23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքիայից կարճաժամկետ հեռանկարում քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն չենք տեսնում, «ՍիվիլՆեթ»-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Թուրքական կողմը կոնկրետ քայլերի հետ կապված դրական ազդակ չի տվել»,- նշել է Աղաջանյանը։
Հարցադրմանը՝ ո՞րն է Թուրքիայի նպատակը, ժամանա՞կ ձգել՝ Աղաջանյանը պատասխանել է, որ Թուրքիային ձեռնտու է լինել այս խոսակցության մեջ։
Հարցին, թե ինչ էր նշանակում օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից հնչեցված հայտարարությունը սահմանների վերաճշգրտման վերաբերյալ՝ Աղաջանյանը պատասխանել է, որ նման ակնարկ եղել է նաև Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների բանակցություններում, սակայն հայկական կողմը կտրականապես մերժել է այն։
Էդուարդ Աղաջանյանը նշել է․ «Այստեղ անելիք չկա, սահմանները ճշգրտվել են ԽՍՀՄ-ի ժամանակ և նոր քարտեզը նպատակահարմար չէ։ Ինչո՞ւ է Թուրքիան բարձրացնում այս հարցը՝ կարելի է կռահել»։
ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին, հույս է հայտնել, որ շուտով կվերադառնանք կյանքի բնականոն ընթացքին:
«Վերջին օրերին մայրաքաղաքի փողոցներում ականատես ենք լինում ընդդիմության կողմից կազմակերպված խառնակչություններին, որոնք ոչ այլ ինչ են, քան գործողություններ՝ միտված ապակայունացնելու մեր երկրի ներքին հանդարտությունը և որոնք անպայմանորեն ազդելու են մեր պետական սահմանների անվտանգության վրա։ Այս օրերին առանձնահատուկ գովեստի է արժանի ՀՀ ոստիկանության ծառայողների անկողմնակալ և օպերատիվ գործունեությունը, որի հիմքում, ըստ էության, ընկած է պետության ներսում կայունության ապահովման խորը գիտակցումը։
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը օրինակելի և պետականամետ աշխատանքի համար, վստահ եմ, որ շուտով կվերադառնանք կյանքի բնականոն ընթացքին՝ մերժելով մեր երկրի արտաքին և ներքին խաղաղությանը վնասող բոլոր տեսակի սադրանքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունում։
Պայքարը այս անգամ ապակենտրոն բնույթ ունի, որը կազմակերպական առումով ճիշտ է, բոլորովին պատադիր չէ, որ բոլորը կենտրոնացած լինեն նույն տեղում և պայքարը տանեն մեկ հրապարակում։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Ինչպես 1988թ-ին, այնպես էլ հիմա գաղափարն է բոլորին միավորել, նորից ազգի պահպանման խնդիրն է առաջացել։ Եթե Նիկոլ Փաշինայնը չի հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող լինել, անկլավային վիճակում չի կարող լինել և ՀՀ-ն պետք է վերագտնի երաշխավոր լինելու կարգավիճակ, ապա իր ասածները ընդամենը բառակույտ են, որով փորձ է անում նորից մոլորեցնել բոլորին»,- ասաց Ռուստամյանը։
Նա նշեց, որ ազգային և ապազգային կերպաների պայքար է ընթանում։
«Նիկոլ Փաշինյանը կամավոր հրաժարական չի տա, նրան պետք է ստիպել հրաժարական տալ։ Իր հենարանը մնացել են այն նեղ շրջանակը, որոնք կապված են միմյանց հետ ապազգային ծրագրերով և ուժայինները, որոնք ի վերջո հասկանալու են, ում մասին է այս խոսքը, ում են պաշտպանում և ում վրա են հարձակվում։ Հարձակվում են այն մարդկանց վրա, որոնց հաշվին այսօր գոյություն ունե՞ն։ Իր հենարանը կամաց-կամաց կարձանագրի այն, ինչ իրականում կա ու այդ պարագայում Փաշինյանի հեռանալը կլինի ժամերի հարց»,- հրապարակում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Ինչ անել — կոնկրետ քննարկման համար որպես մոդել,-առաջարկում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«1. Փողոցային անիմաստ ու անհեռանկարային քաշքշոցը պետք է դադարեցվի ու կենտրոնացվի Ազատության հրապարակում մի շարք կազմակերպչական խնդիրներ լուծելու համար: Գործող ռեժիմը վախենում է ոչ թե փողոցային քաշքշոցներից, այլ ռացիոնալ քայլերից:
2. Հայտարարել զուգահեռ (Վստահության) վերկուսակցական կառավարություն, պատրաստել զուգահեռ կառավարության կազմը ու Ազատության հրապարակում նոր կառավարության նիստեր գումարել՝ բաց և թափանցիկ եղանակով:
3. Կառավարության ցուցակում պետք է ներառել ներկայիս կառավարության այն անդամներին, որոնք արտաքին քաղաքականություն են իրականացնում՝ բանակցություններ վարող փոխվարչապետը, ԱԳՆ նախարարը (հասկանալի է, որ չեն գալու ու մասնակցելու նիստերին): Սա կարևոր է, որովհետև Հայստանի ու Արցախի շուրջ հիմա շատ վտանգավոր պրոցեսներ են ընթանում ու միջազգային քաղաքականության կենտրոնում ենք հայտնվել, որտեղ փխրուն իրավիճակ է՝ հատկապես մեր տարածաշրջանում: Այդ պատճառով արտաքին միջամտությունը երկրի ներսում չափազանց որոշիչ է դարձել (միաժամանակ տարբեր կենտրոնների կողմից) և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցություններն, այս պահին, ռազմական կոնֆլիկտի չեզոքացման հիմնական մեխանիզմն է:
4. Հայտարարել, որ բանակցություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ շարունակվելու են:
5. Զերծ մնալ արտաքին քաղաքականության հետ կապված կարգախոսներից, քիչ տալ Արցախի անունը, մի կողմ դնել հակաթուրքական ու հակաադրբեջանական կոչերը (մինչև ուկրաինական պատերազմի ավարտը պետք է չափազանց զգույշ լինել խոսքերում), զերծ մնալ աշխարհաքաղաքական դիսկուրսից:
6. Զերծ մնալ ներքաղաքական թշնամության բառապաշարից:
7. Այդ դեպքում, որն է վարչապետի հրաժարականի հիմնավորումը: Կառավարության հրաժարականի հիմնական հիմնավորումը.
— հանրային վստահության վերականգնում, ինչը հնարավոր չէ ներկայիս վարչապետի գործունեության շարունակության պարագայում,
— սոցիալական արդարության համար մի շարք քայլերի ու նախաձեռնությունների մասին Վստահության Կառավարությունը կոնկրետ բավանդակային հայտարություն պետք է անի՝ նշելով կոնկրետ քայլերը,
— արտաքին լսարանի համար — հանրությունը պետք է վստահի կառավարությանը, առանց որի հնարավոր չէ որևէ արտաքին պայմանավորվածություն ձեռք բերել ու դա պետք է հասկանան արտաքին պարտնյորները: Ներկայիս վարչապետը չունի հանրային վստահություն որևէ պատասխանատու քայլ անելու համար:
8. Ամենավերջում ամենակարևորը՝ Վստահության Կառավարությունը հայտարարվում է ժամանակավոր, մինչև նոր ընտրությունները, և նրա կազմի բոլոր անդամները պետք է նախօրոք վստահեցնեն, որ հաջորդ ընտրություններում, որպես պատգամավորի թեկնածու, հանդես չեն գալու, սակայն կարող են ներառվել հաջորդ կառավարության կազմում: Դա ճգնաժամային, այլ ոչ թե կուսակցական կառավարություն պետք է լինի: Կառավարության կազմում, հանրային ընկալման առումով, այս կամ հատվածի համար անընդունելի անդամներ ներառելն անարդյունավետ է: Այս դեպքում հնարավոր կլինի պառակտված հանրությանը մոբիլիզացնել կառավարության հրաժարականի պահանջի շուրջը, կամ, ավելի ճիշտ, այդ հրաժարականը դե ֆակտո իրականացնել»,-գրել է նա:
«Ապրելու երկիր» կուսակցության հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների վերաբերյալ, որում ասվում է․
«Ակնկալում ենք, որ մեր միջազգային գործընկերները հստակ գնահատականներ կհնչեցնեն Բաքվի հռետորաբանության և որդեգրած քաղաքականության վերաբերյալ․ «Ապրելու երկիր» կուսակցություն
Իլհամ Ալիևը ոչ միայն շարունակում է Հայաստանի և Արցախի հետ խոսել ուժի, ուժի սպառնալիքի լեզվով, այլ նաև այնքան հեռուն է գնացել, որ իրեն իրավունք է վերապահում միջամտել ՀՀ ներքին գործերին՝ բանակի վերակառուցումը, երկրի հզորացումն ու բնակչության թվի ավելացումը դիտելով որպես սպառնալիք Ադրբեջանի համար: Այս հռետորաբանության և գործելաոճի պայմաններում ՀՀ իշխանությունները շարունակում են շրջանառել «խաղաղության դարաշրջան» բացելու մասին անիրատեսական թեզը՝ այդպես էլ չդնելով դրա ներքո Հայաստանի և Արցախի պետական և անվտանգային շահերը:
Այն պայմաններում, երբ Ալիևը հպարտանում է, որ տարիներով նպատակադրված կերպով քարոզել է ադրբեջանցի երիտասարդների շրջանում ատելություն էթնիկ հայի հանդեպ, մեր իշխանությունները խոսում են Արցախի հարցում «նշաձողի իջեցման» մասին՝ որպես միջազգային հանրությունից եկող ազդակ: Մինչդեռ ՀՀ իշխանությունները պետք է հստակ փաստերով նույն միջազգային հանրությանը ցույց տան, թե ինչպես է Ալիևը ռասիզմ քարոզում սեփական հանրության ներսում: Քսենոֆոբիայի այդ քարոզչությունը ինքնին անհնար է դարձնում Արցախի կարգավիճակի մասին որևէ քննարկում Ադրբեջանի կազմում, քանի որ կա էթնիկ բնաջնջման անբեկանելի սպառնալիք:
Պատմական փաստերի խեղաթյուրումը դարձել է Ալիևի ելույթների անբաժան մասը, որոնք զուգորդվում են Հայաստանի հանդեպ տարածքային նորանոր պահանջների առաջ քաշմամբ: Այս իրողությունները փաստում են, որ մեր հարևանը իր որդեգրած քաղաքականությամբ չի գնում խաղաղության կառուցման և հաշտեցման ճանապարհով, ավելին՝ փորձում է հաղթող -պարտվող դիսկուրսի թելադրմամբ և ուժի դիրքերից առաջ քաշել իր միակողմանի պայմանները:
Խստորեն դատապարտում ենք Ալիևի ռազմատենչ և հայատյաց ելույթներն ու ակնկալում, որ մեր միջազգային գործընկերները, որոնք անկեղծ են այս տարածաշրջանում խաղաղության հաստատման իրենց կոչերի մեջ, հստակ գնահատականներ կհնչեցնեն Բաքվի հռետորաբանության և որդեգրած քաղաքականության վերաբերյալ:
Այս ամենը վերահաստատում է «Ապրելու երկիր» կուսակցությունը դիրքորոշումն առ այն, որ չի կարող քննարկվել Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում»:
Իշխանությունը զորք է հանել մեր դեմ, բայց չեն կարող՝ ինչքան բռնում են, էնքան շատանում ենք, Երևանն արդեն փողոցում է՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, որի գլխավորությամբ երթը շրջում էր Երևանի փողոցներով ու տարբեր հատվածներում փակում դրանք։
«Սա երթերից մեկն է, Երևանում հիմա 20 այսպիսի երթ կա։ Արդեն ամեն ինչ ավարտված է։ Պարզապես ոստիկանները պետք է հասկանան, որ իրենք չեն ակրող Նիկոլ պահել և այս ապօրինություններին պետք է վերջ դնեն, բայց տեսնում եք քաղաքացիներն տանում են՝ ոստիկանական բաժիններում են երգում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ ցույցերը շարունակվելու են մինչև Նիկոլ Փաշինյանին ծնկի բերեն։ Իսկ եթե հրաժարական չտա՞՝ հարցին, Սաղաթելյանը պատասխանեց՝ չի կարող չտալ։
Թուրքը՝ նույն թուրքն է, Հայն էլ՝ նույն Հայը։ Յուրաքանչյուրն ինքն իր համար պետք է որոշի, թե ինչ է ուզում՝ ոչնչանա՞լ, թե՝ ապրել ու զարգանալ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող ցանկացած հայանուն էակ ստիպված է ընդունել.
եթե երկիրը ներկայացնողները վարում են թշնամահաճո քաղաքականություն, ապա Հայ ժողովուրդը կանգնած է ոչ թե թուրքական վիլայեթում բնակվելու և թրքանալու, այլ ողջ աշխարհում մինչև վերջին Հայ մարդը բնաջնջվելու իրական վտանգի առջև։
Միայն կատարյալ անտեղյակը, միամիտը, կամ տգետը կարող է հուսալ, որ թուրքը կարող է սահմանափակվել Արցախը, Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, Տաուշն ու Արարատի մարզը բռնազավթելով (բանավոր, կամ գրավոր), կամ Հայաստանը վիլայեթի վերածելով ու հայերին թլպատելով։
Թուրքը՝ նույն թուրքն է, Հայն էլ՝ նույն Հայը։
Նրանց բազմադարյա իղձը ոչ թե Հայաստանը վիլայեթի վերածելն է, կամ հայերի թրքացումը, այլ ողջ աշխարհում հայ ազգի ֆիզիկական բնաջնջումն ու Հայոց պետության վերացումը: Այդ մասին բացահայտ ու միարժեք հայտարարել է Թուրքիայի ղեկավարը Բաքվի շքերթում։
«Մայիս ամիսը բավականին հարուստ է լինելու իրադարձություններով, ծանր էմոցիաներով ու պոռթկումներով։ Մենք ունենալու ենք արևի խավարում, որից հետո գտնվելու ենք խավարման միջանցքում, որին կհաջորդի լուսնի խավարումը»,-այս մասին «Փաստինֆո»-ի եթերում՝ «Աստղերը հուշում են» խորագրի ներքո ասել է աստղաբան Աննա Հակոբյանը՝ նշելով, որ լինելու են փոփոխություններ՝ փոխվելու են պարտնյորներ ու պայմանավորվածություններ։
«Մայիսին տեղի ունեցող խավարումներից անմիջապես հետո՝ մի քանի ամիսների ընթացքում, սպասվում են մահեր։ Դրանք կարող են լինել հեղինակավոր անձինք, Կառավարության անդամներ և այլն։ Արևի խավարումը նոր սկիզբ կբերի»,- ասել է աստղաբանը, որի դիտարկումներով կարող են սրացումներ լինել սահմաններին։
Անդրադառնալով օրեր առաջ Լեո – Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի թեմային, աստղագետը նկատել է՝ հղի կնոջ էներգիան չափազանց ուժեղ է, հետևաբար, բոլոր նրանք, ովքեր մասնակից են դարձել հղի կնոջ սպանությանը, ունենալու են դժբախտ պատահարներ, նրանք իրենց մահով չեն մահանալու։
Թուրքական ՕՄՕՆ-ը տասնյակ ցուցարարների է ձերբակալել, որոնք փորձում էին հասնել Ստամբուլի Թաքսիմ գլխավոր հրապարակ՝ մայիսմեկյան ցույցեր իրականացնելու համար՝ ընդդեմ աննախադեպ գնաճով պայմանավորված տնտեսական դժվարությունների, գրում է Reuters-ի:
Ստամբուլի նահանգապետի գրասենյակը թույլատրել է մայիսմեկյան տոների անցկացումն այլ շրջանում, իսկ մյուս բոլոր հատվածներում իրականցվելիք հավաքներն անօրինական է համարել:
Գործակալության լրագրողը հայտնել է, որ ոստիկանությունը կռվի է բռնկվել ցուցարարների հետ եւ ձեռնաշղթաներ հագցրել նրանց: Այդ կադրերը ցուցադրվել են տեղի հեռուստաալիքներով:
Ոստիկանությունը 30 մարդու է ձերբակալել Բեշիքթաշ շրջանում, 22 մարդ՝ Սիսլի շրջանում:
Ստամբուլի նահանգապետի գրասենյակից հայտնել են, որ 164 ցուցարար է ձերբակալվել կիրակի:
Թուրքիայում գնաճի տարեկան մակարդակն, ինչպես ակնկալվում է, ապրիլին կհասնի 68 տոկոսի եւ մի փոքր կնվազի տարեվերջին, ինչպես ցույց է տվել Reuters-ի հարցումը:
Այսօր առավոտվանից ընդդիմության կողմից նախաձեռնած բողոքի ակցիաները ճնշելու համար ոստիկանությունն աննախադեպ ուժեր է մոբիլիզացրել:
Հատկապես քաղաքի կենտրոնում և Արաբկիր վարչական շրջանում երթևեկությունը տեղ-տեղ կաթվածահար է, և ոստիկանները երբեմն նույնիսկ բիրտ ուժի կիրառմամբ, առանց նախապես զգուշացնելու, բացում են փողոցները:
Դրանց մասնակցում են՝ ինչպես սովորական, այնպես էլ՝ հատուկ նշանակության ջոկատի ոստիկանական ծառայողներ:
Կորյուն-Հերացի փողոցների հատվածը բացելու համար, սակայն, ինչ-որ պահի ակցիայի վայր խուժեցին անհասկանալի սև դիմակներով կասկածելի անձինք: Տպավորություն էր, թե ինչ-որ քրեաօլիգարխիկ բանդայից են փախել:168.am-ը ոստիկանությունից փորձեց ճշտել՝ արդյո՞ք սև համազգեստով, սև դիմակներով անձանց խումբը կապ ուներ ոստիկանության հետ, և եթե ուներ, ո՞ր ստորաբաժանումն էին ներկայացնում վերջիններս:
Մոտավորապես 10 բառից բաղկացած պատասխանի համար մեզնից պահանջվեց գրավոր հարցում:
Ողջ միջադեպը հեռարձակվել է ուղիղ եթերում, նշում ենք վայրը, կոնկրետ՝ որտեղ է դա տեղի ունեցել, իդենտիֆիկացնելը վայրկյանների հարց է, սակայն մեզնից պահանջվեց գրավոր հարցում:
Կարո՞ղ են քաղաքացիները նման դեպքում լեգիտիմ կարծիք ձևավորել, որ Կորյուն-Հերացի խաչմերուկում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմբ վայրենի ուժ կիրառող անձինք ինչ-որ քրեաօլիգարխիկ բանդայի ներկայացուցիչներ են, ու ոստիկանությունը հովանավորում է նրանց:
Օրեր առաջ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել էր այն կարգավորումները, որոնցով պետք է առաջնորդվեն քաղաքացիները բերման ենթարկվելիս:
«Ոստիկանները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Ընդ որում, պետք է լինի այնպես, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին: Սա ազատությունից հնարավոր անօրինական զրկելը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է:
Հավաքների կամ քաղաքացիական այլ ակցիաների վայրերում հասարակական կարգի և մասնակիցների անվտանգությունն ապահովող ոստիկանների թվում դիմակով կամ քաղաքացիական հագուստով ծառայողներ լինել չեն կարող»,- մասնավորապես գրել էր Արման Թաթոյանը:
Կապ հաստատեցինք նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ: Մեզ ասացին՝ տեսանյութերն ուսումնասիրելուց հետո կպատասխանեն: ՄԻՊ կարծիքը միջադեպի և նշված խմբերի ու ոստիկանության ծառայողների պարտականությունների վերաբերյալ կհրապարակենք ստանալուն պես:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.