23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերցրեք հայ տղամարդու պես, մի անգամ առանց պատրվակների, եւ վերջապես՝ ինչպես սկզբում, հանուն Հայրենիքի։ Քայլ արա՝ միակ օրինաչափը, փրկիր, փրկվիր.Արտաքին գործերի նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին.
«Րաֆֆի Հովհաննիսյան․ «Օրինաչափի» վերջը
Նիկոլ
Նոր տարվա շեմին, մեր լույս տղաներին պարեցնելուց եւ՝ զոհաբերելուց առաջ, ասացիք որ ինչ եղել է, ինչ կա, ինչ լինելու է «օրինաչափ» է։
Ձեր նորագույն շրջանի պաշտոնազանց վարքն ու խոսքը բացվեցին հենց դրանից, եւ բնավ էլ օրինաչափ չեն։
Զինվորներ, հայրենի շեներ, հիմա արդեն մայրեր եւ չծնված քաղաքացիներ։
Եթե անկեղծ ուզենաք՝ սաղմոսների մոտ կգտնեք խղճի եւ ազնվության ուժի անհրաժեշտ պաշարը։
Պատասխանատվությունը, դրժումը, մեղքը մնում են ձերը։
Վերցրեք հայ տղամարդու պես, մի անգամ առանց պատրվակների, եւ վերջապես՝ ինչպես սկզբում, հանուն Հայրենիքի։
Քայլ արա՝ միակ օրինաչափը, փրկիր, փրկվիր։
Րաֆֆի»։
Եթե որեւէ մեկը ցանկանում է դրսից միջամտել իրավիճակին Ուկրաինայում եւ ռազմավարական բնույթի վտանգ ստեղծել, ապա հարվածները կայծակնային կլինեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ ռազմավարական անվտանգությանը վտանգի դեպքում այդպիսի հարվածների վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունված են։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը իրեն սպառնացող վտանգի դեպքում ի պատասխան միջոցնր կօգտագործի, որոնք իր հակառակորդները դեռ չունեն։ «Մենք դրա համար ունենք բոլոր գործիքները, որոնցով հիմա ոչ ոք չի կարող պարծենալ: Իսկ մենք չենք պարծենա. անհրաժեշտության դեպքում պարզապես կօգտագործենք դրանք»,- հայտարարել է նա։
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Դոնբասում եւ Ուկրաինայում փետրվարի 24-ին մեկնարկած հատուկ ռազմական օպերեցիայի բոլոր առաջադրանքներն անվերապահորեն կկատարվեն՝ «պատմական հեռանկարում Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների բնակիչների, ռուսական Ղրիմի եւ մեր ամբողջ երկրի համար խաղաղություն եւ անվտանգություն երաշխավորելու համար»։
Դա պայմանավորված է անվտանգային կանոնակարգով, որ չի կարելի կանգնել, երևի թե, ես չեմ տիրապետում: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր ՀովիկԱղազարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վրաերթի վերաբերյալ լրագրողի հարցին:
«Սարսափելի բան է: Այդուհանդերձ, չպետք է ձեռքեր տաքացնել դրա վրա»,- ասաց Աղազարյանը:
Հարցին՝ չի՞ կարծում, որ Փաշինյանը պետք է կանգներ, տեսներ՝ ինչ է պատահել, Աղազարյանը նշեց.
«Չեմ տիրապետում պահպանության ծառայության իրականացման նրբություններին, բայց կարծում եմ՝ հաստատ այդպիսի կետ կա, որ չի կարելի կանգնել»:
«Ստի կեղծիքի, անլրջության, մանիպուլյացիայի իշխանությունը երկիրը բերեց հասցրեց այս կետին, երբ հայ ժողովուրդը դուրս է եկել փողոց ու պայքարում է իր գոյության իրավունքի համար, ոչ թե՝ սոցիալական խնդիրների»,-ասաց ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը:
Երբ ստի կեղծիքի իշխանությունը դուրս եկավ փողոց՝ յուրաքանչյուրը հպարտ քաղաքացի, վարչապետ էր, իր երկրի տերն էր, տուգանվելու մատերիալ չէր
Նկատելով, որ պահը օրհասական է, քանի որ հայրենիք ենք կորցնում՝ բանախոսը հայտարարեց. «Եթե մի փոքր էլ հապաղենք, ապա չենք ունենա հայրենիք: Ինչպես Արևմտյան Հայաստանի, Վանի Արդահանի, Կարսի, Անիի, տեղահանումների մասին այսօր դասագրքերում ենք կարդում,այնպես էլ մեր երեխաները, թոռները վաղը նույն բանը կարդալու են այսօրվա մասին:
Պետք է դիտարկենք, թե որտեղից եկանք և հասանք այս կետին: Երբ ստի կեղծիքի իշխանությունը դուրս եկավ փողոց՝ յուրաքանչյուրը հպարտ քաղաքացի, վարչապետ էր, իր երկրի տերն էր, տուգանվելու մատերիալ չէր, ամեն մարդ իր խոքն ասելու իրավունք ուներ: Կարճ ժամանակ հետո տեսանք, որ հեծանիվով են շրջում փողոցներով, երթևեկում են մետրոյով և ընդամենը մի քանի ամիս հետո լկտիության չափը չիմացողները սկսեցին պադավատներից, աշխատասենյակների պատուհաններից նայել ժողովրդին, որտեղից վերջիններիս ձայնը լսելի չէր:
Ստի, կեղծիքի և լոպազ պահվածքի միջոցով պատերազմը բերեցին կանգնեցրին մեր շեմին: Ասելով«Արցախը Հայաստան է և վերջ»՝ ամեն ինչ արեցին, որ լինի պատերազմ, որի արդյունքում կապիտուլյացիա ստորագրվեց և կորցրեցինք Արցախի 75%-ը: Գրեթե կորցրինք Արցախը մերը լինելը, որովհետև, եթե այնտեղ մենք զորք չունենք և մենք չենք արցախցու իրավունքը պաշտպանողը, ապա մերը չէ: Դրա վառ ապացույցն այն է, որ պատերազմից հետո ՀՀ որևէ պաշտոնյա Արցախ չի այցելել: Եթե մեջները կան 1-2 պաշտոնյա, որ գնում են, ապա՝ թաքուն, առանց երևալու:
Իշխանությունների ապաշնորհ գործողությունների հետևանքով այսօր վտանգված է Հայաստանի Հանրապետությունը, քանի որ Իրանի հետ մեր կապը դիտարկվում է Ադրբեջանի կողմից:Սա ինչպե՞ս եղեվ: Սկզբից տեսանք ադրբեջանական ցուցանակները և ժողովուրդը նեղսրտեց, այնուհետև լրատվամիջոցներին արգելեցին այդ հատվածը նկարել, որից հետո արթնացանք և տեսանք, որ այնտեղ ադրբեջանական մաքսակետ է դրված: Այս իշխանությունների եղբայրները Գորիս-Կապան ճանապարհին դրեցին իրենց ուղեկալները և ժողովրդին թույլ չտվեցին այն օգտագործել ըստ նշանակության: Մայրուղուց կտրված գյուղերի բնակիչները ցեխերի, ջրի միջով էին գնում դպրոց ու աշխատանքի և հանապազօրյա հաց հայթայթելու համար անասելի դժվարություններ հաղթահարում»:
Մենք զոհվածների մասին ամբողջական պատկերը չունենք:
Հովհաննես Սահակյանն անդրադարձավ նաև 44 օրյա պատերազմին:
«Եկանք հասանք ամենավատ կետին, երբ մենք ազգի սերուցքը կորցրեցինք և իշխանություններն այն չարժևորեցին: Մենք զոհվածների մասին ամբողջական պատկերը չունենք: Մարզերում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների ամբողջական անուններով հուշարձաններ կան, որտեղ հարգանքի տուրք են մատուցում սերունդները: Այսօր մենք նույնիսկ դա չունենք 44-օրյա պատերազմի զոհերի համար:
ԱԺ -ում անպատասխանատու հայտարարությունների արդյունքում է, որ այդ հերոս տղերքի ծնողները, սիրած աղջիկները, եղբայրները, ընկերները դուրս են եկել փողոց և ստիպված դիմել են ծայրահեղ քայլերի: Իրենք իրեց սուգը թողած դուրս են եկել պայքարելու: Այսօր հայ ժողվուրդը դուրս է եկել պայքարի, մարդիկ արթնացել են»,-ասաց բանախոսը:
Խաղաղության դարաշրջանին պատասխանում են կամ Գորշ գայլերի սինվոլներով, կամ հայ-թուրքական ուղեկալը Թալեաթ անվանակոչելով
«Կյանքի իրավունքի համար պայքարելու կամքը դիտավորյալ կոտրեցին, դրա դիմաց Ադրբեջանը սպառնում է Սևանով, Էրիվանով: Ժողովրդին կերակրել են խաղաղության կեղծ օրակարգով և ամեն օր պատերազմի մեջ են ներքաշում: Մենք պետք է ոտքի կանգնենք, որ այս չարիքի իշխանությունը հեռանա, որպեսզի վեր հառնենք այս ավերակներից և առաջ գնանք: Նրանք ջարդեցին ազգային ոգին, մտածելակերպը, հայ մարդու տեսակը, բայց հայը արթնացել է և այս շարժումը չեն կարող կասեցնել: Սա կուսակցական, քաղաքական պայքար չէ, իշխանության պաշտոնի կռիվ չէ, այլ Հայաստանի և հայ մարդու լինել-չլինելու հարցն է: Յուրաքանչյուր հայ մարդ պետք է դուրս գա ու պայքարի: Մարդիկ հասկացել են, որ չկա մի բան, որ իշխանությունը ասել է և արել է՝ «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսից սկսած մինչև արագաչափերը, կարմիր գծերը, կոռուպցիան և թալանը:
Մեր իշխանությունների խաղաղության դարաշրջանին պատասխանում են կամ Գորշ գայլերի սինվոլներով, կամ հայ-թուրքական ուղեկալը Թալեաթ անվանակոչելով: Սա ծաղրանք է, թքել է իրենց և խաղաղության դարաշրջանի երեսին:
Այ իշխանավորնե՛ր, դուք նամուս ունե՞ք, գոնե մի տեղ էլ դուք պատասխանեք նրանց ծաղրանքներին: Այս կեղծ օրակարգն այլևս տեղ չունի և խաղաղության դարաշրջանով այլևս չեն կարող հայ ժողովրդին կերակրել: Փառուխի դեպքերը ձեզ վկա, հայելաձև հետ քաշվելը միայն մեզ է վերաբերելու, մենք հետ ենք քաշվելու իրենք առաջ են գալու: Եթե դելիմիտացիայի ժամանակ էլ այդպես պետք է անեն, ապա մենք Հայաստանի 70 %-ն ենք կորցնում»,-հայտարարեց Սահակյանը և երիտասարդությանը կոչ արեց պայքարի դուրս գալ:
Թուրքիան խայտառակում է ինքն իրեն՝ ժխտելով Հայոց ցեղասպանությունը Բայդենի ճանաչումից հետո: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին գրավոր հայտարարություն է տարածել՝ երկրորդ տարին անընդմեջ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։
Ահա մի հատված Բայդենի ճանաչումից. «1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում Օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականների և համայնքի ղեկավարների ձերբակալությամբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկը։ Այսօր մենք հիշում ենք մեկուկես միլիոն հայերին, որոնք տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան երթի ուղարկվեցին ոչնչացման արշավի ընթացքում, և սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը․․․ Այսօր՝ 107 տարի անց, ամերիկացի ժողովուրդը շարունակում է հարգել բոլոր հայերը, որոնք զոհ գնացին ցեղասպանությանը»։
Իր հայտարարության մեջ Բայդենը չորս անգամ օգտագործեց «Ցեղասպանություն» բառը և մեկ անգամ՝ «Մեծ եղեռն» հայերեն եզրույթը, որն օգտագործվում էր զանգվածային սպանությունները նկարագրելու համար՝ նախքան Ռաֆայել Լեմկինի կողմից 1940-ականներին Ցեղասպանություն եզրի ստեղծումը։ Բայդենը հիշատակեց նաև «Օսմանյան իշխանությունները» որպես Հայոց ցեղասպանության իրագործողները։
Մինչ հայերը գնահատում են Բայդենի կարեկցական խոսքերը, նրան պետք է հիշեցնել, որ այսօր բնաջնջման նման վտանգ կախված է Արցախի գլխին։ Նա չպետք է հավանություն տա Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությանը, մի երկրի, որը մտադիր է ոչնչացնել թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը։
Նախագահ Բայդենը պետք է Հայոց ցեղասպանության իր բարոյական ճանաչումը վերածի գործնական արտաքին քաղաքականության՝ ճնշում գործադրելով Թուրքիայի վրա՝ ճանաչելու իր հանցագործությունը, փոխհատուցելու իր նախորդ վարչակարգի կողմից իրականացված կոտրորածները և վերադարձնելու բռնազավթված Արևմտյան Հայաստանի հողերը։ Ճանաչումն առանց հատուցման անիմաստ է…
Ինչպես Արևմուտքի երկրները ոտքի կանգնեցին ի պաշտպանություն Ուկրաինայի՝ տրամադրելով հսկայական ռազմական և մարդասիրական օգնություն, այնպես էլ նրանք պետք է պաշտպանեն Արցախը։ 2020 թվականի պատերազմի ժամանակ Արցախը ենթարկվեց դաժան հարձակման Ադրբեջանի, Թուրքիայի և վարձկան ջիհադիստ ահաբեկիչների կողմից՝ իրականացնելով ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ։ Բայց աշխարհը լուռ էր։ Չպետք է նախընտրություն ցուցաբերվի մի ժողովրդի տառապանքի նկատմամբ, քան մյուսի: Բոլոր մարդ արարածներն արժանի են միևնույն պաշտպանության:
Բայդենի հայտարարությունից բացի, Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարություններ են տարածել Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն, Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդեսը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը, Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և մի շարք այլ ղեկավարներ: Այնուամենայնիվ, Միացյալ Թագավորությունը, Ավստրալիան և Իսրայելը այն երկրներից են, որոնք դեռ վախենում են Թուրքիայից՝ ճանաչելու ճշմարտությունը մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանությունների մասին:
Ցեղասպանություն իրագործող Թուրքիան և նրա ստրուկ պետությունը՝ Ադրբեջանը, շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանությունը։ Աշխարհասփյուռ հայությունը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ շարունակում են բողոքի ցույցեր անցկացնել՝ մերկացնելով նրանց սուտը և աշխարհին հիշեցնել կոտորածների մասին։
Այս տարի ապրիլի 23-ին, երբ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գտնվում էր Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում, մի խումբ հայեր բողոքի ցույց արեցին նրա այցի կապակցությամբ։ Չավուշօղլուն ծաղրեց հավաքված հայերին՝ թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման ձեռքի սպառնալից ժեստն անելով։ Մեհմեդ Ալի Աղջան, որը 1981 թվականին կրակեց և վիրավորեց Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապին, «Գորշ գայլերի» անդամ էր։ Պատկերացրեք, եթե Գերմանիայի արտգործնախարարը նացիստական նշաններ ցույց տար Հոլոքոստը վերապրած հրեաներին: Ուրուգվայի նախագահը դատապարտեց Թուրքիայի արտգործնախարարի ոչ դիվանագիտական ժեստը, իսկ Ուրուգվայի ԱԳՆ-ն կանչեց Թուրքիայի դեսպանին՝ բացատրություն պահանջելով Թուրքիայի արտգործնախարարի ոչ պատշաճ պահվածքի վերաբերյալ։
Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն սկսում է գիտակցել Հայոց ցեղասպանության իր ժխտողականության անիմաստությունը։ Տարիներ շարունակ ԱՄՆ-ին սպառնալուց հետո, եթե նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Էրդողանը վերածվել էր մի մկան՝ Բայդենի կողմից անցյալ տարի այն ճանաչելուց հետո։ Էրդողանը ամբարտավանորեն հայտարարել էր, որ բողոքելու է ԱՄՆ նախագահին Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Այնուամենայնիվ, երբ նրանք հանդիպեցին անցյալ հունիսին, նա չհամարձակվեց որևէ բառ ասել այդ մասին Բայդենին։ Այնուհետև, երբ թուրքական մամուլը Էրդողանին հարցրեց, թե արդյոք նա բողոքել է Բայդենին Ցեղասպանության մասին, նա անհեթեթորեն ասաց. «Ոչ, Բայդենը այդ հարցը չի բարձրացրել»: Էրդողանն ամբողջովին խայտառակված էր։
Ապրիլի 24-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի մոտ հավաքված հայերին ուղղված ուղերձում Էրդողանը Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին գրել է. «Ես կարծում եմ, որ մենք պետք է միասին կերտենք ապագան՝ ոգեշնչված մեր հազար տարվա խորը արմատացած միասնությունից՝ տառապանքը չափազանցնելու փոխարեն»։ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն Էրդողանը պնդել է, որ Օսմանյան կայսրության քաղաքացիները (և հայերը, և թուրքերը) մահացել են Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով՝ տարբերություն չդնելով ցեղասպանության և պատերազմի զոհերի միջև:
Ավելին, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մերժում է ապրիլի 24-ին տարբեր երկրների կողմից արված հայտարարությունները. «Սա ներառում է ԱՄՆ նախագահ Բայդենի այսօրվա դժբախտ հայտարարությունը, որը կրկնում է 2021 թվականին կատարած սխալը։ Մենք մերժում ենք նման հայտարարությունները և որոշումները, որոնք խեղաթյուրում են պատմական փաստերը քաղաքական դրդապատճառներով և դատապարտում ենք նրանց, որոնք պնդում են այս սխալը»։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարը, որն Ուրուգվայում ձեռքի ահաբեկչական ժեստ կատարեց։
Միևնույն ժամանակ, Ստամբուլի նահանգապետն արգելեց Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները, որոնք անցկացվում էին ամեն տարի՝ սկսած 2010 թվականից, բացառությամբ վերջին երկու տարիներին՝ կորոնավիրուսի պատճառով։
Վերջապես, Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը անցյալ շաբաթ խորհրդարան ներկայացրեց մի համարձակ բանաձև՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բացահայտել մեղավորներին, հանել նրանց անունները հասարակական վայրերից և Թուրքիայի քաղաքացիություն շնորհել զոհերին ու նրանց ընտանիքներին։ Փայլանը ենթարկվեց թուրք պաշտոնյաների դաժան հարձակումներին: Խորհրդարանի նախագահը մերժեց նրա առաջարկը։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակը Փայլանից ներողություն պահանջեց և սպառնաց դատի տալ նրան։ Ավելին, Էրդողանը դատապարտեց Փայլանին և խորհրդարանին հորդորեց «զբաղվել նրանով»։
Եթե թուրք ղեկավարները դեմ չեն նվաստացմանը և մերկացմանը աշխարհի առաջ՝ իրենց երկրի իրագործած ցեղասպանության ժխտման համար, ապա հայերը կշարունակեն բացահայտել նրանց՝ որպես բարբարոսական գործողությունների կողմնակիցներ։ Ինչքան շուտ նրանք խելքի գան, ընդունեն ցեղասպանությունը և փոխհատուցեն, այնքան շուտ կազատվեն խայտառակվելուց։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Աշխարհի ամենշատ վաճառվող թերթերից մեկի՝ New York Times-ի ապրիլի 25-ի համարում զետեղված գովազդում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ է արվել «արդարություն բերել Հայոց ցեղասպանության հարցում»: Շեշտվել է, որ 1915-1923 թվականներին ցեղասպանվել է 1․5 հայ։
Թերթի նշյալ համարի 5-րդ էջի ստորին հատվածում պատկերված է Ջոնսոնը, նրա վերևում՝ իր Օսմանյան Թուրքիայի վերջին շրջանում կրթության և ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Ալի Քեմալի նկարը, որը եղել է Ջոնսոնի հոր պապիկը:
Նկարների մեջտեղում էլ հետևյալ գրությունն է.
«Այս մեծ մարդը քո մեծ պապիկն է: Նա մի թուրք լրագրող ու քաղաքական գործիչ էր: Նրան դավաճան հայտարարեցին այն բանի համար, որ ցանկանում էր պատժել Հայոց ցեղասպանության պատասխանատուներին: Վերջում էլ փողոցում սպանեցին»:
Ներքևի աջ անկյունում էլ զետեղված է Ջոնսոնին ուղղված վերոհիշյալ կոչը՝ «Արդարություն բեր Հայոց ցեղասպանության հարցում»:
Ուշագրավ է, որ թեմային անդրադարձել են նաև թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ գովազդի պատվիրատուն հայ գործարար Րաֆֆի Մանուկյանն է:
Ոչ ոք չի ուզում, որ երրորդ համաշխարհային պատերազմի սկսվի, եւ Չինաստանը աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Ոչ ոք չի ցանկանում, որ երրորդ համաշխարհային պատերազմ սկսվի։ Մենք հուսով ենք, որ համապատասխան կողմերը կկարողանան սառնասրտություն եւ զսպվածություն ցուցաբերել, կանխել լարվածության աճը, հնարավորինս շուտ հասնել խաղաղության եւ խուսափել Եվրոպայի ու աշխարհի համար ծախսերի ավելացումից։
Ներկա պայմաններում բոլոր կողմերը պետք է առաջին հերթին երկխոսություն ու բանակցություններ վարեն՝ հակամարտությունների ընդլայնումն ու երկարաձգումը կանխելու համար։ Միեւնույն ժամանակ, մենք պետք է մտածենք, թե ինչու Եվրոպան «սառը պատերազմի» ավարտից ավելի քան 30 տարի անց կրկին ներքաշվեց աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ, եւ այն մասին, թե ինչպես կառուցել հավասարակշռված, արդյունավետ եւ կայուն եվրոպական անվտանգության ճարտարապետություն եւ ինչպես ամրապնդել անվտանգության կառավարման գլոբալ համակարգը»,- ասել է դիվանագետը։
Թուրքիայի միջերկրածովյան Հաթայ (նախկին Ալեքսանդրետ) նահանգում գտնվող միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըի գյուղապետ Պերճ Քարթունը թուրքական լրատվամիջոցներին իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հղած ուղերձից: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Սիրիայի սահմանին գտնվող 120 հոգանոց գյուղական համայնքի հայ ղեկավարն ասել է, որ իրենք հանգիստ ու երջանիկ ապրում են ու համերաշխ են հարևան գյուղերի թուրքմեն, արաբ քրիստոնյա ու ալևի բնակիչների հետ և չեն ցանկանում խառնվել քաղաքականությանը:
Քարթունը դժգոհել է «ցեղասպանության հարցի քաղաքանանացումից» և ցանկություն հայտնել, որ «ժամ առաջ պատմաբաններն իրենց ձեռքը վերցնեն այս գործը»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին անդրադառնալով Բայդեի ուղերձին ասել էր. «Թուրք և հայ ժողովուրդների միջև թշնամանք հրահրելու համար ցուցադրվող այս կեղծավորության ամենամեծ վնասը հայ համայնքն է կրել և կրելու»։
Գլխավոր դատախազը, մեղմ ասած, խեղաթյուրեց փաստերը, քանի որ ասաց՝ գնանք տաս հոգով, ներկայացենք ինչ է արվել. Երաշխավորում եմ, որ որևէ բան չի արվել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, դատախազության դիմաց զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը առնվազն հարցաքննության, առկա տեղեկատվությունով, չի կանչվել իսկ առանց նրա հարցաքննելու հնարավոր չէ որևէ քննչական գործողություն կատարել»,- ասաց նա:
Ղազինյանն ասաց, որ իր ձեռքում ուներ Նիկոլ Փաշինյանին՝ որպես մեղադրյալ քրեական գործով ներգրավելու պահանջը, բայց դա չի կարողացել հանձնել. «Ընդամենը ձևական առումով իջավ, որ ցույց տա իջել է, բայց այս մարդկանց արդարացի պահանջին որևէ առարկայական պատասխան որևէ կերպ չհնչեց»,- նշեց Ղազինյանը։
Նրա խոսքով, հերոսների ծնողները բավարարված չեն դատախազի տված տեղեկատվությունից, ինչը ենթադրում է, որ պահանջն ուժի մեջ է, պահանջը պետք է իրագործվի։ Նա ընդգծեց, որ պահանջն իրավաբանորեն առավել քան հիմնավորված է։ Իսկ ծնողների պահանջն է՝ պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին։
«Փաստերը, ապացույցներն առկա են, դատախազությունը ցուցաբերում է հանցավոր անգործություն և դառնում է համապարտ պատասխանատու այս իրավիճակի համար»,-ասաց Ղազինյանը։
Նա նշեց, որ կփորձեն ինչ-որ կերպ փոխանցել այդ պահանջը, որը ենթարկա է անհապաղ քննման՝ կամ պետք է բավարարվի, կամ մերժվի, բավարաման դեպքում պետք է կիրառվի խափանման միջոց, որը այլ բան, քան կալանավորումը, չի կարող լինել։
«Ճգնաժամը պետք է ստանա իրավական լուծում, ցանկալի է ստանա իրավական լուծում, որպեսզի քրեական օրենքով արգելված արարք կատարողները ենթարկվեն պատասխանատվության»,- նշեց նա։
Դատախազության ներկայացուցիչը հայտարարեց, որ վաղը իրենց պահանջին կարձագանքեն։ Սակայն դատախազության մոտ հավաքված զոհված զինծառայողների հարազատները պահանջում են, որ այսօր պատասխանեն իրենց ու կմնան դատախազության մոտ այնքան, մինչև ստանան պատասխան։
Նշենք, որ դատախազության դիմաց բողոքի հավաք են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներ, նրանց հետ հանդիպեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
2021թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 375-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշման պահանջները և մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն, հատուկ կամ բացառիկ իրավունքի բացակայության պայմաններում, «ռազմական տեխնիկա, սպառազինություն, ռազմամթերք և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանք» չհանդիսացող նյութական միջոցի ձեռքբերման նպատակով իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Դրա արդյունքում 2021թ. օգոստոսի 20-ին ֆիզիկական անձ հանդիսացող Կ. Ռ-ի հետ կնքվել է «ՈՒՍՏ-56» տեսակի 6 հատ վրանի գնման վերաբերյալ 4.820.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր:
Բացի այդ, պարզվել է, որ չունենալով գնման առարկայի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված պարտադիր բնութագրեր՝ նշված պաշտոնատար անձինք 2021թ. մայիսի 22-ին ՍՊԸ-ից ընդունել են թվով 261 հատ վրան՝ առանց դրանց որակական հատկանիշների փաստացի ստուգում իրականացնելու: Ապա օրենսդրությամբ սահմանված մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն վրանների ձեռքբերման նպատակով նախաձեռնել և իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Դրա շրջանակներում դեռևս 2021թ. մայիսի 22-ին նշված ՍՊԸ-ից ընդունված վրանների որակական հատկանիշների հետ համապատասխանությունն ապահովելու նպատակով նկարագրել են գնման առարկայի բնութագրի վերաբերյալ օբյեկտիվորեն չհիմնավորված, ոչ համարժեք և ամբողջական պայմաններ, ինչպես նաև նախատեսել են շուկայականից բարձր գներ: Արդյունքում 2021թ. հունիսի 22-ին ՍՊԸ-ի հետ կնքել են թվով 261 հատ վրանների գնման վերաբերյալ ընդհանուր 7.605.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր:
Վերոնշյալ գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա. Թ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, հետագայում ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պաշտոնն զբաղեցրած գնդապետ Ա. Կ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նշված անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի իրային ծառայության պետ Տ. Պ-ին: ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղարդանքներ են առաջադրվել նաև համապատասխանաբար Կ. Ռ-ին և Է. Կ-ին: Նշված երեք անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2022թ. մարտի 23-ի որոշմամբ մերժել էր Ա. Թ-ի նկատմամբ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:
Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան վերոնշյալ որոշման դեմ, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 22-ի որոշմամբ բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.