23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարություն են տարածել, որ ս. թ. հունիսի 3-ին ոստիկանության կողմից դրսևորվել է ծայրահեղ ագրեսիվ, հակաօրինական, որոշ դեպքերում՝ նաև սադրիչ և քրեորեն պատժելի վարքագիծ։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցություններն արձանագրում են, որ.
• Ս. թ. հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել է ապօրինի և անհամաչափ ուժ (վահաններ և մահակներ) և հատուկ միջոցներ, այն է՝ ԱԶՍ-40 «Սվիրել» լուսաձայնային նռնակներ, թեև հավաքը կրում էր բացառապես խաղաղ բնույթ, և այդ պարագայում ոստիկանական ուժերը պետք է ոչ թե խոչընդոտեին, այլ ընդհակառակը՝ պարտավոր էին աջակցել խաղաղ հավաքի անցկացմանը։ Ընդ որում, լուսաձայնային նռնակների կիրառումն իրականցվել է առանց նախնական զգուշացման։ Անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման արդյունքում խաղաղ հավաքի մասնակից հարյուրավոր քաղաքացիների շրջանում,նրանց թվում՝ նաև կանայք և տարեցներ, առկա են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Մարմնական տարատեսակ վնասվածքներ են ստացել (կողերի կոտրվածք, սալջարդեր և այլն) նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից մի քանիսը, ինչպես նաև «Դիմադրություն» շարժման մասնակից քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ընդ որում, վնասվածք ստացածների մի հատվածն է միայն դիմել բժշկական օգնության, զգալի հատվածը նախընտրել է բուժում ստանալ տնային պայմաններում, ինչը և հիմք է տվել իշխանության ներկայացուցիչներին լրատվական դաշտ նետել թեզ, որ իբր բախումների արդյունքում ոստիկանների շրջանում վնասվածք ստացածների թիվը շատ ավելին է, քան ցուցարարներինը։ Հարկ է նշել, որ ոստիկանության ներկայացուցիչների մեծ մասը տուժել է հատուկ միջոցների սխալ կիրառման արդյունքում, իսկ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ կիրառված լուսաձայնային նռնակները նաև եղել են ժամկետանց։
• Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում բախումների ժամանակ քաղաքացիները բազմից նկատել են քաղաքացիական հագուստով կամ առանց տարբերանշանների ոստիկանության աշխատակիցների, որոնք աչքի են ընկել հավաքի մասնակիցների նկատմամբ առավել դաժան և ագրեսիվ պահելաձևով։ Հիշեցնում ենք, որ համազգեստի և համազգեստի վրա անհատականացնող տվյալների առկայությունը օրենքի պահանջ է։ Այսպես, «Ոստիկանության մասին» օրենքի 12-րդ հոդվածը կարգավորում է ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելու ժամանակ։ Ըստ այդ հոդվածի 2-րդ մասի՝ «Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ»։ Օրենքի նման կարգավորմամբ քաղաքացին կարող է ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին: Սա ազատությունից հնարավոր անօրինական զրկելը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է: Անհատականացնող տվյալների պարտադիր լինելը և դրանց տեսանելիությունը հստակորեն սահմանված են նաև ԵԱՀԿ-ԺՄԻԳ Խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ ուղեցույցի 159-րդ կետում. «Իրավապահ անձնակազմը հավաքների ժամանակ պետք է տեսանելիորեն կրի կամ ցուցադրի նույնականացման որևէ ձև (օրինակ՝ անվանական պիտակը կամ համարը) իր համազգեստի և/կամ գլխարկի վրա: Այն դեպքում, երբ հավաքի ժամանակ ներկա իրավապահ մարմինների աշխատակիցներն այս կերպ չեն կարող նույնականացվել, նրանք պարտավոր են հարցնելու դեպքում ներկայանալ իրենց ազգանունով և կրծքանշանի համարով»: Հարկ է նշել նաև, որ ս. թ. ապրիլ-հունիսյան հավաքների ընթացքում միայն հատուկենտ դեպքերում են ոստիկանության ծառայողները իրենց համազգեստի վրա կրում անհատականացնող տվյալներ: Այս փաստը դեռևս մեկ ամիս առաջ արձանագրվել է նաև գործող ՄԻՊ կողմից. «Քաղաքացին պետք է կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին:
Այսօր ևս մշտադիտարկումների և անձանց հետ զրույցների արդյունքում արձանագրվել են քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցության դեպքեր։ Ընդ որում, ըստ քաղաքացիների պնդումների՝ այդ ոստիկանները գործում են ավելի ագրեսիվ և անկաշկանդ»։ Ոստիկանական ուժերի շրջանում առանց համազգեստի կամ առանց տարբերանշանների համազգեստով անձանց առկայությունը ևս մեկ անգամ փաստում է, որ գործող իշխանությունները օրենքի կոպիտ խախտմամբ ոստիկանական համակարգ են ներդրել ոստիկանության հետ որևէ առնչություն չունեցող անձանց՝ ենթադրաբար՝ այս կամ այն իշխանամերձ գործարարի թիկնազորի անդամների, խաղաղ հավաքի ներկայացուցիչների նկատմամբ անհամեմատ դաժան վերաբերմունք ցուցաբերելու նպատակով։ Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է ՀՀ ոստիկանությունից, որ այսուհետ հասարակական կարգի պահպանություն իրականացնող բոլոր ոստիկանները հավաքներին ներկայանան օրենքի պահանջին համապատասխանող համազգեստով և տարբերանշաններով, այլապես նրանք չեն կարող դիտարկվել որպես ոստիկանության այս կամ այն ստորաբաժանման ծառայողներ, և հետևաբար նմանօրինակ ոստիկաններից յուրաքանչյուրի կողմից իրականացված այս կամ այն գործողությունը կամ պահանջը դադարում է լինել օրինական։
• Ոստիկանական բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառվել նաև խաղաղ հավաքը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ, խոչընդոտվել է նրանց մասնագիտական աշխատանքը։ Այսպես, սադրանքի արդյունքում ստեղծված հրմշտոցի ժամանակ ոստիկանները խլել են լրատվամիջոցներից մեկի օպերատորի տեսախցիկի մոնոփոդը (ձող, որի վրա ամրացվում է տեսախցիկը), երբ վերջինս ընկած է եղել գետնին, այնուհետև այդ ձողով ոստիկանները սկսել են ծեծել ցուցարարներին։ Արդյունքում օպերատորը ստացել է ոտքի վնասվածք, իսկ ԶԼՄ-ին պատկանող գույքը՝ վնասվել։ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում ոստիկանության ներկայացուցիչները խոչընդոտել են այն լրագրողների և օպերատորների աշխատանքը, որոնք փորձել են նկարահանել ԱԶՍ-40 «Սվիրել» լուսաձայնային նռնակներ նետող ոստիկանին։ Ընդ որում, պետք է արձանագրել, որ ոստիկանական ուժերի կողմից առանց նախազգուշացման հատուկ միջոցների կիրառումը ինքնին արդեն վտանգ է ստեղծել հիշյալ տարածքում աշխատող ԶԼՄ աշխատակիցների առողջության և մասնագիտական գործունեության ծավալման համար։
• Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ նման բիրտ ու սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանի հիման վրա։ Սա հերթական կարմիր գծի հատումն էր, երբ սեփական ժողովրդի նկատմամբ Փաշինյանի հրամանով կիրառվում են լուսաձայնային նռնակներ՝ քաջ գիտակցելով, որ հավաքին ներկա գտնվողների մեծ մասը 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, իսկ հետպատերազմական շրջանում նման միջոցների ձայնն անգամ բավական է հավաքի մասնակիցներին սադրելու համար»։
Tert.am-ի Զարգացման գծով տնօրեն Արկադի Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին շրջանում ամենաքննարկվող՝ դոլարի փոխարժեքի նվազման կամ դրամի արժևորման թեմային։
«Հորդառատ դոլարային անձրև՝ Հայաստանի վրա. բողոքե՞նք, թե հարստանանք
Բոլորն ու ամենուրեք խոսում են այն մասին, որ «դոլարի կուրսն ընկել է», այսինքն, դրամն արժևորվել է: Քննարկում են բոլորը, բայց քչերն են փաստարկված մեկնաբանում, թե ինչ է տեղի ունենում իրականում: Եկեք միասին հասկանանք, պատասխանենք հնչող հիմնական հարցերին.
1. «Ինչու՞ է դոլարի կուրսն ընկնում»
Ռուս-ուկրաինական հակամարտության առաջին իսկ օրերից Հայաստանն ընդունեց մեծ թվով ռուսաստանցիների: Նրանք, հիմնականում, բավականին բարեկեցիկ ընտանիքներ են, ովքեր զգալի գումարներ են ծախսում՝ էականորեն նպաստելով հյուրանոցային բիզնեսի, ռեստորան-սրճարանների, մանրածախ առևտրի՝ հետևաբար նաև գյուղմթերքի ու սննդի իրացման աճին: Երկրները տասնամյակներով գովազդային արշավներ են անում այսպիսի արդյունքներ ունենալու համար: Մենք այդ արդյունքն ունենք հիմա:
Բայց: Կա նաև հարցի մյուս կողմը: Մեր երկրի հյուրերը ծախսում են գումարներ, որոնք երկիր են բերում դրսից: Այսինքն ամեն ամիս էական մեծ արտարժույթի ծավալ է սկսել մտնել Հայաստան: 2021 թվականի ապրիլին արտարժույթի ամբողջ ներհոսքը Հայաստան կազմել է 168 միլիոն ԱՄՆ դոլար: Ուզու՞մ եք իմանալ որքան արտարժույթ է մտել մեր երկիր այս ապրիլին: Պինդ բռնվեք: 358 միլիոն ԱՄՆ դոլար կամ կրկնապատիկից ավելի: Պատկերացնու՞մ եք դա ինչ է: Նման պատկեր կունենանք նաև մայիսին. թվերը շուտով կլինեն:
Ինչ է ստացվում. մենք մեզ համար ապրում ու աշխատում ենք, մեկ էլ հանկարծ հանգամանքների բերումով մեր տնտեսության մեջ սկսվում է դոլար լցվել, լցվել բառի բուն իմաստով: Բա ուզում էինք այդքանից հետո դրամը չարժևորվե՞ր: Իհարկե պիտի արժևորվեր. բարձրաձայն կրկնեք «358 միլիոն ԱՄՆ դոլար» արտահայտությունը և ամեն ինչ պարզ կդառնա:
2. «Ինչու՞ Կենտրոնական բանկը չի գնում այդ արտարժույթը, որ կուրսը կայուն լինի»
Դա, առաջին հայացքից, տրամաբանական ճանապարհ է թվում: Սակայն, ինչպես տեսնում ենք, Կենտրոնական բանկը չի շտապում դա անել: Իմ կարծիքով, ճիշտ է անում:
Կենտրոնական բանկն ինչո՞վ է գնում դոլարը: Այո՛, իր թողարկած դրամով: Հետո ինչ է լինու՞մ: Այո, դրամի քանակը տնտեսության մեջ ավելանում է և գները «թռնում են»: Ձեր բառերով ասած, «դոլարի կուրսը պահենք», որ սարսափելի գնաճ լինի՞: Իմաստը որն է՞: «Կուրս պահենք», որ մեր երկրի շարքային քաղաքացիներն իրենց առօրյա հոգսերից զատ, անընդհատ բախվեն համատարած թանկացումների՞ խնդրին: Ինչի՞ համար: Մենք ու՞մ կողմից ենք:
3. Բայց չէ՞ որ թանկացող դրամը վնասում է արտահանողներին:
Լու՞րջ: Այո՛ վնասում է, երբ ոչինչ չանես: Բայց էլի եկեք միասին դատենք: Մենք հիմնականում արտահանում ենք սննդամթերք, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, տեքստիլ, ծխախոտ և այլն: Ուր ենք մեծամասամբ արտահու՞մ: Այո՛, Ռուսաստան: Կարո՞ղ է նվազել այդ արտահանումը, այո՛ կարող է: Բայց նույն Ռուսաստանի ձեր շուկայի մի մասը հիմա եկել է Երևան և ձեր ապրանքը պատրաստ է գնել դրամով՝ հայաստանյան խանութներից ու ռեստորաններից: Գիտե՞ք ինչ ծավալով, ասեմ՝ ըստ վերևում բերված թվերի՝ ամսական 100 միլիոն դոլարից ավել գումարի չափով: Բա էլ ինչի՞ ենք սպասում: Ի՞նչ անենք, բողոքենք մեր կյանքից ու որ կուրսն ընկե՞լ է, թե՞ հարստանանք: Ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ:
4. Հիմա ինչ, ոչ մի խնդիր չկա՞:
Կա, իհարկե կա: Այսպես թե այնպես, երբ սովորականից շատ ավելի մեծ ծավալի արտարժույթ է սկսում մտնել երկիր, այն ինչ-որ ձև պետք է կառավարվի: Պատկերացրեք մի առավոտ զարթնել ենք ու Հայաստանում նավթ է սկսել դուրս գալ գետնի տակից, որն ամբողջությամբ գնում են ու մեզ վճարում դոլարով: Սա մեր այսօրվա իրավիճակին շատ նման է՝ առանց նավթի հատվածի: Ուրեմն մենք էլ պիտի անենք այն, ինչ անում են նավթ արդյունահանող երկրները: Իսկ ի՞նչ են անում այդ երկրները. նրանք բյուջետային կամ այլ մեխանիզմներով հավաքում են այդ դոլարը, ստեղծում ազգային ֆոնդեր և օգտագործում երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի համար: Այս մասին է, որ մենք էլ պիտի սկսենք մտածել:
Մյուս կողմից, հայկական բիզնեսն էլ պիտի կարողանա արդեն ավելի արագ որոշումներ կայացնել, հարմարվել իրականությանը և փորձել շահել այդ իրականությունից: Պետք է արագ լինել: Օրինակ, վերջին հռետորական հարցս՝ «կուրսն իջել է», ձեր ապրանքների գները ե՞րբ եք պատրաստվում իջեցնել, հարգարժա՛ն գործարարներ: Ու հարցս պատահական չեմ տալիս. առկա խնդրի լուծման մի մեծ շղթա էլ դրանով է իրականում սկսվում: Ավելին ասեմ, կարծում եմ, մասնավորապես, Գազպրոմ-Արմենիան արդեն կարող է հայտ ներկայացնել կարգավորող մարմնին՝ գազի գինը սպառողների համար մյուս տարվանից իջեցնելու համար»:
Հայաստանում ծանր իրավիճակում հայտնված մարդկանց հատուկ օգնության քարտ կտրամադրվի՝ նրանց հիմնական կարիքներին համապատասխան։ Այս մասին հունիսի 8-ին Ազգային ժողովում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ։
Օգնության ցանկում կներառվեն նաեւ սնունդ, հագուստ եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։ «Տարբեր սոցիալական խմբերի համար նախատեսված գումարը տարբեր կլինի։ Դա կորոշի կառավարությունը՝ ելնելով ստեղծված իրավիճակից»,- պարզաբանեց փոխնախարարը։
Սակայն նշված օրենքը, նրա խոսքով, իրավական հիմք չի տա այս ոլորտը կարգավորող կառավարության այսօրվա որոշումների համար։ «Կառավարությունը, համաձայն 2021-2026թթ. իրականացնում է գործող օրենսդրության շրջանակներում կարգավորվող բարեփոխումներ։ Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կստեղծեն անհրաժեշտ օրենսդրական դաշտ, որի շնորհիվ ենթաօրենսդրական ակտերով բարեփոխումներ կարող են իրականացվել»,- ասաց Ժամակոչյանը։
Օրինագծով առաջարկվում է նաեւ սահմանել սոցիալական պաշտպանություն ապահովող հաստատության մեկ այլ տեսակ։ Խոսքը, մասնավորապես, Փոքր համայնքային տների մասին է։
Ընդգծելով այս բարեփոխումների կարեւորությունն ու անհրաժեշտությունը՝ հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն են տվել քննարկվող օրինագծին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները ներկայացրել են 2021 թվականի տարեկան հայտարարագրերը։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։
Ըստ ներկայացված հայտարարագրի՝ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, որպես միանձնյա սեփականություն Շենգավիթ համայնքում հայտարարագրել է բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, ձեռք է բերվել գնման միջոցով, ձեռքբերման տարեթիվ նշված չէ։ Որպես կեցավայր նշել է Կառավարական առանձնատները։
Աննա Հակոբյանը հայտարարագրել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի 3 միջոց՝ RENAULT, NISSAN, VAZ, ձեռք բերված համապատասխանաբար 2009, 2010 և 2009 թթ․։
2021–ի սկզբում Աննա Հակոբյանը իր բանկային հաշվին ունեցել է 168,263 ՀՀ դրամ, տարվա վերջում 90 000 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,000 ԱՄՆ դոլար՝ տարվա սկզբում և տարվա ավարտին։
Վարչապետի տիկինը «Մեր տպարանը» և «Դարեսկիզբ» ՍՊԸ-ներից կամ որ նույնն է՝ «Հայկական ժամանակ» օրաթերթից որպես աշխատանքի դիմաց վարձատրություն ստացել է 3 մլն 289 հզր ՀՀ դրամ։
Աննա Հակոբյանը ունի 2 սպառողական վարկ՝ 164,300 և 1,141,410 մնացորդային գումարով։
Ծախսերի հայտարարագրի մեջ հանգստի համար նախատեսված գումարը կազմել է 1,000,000 ՀՀ դրամ և 2,000,000 ՀՀ դրամ։
Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի անունով բացի բանկային հաշվին առկա դրամական միջոցներից և աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունից, այլ բան հայտարարագրված չէ։
Աշոտ Փաշինյանի բանկային հաշվին տարեսկզբին եղել է 1695 դրամ, տարեվերջին՝ 3292 ՀՀ դրամ։
Որպես աշխատանքի դիմաց վարձատրություն Աշոտ Փաշինյանը ԱԿՈՏԵՔ ՍՊԸ-ից, «Սվետլանա Մովսիսյան» ԱՁ-ից և Webiz Georgia-ից միասին ստացել է 238 հզր դրամ և 1․100 ԱՄՆ դոլար։
Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, տարվա սկզբին բանկային հաշվին ունեցել է 438 հզր դրամ, տարվա ավարտին՝ 511 հզր դրամ։
Մարիամ Փաշինյանը նախորդ տարի «Դիջիթեյն» ՍՊԸ-ից աշխատանքի դիմաց ստացել է 6 մլն 693 դրամ։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարագիրը ներկայացրել էր նախորդ շաբաթ։
Որպես բանկային ավանդ Փաշինյանը 2021–ի սկզբին նշել է 2 մլն 550 հզր դրամ, իսկ տարվա ավարտին՝ 3 մլն 15 հզր դրամ։ Ըստ հայտարարագրի՝ չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող նվեր չի ստացել, բանկային հաշիվներին հայտարարագրել է 1 մլն դրամ տարվա սկզբին, որը տարվա ավարտին զրոյացված է, 3,84 դոլար, ինչպես նաև 27 հզր դրամ։ Կանխիկ հայտարարագրել է 1800 դոլար և 790 հզր դրամ։
Որպես աշխատավարձ նշել է 11 մլն 931 հզր դրամ, վարկային գծով փոխառություն ունի 1 մլն 259 հզր դրամ։
Եվրոպական խորհրդարանը հունիսի 7-ին Թուրքիայի վերաբերյալ զեկույց է ընդունել, որում հորդորել է այդ երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հարգել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր հանձնառությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, զեկույցում, որն ընդունվել է 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայներով, անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին ջանքերին: Մասնավորապես, նշվել է, որ ԵԽ-ն «ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին մերձեցման գործընթացը՝ կապված երկկողմ շփումներ սկսելու որոշման, հատուկ ներկայացուցիչներ նշանակելու, երկու երկրների միջև թռիչքները վերսկսելու հետ: «ԵԽ-ն այս փորձը համարում է խիստ դրական զարգացում, որը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բարեկեցության ու անվտանգության վրա, ԵԽ-ն հորդորում է կողմերին առաջ տանել այս ջանքերը՝ հանուն իրենց հարաբերությունների լիակատար կարգավորման ու կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն աջակցել այս գործընթացին»,- ասվում է զեկույցում:
Եվրապատգամավորները հորդորել են Թուրքիային «ճանապարհ հարթել թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար՝ ներառյալ Հայոց ցեղասպանության հարցի կարգավորումը, և լիարժեքորեն հարգել հայկական և այլ մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները»: Զեկույցի հեղինակները հույս են հայտնել, որ դա կարող է դառնալ ուղի՝ Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման համար: ԵԽ-ն, հղում անելով Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին՝ 2015 թվականի ապրիլի 15-ին կառույցի կողմից ընդունված բանաձևին, հերթական անգամ հորդորել է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Զեկույցում նշվել է նաև, որ թեպետ Թուրքիան բազմիցս հայտարարել է ԵՄ անդամ դառնալու նպատակի մասին, այդուհանդերձ, վերջին երկու տարիների ընթացքում երկիրը հետևողականորեն հետ է կանգնել անդամակցության գործընթացի հետ կապված իր պարտավորություններից: Զեկույցում ընդգծվել է նաև Թուրքիայում մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների փաստը:
ԵԽ պատգամավորները նաև հորդորել են պաշտոնական Անկարային բարեխղճորեն մոտենալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումներին՝ կոչ անելով զերծ մնալ այս գործընթացում անհարկի ճնշում գործադրելուց:
Հունիսի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսելով ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնի մասին, ասել է, որ Պաշտպանության նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո կստեղծվի նոր մոդել, ըստ որի՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։
«Օրենքը երկար ժամանակ շրջանառվել է կառավարությունում և առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով։
Բանակի կառավարման որոշակի փոփոխություն է կատարվում, դա հիմնարար փոփոխություն չէ, ամեն դեպքում Զինված ուժերը զբաղվելու է միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ։ Գնում, սպասարկում, ապահովում՝ այդ ամենով պետք է զբաղվեն նախարարության կազմում գտնվող այլ վարչություններ։ Այսինքն՝ սկսած թիկունքային ապահովումից, պետք է իրականացվի ոչ զինվորականների կողմից։ Շատ բաներ լինելու են պատվիրակված»,- ասել է Սուրեն Պապիկյանը։
Ի՞նչ կտա ՀՀ պաշտպանական ոլորտին, եթե ԳՇ պետ դառնա Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, նման մոդելը որքանո՞վ է արդյունավետ։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն անդրադառնալով վերոնշյալ հարցերին, նկատեց՝ նման կառուցվածքով Արցախի առաջին պատերազմում հայկական կողմը հաղթանակ է տարել։
«Ցանկացած մոդել արդյունավետ է, եթե աշխատեցնող կա։ Ինքս այդ մասին լսել եմ, սակայն մանրամասներին չեմ տիրապետում, գուցե այլ հարցեր կան, որոնց մասին չգիտեմ։ Այստեղ խնդիրն այն է, որ վերջնական որոշում կայացնողն արդեն դառնում է Պաշտպանության նախարարը»,- նշեց Մովսես Հակոբյանը։
Եթե լիներ ԳՇ պետ և վերջանական որոշումը կայացներ Պաշտպանության նախարարը, արդյո՞ք կհամաձայներ՝ հարցի վերաբերյալ Մովսես Հակոբյանը տվեց հետևյալ պատասխանը. «Եթե Պաշտպանության նախարարն ունակ լինի որոշում կայացնելու, ապա դա որևէ բանի չի խանգարի»։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարից Զինված ուժերի Գլխավոր շտաբը պետ չունի, պետի ժամանակավոր պարտականությունները կատարում է ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։
Ուկրաինան չի կարող հարձակման գնալ, քանի որ տեխնիկայով զիջում է Ռուսաստանին, երեքշաբթի ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։
«Տեխնիկայով մենք զիջում ենք (Ռուսաստանին) և, հետևաբար, չենք կարող առաջընթաց գրանցել: Մենք ավելի շատ կորուստներ կունենանք, և մարդկանց կյանքեր փրկելն ինձ համար առաջնահերթություն է», — ասել է Զելենսկին։
Նա կրկին կոչ է արել արևմտյան երկրներին մեծացնել զենքի մատակարարումները Կիև՝ միևնույն ժամանակ քննադատելով նրանց Մոսկվայի նկատմամբ բավական կոշտ չլինելու համար:
«Նրանք աջակցում են Ուկրաինային, բայց միևնույն ժամանակ նայում են, թե ինչ կարելի է անել պատժամիջոցները թուլացնելու համար, որպեսզի բիզնեսը չտուժի», — ասել է Զելենսկին՝ նշելով, որ Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությունը «իրականում չի ազդել Ռուսաստանի դիրքորոշման վրա»։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, պատասխանելով Anadolu-ի հարցերին, նշել է, որ պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով հայտարարել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու մասին։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը դրական է արձագանքել հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների նշանակմանը և նրանց մասնակցությամբ 3 հանդիպում անցկացնելուն։
Բայրամովն այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերն անվանել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղարկված «դրական ուղերձների օրինակ» (չակերտները՝ Tert.am)։
Միաժամանակ, Արցախյան Երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը, ըստ Բայրամովի, «մի կողմ է դրել անցյալի վերքերը» (չակերտները՝ Tert.am)՝ հայտարարելով «խաղաղության» (չակերտները՝ Tert.am) և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին։
«Հայաստանը մեկ տարի անտեսել է Ադրբեջանի «խաղաղության կոչերը» (չակերտները՝ Tert.am)։ Չնայած դրան, Բաքուն այս տարվա սկզբին հրապարակել է այն սկզբունքները, որոնց վրա կարելի է հիմնել ապագա խաղաղության համաձայնագիրը»,- ասել է Բայրամովը։
Նրա խոսքով, պաշտոնական Բաքվի «խաղաղության օրակարգը» (չակերտները՝ Tert.am) դրական արձագանք է ստացել միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Եվրամիության մակարդակով։ ԵՄ-ի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները վերջին երկու ամիսների ընթացքում երկու դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել, հիշեցրել է Բայրամովը՝ նշելով, որ բանակցությունների օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված է նաև տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանազատումը և սահմանագծումը։
Բայրամովն այնուհետև ասել է, որ Հայաստանից սկսել են որոշակի դրական ազդակներ գալ հարաբերությունների կարգավորման հարցում:
«Այս ազդանշանները մենք ընդունում ենք որպես դրական քայլեր։ Այս ուղղությամբ շարժման շարունակականությունը բխում է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի շահերից։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ամենից շատ անհրաժեշտ է հենց Հայաստանին… պաշտոնական Երևանը պետք է ճիշտ գնահատի իրավիճակը և անի ճիշտ եզրահանգումներ»,- ասել է Բայրամովը։
Ինչ վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացման բանակցություններին, Բայրամովը նշել է, որ այս հարցում դեռ կոնկրետ արդյունքներ չկան։ Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում է այս գործընթացը, հայտարարել է ադրբեջանցի նախարարը։
«Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ հայտարարում են. «Մենք Երևանի հետ խնդիրներ չունենք։ Մեր երկրները հանդես են գալիս Հայաստանի հետ նորմալ «բարիդրացիական» (չակերտները՝ Tert.am) հարաբերությունների օգտին։ Եթե Երևանը համապատասխան քայլեր ձեռնարկի, հարգի միջազգային իրավունքի նորմերը և հաշվի առնի տարածաշրջանի իրողությունները, լավ արդյունքները հնարավոր կդառնան»,- ասել է նա։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գանգատը կոմունիկացիայի փուլում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Թե՛ միջպետական, թե՛ անհատական գանգատի շրջանակում սկսել ենք ստանալ ադրբեջանական կառավարության դիրքորոշումը որոշ գործերի առնչությամբ, այդ թվում՝ տեսանյութով հիմնավորված գերեվարման դեպքերի կապակցությամբ, որոնք չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասաց նա։
Սահակյանի խոսքով՝ անգամ ապացույցների ճնշման ներքո Ադրբեջանը շարունակում է ժխտողական բնույթի դիրքորոշումներ հայտնել. ««Փորձում են ցույց տալ, թե իրենք առնչություն չունեն այդ դեպքերի հետ։ Քննչական մարմինների կողմից կատարված քննության որոշակի արդյունքներ են ներկայացվում, որոնք կեղծված ու միակողմանի են։ Իրենց զինվորականների միջոցով փորձում են դատարանին վստահեցնել, որ իրենք ո՛չ տեսել են, ո՛չ էլ լսել են նշված անձանց մասին»։
Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ Հայաստանն անհատական գործերով շուրջ 300 անձի վերաբերյալ գանգատներ ունի, սակայն կան նաեւ խմբային գանգատներ, որոնց թիվը 180-ի հասնում։
Նա նաև ասաց, որ Ադրբեջանի դեմ միջպետական երկու գանգատ կա եւ չի բացառվում, որ եւս մեկ գանգատ ներկայացվի։
Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում կատարված զանգվածային անկարգության դեպքի առթիվ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվել են քննչական ու դատավարական անհրաժեշտ գործողություններ։
Ոստիկանությունից հայտնում են, որ արդյունքում պարզվել է, որ հավաքի պահին, «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ, մասնակիցները փորձել են ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան։ Այնուհետև հավաքի մասնակիցները, չենթարկվելով հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջներին, սկսել են զանգվածային անկարգություններ։
Մասնավորապես, քարերով, մետաղյա ձողերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ։ Այդ կերպ փորձել են ճեղքել ոստիկանական շղթան՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:
Զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունները կասեցվել և խափանվել են։ Այդ ընթացքում ոստիկանության չորս տասնյակից ավելի ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ։ Տուժածների մի մասը ստանում է ստացիոնար բուժում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են բազմաթիվ քարեր, մետաղյա և փայտյա ձողեր, ապակյա և պլաստմասսե շշեր, ոստիկանական համազգեստի պատռված կտորներ, պոկված ուսադիրներ և այլ իրեր ու առարկաներ:
Հարուցված քրեական գործի շրջանակներում, հունիսի 4-ի ժամը 16-ի դրությամբ, 13 անձ ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.