23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դոլարի նկատմամբ այսօր նկատվող դրամի արժեւորումը մեծապես պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, թեեւ առկա է նաեւ սուբյեկտիվ գործոն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
«Ռուսաստանի դեմ բազմաթիվ պատժամիջոցների պայմաններում արտարժույթով աշխատող տնտեսվարող սուբյեկտները փնտրում են վայրեր, որտեղ կարող են վաճառել իրենց կուտակած արժույթը։ Հայաստանը դարձել եւ մնում է այս վայրերից մեկը»,- ասաց նա։
Բոստանջյանի խոսքով՝ դոլարի ներկայիս արժեզրկումը հայկական դրամի նկատմամբ կապված է հենց վերը նկարագրված պատճառի հետ։
«Քանի որ դեռեւս նշաններ չկան, որ ներկայիս իրավիճակը չի շարունակվի (Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատումը-խմբ.), ապա հայկական դրամի հետ կապված գործընթացները կշարունակվեն։
Ֆինանսական հաստատությունները, այդ թվում՝ ՀՀ Կենտրոնական բանկը, առավելագույնս օգտագործում են իրենց գործիքները՝ տնտեսվարող սուբյեկտների վրա արժույթի տատանումների բացասական ազդեցությունը մեղմելու համար, սակայն այդ գործիքների կիրառումն ունի սահմաններ, որոնցից այն կողմ նրանք սկսում են կորցնել իրենց բարձր արդյունավետությունը։
«Այդ դեպքում աջակցությունը պետք է լինի տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացումը։ Խնդիրը չի լուծվում արտահանմամբ կամ ներմուծմամբ, այն լուծվում է կարգավորման մակարդակի բարձրացմամբ, պետություն-բիզնես հարաբերությունների հստակեցմամբ»,-հավելեց տնտեսագետը։
Ինչ վերաբերում է դրամի արժեւորմանը, ապա այն կարող է տարբեր ազդեցություն ունենալ՝ կախված գործունեության տեսակից՝ ոմանց համար դա ռիսկ է, ոմանց համար՝ հնարավորություն։
«Ընդհանուր առմամբ, մեր երկրի համար դա այնքան էլ վատ չէ, բայց առանձին տնտեսվարող սուբյեկտների համար՝ ռեսուրսների առկայության, արտադրված ապրանքների որակի կամ մատուցվող ծառայությունների առումով, կարող են որոշ հարցեր առաջանալ։ Բայց ընդհանուր առմամբ արտահանողները կհայտնվեն ավելի շահեկան վիճակում, քան ներկրողները»,-պարզաբանեց նախկին պատգամավորը։
«Այս ճնշումը կարելի է մեղմել Հայաստանի ներսում ավելի արդյունավետ տնտեսական քաղաքականություն վարելով, բայց աշխարհում գործընթացներն այնպես են ընթանում, որ այս կամ այն կերպ գնաճային ճնշում է գործադրվում բոլոր երկրների վրա»,-եզրափակեց Բոստանջյանը։
Նշենք, որ երեք ամսում դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է գրեթե 20 տոկոսով։ Եթե մարտի 14-ին դոլարի փոխարժեքը կազմում էր 514,97 դրամ, ապա հունիսի 13-ին 1 դոլարն արժե արդեն 418,64 դրամ։
Մարտի 17-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդուարդ Ռուստամյանի՝ հրազենային մահացու վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննական մարմնի կողմից առաջ քաշվող հիմնական վարկածը շարունակում է մնալ ինքնասպանությունը։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին` ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:
Նույն օրը ՔԿ-ն հայտարարություն է տարածել՝ շրջանառության մեջ դնելով զինծառայողի ինքնասպանության վարկածը։ Մասնավորապես, նշվել էր, որ նախնական տվյալներով 2022թ. մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանը (ծնված 2003թ.) հրաձգային գումարտակի հետնամասում, իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից կրծքավանդակի շրջանում ստացել է հրազենային մահացու վիրավորում:
«Փաստինֆո»-ն ՔԿ հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում գործի քննությունը, արդյոք դիակի զննությամբ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումից բացի հայտնաբերվել են այլ վնասվածքներ ևս, վարույթն իրականացնող մարմնի կողմից ինքնասպանության վարկածից բացի ի՞նչ վարկածներ են առաջ քաշվել՝ զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ, արդյո՞ք պարզվել է ինքնասպանության դիմելու դրդապատճառները, քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ կա, թե ոչ։
Այսպես, ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնից մեր հարցմանն ի պատասխան վերահաստատել են, որ Էդուարդ Ռուստամյանի՝ հրազենային մահացու վիրավորում ստանալու դեպքի առթիվ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում 17.03.22թ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու համար։
«Նախաքննության ընթացքում իրականացվել և իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշել են ՔԿ-ից՝ հայտնելով, որ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռևս չկան։ Ասել է թե՝ շուրջ 3 ամիս տեւած քննության ընթացքում այդպես էլ չեն կարողացել պարզել զինվորի մահվան պատճառները, բացահայտել իսկությունը։
«ՊՆ-ում փոփոխություններ պետք է արվեն, պատերազմը ցույց տվեց, որ Գլխավոր շտաբի պետը և նախարարը պատասխանատվության տակ չմտան, մեղավոր համարեցին վարչապետին: ԳՇ-ում ևս շատ փոփոխություններ պետք է լինեն, կան մարդիկ, որ գործ չեն անում, պիտի ուղարկվեն պատվավոր հանգստի»,- այս մասին 24News.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով ՊՆ-ում արվող փոփոխություններին, ըստ որի, ԳՇ պետը դառնալու Է ՊՆ նախարարի առաջին տեղակալը:
«Պատերազմը տանուլ տվեցինք, որովհետև ՊՆ նախարարը քաղաքական թիմից չէր, եթե թիմից լիներ, փախուստներ չէին լինի»,- ավելացրեց նա:
Անդրադառնալով 44-օրյա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ պատգամավորը նշեց, որ քննիչ հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է, ամեն ինչ «ջրի երես» դուրս կգա՝ թե ով է ասել թռեք, հողերը ծախված են. «Եթե քննիչ հանձնաժողով իրենց ոտքով չգան, օրենքի ուժով կգան, պիտի պարզենք՝ ովքեր են դավաճանները, ովքեր՝ հերոսները»:
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, ԼՂ հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին և այլ թեմաների: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը:
«Ալ Ջազիրա» — Թույլ տվեք սկսել Ադրբեջանի հետ ստորագրած համաձայնագրից, որի պատճառով ուժեղ ճնշումների եք ենթարկվել, և ցուցարարները նույնիսկ հասան Ձեր տուն։ Ինչպե՞ս եք գնահատում այս պայմանագիրը հիմա։
Կարծում եմ նկատի ունեք այն եռակողմ հայտարարությունը, որ ստորագրվել է իմ, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի կողմից։ Այդ հայտարարությամբ ուժի մեջ մտավ հրադադարը և վերջ տրվեց ամեն տեսակի ռազմական գործողություններին, և կարծում եմ այդ ժամանակ դա Լեռնային Ղարաբաղում բռնությանը վերջ դնելուն միտված քայլ էր: Պետք է նշեմ, որ այդ հայտարությունը չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հարցին, բայց հարկավոր է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ժամանակներում կկարողանանք անդրադառնալ ԼՂ խնդրին:
Ընդհատելով Լեռնային Ղարաբաղի մասին խոսակցությունը, ցանկանում եմ նկատել` կոնկրետ այս հարցը ենթադրում է, որ երկու երկրների միջև կա Սահմանազատման հանձնաժողով, որը կքննի այդ հարցը։ Ի՞նչն է մինչ այժմ խանգարում նրա աշխատանքին։
Իրականում մենք Ադրբեջանի հետ բազմաթիվ հարթություններում հաղորդակցություն ունենք, և Դուք իրավացի եք, վերջերս մենք կազմել ենք Սահմանազատման հանձնաժողով Հայաստանի և Ադրբեջանի միջև, և շատ կարևոր է այդ աշխատանքը շարունակելը։ Ընդամենը մեկ հանդիպում է տեղի ունեցել, բայց արդեն համաձայնություն ունենք, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, իսկ երրորդ հանդիպումը` Բրյուսելում: Հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, և իհարկե երկկողմ աշխատանքի շնորհիվ, մեզ կհաջողվի դելիմիտացիայի ենթարկել մեր սահմանները։
Իսկ եթե այս հանձնաժողովը որոշի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին, ապա ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը։
Իրականում Սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, որովհետև ինչպես ասացի, մենք Ադրբեջանի հետ հաղորդակցության տարբեր հարթություններ ունենք, որոնցից մեկը սահմանազատման աշխատանքներին է վերաբերում: Նաև շատ կարևոր է նշել սահմանի անվտանգության հարցը, որը նույնպես այս հանձնաժողովի մանդատի ներքո է, որովհետև մենք պետք է պահպանենք կայունություն և անվտանգություն ամբողջ սահմանի երկայնքով։
Երկրորդ հարթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է։ Կա ևս մեկ հարթություն, որը տարածաշրջանային, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման մասին է։ Բայց իհարկե, ամենահրատապ հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև և տարածաշրջանային խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հարցն է։
Կրկին ընդհատելով Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսակցությունը. հենց դա է զայրացնում ընդդիմությանը։ Ռուսաստանը, որը հովանավորն է այս համաձայնագրի կամ, ինչպես ասացիք, հայտարարության, համարվում է Հայաստանի դեմ դավադրության մեջ ներգրավված, և ավելի շատ աջակցում է Ադրբեջանին։
Գիտեք, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, բայց Ռուսաստանը շատ մտերիմ պետություն է նաև Ադրբեջանի համար։ Եվ այս պարագայում մենք տեսնում ենք Ռուսատսնի դերը որպես եռակողմ հայտարարության երաշխավոր, որը, ինչպես նշեցի, ստորագրվել է երեք կողմերի միջև։
Շահումյանի դեպքերից 30 արի անց Արցախի Հանրապետություն մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է.
«30 տարի առաջ Ադրբեջանի բռնաճնշումների, հարձակումների և հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի 20 000 բնակչությունը մատնվեց տեղահանության և հայրենազրկման, ավելի քան 700 անձ սպանվեց և անհայտ կորավ, պատմական հայկական բնակավայրեր հայաթափվեցին ու ենթարկվեցին թալանի ու կողոպուտի, շրջանի հայկական հոգևոր-մշակութային արժեքները ենթարկվեցին վանդալիզմի և ոչնչացման։
«Հայերի տները բաժանել էին, եւ ադրբեջանցի «նոր տերերն» իրենց անունները յուղաներկով գրել էին դարպասների վրա: Եկեղեցին պղծել էին, վերածել ոչխարների փարախի: Խաչը ջարդել էին, զանգը` ծակծկել ինքնաձիգից արձակված կրակոցներով, իսկ կտորները թափել այս ու այն կողմ»,- պատմում են ականատեսները:
Շահումյանցիների նկատմամբ իրականացված հանցագործությունները նրանց՝ ազատ կամարտահայտման և սեփական հայրենիքում անկախ ու արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը «պատժելու» գործողություն էր։
Էթնիկ-կրոնական պատկանելիության հիմքով հայրենազրկված շահումյանցիների նկատմամբ արդարության և նրանց խախտված իրավունքների վերականգնման հարցը բանակցային օրակարգում հստակ չամրագրվեց, նրանց նկատմամբ իրականացված հանցագործությունների համար ադրբեջանական իշխանությունները այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին։ Ավելին՝ այդ անպատժելիությունը շարունակում է ծնել նոր հանցագործություններ, որոնց ականատես եղանք 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբերին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և շարունակում ենք ականատես լինել հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո։
Տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրությունը շարունակում է դրսևորել դատապարտելի անտարբերություն, որը չի բխում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրության սկզբունքից»։
«Այլընտրանքային նախագծեր» խումբը հրապարակել է «Իշխանի և իշխանության միջև» վերտառությամբ հոդված, որում անդրադարձ է կատարվում ՀՀ-ում տեղի ունեցեվ ներքաղաքական զարգացումներին։
Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․
«Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները տրամաբանորեն հասել են մի կետի, որից հետո պահանջվում է գրագետ վերափոխում։ Իրավիճակի միջանկյալ գնահատականները կարևոր են առաջիկա ճիշտ որոշումների համար։
Իշխանը, հարթակը և հրապարակը
Իշխան Սաղաթելյանը մի խումբ գործիչների հետ ստանձնեց շարժման համակարգողի դերը՝ ցուցաբերելով նկատելի կամք։ Այս մարդիկ իրենց գործունեությամբ վաստակել են հարգանք։ Այո, որոշ հարցեր վիճելի էին, որոշ ձևակերպումներ՝ ոչ պատեհ, որոշ բաներ կարելի էր ավելի լավ անել։ Բայց սա որևէ կերպ չի ստվերում այն հարգանքը, որ այս խումբը վաստակեց։ Նրանք արեցին մի բան, ինչի մասին շատերը խոսում են իրենց բազմոցներից՝ փորձեցին արթնացնել հասարակությանը և հասան որոշակի հաջողության։ Այս փուլում Իշխանը և իր հարթակը արել են կարևոր գործ, կարևոր ու դժվար։ Ձևավորվեց հրապարակ, որը ազգային գաղափարներով մոտիվացված հանրություն է։ Նման հանրություններըայս կամ այն կերպ միշտ հասնում են դրված խնդիրների լուծմանը։
Շարժման՝ այս պահի ձեռքբերումները
Որևէ լուրջ մարդ չէր կարող հավատալ, որ մի քանի հանրահավաքից ու երթից հետո Նիկոլը կհեռանար, միջնորդները կդառնային հայանպաստ ու Ադրբեջանը կմեղմեր իր ագրեսիան։ Անլուրջ էր ժամկետներ դնելը և հետո հիասթափվելը։ Նման իրավիճակներում, որտեղ «սև կարապի» գործոնը էական է, չի կարող լինել ժամկետ։ Հաղթում է նա, ով դնում է տրամաբանություն, և ոչ՝ ժամկետ։ Շարժումն այս պահի դրությամբ ունի հետևյալ հստակ ձեռքբերումները.
-Հասարակությունն արթացել է (նույնն է, թե՝ Լաոն), նույնիսկ եթե հրապարակում չէ։
- Միջնորդներն առաջին անգամ արձանագրեցին, որ հետպատերազմյան հայ հասարակությունը անասնաֆերմա չէ, որ ում ինչ ուզեն կարողանան հրամցնել։ Իշխանությունը
- Իշխանության մեջ տարբեր շրջանակներ առաջին անգամ արձանագրեցին, որ իշխանությունը հարատև չէ, և կան իրական ռիսկեր։
-Իշխանության մեջ տարբեր շրջանակներ արձանագրեցին, որ երկրում մեծանում է իրենց հանդեպ չարությունը, և որպեսզի մի պահից այն չդառնա անկառավարելի, պետք է անել հետևություններ։
- Իշխանության մեջ տարբեր շրջանակներ հասկացան, որ հնարավոր չի լինելու ցանկացած փաստաթուղթ կամ ցանկացած որոշում ծախել հայ հասարակության վրա։
- Իշխանության մեջ տարբեր շրջանակներ հասկացան, որ հենց իշխանության միջից հնչող ձևակերպումներն են ամենապայթյունավտանգը, ու դրանք են հիմնական թրիգերները։
- Իշխանության մեջ տարբեր շրջանակներ հասկացան, որ միաձույլ իշխանությունն էֆեկտիվ չէ. երկրում գործ չի արվում, գնում է լճացում, կառավարությունը շատ թույլ է, համարժեք չէ առկա ու ահագնացող խնդիրներին։ Առանձին ոլորտներ ուղղակի տապալված են, և այդ ոլորտների պատասխանատուներն իրենց ապահովագրում են Նիկոլ քծնելով կամ ընդդիմության վրա հարձակումներով, ինչը է´լ ավելի է սրում վիճակը։ Մայրաքաղաքի կառավարում գոյություն չունի, իսկ դա Հայաստանի գրեթե կեսն է։ Ոչ էֆեկտիվ կառավարումը բերում է ներքին սուր լարվածության։
Շարժման շարունակությունը
Իրավիճակի լրջությունը ենթադրում է շարժման փուլայնություն, ինստենսիվության տարբեր աստիճաններ։ Շարժումը պետք է գնա կառուցվածքային և բովանդակային էական փոփոխությունների։
- Ազգային պայքարի իդեան պետք է լինի ոչ թե հակաթուրքականությունը, այլ՝ Հայաստանի վերելքը, պատերազմից հետո պետության վերականգնումը:
- Մեր հասարակությունը պատերազմից ու պարտությունից հետո գտնվում է ազգային և քաղաքացիական դեմորալիզացիայի վիճակում։ Մենք սա պետք է ընդունենք որպես իրողություն և հասկանանք հրամայականը՝ փոխել աշխատելաոճը։
- Պետք է հստակ նկարագրվի Նիկոլի կողմից առաջարկվող (կամ չառաջարկվող) Հայաստանի այլընտրանքը. հետնիկոլական Հայաստանի նկարագրություն։
- Թույլ չտալ ներքին չարության անկառավարելի աճ, թույլ չտալ անձնավորված ատելություն։ Ատելության և չարության կոչերը կարող են ծափեր պոկել, բայց լայն շրջանակների և պետության օրակարգի համար դրանք վտանգավոր են։ Ինքնապարփակվելու ռիսկը
Ոչ ոք չի չեղարկել այն կենսական սպառնալիքները, որոնք կանգնած են մեր առաջ։ Կա մեծ վտանգ, որ մենք կտարվենք «ներքին ձեռնամարտով» ու մի պահ կթերագնահատենք ռիսկերը։ Իսկ դրանք ոչ միայն շատ սուր են, այլև նորերն են ավելացել։ Կա սուր վտանգ՝ նոր ագրեսիայի, մեր հաշվին տարածաշրջանային կոնսենսուսի՝ ընդհուպ մինչև պետականության ծայրաստիճան թուլացում կամ կորուստ։
Եթե մենք Նիկոլի պոպուլիզմին հակադրենք նոր տիպի հականիկոլական պոպուլիզմ, ապա լայն հանրության մոտ բթանալու է վտանգի զգացողությունը։ Այդպես մենք կարող ենք մարգինալացնել բարդագույն կենսական խնդիրները և մի պահ կանգնենք փաստի առաջ։ Այս պրոցեսի առաջին նշանները կան. բարձրանում է գոչյունի, վիրավորանքի, պարզունակ խոսքի արժեքը, իսկ գրագետ և ծանրակշիռ խոսքը դառնում է ցածր պահանջարկ վայելող։Նման ազգային և պետական ճգնաժամից դուրս գալու համար շատ լուրջ հանրային, համահայկական կոնսոլիդացիա է պետք։ Մեր խորին համոզմամբ՝ այդ կոնսոլիդացիան հնարավոր է ապահովել միայն խելամտության և սոլիդության դրոշով։
Հակառակ դեպքում պրոցեսները կգնան տոտալ մարգինալացման, քաոտիկ թշնամանքի և պետության սրընթաց թուլացման ճանապարհով։
Նիկոլի իշխանությունը, Արցախի իշխանության կամ, ավելի ստույգ, Արցախի իշխանության արայիկհարությունյանական թևի հետ գործակցաբար կամ համատեղ գծված պլանի համաձայն, առաջիկայում պատրաստվում է թշնամուն հանձնել Բերձորն ու հարակից բնակավայրերը։ Թեև ավարտին հասնելուն դեռ ժամանակ կա, բայց այս օրերին մեծ արագությամբ կառուցվում է Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղը Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանով (Հին Շեն, Մեծ Շեն և այլ գյուղեր) Բերձոր-Ստեփանակերտ մայրուղուն կապող նոր ճանապարհը։
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ 2022 թ. հուլիսի 1-ին Ալիևը Բերձորում դրոշ է բարձրացնելու և հայտարարելու է քաղաքի ու նախկին խորհրդային Լաչինի շրջանի ամբողջական բռնազավթման մասին։ Եվ քանի որ այդ օրը դեռևս պատրաստ չի լինելու նոր կառուցվող ճանապարհը, հնարավոր է՝ Ադրբեջանը թույլ տա, որպեսզի ժամանակավորապես «իր տարածքով» հաստատվի ցամաքային կապը ՀՀ-ի և Արցախի միջև, մինչև շահագործման կհանձնվի կառուցվող ճանապարհը։
Թարգմանական վրիպա՞կ, թե՞ նախամտածված դավադրություն
Նոր ճանապարհի կառուցումը փորձ է արվում ներկայացնել որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված նախագիծ։ Հայտարարության ռուսերեն բնօրինակի 6-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված է. “По согласованию Сторон в ближайшие три года будет определён план строительства нового маршрута движения по Лачинскому коридору, обеспечивающий связь между Нагорным КарабахомиАрменией…”.
Ապշեցուցիչ փաստ. ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հայերեն նշված հատվածի հայերեն թարգմանության մեջ հայտնվել է «երկայնքով» դավադիր բառը։ Այսպես. «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ…»:
Ստացվում է՝ եռակողմ հայտարարությամբ որոշված է եղել նոր երթուղու կառուցումը Լաչինի միջանցքով, իսկ ահա փաշինյանական թարգմանությամբ՝ նոր երթուղու կառուցումը նախատեսված է ոչ թե Լաչինի միջանցքով, այլ Լաչինի միջանցքի երկայնքով։ Իսկ վերջինիս տակ կարելի է հասկանալ՝ թե՛ Լաչինի միջանցքով, թե՛ միջանցքի կողքով։ Փաշինյանն ու Ալիևը, փաստորեն, փոխադարձ պայմանավորվածությամբ հիմնվել են փաշինյանական թարգմանության և «երկայնքով» հնարածին բառի վրա, ավելին, այն մեկնաբանել իբրև կողքով։
Կոռնիձոր – Հին Շեն ներկայումս կառուցվող ճանապարհն ընկած է Լաչինի միջանցքից դուրս, հետևաբար, վերջինիս՝ այդ վայրերով կառուցումը ոչ միայն չի նախատեսված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այլև խստորեն հակասում է վերջինիս դրույթներին և արդյունք է Փաշինյան – Ալիև պայմանավորվածության (տառացիորեն կրկնվում է Սյունիքի դիրքերի՝ «բանավոր ըմբռնմամբ» հետքաշման տխրահռչակ օպերացիան)։ Պարզորոշ է՝ եթե Ադրբեջանը Բերձորն ու հարակից բնակավայրերն ստանալու հարցում երկաթե երաշխիքներ ստացած չլիներ հայկական կողմից, ապա անգամ մեկ էքսակավատոր չէր մտցնի Աղավնո գետի հովիտ կամ Հին ու Մեծ Շեների լեռնային անտառապատ հատվածներ։
ՀՀ և Արցախի իշխանության արայիկհարությունյանական թևը փորձում է ոչ պաշտոնական ձևով հրապարակ նետել հետևյալ կետերը.
- առաջարկվող ճանապարհը ռազմաստրատեգիական իմաստով ավելի շահավետ է, քան գործողը,
- ռուսական խաղարար ուժերի սպառազինությունը Բերձորում խիստ անբավարար է, և վերջիններս չեն կարող դիմակայել Ադրբեջանի ճնշումներին,
- ռուս խաղաղարարները ցանկանում են առիթից օգտվել և վաճառել բնակավայրերի մետաղը և այլն, ինչի համար էլ, իբր, շահագրգռված են, որ Բերձորը հանձնվի,
- ադրբեջանական կողմը չի պահանջում, որ Բերձորի ու հարակից բնակավայրերի հայ բնակիչները հեռանան. վերջիններս կարող են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և շարունակել ապրել իրենց տներում։
Նշվածը, բնականաբար, որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, և նմանաբովանդակ տեսակետները շրջանառվում են, որպեսզի Բերձորից ազատվեն հնարավորինս անցնցում կամ այն հանձնվի առանց ավելորդ գլխացավանքների։ Պարզ ասած՝ գործ ունենք փորձված չարչիական մեթոդների հետ, այն է՝ Արցախի հանձնման «բերձորյան» փուլը ևս բարդել, օրինակ, ռուսական կողմի, «նախկինների» և այլոց վրա։
Արդեն իսկ խճճելով ու ոտնահարելով եռակողմ հայտարարության դրույթը՝ ՀՀ և Արցախի իշխանությունները որևէ հստակ պատասխան չունեն կամ չեն տալիս՝ արդյո՞ք նոր ճանապարհը գործելու է միջանցքի տրամաբանությամբ, եթե այո, ապա ինչո՞ւ, օրինակ, Բերձորի և Աղավնոյի բնակիչներին չի առաջարկվում տեղափոխվել և ապրել նոր միջանցքի մեջ մտնող բնակավայրերում։
Բերձորի հանձնման հետևանքները
Բերձորի և հարակից մի քանի բնակավայրերի հանձնումով, հայ ժողովրդին բարոյահոգեբանական նոր տրավմա պատճառելուց, Բերձորում և Աղավնոյում ներկայումս ապրող հայությանը տարագիր դարձնելուց զատ, թշնամու թիրախի տակ են դրվում ՀՀ Գորիսի շրջանի Տեղ գյուղի ցանքատարածություններն ու արոտավայրերը։ Այսպես, եթե մինչ օրս Տեղի դաշտերին հաջորդում էին Արցախի Քաշաթաղի վարչական սահմանի՝ Բերձոր-Աղավնոյի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող լայնարձակ տարածքները, ապա հետայսու արմատապես փոխվում է իրավիճակը. ադրբեջանական զինված ուժերը, այդ հատվածներում ևս առաջնորդվելով տխրահռչակ GPS ամերիկյան նավիգացիոն համակարգի գծանշումներով, տեղակայվելու են Տեղից քիչ հեռու կամ, ավելի կոնկրետ, այն վայրում, որտեղ այսօր գտնվում է նոյեմբերի 9-ից հետո տեղակայված հայկական անցակետը։ Ի դեպ, Տեղի հայկական անցակետի՝ հենց GPS համակարգով տեղորոշված սահմանագծի վրա տեղակայումը ևս պատահական չէ, և կարելի է ենթադրել, որ ՀՀ իշխանությունները դեռ նոյեմբերի 9-ից սկսած մտադիր են եղել հանձնել Բերձորը և այդ առթիվ ադրբեջանական կողմի հետ ունեցել են գաղտնի և բանավոր պայմանավորվածություններ (Սյունիքի դիրքերի օրինակով)։
Արցախի համար Բերձորի հանձնումը հղի է անդառնալի հետևանքներով։ Փաստենք՝ Բերձորով են ացնում Արցախի համար կենսական նշանակություն ունեցող գազատարը, էլեկտրական հաղորդուղիները, հեռախոսակապը, ինտերնետ կապը և այլն։ Ներկայումս այս հարցերին ևս չկա հստակ պատասխան՝ ի՞նչ է լինելու այս հաղորդուղիների ճակատագիրը. մնալու են ադրբեջանական վերահսկողության տա՞կ, եթե այո, ապա ինչպե՞ս են ՀՀ և Արցախի իշխանությունները պատկերացնում դրանց անխափան գործունեությունը, այդ ե՞րբ և որտե՞ղ է ադրբեջանական կողմը ներշնչել վստահություն, որ չի կրկնվելու նախկին դառը փորձը, և Ադրբեջանը որպես սուր չի ճոճելու արցախահայության կեցության համար անհրաժեշտ հաղորդուղիներն իր ձեռքում գտնվելու հաղթաթուղթը։
Նախնական եզրակացությունը հետևյալն է. թշմանուն է հանձնվում մեկ քաղաք՝ իր ենթակառույցներով, երկու նորակառույց եկեղեցի, բազմաթիվ արժեքավոր հուշարձաններ, խաչքարեր, երկու հիդրոէլեկտրակայան, Ներքին Սուս գյուղը, բարեշեն Աղավնո ավանն՝ իր ենթակառույցներով, Արցախի համար կենսական նշանակության հաղորդուղիներ, կլոր տարին անխափան գործող բարեկեցիկ և հարմարավետ մայրուղի։ Այս ոչ ամբողջական ցանկի դիմաց ստանում ենք թշնամու կողմից հապշտապ կառուցված և, բնականաբար, բազմաթիվ դավադիր խութերով հարուստ մի ճանապարհ, որի անխափան գործելը կասկածի տակ են առել բազմաթիվ մասնագետներ։
Վերոնշյալը հիմք է տալիս ենթադրելու, որ, ինչ-որ կասկածելի ճանապարհի դիմաց Բերձորի և հարակից բնակավայրերի հանձնումը թշնամուն ոչ այլ ինչ է, քան Արցախն ամբողջովին Ադրբեջանին հանձնելու գործողության հերթական և որոշիչ փուլը։ Հաջորդ քայլն արդեն կարող է լինել Կոռնիձորի մոտ, նոր կառուցված ճանապարհի վրա ադրբեջանական անցակետի տեղակայումը՝ իր կործանարար հետևանքներով, որով էլ կավարտվի Փաշինյանի իշխանության կողմից Արցախի հանձնման գործընթացը։
Հ.Գ. Այսքանով հանդերձ՝ շատ բան հնարավոր է փրկել։ Կործանարար այս ընթացքը կասեցնելու մի քանի տարբերակներ կան, որոնց քննարկումն ու կյանքի կոչելը օրվա հրամայական է։
Այն, որ իշխանափոխության պահանջով «փրկիչների» փողոցային շարժումը դատապարտված էր տապալման, ի սկզբանե պարզ էր։ Որովհետև անհնար է կեղծ օրակարգով, շանտաժ անելով, շառլատանությամբ ու ակնհայտ ստերով մարդկանց ստիպել, որ դուրս գան փողոց։Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը.
«Իսկ հիմա սկսվել է ձախողման ու շարժումը տապալելու համար միմյանց վրա մեղքը բարդելու պրոցեսը, ընդդիմության առաջնորդները մեղադրում են միմյանց, քավության նոխազ են փնտրում։
Այս կոնտեքստում՝ պատահական չէր նաև այսօր Սերժ Սարգսյանի լրատվամիջոցների հարցին ի պատասխան այն արտահայտությունը, որ « վաղը չէ մյուս օրը ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը» հայտարարություն կանի։
Ուշադրություն դարձրեք Սերժ Սարգսյանի՝ «ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը» արտահայտությանը, այսպիսով նա տապալված պայքարի առաջնորդ է կարգում Իշխան Սաղաթելյանին և ձախողման ողջ պատասխանատվությունը բարդում է վերջինիս վրա։
Հետաքրքիր է, իսկ Վանեցյան Արթուրն ի՞նչ էր, ընդամենը ակտիվ ցուցարա՞ր։
Ի դեպ, նույն Արթուր Վանեցյանն Իշխան Սաղաթելյանից ավելի շուտ սկսեց փողոցային պայքարը, և նույն Վանեցյանն էր հպարտ հայտարարում, որ առանց իր ոտքը գետնին խփելու 200,000 մարդ դուրս կգա փողոց։
Բայց, քանի որ շարժումը տապալվել է, փողոց դուրս եկած ընդդիմությունը կատարյալ ձախողվել է, հիմա Սերժ Սարգսյանը քավության նոխազ է ընտրել Իշխան Սաղաթելյանին՝ ձախողման պատասխանատվությունը թողնելով նրա վրա»-գրել է նա:
Ռուսաստանում պահվող ուկրաինացի ռազմագերիների մայրերը դիմել են իրենց որդիներին Ուկրաինա չվերադարձնելու խնդրանքով՝ այն մտավախությունների պատճառով, որ երիտասարդներին կամ նորից կուղարկեն ռազմաճակատ, կամ էլ հալածանքների կենթարկեն, կիրակի լրագրողներին պատմել է Ռուսաստանում մարդու իրավունքների գծով լիազոր Տատյանա Մոսկալկովան, փոխանցում է Ռիա նովոստին:
«Երբ ես Սեւաստոպոլում ընդունելություն էի անցկացնում ուկրաինացի գերևարված քաղաքացիների համար, նրանց մեծ մասը խնդրել էին ինձ հայտնել իրենց ճակատագրի մասին (նրանց ընտանիքներին — խմբ.)։ Ես եւ իմ աշխատակիցները լիովին դա կատարել ենք։ Այսօր ինձ նոր դիմումներ են գալիս ուկրաինացի մայրերից։ Նրանք խնդրում են չվերադարձնել իրենց որդիներին, քանի որ նրանք կարծում են, որ նրանք կամ նորից կուղարկվեն ռազմաճակատ, կամ նրանք հալածանքների կենթարկվեն», — ասել է Մոսկալկովան։
«Ի հայտ է գալիս դիմումների նոր շարք, որոնք նախկինում մեզ համար անընդունելի էին՝ կապված ռազմական թեմայի հետ», — հավելել է օմբուդսմենը։
Տաթևիկ Ռևազյանի ղեկավարած Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում որոշել են 5.3 միլիոն դրամով կոմիտեի բազմաֆունկցիոնալ որակի կառավարման (quality management) և թռիչքների անվտանգության կառավարման (safety management) նոր համակարգեր ձեռք բերել։ Այս մասին գրում է 168.am-ը:
Գնման նպատակը, ըստ ընդունված նախագծի, ավիացիոն ոլորտում առկա թերությունները շտկելն ու նոր կառավարման մոդելի անցնելն է։
Սա դեռ ամենը չէ. որպեսզի այդ նոր համակարգերն էլ կարողանան աշխատեցնել, անհրաժեշտություն է առաջացել վերապատրաստել Կոմիտեի մասնագետներին։
Այդ նպատակով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Արամ Եղոյանը 5 օրով մեկնելու է Ամստերդամ՝ մասնակցելու «Կառամատուցային Տեսչական ստուգման ուսուցում աշխատավայրում (Ramp Inspection On-the-Job Training (OJT)» դասընթացին։
Նշենք, որ Արամ Եղոյանին 5 օրով՝ հունիսի 13-17-ը ներառյալ Ամստերդամ գործուղելու համար նախատեսված է պետական բյուջեից վճարել 5 միլիոն 500 հազար դրամ։
Հավելյալ 2 միլիոն դրամ էլ հատկացվելու է Կոմիտեի այլ աշխատակիցների գործուղումների համար. ինչո՞ւ հավելյալ, որովհետև, պարզվում է, 2022 թվականի բյուջեով հատկացված գործուղումների ծախսը բավարար չէ։
Նշենք, որ վերը նշված նպատակների համար անհրաժեշտ ընդհանուր առմամբ 12 միլիոն 850 հազար դրամը կվճարվի Քաղաքացիական ավիացիայի Կոմիտեի ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման և ավիացիոն ծառայությունների մատուցման համար 2022 թվականի բյուջեով հատկացված գումարը կրճատելու հաշվին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.