23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նշել է Հայաստանի հետ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթացի բացակայության մասին։ Լուրը հատնում է ՏԱՍՍ-ը:
«Չնայած եռակողմ աշխատանքային խմբի (Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով) շրջանակներում ընթացող հանդիպումներին, 2020թ եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա»,-ասել է Ադրբեջանի կառավարության ղեկավարը՝ ուրբաթ օրը տեսակոնֆերանսի միջոցով ելույթ ունենալով ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Նա նաև հայտարարել է, թե՝ հայկական ուժերը նաև դուրս չեն բերվել Արցախից:
Ադրբեջանի վարչապետը հավելել է, որ Բաքուն «մոտ ապագայում երկու հարցերում էլ լուրջ առաջընթաց է ակնկալում և անհրաժեշտ է համարում այդ ուղղությամբ գործողություններ ձեռնարկելը»։ Ասադովն ասել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների բացումը, զարկերակների լայն ցանցի ստեղծումը, ներառյալ «զանգեզուրի միջանցքը», որն, թշնամական երկրի վարչապետի հայտարարությամբ՝ «համապատասխանում են տարածաշրջանի բոլոր երկրների ժողովուրդների շահերին»։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Այսօրվա կառավարության նիստին մեծ շուքով հայտարարվեց, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, ապա հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:
Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը՝ անկախ, թե ինչ գումարի շրջանակում են կատարվել գործարքները։ Ի դեպ, այդ 10 տոկոսից 5 տոկոսը վճարելու է պետությունը, իսկ մյուս 5 տոկոսը՝ գործընկեր բանկը։ Այս ծրագրի համար 2022 թվականին նախատեսվում է ծախսել մինչև 5,66 մլրդ դրամ։
Արժանի է հիշատակել ՀՀ ֆինանսների նախարարության դիրքորոշումն այս հարցում, մասնավորապես՝ նախարարությունը նշում է, որ այս ծրագիրը հնարավոր է լինելու գործարկել մեծ առևտրի ցանցերում, ավելի շուտ՝ մեկ-երկու առևտրային ցանցերում, քանի որ, օրինակ՝ ՍԱՍ սուպերմարկետի գնային քաղաքականությունը հաշվի առնելով, դժվար թե թոշակառուները այնտեղից առևտուր անեն: Հետևաբար` ստացվում է, որ պետությունը սուբսիդավորում է մեկ առևտրային ցանցի (քաղաքների մասին է խոսքը), որը առանց այդ էլ գերիշխող դիրք է զբաղեցնում պարենային ապրանքների իրացման շուկայում:
Սա կենտրոնական բանկի լոբբինգով իրականացվող հերթական ծրագիրն է, որի նպատակը թղթի վրա սոցիալական է, բայց իրականության մեջ կոչված է աջակցելու բանկային հատվածին և մանրածախ առևտրի ոլորտի օլիգարխներին»։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Աջափնյակի նստավայրում քննվում է Յուրի Խաչատուրովի որդու՝ 44 օրյա պատերազմի մասնակից Իգոր Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը։
Փաստաբան Միհրան Պողոսյանը դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ որևէ թույլատրելի ապացույց չկա, որը կհիմնավորի, որ Իգոր Խաչատուրովը որևէ հանցավոր արարք է կատարել: Փաստաբանն ընդգծեց, որ բողոքի ակցիան տեղի է ունեցել տեսախցիկների առկայությամբ, իսկ առկա բոլոր տեսանյութերը հիմնավորում են, որ Իգոր Խաչատուրովը որևէ ոստիկանի չի հարվածել, հակառակը՝ հիմնավորում են, որ որևէ ոստիկան գիտակցությունը չի կորցրել, ինչպես հաղորդել էր ՔԿ-ն:
Միհրան Պողոսյանը նաև հայտարարեց, որ Իգոր Խաչատուրովը նախապես տեղյակ է եղել, որ իրեն անհիմն քրեական հետապնդման են ենթարկելու.
«Ընդ որում, մեր պրոֆեսիոնալ ոստիկանները պետք է ընտրեն՝ կա՛մ իրենք «մեխի գլուխ» են, կա՛մ ստում են, որովհետև, ըստ գործի հանգամանքների, որոշ ոստիկաններ տեսել են, որ Իգոր Խաչատուրովը հարվածներ է հասցնում , բայց որևէ գործողություն չեն կատարել: Այդ ենթադրյալ գործողությունից հետո Իգոր Խաչատուրովը այլ ակցիաների, երթի է մասնակցել և քաղաքում գտնվելու ժամանակ այլ ոստիկաններ նրան բերման են ենթարկել, ոստիկանները պնդում են՝ որ տեսել են, ինչպես է Իգոր Խաչատուրովը հարվածում, հարգելիներս, բա ի՞նչ էիք անում, ինչո՞ւ հենց այդ պահին չձերբակալեցիք »,-ասաց Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ ՔԿ-ի կողմից ներկայացված ենթադրյալ դեպքից հետո Իգոր Խաչատուրովը շարունակել է մասնակցել ակցիաների ու բերման է ենթարկվել բոլորովին այլ տեղ, բոլորովին այլ ոստիկանների կողմից։
Նշենք, որ Իգոր Խաչատուրովը բերման է ենթարկվել ոչ թե Կիեւյան կամրջի մոտից, որտեղ, իբր, նա ոստիկանի է հարվածել, այլ Սարյան-Պուշկին խաչմերուկում, որտեղ Երիտասարդի ձայնը նախաձեռնության անդամների հետ միասին մասնակցում էր անհնազանդության ակցիաներին։
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները մտան «Մարիոթ» հյուրանոց, որտեղ «Հայկական ժողովրդավարություն» խորագրով համաժողով է անցկացվում։ Համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Ընդդիմադիր պատգամավորներին սակայն Փաշինյանի անվտանգությունը թույլ չտվեց մտնել դահլիճ, պատճառաբանելով, որ հրավիրվածների ցանկում չկան նրանց անունները։
Պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև լարվածություն առաջացավ։Պատգամավորները վանկարկում էին դահլիճ մուտքի մոտ՝ «ամոթ,ամոթ»։
ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ի 42-ամյա դատապարտյալը, քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն. նրանց շարքերում վեճերը լուծելու համար, տվել է կոնկրետ հրահանգներ և հանձնարարականներ, կազմակերպել և վերահսկել է խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը, տնօրինել է տարբեր կալանավորների ու դատապարտյալների անվամբ ընդունված հանձնուքները և կազմակերպել այլ գործընթացներ։ Մանրամասնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, հիշյալ կարգավիճակն ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, խմբավորմանը մասնակցելու, ներգրավելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 42-ամյա դատապարտյալը, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ և միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, համարվելով «քրեական հեղինակություն», գտնվելով արգելանքի տակ, ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում:
Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս իր հետ նույն քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն. նրանց շարքերում, այսպես կոչված «կարգուկանոն» հաստատելու և պահելու նպատակով, տարբեր անձանց և մասնավոր հարցերին առնչվող վեճերն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար, տվել է կոնկրետ հրահանգներ և հանձնարարականներ, կազմակերպել և վերահսկել է խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը, տնօրինել է տարբեր կալանավորների ու դատապարտյալների անվամբ ընդունված հանձնուքները, կազմակերպել արգելված տեխնիկական միջոցների՝ քրեակատարողական հիմնարկ ապօրինի ներկրումը, դրանց բաշխումը և շահագործումը, խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը կազմող գումարների հավաքագրումը, ինչպես նաև խմբավորման կողմից սահմանված վարքագծի կանոնները խախտած անձանց վերաբերյալ քրեակատարողական հիմնարկում համապատասխան վերաբերմունքի արժանացնելու նպատակով տեղեկություններ պարզելու, դատապարտյալներին և կալանավորներին քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ չհամագործակցելու, տեղեկություն չփոխանցելու վերաբերյալ տվել է հանձնարարություններ՝ հակառակ դեպքում սպառնալով «պատժել», ինչպես նաև հրահանգել է կազմակերպել կալանավորներին և դատապարտյալներին քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված վարքագծի կանոնների բացատրելու գործընթացը:
Քրեակատարողական հիմնարկում պահվող անձինք, իրենց հերթին ներգրավված լինելով և մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ստացել և կատարել են իրենց տրված հրահանգներն ու հանձնարարությունները, եղել խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացնողը:
Ձեռք բերված բավարար ապացուցների համակցությամբ՝ 42-ամյա դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով:
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Արթուր Գալեյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության մասին. չեմ սիրում ասել, անհիմն է, չպատճռաբանված է։ Մենք մեր պատճառաբանությունները կբերենք, կերևա»,-լրագրողների հետ զրույցում ասաց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր և հորեղբոր՝ Գարիկ և Արթուր Գալեյանների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, Աստված մի արասցե, եթե դատարանը որոշի կալանավորել Ա. Գալեյանին, ապա հենց այսօր դատարանի շենքից դուրս գալուց հետո ինքը տեսանյութ է հրապարակելու։
«Այն ամբողջապես պարզ կդարձնի, թե իմ պաշտպանյալներին ինչ է մեղսագրվում՝ կապված այդ զորամասի շարժի, մուտք ու ելքի և այլնի հետ»,-ասաց փաստաբանը։
Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ մինչ այս պահը իրենց չի ներկայացվել Գալեյաններին առաջադրված մեղադրանքի հիմքերը։
«Մեղադրանքի էությունը մեզ մինչև այս պահը չի ներկայացվել, հիմքերը չեն պատճառաբանվել։ Հետևաբար որևէ դիրքորոշում չենք հայտնել մեղադրանքի հետ կապված։ Մենք ինքներս չենք հասկացել՝ ինչ է այնտեղ գրված, մեր պաշտպանյալները որտեղի՞ց հասկանան»,-նշեց փաստաբանը։
Վ. Հովհաննիսյանի խոսքով, կալանքի միջնորդությունը քննող դատավորի հետ կապված վստահորդները որոշակի մտավախություններ ունեն։
«Ես փորձել եմ փարատել, քանի որ մեր գործերով պարոն Պողոսյանը կայացրել է նաև շատ օբյեկտիվ, արդարացի որոշում։ Կարծում ենք, որ այս անգամ ևս դատավորը համարձակություն կունենա և օբյեկտիվ որոշում կկայացնի»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ երեկ քննչական կոմիտեն տարածել էր հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված է.
«Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, ծանր վիրավորանք հասցնելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Որոշում է կայացվել քրեական գործի նախաքննությունը հանձնարարել քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:
Նրանցից մեկը՝ Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Վարույթն իրականացնող մարմինը Արթուր Գալեյանին ձերբակալելու որոշում է կայացրել»։
Իշխանությունը գործը տանում է դեպի նոր մարտի 1։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Նրանք արյուն են տենչում։ Երբ տեսնում են, որ քաղաքացիները ուժի կիրառման ճանապարհով չեն գնում, սադրում են։ Նրանք չեն հասկանում, որ մենք արդեն անցել ենք այս բոլոր փուլերը, չեն հասկանում, որ նրանք վերջապես դառնում են ոչնչություն։
Ով էլ լինի պատվիրատուն, նա պատասխան կտա օրենքի ողջ ծավալով։ Նույնը վերաբերում է կատարողներին։ Այսօր ոստիկանությունը առանձնակի դաժանություն է ցուցաբերել։ Ինձ թվում է՝ ոստիկանությունը հավելավճարներ է ստանում ոչ միայն իշխանություններից, այլ նաեւ այլ վայրերից։ Հայկազ Ջումարդյանի, Միքայել Արզումանյանի եւ այլ երեւույթների նման մարդիկ, հավանաբար, այլ տեղերից ֆինանսավորում կստանան քաղաքացիների եւ ընդդիմության նկատմամբ առանձնակի կոշտ վերաբերմունքի համար»,-հավելեց ընդդիմադիրը։
Մինասյանը խոսեց նաեւ իր նկատմամբ կիրառված բռնության մասին։
«Ոստիկանների հարվածները ցավալի էին։ Պայքարի շրջանակում, կարծում եմ, դա նորմալ է: Ամենակարեւորն այն է, որ Հայաստանը դառնա իրավական պետություն։
Այս երկու օրերի ընթացքում տարբեր գույների բերետավորները, ինչպես հրահանգվել է, որոշել են պատժել ՀՀ քաղաքացիներին։
Այսօրվա դրվագը դրա դրսեւորումներից մեկն էր։ Ոստիկանությունը, ակնհայտորեն, գիտեր, որ ես պատգամավոր եմ, եւ ես միայն կոչ էի անում, որ մարդկանց բերման ենթարկեն առանց բռնության։
Մարդիկ պատրաստ էին կամովին գնալ ոստիկանություն, սակայն, չնայած դրան, ոստիկանությունը բռնություն կիրառեց ամենացինիկ կերպով, այդ թվում՝ իմ նկատմամբ։
Հրամանատար կոչվածը (եթե չեմ սխալվում՝ Հայկազ Ջումարդյան), ցինիկաբար դիմելով ինձ, փորձեց ճնշում գործադրել՝ հասկանալով, որ խախտում է օրենքը։
Այդ պահին հայտնվեց մեկ այլ ոստիկան, որը՝ փորձելով ձեռքով խեղդել ինձ, սկսեց սպառնալ ինձ։ Նա թմրամիջոցների ազդեցության տակ է եղել, կամ նրան հրահանգել են անպայման վիրավորել ինձ։
Այդ պահին մեքենայում զինվորական համազգեստով տղամարդն անգիտակից վիճակում է եղել։ Երբ պահանջեցի օգնել քաղաքացուն, այս ոստիկանը շարունակեց սպառնալից տոնով խոսել, ապա քաղաքացուն բառացիորեն նետեցին ասֆալտին։
Ովքե՞ր են այդ իրավապահները, ինչպե՞ս են նրանք վերաբերում օրենքին: Նրանք հանցագործներ են։ Կարծես հրահանգ են ստացել»,- ասաց նա։
Ուկրաինայի պատերազմը ազդանշան է ողջ աշխարհին՝ հրաժարվելու հանածո վառելիքից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշ։
Ելույթ ունենալով Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության «Գլոբալ կլիմայի վիճակը 2021» զեկույցի մեկնարկի ժամանակ՝ Գուտերիշը ստացված տվյալները նկարագրել է որպես «մարդկության՝ կլիմայի խանգարմանը դիմակայելու անկարողության մռայլ ցուցակ»:
«Համաշխարհային էներգետիկ համակարգը խաթարված է եւ մեզ ավելի է մոտեցնում կլիմայական աղետին: Հանածո վառելանյութերը փակուղի են՝ եւ՛ բնապահպանական տեսանկյունից, եւ՛ տնտեսապես»,-ասել է նա։
«Նիկոլ Փաշինյանը խնդրել է Կրեմլին ՀԱՊԿ զորքեր մտցնել Հայաստան Ղազախստանի օրինակով»,-ուկրաինական «Ունիան»–ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «Բազա» թելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պատճառն, ըստ այդ աղբյուրների, Երևանում և այլ քաղաքներում ամենօրյա ռեժիմով ընդդիմության կողմից անցկացվող մասսայական բողոքի գործողություններն են, որոնք վախեցրել են երկրի ղեկավարին (Փաշինյանին,-հեղ.)։
Տեղեկությունը բավական հետաքրքիր լույս է սփռում հատկապես «արևմտամետ» ներկայացող և արևմտյան երկրների և ՀՀ-ում գործունեություն ծավալող այդ երկկրների դիվանագիտական կառույցների կողմից «ժողովրդավար» հռչակվող Նիկոլ Փաշինյանի քաղաքական կերպարի վրա:
Եվ այսպես, ըստ կայքի ըստ աղբյուրի՝ Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Փաշինյանը պաշտոնական հարցում է ուղարկել ՀԱՊԿ-ին։
«Նա եկել է Մոսկվա, որպեսզի կազմակերպության անդամներից երաշխիքներ ստանա՝ եթե Երևանում իրավիճակը զարգանա ղազախական սցենարով, ապա Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները զորք մտցնեն, ճնշեն անկարգությունները և օգնեն Փաշինյանին մնալ իշխանության։ Իբրև թե՝ երկրում ներկայումս մեծ թափ է հավաքում ազգայնական շարժում, որը սպառնում է պետության սահմանադրական կարգին, հետևաբար անհրաժեշտ որոշումը՝ Հայաստան ռազմական կոնտինգենտ ուղարկելն է»,- ասել է աղբյուրը, հավելելով, որ Փաշինյանի այդ խնդրանքը մերժվել է։
Ավելին, ըստ այդ տեղեկությունների, նախագահի աշխատակազմում, և հենց իրեն են խնդրել հետ կանչել խնդրանքը, հակառակ դեպքում հայկական կողմին խոստացել են այն պաշտոնապես հանել օրակարգից։
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ նախագահականի պատասխանից հետո Փաշինյանը փորձել է աջակցություն ստանալ անմիջապես Վլադիմիր Պուտինից, սակայն այստեղ նա ևս մերժվել է։
Աղբյուրը նշել է նաև, որ ՀՀ ղեկավարը հանդիպմանը սպասել է հինգ ժամ, սակայն այդպես էլ հավանություն չի ստացել ռուս զինվորականների օգնությամբ իր խնդիրը լուծելու հարցի շուրջ։
Աղբյուրը՝ 168.am-ը
«Դիմադրություն» շարժումը մտադիր է հանդիպել Հայաստան ժամանող Լիտվայի նախագահի հետ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այլեւս լեգիտիմ չէ
Համապատասխան նամակն արդեն հղվել է՝ նշելով, որ հանդիպման նպատակն է ներկայացնել Հայաստանում ստեղծված իրավիճակը և մեր ժողովրդին իրապես մտահոգող խնդիրները:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ, վաղը Հայաստան է ժամանելու Լիտվայի Հանրապետության Նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը և, հետևաբար, այլևս լեգիտիմ չէ՝ նամակով դիմել ենք Լիտվայի Հանրապետության Նախագահ պարոն Նաուսեդային՝ առաջարկելով վաղը հանդիպել նաև մեզ հետ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը և մեր ժողովրդին իրապես մտահոգող խնդիրները ներկայացելու համար: Ստորև ներկայացնում եմ նամակի բովանդակությունը.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Տեղեկացանք Հայաստանի Հանրապետություն Ձեր այցի մասին։
Լիտվայի և Հայաստանի միջև բարեկամությունը դարերի պատմություն ունի, լիտվացի և հայ ժողովուրդները 1988թ.-ի ազգային-ժողովրդավարական զարթոնքի և անկախության համար մղվող պայքարի առաջամարտիկներն էին։ Մենք ջերմությամբ ենք հիշում լիտվացիների վերաբերմունքնը Արցախի անկախացման գործընթացին և այն սատարումը, որ ստացել ենք Լիտվայի ժողովրդի կողմից Արցախյան շարժման ժամանակ։
Այսօր Դուք Հայաստան եք այցելում հայերի համար շատ ծանր ժամանակահատվածում. Հայաստանի Հանրապետության հարյուր-հազարավոր քաղաքացիներ մտահոգված են 44-օրյա պատերազմից հետո ստեղծված տարածաշրջանային և ներքաղաքական օրակարգով։ Տևական ժամանակ է՝ այդ քաղաքացիների հետ միասին, մենք պայքար ենք մղում հանուն արժանապատվության վերականգնման և ժողովրդավարական արժեքների պահպանման և բարձրաձայնում մեր անհանգստությունները Երևանի փողոցներից և Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանային քաղաքից, որի կողքով անցնելու է Ձեր ավտոշարասյունը։
Ցավոք, Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն կարող է ՀՀ իշխանությունների կողմից դիտարկվել և շահարկվել՝ որպես սատարում գործող իշխանությունների կողմից վարվող բիրտ ու հակաժողովրդավարական քաղաքականությանը։ Այս օրերի ընթացքում հազարավոր մեր քաղաքացիներ բերման են ենթարկվել, նրանց նկատմամբ կիրառվել է բիրտ և անհամաչափ ուժ, ակնհայտ սահմանափակվել են նրանց խոսքի, ազատ տեղաշարժի, երթերի ու հանրահավաքների անցկացման, ինչպես նաև քաղաքացիների խաղաղ անհնազանդության իրավունքները։
Մենք՝ «Դիմադրություն» համահայկական շարժման ներկայացուցիչներս, ամենայն հարգանքով, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն փաստը, որ Հայաստան Ձեր պաշտոնական այցի շրջանակներում այն անհատները, որոնց հետ Դուք պատրաստվում եք հանդիպել, չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքը։ Խոսքը հատկապես վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Մենք իրապես հավատում ենք, որ Դուք, լինելով ժողովրդավարական պետության ղեկավար, կդիտարկեք հայ ժողովրդի իրական պահանջները լսելու հնարավորությունը։ Արտաքին քաղաքականության և ներքաղաքական զարգացումների մասին հայերի կարծիքների ու մտահոգությունների վերաբերյալ անկողմնակալ և լիարժեք տեղեկություն ստանալու համար Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ցանկություն են հայտնում անձամբ հանդիպել Ձեզ հետ, պարոն Նախագահ։
Հաշվի առնելով Ձեր հագեցած օրակարգը՝ մենք պատրաստ ենք Հայաստան այցի ընթացքում հանդիպել Ձեզ հետ ցանկացած ժամի և ցանկացած վայրում՝ լինի Հայաստանում Լիտվայի դեսպանատունը, թե Ֆրանսիայի հրապարակը կամ որևէ այլ տեղ։
Հանդիպելով մեզ հետ՝ Դուք հնարավորություն կունենաք ականջալուր լինելու գրեթե մեկ ամիս Երևանի կենտրոնում բողոքի ցույցեր անցկացնող հարյուր-հազարավոր հայերի ցանկությանը ու պահանջներին։ Հնարավորություն կունենաք տեսնել Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանային քաղաքը։
«Դիմադրություն» համահայկական շարժման անունից հանդիպմանը կմասնակցեն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Արթուր Վանեցյանը, Հայկ Մամիջանյանը և Արամ Վարդևանյանը։
Մենք լիովին համոզված ենք, որ ԵՄ անդամ հանդիսացող պետության ղեկավարը չի արդարացնի Նիկոլ Փաշինյանի հրահանգով սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ կիրառվող ոստիկանական վայրագությունները և չի մերժի մեր խնդրանքը։
Մենք կիսում ենք ժողովրդավարության և մարդու իրավունքների հանդեպ նույն արժեքները, և շարժման ներկայացուցիչների հետ Ձեր հանդիպման բուն փաստը ևս մեկ անգամ կընդգծի ապագայի հանդեպ մեր ընդհանուր տեսլականի կարևորությունը»»,- ասված է հաղորդագրության մեջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.