23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Փաստաբան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Բագրատ Եսայանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննիչի կողմից արդեն մուտք է արվել դատարան, սպասում ենք մակագրմանն ու նիստի ժամ նշանակելուն։
Ներկա պահին երկու արձանագրում`
1. Բագրատ Եսայանը քաղաքական բանտարկյալ է, քանի որ վերջինիս առաջադրված մեղադրանքն աղերս չունի իր կատարած արարքների հետ, իսկ կալանավորման հիմքերը պարզապես բացակայում են։
2. Նույն փաստակազմով կալանավորման միջնորդություն կոչված խայտառակությունն արդեն իսկ կիրառվել է Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ու մինչևիսկ իրավական ամենաթողության այս պայմաններում մերժվել էր ս/թ. մայիսի 3 ֊ին։
Վարույթն իրականացնողի` Բագրատ Եսայանին կալանավորելու սևեռումը պայմանավորված է բացառապես քաղաքական շարժառիթներով` այդ թվում հաշվի առնելով` վերջինս «Երկիր Մեդիա» հ/ը ֊ն տնօրենն է, իսկ այս հեռուստաալիքը վերջին շրջանում արձանագրել է դիտելության էական աճ, քանի որ ակտիվորեն լուսաբանում է ներքաղաքական գործընթացները, ուստի պարոն Եսայանին ազատությունից զրկել փորձելով` ոչ ձեռնահաս, բայց ձեռնասուն իրավակիրառները հերթական անգամ ծառայում են թշնամուն ծառայող իշխանությանը»։
Հասել ենք մի կետի, որ եթե ընդդիմությունը կայծակի արագությամբ կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ չանի իր գործողություններում, ապա վերածվելու է պարզապես զբոսանք իրականացնող մի քանի տասնյակ մարդկանց խմբի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը.
Նրա դիտարկմամբ՝ ընդդիմությունը պետք է նոր շունչ հաղորդի իր գործողություններին, այլապես հաջողություն չի ունենա իր պայքարում, իսկ այս անգամ ձախողումը լուրջ հարված կլինի ընդդիմությանը.
«Էլ նահանջի տեղ չկա, ընդդիմությունը կա՛մ անհապաղ կառուցվածքային և բովանդակային փոփոխություն է անում ու նոր շունչ հաղորդում շարժմանը, կա՛մ ձախողում է, բայց անգամ լուրջ փոփոխությունները 100% երաշխիք չեն, որ շարժումը ռեբրենդինգի կենթարկվի և նոր զարգացում կունենա, քանի որ շատ ժամանակ է կորցրել, իսկ ժամանակի կորուստը մեծապես կարող է ազդել, երբ տեսնում ենք երթերը, նկատում ենք, որ գնալով էապես նվազում է մարդկանց քանակը։ Չպետք է խաբվեն, որ 10 հազար մարդ անընդհատ դուրս է գալիս երթի, կարող են ամեն անգամ դուրս գալ, բայց կարող է 10 հազար մարդը մի քանի օրվա մեջ կտրուկ նվազել»,-ասաց Բադալյանը:
Չնայած ներքաղաքական լարված իրավիճակին՝ երեկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է՝ թե Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ չկա:
Արմեն Բադալյանը կարծում է՝ նորմալ է, որ իշխանական ուժի ներկայացուցիչը նման հայտարարություն է անում, հակառակ դեպքում՝ եթե իրենք ընդունեն, որ քաղաքական ճգնաժամ կա, ապա պետք է ընդունեն իրենց մեղքը՝ քաղաքական ճգնաժամ ստեղծելու համար,.
«Վերջին 30 տարում ոչ մի իշխանություն չի ընդունել, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ կա, բոլորն էլ ասել են, թե չկա, բայց սա չի նշանակում, որ այն իրականություն է»,-ասաց Բադալյանը:
Քաղտեխնոլոգը մեզ հետ զրույցում ընդգծեց՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամ կա, սակայն ընդդիմությունը չի կարողանում դա պատշաճ ներկայացնել ու նյութականացնել, ինչն էլ հնարավորություն է տալիս իշխող քաղաքական ուժին, նման հայտարարություններ անել.
«Իշխող քաղաքական ուժը փորձում է գտնել ընդդիմության թույլ կողմերը և հարվածել դրանց, իսկ իշխանության թույլ կողմերից չի կարողանում ընդդիմությունն օգտվել, սա է խնդիր»,-ասաց նա:
Նշենք, որ Լավրովի հետ ասուլիսին Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ընդդիմությունը չի հայտարարել, որ իշխանության գալու դեպքում պատրաստվում են չեղարկել 2020թ-ի նոյեմբերի 9-ի և 2021 հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունները, կամ պատրաստվում են դուրս գալ սահմանազատման գործընթացից, կասեցնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը:
Մեզ հետ զրույցում Արմեն Բադալյանը նկատում է՝ ընդդիմություն, իսկապես, այս ամենի մասին իր դիրքորոշումը չի հայտնել, ինչից օգտվում է իշխող քաղաքական ուժը և նման հայտարարություններ է անում.
«Իշխող քաղաքական ուժը բազմաթիվ հայտարարություններ է անելու, որ ցույց տա, թե ինքն ավելի լավ դաշնակից է Ռուսաստանի համար, քան՝ ընդդիմությունը, քանի որ իրենք ունեն հստակ ծրագիր, իսկ ընդդիմությունը չունի՝ ըստ իրենց ներկայացրի, իսկ ընդդիմությունն էլ հստակ չի ասել՝ գալուց հետո ինքը չեղարկելո՞ւ է, հաստատելո՞ւ է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, միայն ասել է, որ ավելի լավ է բանակցելու, բայց սա վերացական հայտարարության է»-ասաց Բադալյանը:
Հարցին՝ հաշվի առնելով, որ այդ եռակողմ համաձայնագրի տակ նաև ՌԴ նախագահի ստորագրություն է և, բնականաբար, Ռուսաստանին չի կարող ձեռնտու լինել դրա չեղարկումը՝ արդյո՞ք ՌԴ ԱԳ նախարարի մոտ նման հայտարարություն անելով ԱԳ նախարարն ակամա «շանս» չտվեց ընդդիմությանը,որ նա իրականում պատերազմի կողմնակից չէ՝ Արմեն Բադալյանն ասաց.
«Իշխանության կողմից տրված բոլոր հնարավորությունները ընդդիմության կողմից չեն օգտագործվում, իսկ մտածել, որ սա մի նոր շանս է, որը կարող էր ընդդիմության կողմից օգտագործվել, ես հակված չեմ այդպես մտածել, իշխանությունը 2018թ-ից սկսած հազարավոր նման հնարավորություն է տվել ընդդիմությանը՝ օգտվելու իր թույլ տված սխալներից՝ լինի դա պատերազմ, Covid-ի դեմ պայքար, հղի կնոջը մեքենայի տակ գցելը կամ տարատեսակ հայտարարությունները, բայց ընդդիմությունը չի կարողանում սրանք նյութականացնել, եթե ընդդիմությունը ուզում է գալ իշխանության, ապա պետք է ապացուցի, ու ինքն ավելի մրցունակ է՝ քան իշխանությունը»,-նշեց քաղտեխնոլոգը:
Մեր դիրքորոշումը շատ հստակ է, մենք ասել ենք որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք սերտ հարաբերություններ պետք է ունենանք Եվրամիության երկրների և Միացյալ Նահանգների հետ․ այս հարաբերությունները չպետք է կառուցվեն մեկը մյուսի հաշվին՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսին:
«Սրանց գավառական ժուլիկությամբ գնալ Բրյուսել` ասել մի բան, Մոսկվայում՝ մեկ այլ բան, Վաշինգտոնում՝ մեկ ուրիշ բան, այդպես չես կարող երկրի արտաքին քաղաքականություն իրականացնել և այսօրվա շատ խնդիրների պատճառը նաև այդ քաղաքականության արդյունքն է: Մենք միջազգային գործընկերների համար անկանխատեսելի քաղաքականություն ենք վարում, և չկա նաև վստահություն : Գիտե՞ք խնդիրը որն է, որ հայկական կողմը չի նշում իր կարմիր գծերը, մենք պետք է ձևակերպենք մեր պետական շահը, մեր սկզբունքները և առաջնահերթությունները և առաջնորդվենք դրանով` ով մեր հետ է, ով կիսում է մեր կենսական անհրաժեշտության շահերը և առաջնահերթությունները, դրա շուրջ պետք է կառուցել հարաբերություններ: Ոչ թե հասկանանք Մոսկվային ինչ է պետք, արևմուտքին ինչ է պետք, Ադրբեջանին ինչ է պետք, Թուրքիային ինչ է պետք և մեր օրակարգը հարմարեցնենք դրան: Այստեղ է պրոբլեմը, պետք է ձևակերպենք մեր ազգային շահերը` մինիմալ պահանջներն ու առաջնահերթությունները, և գնանք այդ ուղղությամբ: Հիմա մենք փորձում ենք համակերպվել Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի, Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգին, դրա համար էլ ունենք այն ինչ ունենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք։
Ինչպես տեղեկացնում է Արցախի ԱԱԾ–ն, օտարերկրյա հետախուզական ծառայությունները սոցիալական ցանցերի օգնությամբ հավաքագրել են Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողին, որը գաղտնի տվյալներ է փոխանցել դիրքերի, ռազմական անձնակազմի և տեխնիկայի, առաջնագծում մարտական հերթապահության և ռուս խաղաղապահների մասին։
Արցախի ՊԲ զինվորականը տրամադրած տեղեկությունների համար որպես պարգեւ ստացել է մոտ 1500 դոլար։
Մանրամասները՝ տեսանյութում։
«Մա՛մ, անկողինս սարքի, քնեմ, հոգնել եմ ու մրսում եմ…»: Երազից հետո մայրը որդու մասունքները գտել է Աբովյանի դիահերձարանում՝ գետնին՝ տոպրակի մեջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Նա նաեւ նշել է. «Զոհված զինծառայողների մասունքները և դիերը Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվելու մասին հասարակությանը հայտնի դարձավ 2021 թվականի մայիսի 31-ին, երբ հարազատները տարածեցին նաև սահմռկեցուցիչ տեսարանը պատկերող կադրերը՝ մարմինները պոլիէթիլենային տոպրակներով՝ գետնին նետված վիճակում։
Հիշեցնեմ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, թե մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն՝ հուղարկավորելու համար։
Դեռեւս այս տարվա փետրվար ամսին ինձ էին դիմել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված կամ անհայտ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները, ովքեր իրենց դժգոհությունն էին արտահայտել ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում զոհված զինծառայողների մարմինների մասունքները և դիերը ոչ պատշաճ պահելու դեպքի առթիվ քրեական գործով հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի որոշման վերաբերյալ։ Ամիսներ շարունակ զբաղվել եմ խնդրով, պաշտոնական գրագրություն ունեցել:
Եւ վերջերս ՀՀ գլխավոր դատախազից ստացել եմ բացատրություն այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի հիշյալ որոշման դեմ բողոք է ներկայացրել փաստաբան Գարիկ Գալիկյանը, որի քննարկման արդյունքում Կոտայքի մարզի դատախազի կողմից որոշում է կայացվել բողոքը մերժելու մասին: Օրերս տեղեկացա, որ փաստաբանը դատական կարգով բողոքարկել է նաեւ քննիչի ու դատախազի որոշումները: Հերթական դատական նիստը նշանակված է սույն թվականի հուլիսի 1-ին։
Ինչ է սա նշանակում. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիերն ու մասունքները նկուղի գետնին քարշ տալով տեղափոխելը (մարմիններն անարգելը) ու նկուղում առանց համապատախան պայմանների պոլիէթիլենային տոպրակներով պահելը մնացել է անպատիժ: Դատախազներն ու քննիչները հանցանք չեն տեսել այդ գործողություններում:
Իսկ գերատեսչական թիվ մեկ պատասխանատու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը միայն ներողոթյուն խնդրեց կատարվածի համար:
44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի մոր՝ Նաիրա Մարգարյանի խոսքերն եմ հիշում մեր հանդիպման ժամանակ, եւ տողերը կանգնում են կոկորդիս. «Տղայիս տեսա երազում: Հին շինություն էր՝ սպիտակ պատերով, դուռը բացեցի, մութ սենյակում գետնին նստած էր տղաս։ Ասաց. «Մա՛մ, անկողինս սարքի, քնեմ, հոգնել եմ ու մրսում եմ…»: Երազից հետո մայրը որդու մասունքները գտել է Աբովյանի դիահերձարանում՝ գետնին՝ տոպրակի մեջ…
Հետևողական եմ լինելու, պիտի պատժվեն մեր հերոսների աճյուններն անարգողները ներքևից վերև՝ ամենավերև:
Արարատ Միրզոյանի զգուշավոր ճամարտակությունը և Հայաստանի շուրջ ստեղծված իրականությունը: Այս թեմային է անդրադարձել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։
«Նիկոլի կապիտուլյացիայի տակ մնացած Արարատ Միրզոյանն ասում է, որ կարող էր հասկանալ ընդդիմությանը, եթե այն խոսեր 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղարկելու, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացից դուրս գալու անհրաժեշտության մասին։
Բայց քանի որ ընդդիմությունը դա չի անում, դա հուշում է շահարկումների մասին:
Ինչպե՞ս դիմեմ այդ մարդուն, որ հասկանա վերջապես, որ 2020թ. նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն ակտը, նույնիսկ ամենավատ կառավարությունը կսառեցներ կամ կվերափոխեր, եթե դավաճան Նիկոլն ու իրեն պատկանող կերպարները, հապ-շտապ, թաքուն, անմարդկային վախին բնորոշ քաղաքականության ժանրին համապատասխան՝ կյանքի կոչած չլինեին դրանք: Դուք նույնիսկ ավելին եք հանձնել, քան նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստով պահանջել է ձեզանից Ադրբեջանը: Այնպես, որ այդ հայտարարությունից չեղարկելու բան չեք թողել:
Իսկ ո՞ր հրապարակային փաստաթղթով եք հանձնել ռազմական գործողությունների ավարտի օրվա դրությամբ, հայկական ԶՈՒ վերահսկողության տակ մնացած այն տարածքները (Հին Թաղեր, Խծաբերդ, Իշխանաձորի և Կովսականի հարակից տարածքներից զորքերի հետքաշում), որոնց վերաբերյալ ոչ մի պահանջ չկա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:
Պարոն դավաճանապետը, մինչև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքերի ավարտը, ո՞ր հրապարակված փաստաթղթով է համաձայնվել հետ քաշվել Հայաստանի սուվերեն տարածք հանդիսացող Գորիս-Կապան 21 կմ ճանապարհահատվածից ու հարակից տարածքներից:
Իսկ ի՞նչ բարոյական իրավունքով է Հայաստանի “իշխանությունը” գնում սահմանագծման ու սահմանազատման, երբ սեփական տարածքի 45ք.կմ-ը մեկ տարուց ավելի օկուպացված է, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարության հանձնառությամբ՝ 120 գերիները դեռ չեն վերադարձվել: Թե՞ օկուպացված սեփական տարածքն ու ապօրինի պահվող գերիների հարցը թողել եք առաջիկայում ՀՀ տարածքի այսպես կոչված անկլավների հետ փոխանակման համար, որպեսզի հետո ձեզ հիմարաբար հավատացողներին կրկին խաբեք, իբր տեսեք Ադրբեջանը հետ է վերադարձրել մեր տարածքներն ու ապօրինի պահվող գերինեին, իսկ դուք պետք է դրա դիմաց նոր սահմանամերձ տարածքներ ու գյուղեր հանձնենք:
Դուք՝ կապիտուլյանտներդ ասում եք բանակցությունների բոլոր կողմերի մոտ կա միևնույն տրամադրվածությունը, սակայն միևնույն ժամանակ ՀՀ-ն պնդում է, որ կոմունիկացիաների ապաշրջափակման մեջ միջանցքային ոչ մի տրամաբանություն չկա, իսկ թուրքերն ու ազերիներն շարունակ պնդում են այսպես կոչված զանգեզուրյան միջանքի գոյության մասին: Դրան զուգահեռ՝ Իրանն անընդհատ խոսում է տարածաշրջանում սահմանների անփոփոխելիության անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս եք բացատրում այս խառնաշփոթը, և այսքան աղետներից ու հակապետական ստերից հետո, այսքան անհիմն կորուստներից հետո, ուզում եք, որ որևէ նորմալ մարդ ձեզ հավատա՞:
Ճգնաժամը Հայաստանում շատ ավելի խորն է, քան դուք պատկերացնում եք: Ճգնաժամն ունի երեք պատճառ,
Ա) քանի որ դուք եք զավթել իշխանությունը և շարունակու եք այն չարաշահել ի հաշիվ Հայաստանի և Արցախի հանրապետությունների.
Բ) քանի որ շարունակում եք հետևողականորեն քանդել ու ոտնահարել ՀՀ ինստիտուցիոնալ կարգն ու կարողությունները.
Գ) քանի որ Հայաստանում կան բազմաթիվ գիտակից մարդիկ, ովքեր երբեք չեն հաշտվելու այս կարգի ստորացուցիչ և ազգակործան իրականության հետ:
Հայաստանում ստեղծված քաղաքական կառավարման ճգնաժամն ունի երկու լուծում.
Ա) կամ ձեր դավադիր խունտան հեռանում է իշխանությունից (որովհետև դուք շարունակում եք ծառայել օտար շահերի գեներացմանն ու դրանց կյանքի կոչելուն) և հնարավորություն եք տալիս կասեցնել թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական հաղթարշավը Հարավային Կովկասում՝ արտաքին քաղաքականության և անվտանգային բոլոր ռեսուրսների վերախմբավորման միջոցներով:
Բ) Կամ դուք Հայաստանից վերացնում եք (սպանում, բանտարկում, վտարում և այլն) բոլոր գիտակից մարդկանց, ովքեր ունեն ազգային արժանապատվություն, ովքեր ցանկանում են ապրել ազատ, անվտանգ և ապահով Հայրենիքում, ովքեր իրենց ամենօրյա աշխատաքով արժեք են ստեղծում այս երկրի համար և հստակ գիտեն դրան հասնելու եղանակները:
Գուցե նաև այսօրվա արագ փոփոխվող աշխարհից օգտվելով, հասարակության ճնշող գիտակից մեծամասնությունը կարողանա անսպասելի լավ իրավիճակ ստեղծել Հայաստանում, Արցախում և նրա շուրջ»,-գրել է նա:
Հարավային Կովկասը բուֆերային գոտի է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի միջև։ Արցախյան պատերազմի հետևանքով այստեղ բալանսը խախտվել է, ինչի հետևանքով կարող է պատերազմ սկսել Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի միջև: Այս մասին «Հայկական օրակարգ. Բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նրա խոսքով, հիմա պետք է մոռանալ Կարսի պայմանագրի մասին, այն գոյություն չունի, հիմա կա 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարություն, Ռուսաստանն էլ ցանկանում է ստեղծել 3+3 ձևաչափ՝ դրանում ընդգրկելով տարածաշրջանի երկրներին ու փորձելով արևմուտքին դուրս մղել Հարավային Կովկասից։
«Հիմա Ռուսաստանն ու Թուրքիան կոմունիկացիաների մասով փորձում են ներադաշնակել իրենց շահերը, առաջին հերթին դա Արեւելք-արևմուտք ճանապարհն է։ Ռուսաստանը դուրս է մղվել Եվրոպայից, փորձում է Պարսից ծոց եկող բեռանափոխադրումներում իր խնդիրներն առաջ քաշել։ Հիմա տեսնում ենք, որ Ռուսաստանը մեծացնում է առևտրաշրջանառության ծավալը Հնդկաստանի հետ։ Ահա դիսբալանսը բալանսավորելու գործընթաց է տեղի ունենում, որտեղ Հայաստանը, որպես այդպիսին, չկա, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չի կարող դերակատարություն ունենալ։ Իհարկե, կարող է»,-ասաց բանախոսը։
Քաղաքագետի խոսքով, ընթացող բանակցություններին հնարավոր մասնակցության դեպքում Հայաստանի դիրքորոշումից շատ բան է կախված, Ուկրաինայից հետո այս տարածաշրջանը կարող է լինել խոշոր պատերազմի հաջորդ օջախ։
«Կան երկրներ, որոնք ուզում են՝ այդ պատերազմը լինի իրենց խնդիրները լուծելու համար»,-ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով, Հայաստանի այս իշխանությունն ուներ հնարավորություն պատերազմը թույլ չտալու՝ ինչ-որ պահի զիջումների գնալու միջոցով, մինչդեռ բերեց մի իրավիճակի, որ պատերազմ տեղի ունենար։
«Ես ունեմ խորքային համոզմունք, որ գործող վարչապետը ունի խոր փիլիսոփայան մտածողություն, որ Արցախից պետք է ազատվել, և ինքը տեսնում է, որ դա շատ լավ բան է Հայաստանի համար։ Ինքն այդ միջավայրում է դաստիարակվել, ինքն այդ միջավայրում է եղել, այդ գաղափարները կրելու համար նրան բերել են կամ աջակցել են բերելուն։ Այս պահին նա Հայաստանի անվտանգության խնդիրներով չի զբաղվում, ինքը զբաղվում է անձնական անվտանգության խնդիրներով։ Գուցե մի օր կբացվեն այդ տվյալները, միջազգային գործընկերների հետ հանդիպումներում ինքը խնդրում է անձնական անվտանգության միջոցներ, այն մարդկանցից, որոնց հետ կարելի էր խոսել Հայաստանի ու Արցախի անվտանգությունից։ Կարծում եմ՝ կգա ժամանակը և այդ փաստերը ջրի երես դուրս կգան։ Այս մարդն էքզիստենցիալ անձնական խնդիր է լուծում, վախ ունի, և քաղաքականությունը շատ դեպքերում նա կառուցում է՝ դրանից ելնելով»,-ասաց Ստեփան Դանիելյանը։
Անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ բանախոսը կարծիք հայտնեց, որ գուցե ընդդիմությունն էլ միջազգային վիճակը չի հասկանում ու կրակի մեջ փայտ է գցում։
«Իրենք լավ չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Իրենք չեն փորձում հասկանալ, թե ինչ պրոցես է գնում։ Իրենք չեն հասկանում, թե մենք երկու տարի հետո ինչ կարող ենք շահել, ինչ կարող ենք կորցնել։ Մենք կարող ենք կորցնել ոչ թե Արցախը, այլ Հայաստանը։ Կարող ենք նաև ահագին հաջողություններ ունենալ այս վիճակը հասկանալով ու ճիշտ քաղաքականություն վարելով։ Այո, այս իշխանությունը պետք է գնա, ինքը զբաղված է իր անձնական անվտանգությամբ, բայց մյուս կողմից, եկեք մյուսներին էլ, ընդդիմությանը սուրբ չսարքենք»,-նշեց նա։
Քաղաքագետի խոսքով, եթե ուզում ենք ազատ, առողջ հասարակություն ունենալ, ապա ոչ մի քաղաքական ուժ չպետք է իրեն քննադատությունից վեր դասի, պետք է կարողանալ ազատ խոսել։
«Մենք պետք է մեր հասարակությանը չխաբենք, պետք է ցույց տանք հասարակությանը, թե ինչ է կատարվում։ Նորից եմ ասում, այս իշխանությունը չարիք է, բայց դա չի նշանակում, որ նրա դիմացինը լավն է»,-խոսքն ամփոփեց Դանիելյանը։
Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի խնդիրն առանցքային նշանակության հարց է։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.
«Թեև ՌԴ ԱԳ նախարարը թեման կապեց ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ընթացող դելիմիտացիայի գործընթացի հետ, բայց խնդիրը դրանով ոչ միայն չի կարգավորվում, այլ բազմաթիվ հարցադրումներ թողնում է օդում կախված։
Ովքեր տեղյակ չեն Քարագլխի լեռնաշղթայի նշանակությունից ասեմ, որ եթե մի փոքր էլ ադրբեջանցիները զարգացնեն իրենց առաջխաղացումը, ապա Արցախի Մարտակերտի շրջանն ամբողջությամբ կմեկուսանա, իսկ Ասկերանի շրջանի հիմնական հատվածը խիստ արգելափակման կենթարկվի։
Սա միանշանակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է՝ ճիշտ այնպես, ինչպես պատերազմի ավարտից մեկ ամիս հետո եղավ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի դեպքում։
Ադրբեջանը պարզորոշ հասկացնում է, որ իր համար հեղինակություն ի դեմս ՌԴ-ի չկա։ Դա էր պատճառը, որ Փառուխի ուղղությամբ ադրբեջանական ներխուժումից օրեր անց ՌԴ-ն կոշտ արձագանքեց՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պետք է հետ քաշվի։
Դրանից հետո իրադրությունը մարտական գործողությունների և ադրբեջանական զորքերի առաջխաղացման առումով դադարեցվեց, սակայն ադրբեջանցիները ելման դիրքեր այդպես էլ չվերադարձան։
Արցախի պաշտպանության բանակն ու Արցախի անվտանգության համար պատասխանատու կառույցները պետք է պատրաստ լինեն ադրբեջանական ոտնձգություններին, որոնք տարբեր իրավիճակներում կարող են կրկնվել»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Փառուխի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը՝ նշելով, թե Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստեղծված սահմանազատման հանձնաժողովների գործունեությունը հետապնդում է երկու երկրների պետական սահմանի սահմանազատման նպատակ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Լավրովը, պատասխանելով Փառուխի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ լրագրողի հարցին, թե ի՞նչ է արվում ադրբեջանական զորքերը ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ՝ հայտարարել է «Ռուս զինվորականները և մեր հայ ընկերները խնդիրը պահում են ուշադրության կենտրոնում՝ որպես առաջնահերթություն։ Այնտեղ արդեն որոշակի արդյունքներ կան՝ իրավիճակի հանգուցալուծման հետ կապված։ Եվ մենք փոխըմբռնում ունենք, որ մեկնարկվող սահմանագծման գործընթացի շրջանակում այդ հարցը կքննարկվի և անպայման լուծում կստանա»։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, թե գործընթացը չի նախատեսում ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս որևէ հարցի քննարկում, այդ թվում՝ կապված այն տարածքների հետ, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։
2021թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 375-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձինք չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշման պահանջները՝ մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն, հատուկ կամ բացառիկ իրավունքի բացակայության պայմաններում, «ռազմական տեխնիկա, սպառազինություն, ռազմամթերք և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանք» չհանդիսացող նյութական միջոցի ձեռքբերման նպատակով իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Արդյունքում՝ 2021թ. օգոստոսի 20-ին ֆիզիկական անձ հանդիսացող Կ. Ռ.-ի հետ կնքվել է «ՈՒՍՏ-56» տեսակի 6 հատ վրանի գնման վերաբերյալ 4.820.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Բացի այդ, ապացույցներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ, չունենալով գնման առարկայի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված պարտադիր բնութագրեր, նշված պաշտոնատար անձինք 2021թ. մայիսի 22-ին ՍՊԸ-ից ընդունել են թվով 261 հատ վրան՝ առանց դրանց որակական հատկանիշների փաստացի ստուգում իրականացնելու:
Ապա օրենսդրությամբ սահմանված մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն վրանների ձեռքբերման նպատակով նախաձեռնել և իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Դրա շրջանակներում դեռևս 2021թ. մայիսի 22-ին նշված ՍՊԸ-ից ընդունված վրանների որակական հատկանիշների հետ համապատասխանությունն ապահովելու նպատակով նկարագրել են գնման առարկայի բնութագրի վերաբերյալ օբյեկտիվորեն չհիմնավորված, ոչ համարժեք և ամբողջական պայմաններ, ինչպես նաև նախատեսել են շուկայականից բարձր գներ: Արդյունքում՝ 2021թ. հունիսի 22-ին ՍՊԸ-ի հետ կնքել են թվով 261 հատ վրանների գնման վերաբերյալ ընդհանուր 7.605.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր:
Նշված գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վերջնական մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, ինչպես նաև N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, հետագայում ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պաշտոնն զբաղեցրած գնդապետ Ա.Կ.-ին: Վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է:
Նշված անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի իրային ծառայության պետ Տ.Պ.-ին:
Վերոնշյալ անձանց վերաբերյալ անջատված մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:
Անջատված մյուս մասով քրեական գործի նախաքննությունը դեռևս շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.