23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ այլազգի մարմնավաճառ կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ մի շարք անձինք ստեղծել են կայուն հանցավոր խումբ:
Դատախազությունից տեղեկացնում են, որ վերջինիս անդամները հիմնականում առցանց եղանակներով հավաքագրել են ՌԴ, Բելառուսի քաղաքացի մարմնավաճառներ և առաջարկել տարբեր երկրներում, այդ թվում՝ ՀՀ-ում զբաղվել մարմնավաճառությամբ՝ խոստանալով անընդմեջ ապահովել հաճախորդներով, ինչպես նաև՝ կոնկրետ երկրում ապահովելով բնակության վայրով և անհրաժեշտ պայմաններով՝ դրա դիմաց «վաստակած» գումարների կեսը խմբին փոխանցելու պայմանով:
Կազմակերպված խմբի կազմում առցանց եղանակով ընդգրկել են նաև վարձակալությամբ բնակարանների տրամադրմամբ զբաղվող անհատ քաղաքացիների, Երևանում գործող կազմակերպության սեփականատիրոջ ու աշխատակցի, որոնք, ստանձնել են ՀՀ ժամանած մարմնավաճառներին՝ պոռնկությամբ զբաղվելու նպատակով բնակարանով ապահովելու պարտականությունը:
Կազմակերպված հանցավոր խմբի անդամները հեռահաղորդակցման հարթակներով այլ երկրի քաղաքացի հանդիսացող կանանց հետ վարել են հաղորդագրություններ, իսկ համաձայնության գալուց հետո պահանջել և ստացել են նրանց՝ էրոտիկ բնույթի լուսանկարները, դրանցով անհատական էջեր ստեղծել էսկորտ ծառայությունների մատուցման նպատակ հետապնդող կոնկրետ համացանցային կայքում:
Ապա՝ խմբի մի շարք անդամներ կազմակերպել են մարմնավաճառ կանանց ժամանումը, Երևան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող տարբեր բնակարանները պոռնկությամբ զբաղվելու նպատակով, վարձակալությամբ գումարի դիմաց նրանց տրամադրումը:
Հաճախորդները նշված կայքի միջոցով կապ են հաստատել կազմակերպված խմբի անդամների հետ: Վերջիններս հաճախորդների հետ պայմանավորվել են սեռական ծառայությունների մատուցման ժամի և գումարի մասին, ապա՝ դրանք հստակեցնելուց հետո նոր միայն հաճախորդներին փոխանցել են մարմնավաճառներին տրամադրված բնակարանների հասցեները:
Վերջիններս այդ հասցեներում ընդունել են հաճախորդներին, նրանցից վերցրել մարմնավաճառության համար 1 ժամի դիմաց 200 ԱՄՆ դոլար, հետագայում ստացված գումարի կեսը փոխանցել հանցախմբի անդամներին:
Քրեական գործով մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կազմում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:
Գործի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ նշված համացանցային կայքին հասանելիությունը ներկայումս էլ շարունակում է հանդիսանալ հանցագործություններին նպաստող հանգամանք, քանի որ անձինք շարունակում են օգտվել կայքից:
Ելնելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստող պայմանների վերացմանան հրաժեշտությունից՝ ՀՀ գլավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից միջնորդագրեր են ուղարկվել բջջային հեռահաղորդակցության հայաստանյան երեք ընկերությունների՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի, «Յուքոմ» ՓԲԸ-ի և «Թիմ Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեններին՝ ձեռնարկելու գործուն միջոցներ բաժանորդների հասանելիությունը էսկորդ նպատակներ հետապնդող տվյալ կայքն արգելափակելու համար և ձեռնարկված միջոցառումների և արդյունքների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը:
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Ադրբեջանական այսօրվա հայտարարությունները, թե Տավուշի 7 գյուղեր ու Տիգրանաշենը «վերադարձվելու են Ադրբեջանի կազմ դելիմիտացիայի գործընթացով», մեզ համար բացարձակ անընդունելի են:
Այդ հեռանկարը լի է կործանարար վտանգներով. իրավունքների զանգվածային խախտումներ, խաթարվելու է մեր ողջ բնակչության ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անդորրը, ճանապարհների անվտանգությունն ու կապը համայնքների միջև, առաջ են գալու նոր ներքին տեղահանվածներ կամ կենցաղային լեզվով` փախստականներ և այլն:
Տավուշի մարզի նշվող գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը: Դրանք պատմական հայկական հողեր են:
«Անկլավային» տրամաբանությունն ինքը հենց մարդու իրավունքների անտեսման, պատմության կործանարար էջերից դասեր չքաղելու հետևանք է, որն անթույլատրելի, դատապարտելի կերպով տևական ժամանակ զարգացնում էին նաև Հայաստանի մի շարք անպատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներ:
Առհասարակ, «անկլավ» մեխանիկական-քաղաքական ձևակերպումը պետք է դուրս գա բոլոր քննարկումներից:
Տեսանյութում մանրամասն ներկայացված է անցյալ տարվա` 2021թ. փաստահավաք աշխատանքներիս արդյուքները, այսպես կոչված, «անկլավային գյուղերի» վերաբերյալ»։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Միջադեպի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 8-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակցի կողմից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ նույն օրը, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպած ավտոերթի ընթացքում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում: Նախաքննության ընթացքում պարզվել է վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդկանց ինքնությունը, ովքեր 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
«Այն մարդիկ, որոնք այսօր որոշումներ են կայացնում, մի քանի հոգուց բաղկացած այդ նեղ խմբակը, իմ կարծիքով ատում է այն ամենը, ինչ հայկական է։ Դրա մասին երկրի վարչապետն իր գրքում ժամանակին գրել է, ուղղակի մենք այդ անորակությունը չենք կարդացել»,-«Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասաց Աշխարհի և Եվրոպայի ըմբշամարտի չեմպիոն, պատմական գիտությունների թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։
Նա նկատեց, Փաշինյանն իր գրքում ազնիվ է եղել, խոստովանել է, թե ինչ է մտածում ու ինչ է անելու։
Ջուլֆալակյանի խոսքով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բաժանված էր խմբերի՝ ազգայնականներ, գլոբալիստներ, սորոսականներ, նեյտրալներ, թիմի ներսում խմբերը՝ Ալենի թիմը, Արարատի թիմը և այլ խմբեր իրար դեմ էին պայքարում, միմյանց դեմ կոմպրոմատներ հավաքում:
«Փաշինյանը կոմպրոմատներ ունի թիմի անդամների դեմ՝ և՛ սեռական բնույթի, և՛ ընդհանուր ֆինանսական բնույթի շահերով պայմանավորված, որոնց միջոցով վախեցնելով նրանց կառավարում է։ Առնվազն 15 պատգամավոր ինձ մոտ բողոքել են վարչապետից, վարվող քաղաքականությունից, առնվազն 7-8-ն ասել են՝ դուրս են գալու, հիմա նրանք աշխատում են, ԱԺ-ում են կամ այլ պաշտոներ են զբաղեցնում։ Ի՞նչն է նրանց պահում»,-նշեց նա։
Ջուլֆալակյանը համարում է, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահում է՝ արտաքին ուժերից ոմանց խաբելով, ոմանց խոստումներ տալով։
«Բոլոր կողմերին խաբում է՝ հյուսիս, Եվրամիություն, արևմուտք, արևելք, հարավ։ Բոլորին փորձում է բավարարել։ Ակնհայտ է, չի կարող, քանի որ նրանց շահերը միմյանց հակասում են։ Պետք է կողմնոոշվես, թե որ կողմն ես գնալու։ Գալու է մի պահ, երբ ընկնելու է թակարդը, կործանվելու է։ Հուսով եմ՝ նրան ապահով ապաստան չեն տա, նա պատասխան կտա իր արածների համար»,-ասաց Ջուլֆալակյանը՝ կարևորելով, թե հնարավոր փաստաթղթերի ստորագրման պահին որ աշխարհքաղաքական կենտրոնը Հայաստանում ի՞նչ ազդեցություն է ունենալու։
Նախկին պատգամավորի խոսքով, Փաշինյանը ցանկանում է հայկական հարցը գցել արտաքին խաղացողների գրպանը։
«Ասում է՝ դուք որոշեք, ով ուժեղ է, թող նա էլ որոշի, ես ուղղակի այստեղ նստած եմ, ինչ որոշեք, այն էլ կանեմ։ Դուք մեծերով որոշեք, ասեք, ես անեմ։ Սա շատ ցավալի է, քանի որ մենք պրոցեսների վրա չենք կարող ազդել»,-ընդգծեց նա։
Ջուլֆալակյանի խոսքով, Փաշինյանից ազատվելու համար պետք է հավաքել կրիտիկական զանգված՝ ավելի քան 50 հազար մարդ, ինչը ցույց կտա, որ այս իշխանությունը չունի այլևս աջակցություն։
«Լիահույս եմ, որ մեր ուժայինները տեսնելով նման զանգված, կմիանան պայքարին, քանի որ աննորմալ է, որ ուժայինը մնա ու ծառայի մի ղեկավարի, որը պարտության գլխավոր մեղավորն է։ Վստահ եմ, որ դա իրենց համար պատվաբեր չէ»,-ասաց նա։
«Այսօր Հայաստանում որոշակի իմաստով բողոքի ցույցեր կան։ Ընդդիմությունը ցույցեր է անում՝ իշխանափոխություն պահանջելով»։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։
Նա նշել է, որ դա Հայաստանի ներքին գործն է։ Փոխնախարարի խոսքով՝ ակնհայտ է, որ Հայաստանի նեևկա իշխանությունները չեն հրաժարվել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելուց։ «Այդ գործընթացը շարունակվում է»,- ընդգծել է Խալաֆովը։
Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի հարակից Դեբեդ գետից քաղաքացիները փրկարարներն ու Լոռու պարեկները անգիտակից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկա, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ նա գիտակցության չգալով՝ մահացել է:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ ողբերգության հետևանքով մահացածը, սիրված հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանն է:
Լոռու մարզային փրկարարական վարչությունից 1or.am-ին հայտնեցին, որ նկարահանում իրականացնելու ժամանակ նավակը շրջվել է, և քաղաքացին ընկել է գետը, խեղդվել: Մահն արձանագրվել է հիվանդանոցում, բայց քաղաքացին գետից դուրս բերելու պահին արդեն անգիտակից է եղել:
Հարցին՝ կատարվածը պատահականությա՞ն, թե՞ դիտավորության արդյունք կարող էր լինել, որովհետև քաղքացին նավակում մենակ չի եղել, վարչությունից պատասխանեցին, որ դեռ չեն կարող պատասխանել այդ հարցին, ամեն ինչ պարզ կդառնա հետաքննության արդյունքում:
Դեպքի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Հայաստանում բողոքի ցույցերի կազմակերպիչները երկիրն անդունդ են տանում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Բողոքի ցույցերի կազմակերպիչները հայկական հասարակությունում բավական հայտնի դեմքեր են։ Այդ անձինք երկար տարիներ, մոտ 30 տարի, կեղծ խոստումներ են տվել հայ ժողովրդին, ապրել են պատրանքներով եւ այսօր Հայաստանն անդունդ են տանում։ Դա հանուն իշխանության պայքարի անքակտելի մասն է, նորից ցանկանում են բարձրացնել Ղարաբաղի թեման։ Մենք, հասկանալի է, հետեւում ենք այդ գործընթացներին։ Լայն հանրային սատարման մասին այնտեղ խոսք լինել չի կարող, լավագույն դեպքում անգամ հինգ-վեց հազար մարդ չկա։ Եվ սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ հայկական հասարակությունը հոգնել է այդ կեղծ խոստումներից եւ պատրանքներից»,- ասել է նախարարը։
Հիմա շատ դժվար իրավիճակում ենք, նախկինում եթե հպարտություն էինք զգում, այսօր մեր ժողովուրդը կոտրված և հոգեբանական ճնշման տակ է: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ «Դիմադրության շարժման» պայքարը հնարավորություն է տալու ժողովրդին վերադարձնել կորսված հաղթանակները և վերականգնել հաղթական ոգին.
«Մեր պայքարի հիմքում դիմադրությունն է՝ թույլ չտալու, որպեսզի հայ ժողովրդի արժանապատվությունը ոտնահարվի, պարտությունների շղթան շարունակվի Հայաստանի և Արցախի համար։ Այս իշխանությունները մի քաղաքականություն են որդեգրել, որը չի բխում հայրենասիրությունից, մեր երկրի ապագան պատվարժան կերպով կազմակերպելուց»,-ասաց Օհանյանը:
Դիտարկմանը, թե իրենց փողոցային պայքարով թուլացնում են Հայաստանի դիրքերը բանակցային գործընթաացում, Օհանյանն արձագանքեց՝ գործող իշխանությունները կարող են շարժումն օգտագործել արտաքին քաղաքականության մեջ հաջողություններ ունենալու համար.
«Նրանք միջազգային հանրությանը կասեն, որ մեր ժողովրդրի զգալի մասը չի կոտրվել, նրանց մոտ պայքարի ոգին կա և նրանք այլ բան են պահանջում։ Կարիք չկա կուրորեն գնալ և մտնել թուրք-ադրբեջանական խաբկանքի մեջ»,-ասաց նա:
Տպավորություն ունեմ, որ արդեն աշխարհաքաղաքական կենտրոնների մեջ մրցակցություն է սկսել` արագացնելու ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Նրա խոսքով` այստեղ ականատես ենք լինում` Արևմուտք-ՌԴ. Արևմուտքին այդ համաձայնագիրը ձեռնտու է, իսկ ՌԴ-ին՝ ոչ։
«Արդեն BBC-ն էր անդրադարձել Հայաստանի փողոցային պայքարին և սա կարծում եմ մեսիջ էր ուղղված ՀՀ իշխանություններին, որ վաղը կարող են նաև դատապարտել ոստիկանության բիրտ գործողություններն ու կարող ենք տեսնել ցուցարարների թվի ավելացում` այս կերպ ճնշելով նպատակ ունենալով արագացնել Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրումը։ Սա շատ վտանգավոր խաղ է, և մեր պատասխանատուները չպետք է մտնեն սրա մեջ»,- ասել է նա` ավելացնելով. «մի բան պետք է հիշեն, որ Հայրենիքը ամեն ինչից վեր է և Հայրենիքի սահմանները սրբազան են»։
Բանախոսն անդրադարձել է նաև ընդդիմության ակցիաներին և Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ «ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հակասեմական արտահայտությունների շնորհիվ Իսրայելից Ուկրաինա զենքի մատակարարման հարցը գրեթե լուծվել է», փոխանցում է НВ-ն: Այս մասին նա ասել է հեռուստամարաթոնի եթերում տված հարցազրույցի ժամանակ:
Ռեզնիկովի խոսքով՝ Իսրայելը «հավասարակշռություն էր պահում», չեզոքություն՝ «ոչ Ռուսաստանի հետ, ոչ էլ Ուկրաինայի»: Սակայն Լավրովն «առավելագույն է արել», որպեսզի պետությունը կողմնորոշվի:
«ՌԴ-ի՝ «ուկրաինամետ տրամադրվածություն» ունեցող ԱԳ նախարարի այդ ջանքերի շնորհիվ, քանի որ այլ կերպ այն չես անվանի, եթե նա արել է առավելագույնը, որպեսզի Իսրայելը վերջապես շրջվի դեպի մեզ… Նրա շնորհիվ կարելի է ասել, որ Իսրայելից զենքի մատակարարման հարցը գրեթե լուծված է»,- ասել է ուկրաինացի նախարարը:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ իտալական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «փաստարկ է առաջ քաշել. ինչպես կարող է Ուկրաինայում նացիֆիկացիա լինել, եթե Զելենսկին հրեա է»:
«Կարող եմ սխալվել, սակայն Հիտլերը նույնպես հրեական արյուն ուներ: Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում: Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներն են»,- ասել էր Լավրովը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.