23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից առնվազն երկուսը ողջունել ու աջակցել են այդ բանակցություններին: Այս մասին մայիսի 25-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բրյուսելում Ադրբեջանի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ իր ունեցած հանդիպմանը:
«Համանախագահող երկիրը վերահաստատել է այս սկզբուքնները, որոնք դրված են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում: Ուզում եմ հիշեցնել, որ Մինսկի խմբի համանախագահող հանդիասացող Ռուսաստանի նախագահի հետ մեր երկկողմ հայտարարությանմեջ արձանագրվել է ԼՂ հակամարտության կարեւորությունը եւ ԵԱՀԿ ՄԽ ներուժի օգտագործումն այդ առումով: Բրյուսելում, բնականաբար, ԼՂ հարցով տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում, որի արդյունքներով արձանագրվել են Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները:
Ադրբեջանը համարում է, որ ՂԼ հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ եւ խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում, գիտեք, որ Ադրբեջանը ներկայացրել է իր 5 սկզբունքները, մենք ներկայացրել ենք մեր դիտարկումներն ու օրակարգը եւ ասել, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ»,-ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ հայկական կողմի ներկայացրած սկզբունքներում արձանագրված է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները եւ ՂԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը. «Քանի որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձեւակերպվել կողմերի միջեւ, ԵՄ խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որը իր տեսակետով հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից:
Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք եւ այդտեղ որեւէ փոփոխություն չկա»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Շառլ Միշելի հայտարարությանը, թե կողմերը համաձայնեցրել են արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի ու Ադրբեջանի միջով Հայաստանի տարբեր մասերի միջեւ տարանցումը կարգավորող սկզբունքները, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից հետո հարց էր ծագում, թե այս ի՞նչ Հայաստանի և Հայաստանի միջև հաղորդակցություն է, և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնաբանել է, որ խոսքն, օրինակ, Երասխի և Մեղրիի միջև երկաթուղային հաղորդակցության մասին է, որը նաև կարող է դե յուրե ստեղծվել հնարավորություն ավտոմոբիլային հաղորդակցության համար:
Իհարկե, ավտոմոբիլային ճանապարհ ունենք Մեղրիից դեպի ՀՀ բոլոր հատվածներ, բայց երկաթուղային ճանապարհը միայն դրա մասին է»:
Անդրադառնալով անկլավների թեմային՝ ՀՀ վարչապետը նշեց, որ Բրյուսելում նման հարց չի քննարկվել։
«Բայց պետք է իմանանք, որ Ադրբեջանն այդ հարցն ակնարկով կամ ուղիղ, ամենատարբեր ձևաչափերում բարձրացնում է։ Մեր դիրքորոշումն այդտեղ թափանցիկ է և հրապարակային։ Մենք ասել ենք, որ այդ բոլոր պրոցեսներում պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ։ Մենք ասել ենք, որ մինչև այս պահը մեր ուսումասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ։ Հակառակը, մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է», — ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտեց՝ որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում ժողովրդի թիկունքում՝ առավել ևս Արցախի ժողովրդի, ինչ-որ բան անել։
«Եթե կունենանք կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձևով։ Առանց այդ էլ դրամատիկ վիճակը հնգակի դրամատիզացնելը լավ պրակտիկա չէ։ Մենք պետք է այդ իրավիճակի հետ առնչվենք և իրավիճակի աչքերին ուղիղ նայենք՝ ոչ ավելի, ոչ պակաս», — նշեց Փաշինյանը։
Իլհամ Ալիևը և ադրբեջանական լրատվամիջոցները հաճախ անարգում են հայ ազգային հերոս Գարեգին Նժդեհին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի հետ կապ ունենալու համար:
Սակայն, ադրբեջանցիները երբեք չեն նշում 1918 թվականին անկախ Ադրբեջանի Հանրապետության հիմնադիր հայր Մամեդ Ռասուլզադեի՝ ադրբեջանական լեգեոնի հետ կապված լինելու մասին, որը կռվել է նացիստական Գերմանիայի համար: Նախագահ Ալիևը 2017 թվականի իր ելույթում չհիշատակեց Ռասուլզադեին՝ Ադրբեջանի առաջին Հանրապետության առանցքային դեմքերի անունները նշելիս։
2020 թվականին, երբ Ալիևը Նժդեհին մեղադրեց նացիստ լինելու մեջ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձեց՝ ասելով, որ Ռասուլզադեն «սերտորեն գործակցել է նացիստական Գերմանիայի և Նացիստական կուսակցության հետ»։ Փաշինյանը քննադատեց Ալիևին՝ Ռասուլզադեին հերոսացնելու համար: Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ֆեզայիլ Իբրահիմլին 2020 թ. մայիսին խորհրդարանի լիագումար նիստում առարկեց՝ ասելով, որ Փաշինյանի մեղադրանքը «մոլորություն է»։
Մինչ Ալիևը շարունակում է քննադատական մեկնաբանություններ անել Երևանում գտնվող Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ, նա խուսափում է ընդունել, որ Ադրբեջանում կան Ռասուլզադեի անվամբ մի քանի փողոցներ և պողոտաներ, նրա արձաններն ամբողջ երկրով մեկ են, իսկ նրա պատկերը՝ փոստային նամականիշերի և թղթադրամների վրա։ Ռասուլզադեի անունով կա նաև համայնքապետարան Բաքվում։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նույնիսկ գոյություն ունի «Ռասուլզադեի անատոլիական միջնակարգ դպրոց»։
Մարդկանց մեծ մասը տեղյակ չէր լինի Ռասուլզադեի թաքուն կապերի մասին նացիստական Գերմանիայի հետ, եթե չլիներ վերջին պահին նրա կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմի առեղծվածային չեղարկումը, որը պետք է հեռարձակվեր Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ 2022 թվականի հունվարի 31-ին՝ նրա ծննդյան 138-րդ տարելիցին։ Սակայն եթերի օրվանից ընդամենը մեկ օր առաջ վավերագրական ֆիլմը չեղարկվեց առանց որևէ բացատրության։ Արդյունքում, ադրբեջանական հեռուստահաղորդման պրոդյուսեր Ֆահրադին Հասանզադեն հայտարարեց իր հրաժարականի մասին։
Եթե Ռասուլզադեի կենսագրական վավերագրական ֆիլմը հեռարձակվեր, ապա այն կարող էր թարմացնել խոսակցությունները նրա աջակցության մասին Հիտլերի ադրբեջանական լեգեոնին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բաղկացած էր 70 հազար զինվորից: Հայկական լեգեոնն ուներ 11․6-33 հազար զինվոր, իսկ վրացականը՝ 30 հազար զինվոր՝ ըստ Վիքիպեդիայի։ Բոլոր երեք լեգեոնների զինվորները ռազմագերիներ էին, որոնք գերեվարվել էին գերմանացիների կողմից: Նրանք բոլորը հույս ունեին, որ Գերմանիայի հաղթանակով իրենց հայրենիքները կազատվեին խորհրդային բռնազաթումից:
Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Դավիթ Դավիթյանը World Geostrategic Insights-ում գրել է. «Ռասուլզադեն նացիստների հետ հարաբերություններ հաստատեց 1930-ականներին, երբ բնակվում էր Ռումինիայում: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Գերմանիայի ներկայացուցիչները Ռումինիայի իշխանություններին ծանուցեցին, որ Ռասուլզադեն իրենց քաղաքական դաշնակիցն է և խնդրեցին, որ Ռասուլզադեին տրամադրվեն փաստաթղթեր, որոնք թույլ կտան հեշտացնել դիվանագիտական անցումը Բեռլին: Ռասուլզադեի նպատակն էր օգնել նացիստական Գերմանիային նվաճել Կովկասը կամ ստիպել Թուրքիային՝ որպես Գերմանիայի դաշնակից, դա անել՝ ճանապարհ բացելով անկախ Ադրբեջանի համար և, հնարավոր է, ոչնչացնելով այն, ինչ մնացել էր Հայաստանից»։
Դավիթյանը հավելել է. «1942 թվականի մայիսին Ռասուլզադեն մասնակցել է նացիստների և կովկասյան մահմեդական գաղթականների ներկայացուցիչների հանդիպումներին և աշխուժորեն հավաքագրել լեգեոններ գերմանական Վերմախտի [Նացիստական Գերմանիայի զինված ուժեր] համար ադրբեջանցի ռազմագերիներից… Հետաքրքիր է, որ Ռասուլզադեն Գերմանիայում մնացել է մինչև 1947 թվականը: Նա ի վերջո բնակվել է Թուրքիայում մինչև իր կյանքի վերջը՝ 1955 թվականը»:
Ռասուլզադեի թոռը՝ Ռաիս Ռասուլզադեն, 1999 թվականի Azerbaijan International ամսագրի աշնանային համարում գրեց. «Շատ չանցավ, երբ Հիտլերն սկսեց փնտրել մեկին, որը կներկայացներ իրեն Անդրկովկասյան տարածաշրջանում։ Նա հայերի կամ վրացիների մեջ հարմար որևէ մեկին չկարողացավ գտնել, բայց լսել էր Ռասուլզադեի մասին որպես կրթված և բարեկիրթ անձնավորության»: Նրա թոռան խոսքով, երբ Հիտլերը Բեռլինում հանդիպել է Ռասուլզադեին, խնդրել է նրան ելույթ ունենալ ֆաշիստական գերմանական բանակի ադրբեջանցի զինվորների առջև։
Մի փաստաթղթում (WO 208/4367), որը գտնվում է Միացյալ Թագավորության պատերազմի գրասենյակի արխիվներում, մեջբերում է արված Հիտլերից, որը 1942թ. դեկտեմբերի 12-ին ասել է. «Վրացիները թուրք ժողովուրդ չեն, ավելի շուտ բնորոշելի կովկասյան ցեղ են, հավանաբար նույնիսկ սկանդինավյան արյունով: Չնայած բոլոր բացատրություններին` կամ [Ալֆրեդ] Ռոզենբերգի [նացիզմի գաղափարախոս], կամ ռազմական կողմից, ես նույնպես չեմ վստահում հայերին: Հայկական ստորաբաժանումները համարում եմ նույնքան անվստահելի ու վտանգավոր։ Միայն նրանց եմ համարում վստահելի, որոնք մաքուր մահմեդականներ են, այսինքն՝ իրական թուրքական ժողովուրդներին»։
Իր հոդվածում Դավիթյանը հայտնում է, որ ադրբեջանական I./111 դաշտային գումարտակը «մասնակցել է 1944 թվականի օգոստոսի Վարշավայի ապստամբությունը ճնշելուն, որի հետևանքով զոհվել է մոտ 40 հազար [լեհ] խաղաղ բնակիչ»։
Եզրափակելով՝ Դավիթյանը ադրբեջանցիներին հիշեցրել է հետևյալ ասացվածքը. «Նրանք, ովքեր ապրում են ապակե տներում, չպետք է քարեր նետեն ուրիշների վրա»: Ես կցանկանայի ավելացնել աստվածաշնչյան խրատը. «Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերանը հանիր և հետո պարզ կտեսնես, թե ինչպես կարելի է եղբորդ աչքի միջից շյուղը հանել»։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Հենրի Քիսինջերը Արեւմուտքին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում ռուսական ուժերին ջախջախիչ պարտության մատնելու փորձերը՝ զգուշացնելով, որ դա աղետալի հետեւանքներ կունենա Եվրոպայի երկարաժամկետ կայունության համար, գրում է The Telepgraph-ը։
ԱՄՆ նախկին պետքարտուղարը եւ «սառը պատերազմի» ժամանակ ԱՄՆ-Չինաստան մերձեցման ճարտարապետը Դավոսի ֆորումում ասել է, որ Արեւմուտքի համար ճակատագրական կլինի, եթե նա ենթարկվի պահի տրամադրությանը եւ մոռանա Ռուսաստանի պատշաճ տեղը եվրոպական ուժերի հավասարակշռության մեջ:
Քիսինջերն ասել է, թե չի կարելի թույլ տալ, որ պատերազմը երկար ձգվի։ «Բանակցությունները պետք է սկսվեն մոտակա երկու ամիսների ընթացքում, քանի դեռ բանը չի հասել ցնցումներին ու լարվածությանը, որոնք հաղթահարելը հեշտ չի լինի։ Իդեալականն այն կլինի, որ բաժանարար գիծը նախկին վիճակին վերադարձվի: Դրանից հետո պատերազմի շարունակությունը կլինի ոչ թե Ուկրաինայի ազատության համար, այլ կլինի նոր պատերազմ հենց Ռուսաստանի դեմ»,- ասել է նա։
Նա Համաշխարհային տնտեսական ֆորումին հայտարարել է, որ Ռուսաստանը 400 տարի եղել է Եվրոպայի կարեւոր մասը եւ կրիտիկական պահերին եվրոպական ուժերի հավասարակշռության երաշխավորը: Եվրոպական առաջնորդները ուշադրությունից չպետք է բաց թողնեն ավելի երկարաժամկետ հարաբերությունները եւ չպետք է Ռուսաստանին Չինաստանի հետ մշտական դաշինքի մղելու ռիսկի դիմեն:
«Հուսով եմ, որ ուկրաինացիները իմաստնությամբ կհամապատասխանեն իրենց հերոսությանը»,- ասել է նա՝ հավելելով, որ երկրի ճիշտ դերը չեզոք բուֆերային պետություն, այլ ոչ թե Եվրոպայի սահման լինելն է:
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը տարածել է անազատության մեջ պահվող Ավետիք Չալաբյանի՝ նախօրեին գրած հոդվածը։
Այն հրապարակում ենք ամբողջությամբ.
«Հայաստանում մեկ ամսից ավել շարունակվող, աստիճանաբար նոր թափ հավաքող և նոր ձևեր ստացող հանրային դիմադրությունն ակնհայտ է դարձրել այն, որ Նիկոլ Փաշինյանի հանրային հենարանն օրըստօրե մաշվում է, և նրա՝ իշխանությունից հեռանալն ընդամենը ժամանակի և ձևաչափի հարց է
Այս պահին, երբ գրվում են այս տողերը, Փաշինյանը գտնվում է Բրյուսելում, հայտնված բարդագույն երկընտրանքի առաջ՝ սեփական օտարերկրյա պատվիրատուների անթաքույց հարկադրանքի, և երկրի ներսում տարածվող անհնազանդության, որն առ ոչինչ է դարձնելու նրա կողմից հանձն առած ցանկացած նոր հակազգային պարտավորություն։
Այս երկու բևեռների միջև Փաշինյանը փորձելու է դեռ մանևրել, և իրեն հատուկ ոճով փորձել «ֆռռացնել» յուրաքանչյուրին, բայց ի վերջո, նրա խաղի վախճանն արդեն երևում է, և կարող է ամեն պահի վրա հասնել ցանկացած կտրուկ իրադարձության արդյունքում։
Իրական ընտրությունն ուստի ոչ թե Փաշինյանի մնալու և գնալու միջև է այսօր, այլ նրա հեռանալուց հետո Հայաստանի ընտրած ուղու։
Ու, թեև հանրային քննարկումն այսօր ավելի շատ կենտրոնացած է այն թեմայի շուրջ, թե ով է գալու Փաշինյանի փոխարեն, իրականում պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչ է տեղի ունենալու Փաշինյանից հետո, և որոնք են այն արմատական փոփոխությունները, որոնք մենք պետք է մտցնենք մեր կյանքում, որպեսզի դուրս գանք պատմական ձախորդությունների անվերջ կրկնվող այս շրջափուլերից, և ի վերջո կառուցենք հարատևող և կենսունակ պետականություն։
Այս իմաստով պետք է լինել անկեղծ և ընդունել, որ Փաշինյանը թեև մեր դժբախտությունների խորհրդանիշն է և կենդանի մարմնացումը, բայց, բնավ, ոչ պատճառը։ Իրական պատճառը կամ պատճառները պետք է փնտրել հայության առնվազն 600 տարի տևած անպետական գոյության մեջ, որի ընթացքում մենք կորցրել ենք մեր ազգային ժառանգության մեծ մասը, մեր արժանիքները տարրալուծվել են օտար միջավայրում, միասնական և վճռական պայքարի փոխարեն մեր մեջ բույն է դրել հարմարվողականությունն ավանդական ստեղծարար ոգու կողքին, լայն տարածում է ստացել ծուլությունը, մանրախնդրությունը, տգիտությունն ու անբարտավանությունը։
Մեր ազգային վերազարթոնքը, թե՛ 19-րդ դարի, և թե՛ 20 -րդ դարի վերջում արդյունք է եղել կրթված, ստեղծագործ և պայքարող փոքրամասնության գերմարդկային ճիգերի, սակայն ամեն անգամ հանդիպելով մեծամասնության խորապես արմատացած նյութապաշտությանը, օտարամոլությանը և հարմարվողականությանը, ի վերջո, դանդաղ մարել է, մեզ կանգնեցնելով պետականության կորստի առաջ 1921 թվականին, և 101 տարի անց էլ տառացիորեն նույն ուրվագծերով կրկնվող սցենարով. գիշատիչ և հայատյաց թուրք-ադրբեջանական տանդեմի նոր ճնշումներ, իր ուժերի մեջ անվստահ և մեր հաշվին զիջումների պատրաստ Ռուսաստան, հեռվից հեռու խոստումներ շռայլող, բայց խորապես անտարբեր Արևմուտք և այս ավանդական մուրճի, զնդանի և մեխի միջև մնացած, թույլ և շփոթահար Հայաստան, որը ստիպված է ընտրել նորից վատի և վատագույնի միջև։ Սակայն, ի տարբերություն 100 տարի առաջ տեղի ունեցած Հայաստանի կազմաքանդման և պետականազրկման գործարքի, այսօր իրավիճակը թեև արտաքնապես նման է, բայց ունի նաև էական տարբերություններ։
Չթվելով բոլոր դրանք՝ ընդամենն ընդգծենք, որ հայության պայքարի ներուժն այսօր բոլորովին էլ սպառված չէ, և հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքի հայաստանակենտրոն համայնքներում ունակ է առնվազն նոր կռիվ տալ և կանգնեցնել թեկուզ առժամանակ հայկական պետության կազմաքանդման սկիզբ առած ընթացքը և ժամանակ շահել կենսականորեն անհրաժեշտ փոփոխությունների համար։
Ո՞րն է այս փոփոխությունների էությունը։ Գաղտնիք չէ, որ իրենց ներկա տեսքով Հայաստանը և Արցախը կորցրել են աշխարհաքաղաքական կարևորության զգալի մասը և սահմանափակ արժեք ունեն տարածաշրջանային քաղաքական հարթակում։ Որպեսզի մենք վերականգնենք այդ արժեքն ու կշիռը, առաջիկա քսան և ավել տարիների ընթացքում պետք է տեղի ունենա առնվազն երեք արմատական փոփոխություն, ընդ որում, երեքն էլ միասին։
Առաջինը, Հայաստանի բնակչությունը 30 տարվա անասելի նվազումից հետո պետք է նորից սկսի աճել, Հայաստանում (ներառյալ Արցախը) բնակչության աճը պետք է սկսի գերազանցել հարևան թուրքական պետություններում բնակչության աճի տեմպերը։
Երկրորդը՝ Հայաստանի տնտեսությունն արմատապես պետք է վերակառուցվի, դրա աճի տեմպերը պետք է թույլ տան յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում առնվազն կրկնապատկել համախառն արդյունքը, իսկ որակական կազմով, այն պետք է դառնա տեխնոլոգիապես ավելի զարգացած, քան հարևան յուրաքանչյուր երկրի դեպքում։
Եվ վերջապես, հայկական բանակը, մնացած զինված ուժերը և անվտանգային համակարգն ամբողջությամբ պետք է դառնան տարածաշրջանում լավագույնը և առնվազն իրենց որակով չզիջեն մեր հարևաններից ոչ մեկին։
Այս երեք փոփոխությունների ապահովման պայմաններում Հայաստանը կվերականգնի իր կշիռը, կկարողանա նորից վստահ դիրքերից խոսել իր ոխերիմ հարևանների հետ և հետևողականորեն առաջ մղել իր ազգային շահերը։
Սակայն, այդ բաղձալի կետին դեռ պետք է հասնել, և այս պահին այնտեղ տանող ճանապարհը պատված է մշուշով և անիրական է թվում։ Այս ճանապարհի մասին, և այն մասին, թե ինչպես այս ամենն իրականություն դարձնել, կխոսենք մեր հաջորդ հոդվածներում։ Այժմ ընդամենը նշեմ, որ մեր իրական ընտրությունը ծույլ ու հարմարվող իներցիայով դեպի իր վախճանը գլորվող Հայաստանի միջև է և Հայաստանի, որն ի մի է բերում իր ողջ ստեղծարար պայքարի ներուժն ու առաջիկա տասնամյակներին լծվում է ծանր աշխատանքի և պայքարի սեփական հարատևությունն ապահովելու համար։
Այսօր Հայաստանի փողոցներ դուրս եկած հանրությունը պետք է կատարի այս վճռական ընտրությունը, և ոչ միայն հեռացնի պարտվողական և թուլամորթ իշխանությանը, այլև անձնական և կոլեկտիվ ընտրությամբ պատրաստ լինի առաջիկա տարիների ընթացքում վճռական գործերով, պայքարով և պատասխանատու առաջնորդությամբ կերտել մեր երազանքների ուժեղ և հարատևող հայկական միասնական պետությունը։
Ձեր՝ Ավետիք Չալաբյան»։
Փաստաբանական խումբն ավելացնում է, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապցույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։
Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
Այս անհայրենիք սրիկաները արդարացնելու համար սեփական դավաճանությունը հույսները դրել են բացառապես կեղծիքի, ստի եւ մանիպուլյացիայի վրա։ Նման գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում։
«Ահա ձեզ եւս մեկ, թարմ օրինակ։
Մեզ ֆռացնելու համար բրյուսելյան տխրահռչակ հայտարարության ճանապարհների «ապաշրջափակման» թեման լղոզելով, ասում են, թե «Նախիջեւանով ենք գնալու Երասխից մինչեւ Մեղրի»։
Այս ստախոսները չեն հիշում, որ անցյալ տարի նույն Եվրոպական միությունը Հայաստանին առաջարկել է 2.6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթ, որում, ուշադիր, կա առնվազն 600 մլն եվրո արժողությամբ Սյունիքի ճանապարհների կառուցման ծրագիր։
«2-րդ ծրագիր․ Կապի և սոցիալ-տնտեսական զարգացման խթանում. Հյուսիս-հարավ միջանցք
Այս ուղղությամբ Եվրամիության ներդրումը կկենտրոնանա Հյուսիս-հարավ մայրուղու դեռևս չկառուցված հատվածների, այդ թվում` Սիսիան֊Քաջարան ճանապարհի վրա։
Ներդրումները նաև կներառեն նաև պլանավորված աշխատանք հարավում նախատեսված նոր` Սիսիան-Քաջարան թունելի կառուցման նպատակով։
Ընդհանուր աջացությունը գնահատվում է մինչև 600 միլիոն եվրո։ Այն ներառելու է դրամաշնորհներ, վարկեր, երաշխիքներ, նվիրատվություններ»։
Կեղծիքի ոտքերը կարճ են, հատկապես, մեզ հետ։
Ես շատ բան եմ հիշում»,-գրել է նա։
Արցախի ԱԺ 4 խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպմանը եւ դրան հաջորդած Միշելի հայտարարությանը:
Հայտարարությունում ասվում է.
«Արցախի ժողովրդի և իշխանությունների հավաքական դիրքորոշումը ներկայացվել է ս.թ. ապրիլի 14-ի Ազգային ժողովի հայտարարությամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցությունների օրակարգերը մեզ համար ընդունելի են միայն վերոնշյալ հայտարարությամբ ազդարարված դրույթների հետ համադրելիության դեպքում:
Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքները ներկայացնող Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու և 30-ամյա բանակցային գործընթացում կուտակած ժառանգությունը խեղաթյուրելու տեսանկյունից: Առաջին անգամ բանակցային խոսույթում փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական և աշխարհագրական հասկացությունից, և շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը: Այս ամենը լիովին համահունչ է Բրյուսելի հանդիպումից առաջ և, ընդհանրապես, վերջին շրջանում Ադրբեջանի վարչախմբի կողմից տարածվող թեզերին ու վկայում է Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղեգծի նահանջի մասին:
Եվրոպայի խորհրդի նախագահ դերակատարությունը արագացված տեմպերով Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության դարաշրջան» բացելու գործում կարելի էր հասկանալ, եթե նույնպիսի հետևողականությամբ արձագանքվեր 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Անվտանգության ու իրավունքների պաշտպանության մասին շեշտադրումը 44–օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ չափով ընկալելի կարող էր լինել իր ինքնիշխանությունը պաշտպանող Արցախի ժողովրդի համար:
Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը:
Մենք գտնվում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև, և ոչ ոք չի կարող խուսափել սերունդների առաջ պատասխանատվություն կրելուց:
«Ազատ Հայրենիք –ՔՄԴ»
«Արդարություն»
«Հայ հեղափոխական դաշնակցություն»
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Սնանկ քաղաքական օրակարգերը միշտ նույն վախճանն են ունենում, բայց կարող են խաթարել այլ կարևոր օրակարգերի առաջխաղացումը։
Ընդդիմության գործողությունների և խոսույթի իրական վտանգը Ֆրանսիայի հրապարակի ժամանակավոր փակ լինելը չէ, հրապարակը շուտով կդառնա երթևեկելի և մենք կմոռանանք այս կարճաժամկետ անհարմարությունը։
Գործող հակաժողովրդավար (հակադեմոկրատական) ընդդիմությունը իր գործողություններով փաստացի փորձում է Հայաստանը մղել լուսանցք և կասեցնել տարածաշրջանային գործոն դառնալու գործընթացը` անկախ նրանից դրա արդյունքում իրենք կդառնան իշխանություն, թե չեն դառնա: Կարևորը, որ Հայաստանը շարունակի մնալ թակարդում` չորոշելու իր սեփական ապագան, հավերժ մնալու հակամարտությունների մեջ, մաշվելու ժողովրդագրորեն և տնտեսապես, դուրս չգալու արդեն մոտ 150 տարի տևող ֆատալիստական (ճակատագրապաշտական) բարդույթներից, ըստ որոնց ամեն ինչ որոշված է մեր փոխարեն և մենք չենք կարող ոչինչ փոխել: Իհարկե այս ամենը համեմվում է «կենացային հայրենասիրությամբ»` թուրքերին հայհոյելով և այլն:
Մենք պետք է դուրս գանք այս արատավոր օղակից: Հայ ժողովուրդը երբեք գիտակցված չի ցանկացել և չի էլ կարող ցանկանալ ապրել հավերժ հակամարտությունների ծիրին մեջ լինի դա հայ-թուրքական, թե հայ-ադրբեջանական կոնֆլիկտները: Կոնֆլիկտներն ինքնին կոնֆլիկտ են կոչվում և սահմանվում միջազգային հանրության և կոնֆլիկտի մաս կազմող երկրների կողմից, որովհետև լուծում են պահանջում` հենց լուծում և ոչ թե հավերժական` չլուծում կամ խուսանավում լուծումներից: Հավերժական կոնֆլիկտի մեջ լինելու անխուսափելիությունը շարունակաբար սերմանվել է մեր ժողովրդին կեղծ-ազգայնական ուժերի կողմից հետևյալ պարզ գործիքակազմով` կոնֆլիկտի մյուս կողմին կամ ռազմական հակառակորդին հայհոյելով, իրերի իրական դրությունը թաքցնելով, սեփական ուժերը տասնամյակներ շարունակ գերագնահատելով և միևնույն ժամանակ հենց այդ ուժերը մաշացնելով և չզարգացնելով, լուծման ձգտող անհատներին կամ ուժերին քարկոծելով և այլն:
Հետևաբար, չի կարելի թույլ տալ մեզ ևս մեկ անգամ մղել լուսանցք` զրկելով տարածաշրջանային գործոն դառնալու հնարավորությունից, մեր իսկ ճակատագիրը որոշելու մեր կամքից, ինչն ի վերջո պետք է բերի մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը»:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ հավերժական կոնֆլիկտի մեջ լինելու անխուսափելիությունը շարունակաբար սերմանվել է մեր ժողովրդին կեղծ-ազգայնական ուժերի կողմից։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Սնանկ քաղաքական օրակարգերը միշտ նույն վախճանն են ունենում, բայց կարող են խաթարել այլ կարևոր օրակարգերի առաջխաղացումը։
Ընդդիմության գործողությունների և խոսույթի իրական վտանգը Ֆրանսիայի հրապարակի ժամանակավոր փակ լինելը չէ, հրապարակը շուտով կդառնա երթևեկելի և մենք կմոռանանք այս կարճաժամկետ անհարմարությունը։
Գործող հակաժողովրդավար (հակադեմոկրատական) ընդդիմությունը իր գործողություններով փաստացի փորձում է Հայաստանը մղել լուսանցք և կասեցնել տարածաշրջանային գործոն դառնալու գործընթացը` անկախ նրանից դրա արդյունքում իրենք կդառնան իշխանություն, թե չեն դառնա: Կարևորը, որ Հայաստանը շարունակի մնալ թակարդում` չորոշելու իր սեփական ապագան, հավերժ մնալու հակամարտությունների մեջ, մաշվելու ժողովրդագրորեն և տնտեսապես, դուրս չգալու արդեն մոտ 150 տարի տևող ֆատալիստական (ճակատագրապաշտական) բարդույթներից, ըստ որոնց ամեն ինչ որոշված է մեր փոխարեն և մենք չենք կարող ոչինչ փոխել: Իհարկե այս ամենը համեմվում է «կենացային հայրենասիրությամբ»` թուրքերին հայհոյելով և այլն:
Մենք պետք է դուրս գանք այս արատավոր օղակից: Հայ ժողովուրդը երբեք գիտակցված չի ցանկացել և չի էլ կարող ցանկանալ ապրել հավերժ հակամարտությունների ծիրին մեջ լինի դա հայ-թուրքական, թե հայ-ադրբեջանական կոնֆլիկտները: Կոնֆլիկտներն ինքնին կոնֆլիկտ են կոչվում և սահմանվում միջազգային հանրության և կոնֆլիկտի մաս կազմող երկրների կողմից, որովհետև լուծում են պահանջում` հենց լուծում և ոչ թե հավերժական` չլուծում կամ խուսանավում լուծումներից: Հավերժական կոնֆլիկտի մեջ լինելու անխուսափելիությունը շարունակաբար սերմանվել է մեր ժողովրդին կեղծ-ազգայնական ուժերի կողմից հետևյալ պարզ գործիքակազմով` կոնֆլիկտի մյուս կողմին կամ ռազմական հակառակորդին հայհոյելով, իրերի իրական դրությունը թաքցնելով, սեփական ուժերը տասնամյակներ շարունակ գերագնահատելով և միևնույն ժամանակ հենց այդ ուժերը մաշացնելով և չզարգացնելով, լուծման ձգտող անհատներին կամ ուժերին քարկոծելով և այլն:
Հետևաբար, չի կարելի թույլ տալ մեզ ևս մեկ անգամ մղել լուսանցք` զրկելով տարածաշրջանային գործոն դառնալու հնարավորությունից, մեր իսկ ճակատագիրը որոշելու մեր կամքից, ինչն ի վերջո պետք է բերի մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը»:
Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հաայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին:
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը:
Նախարար Միրզոյանը վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Քննարկվել են նաև հայ-ռուսական համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված քայլերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:
Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին այն պնդումները, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ամբողջությամբ ընթանում են ադրբեջանական օրակարգով: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ փոխնախագահ, «Դիմադրության» շարժման համակարգողներից Իշխան Սաղաթելյանը։
«Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի:
Հայաստանը մոտեցել է մի եզրագծի, որից այն կողմ հարցականի տակ է դրվում ոչ միայն Արցախի ապագան, այլեւ Հայաստանի Հանրապետության նվազագույն ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը Այսրկովկասում։
Շարլ Միշելի տարածած հայտարարության մեջ որևէ խոսք չկա պարտադիր իրավական ուժ ունեցող Հայաստան-ԵՄ ՀԸԳ համաձայնագրով ամրագրված՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մասին: Չի խոսվում անգամ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին, ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 19-ին Եվրոպական Միության անունից արված հայտարարությանը։
Կողմերը խուսափել են անգամ «Լեռնային Ղարաբաղ» և «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» եզրույթներից: Փոխարենն օգտագործվել է «Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչություն» ձևակերպումը և խոսվել է Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին, որոնք պետք է ապահովի Ադրբեջանը:
Սա նշանակում է, որ Ղարաբաղի հայերը, ըստ Փաշինյան-Ալիև համաձայնության, դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում: Նույնիսկ օգտագործվել է «Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման» եզրույթը, ինչը ևս ծայրահեղ վտանգավոր հետևանքներ է առաջացնում, ընդհուպ Հայաստանի ինքնիշխանության, տարածքների նկատմամբ ադրբեջանական հերթական ապօրինի պահանջների հնարավորություն:
Արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը դեմ է Հայաստանի ու Արցախի շահերին, սպառնում է մեր պետության գոյությանն ու հանգեցնելու է Հայաստանի թրքացմանը, նպաստում է Արցախի հայաթափմանը՝
վերահաստատում ենք.
Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի մանդատը՝ մեր երկիրը նոր զիջումների տանելու, թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկելու համար: Իր հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն արտահայտում հայ ժողովրդի կարծիքը եւ առոչինչ են։
Արցախը որևէ կարգավիճակով չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանի տարածքները չպե՛տք է նվիրվեն Ադրբեջանին: Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները չպե՛տք է կարգավորվեն ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքների ներքո: Ստեղծված իրավիճակում լուծումը մեկն է՝ իշխանությունից հեռացնել պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանին եւ ձեւավորել Ազգային համաձայնության նոր իշխանություն»,-ասված է հայտարարության մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով:
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,– ասվում է որոշման մեջ:
Հանձնաժողովի անհատական կազմը հետևյալն է՝
Մ. Գրիգորյան — ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Մ. Սաֆարյան — ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Սարգսյան — ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Գ. Մինասյան — ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հ. Հարությունյան — ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ն. Ավագյան — ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Գուգարաց — ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Ե. Կիրակոսյան — Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Ա. Մարտիկյան — ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
Դ. Սանամյան — ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ
Ա. Մարալչյան — ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար
Ս. Պետրոսյան — ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.