23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքիայի տնտեսական հարցերով նախկին պետնախարար Մասում Թյուրքերն առաջարկել է թուրքական զինված ուժերին «մաքրման գործողություններ» իրականացնել հունական կղզիներում՝ հերթական անգամ ապացուցելով Հունաստանի դեմ Թուրքիայում ստեղծված բորբոքված մթնոլորտը. գրում է Greek City Times-ը։
Ելույթ ունենալով CNN-ի Türk-ի եթերում, Թյուրքերը, ով 2002 թվականին Բյուլենթ Էջեվիթի կառավարության օրոք պետնախարար էր, հանդես է եկավ Հունաստանի հետ պատերազմի օգտին:
Նախկին նախարարի դիրքորոշումից զարմացած հաղորդավարուհի Ֆուլյա Քալֆայի և լրագրող Էմին Փազարչիի հետ զրույցը հետևյալն է.
Թյուրքեր. Այս կղզիներից մի քանիսում մենք պետք է մաքրման գործողություն իրականացնենք: Մեր նավատորմը պետք է քայլեր ձեռնարկի Էգեյան ծովում, որը վերջ կդնի այնտեղ ստեղծված իրավիճակին։
Քալֆա. Դուք խոսում եք կղզիների մասի՞ն, որոնք պետք է ապառազմականացված կարգավիճակ ունենան:
Թյուրքեր. Այո: Մենք գիտենք, թե ինչպես են կղզիները (սահմանված) Լոզանի պայմանագրով:
Փազարչի — Բայց պարոն Մասում, ձեր ասածը պատերազմ է նշանակում:
Թյուրքեր. Սա պատերազմ չէ: Բայց եթե պատերազմ է պետք, թող պատերազմ լինի, այո, եթե պատերազմ է, թող պատերազմ լինի, Լոզանի պայմանագրով մեր իրավունքները պաշտպանելու համար։
Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման: Այս մասին — «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասնակցությունն է նկատի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, երբ բրյուսելայն եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց, թե տևական և արդար խաղաղության համար պետք է քննարկում լինի հիմնական բոլոր հարցերի շուրջ՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։
«Կարծում եմ, ի վերջո, Ղարաբաղի հայերը, իհարկե, մի կողմ են, որոնք պետք է լինեն լուծման մաս՝ ինչ ձևով էլ դա տեղի ունենա… Եւ շատ պարզ է, որ Ղարաբաղում ապրող մարդիկ հիմնարար շահագրգռվածություն ունեն համապարփակ կարգավորման հասնելու հարցում: Եվ անձամբ ես չեմ տեսնում, թե ինչպես կարող ենք հասնել նման կարգավորման՝ առանց այդ մարդկանց կարծիքն ու տեսակետը հաշվի առնելու», — նշեց նա։
Այդուհանդերձ, Շարլ Միշելը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո խոսեց միայն Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների մասին՝ որևէ բան չնշելով ապագա կարգավիճակի վերաբերյալ, ինչը մտահոգություն առաջացրեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում. — «Կարծում եմ, ի վերջո հարցն այն է, որ սա պետք է լինի համապարփակ կարգավորում։ Եվ մենք բոլորս գիտենք, թե ինչպես սկսվեց հակամարտությունը, և այն պետք է վերջնականապես փակվի։ Նախագահ Միշելն իր հայտարարության մեջ էլի շատ բան չի նշել։ Սա հայտարարություն չէր, որն ընդգրկում էր բոլոր այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն: Բայց փաստն այն է, որ մենք միշտ ընդգծել ենք, որ հակամարտության համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է, և մենք հենց դրա ուղղությամբ ենք աշխատում»։
Վայոց ձորի մարզում այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածոմ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 11 հոգի, որոնք զինվորներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Կայքի Շամշյանի տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վայոց Ձորի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվելու է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած 6 կետանոց առաջարկներին ի պատասխան Ադրբեջանից պաշտոնական պատասխան դեռևս չի ստացվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Պաշտոնական որևէ պատասխան չենք լսել, մամուլում տարբեր շահարկումներ, արտացոլումներ կային, բայց որևէ պաշտոնական դիրքորոշման մասին ես ինքս տեղյակ չեմ»,-ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով հնարավոր բանակցություններին՝ նա ասաց, որ բանակցությունների նպատակն այն է, որ համադրվեն երկու կողմերի մոտեցումները: Իսկ, թե որքանով դա կհաջողի, կերևա բանակցությունների ընթացքից: Հնարավոր բանակցությունների կայացման օրվա վերաբերյալ որոշում ևս հայտնի չէ փոխնախարարին:
«Կա կողմերի նախնական պայմանավորվածությունը, սակայն դեռևս ամեն ինչ բանակցային փուլում է, այդ թվում` բանակցությունների սկիզբը, օրը և բոլոր այլ էլեմենտները»,-ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ առաջարկին, որից հետո նոր մեկնարկեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, և հարցին, թե արդյոք այդ հարցը քննարկվում է՝ նա ասաց. «Հարցը նույնպես քննարկման փուլում է, գիտեք որ քննարկումները սկսվել են, և այդ առաջարկը սեղանին է: Այդ առաջարկին մեր մի շարք միջազգային գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումը: Բանակցությունների ընթացքում կտեսնենք, թե ինչպես կլինի»:
Մարտ ամսին Ադրբեջանը փոխանցել էր 5 կետանոց իր առաջարկները, որին ի պատասխան օրեր անց Հայաստանը փոխանցել էր առաջարկները:
Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Բրյուսելն իր քայլերը Ռուսաստանի հետ չի համադրում, և միտք էլ չունի՝ «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։
Ավելին, եվրոպացի դիվանագետն ասել է, թե այժմ և՛ Երևանը, և՛ Բաքուն զգուշանում են Կրեմլից՝ աչքի առաջ ունենալով աշխարհաքաղաքական վերջին զարգացումները։
«Հայ-ադրբեջանական հարաբերություններում Եվրամիության ու Ռուսաստանի միջև որևէ շարժ չկա, և ոչ էլ մտադրություն՝ ռուսների հետ շփվելու։ Երկու կողմն էլ վախեցած են Մոսկվայից, անգամ եթե դա հրապարակավ ցույց չեն տալիս, հատկապես, այն ամենի ֆոնին, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում։ Երկուսն էլ գիտակցում են, որ հաջորդը կարող են իրենք լինել»,- «Ազատությանն» ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը, հավելելով, — «Ռուսաստանը գուցե կանգնեցրել է պատերազմը, սակայն ակնհայտ է, որ գործընթացի շարունակությունը տեղի է ունենում Բրյուսելում, ոչ թե Մոսկվայում։ Եվ այն, որ կողմերն այդքան հաճախ են գալիս Բրյուսել, դրա վկայություններից մեկն է»։
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները անցած կես տարում միայն երեք հանդիպում են ունեցել Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի գլխավորությամբ, ընդ որում, վերջին երկուսը եղել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմից հետո։
Մոսկվան ակնհայտ դժգոհությամբ է արձագանքում Բրյուսելի միջնորդական այս ջանքերին․ շաբաթներ առաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակավ Արևմուտքին մեղադրեց «ռուս-ադրբեջանա-հայկական հայտնի պայմանագրերի թեման ամենաբարձր մակարդակով յուրացնելու անամոթ փորձերի մեջ», պնդելով, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը մեծացրել են դիվանագիտական ակտիվությունը՝ հրաժարվելով համագործակցել Ռուսաստանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում։
Ավելի վաղ այդ մասին բացահայտ խոսել էր նաև Ռուսաստանի արտգործնախարարը՝ հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։
«Պաշտոնական հայտարարություն, որ Մինսկի խումբը մեռած է, չի լինելու, բայց այն այլևս կենսունակ չէ»
Հայկական կողմը պարբերաբար խոսում է միջնորդական խմբի կարևորության մասին, և ամիսներ առաջ դիմել էր համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։ Որևէ արձագանք չէր եղել։ Պատասխանելով այս մասին «Ազատության» հարցին, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է՝ միջնորդական ձևաչափը թեև դե յուրե կա, բայց՝ դե ֆակտո չի գործում։
«Պաշտոնական հայտարարություն, որ Մինսկի խումբը մեռած
է, չի լինելու, բայց այն այլևս կենսունակ չէ», — ասել է դիվանագետը, հավելելով՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Արևմուտքում ընդհանրապես չեն ուզում, որ որևէ բան կապված լինի Բելառուսի կամ՝ Մինսկի հետ։
Այդ դեպքում ինչպե՞ս են Արևմուտքում պատկերացնում հետագա զարգացումները, հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմից հետո Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ ստորագրված հրադադարի հայտարարության մեջ հստակ նշվում է՝ Մոսկվան առնվազն հինգ տարի ոչ միայն իր խաղաղապահ առաքելությունն է ունենալու Ղարաբաղում, այլև վերահսկելու է ճանապարհը Նախիջևանի և Ադրբեջանի միջև, երբ կողմերը ապաշրջափակման շուրջ համաձայնության գան։
«Ինչ վերաբերում է Նախիջևանի ճանապարհին և հաղորդակցության մյուս կետերին, որոնք պետք է հսկվեն Ռուսաստանի կողմից՝ այո, այդպես է, և առայժմ այդպես կլինի, սակայն գաղափարն այն է, որ դա ի վերջո փոխվի։ Որևէ մեկը, իհարկե, չի կասկածում, որ դրա համար տևական ժամանակ է պահանջվելու», -ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան՝ չհստակեցնելով՝ ինչպես են կողմերը փոխելու դրույթները, որոնք նոյեմբերի 9-ից հետո անխտիր բոլորն էին ողջունել։
Առայժմ հստակ չէ նաև բանակցությունների թերևս ամենավիճահարույց՝ Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը։ Բաքուն պնդում է, որ նման խնդիր այլևս գոյություն չունի, Երևանը պահանջում է, որ նախ Ղարաբաղի անվտանգության ու հայերի իրավունքների, ապա՝ կարգավիճակի հարցը ճշգրտվի։ Եվրոպական խորհրդի նախագահը, անդրադառնալով այս տարաձայնություններին, այս շաբաթ հայտարարեց, թե «հարաբերությունների կայուն կարգավորման համար պետք է քննարկվեն հակամարտության հիմքում ընկած բոլոր հարցերը, ընդ որում՝ խնդրի բոլոր մասնակիցների կողմից։
Արդյո՞ք Եվրամիությունը նկատի ունի նաև Ղարաբաղի մասնակցությունը, և ի՞նչ լուծում են տեսնում Բրյուսելում անվտանգության ապահովման ու կարգավիճակի համար՝ հարցին եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը պատասխանել է՝ «ակնհայտ է, որ դա ինչ-որ պահի լինելու է բանակցությունների սեղանին, բայց՝ ոչ հիմա, քանի որ ամենադժվարն է, և ժամանակից շուտ բանակցությունները ծանրաբեռնելու կարիք չկա»։
Այս փուլում, ըստ «Ազատության» զրուցակցի, ամենակարևորն այն է, որ կողմերը շարունակում են շփումները՝ չնայած տարաձայնություններին։ «Վերջին հանդիպումը սիրառատ չէր, բայց առաջընթաց կա», — ասել է նա՝ առանց հստակ մանրամասների։
Չնայած և՛ Երևանը, և՛ Բաքուն հավաստիացնում են, թե պատրաստ են գնալ խաղաղության, իրավիճակը սահմանին կրկին պարբերաբար սրվում է։ Բրյուսելյան հանդիպումից հետո ադրբեջանական կրակոցից ևս մեկ հայ զինծառայող զոհվեց, նախագահ Ալիևն էլ, վերադառնալով Բաքու հայտարարեց, թե Փաշինյանը ընդունել է Ադրբեջանի բոլոր պահանջները, այդ թվում՝ համաձայնել զանգեզուրյան միջանցք բացել։ Երևանը հերքել է, բանակցություններին ներկա Շառլ Միշելը՝ ափսոսանք հայտնել։ Միջնորդներից որևէ մեկը, սակայն, Ալիևի վերջին հայտարարություններն ու կրակոցները չեն դատապարտել։
Ադրբեջանը խաղաղության դարաշրջանին պատրաստվում է բայրաքթարների «երամներով» ու դրանց համար կառուցվող «բներով»։ Նման դիտարկմամբ է հանդես եկել Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը։
Նրա գրառման մեջ ասվում է.
«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՁԵՐ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻՆ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲԱՅՐԱՔԹԱՐՆԵՐԻ «ԵՐԱՄՆԵՐՈՎ» ՈՒ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ «ԲՆԵՐՈՎ»․ ԻՆՉՈ՞Ւ Է ԲԱՔՎԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ 3 ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ ՓՈՔՐԻԿ ԱՐՑԱԽՈՒՄ
Ադրբեջանը 44֊օրյա պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներում բացի այլ կոմունիկացիոն ենթակառուցվածքներից, միանգամից 3 օդանավակայան է կառուցում` Վանդայում, Կովսականում և Բերձորում։ Ընդ որում, եթե Վարանդայի օդանավակայանն արդեն իսկ շահագործման է հանձնվել, ապա մյուս երկուսը նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկա 1֊2 տարիներին։
ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Կարևոր է հասկանալ, թե ինչու է Բաքուն Արցախի օկուպացված տարածքի հարավային շրջանում, Իրանի և Հայաստանի հետ սահմանի երկայնքով այդքան հապճեպ և աննախադեպ խտությամբ օդանավակայանների ցանց կառուցում։ Տե՛ս ստորեվ նԵրկայացված քարտեզները․
Իհարկե Ադրբեջանի իշխանությունները իրենց իրական նպատակներն ու ծրագրերը քողարկում են քաղաքացիական, տնտեսական և այլ առաջնահերթություններով։ Սակայն ակնհայտ է, որ այս ամենի հետևում թաքնված են լուրջ ռազմական ծրագրեր և հաշվարկներ։
Այսպես, հայտնի է, որ Ադրբեջանի և Թուրքիայի զինանոցում առանցքային դեր են խաղում անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), առաջին հերթին թուրքական Բայրաքթարները։ 44֊օրյա պատերազմից հետո, երբ թվում է՝ Ադրբեջանն իր հիմնական ռազմական խնդիրը լուծել է, Բաքվի բռնապետը 2 տարում ռազմական բյուջեն ավելացրել է ավելի քան 50%֊ով։ Արդյունքում Ադրբեջանը շեշտակի ավելացրել է ԱԹՍ֊ների ձեռքբերումը Իսրայելից` միաժամանակ զգալիորեն թարմացնելով ու ընդլայնելով Բայրաքթարների իր զինանոցը, նախաձեռնելով այդ զինատեսակի արտադրություն սեփական տարածքում։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը հարձակվողական զենք է ձեռք բերում հենց հարձակվելու նպատակով։ Սակայն Բայրաքթարների և մյուս խոշոր ԱԹՍ֊երի հաջող կիրառման համար կարևոր է նաև համապատասխան ենթակառուցվածքների` օդանավակայանների, դրանք միմյանց կապող ճանապարհային ցանցերի առկայությունը։
Բայրաքթարների ցամաքային կառավարման առավելագույն հեռավորությունը 150 կիլոմետր է, իսկ դրա օպտիմալ կիրառման համար հարկավոր է ցամաքային կառավարման հանգույցից ավելի փոքր հեռավորություն՝ միջինում 100 կմ։
Օրինակ Վարանդայի օդանավակայանը հնարավորություն է տալիս ապահովել Բայրաքթարների և այդ կատեգորիայի այլ ԱԹՍ֊երի անխոչընդոտ կիրառումը Արցախի ողջ տարածքում։ Կովսականի և Բերձորի օդանավակայաններն արդեն, Նախիջևանի օդանավակայանի հետ միասին նույն հնարավորությունները ստեղծելու են ամբողջ Սյունիքի և Վայոց Ձորի տարածքում, Գեղարքունիքի մարզի Հարավային հատվածում, Արարատի մարզում։
Եթե նայեք քարտեզին, կնկատեք, որ այդ օդանավակայանների ցանցը Արցախի Հարավային շրջանների և Սյունիքի օդային տարածքում երկու պայմանական եռանկյունիներ է ձևավորում։ Դա Ադրբեջանին հնարավորություն է տալու անխոչընդոտ սպասարկել ԱԹՍ֊երը այդ տարածաշրջանում հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ` դրանց թռիչքն ու վայրեջքը ապահովելով տարբեր օդանավակայանների տարածքում։ Որքանով հասկանում եմ, փորձագետների հիմնական տեսակետը Ուկրաինայում Բայրաքթարների անարդյունավետության կապակցությամբ այն է, որ վերջինիս հսկայական տարածքում բացակայում է օդանավակայանների խիտ ցանցը և ԱԹՍ֊ի առաջին թռիչքից ու վայրէջքից հետո դրա կրկնակի թռիչքը նույն տարածքից գրեթե 100%֊ով խոցելի է դառնում ՀՕՊ համակարգերի և ռուսական օդային խոցման միջոցների համար, հետևաբար թռիչքի և վայրէջքի ուղղությունների դիվերսիֆիկացիան շատ կարևոր նշանակություն ունի։
Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս` հյուսիսային մարզերին, ապա Թուրքիան ու Ադրբեջանը ԱԹՍ֊երի միջոցով դրանք թիրախավորելու համար արդեն իսկ ունեն համապատասխան ենթակառուցվածքներ։ Որպես ապացույց կարող եք հիշել 44֊օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ԱԹՍ֊երի առեղծվածը Աբովյանի հատվածում։
ԱՐԴՅՈ՞Ք ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԹԻՐԱԽՈՒՄ
Միաժամանակ Ադրբեջանի ու Թուրքիայի ծրագրերը միայն Հայաստանով չեն սահմանափակվում։ Վարանդայի, Կովսականի օդանավակայանների կառուցումը, արդեն իսկ Ադրբեջանի այլ Հարավային շրջաններում առկա ենթակառուցվածքներն ու Նախիջևանի օդանավակայանը զգալիորեն մեծացնում են նաև Իրանի հյուսիսային շրջանների խոցելիությունը։ Մասնավորապես, Բայրաքթարների հասանելիության տիրույթում է հայտնում Թավրիզը և Իրանի մի շարք այլ ստրատեգիական նշանակության բնակավայրեր ու օբյեկտներ։ Զգալիորեն մեծանում են նաև այդ տարածքների օդային հետախուզության հնարավորությունները։
Այսինքն, Ադրբեջանի և Թուրքիայի այս ենթակառուցվածքային նախաձեռնությունը, որը վայելում է նաև անգլո-սաքսերի ու Իսրայելի ակտիվ աջակցությունը, ունի ինչպես մարտավարական՝ ՀՀ հարավային շրջաններում ու Արցախում օդային գերակայաություն ստանալու, այնպես էլ ռազմավարական՝ Իրանի հյուսիսային շրջանների ուղղությամբ օդային պլացդարմ ձևավորելու նպատակ։
Զուգահեռաբար Ադրբեջանը Արցախի բոլոր օկուպացված շրջաններում կառուցում է շատ խիտ ճանապարհային ցանց, որոնց հիմնական հանգույցը դառնալու է Շուշի-Բերձոր առանցքը, ինչպես նաև Քարվաճառը։ Հատկապես ուշագրավ է դեպի Քարվաճառ Մռավ լեռան տակով թունելի կառուցումը, որը էապես կդյուրացնի ադրբեջանական զորքերի տեղաշարժը հյուսիսից դեպի Քարվաճառ և Վարդենիսի շրջանի սահմանամերձ գոտի։
Այսինքն, Ադրբեջանի ենթակառուցվածքային ծրագրերի տրամաբանությունը հուշում է, որ դրանք միտված են Արցախի շուրջբոլորը և ՀՀ արևելյան սահմաններին՝ հատկապես Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի և Վարդենիսի շրջանի հատվածում ոչ միայն օդային, այլև ցամաքային պլացդարմ ձևավորելու նպատակին։ Ադրբեջանը ոչ թե խաղաղության է պատրաստվում, այլ Հայաստանի նկատմամբ նոր լայնամասշտաբ հարձակման պլան է նախապատրաստում, որտեղ առանցքային դերակատարություն պետք է ունենա Հայաստանի սահմանի երկայնքով օդային գերակայությունը։
ԻՍԿ ԻՆՉՈ՞Վ ԵՆՔ ԶԲԱՂՎԱԾ ՄԵՆՔ
Արդեն 1,5- տարի է անցել պատերազմից, մենք ոչ միայն գրեթե չենք ավելացրել ռազմական ծախսերը, ոչ միայն չենք վերականգնել կրիտիկական ենթակառուցվածքները, այլ նույնիսկ չենք կարողացել նորմալ կառուցել ՀՀ-Իրան այսպես կոչված «այլընտրանքային» ճանապարհը։ Մինչ ՀՀ իշխանությունները ամեն օր պարծենում են ՀՀ տարբեր գյուղերում մի քանի հարյուր կիլոմետր ճանապարհների կոսմետիկ վերանորոգման փաստով, Ադրբեջանն Արցախում 0-ից հազարավոր կիլոմետրերի հասնող ճանապարհային ցանց է ձևավորում, որը քողարկված ռազմական նպատակներ է հետապնդում։
Մինչ Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններն ակնհայտորեն ուղղվեծ են ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի շահերի դեմ, այսինքն թուրք-ադրբեջանական ծրագրերը զսպելու առումով Հայաստանն ու Իրանը բնական գործընկերներ են, մենք ոչ թե Թեհրանի հետ հարաբերություններն ենք վերանայում ու խորացնում, այլ անհասկանալի խաղերի մեջ ենք մտել Իրանի հակառակորդներ ԱՄՆ-ի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, նույնիսկ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։
Մինչդեռ ճիշտ աշխատելու դեպքում Իրանը իրոք կարող էր մեզ շատ օգտակար լինել։ Իրանն այսօր ունի սեփական արտադրության տարատեսակ ԱԹՍ-ներ, որոնք ըստ փորձագիտական գնահատականների, ոչնչով չեն զիջում թուրքական բայրաքթարներին։ Իրանը նաև կարող էր մեծ դեր խաղալ Հյուսիս-Հարավ ճանապարհի առնվազն Սյունիքի հատվածը արագ վերականգնելու հարցում։ Սակայն ինչո՞վ պետք է Իրանը մեզ օգտակար լինի, երբ մենք փակ աչքերով գնում ենք դեպի թուրք-ադրբեջանական «խաղաղության» թակարդը։
***
Երբ ձեր «խաղաղության աղավնիները»՝ բայրաքթարների տեսքով կրկին հայ ժողովրդի գլխին կախվեն, կարող եք հանգիստ նրանց դեմ լուսա-ձայնային նռնակներ կիրառել, իսկ թուրք-ադրբեջանական հերթական էքսպանսիան զսպելու համար կրճատված ԶՈՒ փոխարեն կարմիրբերետավորներին կուղարկեք, դե իսկ հակառակորդի ԱԹՍ-երի դեմ կկիրառեք Ֆրանսիայի հրապարակն ամեն օր նկարող ձեր դրոններն ու խաղալիք արբանյակը․․․»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գրառումը․ «Սեփական «շան որդու» սինդրոմը. ինչու է Արևմուտքն աչք փակում Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների վրա, ինչը չէր անի Սերժ Սարգսյանի և առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին
Ժողովրդավարությունը և իրավապաշտպանությունն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսում է այդ արժեքները տարածողների աշխարհաքաղաքական շահը։
Հայաստանում դա սրությամբ է զգացվում։
Ամբոխավար Նիկոլ Փաշինյանին ժողովրդավար են հռչակում, քանզի նա կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ։ Այնպես չէ, որ Փաշինյանը սկզբունքային հակառուսական գծի մեջ է։ Նա հանուն աթոռի կարող է նաև Պուտինի նկարով դաջվածք անել իր մարմնի վրա։ Բայց ամեն դեպքում կարող է նաև հանուն աթոռի Էրդողանի ու Բայդենի նկարներն էլ անել նույն տեղում։
Արևմուտքում հաշվում են, որ ինչ-ինչ հանգամանքների դեպքում Նիկոլը կարող է ցանկալի հաճախորդ դառնալ՝ օգտագործվելով հակառուսական նախագծերում։ Փաշինյանի գլխավոր ընդդիմախոսների պարագայում դա բացառվում է, հետևաբար՝ Արևմուտքի, տվյալ դեպքում նաև՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար Նիկոլը դառնում է նախընտրելի։
Հատուկ ընդգծեմ, որ Արևմուտքը Հայաստանի դեմ բան չունի։ Արևմուտքի թիրախը մեր տարածաշրջանում Ռուսաստանն է, իսկ դաշնակիցը՝ Թուրքիան։ Ահա այստեղ է, որ Հայաստանը կարող է մանրադրամ դառնալ Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերում։
Հակառուսականությունը մեր դեպքում ավտոմատ դառնում է թուրքամետություն՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
Ահա այս հանգամանքներից ելնելով էլ Արևմուտքն իր վերաբերմունք է ցույց տալիս Հայաստանում տիրող ներքաղաքական զարգացումներին․ ոչ մի անձնական բան, միայն աշխարհաքաղաքականություն։
Եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ինքը կողմ է Ռուսաստանի ռազմաբազան Գյումրիից հանելուն, կողմ է ՀԱՊԿ-ից դուրս գալուն, մի խոսքով՝ հայտարարի, որ մտնում է ՆԱՏՕ-ի, մեր դեպքում՝ Թուրքիայի հովանու տակ, ապա Արևմուտքը, տնաբույծ դրամաշնորհային իրավապաշտպանները կարող են չնկատելու տալ, ավելի ճիշտ՝ ծափահարել Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ նա ցուցարարների դեմ ոչ միայն ոստիկանական բիրտ ուժ կիրառի, այլ նաև ՍՈՒ-30 կործանիչներով հարվածի Երևանի Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին (այս դեպքում, ի տարբերություն պատերազմի օրերի, հրթիռներ հաստատ նա կգտնի)։
Եթե Նիկոլը հայտարարի, որ դուրս է գալիս ԵԱՏՄ-ից և գնա ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատուն՝ իր աջակցությունը հայտնելու «ժողովրդավար» Զելենսկուն, ապա դրանից հետո եթե նույնիսկ հրանոթներով հարվածի ցուցարարներին, ապա Արևմուտքը և իրավապաշտպանների անվան տակ թաքնված տնաբույծ թուրքական 5-րդ շարասյունը կողջունեն դա ու կհամարեն գերժողովրդավար մոտեցում։
Փաշինյանը նման բաներ դեռ չի ասել կամ արել, բայց մի օր կարող է ասել կամ անել։ Ամեն ինչ կախված է հանգամանքներից ու աթոռային շահից։
Փաշինյանը 2018-ից մտավ Բոլթոնի պլանի մեջ, մի պահ հետ քաշվեց, հետո էլի գնաց այդ ուղղությամբ։ Հիմա նույն պինգ-պոնգն է խաղում՝ Հայաստանի ու Արցախի հաշվին։
Նա Բրյուսելում ամբողջությամբ մտել է արևմտյան, կամ որ նույնն է՝ թուրք-ադրբեջանական օրակարգի մեջ։ Ճիշտ է, Նիկոլը զուգահեռաբար նաև մոսկովյան հարթակին է «այո» ասում, բայց մի ոտքը Բրյուսելում է, ինչը շանս է թողնում Արևմուտքին՝ հակառուսական գիծ տանելու համար։ Հենց այդ շանսից ելնելով էլ հայաստանյան «քաղաքացիականներին», «իրավապաշտպաններին» հայաստանյան քաղաքական զարգացումների պահով դրսից տվել են ոչ թե «ֆա՛ս», այլ՝ «ֆո՛ւ» հրահանգը։ Այսինքն՝ չնկատելու տալ ոստիկանության առանձին ներկայացուցիչների հանցագործությունները ցուցարարների նկատմամբ։
Մինչդեռ եթե նման բան լիներ Սերժ Սարգսյանի ու առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, ապա «իրավապաշտպան» աշխատողները, արևմտյան հայտնի երկրների դեսպանատները, միջազգային հայտնի կառույցներն ու այն կռացած տիկինը տիեզերական մասշտաբի այնպիսի ոռնոց կբարձրացներին, որ հնարավոր չէ նկարագրել։
Հիմա սրանք լռում են, քանզի իրենց «շան որդու» ոստիկանն է քացով խփում գետնին ընկած ցուցարարի դեմքին, իրենց «շան որդու» ոստիկանն է հետևից խփում բերման ենթարկվող ցուցարարին, իրենց «շան որդու» ոստիկանն է կնոջը հարվածում։
Կրկնեմ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, ազատականության ռահվիրաները տվյալ դեպքում առաջնորդվում են «շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» սկզբունքով։
Նեղսրտել պետք չէ։ Պետք է այս ամենն ընդունել ի գիտություն և շարժվել առաջ՝ միշտ հիշելով սեփական երկրի շահերի մասին և այն մասին, որ պետությունը դաշնակիցներ է ունենում, երբ իրենից բան է ներկայացնում։ Թե չէ նվնվալն անիմաստ զբաղմունք է։ Նեղանալ ամերիկացիներից կամ ռուսներից, որ իրենց շահն են առաջ տանում, պարզապես անմեղսունակություն է։
Զարմանալ ու զայրանալ, որ թուրքերն ու ադրբեջանցիները Նիկոլ Փաշինյանին են պաշտպանում և փորձում նրա միջոցով կուլ տալ մեր երկիրը, նույնպես անմեղսունակություն է։ Բա թշնամի երկրներից ուրիշ ի՞նչ էիք սպասում։ Դու քոնն արա, դաշնակիցներ էլ կունենաս, բարեկամներ էլ կունենաս, թշնամիներիդ էլ կզսպես ու կստիպես հարգել քեզ։
Իշխանափոխությունից հետո պետք է ամեն ինչ անել, որ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները խորանան ու նոր օրակարգով զարգանան, ինչպես նաև Արևմուտքի հետ գործընկերությունը չվերածվի աշխարհաքաղաքական ընտրության հարցի ու դառնա իրապես գործընկերային, բարեկամական։ Դե իսկ խաղաղության օրակարգը միայն արժանապատիվ, պրոֆեսիոնալ մարդիկ կարող են ապահովել, այլ ոչ թե դավաճանի պիտակով անգրագետները կամ անգրագետի պիտակով դավաճանները»։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը, ելնելով «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի պահանջներից, այսօր՝ ժամը 15:00-ին, կայանալիք դատական նիստի ընթացքում միջնորդելու է այն անցկացնել դռնբաց ռեժիմով՝ հաշվի առնելով, որ պաշտպանական կողմը մտադիր է դատարան ներկայացնել առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը հաստատող փաստաթղթեր, որոնք որևէ դասակարգում չունեն, այսինքն՝ որևէ գաղտնիք չեն պարունակում, չեն պարունակում նաև ազգային անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության շահերին վնասող որևէ ռիսկ, և գոնե այս դատական նիստի անցկացումը դռնփակ ռեժիմով կհանգեցնի դատավարության հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակմանը և կխախտի արդարադատության շահը»:
Իմ տեղեկություններով որոշում է կայացրել Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Նիկոլը, որն իր տեղաշարժը ստիպված հարմարեցրել է ընդդիմության օրակարգին, տեսնելով, որ այսօր հանրահավաք ու երթ նախատեսված չէ, դրել է «դուխով» գլխարկն ու շուրջ 200 անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ, ուժեղացված անվտանգային միջոցառումների պայմաններում դուրս է եկել մարդամեջ։
Սա այն նույն Նիկոլն է, որ «Դիմադրության» շարժման գործողություններն ընդամենը որակում էր «լոգիստիկ խնդիրներ», բայց օրինակ կառավարության մոտ հավաքված մի քանի հազար վարչապետերին դուրս չեկավ պատասխաններ տալու, առանձնատան մոտ էլ հատուկ միջոցներ կիրառեց սեփական ժողովրդի դեմ, դեռ չեմ ասում, որ հունիսի 3-ին սեփական ֆրակցիային վախեցավ ուղարկել ԱԺ արտահերթ նիստի։
Հիմա ընդդիմության այս հումանիտար միջանցքով Սարյան փողոց հասած իշանականներն արդեն գինուց արբած 2018թ.-ի էյֆորիայի մեջ են ընկել։ Առավոտյան կսթափվեն, կվերադառնան իրականություն, իսկ մինչ դա՝ իմ տեղեկություններով որոշում է կայացրել Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները։ Նիկոլ, հասկացիր, վրան Ֆրանսիայի հրապարակում կլինի, թե՝ ոչ, քաղաքական ճգնաժամը երկրում խորանում է ու խորանում, ելքը լինելու է քո հրաժարականը»,- գրել է նա։
«Տարիներ շարունակ իր պսևդո քաղաքական կարիերան կերտած Նիկոլ Փաշինյանը երեկ մի շատ կարևոր արձանագրում կատարեց, այն է՝ մատի 1-ի դեպքերի շահարկումն իր կողմից էժանագին քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով են կատարվել միայն։ Ինքս երեկ Կառավարական ամառանոցների տարածքում էի՝ մարդկանց շարքերում, երբ ոստիկանական ուժերի կողմից սկսվեցին անհամաչափ և դատապարտելի բռնությունների կիրառումը, որոնք, կարծես, նախապես հստակ պլանավորված գործողություններ լիներ։ Ոստիկանները, կարծես, նախապես գիտեին, թե ինչ է սպասվում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Լևոն Մնացականյանը, ով անմիջական մասնակից է եղել երեկ տեղի ունեցած ոստիկանական ուժերի կողմից ցուցաբերված վայրագ գործողություններին։
Վերջինս հավելում է՝ երեկ, կարծես թե, հայ ժողովրդի համար շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. «Վերջապես, գիտակից մասսաների մոտ գիտակցության արթնացում է տեղի ունեցել։ Նիկոլը, որպես քաղաքական էակ, արդեն ավարտվում է, որովհետև նրա բոլոր առաջ քաշած թեզերը, որոնց դեմ, ինքն, իբր, պայքարում էր՝ սկսած մարտի 1-ի շահարկումներից, դատական ոլորտի բարեփոխումներից՝ մինչև կոռուպցիայի դեմ պայքարը և այլն, հօդս են ցնդել։ Փաշինյանը քաղաքական բովանդակության առումով արդեն դիակ է, նա բացարձակապես սպառված է»։
Լևոն Մնացականյանի գնահատմամբ՝ երեկ երեկոյան կառավարական ամառանոցների հարևանությամբ տեղի ունեցած դեպքերը խոսում են Փաշինյանի վախերի մասին։ «Միանշանակ է, որ, փողոցային պայքարի արդյունքում, արդեն տեղի են տվել Հայաստանի «վայ վարչապետի» նյարդերը։ Որքան էլ Ոստիկանությունը փորձի ձայնային նռնակների օգնությամբ սպառնալ և վախի մթնոլորտ ստեղծել ակցիաների մասնակիցների մոտ, միևնույն է, Դիմադրության շարժումը դրանից միայն և միայն նոր թափ է հավաքելու, իսկ դրանց մասնակցողներն, ավելի ու ավելի, համառ են դառնալու՝ գործող վարչախմբին հեռացնելու գործում»,- ասել է մեր զրուցակիցը։
Անդրադառնալով ոստիկանական ուժերի կողմից լուսաձայնային նռնակների կիրառմանը՝ Լևոն Մնացականյանը նկատել է՝ նռնակ նետողները, հավանաբար, սխալ հաշվարկներ էին կատարել, որի արդյունքում նրանց նետած նռնակներից վնասվել են նաև իրենց իսկ կոլեգաները, որոնք այդ պահին ծառայություն էին իրականացնում Կառավարական ամառանոցների մուտքի մոտ, սակայն, նետված նռնակներից երկուսը, սխալմամբ, անցել էին նաեւ Կառավարական ամառանոցների պարիսպներից ներս, վստահաբար, լավ վախեցնելով Նիկոլ Փաշինյանին։ Հետևաբար, Լևոն Մնացականյանը կատակում է՝ գուցե լուսաձայնային նռնակներ նետող ոստիկանական ծառայողները հայրենասեր տղաներ են եղել, ովքեր, այս կերպ, Փաշինյանի կացարանի ուղղությամբ նախազգուշական ազդանշաններ ուղարկելով, նրան ինչ — որ ճշմարտություններ են փորձել տեղ հասցնել»։
Հարցին՝ ի՞նչ նպատակ էին հետապնդում երեկ տեղի ունեցած ոստիկանական բռնի գործողությունները՝ Լևոն Մնացականյանը պատասխանում է՝ սա, առաջին հերթին, հստակ ազդակ էր, որ իշխանությունը լիարժեք սպառել է իրեն. «Եթե Ոստիկանական նմանօրինակ գործողությունների արդյունքում շարժումը չի մարում, իսկ մենք գիտենք, որ, արդեն այսօր հանրահավաք կա, ապա սա հստակ ցուցիչ է, որ իշխանությունները սպառել էն փողոցային պայքարի դեմ իրենց գործադրած ռեզերվային բոլոր միջոցները։ Հաջորդ քայլը, այս ամենից հետո, պետք է բնական կերպով լինի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թեև, չափազանց սպասելի և տեղին կլիներ, եթե Փաշինյանն՝ իր մոտ ապագայում հրապարակելիք հրաժարականի տեքստում, անպայման, նշեր՝ «Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր, ես սխալվեցի…», որովհետև փորձը ցույց տվեց, որ իր ողջ քաղաքական պսևդո կարիերան, որ կառուցված էր մարտի 1-ի վրա, երեկ ամբողջությամբ հօդս ցնդեց»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.