23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2021թ-ի մայիսի 12-ից ադրբեջանցիները հատեցին ՀՀ պետական տարածքը՝ ներխուժելով Սոթք-Խոզնավար հատվածի որոշ մասեր։ Սոթքից Վերին Շորժա հատվածում ադրբեջանական զինուժն առնվազն 16 դիրք է առաջ քաշել։
Այս մասին տեղեկացնում է civilnet.am-ը։
Դիրքերի հեռավորությունն ու դասավորվածությունը, ինչպես նաև գյուղերի բնակիչների վկայությունները ցույց են տալիս, որ հակառակորդը այս հատվածում առաջ է եղել մոտ 41 քառ կմ՝ զավթելով 4100 հեկտար հողատարածք։ Ինչ վերաբերում է Սյունիքի մարզի Սև լճի տարածքին, այնտեղ ադրբեջանական կողմը օկուպացիայի տակ է պահում ավելի քան 13 քա կմ կամ 1300 հեկտար տարածք։ Ընդհանուր առմամբ՝ Սոթք-խոզնավար հատվածում ադրբեջանական զինուժը զավթել ավելի քան 54 քա կմ կամ 5400 հեկտար տարածք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Վարչապետին սպասարկող թիվ մեկը բորտի վերաբերյալ «Փաստինֆո»-ի այսօրվա հրապարակումից հետո կառավարությունից ստացանք դեռեւս ապրիլի 21-ին ուղարկված գրավոր հարցման պատասխանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հարցմամբ վարչապետի աշխատակազմից խնդրել էինք տեղեկատվություն տրամադրել, թե Ն. Փաշինյանի ապրիլի 19-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ ինչու չի օգտագործվել կառավարական թիվ 1 բորտը, արդյո՞ք այն ունի անսարքություններ, թե ոչ, վերջին անգամ ե՞րբ է տեխզննման ենթարկվել թիվ 1 բորտը, որքա՞ն գումար է ծախսվել, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել վարձակալական հիմունքով և որքա՞ն է արժեցել այն: Սակայն առ այսօր պատասխան չէինք ստացել, ինչի մասին հրապարակումից կարճ ժամանակ անց խմբագրության էլեկտրոնային հասցեին ստացանք ՀՀ կառավարության աշխատակազմի գրավոր պատասխանը։
Ըստ այդմ՝ տեղեկացնում են, որ վարչապետին սպասարկող թիվ 1 բորտը(Արմենիա 701 օդանավը) ապրիլի 14-ից գտնվում է Օդանավի պարբերական տեխսպասարկման փուլում, աշխատանքները կավարտվեն մայիսի 20-ին: Վերջին անգամ օդանավը տեխզննման է ենթարկվել 2020թ-ի մայիս -հունիս ամիսներին:
Նիկոլ Փաշինյանն ապրիլ-մայիս ամիսներին Ռուսաստան և Նիդերլանդներ կատարած իր պաշտոնական այցի ընթացքում օգտվել է «Armenia» ավիաընկերությանը պատկանող օդանավից։
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ «Armenia» ավիաընկերության օդանավը վարչապետին տրամադրվել է որպես պետական պահպանություն.
««Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական պահպանության օբյեկտների շարքին դասվում են նույն օրենքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար այն անձինք, որոնց նույն համաձայն տրամադրվել է պետական պահպանություն, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներն ու այլ անձինք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ պետական պահպանությամբ տրամադրվում է վարչապետին»,-ասվում է վարչապետի աշխատակազմի պատասխանում:
Իսկ թե որքա՞ն գումար է տրամադրվել տեխզննման համար, ի՞նչ խնդիրներ են ի հայտ եկել դրա ընթացքում՝վարչապետի աշխատակազմը պետական գաղտնիք է համարել և չի պատասխանել մեր հարցերին.
««Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման , ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի ու ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները»,- հարցման ի պատասխան ասել են վարչապետի աշխատակազմից:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Նիդեռլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ հայտարարելով, որ ««անհիմն մեղադրանքները» (չակերտները՝ Tert.am) կասկածի տակ են դնում այս երկրի խաղաղության ձգտումը»:
Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան.«Նիդեռլանդների Քլինգենդայլ միջազգային հարաբերությունների ինստիտուտում ելույթի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցված «անհիմն մեղադրանքները» (չակերտները՝ Tert.am), այդ թվում՝ հումանիտար հարցերում, վկայում են այն մասին, որ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը հեռու է անկեղծությունից՝ հարաբերությունների կարգավորման հարցում…
Եռակողմ հռչակագրի ստորագրումից մինչ օրս ականների պայթյունից զոհվել է 219 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Ցավոք, մեր քաղաքացիները պարբերաբար զոհվում են ականներից, նաև այն բանից հետո, երբ հայկական կողմը տրամադրեց քարտեզներ, երկու պետությունների ղեկավարների բրյուսելյան հանդիպումից հետո…
Նման պայմաններում Հայաստանի վարչապետի մեղադրանքները, թե Ադրբեջանը մարդասիրական քայլեր չի ձեռնարկում, հայազգի կալանավորված անձանց չի վերադարձնում, «անտեղի ու անհիմն են» (չակերտները՝ Tert.am)…
Սակայն այն փաստը, որ Հայաստանի վարչապետը շարունակում է «անհիմն մեղադրանքներ» (չակերտները՝ Tert.am) հնչեցնել Ադրբեջանի հասցեին, լրջորեն կասկածի տակ է դնում այս երկրի՝ հանուն խաղաղության գործելու ցանկությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ, ըստ azatutyun.am-ի, Նիդերլանդներում հանդիպման ընթացքում Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպումից մանրամասներ է գաղտնազերծել։ Ըստ նրա` Ալիևը խոստացել էր գերիների ևս մի խմբի ազատ արձակել և ուղարկել Երևան, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ. «Առնվազն 38 գերեվարված անձինք շարունակում են մնալ Ադրբեջանում, և փորձ է արվում անընդհատ տարբեր թեմաներով առևտրի առարկա դարձնել այդ գործընթացը, իմիջիայլոց ասեմ` վերջին անգամ հենց Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խմբին ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել: Խաղաղության մասին խոսել` արհամարհելով հարցի հումանիտար կողմը, մենք գործնականում դա ցույց ենք տվել և ներսում շատ լուրջ քննադատության ենք արժանացել, թե ինչու եք դուք քարտեզները տալիս»:
Երևանը դատապարտելի է համարում մարդկանց քաղաքական նպատակներով օգտագործելը, ասել է Փաշինյանը` հիշեցնելով, որ հենց այդպես վարվեց Բաքուն, երբ փորձեց գերիներին դարձնել առևտրի առարկա՝ ստանալու ականպատ դաշտերի քարտեզները. «Մենք մեր ունեցած բոլոր քարտեզները փոխանցեցինք Ադրբեջանին` հույս ունենալով, որ հումանիտար քայլին կհետևի հումանիտար քայլ»:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Շուշիից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղել՝ հայտարարելով, որ «այսօր Ղարաբաղը վերածնվում է, բոլոր շրջաններում մեծ տեմպով ընթանում են շինարարական ու վերականգնողական աշխատանքներ»։
«Մենք՝ այս հողի տերերն արդեն վերադարձել ենք, և երկինքը դա տեսնում է։ Ամեն օր մենք կառուցում ենք։ Մեկ անգամ ևս կրկնեմ, որ մենք վերջնականապես վերադարձել ենք այս տարածքներ, հարազատ հող ու այստեղ կապրենք մշտապես»,-ասել է նա։
Ի դեպ, Ալիևն իր ելույթն ավարտել է Նիկոլ Փաշինյանի՝ ոչ վաղ անցյալում Ստեփանակերտում հնչեցրած բառերը փոփոխելով. «Ղարաբաղը մերն է, Ղարաբաղն Ադրբեջանն է»։
Հիշեցնենք, որ 2019-ի օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքին մասնավորապես հայտարարել էր. «Արցախը Հայաստան է և վերջ»։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Ադրբեջանում տարիներ մոլեգնում է հայատյացությունը։ Մանկապարտեզից սկսած ադրբեջանցի երեխաների մեջ ներարկվում է հայի, որպես թշնամու կերպարը, ում պետք է սպանել, ոչնչացնել։ Այդ քարոզչության արդյունքները տեսել ենք՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովը, որին Ադրբեջանում հերոսացրին, 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների վայրագությունները մեր գերիների, խաղաղ բնակիչների նկատմամբ։ Այդ նույն քարոզչությունը շարունակվում է նաև այսօր,պատերազմի ավարտից հետո։ Ադրբեջանի բանտերում տառապում են մեր գերիները։Ադրբեջան մուտքն արգելված է ոչ միայն հայաստանցիների, այլև հայկական ծագում ունեցող այլ երկրների քաղաքացիների համար։
Իսկ մե՞նք․․․
Պարզվում է Հայաստանում ադրբեջանցիները անշարժ գույք են ձեռք բերել։ Նրանք ազատորեն, որպես զբոսաշրջիկ այցելում են Հայաստան, ֆիլմեր նկարահանում, «ապացուցելով», որ Երևանը ադրբեջանական քաղաք է։ Ինչպե՞ս բացատրել այս ամենը։ Հաաա, մոռացել էի, չէ՞ որ մենք ժողովրդավար երկիր ենք, չէ՞ որ մենք խաղաղություն ենք ուզում։
Իրականում, այս ամենը ողորմելիության, արժանապատվության բացակայության, միայն ու միայն շահի ետևից ընկնողի հոգեբանություն է, որիշ ոչինչ։ Այս երկիրը չունի ոչ ազգային անվտանգության մարմիններ, ոչ պետական մտածողություն և արժանապատվություն ունեցող կառավարություն»։
Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտ Քլինգենդայլ ինստիտուտում «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ընթացքում՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին:
«Ադրբեջանը, ցավոք, շարունակում է շատ ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Գիտեք, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտ կա: Եվ ադրբեջանական դիվանագիտության հիմնական գործը վերջին ամիսներին հետևյալն է: Նրանք գնում են ԵՄ, ԱՄՆ և ասում են՝ ահա, տեսեք Հայաստանը պրուսական երկիր է, որոշ դեպքերում ասում են՝ պրոքսի ռուսական կառավարությամբ, հետո դրանից հետո մեկնում են Ռուսաստան, ասում են՝ տեսեք Հայաստանը պրոարևմտյան երկիր է, տեսեք ոնց են Արևմուտքի հետ հարաբերությունները սերտացնում: Երբեմն ասում են, որ Հայաստանում Արևմուտքի կողմից գունավոր հեղափոխության միջոցով հաստատված կառավարություն է, որը գործում է ընդդեմ Ռուսաստանի»,- ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ դրա նպատակն է ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության ըմբռնում ձևավորել թե՛ Արևմուտքում, թե Ռուսաստանում: Նրա խոսքով՝ չեն կարող ասել, որ այդ դիրքորոշումը հիմնավորելու համար փաստարկներ չկան: «Օբյեկտիվ իրականությունն այն է, որ այս դիրքորոշումը հիմնավորելու համար փաստարկներ կան, որովհետև Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ անդամ և ԵԱՏՄ անդամ է, շատ ջերմ ու սերտ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ: Մյուս կողմից Հայաստանի, Եվրամիության և Եվրամիության անդամ երկրների հարաբերությունները գնալով խորանում են, որովհետև Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում»,- մանրամասնեց Փաշինյանը:
Անդրադառնալով հարցում հնչած դիտարկմանը, թե Հայաստանը փորձում է բազմակողմ քաղաքականություն իրականացնել՝ վարչապետն ընդգծեց, որ դրան կարող է ավելացնել, որ Հայաստանի դեմ էլ են փորձում բազմակողմ քաղաքականություն իրականացնել: «Եվ մենք ոչ միայն պիտի իրականացնենք բազմակող քաղաքականություն, այլ պետք է կարողանանք կառավարել ռիսկերը, որոնք ի հայտ են գալիս մեր դեմ տարվող բազմակողմ քաղաքականության հետևանքով»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը վարում է բալանսավորված քաղաքականություն, իսկ կառավարության շարժառիթը Հայաստանի ազգային շահերն են: Նա շեշտեց, որ կարևորում են բոլոր հարաբերությունները, սակայն շատ կարևոր է նաև, որ այդ հարաբերությունները մեկը մյուսի հաշվին չլինեն: «Աշխարհակարգ է փոխվում բոլորիս աչքի առաջ, և ոչ մեկ չգիտի, թե ինչպիսին այն կլինի արդյունքում: Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի նման երկրների համար ահա այսպիսի ժամանակներն ամենավտագավորն են, սա պետք է արձանագրել և հասկանալ: Մեզ համար ամենևին հեշտ չէ բալանսավորված քաղաքականություն վարել, բայց մենք փորձում ենք ամեն ինչ անել դրանում հաջողելու համար»,- եզրափակեց Փաշինյանը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական եւ դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ռազմական դրության պայմաններում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա.Մ.-ի կողմից իր եւ ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու հետեւանքով ծանր վնաս պատճառվելու, N զորամասի հրամանատար Ա.Ա.-ի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու, դրա հետեւանքով ծառայության բնականոն շահերին էական վնաս պատճառվելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու հետեւանքով ծանր վնաս պատճառվելու, նույն զորամասի սպա Ս.Կ.-ի կողմից զորամասի հրամանատարի՝ պաշտոնական դիրքը չարաշահելուն օժանդակելու եւ սպա Է.Հ.-ի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները: Այս մասին Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի վերսկսումից հետո, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում, Ա.Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ– ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, հանդիսացել է 2021թ. հոկտեմբերի 21-ին Կովսականում մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատու, որպիսի պայմաններում իր ենթակայությամբ գործող խմբի մի մասը՝ N զորամասի հրամանատար Ա.Ա.-ի գլխավորությամբ Կովսական քաղաքի սկզբնամասում ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի: Նման պայմաններում Ա.Մ.-ն վերոնշյալ խմբին օգնության շտապելու փոխարեն իր եւ ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ ցուցաբերել է իշխանության անգործություն, իրեն ենթակա անձնակազմին տալով «Նահանջ» հրաման, վերադարձել է Կապան քաղաք՝ որպիսի գործողությունների հետեւանքով շրջափակման մեջ հայտնված Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության, 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաեւ ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն առ այսօր անհայտ է:
N զորամասի հրամանատար Ա.Ա.-ն 2020թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա.Մ-ից ստանալով անձնակազմին Կովսականի շրջանի Կերեն գյուղի մոտակայքում գտնվող Կիրի Հանք անվանումով տեղանք հասցնելու հանձնարարական, անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ՝ հետամուտ չի եղել եւ ուղեկցողներից վերջնականապես չի պարզել անձնակազմին մատնանշված երթուղով վերջնակետ հասցնելու հանգամանքը, չի պահպանել ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական կանոնադրության պահանջները, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են նյութական ծանր հետեւանքներ. 2020 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 0700-ի սահմաններում, «Կիրի հանք» կոչվող տարածք անձնակազմի իջեցումն ապահովելու ուղեկցելու փոխարեն անցել է հիշյալ տարածքը եւ հասել Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ անձնակազմն ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի, որի ընթացքում Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաեւ ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է:
Բացի այդ, Ա.Ա.-ն, զբաղեցնելով N զորամասի հրամանատարի պաշտոնը, իր վերադաս՝ ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ Վ.Ն.-ին հաճոյանալու, ստեղծված վստահությունը ամրապնդելու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը եւ իր ենթակայությամբ ծառայող Գ.Ն-ին, ով հանդիսացել է Վ.Ն.-ի որդին, առանց համապատասխան հրամանի ձեւակերպման, 2020թ. հոկտեմբերի 11-ին թույլատրել է մարտական ծառայության կրման վայրից վերադառնալ Էջմիածին քաղաք եւ զբաղվել ազգականի դին հուղարկավորելու աշխատանքներով՝ միաժամանակ հրամանատարի պաշտոնակատար Ս.Կ.-ի միջոցով համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին հրահանգավորել է Գ.Ն.-ին չհրամանագրել՝ որպես զորամաս վերադարձած զինծառայողի, այդպիսի գործողություններն իրականացնել միայն օրեր անց՝ ցույց տալով Գ.Ն-ին՝ որպես հիմնական անձնակազմի հետ զորամաս վերադարձած զինծառայող, որի հետեւանքով ամբողջությամբ չեն կատարվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան մարտական կարգադրության պահանջները, այդ կերպ խաթարվել է մարտական ծառայության բնականոն կազմակերպումը եւ զորամասի առջեւ դրված խնդիրների արդյունավետ լուծումը, ինչն էլ իր հերթին էական վնաս է պատճառել ծառայության բնականոն շահերին։
Բացի այդ, N զորամասի սպա Ս.Կ.-ն նույն զորամասի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները կատարելու ընթացքում, զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ա.Ա.-ի մտացածին հանցավոր գործողություններին՝ պաշտոնական դիրքի չարաշահմանն օժանդակելու նպատակով 2020թ. հոկտեմբերի 16-ին ցուցում է տվել զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին՝ պաշտոնական փաստաթուղթ համարվող զորամասի համապատասխան հրամանագրքում կատարել իրականությանը չհամապատասխանող՝ ակնհայտ կեղծ գրառում, ինչը կատարվել է վերջինիս կողմից, որով իսկ խաթարվել է մարտական ծառայության բնականոն կազմակերպումը եւ զորամասի առջեւ դրված խնդիրների արդյունավետ լուծումը:
Բացի այդ, N զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ն մարտական ծառայության կրման վայրից վերադարձած Գ.Ն.-ին որպես զորամասի մշտական տեղակայման վայր վերադարձած զինծառայող հրամանագրելու հարցը պարզելու նպատակով դիմել է հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Ս.Կ.-ին, ով այդ հարցով խոսելով զորամասի հրամանատար Ա.Ա.-ի հետ, Է.Հ.-ին փոխանցել է այդ կապակցությամբ որեւէ գործողություն չձեռնարկելու վերաբերյալ հրամանատարի հանձնարարությունը, որից հետո Է.Հ.-ն զորամասի համապատասխան հրամանագրքում կատարել է ակնհայտ կեղծ՝ իրականությանը չհամապատասխանող գրառում ՝ նշելով, որ Գ.Ն.-ն 2020 թվականի հոկտեմբերի 24-ին զորամասի մշտական տեղակայման վայր է վերադարձել զորամասի հիմնական անձնակազմի հետ միասին։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով, Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 375-րդ հոդվածի 4-րդ մասով, Ս.Կ-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ Է.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին։
Ոստիկանության Գորիսի բաժնում պաշտոնական կեղծիք կամ անփութություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում. ապրիլի 24-ին ոստիկանության Գորիսի բաժնի հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններով պարզել է, որ Սյունիքի մարզի բնակիչներ՝ 33-ամյա Ռոբերտ Առուշանյանը, 45-ամյա Գեղամ Հախվերդյանը, 52-ամյա Գևորգ Միքայելյանը, 50-ամյա Արտեմ Դինունցը, 64-ամյա Սեյրան Խաչատրյանը, որոնք հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, կասկածվում են անօրինական գործարք կատարելու մեջ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջիններիս գործողություններով խախտվել է ՀՀ կառավարության կողմից վարորդական վկայականներ ստանալու համար սահմանված կարգը։
Իսկ Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Տիգրան Խաչատրյանը, 26-ամյա Տրդատ Խաչատրյանը, Սյունիքի մարզի բնակիչներ՝ 46-ամյա Արսեն Դադալյանը, 25-ամյա Հրաչ Հայրապետյանը, 59-ամյա Սարգիս Քումունցը, 28-ամյա Էդուարդ Մաշուրյանը և 41-ամյա Մայիս Խաչատրյանը նույնպես հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, սակայն հաշվառվելուց հետո չեն զրկվել վարորդական իրավունքի վկայականներից՝ այդկերպ խախտվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի պահանջները։
Կայքի տեղեկություններով՝ նշված անձանց մի մասը Սյունիքում ճանաչված պաշտոնյաների, քրեական պատմություններով հայտնի անձինք են։ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդիներն են։
Նախաքննության ընթացքում պետք է պարզվի, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք ստացել վարորդական իրավունքի վկայականներ։
Գորիսի երեք գյուղերի՝ Շուռնուխի, Բարձրավանի եւ Որոտանի համար կառուցվող այլընտրանքային ճանապարհը մի քանի շաբաթ է՝ անանցանելի է դարձել բնակիչների համար տեղացող անձրեւների պատճառով։ Այս մասին ասաց Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանը։
Ավագյանի խոսքով՝ գյուղացիներն օգտվում են Որոտանի այլընտրանքային ճանապարհից։
«Այդ ճանապարհի վրա հողային աշխատանքները դեռ չեն ավարտվել, եւ անձրեւի պատճառով այն հիմա ամբողջությամբ ցեխ է։ Մենք հիմա օգտվում ենք Որոտանի այլընտրանքային ճանապարհից, դա էլ ավարտված չէ, բայց ավելի բարվոք վիճակում է»,- նշեց Ավագյանը։
Ավագյանի խոսքով՝ իրենց վստահեցրել են, որ այլընտրանքային ճանապարհն ամբողջապես պատրաստ կլինի օգոստոսին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բարձրավան շտապօգնության մեքենայի գյուղ չի կարողանում հասնել։ Գյուղապետի հաղորդմամբ՝ այժմ այդ խնդիրը լուծված է։
«Հիմա փոխել ենք, մեզ արդեն սպասարկում է Կապանի բժշկական կենտրոնը, որովհետեւ Գորիսից այլեւս մեքենա չէր կարողանում մոտենալ մեզ»,- ասաց գյուղապետը։
Օնիկ Ավագյանի խոսքով՝ Գորիս հասնելու համար գյուղացիները ստիպված են շաբաթը երկու անգամ «Ուրալ»-ով տեղափոխվել։
««Ուրալ»-ները ամեն օր մեր գյուղի ուսուցիչներին են տեղափոխում, որոնք հիմնականում հարեւան գյուղերից են։ Դասապրոցներում երբեմն խափանումներ լինում, բայց հիմնականում նույն կերպ է ընթանում»,- ընդգծեց նաը։
Օնիկ Ավագյանը նշեց, որ թեպետ գյուղում թշնամու տիրապետության տակ անցած արոտավայրեր չկան, սակայն գյուղացիներն այլ վնասներ են կրել։
«Այլընտրանքային ճանապարհը գյուղացիների մեքենաները ջարդում է, հավելյալ ծախսերի կարիք առաջանում, վառելիքն էլ թանկացել է։ Մարդիկ դժվարությամբ են հասցնում։ Այս տարի ընդամենը չորս հեկտար գարնանացան ենք ունեցել, մինչդեռ, սովորաբար, առաջ քառասուն հեկտար ենք արել, բայց այս տարի սերմացու չկար, վառելիքն էլ շատ թանկ էր»,- պատմեց նա։
27 տնտեսություն ունեցող գյուղում, սակայն, Օնիկ Ավագյանի խոսքով, բնակիչները դժվարությունների պատճառով գյուղը չեն լքում։
«Նույնիսկ մի քանի օր առաջ 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված մի ընտանիք տեղափոխվել է մեր գյուղ՝ ապրելու մեր ազատ տներից մեկում»,- հավելեց Ավագյանը։
Գորիսի երեք գյուղերի՝ Շուռնուխի, Բարձրավանի եւ Որոտանի համար կառուցվող այլընտրանքային ճանապարհը մի քանի շաբաթ է՝ անանցանելի է դարձել բնակիչների համար տեղացող անձրեւների պատճառով։ Այս մասին ասաց Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանը։
Ավագյանի խոսքով՝ գյուղացիներն օգտվում են Որոտանի այլընտրանքային ճանապարհից։
«Այդ ճանապարհի վրա հողային աշխատանքները դեռ չեն ավարտվել, եւ անձրեւի պատճառով այն հիմա ամբողջությամբ ցեխ է։ Մենք հիմա օգտվում ենք Որոտանի այլընտրանքային ճանապարհից, դա էլ ավարտված չէ, բայց ավելի բարվոք վիճակում է»,- նշեց Ավագյանը։
Ավագյանի խոսքով՝ իրենց վստահեցրել են, որ այլընտրանքային ճանապարհն ամբողջապես պատրաստ կլինի օգոստոսին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բարձրավան շտապօգնության մեքենայի գյուղ չի կարողանում հասնել։ Գյուղապետի հաղորդմամբ՝ այժմ այդ խնդիրը լուծված է։
«Հիմա փոխել ենք, մեզ արդեն սպասարկում է Կապանի բժշկական կենտրոնը, որովհետեւ Գորիսից այլեւս մեքենա չէր կարողանում մոտենալ մեզ»,- ասաց գյուղապետը։
Օնիկ Ավագյանի խոսքով՝ Գորիս հասնելու համար գյուղացիները ստիպված են շաբաթը երկու անգամ «Ուրալ»-ով տեղափոխվել։
««Ուրալ»-ները ամեն օր մեր գյուղի ուսուցիչներին են տեղափոխում, որոնք հիմնականում հարեւան գյուղերից են։ Դասապրոցներում երբեմն խափանումներ լինում, բայց հիմնականում նույն կերպ է ընթանում»,- ընդգծեց նաը։
Օնիկ Ավագյանը նշեց, որ թեպետ գյուղում թշնամու տիրապետության տակ անցած արոտավայրեր չկան, սակայն գյուղացիներն այլ վնասներ են կրել։
«Այլընտրանքային ճանապարհը գյուղացիների մեքենաները ջարդում է, հավելյալ ծախսերի կարիք առաջանում, վառելիքն էլ թանկացել է։ Մարդիկ դժվարությամբ են հասցնում։ Այս տարի ընդամենը չորս հեկտար գարնանացան ենք ունեցել, մինչդեռ, սովորաբար, առաջ քառասուն հեկտար ենք արել, բայց այս տարի սերմացու չկար, վառելիքն էլ շատ թանկ էր»,- պատմեց նա։
27 տնտեսություն ունեցող գյուղում, սակայն, Օնիկ Ավագյանի խոսքով, բնակիչները դժվարությունների պատճառով գյուղը չեն լքում։
«Նույնիսկ մի քանի օր առաջ 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված մի ընտանիք տեղափոխվել է մեր գյուղ՝ ապրելու մեր ազատ տներից մեկում»,- հավելեց Ավագյանը։
Տարիներ առաջ որևէ մեկի մտքով չէր էլ կարող անցնել, որ ադրբեջանցիները զբոսաշրջության նպատակով հանգիստ կարող են այցելել Հայաստան։ Սակայն, այսօր դա փաստ է։ 44-օրյա պատերազմից հետո ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը խոսում է այն մասին, որ այս իշխանություններից սպասելի է ամեն ինչ, որոնք քարոզում են խաղաղություն Ադրբեջանի հետ՝ մոռանալով գրեթե 5 հազար զոհված հայ տղաներին։
Այսպիսով, այսօր արդեն պաշտոնապես արձանագրվում է, որ Հայաստանի հետ զբոսաշրջային հարաբերություններ ունեցող երկրների ցանկը համալրվել է ևս մեկով՝ Ադրբեջանով։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյաների համաձայն, 2022 թվականի հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով Հայաստան է այցելել Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող 3 զբոսաշրջիկ։ Տեղեկացնենք, որ 2019-22 թթ-ին Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկի այցելություն մեր երկիր չի եղել։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում 3,5 անգամ էլ ավելացել է Թուրքիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը։
Մասնավորապես, հունվար-մարտին Հայաստան է այցելել Թուրքիայի քաղաքացիություն ունեցող 1 244 զբոսաշրջիկ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակհատվածում՝ 356 զբոսաշրջիկ։ Նշենք, որ Թուրքիայից նախորդ տարիներին էլ են զբոսաշրջիկներ այցելել Հայաստան։
Լուսանկարում՝ ադրբեջանցի պատգամավորները Երևանում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.