23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից, «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունից ստացված փաստաթղթերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ:
Դատախազությունից հայտնում են, որ մասնավորապես՝ ՀՀ պետական վերահսկողության ծառայության կողմից «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում 2022թ. փետրվարի 21-ից մինչև ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում «Լոկատոր» և «Արմեդ» համակարգերի համադրման միջոցով իրականացվել են 2018-2021թթ. տնտեսավորողների հետ կնքված բժշկական թվով 36 պայմանագրերի հիմքով մատուցվող վճարովի ծառայությունների և ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի թիվ 1260-Ն որոշմամբ սահմանված կարգով քաղաքացիներին վճարովի հիմունքներով մատուցվող ծառայությունների կատարման ընտրանքային ուսումնասիրություն:
2019-2021թթ.-ին պայմանագրային հիմքով 13 տնտեսվարողներին մատուցված ծառայությունների համար վճարված 9.503 կանչերի, ինչպես նաև քաղաքացիներին վճարովի հիմունքներով մատուցված այլ ծառայությունների համար վճարված 22.612 կանչերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 2005 դեպք, երբ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով՝ ծառայողական փաստաթուղթ հանդիսացող կանչի թերթիկները ճիշտ չեն լրացվել: Մասնավորապես՝ արդեն իսկ վճարված կանչերի համար թերթիկները կրկնակի մուտքագրվել են «Արմեդ» համակարգ՝ իբր պետպատվերի շրջանակներում իրականացվող ծառայություն: Դրա հիման վրա ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալությունն ընկերությանը վճարել է լրացուցիչ ընդհանուր 23.267.750 ՀՀ դրամ գումար:
Նկատի ունենալով, որ դատախազի կողմից իր լիազորություններն իրականացնելիս ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով հայտնաբերվել են առերևույթ հանցավոր արարքների հատկանիշների մասին վկայող տվյալներ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
«Փաշինյանի այսօրվա ելույթն, ըստ էության, արձանագրում էր այն բանի, որ ինքը հաղթել է այս մենամարտը»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրուցում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Ազգային Ժողովում ունեցած ելույթը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում էր ՀՀ կառավարության 2021 թվականի կատարողականը, սակայն Փաշինյանն իր ելույթը նվիրել էր Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի իր մեկնաբանություններին՝ հայտարարելով, թե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը, Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և կամ չեմ առաջնորդվել Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում սկզբունքով:
Ռազմական փորձագետը հարցադրում է կատարում՝ երբ Փաշինյանը հայտարարում է, թե Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանն Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի կազմ, ապա ինչո՞ւ Արցախն, այդպես էլ չդարձավ Ադրբեջանի մաս՝ հենց այդ նախագահների կառավարման տարիներին. «Ուրեմն, եթե այդ տարիներին Արցախն, այդպես էլ չի դարձել Ադրբեջանի մաս, նշանակում է՝ բանակցային գործընթաց է գնացել, ընդ որում, այդ գործընթացն ընթացել է այնպես, որ Արցախը մինչև իր կառավարման տարիները, մասնավորապես, 2020 թվականի 44-օրյա պատերազմը, չի եղել Ադրբեջանի կազմում։ Սա փաստ է, որի հետ ինքը պետք է հաշվի նստի»
Նահապետյանն ընդգծում է՝ ի վերջո, եթե Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանն Արցախը ճանաչած լինեին, որպես Ադրբեջանի կազմ, ապա Արցախի հարցը վաղուց, արդեն, պետք է լուծված լիներ. «Իսկ իրականությունն այն է, որ, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագահներն ամեն ինչ արել են, որպեսզի Արցախը կայանա որպես պետություն՝ իր կառավարման ինստիտուտներով, բանակով և այն։ Միաժամանակ, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ գործընթաց գնացել։ Փաստը մնում է փաստ, որ երկու նախագահների կառավարման տարիներին էլ՝ Արցախն Ադրբեջանի մաս երբեք չի եղել։ Ավելին՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի վրա ճնշումներ են եղել, որպեսզի վերջինս Արցախը ճանաչի՝ որպես անկախ պետություն։ Այդ մասին ասել է հենց ինքը՝ Ալիևն, իր հայտնի խոսքում, թե փակ դռների հետևում իրենց ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»,- ասում է Հայկ Նահապետյանը։
Հարցին՝ ինչո՞ւ Փաշինյանն այս թեմայի մասին հենց այսօր որոշեց բարձրաձայնել, ռազմական փորձագետը պատասխանում է՝ ենթագիտակցորեն ինքն արդեն տվել է իր համաձայնությունը՝ Արցախը մտցնելու Ադրբեջանի կազմ. «Հիմա Փաշինյանը մեղավորներ է փնտրում, հայտարարելով՝ եթե շուտով հերթական պարտության մասին իմանաք, որով Արցախը կմտնի Ադրբեջանի կազմ, ուրեմն, այսօրվանից իմացեք, որ դրա մեղավորը ես չեմ, այլ՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Ահա, թե ինչո՞ւ է նա այսօր Ազգային Ժողովում որոշեց բարձրաձայնել այս մասին։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանն անուղղակիորեն հուշում է բոլորին՝ և՛ քաղաքական գործիչներին, և՛ փորձագիտական շրջանակներին, որ ինքն արդեն տվել է իր համաձայնությունը, որպեսզի Արցախը դառնա Ադրբեջանի մաս՝ ակնհայտ կերպով մեղավոր դարձնելով նրանց, ովքեր դրա հետ ոչ մի առնչություն չունեն»,- ասում է Հայկ Նահապետյանը։
Վերջինս հավելում է՝ Փաշինյանի իշխանության գալու օրվանից ի վեր, մինչ այս պահը, ահազանգել և պնդում է՝ այն ուժերը, որոնք Նիկոլին բերեցին իշխանության, իսկզբանե, երկու խնդիր են հետապնդել՝ Արցախը դարձնել Ադրբեջանի կազմ, և դա անել պատերազմում պարտվելու ճանապարհով, որի երաշխավորը Նիկոլ Փաշինյանն էր դառնալու։ Այդպես էլ եղավ, ասում է Հայկ Նահապետյանը։
Ամփոփելով զրույցը, ռազմական փորձագետը նկատում է՝ վրանային պայքարի էջը փակելուց հետո, իշխանությունն իրեն, իհարկե, հաղթող է զգում, սակայն նրանք պետք է իմանան, որ ամեն ինչ խիստ հարաբերական և փոփոխական է, այս հաղթանակը, նույնպես. «Փաշինյան Նիկոլին թվում է, թե ինքը բավականին լուրջ վերլուծական միտք ունի և կարողանում է գնահատել իրավիճակները։ Սակայն, նա պետք է իմանա, որ ներքաղաքական այս զարգացումներն իրենից բոլորովին կախված չեն։ Հայաստանում հեղափոխական գործընթացները սկսելու են շատ արագ և կտրուկ, ընդ որում, դրանք կախված են լինելու ոչ թե Փաշինյանի կամ իր թիմի ցանկությունից, այլ՝ աշխարհաքաղաքական զարգացումներով։ Այնպես որ, Փաշինյանին թող չթվա, թե մեր երկինքն անապմ է։ Մենք հաղթելու խնդիր չունենք ներսում, մեր խնդիրը դրսի հետ է»,- ամփոփելով զրույցն, ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Միամտություն էր հավատալ, որ հայկական իշխանությունը զավթած, թուրքիայի ու ադրբեջանի շահերի պաշտպանին կարելի էր ստիպել հայամետ քաղաքականություն վարել», — ֆեյսբուկյան իր էջում գրում է Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի մասին։
«Առանց աչքը թարթելու, ՀՀ ԱԺ բարձրադիր ամբիոնից հնչեցնում է ադրբեջանական կողմի բանակցային տեսակետը, ներկայացնելով որպես հայկական կողմի մինչ 2018 թ.-ը վարած բանակցային գործընթաց: Առանց ամոթ զգալու, խրոխտ ու հպարտ խոսում է Արցախին տրված «աննախադեպ» բյուջեյի մասին, որը ինքնախոստովանանք է, որ Արցախի կործանման իր գինն է վճարում: Եվ վերջում առանց վարանելու նշում, որ Հայաստանի Հանրապետության ստրուկի կարգավիճակում լինելու գինը ամբողջ Արցախը թշնամուն նվիրելն է լինելու և հենց դրանում է լինելու Հայաստանին իր բերած «փառքը»:
Ինձ համար ցավ է, մեծ ցավ, որ այս անձը իր հույսը դրել է ոչ բավարար ինքնագիտակցություն ունեցողների վրա և ըստ իրեն այդպիսիները բացարձակ մեծամասնություն են:
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն ու իր տերերը իրենց հաշվարկներում մի կարևոր բացթողում ունեն. Հայաստանում, Արցախում և Սփյուռքում արժանապատիվ, ազգային մտածողությամբ, ազգային արժեքներ կրողները թույլ չե՛ն տալու, որ ապազգայինն ու հակահայկականը հաղթի: Իսկ խաղաղության օրակարգը հայկական է լինելու և արժանապատիվ, հանուն որի չխնայեցին իրենց մեր հերոս նահատակները: Այս իշխանությունից ազատվելը յուրաքանչյուրիս օրախնդիրն է»,- գրում է Արցախի Ազգային Ժողովի պատգամավորը։
Ռուս-վրացական սահմանային անցակետում`«Վերին Լարսում», ապրիլ ամսից բեռնատարների մեծ կուտակումներ կան։ Կուտակումների մեջ են նաեւ հայկական բեռնատարները։ Անցակետի մոտ մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաների մեծ հերթերը մեծ վնաս են հասցրել հատկապես հայաստանյան արտահանող ընկերություններին, որոնք ստիպված են թափել փչացած մթերքը:
«Էքսպորտ արմենիա» ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ խնդիրը սկսվել է դեռեւս ապրիլ ամսից։ Երբ Եվրամիությունը փակել է Բելառուսի եւ Ռուսաստանի հետ սահմանը եւ բեռնատարները սկսել են «Վերին Լարսի» ճանապարհահատվածով գնալ, ինչից հետո ծանրաբեռնվածությունը Վերին Լարսում կտրուկ մեծացել է:
««Սպայկա» ընկերությունը ընդամենը մեկ ամսվա ընթացքում 3 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս է կրել։ Վախենամ, որ դա դեռ սկիզբն է։ Մեզ սպասվում է շատ ավելի դժվար հունիս ամիսը, եւ էլ ավելի դժվար օգոստոս ամիս։ Վնասները դեռ պետք է գնահատվեն, բայց այսօր պետությունը դրանք նույնիսկ չէ էլ գնահատում։ Դեռ անհայտ է, թե որքան է Հայաստանը տուժելու այս լոգիստիկ կոլապսից»,- ասաց նա
Էմիլ Ստեփանյանի խոսքով՝ վրացական եւ թուրքական բեռնատարներն առանց հերթ են անցնում ճանապարհատվածը. «Նրանք խուսափում են Ադրբեջանով գնալ, քանի որ ճանապարհը մոտ 1000 կիլոմետրով ավելի երկար է։ Վրացիներն ու թուրքերն ավելի մեծ լծակներ ունեն, կարողանում են առանց հերթ անցնել անցակետը, ամենաանպաշտաններն էլ Հայաստանի բեռնափոխադրողներն են, որոնք մնում են հերթերի մեջ»։
Ստեփանյանը պնդեց, որ այս խնդրով պետք է զբաղվի երկրի փոխվարչապետը. «Դա Հայաստանից միակ դուրս եկող ուղին է, բայց Էկոնոմիկայի նախարարից բարձր այս խնդիրը չի բարձրաձայնվում»։
Նշենք, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ասել է, որ Ռուսաստանը քննարկում է ծանր բեռնատարների համար լրացուցիչ անցակետ ստեղծելու հնարավորությունը։ Նոր անցակետը ռեղակայված կլինի «Վերին Լարսից» մի քանի կիլոմետր հեռավորության վրա, կգործարկվի մոտ ապագայում։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը առաջիկայում կհանդիպի ռուս եւ վրացի գործընկերների հետ՝ հայկական բեռանատարների համար առաջացած խնդրի լուծում գտնելու նպատակով:
Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում կազմակերպել հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի երկրորդ հանդիպումը։
Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը որևէ կերպ կապված չէ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի գյուղերից մեկի շուրջ ստեղծված իրավիճակի հետ»,-ասել է նա՝ անդրադառնալով Արցախի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Միևնույն ժամանակ հույս ունենք, որ գործարկումն ու համակարգված աշխատանքը կնպաստեն Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանն ու միջադեպերի կանխմանը, ինչպես հայ–ադրբեջանական սահմանին, այնպես էլ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան նշել է, որ այժմ հանդիպման ամսաթվերի հետ կապված առաջարկներ են սպասում Հայաստանից ու Ռուսաստանից։
Ադրբեջանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Էլչին Գուլիևի գլխավորած պատվիրակությունը մայիսի 16-ին Անգլիայի թագուհուն նվիրել է «ղարաբաղյան հազվագյուտ նժույգ»՝ «Շոհրաթ» (փառք) անունով՝ որպես «ընծա» նախագահ Իլհամ Ալիևից։
Ադրբեջանը հրավիրված էր ելույթ ունենալու Նորին Մեծության գահակալման Պլատինե հոբելյանի տոնակատարություններին։ Մայիսի 12-15-ը Վինձորի թագավորական ձիերի շոուի մասնակիցների թվում էին ադրբեջանական հեծելազորային ջոկատը և սահմանապահ ծառայության պարային համույթը ազգային տարազով, որոնք կատարեցին «Հրո երկիր» խորագիրը կրող հայտագիրը: Ադրբեջանը 2012 թվականից սկսած մասնակցում է այս շոուին:
96-ամյա Էլիզաբեթ երկրորդ թագուհին, շարժողականության խնդիրների պատճառով ձեռնափայտը ձեռքին, սպասել է Վինձորի ամրոցի բակում, որպեսզի անձամբ ընդունի Ադրբեջանի «նվերը»: Միապետը, որն իր ողջ կյանքի ընթացքում սիրել է ձիերին, ասել է, որ դա «շատ սիրալիր, շատ առատաձեռն» վարմունք էր: Վերջերս աճուրդում նման մի ձի վաճառվել է 17 հազար դոլարով: Թագուհուն նվիրել են նաև ձիերի երկու քանդակ, որոնք պատրաստել էր ադրբեջանցի քանդակագործ Ֆաիք Հաջիևը։ Հետաքրքիր է, որ Խորհրդային Միության Կոմկուսի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը 1956 թվականին Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ Էլիզաբեթ երկրորդ թագուհուն ևս նվիրել էր «ղարաբաղյան նժույգ»՝ «Զաման» անունով։
Չթաքցնելով թագուհուն ընծայված ադրբեջանական «նվերի» քարոզչական արժեքը՝ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնը, պատմական փաստերի ակնհայտ խեղաթյուրմամբ, բացահայտ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի ձիերի շոուն «չափազանց կարևոր հարթակ է դարձել ադրբեջանական հնագույն և եզակի մշակույթը գովազդելու համար»։
Այնուամենայնիվ, ադրբեջանական քարոզչությունը հակառակ արդյունքն ունեցավ, երբ «Գաղտնազերծված Մեծ Բրիտանիա» կայքի գլխավոր լրագրող Ֆիլ Միլլերը խիստ քննադատական հոդված գրեց՝ «Զայրալից է, որ թագուհին «առատաձեռն» նվեր է ստանում բռնապետից» վերնագրով: Հոդվածը սկսվում էր հետևյալ կերպ. «Մինչ թագուհին նշում է իր Պլատինե հոբելյանը, նա բախվում է հորդորների՝ վերադարձնելու այն նժույգը, որ նա վերջերս ստացել է բռնապետական վարչակարգից․ երրորդ բռնակալությունը, որից նա նման նվեր է ընդունել»:
Միլլերը հայտնում է՝ «Հանրապետություն խումբը, որը ցանկանում է վերացնել միապետությունը և այն փոխարինել ընտրված պետության ղեկավարով, քննադատել է թագուհուն «մտերիմ հարաբերությունների համար, որտեղ նա ձիեր է ստանում բռնապետություններից»: Հանրապետություն խմբի խոսնակ Գրեհեմ Սմիթն ասել է «Գաղտնազերծված Մեծ Բրիտանիա»-ին. «Բրիտանական պետության ղեկավարի համար այնքան էլ լավ չէ նման հարաբերություններ ունենալ այն մարդկանց հետ, որոնք շատ կասկածելի ձեռքբերումներ ունեն իրենց պաշտոնում և ճնշում են սեփական ժողովրդին։ Ես կարծում եմ, որ դա տհաճ է և այնպիսի մի բան, որը մեկ այլ պետության ղեկավար իրեն թույլ չէր տա անել: Ես զարմանում եմ, որ կառավարությունը նրան խորհուրդ չի տվել հրաժարվել նման ընծաներից, բայց ենթադրում եմ, որ դա այն է, ինչում նա մեծապես ներգրավված է՝ ձիարշավը։ Կարծում եմ՝ լավագույն բանը, որ նա կարող էր անել, նվերները վերադարձնելն է ու խնդրելը, որ հետագայում իրեն նման բան այլևս չառաջարկեն»:
Միլլերը հավելել է. «Ալիևների ընտանեկան ցանցը մեծապես մեղադրվում է պետական միջոցների յուրացման և Լոնդոնում ավելի քան 500 միլիոն դոլարի սեփականություն ձեռք բերելու մեջ, որոնցից մեկը վաճառվել է թագուհու ունեցած կալվածքին՝ 82 միլիոն դոլար արժողությամբ գործարքով»։
Միլլերը մեջբերել է վտարանդի ադրբեջանցի լրագրող Արզու Գեյբուլաևային. «Նախագահ Իլհամ Ալիևը հայտնի է ոչ միայն իր մենատիրական ղեկավարությամբ, այլև նա հաջողությամբ կարողացել է փչացնել կառավարման ողջ համակարգը՝ կամակատարներին, օլիգարխներին և ընտանիքի անդամներին տեղավորելով բարձրագույն ղեկավար պաշտոններում»։
Հունիսի 2-ին Բրիտանական Համագործակցության բոլոր չորս երկրների՝ Ավստրալիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի և Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբերը համատեղ հայտարարություն են տարածել՝ «Ձերդ մեծությո՛ւն, զգուշացեք ընծաներ բերող բռնապետերից» վերնագրով: Հայ Դատի հանձնախմբերն ասել են, որ Ադրբեջանը փորձում է «իրենց ուղին հարթել՝ մաքրագործելու համար իրենց սարսափելի հեղինակությունը մարդու իրավունքների ոլորտում»։ Հայ Դատի հանձնախմբերը նվերն անվանել են «Ադրբեջանի մենատիրական վարչակարգի կողմից իրենց թերությունները դրական լույսի ներքո ներկայացնելու վերջին լկտի փորձերից մեկը»: Համատեղ հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ «իրավապաշտպան կազմակերպությունները հետևողականորեն բացահայտել են Ադրբեջանի կողմից խավիարային դիվանագիտության օգտագործումը մի շարք կոռուպցիոն սկանդալներում, որտեղ պարզվել է, որ նրանք վճարում են՝ միջազգային հանրության շրջանում երկրի հեղինակությունը բարձրացնելու համար»:
Հայ Դատի չորս հանձնախմբերը հիշեցրել են, որ «2012 թվականին նախագահ Ալիևը դարձել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի տարվա մարդ մրցանակի անդրանիկ հաղթողը, որը շնորհվում է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաղորդման նախագծի (OCCRP) կողմից»: Հայ Դատի հանձնախմբերն ահազանգել են թագուհուն, որ «Freedom House-ն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակն ամփոփել է հետևյալ կերպ. «Ադրբեջանի ավտորիտար վարչակարգում իշխանությունը շարունակում է կենտրոնացած լինել 2003 թվականից ի վեր նախագահ Իլհամ Ալիևի և նրա մեծ ընտանիքի ձեռքում»: Կոռուպցիան համատարած բնույթ է կրում, իսկ պաշտոնական քաղաքական ընդդիմությունը թուլացել է տարիների հալածանքների պատճառով: Վերջին տարիներին իշխանությունները մեծ ճնշում են գործադրել քաղաքացիական ազատությունների դեմ՝ չնչին տեղ թողնելով ազատ արտահայտվելու կամ ակտիվության համար»:
Մեծ Բրիտանիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը հայտարարել է. «Մենք կասկած իսկ չունենք, որ նվերը դիտավորյալ և նպատակաուղղված գործողություն է ադրբեջանական վարչակարգի կողմից՝ փառաբանելու իր ռազմական հանցագործությունները և հոգեբանական վնաս պատճառելու հայերին Համագործակցության երկրներում, ինչպես նաև Արցախում՝ իրենց նախնիների հայրենիքում, որոնք կանգնած են գոյատևման վտանգի առաջ և ականատես են եղել, որ իրենց նախնիների հայրենիքի որոշ հատվածներ բռնազավթվել և էթնիկ զտման են ենթարկվել օտար բռնապետության կողմից»:
Կանադայում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Սևակ Բելյանը հավելել է. «Մենք վստահ ենք, որ վերոնշյալի մասին լիովին տեղեկացված լինելուց հետո Նորին Մեծությունը պետք է իրավացիորեն վերանայի այս «նվերի» ընդունումը և մերժի Ադրբեջանի բացահայտ և ստոր խավիարային դիվանագիտությունը»:
Քիչ հավանական է, որ թագուհին վերադարձնի Ադրբեջանի ընծայած նժույգը, քանի դեռ բրիտանական հասարակությունը ճնշում չի գործադրել իրենց կառավարության վրա, որ այս «նվերը» ոչ այլ ինչ է, քան գռեհիկ կաշառք՝ արդարացնելու Ալիևի վարչակազմի հանցագործություններն Ադրբեջանի, ինչպես նաև Արցախի ու Հայաստանի ժողովուրդների դեմ:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գործող իշխանության օրոք դատական համակարգի քաղաքականցմանը՝ ընդգծելով, որ թեպետ դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը վերադարձվել է, սակայն մակագրությունները շարունակում են կատարել ըստ նախընտրության։
«Վահագն Վերմիշյանի գործով ներկայացրածս վերաքննիչ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին։ Վերաքննիչի մյուս դատավորները թոշակի ե՞ն, թե՞ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը այդքան հեղինակություն և իշխանություն չունի մյուս դատավորներին հարկադրելու կատարել պետական պատվերը։
Ձեռքով մակագրությունը վերջնականապես ոչնչացրել է արդարադատությունը կամ դրա լեգիտիմ ակնկալիքը։ Քաղաքական գործերով կա ընդհամենը երեք դատավոր, ում մենք շանս ունենք հանդիպելու․ Արմեն Դանիելյան, Ռուբիկ Մխիթարյան, Մնացական Հարությունյան։
Ավելին, օրինակ՝ Նարեկ Մանթաշյանի գործով բողոքը մակագրվել էր Մնացական Հարությունյանին․ գնաց դասերի՝ վերամակագրվեց Ռուբիկ Մխիթարյանին, հայտնեց ինքնաբացարկ՝ մակագրվեց Արմեն Դանիելյանին։ Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ քաղաքական գործերով վերաքննության արդի ինստիտուտից։
Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ մակագրման էլեկտրոնային համակարգը վերադարձվել է, մինչդեռ մակագրությունները շարունակվում են կատարվել «Ջհանգիրյանի մեթոդով»։ Դատարանները այս աստիճանի քաղաքականացված, կանխատեսելի և վերահսկելի չեն եղել երբեք»,- գրել է փաստաբանը։
«Ալ Ջազիրային» տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն այդպես էլ դուխ չունեցավ օգտագործել «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը.
«Ինչ ասես, ասեց՝ «խնդիր, հարց», բայց՝ ոչ հակամարտություն։ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարն իր հերթին զառանցեց, թե ադրբեջանական կողմն է խնդրել բոլորին այլեւս երբեք չօգտագործել «հակամարտություն» եզրույթը, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի հարց այլեւս չկա։
Այն, որ Նիկոլը սպասարկում է ալիեւյան օրակարգը՝ դրա մասին հոգնելու չափ ասել ու փաստեր ենք ներկայացրել։
Էս պահին ընդամենն ուզում եմ մի քանի հղում անել հունսի 8-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւից, որով եվրոպառլամենտականները կոլեկտիվ թքում են ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Ալիեւ-Նիկոլ դուետի վրա։
Եւ այսպես՝
Հունիսի 8-ին Եվրախորհրդարանն ընդունել է բանաձեւ, որում մեկ անգամ եւս ամրագրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ: Այսինքն՝ օգտագործել է «հակամարտություն» տերմինն ու ամրագրել է, որ այն կարգավորված չէ, ի տարբերություն ադրբեջանա-հայկական դուետի, որոնց համար Լեռնային Ղարաբաղի հակամարտություն այլեւս չկա, եւ կա ընդամենը Ղարաբաղի տարածք՝ Ադրբեջանի կազմում։
Ավելին, Եվրոպական խորհրդարանի բանաձեւը հստակ արձանագրում է, որ 44-օրյա պատերազմը նախաձեռնել է Ադրբեջանը, ինչը Հարավային Կովկասում հանգեցրել է քաղաքական, ռազմավարական եւ օպերատիվ իրավիճակի ստատուս քվոյի արմատական փոփոխության՝ հազարավոր զոհերի եւ տասնյակ հազարավոր տեղահանվածների:
Հունիսի 8-ին ընդունված բանաձեւը կրկին արձանագրում է, որ Եվրախորհրդարանն ընդգծում է ազատազրկված անձանց, ռազմագերիների ամբողջական փոխանակման, ազատման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ՝ քաղաքացիական անձանց անվտանգ ու ազատ տեղաշարժի ապահովումը Լեռնային Ղարաբաղում:
Եվրախորհրդարանի այս բանաձեւը տապալելու համար Բաքուն իր ջեբի լոբբիստների եւ խավիարակիրների մի ողջ գումարտակ էր իջեցրել Ստրասբուրգ՝ ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Վագիֆ Սադիկովի գլխավորությամբ, սակայն ադրբեջանական իկրան ու կրեդիտ քարտերը այս դեպքում հերթական անգամ չաշխատեցին։
Ադրբեջանն ամեն ինչ արեց, որ բանաձեւից հանվեն երկու հիմնական ձեւակերպումներ, որ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, եւ որ Ադրբեջանն է 2020թ. 44-օրյա պատերազմի նախաձեռնողը», բայց Ալիեւի իկրան «ասեչկա» տվեց։
Այսպիսով, ի տարբերություն ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Իլհամի եւ Նիկոլի, Եվրոպական խորհրդարանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը համարել չլուծված, պնդում է, որ 44-օրյա պատերազմի նախաձեռնողն Ադրբեջանն է եւ հերթական անգամ պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։
Հասկանում եմ, որ սա շատ ցավալի բանաձեւ է Նիկոլի եւ իր ուսապարկերի համար, բայց իրենք դեռ շանս ունեն Եվրոպառլամենտի դիմաց հացադուլի նստելու եւ պահանջելու չեղարկել հայանպաստ այս բանաձեւը»։
ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, ով հանդիսացել է զինծառայող, սոցիալական ցանցի միջոցով ծանոթություն է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, հավաքագրվել նրանց կողմից և տվել իր համաձայնությունը՝ հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ։
ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ, դրանից հետո, օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով նախկին զինծառայողը հավաքել ու վարձատրության դիմաց օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակցին նամակագրության միջոցով հանձնել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնույթի այլ տեղեկություն հանդիսացող՝ իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, նրանց զինվածության, մարտական առաջադրանքի, մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալները, զորամասի վաշտի և գումարտակի հաստիքացուցակները, զորամասի մարտական համարը, զորամասի զինտեխնիկայի վերաբերյալ տվյալները, լուսանկարել և ուղարկել է մարտական դիրքի խրամուղիները, դիրքին մոտեցող ճանապարհները, դիրքի տեղակայման կոորդինատները՝ այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության։
Ըստ աղբյուրի, բացի դրանից, օտարերկրյա հետախուզական ծառայության առաջադրանքով զինծառայողը կապ է հաստատել նախկին համածառայակցի հետ և փորձել հանձնելու նպատակով ձեռք բերել ռազմական բնագավառին վերաբերող այլ տեղեկություններ, մասնավորապես՝ ՀՀ ՊՆ համար N զորամասի վաշտի և գումարտակի հաստիքացուցակները, զորամասի մարտական համարը, զորամասի զինտեխնիկայի վերաբերյալ տվյալները, որպիսի գործողությունների կատարումը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Դավաճանական գործողությունների դիմաց նախկին զինծառայողն օտարերկրյա հատուկ ծառայություններից մաս-մաս ստացել, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերել հետագայում ստանալ ընդհանուր 2800 ԱՄՆ դոլար և 6000 ՌԴ ռուբլի գումար։
Միևնույն ժամանակ, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հատկանիշներով քննվող մեկ այլ գործով ապացույցների բավարար համակցություն է ձեռք բերվել առ այն, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող պայմանագրային զինծառայողը, սոցիալական ցանցերի միջոցով ծանոթություն է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ և հավաքագրվել նրանց կողմից։
ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ դրանից հետո, հիշյալ զինծառայողը ռազմական բնույթի տեղեկություններ փոխանցելու դիմաց գումար ստանալու նպատակով, հավաքել և բջջային հավելվածների միջոցով նրանց է փոխանցել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող ռազմական բնույթի պետական գաղտնիք կազմող տեղեկություններ հանդիսացող՝ զորակոչի, զորամասի զրահատեխնիկայի, տրանսպորտային միջոցների, զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքերի, զորամասի տեղակայման և շենքերի դասավորվածության, զորամասի կարգացուցակի և այլնի վերաբերյալ տեղեկություններ՝ այդ կերպ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերելով օգնություն և վնաս հասցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությանը՝ նշված գործողությունների համար բանկային փոխանցումներով պարբերաբար ստանալով ընդհանուր 900 ԱՄՆ դոլար գումար, իսկ պետական դավաճանություն կատարելու հետևանքով հակառակորդին ընձեռվել է իրական հնարավորություն կատարելու ճշգրիտ հաշվարկներ, տարբեր հատվածներում ընդգրկված ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները:
Պետական դավաճանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա հիշյալ երկու զինծառայողները ձերբակալվել են և տվել խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ողջ գործիքակազմով հետևողական և անզիջում պայքար տանել պետության հիմքերը խարխլող հիշյալ հանցագործությունների կանխման և խափանման ուղղությամբ՝ հավաստիացնելով, որ Ծառայությունը լիարժեքորեն տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վստահեցնում, որ լրտեսական գործունեության հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք հայտնաբերվելու և ենթարկվելու է պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության։
Արդեն գրեթե 2 ամիս է՝ Ֆրանսիայի հրապարակում շարունակվում են ընդդիմության սակավամարդ հանրահավաքները, որոնք չունեն որևէ բովանդակային օրակարգ և որոնք միայն նպատակ ունեն խաթարելու մեր պետության ներքին կայունությունը: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմության ակցիաներին ու դրանց հետևանքներին:
«Հանրահավաքներին շատ է հնչում «Զարթնի՛ր, լաո» ժողովրդական երգը, որը որևէ աղերս չունի ո՛չ ցույցերի, ո՛չ դրանց հետապնդած նպատակների հետ:
«Զարթնի՛ր, լաո»-ն ի սկզբանե կոչ էր՝ ուղղված արտաքին թշնամու դեմ միասնական պայքար ու դիմադրություն կազմակերպելուն, իսկ այժմ ընդդիմադիրների ձեռքով այն դարձել է անհասկանալի փողոցային պայքարի, ներքին թշնամանք հրահրելու գործիք, որը, այդուհանդերձ, ընդդիմության համար ցանկալի արդյունք չի ապահովում: Պատճառը մեկն է՝ պայքարի արհեստածին նպատակներն ու կեղծ օրակարգը, խաղաղ ցույցերի փոխարեն մայրաքաղաքի փողոցներում ականատես ենք լինում կազմակերպված զանգվածային անկարգությունների և քաղաքային անդորրը խարխլող գործողությունների: Իրական լաոն միշտ է արթուն:
Դա տեսանելի էր դեռևս 2020 թվականին, երբ պատերազմի ընթացքում մեր փառքով ընկած հերոսներն ու նրանց ողջ մնացած ծառայակիցները պայքարում էին մեր պետության միակ՝ արտաքին թշնամու դեմ՝ երաշխավորելով մեր երկրի անվտանգ ապագայի հեռանկարները: Եւ հենց իրենք՝ մեր երկրի իրական տերերը, որոնք ոչ մի պարագայում թույլ չեն տալու ներքին անհաշտություն։ Իսկ ընդդիմության լաոյի փնտրտուքները մեր պետության համար ոչ միայն որևէ դրական արդյունքի չեն հանգեցնելու, այլև շարունակվելու դեպքում մեծացնելու են հետագայում պատերազմի վերսկսման հավանականությունը։ Ակնհայտ է, որ ինչպես այս անհասկանալի փողոցային պայքարը, այնպես էլ նմանատիպ բոլոր դրսևորումները մերժվելու են հասարակության կողմից»,- ասաց Քոչարյանը:
Վերջինս նշեց, որ տիրող աշխարհաքաղաքական պայմաններում իշխանությունների կարևորագույն խնդիրը ներքին համերաշխության ապահովումն ու արտաքին խաղաղության օրակարգին անշեղորեն հետևելն է։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.