23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ շատ կարեւոր է չնվաստացնել Ռուսաստանին, որպեսզի դիվանագիտական լուծում գտնվի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումից հետո՝ հավելելով, թե կարծում է, որ Փարիզը միջնորդական դեր կխաղա հակամարտությունը դադարեցնելու համար, հայտնում է Reuters-ը։
«Մենք չպետք է նվաստացնենք Ռուսաստանին, որպեսզի ռազմական գործողությունների դադարեցման օրը դիվանագիտական միջոցներով կարողանանք ելքի ուղի կառուցել,- ասել է Մակրոնը տարածաշրջանային թերթերին,- Ես համոզված եմ, որ Ֆրանսիայի դերը միջնորդ տերություն լինելն է»։
Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումը բազմիցս քննադատության է ենթարկվել Եվրոպայում արեւելյան եւ բալթյան որոշ գործընկերների կողմից, քանի որ, նրանց կարծիքով, դա խաթարում է բանակցությունների սեղանի շուրջ Պուտինի վրա ճնշում գործադրելու ջանքերը:
Ներխուժումից հետո Մակրոնը կանոնավոր շփվում է Պուտինի հետ՝ որպես հրադադար հաստատելու եւ Կիեւի ու Մոսկվայի միջեւ վստահելի բանակցություններ սկսելու ջանքերի մի մաս:
Ընդդիմադիր ուժերի կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ այս պահին կա 13 ձերբակալված ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (Զանգվածային անկարգությունները) հատկանիշներով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով.
«Փաստը, որ դեպքի վայրից, ի թիվս քարերի, շշերի և ձեռքի տակ եղած այլ առարկաների, հայտնաբերվել են նաև մետաղե և փայտե ձողեր, ըստ էության, եւս մեկ վկայությունն է այն բանի, որ հավաքի կազմակերպիչները նախօրոք պլանավորել էին սադրել եւ բախում հրահրել ոստիկանների եւ հավաքի մասնակիցների միջեւ` հաշվի չառնելով երեխաների, կանանց եւ տարեցների ներկայությունը։
Կարծում եմ` հավաքին մասնակցող յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ կազմակերպիչների գերնպատակը քաղաքական ռևանշն է ժողովրդի ընտրության դեմ, եւ այդ ճանապարհին ընդդիմությունը պատրաստ է վտանգել բոլորի առողջությունն ու կյանքը բացի իրենցից։
Այս շարժումն իրոք դիմադրության շարժում է, բայց նրանք դիմադրում են ժողովրդավարությանն ու ժողովրդին, իսկ Արցախը, ինչպես նախկինում, այդպես էլ հիմա օգտագործվում է բացառապես ներքաղաքական նպատակներով»:
ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանը խիստ անթույլատրելի է համարում թե’ Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառումը և’ թե հավաքի մասնակիցների կողմից Ոստիկանության նկատմամբ ուժի կիրառումը։ Այս մասին ասվումէ ՄԻՊ տարածած հաղորդագրությունում:
«03.06.2022թ.-ին երեկոյան Երևան քաղաքի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման տարածքում տեղի ունեցած գործողությունները գտնվել են Մարդու իրավունքների աշտպանի ուշադրության կենտրոնում։
Դեպքի ընթացքում Պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության համապատասխան բաժիններ, ինչպես նաև իրականացվել է ԶԼՄ հրապարակումների և տարածված տեսաձայնագրությունների ուսումնասիրություն։
Այսպիսով, նշված դեպքերի հետ կապված Պաշտպանն արձանագրում է հետևյալը.
1. Ոստիկանության կողմից կիրառվել է առերևույթ ծխաքողարկող և/կամ լուսաձայնային հատուկ միջոցներ։ Կոնկրետ իրավիճակում կիրառված այդ հատուկ միջոցների տեսակների, կիրառման համար թույլատրելի չափանիշներին դրանց համապատասխանության, ինչպես նաև տվյալ իրավիճակում օգտագործման անհրաժեշտության, համաչափության ու պիտանելիության վերաբերյալ Պաշտպանն արդեն իսկ պարզաբանումներ է պահանջել ՀՀ Ոստիկանությունից։
Պաշտպանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ ցանկացած դեպքում Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը պետք է ունենա իրավաչափ նպատակ, և այն պետք է լինի խիստ համաչափ։ Հատուկ միջոցների կիրառումը յուրաքանչյուր դեպքում պետք է լինի բացառիկ միջոց՝ դրա կիրառմամբ հետապնդվող նպատակներին հասնելու տեսանկյունից։
Ավելին՝ օրենսդրության համաձայն, Ոստիկանության ծառայողը հատուկ միջոցներ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ այդպիսի նախազգուշացումն անհնար է։
03.06.2022թ. տեղի ունեցած կոնկրետ դեպքում հատուկ միջոցի կիրառումը պետք է մանրամասն և անաչառ քննարկման առարկա դառնա, ինչպես դրա համաչափության, հետապնդած իրավաչափ նպատակի, այնպես էլ այլ միջոցներով ակնկալվող արդյունքին հասնելու անհնարինության տեսանկյունից, պետք է հիմնավորվի հատուկ միջոցի կիրառումից առաջ նախազգուշացնելու կամ դրա անհնարինության մասին։
Պաշտպանը հետևողական է լինելու դեպքը պատշաճ քննության առարկա դարձնելու հարցում։
2. Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության հայտնած տվյալների՝ նշված դեպքի արդյունքում բժշկական կենտրոններ դիմել են թվով 60 անձինք, որից 39-ը ոստիկանության ծառայողներ։
Պաշտպանը խիստ անթույլատրելի է համարում թե’ Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառումը և’ թե հավաքի մասնակիցների կողմից Ոստիկանության նկատմամբ ուժի կիրառումը։ Պետք է բացառել ինչպես հավաքների ժամանակ հակաօրինական գործողությունների կատարումը, այնպես էլ անհամաչափ ուժի կիրառումը։
3. Պաշտպանի արագ արձագանման խմբերը Ոստիկանության բաժիններում առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված բոլոր 11 քաղաքացիների հետ։ Բոլոր 11 անձինք բերման են ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություն կատարած լինելու կասկածանքով։ Քաղաքացիներից 5-ը ունեցել են տարբեր տեսակի մարմանական վնասվածքներ, այդ թվում՝ դեմքի, գլխի, ծնոտի և աչքի հատվածում վնասվածքներ։
Առանձնազրույցներում քաղաքացիների հայտնած տեղեկությունների համաձայն մի շարք դեպքերում իրենց մարմանական վնասվածքները հասցվել են արդեն իսկ ոստիկանության ծառայողների կողմից վերջիններիս փաստացի արգելանքի վերցված լինելու պայմաններում, ինչն անընդունելի է և Պաշտպանը պահանջել է, որ նման յուրաքանչյուր դեպք պատշաճ ժամկետում իրավական գնահատականի արժանանա՝ որպես անթթույլատրելի վարքագծի կանխարգելիչ նշանակության երաշխավորում։
4. Պաշտպանի աշխատակազմում արձանագրվել են նաև Ոստիկանության ծառայողներին հասցված տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների մասին դեպքերը, այդ թվում՝ կտրող-ծակող գործիքներից, ծանր մետաղական առարկաներից։
Պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում հավաք իրականացնող անձանց և կազմակերպիչներին՝ գործադրելու առավելագույն ջանքերը հավաքի խաղաղ ընթացքն ապահովելու և մասնակիցների հակաօրինական արարքները կանխարգելելու համար՝ ի թիվս այլնի համագործակցելով հավաքի ընթացքը սպասարկող ոստիկանության ծառայողների հետ։
Նախորդիվ օրերի մշտադիտարկումը վկայում է, որ այն դեպքերում, երբ Ոստիկանության ու հավաքի կազմակերպիչների կողմից համագործակցության ջանքեր են գործադրվել, հիմնականում ապահովվել է հավաքի խաղաղ ընթացքը՝ չհանգեցնելով անձանց իրավունքների խախտումների։
5. Պաշտպանն անթույլատրելի է համարում նաև ատելության ու բևեռացված խոսքի հրահրումն ու արդարացումը հանրային խոսույթում, ինչպես հավաքներ իրականացնողների, դրանց կազմակերպիչների, այնպես էլ դրան մասնակից չհանդիսացող հանրային դերակատարների ու քաղաքացիների կողմից։
Հատկապես հանրային դերակատարում ունեցող գործիչները և անձինք պետք է ձեռնպահ մնան նման կոչերից և խոսքից՝ հանրության շրջանում կրքերի և միջավայրի առավել մեծ լարում թույլ չտալու նպատակով։ Սա կոլեկտիվ պատասխանատվություն է, որը պետք է գիտակցենք բոլորս»:
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով Ադրբեջանի տարածքում «РИА новости»-ի արգելափակմանը, որը, ինչպես արդեն նշել ենք, արվել է Բեգլարյանի հետ ծավալուն հարցազրույցի հրապարակումից ժամեր անց, տելեգրամյան ալիքում գրել է․
Սա հերթական օրինակն է, թե ադրբեջանական իշխանությունները որքան են վախենում ճշմարտությունից, քանզի այդ հարցազրույցում ես ընդամենը ներկայացրել եմ Արդբեջանի իրականացրած հարցագործությունները և ագրեսիվ գործունեությունը ոչ միայն ընդդեմ հայերի, այլև՝ Ռուսաստանի։ Ներկայացրել եմ նաև Արցախի ներկայի և ապագայի հետ կապված իրավիճակը և մեր հստակ դիրքորոշումը՝ առանց որևէ ագրեսիվ խոսքի և քարոզչական ձևակերպումների։
Նշենք, որ Բեգլարյանի հարցազրույցը «РИА новости»-ն հրապարակել էր մաս-մաս, ըստ այդմ՝ ռուսական պետական գործակալությունում Արցախի թեմայով թվով յոթ նյութ է հրապարակվել․
1. В Нагорно-Карабахской Республике рассказали о противоречиях с Азербайджаном
2. Госминистр НКР: власти Карабаха продолжат усилия по признанию республики
3. Госминистр НКР: в республике хотели бы бессрочного присутствия российских миротворцев
4. Госминистр НКР Бегларян: ЕС не должен участвовать в урегулировании карабахского конфликта
5. Госминистр НКР Бегларян: Карабах ведет переговоры с Арменией о признании, но подвижек нет
(Речь касается постоянных сношений, в не текущих переговоро)
6. Министр НКР Бегларян: радикалы, воевавшие в Карабахе, могли быть отправлены на Украину
7. Госминистр НКР Бегларян: около 60% жилищного фонда в Нагорном Карабахе уже восстановлено
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ, իր տեղեկություններով, նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ուկրաինացի զինվորականների միջև լուրջ հակամարտություն է սկսվում։
«Լեհաստանը, տեսնում եք, և՛ այստեղ է, և՛ այնտեղ՝ «մենք կընդունենք փախստականներին, մենք նրանց չենք ընդունի», և «փող տվեք, և մեր միջոցով փող տվեք Ուկրաինային»: Արդեն խոսում են, որ նրանք պատրաստ են կտրել արևմտյան Ուկրաինան: Արդեն Ուկրաինայում, իմ տեղեկություններով, լուրջ առճակատում և հակամարտություն է սկսվում Զելենսկիի և ուկրաինացի զինվորականների միջև»,- ասել է Լուկաշենկոն, որի խոսքերը մեջբերում է Sputnik գործակալությունը։
Նրա խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ ուկրաինացի զինվորականները հասկացել են, որ այլեւս չեն կարող կռվել։ «Զինվորականները, ինչպես ոչ ոք, հասկանում են, թե ինչ է Ռուսաստանի հետ հակամարտությունը, այնտեղ զինվորական տղաներ են մահանում, նրանք տեսնում են, թե ինչի են ընդունակ և ինչքան կարող են պայքարել: Բայց նրանք չեն կարողանա ավելի շատ կռվել: Տեսնում եք` Ռուսաստանը փոխել է իր մարտավարությունը»,- ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ Լեհաստանի իշխանությունների հետ Զելենսկիի պայմանավորվածությունները դժգոհություն են առաջացրել նաև Ուկրաինայի «ազգայնական ուժերի» շրջանում։ «Նրանք տեսան, որ նա լեհերին կարգավիճակ տվեց: Եվ դա ինչի՞ է հանգեցնում: Կտրել արևմուտքը (Ուկրաինայի): Հետևաբար, նրանց մոտ սկսում է այս առճակատումը նախագահի և զինվորականների միջև: Եվ ես վստահ եմ, որ ուկրաինացի զինվորականները կկտրեն ցանկացած մեկի գլուխը… Եվ նրանք գլխատելու են բոլորին, ովքեր ցանկանում են մասնատել Ուկրաինան այսօր: Մեզ դա պետք չէ: Ես սա վաղուց եմ ասել: Տեսեք, դա իրականանում է: Ես այն ժամանակ ասացի՝ նրանք կդիմեն մեզ և ռուսներին՝ պաշտպանելու այս Ուկրաինան»,- ասել է Լուկաշենկոն։
Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի վարչական տարածքում երեկ՝ հունիսի 2–ին, ձեռքի հակատանկային նռնականետի արկի պայթյունից մահացած 11–ամյա տղան Գենադի Օսիպովն է։
Գենադիի ընտանիքը կարճ ժամանակ է՝ ինչ Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրից աշխատելու նպատակով տեղափոխվել էր Վահան գյուղ։ Նրա հայրը հովիվ է։
11–ամյա տղան հոր համար արոտավայր ուտելիք տանելիս է եղել, երբ ողբերգական դեպքն է պատահել։
«Ազգականների խոսքով՝ երեխան հոր համար արոտավայր հաց էր տանում։ Ինքը ամեն օր այդ ժամին հորը ուտելիք էր տանում։ Երեկ «պալիգոն» կոչվող տարածքով անցնելիս, գտել է ինչ–որ իր, այսինքն՝ էդ զինամթերքը, վերցրել է ու մտել էդ կաթնարան կոչվող շենքը ու կարճ ժամանակ անց լսվել է պայթյունը»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սոթք համայնքի բնակիչ Կարինե Հայրապետյանը։
Պայթյունն առաջինը լսել են հրաձգարանի զինվորականները, որոնք էլ մոտեցել են շենքին ու տեսել երեխայի մասնատված մարմինը։
«Երեկ, ժամը 15։00–ի սահմանում ահազանգ ստացանք, որ Վահան գյուղին հարակից զինվորական «պալիգոնում» ինչ–որ զինամթերքի պայթյունից երեխա է զոհվել։ Անմիջապես գնացի դեպքի վայր, շատ ծանր իրավիճակ էր, երեխայի մարմինը ամբողջությամբ մասնատված էր»,– մեզ հետ զրույցում ասաց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։
Դժբախտաբար, սա Օսիպովների ընտանիքում պատահած միակ ողբերգական դեպքը չէ։ Ըստ NEWS.am-ի զրուցակիցների՝ տարիներ առաջ էլ Գենադիի երկու եւ չորս տարեկան եղբայրներն են մահացել՝ մեկը ջրհորում էր խեղդվել, մյուսի վրա էլ եռման ջուր էր լցվել։
«Ընտանիքում չորս երեխա էին, երեքը սենց դժբախտ դեպքի հետեւանքով զոհվել են, հիմա ընտանիքի խնամքի տակ 3 տարեկան երեխա կա»,– ասաց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի տարածքում, ձեռքի հակատանկային նռնականետի արկի հետ անզգույշ վարվելու հետեւանքով պայթել է ականն ու 11–ամյա երեխա է մահացել։
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ոստիկանը հատուկ միջոց կիրառում ցուցարարների նկատմամբ։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր՝ հունիսի 3-ին, նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:
Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:
«Որեւէ մեկը շենք մտնելու փորձ չանի: Կառավարության բոլոր 6 մուտքերը փակում ենք, հետո ես կվերադառնամ էստեղ, մեր բոլորի պահանջը կհնչեցնեմ: Ոստիկանների հետ կոնֆլիկտի մեջ չենք մտնում»,- հայտարարել էր Սաղաթելյանը:
Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացեցին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ ըստ Իշխան Սաղաթելյանի գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։
«Եկել ենք այստեղ մեկ պահանջով՝ դուրս արի եւ պատասխանիր ժողովրդի հարցերին։ Եթե ռիսկ չես անում դուրս գաս, ասա քեզ հարմար տեղ ու ժամ։ Դու պետք է պատասխանես այս հարցերին։ Եթե ոչ, րոպե առաջ պետք է հեռանաս։ Այսպես փախնելով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ»,- առանձնատան դիմաց հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով ոստիկանները,ոստիկանները հրաժարվեցին բացել ճանապարհը, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ սկսվեց բախում։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով, անգամ հարվածներ հասցնելով բերման ենթարկեցին բազմաթիվ ցուցարարների։ Նրանք նաեւ հատուկ միջոցներ կիրառեցին, մասնավորապես՝ ծխարձակող նռնակներ։ Բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացավ, այդ թվում՝ մեկ ոստիկանի։
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հայտնում է. «Քրեական գործով կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 2002թ. մայիսի 16-ից Գ. Հակոբջանյանը Ս. Մայրապետյանի առաջարկով ստանձնել է փաստացի վերջինիս պատկանող «Գլոբուս» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը։ 2004թ. «Գլոբուս» ՍՊ ընկերությունը պայմանագիր է կնքել այլ ՍՊԸ-ի հետ, որի հիմքով վերջինիս իրականացրած շինարարական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքի Տերյան 66 հասցեում 2006թ. կառուցվել է ընդհանուր 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։
Կառուցումից անմիջապես հետո Ս. Մայրապետյանը, ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվելիք փաստացի եկամուտից առաջացող առանձնապես խոշոր չափերով հարկերը, 2006թ. ընթացքում ընկերության տնօրեն Գ. Հակոբջանյանի միջոցով կազմակերպել է «Գլոբուս» ՍՊԸ-ին պատկանող՝ նշված բնակելի շենքի թվով 141 միավոր անշարժ գույքերն ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում կեղծ՝ շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը: Արդյունքում` Գ. Հակոբջանյանի և ֆիզիկական անձանց միջև կնքվել են առուվաճառքի պայմանագրեր, որոնցում բնակարանների 1 քմ արժեքը նշվել է շուրջ 66.000 ՀՀ դրամ, ավտոկայանատեղիների արժեքը՝ շուրջ 75.000 ՀՀ դրամ, իսկ ոչ բնակելի տարածքների արժեքը՝ շուրջ 61.000 ՀՀ դրամ: Մինչդեռ տվյալ տարածքի բնակարանի 1 քմ շուկայական արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 770.000 ՀՀ դրամ, ավտոկայանատեղի արժեքը՝ 160.000 ՀՀ դրամ, իսկ ոչ բնակելի տարածքի արժեքը՝ 875.000 ՀՀ դրամ։
Այս գործընթացի հետևանքով Գ. Հակոբջանյանը «Գլոբուս» ՍՊ ընկերության փաստացի եկամուտը չի ներառել հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում՝ այդ կերպ պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5.678.764.260 ՀՀ դրամի հարկ։
2021թ. դեկտեմբերի 7-ին ստացվել է Գ. Հակոբջանյանի դիմումը, որով վերջինս չի առարկել և խնդրել է իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 27.12.2021թ. կայացվել է այդ հիմքով Գ. Հակոբջանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշոմ:
Հաշվի առնելով, որ առկա է պետության գույքային շահի խախտման հանգամանք՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հօգուտ պետական բյուջեի՝ հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատատարան՝ Ս. Մայրապետյանից և Գ. Հակոբջանյանից՝ համապարտության կարգով, հօգուտ ՀՀ պետական բյուջեի, 5.678.764.260 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով:
Դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և հայցագնի չափով արգելանք է դրվել պատասխանողներին պատկանող գույքի վրա»:
Հայաստանում մեկ զանգով է լինելու իշխանափոխությունը, ինչպես Տեր-Պետրոսյանը հեռացավ, իսկ այսօր փողոցն ընդամենը դեկորացիա է լինելու։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Նրա խոսքով, այդ 70-80 հազար մարդիկ, որոնք փողոց պետք է իջնեն, իշխանափոխության համար դեկորացիա է։ «ԱՄՆ-ն ուզում է ՌԴ-ն շրջանցող գազամուղ կառուցել, որն, ի դեպ, արդեն կառուցվում է՝ Ադրբեջանով՝ Մեղրիի տակով, Նախիջևանով դեպի Թուրքիա ու Եվրոպա, որտեղով կարող է գնալ ինչպես ադրբեջանական ու թուրքմենական, այնպես էլ իրանական գազը։ Սա իրական սպառնալիք է, ու ազդեցիկ լծակների կորուստ ՌԴ-ի համար»,- ասել է բանախոսը՝ նշելով, որ այն պահին, երբ այդ նախագիծը միս ու արյուն ստանա, ու դրվի ռեալ ռելսերի վրա, նույն պահին կտեսնեք թե ինչպես է ՀՀ-ում իշխանափոխություն տեղի ունենում։
«Փաշինյանին կփաթեթավորեն, ու բանտիկը վրան կապած կուղարկեն գուցե Ռոստով քաղաք՝ Յանուկովիչի հարևանությամբ»,- ասել է Նահապետյանը։
Բանախոսն անդրադարձել է նաև ՌԴ-ԱՄՆ դիմակայությանը, ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի հնարավոր նշանակմանն ու թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արցախի իշխանությունները Երեւանի հետ բանակցություններ են վարում ճանաչման շուրջ, բայց առաջընթաց դեռեւս չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Հայաստանի հետ բանակցություններ են ընթանում, շփումներ են իրականացվում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցով, սակայն այս առումով առայժմ առաջընթաց չկա»,- ասել է Բեգլարյանը։
Նրա խոսքով, կարելի է պնդել, որ, ըստ էության, Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների միջեւ պահպանվում են հորիզոնական կապեր՝ «ինչպես հավասարը հավասարի հետ»։
Նա նշել է, որ տեսանելի ապագայում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումն անհնար է թվում, քանի որ Արցախի եւ Ադրբեջանի դիրքորոշումներում կան լուրջ հակասություններ՝ դրանք տրամագծորեն հակառակ են։
Բեգլարյանն ընդգծել է, որ հիմնական տարբերությունն այն է, որ Ադրբեջանի համար դա «պրեստիժի, հավակնությունների» խնդիր է, իսկ Ղարաբաղի բնակիչների համար՝ «կյանքի ու մահվան, իրենց գոյության ու պատմական արդարության հարց»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.