23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայրենիք» կուսակցության որոշմամբ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքի դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ։ Այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ ներկայացրել է մանդատից հրաժարվելու դիմում։
Տարածածված հայտարարության մեջ ասվում է.
«Այսօր օրենքով սահմանված կարգով դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։
«Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որի շրջանակներում մեր գործընկերների հետ համեմատաբար կարճ, բայց հագեցած ճանապարհ ենք անցել ու, վստահ եմ, դեռ անցնելու ենք՝ հանուն երկրի փրկության, իսկ ապագայում նաև՝ մեր պետականության առողջացման և ուժեղացման։ Շնորհակալություն եմ հայտնում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների մեր գործընկերներին ՝ միասին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար։
Ուզում եմ վստահեցնել, որ իմ՝ մանդատը վայր դնելու և «Հայրենիք» կուսակցության՝ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու որոշումները բացառապես մեր ընտրությունն են և որևէ կերպ չեն կարող կաշկանդող կամ ուղղորդող գործոն հանդիսանալ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության առաջադրմամբ Ազգային ժողով անցած մեր անկուսակցական ընկերների համար․ այս հարցում յուրաքանչյուրն իր գիտակցված, հիմնավորված ընտրությունը պիտի անի։
Հարգելի՛ հայրենակիցներ,
2021-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու և արդյունքում պատգամավորական մանդատ վերցնելու շարժառիթները շատ հստակ էին։ Ես մշտապես հայտարարել եմ, որ մենք ամեն ջանք գործադրելու ենք՝ մեր երկրին համերաշխություն բերելու, անվտանգ Հայաստան և Արցախ ունենալու և մեր քաղաքացիների կյանքի որակն էապես բարձրացնելու համար։
Անշուշտ, այդ ամենին, ինչպես նաև իմ՝ պատգամավորական գործունեության այս տասնմեկ ամիսների գործունեությանը անդրադառնալու ժամանակ դեռ կունենանք։ Պատգամավորական մանդատն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել, այն ընդամենը գործիք էր մեր երկրին ու պետականությանը ծառայելու համար: Գործիք, որն այսօր այլևս ինձ համար կիրառելի չէ։
Մենք այսօր կանգնած ենք հայրենազրկման շեմին և սխալվելու իրավունք այլևս չունենք։ Պայքարն այլընտրանք չունի, և ինչպես բազմիցս նշել եմ՝ այսօր հանուն հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի պայքարում կուսակցական դրոշներ, բաժանարար գծեր ու կարգավիճակներ չկան։ Սա մեր համազգային պայքարն է, և մենք՝ «Հայրենիք» կուսակցության անդամներս, շարունակելու ենք այն մեր ժողովրդի հետ միասին»։
Հունիսի 18-ի գիշերը Վարդենիսի ուղղությամբ թշնամու նախահարձակ գործողությունների և դրա հետևանքով ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանի զոհվելու մասին Պաշտպանության նախարարությունն առ այս պահը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել։ Այն, որ նման կարևոր միջադեպը ՊՆ-ի կողմից որևէ արձագանք չի ստացել մինչև հիմա, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի գնահատմամբ՝ պետական ու պաշտպանական համակարգերի քայքայման մասին են վկայում։
«Կոնկրետ հունիսի 18-ի միջադեպին ՊՆ-ն թե ինչու չի անդրադարձել, բուն պատճառը չեմ կարող ասել, բայց սա առաջին անգամը չէ ու, ցավոք, վերջինն էլ չի լինի։ Շատ կարևոր տեղեկությունները, որոնց մասին պարտավոր են հայտնել, հանրությունից թաքցնում են։ Նույն ձևով, երբ ադրբեջանական ԶՈՒ-ն ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, իմացանք ամիսներ հետո, ավելին՝ Պն-ն ստում էր՝ ասելով, թե նման բան չկա։ Դա նշանակում է՝ պետական համակարգերը քայքայվել են և փոխարենը ստեղծվել նույն անունով, բայց Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանությունը պահող համակարգեր»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Կարեն Վրթանեսյանը։
Զուգահեռներ տանելով երեկվա՝ Նիգավանի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի և առանց պաշտպանական կառույցների սահմանագոտի պահող զինվորի հանդեպ իշխանության անտարբերության միջև՝ փորձագետը նկատեց․
«Այն ամենը, ինչ չի սպասարկում Փաշինյանի շահը, ուղղակի, քանդվում է։ Դիտարկենք թեկուզ երեկվա դեպքը․ ոստիկանները սմարթֆոնների լապտերներով էին լուսավորում դեպքի վայրը, որ տեսնեն՝ ինչ են գտնում։ Ստացվում է,որ այն միլիարդները, որ հատկացվում են ոստիկանական համակարգին, ուղղվում են ոստիկանության այն մասին, որը զբաղված է ցուցարարներին ծեծելով, իսկ հանցավորության դեմ պայքարողներին, փաստորեն, բան չի հասնում»։
Այն, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ արվող ոտնձգությունների, ՀՀ տարածք ադրբեջանցի զիվորականների ներխուժման փաստերի, թշնամու դիպուկահարի կրակոցից հայ սահմանապահի զոհվելու մասին հանրությունը չի իրազեկվում, Վրթանեսյանի համոզմամբ, մեկ նպատակ է հետապնդում․ «Իշխանությունները չեն ուզում, որ հասարակությունը տեսնի, թե անվտանգային առումով ինչ խայտառակ վիճակում ենք հայտնվել։ Արդարացի քննադատությունից փորձում են խուսափել՝ թաքցնելով կատարվածը»։
Հանուն հայրենիքի նահատակվածների գործը արժեզրկելու իշխանության փորձերը, ըստ ռազմական փորձագետի, դեռ նախքան պատերազմն էր տեսանելի, իսկ 44-օրյայից հետո շատ ավելի ցայտուն դարձավ։ Այն, որ ավելի քան 4000 զոհերից գրեթե ոչ մեկը չհերոսացվեց պետական մակարդակով, ում էլ հիշում ենք, ապա ոչ պետության ջանքերի շնորհիվ, այլ՝ անհատների, փորձագետը հետևողական քարոզչության հետևանք է համարում, որը վարում են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։
Ստեղծված իրավիճակում կոլեկտիվ հիշողության ձևավորման և պահպանման բարդ խնդիրը դրված է ազգային էլիտաների վրա։
Ռազմական փորձագետը համոզված է՝ թշնամու լկտիությունները թաքցնելու՝ իշխանության որդեգրած քաղաքականությունն ավելի է սանձարձակ դարձնելու նրան։
«Ադրբեջանցիներն անընդհատ փորձելու են ավելի ու ավելի շատ գծեր հատել։ Եթե չկա հակազդեցություն, չկա դիմադրություն, նրանք որևէ բանով կաշկանդված չեն։
Մինչև հակազդեցություն չլինի, թշնամին ավելի ու ավելի լկտի քայլերի է գնալու, նոր տարածքներ է փորձելու պոկել։ Նիկոլ Փաշինյանի կրավորական քաղաքականությունը, բոլոր հարցերում թշնամու դիմաց չոքելու քաղաքականությունն ավելի շատ է հրահրում թշնամուն և մեզ տանում նոր պատերազմի»,-եզրափակեց Կարեն Վրթանեսյանը։
Երեկ երեկոյան Ապարանի Նիգավան համայնքում արյունալի միջադեպի հետևանքով երկու մահ ունեցանք, բազմաթիվ վիրավորներ։ Politik.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։ Երկրում իշխում է «բեսպրեդելը», որի թելերն անմիջականորեն վերը նշված անձի ձեռքում են, ով Հայաստանն իր անձնական «սամասուդի»՝ մահերով լի բանտի է վերածել։ Սակայն ոչ միայն նրա։ Այսօր նրա կողքին են իրավապահներ, որոնք իրենց «մասնավոր բանտն» են ունեցել՝ անձնական հաշվեհարդարների համար։
Իսկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի (լիազորությունները կասեցված են)՝ այսօր հրապարակած ձայնագրությունն իր մեջ պարունակելով հանցագործությունների մի երկար շարան՝ ուղղակիորեն հաստատում է, թե ով և ովքեր են այս զարհուրելի իրականության շարժիչ ուժերը։ Խնդրո առարկա ձայնագրությունը նախ՝ փաստում է գործադիրի ղեկավարի կողմից ԲԴԽ-ի աշխատանքներին միջամտության, ԲԴԽ նախագահի նկատմամբ սպառնալիքների, եւ վերջապես՝ դատական իշխանության քաղաքական նպատակներով ու քաղաքական գործընթացների մեջ ներքաշման մասին։
Հրապարակված ձայնագրության մեջ խոսողները երեքն են, սակայն, հիմնականում գործ ունենք երկխոսության հետ՝ ծավալված Ռուբեն Վարդազարյանի և ներկայումս ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, նախկինում՝ գլխավոր դատախազի տեղակալ և զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի միջև։
Իրականում Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը ոչ այլ ինչ է, քան հաղորդում բազմադրվագ պետական և քրեական հանցագործությունների՝ մասին, ուր «իշխանության» բոլոր ճյուղերը ենթակա են մեկին և կառավարվում են մեկ անձի կողմից։
2021-ի փետրվարին Ջհանգիրյանը Վարդազարյանին իրեն հատուկ ոճով համոզում էր /ընդհուպ, ասում էր՝ գնա, որովհետև դասախոսդ է եկել/, որ նա թողնի ԲԴԽ նախագահի պաշտոնը, միաժամանակ, ընթացքում էլ՝ բացահայտում, որ Վարդազարյանի դեմ գլխավոր դատախազից մինչև ՀՔԾ և ՔԿ գործեր են կարել և որ առաջին, երկրորդ, երրորդ՝ համարակալված գործեր չկան, բոլորն օդի փչոց են, փչել են, և ընդհանրապես, ըստ նրա՝ «այս պահին ոչ մի բան չի գնում՝ սկսած Վահագի գործից»։
Այսինքն, այսպիսով իշխանության թիվ մեկ մերձավորն է փաստում՝ ինչպես Վարդազարյանի դեմ, այնպես էլ՝ շատ այլ «գործերը կարվում, սարքվում են գործադիրի ղեկավարի հրահանգով»։
Երկխոսության ընթացքում Ջհանգիրյանն, ըստ էության, նաև ներկայացնում է իրեն, թե՝ «ապեր, ես պրեզիդենտ էլ եմ կառավարել», միաժամանակ՝ հաստատում է, որ իրավական հարցերում այժմ էլ ինքն է հիմնական «թելադրողը», կառավարողը, իր ասածն է ճիշտը, իսկ տարբեր անձանց մասին խոսելիս էլ՝ այդ թվում՝ գլխավոր դատախազի՝ դիմում է հայհոյանքների։
Այս ձայնագրությունը լսելուց հետո անգամ՝ ակնկալել, որ Դավթյան Արթուրը քրեական գործ կհարուցի ու հետապնդում կիրականացնի այն անձանց նկատմամբ, որոնք շարունակում են հանցագործությունների շղթան՝ այդ թվում՝ նաև իրեն նոր պաշտոն տալու համար, ուղղակի անմտություն է։ Նա ծառայություններն անվարձահատույց չի մատուցում՝ դեռ նոր պաշտոնի ակնկալիքներ ունի։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ «դժվար ժամանակներում» Ռուսաստանի համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան և Տաջիկստան) ոչ մի օգուտ չկա։ Կադիրովը կշտամբել է կազմակերպության ղեկավարներին՝ արևմտյան պատժամիջոցների մտավախության պատճառով լռության համար։
«Ահա գոյություն ունի ՀԱՊԿ կազմակերպությունը»,- ասել է Չեչնիայի ղեկավարը Telegram-ի իր ալիքում հրապարակված ուղերձում։
«Ռուսաստանն օգնում է բոլորին, բայց Ռուսաստանին այս կազմակերպությունից ոչ մի օգուտ չկա»,- ասել է Կադիրովը։
Նա նշել է, որ եվրոպացի առաջնորդները պաշտպանում են Ուկրաինայի շահերը:
«Իսկ մեր հապկականներն ինչո՞ւ են լռում։ Ինչո՞ւ չեք խոսում ձեր հարևանների մասին», — հարց է հղել Կադիրովը։
«Ինչո՞ւ չեք փորձում վերջ տալ պատերազմին։ Ինչո՞ւ դիրքորոշում չունեք բանդերականների, նացիստների դեմ, մեր նախնիներին սպանած նացիստների դեմ, չէ՞ որ մենք միասին ենք կռվել Բանդերայի դեմ։ Եվ հիմա, կարծես ոչինչ չի եղել՝ վախենալով Ամերիկայի կամ Եվրոպայի պատժամիջոցներից, բոլորը լռում են»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։
Դիմելով ՀԱՊԿ առաջնորդներին որպես նախկին Խորհրդային Միության ղեկավարներ՝ Կադիրովը հորդորել է. «Միացե՛ք և ասե՛ք ձեր խոսքը, ոչինչ չի պատահի: Եթե կա պետություն, եթե կա դաշնակից, նա պետք է որոշի և անի իր քայլը։ Ո՞վ փրկեց Բելառուսը. Ռուսաստա՛նը: Ո՞վ փրկեց Ղազախստանը. Ռուսաստա՛նը: Ո՞վ կանգնեցրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը. Ռուսաստա՛նը: Իսկ երբ օգնությունը Ռուսաստանին է պետք, բոլորը լռում են, դուք վախենում եք պատժամիջոցներից»,- ասել է Կադիրովը։
«Անկեղծ ասած, մենք ոչ մեկի օգնության կարիքը չունենք: Մենք գիտենք, թե ինչպես պետք է պայքարել. Այսօր, վաղը, վաղը մյուս օրը մենք լավ արդյունքներ ցույց կտանք Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում։ Եվ մենք ավելի հեռուն կգնանք»,- խոստացել է Չեչնիայի ղեկավարը։
Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) կազմակերպությունը մեծ նշանակություն ունի, սակայն այն Ուկրաինայում ռազմական գործողության մեջ ներգրավելու տարբերակը չի քննարկվել, ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ բացասաբար է պատասխանել այն հարցին, թե դիտարկվո՞ւմ է արդյոք ՀԱՊԿ ուժերի ներգրավումը Ուկրաինայում ռազմական գործողություններին. «Ո՛չ, այս տարբերակը չի դիտարկվել»։ Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը «մոտ անցյալում» ցույց է տվել իր արդյունավետությունը։
«ՀԱՊԿ-ի զարգացումը արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում մեր առաջնահերթություններից է»,- հավելել է խոսնակը։
Եվրամիությունում տարաձայնություններ են ծագել այն հարցի շուրջ, թե ինչպես օգնել աղքատ երկրներին աճող պարենային ճգնաժամի դեմ պայքարում եւ լուծել ուկրաինական կոնֆլիկտի պատճառով առաջացած պարարտանյութի դեֆիցիտը, ընդ որում, ոմանք մտավախություն ունեն, որ Աֆրիկայում գործարաններում ներդրումների պլանը կհակասի ԵՄ բնապահպանական նպատակներին, հայտնում է Reuters-ը:
Այս շաբաթվա վերջին ԵՄ առաջնորդների գագաթաժողովին ԵՄ-ն նախատեսում էր նոր նախաձեռնություն սկսել, որը կառուցվածքայնորեն կնվազեցնի ավելի աղքատ երկրների կախվածությունը ռուսական պարարտանյութերից՝ օգնելով նրանց զարգացնել պարարտանյութերի արտադրության սեփական գործարանները:
Սակայն անցյալ շաբաթ ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովը դեմ արտահայտվեց այդ գաղափարին՝ նախազգուշացնելով, որ զարգացող երկրներում պարարտանյութերի արտադրությանն աջակցությունը հակասում է ԵՄ էներգետիկ եւ բնապահպանական քաղաքականությանը, հայտնել են պաշտոնական աղբյուրները:
Քիմիական պարարտանյութերի արտադրությունը մեծ ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա եւ մեծ քանակությամբ էներգիա է պահանջում։ Սակայն դրանք չափազանց արդյունավետ են գյուղատնտեսական արտադրանքի ավելացման համար։
Հունիսի 23-24-ի գագաթաժողովի եզրակացությունների նախագիծը, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ, կոչ է անում ԵՄ գործադիր հանձնաժողովին ծրագիր մշակել՝ «զարգացող երկրներում պարարտանյութերի արտադրության եւ այլընտրանքային հզորությունների զարգացմանն աջակցելու համար»:
Հունիսի 15-ով թվագրվախ եւ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի օգնականների կողմից պատրաստված տեքստը կքննարկվի եւ վերջնական տեսքի կբերվի երկուշաբթի ԵՄ դեսպանների հանդիպմանը, հայտնում են պաշտոնական աղբյուրները:
Հունիսի 16-ին ԲԴԽ նիստին ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը ներկա գտնվել չի կարողացել հիպերտոնիկ կրիզի պատճառով։
«Ես առողջ մարդ եմ, չեմ ուզում ինձ որպես հիվանդ կամ սիմուլյանտ դիտեք, բայց այդ օրը էլեկտրոմագնիսական փոթորիկների պատճառով շատերի մոտ, ինչպես հետո պարզ դարձավ, ճնշման տատանում է եղել»,-ասաց Վարդազարյանը։
Նա ասաց՝ մտադիր էին միջնորդել այս օրն անցկացնել դռնփակ դատական նիստ, պատրաստվում էր հրապարակել մի ձայնագրություն։
«Քանի որ այդ հնարավորությունից ես զրկվել էի, հիմա կհրապարակեմ այդ ձայնագրությունը։ Դուք կտեսնեք, կլեսեք իրական դրդապատճառները, թե ինչու եմ ես դարձել թիրախ, ինչո՞ւ է քաղաքական որոշում կայացվել, թե ինչու Ռուբեն Վարդազարյանը չպետք է աշխատի Բաձրագույն դատախական խորհրդի նախագահի պաշտոնում»,-ասաց Վարդազարյանը՝ ավելացնելով, որ ձայնագրությունը դռնփակ նիստում հրապարակելն արդար դատաքննության իրականացումն է եղել։
Նա խոստովանեց, որ ձայնագրությունը հանրայնացնելն իր կյանքի բարդ որոշումներից մեկն է եղել, այն կատարվել է 2021 թ. փետրվարի 20-ին։
«Մեկ ու կես տարի ես այն չեմ հրապարակել այն պարզ պատճառով, որ սպասել եմ ԲԴԽ-ն այնքան ողջամիտ կգտնվի, որ ծայրահեղ քայլի չի դիմի։ Սակայն հունիսի 16-ի նիստում տեղի ունեցած ցինիզմն ինձ իրավունք է տալիս նման բան անել։ Ավելին ասեմ, նախաքննական մարմիններին եմ զգուշացնում, ձայնագրությունը կատարվել է իմ խնդրանքով, ես եմ խնդրել, որ ձայնագրվի իմ ու Ջհանգիրյանի խոսակցությունը, բնօրինակը ու ձայնագրող սարքը Հայաստանում չեն, մեր տանը չեն, իմ ամառանոցում չեն։ Եթե որևէ դեպք պատահեց ինձ հետ, իմ հարազատների հետ, դա կլինի վթար, վրաերթ, կամ իմ գխին քյարփիչ կընկնի, վստահ եմ կգտնեք, մեղավորներին»,-ասաց նա՝ ներողություն խնդրելով ոչ եթերային բառերի համար, չի ցանկացել մոնտաժել։
Ձայնագրությունն ավելի քան 2 ժամ է, ներկայացվեց 14 րոպեն։
Խոսակցությունը տեղի է ունենում Վարդազարյանի, Ջհանգիրյանի ու Ստեփան Միքայելյանի միջև։
Ձայնագրության մեջ Ջհանգիրյանը Վարդազարյանին ասում է՝ ասել են, որ Վարդազարյանը չպիտի մնա այդտեղ.
«Էլ մենք սիլավոյ ոչ մի բան չենք անելու։ Կա մի քրեական գործ, չեմ թողել երկրորդը հարուցվի, չեմ թողել երրորդը հարուցվի։ Ես ասում եմ՝ երկրորդ, երրորդ քրեական գործ հարուցողի մերը ք…եմ։ Դե ասա, ով է հարուցել, ու իրեն ասա, Ջհանգիրյանն ասում է ՝ մերդը ք..եմ։ Ասում եմ՝ չկա։ Հաշվի՝ առաջինն էլ չկա»։
Ձայնագրության մեջ Վարդազարյանն ասում է՝ իրեն հետապնդում են, որ հայտարարել է՝ Վանեցյանի ընկերն է։
«Հիմա ինձանից ուզում են, որ ընկերներիս սկզբունքներս դավաճանած լինե՞մ։ Չէէէ։ Ասել եմ, սա իմ ընկերն է, սա իմ ընկերն է»,-ասում է Վարդազարյանը։
«Լսի, քեզ դրա համար են բան ասել»,-հարցնում է Ջհանգիրյանը։
«Հաա, ասում է՝ Վանեցյան Արթուրը դատական համակարգը բան է անում»,-Վարդազարյանի խոսքը կիսատ է մնում։
«Ես քեզ ասում եմ՝ մի հակառակվի։ Ռուբիկ ջան, դու 52 տարեկան ես, իմ տղեն 42 տարեկան է, հաշվի իմ տղեն ես, ըտեղ պրոբլեմ պետք չի սարքել։ Քեզ խորհուրդ եմ տալիս։ Եկել է քո դասախոսը, ուրիշ պատճառ մի ման արի»,-ասում է Ջհանգիրյանը։
Աննախադեպ գնաճի դեմ տարբեր երկրներում պայքարում են տարբեր կերպ… Նիկոլ Անհողի կառավարությունը գնաճի հետևանքները հասարակության համար մեղմելու գրեթե որևէ քայլ չի ձեռնարկում… 2021 թ-ի նոյեմբերից մինչև հիմա, օրինակ՝ հացը թանկացել է 30 դրամով… Առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների մասին էլ չասեմ… Օրինակ՝ 2022 թ-ի հունվարի 1-ից ԱՊՀ բոլոր երկրներում տեղի է ունեցել թոշակների և աշխատավարձերի տարբեր մակարդակի բարձրացում… Ռուսաստանում, օրինակ՝ 2022 թ-ի հունվարի 1-ից մինչև հիմա թոշակները բարձրացել են 19,5 տոկոսով, երբ ինֆլյացիան կազմել է 17, 5 տոկոս… Վերջին բարձրացումը տեղի է ունեցել հունիսի 1-ին… ՌԴ իշխանությունները հայտարարել են, որ մինչև տարեվերջ պատրաստվում են կրկին բարձրացնել թոշակները… Հայաստանում այս առումով ՈՉԻՆՉ չի արվում այն դեպքում, երբ մեր պետական պարտքն ավելանում է աննախադեպ տեմպերով և հասել է 9,3 միլիադ դոլարի… Սակայն Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Արցախատում դիմելով մանիպուլյացիաների վերջերս հայտարարեց է, որ իր կառավարման ժամանակհատվածում ՄԻՋԻՆ աշխատավարձը բարձրացել է 30-ից ավելի տոկոսով… Սա էժանագին մանիպուլյացիա է… Ըստ Նիկոլի ստացվում է, որ եթե մեր հարևանի ընտանիքն ամեն օր ուտում է երկու հավ, իսկ իմ ընտանիքն ընդհանրապես չի ուտում, ապա միևնույն է ստացվում է, որ ՄԻՋԻՆՈՎ և՛ մեր հարևանի, և՛ մեր ընտանիքը միևնույն է մեկական հավ են ուտում… Դե իսկ հայաստանյան աշխատավոր մասսան և թոշակառուները թող ապրեն ՄԻՋԻՆՈՎ բարձրացված բուտաֆորիա աշխատավարձներով և 2023 թ-ի հունվարի 1-ից արդեն գնաճի կողմից կլանված բարձրացվող թոշակներով, Նիկոլն ու իր թիմը ՌԵԱԼ ահռելի աշխատավարձներ և պարգևավճարներ են ստանում և 4 տարում “из грязи в князи”-ի են տեղափոխվել… Գագիկ Համբարյան Քաղաքագետ
«Հայտարարելով, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, Արարատ Միրզոյանը ցանկացել է տալ Սերգեյ Լավրովին, այսպես ասած, «երկրորդ խոսքը», — «Փաստինֆո» — ի եթերում ասել է հասարակական գործիչ, քաղաքագետ Մհեր Ղուշչյանը: Որպեսզի Լավրովն էլ հաստատի, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, և ընդհանրապես ամեն ինչ լավ է։ Դե, իսկ Լավրովը, լինելով շատ խելացի մարդ, իհարկե, այդ արտահայտությունից զերծ է մնացել, Միրզոյանի խոսքերը չի հաստատել»։
Այնուամենայնիվ, զրուցակիցը հիշեցրել է Պուտինի խոսքերը, որը նախագահ Խաչատուրյանի հետ զրույցում ասել է. «մենք գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում»: Ղուշչյանը կարծում է, որ այս արտահայտությունը նշանակում է․ «մեզ մոտ ամեն ինչ վերահսկողության տակ է», ոչ ավելին: Խոսքը ներքաղաքական իրավիճակի մասին է։
Մհեր Ղուշչյանը մեջբերեց մեկ տարի առաջ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը. «Առաջ Մենք Ռուսաստանի դաշնակիցն էինք, իսկ հիմա դարձել ենք պրոտեկտորատ»:
«Ընդ որում, մենք դարձանք պրոտեկտորատ այն իշխանության օրոք, որն ամենից շատ ատում էր Ռուսաստանին և քարոզում էր Ռուսաստանի դեմ», — նշեց քաղաքագետը: Ինչ վերաբերում է եվրոպացի պաշտոնյաներին, ապա նրանք ակնկալում են կոնկրետ գործողություններ, որոնք խոստացել է կատարել գործող վարչապետը։ Կոնկրետ՝ նրանք ուզում են Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացն իրենց ձեռքը վերցնել։ Նրանց պետք չէ, որ Հայաստանը ինչ-որ օգուտներ քաղի, նրանց ուղղակի պետք է վերցնել միջնորդական առաքելությունը Ռուսաստանից»։
Քաղաքագետը կարծում է, որ հնարավոր է՝ ինչ-որ բանավոր խոստումներով Փաշինյանը եվրոպացիներին դա խոստացել է։ Ահա նրանք էլ գալիս են խոստացածի հետևից։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի պնդմամբ՝ իր նկատմամբ ի սկզբանե հարուցված շինծու քրեական գործով շարունակվում են ապօրինությունները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է գեներալ-գնդապետը:
«ՀՀ ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանի վարույթում քննվող թիվ 62202608 քրեական գործով ինձ՝ որպես ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2018 թ. հուլիսի 3-ին ներգրավել են որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով: 2021թ. մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, սակայն ինձ առաջադրված մեղադրանքը չի վերացվել, և ինձ շարունակել են ենթարկել ապօրինի քրեական հետապնդման ապաքրեականացված հոդվածով շուրջ երկու ամիս»,- ասաց Միքայել Հարությունյանը
Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ անգամ 2021 թ. մարտի 30-ին իր պաշտպան Կարեն Սարդարյանի կողմից վերոհիշյալ հիմքով քրեական հետապնդումը և հետախուզումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացնելուց հետո քննիչը չի բավարարել այն, իսկ որոշման դեմ բերված բողոքը ՀՀ գլխավոր դատախազությունը և դատարաններն անհիմն մերժել են։
168.am-ի հետ զրույցում Միքայել Հարությունյանի պաշտպան Կարեն Սարդարյանն ասաց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձին չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ ոչ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության քրեական պատասխանատվության ենթարկելու համար, իսկ նույն արարքը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ զուգորդված լինելը նախատեսված է որպես ծանրացնող հանգամանք, որի համար օրենսգիրքը սահմանել է ազատազրկում՝ 6-10 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Քանի-քանիսները պետք է զոհվեն, որպեսզի տխմարները հասկանան վերջապես, որ Նիկոլը չարիք ու փորձանք է այս երկրի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Խորը և անդառնալի ցավ ես ապրում յուրաքանչյուր զինծառայողի կորստով: Էլի մեկ բոթ, պատերազմի էլի մեկ ազդանշան, էլի մեկ տան հանգած ճրագ…
Քանի-քանիսները պետք է զոհվեն, որպեսզի տխմարները հասկանան վերջապես, որ Նիկոլը չարիք ու փորձանք է այս երկրի համար:
Մեր դավաճանն ու թշնամին «Շուշի» համատեղ օպերացիան ավարտելուց հետո, պատրաստվում են սկսել իրենց երկրորդ` «Սյունիք» համատեղ օպերացիան:
Հասարակության մի մասը կազմող անգրագետների բանակը դեռ շարունակում է էշ-էշ դուրս տալ, իբր` «Հողերը տանք հանգիստ ապրենք» կամ «նախկիններն են տվել հողերը» և այլն:
Իրենց ընդդիմադիր «հռչակած» բայց նիկոլից թուրքական փող ստացող բոսյակների փոքրիկ խմբերը, ամենօրյա ռեժիմով քննադատում են ոչ թե պետություն կործանողներին, այլ այդ կործանման դեմ պայքարողներին: Իրական ընդդումությանը Նիկոլից ու իր գրպանի առարկա դարձած (լյով, ստյոպիկ, սուրո և այլն) մանր ֆեյսբուքային ընդդիմադիրներից բացի քննադատում են նաև Ալիևն ու Թուրքիան:
Սա Սոդոմ-Գոմոր է, որտեղ մարդիկ մեռնում են, որովհետև իրենք իրենց ձեռքով ստեղծել են քաոս:
Նիկոլից ազատվել է պետք և վերելքը կսկսվի: Գուցե դրանից հետո Աստված ների բոլորի մեղքերը»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.