23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանի զորամասերից մեկում հայտարարել է, որ «պատերազմից հետո ադրբեջանական բանակն էլ ավելի է ուժեղացել թե՛ մատակարարումների, թե՛ մարտունակության առումով», գրում է Minval.az-ը։
«Մենք շարունակելու ենք լուրջ քայլեր ձեռնարկել մեր բանակը զարգացնելու ուղղությամբ: Նոր պայմանագրեր են կնքվել ամենաժամանակակից զենքի գնման համար։ Այդ պայմանագրերն արդեն կատարվում են, նոր սպառազինություններ ու ամենաժամանակակից տեխնիկա են մատակարարվում ու կմատակարարվեն Ադրբեջանին։ Մեր դիրքերը Հայաստանի հետ սահմանին էլ ավելի կամրապնդվեն: Եթե Հայաստանը սահմանների հստակեցման հարցում կրկին դիմի «իր մարտավարությանը» (չակերտները՝ Tert.am), փորձի ժամանակ ձգձգել, ապա ի վերջո կզղջա: Մենք ուշադիր հետևում ենք «ռևանշիստական ուժերի» (չակերտները՝ Tert.am) գործողություններին, որոնք փորձում են գլուխ բարձրացնել Հայաստանում»,- ասել է Ալիևը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության և քննչական դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ապացույցների բավարար համակցություն են ձեռք բերվել առ այն, որ տուրիստական գործունեությամբ զբաղվող մի շարք անձինք, նախնական համաձայնության գալով իրար հետ, շահադիտական նպատակով կազմակերպել են Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակ քաղաքացիների անօրինական միգրացիան օտարերկրյա պետություններ, որը կատարել են վերջիններիս կողմից օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելով: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից:
Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, տուրիստական գործակալություններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար նախատեսված սարքեր և սարքավորումներ, քաղաքացիների անձնագրեր, անօրինական միգրացիայի կազմակերպման համար անհրաժեշտ ակնհայտ կեղծ փաստաթղթեր, հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների ինքնությունները, ովքեր տուրիստական ընկերությունների միջոցով անօրինական կարգով լքել կամ փորձել են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Հիշյալ անձինք և նրանց ազգականներն իրենց ցուցմունքներով նկարագրել են հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց արարքները, տեղեկություններ հայտնել փոխանցված կամ խոստացված դրամական միջոցների չափի վերաբերյալ։
Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով հինգ անձինք, որոնցից երեքի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը մինչև ութ տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում անօրինական միգրացիայի կազմակերպման համար և զգուշացնում, որ Ծառայությունը շարունակելու է այսօրինակ հանցագործությունների կանխման և դրանց ամբողջական բացահայտման աշխատանքները։
Լավրովի հաճախակի այցելություններն Ադրբեջան պետք է դիտարկել բազմաշերտ կոնտեքստում, բայց ամենագլխավոր պատճառը Հարավային Կովկասում ընթացող գործընթացներն են՝ մասնավորապես Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում պարբերաբար դիտվող սրացումներն ու Արևմուտքի՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ջանքերը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Նկատենք, որ Լավրովի՝ Ադրբեջան կատարած այցին նախորդել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի այցելությունը տարածաշրջան։ Հատկապես ՌԴ-ում հաճախակի է անդրադարձ արվում այն թեմային, որ Արևմուտքը փորձում է Լեռնային Ղարաբաղի խնդիրն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն իր վերահսկողության տակ վերցնել և Ռուսաստանին դուրս թողնել այդ գործընթացներից։ Մյուս կողմից՝ հաճախակի սրացումներ են լինում հայ-ադրբեջանական սահմանագոտում։ Դրանք չեն կարող չանհանգստացնել Ռուսաստանին»,- նշեց քաղաքագետը և հավելեց, որ սրացումների պարբերական կրկնությունները ցույց կտան, որ ռուսական գործոնը զսպիչ ուժ չի կարողանում լինել և անխուսափելիորեն կակտիվանա Արևմուտքը, ինչը Ռուսաստանի համար անցանկալի է։
Ադրբեջանի ղեկավարի կողմից հաճախակի հնչող հոխորտանքները՝ հատկապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, քաղաքագետի համոզմամբ՝ Ռուսաստանին դրդում են ավելի զգոն լինել։ Որ տարածաշրջանում վերահսկողությունը պահելու համար Ռուսաստանը նաև հայկական շահին հակառակ կգնա, քաղաքագետը սպասելի է համարում։
«Քաղաքական գործընթացներում կա այսպիսի տեխնոլոգիա․ եթե մի գործընթաց այլևս ամբողջովին քո վերահսկողության տակ չէ, ապա կա՛մ վերադարձնում ես քո տիրույթ, կա՛մ փորձում ես դրան մասնակից լինել։ ՀՀ իշխանությունների ապաշնորհ և ոչ կոմպետենտ քաղաքականության հետևանքով որոշակի գործընթացներ անդառնալի են դարձել, օրինակ, այսպես կոչված, տրանսպորտային հանգույցների ապաշրջափակումը։ Ռուսաստանը փորձելու է ամեն ինչ անել, որ առնվազն դուրս չմնա այդ գործընթացներից՝ եթե անգամ դրանք վնասում են Հայաստանի ինքնիշխանությանը»-շեշտեց քաղաքագետը։
Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ Ռուսաստանի հայտարարությունները՝ այդ թվում Լավրովի՝ Բաքվում արած հայտարարությունը, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի այդ ուղղությամբ արդյունքի հասնելու համար, մեր զրուցակցի վստահեցմամբ, առնվազն մեսիջ են այն մասին, որ Ռուսաստանը դուրս չի մնալու այդ գործընթացից։
Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ նոր պայմանավորվածություններ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երեկ և այսօր ձեռք են բերվել, թե ոչ, դժվար է ասել, բայց որ հավանականություն կա, ակնհայտ է։
«Քաղաքական դաշտում այնքան կարևոր չեն հրապարակային հայտարարությունները, որքան՝ կուլիսային պայմանավորվածությունները։
Ցանկացած բանակցության էական մասը կուլիսներում է լինում։ Ադրբեջանում թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել կամ բերվելու Լավրովի այցի ընթացքում, դժվար է ասել, բայց, ցավոք,դրանք բացառված չեն։ ՌԴ ռազմավարական շահի մասին է խոսքը և, կրկնում եմ, Եթե ՌԴ-ն ինչ-որ հարցում ունի ռազմավարական շահ, ապա այն սպասարկելու է, եթե այն նույնիսկ ի վնաս Հայաստանի է»,-նշեց քաղաքագետը։
Անդրադառնալով երեկ Բաքվում Լավրովի արած այն հայտարարությանը, ըստ որի՝ հայկական կողմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ՝ Բաքվի ներկայացրած առաջարկների հիմքի վրա, քաղաքագետը շեշտեց, որ դա ևս ՀՀ իշխանությունների ապաշնորհ ու անխոհեմ քաղաքականության հետևանք է։
«ՀՀ իշխանությունների ոչ կոմպետենտ քաղաքականության հետևանքով Հայաստանը հայտնվել է ծուղակի մեջ և անգամ եթե չնչին փորձեր են արվում՝ ինչ-որ գործընթացներ հետաձգելու, ապա հենց որ ադրբեջանական կողմից 1-2 հոխորտանք կամ շանտաժ է լինում,
ՀՀ իշխանությունները տուրք են տալիս դրան և առանց իրենց քայլերի քաղաքական հետևանքները հաշվի առնելու՝ համաձայնվում Ադրբեջանի ներկայացրած պայմաններին։ Ադրբեջանցիները տեսել են, որ շանտաժի տեխնոլոգիան աշխատում է ՀՀ ներկա իշխանությունների դեպքում և պարբերաբար օգտվում են դրանից»,-ցավով նկատեց քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Արցախգազի» կողմից Բերձորում ապամոտնաժվում են գազի խողովակները։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։
«Նոյեմբերի 9-ից սկսած Բերձորում գազ չենք ունեցել, այս պահին «Արցախգազի» կողմից Բերձորում ապամոտնաժվում են գազի խողովակները, մեր ունեցած տեղեկություններով այդ խողովակները տեղափոխվելու են Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր՝ գազաֆիկացման աշխատանքների համար»,- ասաց քաղաքապետը։
Անդրադառանալով Ադրբեջանի կողմից կառուցվող նոր ճանապարհի շինարարությանը և Բերձորի միջանցքը ադրբեջանցներին հանձնելու մասին խոսակցություններին, Նարեկ Ալեքսանյանը ասաց․
«Այդ խոսակցությունները ավելի շատ դրսում է, քան ներսում։ Ճանապարհը հիմա ինտենսիվ կերպով կառուցվում է, թե շահագործելուց հետո ինչ կլինի և ինչ նպատակով կշահագործվի, չեմ կարող ասել, այդ տեղեկությունները խոսակցությունների մակարդակով են, ամեն դեպքում Բերձորում և Աղավնոյում մարդիկ շարունակում են հանգիստ ապրել։ Որևէ ժամկետ չկա, որ դրանից հետո մարդիկ պետք է դուրս գան կամ այդ ժամկետից սկսած գործող ճանապարհը չի շահագործվելու որպես Արցախը Հայաստանին կապող ուղի։ Պետական գերատեսչությունների կողմից որևէ պաշտոնական հայտարարություն կամ տեղեկություն այս մասով ևս չկա»։
Հարցին՝ փաստորեն հայտնի չէ՞՝ նոր ճանապարհի շահագործումից հետո ինչ է սպասվում իրենց, Բերձորի քաղաքապետը պատասխանեց՝ ոչ։
«Չեմ կարծում, որ մեզ ինչ-որ վատ բան է սպասվում։ Եթե անգամ ստացվի այնպես, որ նոր ճանապարհը շահագործման հանձվի և դառնա որպես Արցախը Հայաստանին կապող ուղի, պետք է հասկանանք, թե ինչ է լինելու բնակչության ճակատագիրը, ինչ են անելու, որտեղ են տեղափոխվելու։ Ամեն դեպքում այս մասին որևէ խոսակցություն չկա, մարդիկ շարունակում են իրենց առօրյայով հանգիստ ապրել»,- ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։
ԼՂ կոնֆլիկտը դեռևս կարգավորված չէ, այն շարունակում է մնալ չլուծված, սրա ուղղությամբ դեռ հսկայական աշխատանքներ կան անելու:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը:
Նշենք, որ այսօր Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե հանդիպման ժամանակ քննարկել են «հետկոնֆլիկտային կարգավորումը»։
Մեզ հետ զրույցում Խաչիկ Գալստյանը նկատեց՝ Լավրովի «հետկոնֆլիկտային կարգավորում» ձևակերպումը խնդրահարույց է, տեղին կլիներ օգտագործել հետպատերազմյան ձևակերպումը, քանի որ այս պահին մենք ունենք ոչ թե հետկոնֆլիկտային, այլ՝ հետպատերազմյան իրավիճակ.
«Կոնֆլիկտն ունի տարբեր փուլեր, իսկ պատերազմն, ըստ էության, կոնֆլիկտի փուլերից մեկն է, այս պահին մենք ունենք ոչ թե հետկոնֆլիկտային, այլ՝ հետպատերազմյան իրավիճակ»,-ասաց Գալստյանը:
Հարցին՝ արդյո՞ք այս հայտարարությունից կարող են հետևություն անել, որ, ինչպես ադրբեջանական կողմը, այնպես էլ ռուսական կողմն այլևս լուծված է համարում ԼՂ հակամարտության կարգավորման հարցը՝Խաչիկ Գալստյանը նշեց, որ վաղ է նման ենթադրություններ անելը.
«Ռուսական կողմը արտգործնախարարության մակարդակով բազմիցս ասել է,որ կոնֆլիկտը կարգավորված չէ, ես ձեռնպահ կմնայի նման ենթադրություններ անելուց»,-ասաց զրուցակիցը:
Լավրովը Բաքվում նաև հայտարարել է, որ գնահատում են Ադրբեջանի պատասխանատու եւ հավասարակշռված մոտեցումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ:
Մեր դիտարկմանը՝ հնարավո՞ր է ինչ-որ պահի Ռուսաստանը որոշի արցախյան բանակցությունների հարցում զիջումների գնալ, օրինակ՝ կարգավիճակի և ինքնորոշման հարցում, փոխարենն ակնկալելով Ադրբեջանի և Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայի հետ հակամարտության հարցում, Խաչիկ Գալստյանն ասաց՝ Ռուսաստանն այսօր ուկրաինական ուղղությամբ մխրճված է հատուկ գործողությունների մեջ, և դրանից է կախված՝ հարավկովկասյան ուղղությամբ ինչ զարգացումներ կլինեն, ուստի այս հակամարտության մեջ Ռուսաստանն ունի դաշնակիցների կարիք.
«Ես, սակայն, հարցն ուրիշ տեղ կփնտրեի, որպեսզի մենք չդառնանք մանրադրամ աշխարհաքաղաքական խաղերում, մենք պետք է մեր շահերը հստակ գիտակցենք և ներսում լինենք միակամ: Ռուսական կողմն Արցախի հարցում ընդամենը միջնորդի դեր է կատարում, երբ դու, որպես հակամարտության հիմնական կողմ, Արցախի կարգավիճակի ու ինքնորոշման հարց չես բարձրացնում, միամտություն է ակնկալել, որ ուրիշը քո փոխարեն քո խնդիրները կլուծի, մենք ինքներս այդ կարմիր գիծը չենք գծել, իշխանության մակարդակով չենք ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, պետք չէ ակնկալել, որ Ռուսաստանը սա մեր փոխարեն կասի»,-ասաց Գալստյանը:
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն էլ իր հերթին հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական կարգավորման ձգձգումը լուրջ վտանգներ կարող է պարունակել:
Հարցին՝ արդյո՞ք սա Բաքվի հերթական սպառնալիքը չէր՝ ուղղված հայկական կողմից, բանախոսն ընդգծեց՝սա ուղիղ և թաքնված սպառնալիք է իր մեջ պարունակում.
«Սրանից մեկ օր առաջ էլ Ալիևն էր հայտարարել, որ իրականացված չէ նոյեմբերի 9-ի հայտարարության այն կետը, ըստ որի, կոմունիկացիաների ապաշրջափակում պետք է իրականացվի և սա նույնպես որպես հոխորտանք էր հնչեցնում Հայաստանի հասցեին,իսկ մենք պետք է հաշվի առնենք, որ նոյեմբերի 9-ի այդ փաստաթղթով գերիների և պահվող անձանց շուտափույթ վերադարձի հարց նույնպես կար, որն այսօր իրականացված չէ և մեր հարյուրից ավել հայրենակիցներ Բաքվի բանտերում են, ազգային իշխանությունը այս հարցերը կբարձրացներ,
նախապայմաններ կդներ, բայց քանի որ ունենք կոտրված, պարտված վիզը ծուռ իշխանություն, նրանք միայն միակողմանի զիջումների կարող են գնալ»,-եզրափակեց Խաչիկ Գալստյանը:
Այս տարի սովի իրական վտանգ կա, ուրբաթ օրը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որը պարենային անվտանգության հարցերով հանդիպման եկած նախարարներին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել սննդամթերքի շուկաները կայունացնելու եւ հումքային ապրանքների գների անկայունությունը նվազեցնելու համար, հաղորդում է Reuters-ը։
«Մենք բախվում ենք սովի աննախադեպ համաշխարհային ճգնաժամի»,- ասել է Գուտերեշը տեսակապի միջոցով Բեռլինում կայացած հանդիպմանը: «Ուկրաինայի պատերազմը սրել է տարիներ շարունակ ծագած խնդիրները՝ կլիմայի խախտում, COVID-19 համավարակ, խորապես անհավասար վերականգնում»։
Սոմալիում, Եմենում եւ Հարավային Սուդանում ավելի քան 460 000 մարդ սովի է մատնված՝ համաձայն Սննդի անվտանգության փուլի ինտեգրված դասակարգման (IPC), որը ՄԱԿ-ի գործակալությունների, տարածաշրջանային մարմինների եւ օգնության խմբերի կողմից օգտագործվում է պարենային անապահովությունը սահմանելու համար: Սա տարածաշրջանում սով հայտարարելուց առաջ քայլ է։
IPC-ի տվյալներով՝ 34 երկրներում միլիոնավոր մարդիկ սովի շեմին են։
«Իրական վտանգ կա, որ 2022 թվականին մի քանի վայրերում սով կհայտարարվի։ Իսկ 2023 թվականը կարող է ավելի վատ լինել»,- ասել է Գուտերեշը՝ 21-րդ դարում անընդունելի անվանելով զանգվածային սովը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ «ճգնաժամի արդյունավետ լուծումն անհնար է, քանի դեռ Ուկրաինան եւ Ռուսաստանը, որոնք արտադրում են ցորենի համաշխարհային արտահանման մոտ 29 տոկոսը, չեն գտնում առեւտուրը պատշաճ կերպով վերսկսելու միջոցը»։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հաղորդմամբ` չնայած Հայաստանի Հանրապետության ու Արցախի նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիային, նախագահ Ջո Բայդենը կրկին հրաժարվել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից և ճանապարհ բացել Ալիևի հակահայկական ու կոռումպացված ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրման համար։Այս մասին հայտարարություն է տարածել։ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակը։
«Մեկնաբանելով նախագահ Բայդենի որոշումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Նախագահ Բայդենի որոշումը՝ Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերմանը «կանաչ լույս» է, ինչը կրկին քաջալերում է Ալիևին շարունակել հայ ռազմագերիների անօրինական բանտարկությունը, Արցախի դեմ մահաբեր հարձակումներն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացումը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է աշխատել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարության հետ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը զրոյացնելու և 907-րդ բանաձևի կատարումից հրաժարվելու նախագահական իրավասությունը սահմանափակելու համար»։
Նախագահ Բայդենը մինչև պաշտոնավարումը ստանձնելը, 2020թ․ հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ «Միացյալ Նահանգները պետք է ամբողջությամբ իրականացնի և չհրաժարվի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջներից և դադարեցնի ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Ադրբեջան»: Առաջին անգամ Բայդենն իր դիրքորոշումից հրաժարվեց 2021թ․ ապրիլի 23-ին։
907-րդ բանաձևը, ուժի մեջ է մտել 1992 թվականին և նախատեսում է կանոնադրական սահմանափակումներ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող օգնությանը, քանի դեռ Ադրբեջանի կառավարությունը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում դադարեցնելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումներն ու հարձակումները։ 2002թ․ Կոնգրեսը ԱՄՆ նախագահին հնարավորություն տվեց ամեն տարի հրաժարվել 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից, ինչը ամերիկյան նախագահներն անում են ցայսօր։
Հատկանշական է, որ 907-րդ բանաձևի պահանջների կատարումից այս հրաժարմանը նախորդել էր տարեսկզբին ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի հատուկ հաղորդումն այն մասին, որ ամերիկյան ռազմական օժանդակությունն Ադրբեջանին հաշվի չի առել Հարավային Կովկասում ուժի հավասարակշռության խախտման հավանականությունը և վերջինիս վերաբերյալ Պետդեպարտամենտը պատշաճ կերպով չի զեկուցել Կոնգրեսին։ Համաձայն զեկույցի՝ 2002-ից 2020թթ․ ընթացքում Ադրբեջանը ստացել է 808 մլն դոլարի ամերիկյան օգնություն։
Ադրբեջանին ամերիկյան բազմաբնույթ ռազմական օժանդակությունից զրկումը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկն է, և այդ ուղղությամբ հանձնախմբի աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են»,-նշվում է հայտարարությունում։
Կրասնոդարի Ապշերոնսկ քաղաքում երկու ընտանիքների երկարատեւ թշնամությունն ավարտվել է սպանությամբ հենց քաղաքի կենտրոնում։ Ոչ մեկից չթաքնվելով՝ 54-ամյա Կամո Եղոյանը մտել է սրճարան եւ բոլորի աչքերի առջեւ սպանել այցելուին, որը եկել էր այստեղ ճաշելու, տեղեկացրել է НТВ-ն։
Կամո Եղոյանին չի անհանգստացրել ոչ աշխատանքային եռուզեռը սրճարանում, ոչ երեխաները սեղանների շուրջ։ Նա մտել է հաստատություն եւ կրակել սեղանի առջեւ նստած տղամարդուն։ Հաստատության մատուցողուհին Եղոյանի վրա է նետել աթոռը, ինչից հետո նրան կարողացել է բռնել հաճախորդներից մեկը։
Սպանության պատճառներն այժմ փորձում են պարզել քննիչները։ Արդեն հայտնվել են առաջին վարկածներն այն մասին, որ զոհված 28-ամյա Սերգեյ Հակոբջանյանն ագրեսիվ կերպով պահանջում էր, որ Կամո Եղոյանի որդին վերադարձնի պարտքը։ Երկու ընտանիքների թշնամությունը սկսվել էր վաղուց, իսկ սպանությունից մի քանի ժամ առաջ այրվել էր Եղոյանի տունը։ Արդյո՞ք դա հրդեհում էր՝ առայժմ հայտնի չէ, բայց Եղոյան ընտանիքի 54-ամյա հայրը վերցրել է հրացանն ու որոշել վերջակետ դնել երկու ընտանիքների վեճին։
Մայիսի 19-ին McDonald’s-ը, արևմտյան պատժամիջոցների ֆոնին, հայտարարել է ռուսական ակտիվները գործարար Ալեքսանդր Գովորին վաճառելու մասին: Այժմ Forbes-ին հայտնի է դարձել, որ McDonald’s ֆրանչայզի գնմանը վեց հավակնորդ է եղել, այդ թվում՝ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին։
Բանակցություններին ծանոթ երեք աղբյուր Forbes-ին հայտնել է, որ McDonald’s-ի ամերիկացի սեփականատերերը վեց անկախ հարցազրույց են անցկացրել հավանական գնորդների հետ։ Մայիսի 2-ին ամերիկյան կորպորացիայի նախագահը ժամանել է Դուբայ և անձամբ հարցազրույց անցկացրել գնման հավակնորդներից չորսի հետ:
«Բոլորի հետ անցկացվել է լիարժեք հարցազրույց, ամերիկացիները հանդիպել են բոլորի հետ։ Նրանք դեմ առ դեմ զրուցել են չորսի հետ, իսկ մյուս երկուսի հետ հարցազրույցներն առցանց էին», — ասել է գործարքին մոտ կանգնած աղբյուրը:
Երկու աղբյուր Forbes-ին հայտնել է, որ վեց դիմորդներից մեկը Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին է։ Զրուցակիցների խոսքով՝ պետության նախկին ղեկավարի ընտանիքը ընտանեկան գրասենյակ (family office) ունի Լոնդոնում։ Արմեն Սարգսյանն ունի երկու որդի՝ Վարդանն ու Հայկը, թե նրանցից որն է եղել դիմողների թվում՝ հայտնի չէ։ Forbes-ը հարցում է ուղարկել Հայաստանի նախագահի մամուլի ծառայությանը:
Հանդիպումների ժամանակ McDonald’s-ի ղեկավարները պոտենցիալ գնորդներին հարցրել են, թե ինչպես են նրանք մտադիր ղեկավարել բիզնեսը, ասել է բանակցություններին ծանոթ աղբյուրը: Նրա խոսքով, McDonald’s-ի հիմնական նպատակը ապահով մեկին գտնելն էր՝ ընկերությունում հայտնի մարդու։ Այս է պատճառը, որ նախապատվությունը տրվել է Գովորին, որի հետ McDonald’s-ը 25 տարիներ աշխատել է, կարծում է աղբյուրը։
Այս իշխանությունը հաստատ կփոխվի, բայց այն հասարակական տրամադրությունը, որ կա․․․ ոչ երնեկ այն իշխանությանը, որը գալու է՝ պառակտված, թշնամացած հասարակության հետ է գործ ունենալու։ Այս մասին «Այլընտրանքային նախագծեր» խմբի «Հայկական օրակարգ. ընտրություններից մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանը։
«Երբ հասարակության մեջ տրամադրութոյւնները կփոփոխվեն, կփոփոխվի նաև քաղաքական իրավիճակից ելքերի ճանապարհները։ Ստացվում է՝ մենք պաուզա ենք վերցրել, աշխարհը առաջ է գնում, մենք մնացել են 2021 թվականում»,-ասաց Սեյրանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.