավորների անվանացուցակի հայտնվելը խաղաղապահների ձեռքում:ՀՀ-ում ներքաղաքական գործընթացներ են, որոնք ունեն ընդդիմախոսներ, սա չտանեք արկածախնդրության դաշտ:
Արմեն ԳրիգորյանՀՅԴ ֆինանսների հանձնախմբի նախագահ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ակտիվորեն համագործակցելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու և միջնորդի միջոցով այն ստանալու հերթական դեպքը:
Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից ձեռնարկված տարաբնույթ և տակտիկապես համակարգված ծավալուն օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահի օգնականի պաշտոնը զբաղեցնող, արդարադատության մայոր Ա.Գ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, պետական մարմնում՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Տ.Ե-ին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կազմակերպելու նպատակով, վերջինիցս որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.500.000 (ինը միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար գումար-կաշառք, որից 10.000 ԱՄՆ դոլար գումարը ս.թ. ապրիլի 21-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո փոխանցվել է Ա.Գ-ի կողմից մատնանշած անձ Ա.Ռ-ին, ինչից անմիջապես հետո վերջինս և Ա.Գ-ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ: Կաշառք ստանալու և կաշառք տալու նմանակում օպերատիվ հետախուզական միջոցառման ընթացքում Ա.Ռ-ի մոտից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող և հատուկ քիմիական մշակման ենթարկված 10.000 ԱՄՆ դոլար գումարը: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Ա.Գ-ն և Ա.Ռ-ն ձերբակալվել են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը նախօրեին տեղեկացրել էր, որ ՀՀ զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը հայտնվել է իրենց վերահսկողության տակ: ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ հաստատեց, որ զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, ապրիլի 23-ին, վերոնշյալ տվյալներով պարտադիր ժամկետային զինծառայողի հետ կապը կորել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս ու նմանատիպ միջադեպերին, դրա պատճառներին առաջիկայում կանդրադառնամ: Միաժամանակ ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականի ընթացքում, 2 զինծառայող, դեռևս անհայտ պայմաններում,մարտական հենակետերից, բառիս բուն իմաստով, անհետացել են:
Խոսքը վերաբերվում է պարտադիր ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանին և պայմանագրային Վահե Մանուկյանին, որոնց հետ կապված հարցը նույնիսկ ԱԺ-ում եմ բարձրաձայնել, տարբեր կառույցների հետ պաշտոնական նամակագրություն պահել, սակայն նրանց ճակատագրի հետ կապված որևէ նորություն չկա:
Ն. Մկրտչյանի հետ կապված դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 18-ին, իսկ Վ. Մանուկյանինը՝ նույն թվի նոյեմբերի 12-ին:
Այս զինծառայողների ընտանիքները ծայրահեղ բարդ վիճակում են հայտնվել՝ սոցիալականից մինչև հոգեբանական, սակայն պետության մոտեցումը խիստ անհամաչափ է, մարդիկ իրենց խնդիրների հետ միայնակ են մնացել:
Բնականաբար իշխանության բուրգի վերնամասում գտնվողների համար լրիվ մեկ է, թե այս ու նմանօրինակ միջադեպերը ինչ ծանր ազդակներ են փոխանցում հանրությանը բանակում ստեղծված իրավիճակի մասին, իրենց համար կարևորը պաշտոն զբաղեցնելն է, իշխանության բարիքներից օգտվելը, դեռ չեմ խոսում թիկնապահներով և ուղեկցող մեքենաներով ֆռֆռալու հաճույքի մասին՝ կարևորն իշխանությունը անսասան լինի, թե չէ ի՞նչ զինվոր, ի՞նչ սպա, ի՞նչ մարդ»:
ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, ով հանդիսացել է զինծառայող, կոչումով սպա, հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, տվել է իր գրավոր համաձայնությունն այդ կապակցությամբ և ստացել է համապատասխան ծածկանուն՝ պարտավորվելով հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որից հետո օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել ու ընդհանուր 1.400 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց վերջիններիս է հանձնել արտերկրում ռազմական ակադեմիան ավարտած համակուրսեցիների, ծառայության N զորամասի հրամանատարական կազմի, հրթիռահրետանային վարչության ղեկավար անձնակազմի, «էքսպո-ռազմական» ցուցահանդեսին մեկնած սպայական կազմի կենսորոշիչ տվյալները, բջջային հեռախոսահամարները՝ տրամադրելով նաև իր ծառայության N զորամասի N դիվիզիոնի զինծառայողների հաստիքացուցակը, ինչպես նաև նույն զորամասում առկա հրթիռային համակարգի թվաքանակի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում զինտեխնիկայի կորստի, հրթիռահրետանային համազարկերի գտնվելու վայրերի, զորավարժության վայրերի, կիրառված զինտեխնիկայի, զորավարժությանը մասնակից ղեկավար սպայական կազմի վերաբերյալ տվյալներ:
Բացի այդ, նույն զինծառայողը, 44-օրյա պատերազմի ժամանակ, զբաղեցնելով հրթիռային N համակարգի մարտկոցի հրամանատարի տեղակալի պաշտոնը, մարտական առաջադրանք կատարելիս արդյունավետ և նպատակային խոցումներ չի կատարել, տևական ժամանակ միջոցներ չի ձեռնարկել հրթիռ արձակող զինտեխնիկան քողարկելու ուղղությամբ, որի հետևանքով հակառակորդի կողմից թիրախավորվել և անօդաչու թռչող սարքի միջոցով խոցվել է այն՝ հանգեցնելով զինտեխնիկայի անվերադարձ կորստի:
Միաժամանակ պարզվել է, որ հիշյալ զինծառայողը պատերազմի ավարտից հետո շարունակել է համագործակցությունն օտարերկրյա հատուկ ծաառայությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վարձատրության դիմաց տրամադրել է նաև ներմուծված սպառազինության և զինտեխնիկայի քանակի ու տեսակի վերաբերյալ տվյալներ:
Պարզվել է նաև, որ նույն զինծառայողը, ունենալով գաղտնիության թույլտվության համապատասխան աստիճան, 8.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց փոխանցելու նպատակով հավաքել է N զորամասի գաղտնի դրոշմագրով մարտական քարտեզներ, սակայն բացահայտվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից՝ չկարողանալով իր հանցավոր գործունեությունն ավարտին հասցնել:
2022 թվականի ապրիլի 20-ին հիշյալ զինծառայողը պետական դավաճանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է և տվել է խոստովանական ցուցմունքներ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ողջ գործիքակազմով հետևողական և անզիջում պայքար տանել պետության հիմքերը խարխլող հիշյալ հանցագործությունների կանխման և խափանման ուղղությամբ՝ հավաստիացնելով, որ Ծառայությունը լիարժեքորեն տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վստահեցնում, որ լրտեսական գործունեության հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք հայտնաբերվելու և ենթարկվելու է պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության։
Աշխարհում ինչքան մարդ կա, այդքան հիմարի տեսակ կա։ Սա ասում էր իմ սիրելի նենեգան՝ նախատատ Նարտուհի Ներսեսյանը։ Նա գրել-կարդալ չգիտեր, բայց սովորեցրեց ինձ աղոթել, վախենալ Աստծուց և չվախենալ մարդկանցից։ Գրեթե բոլոր մարդկանցից։ Բացի նրանցից, ում ձեռքին յաթաղան կա։
Այս մասին գրառում է արել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և պատմել իր նախնիների պատմությունը։
«1915թ.-ին նրա աչքի առաջ յաթաղաններով գլխատել են իր ծնողներին, եղբայրներին ու քույրերին։ Ավագ, ամուսնացած քույրը խուսափել է բռնաբարությունից. նետվել է բարձր կետից ու խեղդվել։ Մեծ մայրս՝ Նարտուհին և նրա կրտսեր քույրը՝ Ալիսան, ողջ են մնացել. փոքր քրոջս անունը հետագայում կոչեցին ի պատիվ նրա։ Մահից առաջ նրանց հայրը հասցրել է մի կտոր ոսկի տալ, որը մեծ մայրս թաքցրել էր դա այտի հետևում։ Նրանց երկուսին՝ կապուտաչյա, բաց մազերով երեխաներին, վերցրել են թուրքական ընտանիքները. գեղեցիկ աղջիկներին ողջ էին թողնում՝ ամուսնացնելու համար։ Նրանք մեծացել են թուրքական ընտանիքում, մինչ նենեգային գտել են ողջ մնացած հարազատները և օգնել փախչել Ղրիմ։ Այդպես իմ ընտանիքի հայրական ճյուղը բնակվել է ռուսական Ղրիմում։ Ինչ է կատարվել նենեգայի քրոջ՝ Ալիսայի հետ, մենք տեղեկություն չունենք։
1915–ին երկրորդ մեծ մայրս մոտ հինգ տարեկան է եղել։ Մինչ յաթաղաններով մարդիկ մտնում էին տուն, ծնողները նրան փաթաթել են գորգի մեջ և հենել պատին։ Նա կանգնել է այնտեղ և լսել, թե ինչպես են սպանել իր բոլոր հարազատներին։ Եվ այն ժամանակ ընտանիքները մեծ էին, և այնտեղ այդքան երկար է կանգնել․․․։
Նրան այդպես էլ չեն նկատել։ Նա այդպես կանգնած է մնացել, մինչ սպանողները գնացել են, և նրան արձակել են թուրք հարևանները։ Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է։
Նենեգա, ես հիշում եմ քո կոշտ ձեռքերը, քո օսլայած վարագույրները, քո սխալ ռուսերեն խոսքը և այն ամենը, ինչ դու ինձ խորհուրդ ես տվել։ Եվ ես ոչ ոքի թույլ չեմ տա, որ մոռանան»:
«Որպես սփյուռքահայ ես ամբողջ կայնքս ապրել եմ մեր պատմական հողերից դուրս, չնայած վերջին տարիներին 100 անգամ եղել եմ Հայաստանում՝ տարբեր նախագծերով: Ինձ թվում է, որ կարևոր է մտապահել, որ ցանկացած որոշում խաղաղության համաձայնագրի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ, պետք է նաև հաշվետվողականություն ներառի 4 տարբեր զանգվածների հանդեպ»,-«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս տարվա միջոցառման ժամանակ ասաց նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
Նրա խոսքով՝ հայերն արտառոց հանգամանքներում են գտնվում, երբ առաջին անգամ անցյալի ու ապագայի մասին երկխոսություն է ծավալվում մեր հարևանների հետ՝ երբեմն նաև էքզիստենցիալ սպառնալիքի ֆոնին:
«Չորս խմբերից մեկը մեր նախնիներն են, որոնք կորցրեցին իրենց կյանքը պատմական անարդարության բերումով: Մենք ինքներս մեզ պետք է հարց տանք՝ ի՞նչ կուզեին նրանք, որ մենք անեինք 2022 թվականին: Երկրորդ զանգվածը նորածին երեխաներն են, որոնք 20 տարի հետո ժառանգելու են այն երկիրը, որը մենք նրանց կթողնենք: Մենք պետք է մտածենք, թե իրենք ինչ կուզեին, որ մենք անեինք: Երրորդ զանգվածը ՀՀ-ում, Արցախում ապրող հայերն են, որոնց վրա անմիջականորեն ազդելու են այդ որոշումները, և չորրորդը սփյուռքահայերն են»,-հայտարարեց Աֆեյանը:
Ըստ Նուբար Աֆեյանի՝ ցանկացած որոշում, որը հարմար կլինի միայն զանգվածներից մեկի համար, կստեղծի հետագա դժվարություններ և պետք է հավասարակշռություն գտնել այդ 4 պատասխանատվությունների միջև:
«Բոլորս ենք ուզում տևական խաղաղություն ու կայունություն տարածաշրջանում, բայց դա պետք է անել սկզբունքայնության և հաշվետվողականության, այլ ոչ թե պահի թելադրանքով»,-ասաց Աֆեյանը:
Թուրքիայի ԱԳ նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը՝ այն որակելով միակողմանի։
Հիշեցնենք, որ այս տարի ևս Բայդենն իր ուղերձում օգտագործել էր «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը։
«1915 թ. ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալել են Կոստանդնուպոլսի հայ մտավորականությանն ու հասարակական գործիչներին: Այդպես սկսվել է Հայոց ցեղասպանանությունը՝ 20-րդ դարի ամենասարսափելի, զանգվածային չարագործություններից մեկը: Այսօր մենք ոգեկոչում ենք մեկուկես միլիոն հայերի հիշատակը, որոնք տեղահանվել են, սպանվել բնաջնջման արշավի շրջանակում, եւ սգում ենք այդքան մարդկանց ողբերգական մահը:
Մտորելով Հայոց ցեղասպանության մասին՝ հաստատում ենք մեր խոստումը՝ պահպանելու զգոնությունն ատելության կործանարար ազդեցության նկատմամբ՝ դրա բոլոր դրսեւորումներում: Մենք կրկին պարտավորվում ենք խոսել եւ վերջ դնել չարագործություններին, որոնք անբուժելի սպիեր են թողնում աշխարհում: Եվ սգալով այն ամենի համար, ինչ կորսվել է «Մեծ Եղեռնի» ժամանակ, եկեք կրկնապատկենք մեր ջանքերն՝ ուղղված ապաքինմանն ու ավելի լավ, խաղաղ աշխարհի կառուցմանը, որը ցանկանում ենք մեր երեխաների համար: Աշխարհ, որում պահպանվում են մարդու իրավունքները, որտեղ մոլեռանդության եվ անհանդուրժողականության արատները չեն ընդգրկվում մեր առօրյայում եւ որտեղ կարող են ապրել արժանապատիվ ու անվտանգ:
Սա նաեւ հայ ժողովրդի ուժի եւ տոկունության մասին մտածելու պահն է: Վերապրելով Ցեղասպանությունը՝ հայ ժողովուրդը լի էր իր համայնքը եւ իր մշակույթը վերականգնելու վճռականությամբ, հաճախ նոր տներում եւ նոր հողում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում:
Ամերիկահայերը Միացյալ Նահանգների հյուսվածքի կենսական կարեւոր մասն են կազմում: Նրանք մեր երկիրն ավելի ուժեղ ու դինամիկ են դարձնում, թեեւ շարունակում են կրել ողբերգական գիտակցումն այն բանի, թե ինչի միջով են ստիպված եղել անցնել իրենց նախնիները: Մենք ընդունում ենք նրանց ցավը եւ հարգում նրանց պատմությունը:
Այսօր՝ 107 տարի անց, ամերիկացի ժողովուրդը շարունակում հարգել բոլոր հայերին, որոնք զոհվել են Ցեղասպանության հետեւանքով»,- ասված է ԱՄՆ առաջնորդի ուղերձում:
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին, որում հերթական անգամ խուսափել է պատմական իրողությունն իր իրական անունով կոչելուց և 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված մեծագույն ոճրագործությունը ներկայացրել է որպես Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած ցավալի իրողություն։
«Այսօր դուք հավաքվել եք Ստամբուլի Հայոց պատրիարքարանի հարկի տակ՝ ոգեկոչելու Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանցի հայերի հիշատակը։ Ես ևս մեկ անգամ հարգանքով ոգեկոչում եմ զոհված օսմանցի հայերին և իմ անկեղծ վշտակցություն հայտնում նրանց ողջ մնացած բարեկամներին»,- ասվում է Էրդողանի ուղերձում։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Առաջին աշխարհամարտի հետ համընկան Օսմանյան կայսրության վերջին տարիները, որոնք «միլիոնավոր օսմանցի զավակների համար տառապանքներով լի ժամանակաշրջան էին»:
Էրդողանը կոչ է արել «անցյալի վերքերը միասին բուժել և մարդկային կապերն էլ ավելի ամրապնդել» ու «միասին կառուցել ապագան»:
«Մեր հարևան Հայաստանի հետ այս նպատակով դրական գործընթաց ենք սկսել: Գիտեմ և շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ կարգավորման գործընթացին անկեղծորեն աջակցում են նաև մեր հայկական ծագումով քաղաքացիները, որոնք կողմ են 2 հարևան երկրների միջև սերտ համագործակցությանը»,- հայտարարել է Էրդողանը՝ ակնկալելով, որ Թուրքիայի հայ համայնքը ևս մասնակցություն կունենա այս գործընթացին։
Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ մեջլիսի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, որը ենթադրում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել ցեղասպանության մեղավորների անունները, փոխարենը այդ վայրերը անվանակոչել ցեղասպանությանը ընդդիմացած քաղծառայողների անուններով, տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։
«Հայ ժողովրդի Մեծ Եղեռնը դրա իրագործման վայրում՝ Թուրքիայի մեջլիսում պետք է քննարկվի, անվանակոչվի և արդարություն հաստատվի: Եթե դա տեղի ունենա, ապա այլևս կարևոր չի լինի, թե այլ երկրների ղեկավարներն ու խորհրդարանները ինչ կասեն այս հարցի վերաբերյալ: Հայ ժողովրդի վերքը միայն թուրքական հասարակությունը կարող է ամոքել: Հայոց ցեղասպանությունը այս հողերում է իրականացվել, և արդարությունն էլ միայն այստեղ՝ Թուրքիայում կարող է հաստատվել»,- ասված է օրինագծում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.
Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին...
