23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ աշխարհի վերաբաժանման համար պայքարի հաջորդ կռիվը լինելու է Կենտրոնական Ասիայում, դրա ախտանիշներն արդեն ի հայտ են եկել, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ամերիկացիներն ուզում են գերիշխել… միաբևեռ աշխարհ են ուզում, իսկ գլուխ բարձրացնողներին ռմբակոծում են… Պատճառն աշխարհում նոր հարաբերությունների ի հայտ գալն է, բազմաբևեռությունը։ Այսօր պայքար է գնում ոչ միայն մեր հետխորհրդային տարածքի, դրա եվրոպական մասի համար, այսօր պայքար է ծավալվել Կենտրոնական Ասիայի համար, որտեղ գտնվում են մեր (նախկին խորհրդային) հանրապետությունները», — ասել է Լուկաշենկոն շաբաթ Բելառուսի Անկախության տոնի առթիվ հանդիսավոր հանդիպման ժամանակ:
Նա ընդգծել է, որ այս տարվա սկզբին Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերից հետո զգուշացրել է Ուզբեկստանում իրավիճակի ապակայունացման վտանգի մասին։
«Տեսեք՝ Ղարակալպակստանի (ինքնավար) Հանրապետությունը… իբր ինչ-որ բան չի արտացոլվել սահմանադրության մեջ, իսկ հիմա այն ոտքի է ելել, ոչ, Ուզբեկստանը սկսել են ճոճել: Եվ այսօր արդեն հայտարարում են, որ օտարների մատը դրան խառն է: Նրանք չեն հեռանա նաև Ղազախստանից։ Իրավիճակն այնտեղ բարդ է»,- ասել է Լուկաշենկոն։
«Կենտրոնական Ասիան, ինչպես և մենք, հայտնվել է երկու կրակի արանքում՝ մի կողմից եվրոպացիները և ամերիկացիներն են, մյուս կողմից՝ Չինաստանի, որը մեծապես օգնում է Կենտրոնական Ասիայի գոյատևմանը։ Այս մենամարտը շուտով կլինի Կենտրոնական Ասիայում, դրա ախտանիշներն արդեն ի հայտ են եկել»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։ Նա ընդգծել է, որ «աշխարհը բաժանելու են»։
Հիշեցնենք, որ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Ղարակալպակստանի ինքնավարությունում, որտեղ տեղի են ունեցել անկարգություններ, հայտարարել է պարետային ժամ, որը գործելու է մինչև օգոստոսի 2-ը հայտարարված արտակարգ դրության շրջանակում։
Ուրբաթ մարդկանց խումբը փորձել էր գրավել ինքնավարության մայրաքաղաք Նուկուսում պետական մարմինները. նրանց դժգոհությունն առաջարկել էր նախագահ Միրզիյոևի սահմանադրական բարեփոխումների առաջարկը, որը վերաբերելու էր նաև ինքնավարությանը:
Իրավապահները վճռականորեն ճնշել են անօրինական գործողությունները: Հաջորդ օրը Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է, որ որոշել է չփոփոխել սահմանադրությունը Ղարակալպակստանի կարգավիճակի վերաբերյալ։
Մոտ երկու միլիոն բնակչություն ունեցող Ղարակալպակստանի Ինքնավար Հանրապետությունը գտնվում է Ուզբեկստանի հյուսիս-արևմուտքում և համարվում է երկրի ամենամեծ շրջանը՝ զբաղեցնելով նրա տարածքի մոտ 40 տոկոսը։ 1990-ականներին ստորագրվել է համաձայնագիր, որով այն ինքնիշխան հանրապետության կարգավիճակով մուտք է գործել Ուզբեկստանի կազմ՝ հետագայում հանրաքվեի հիման վրա դուրս գալու իրավունքով:
Արտաքին քաղաքականության մեջ շատ կարևոր են կարմիր գծերը, որոնց հատումը անխուսափելիորեն կարող է աղետի հանգեցնել։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արցախի հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
«Բայց արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ է նաև պետական կառավարման ոլորտում կարմիր գծերի խստիվ պահպանում, մասնավորապես՝ պետական տարբեր կառույցների գործառութային լիազորությունների հստակ պահպանում։ Սա հատկապես կարևոր է այն երկրների համար, որոնք գտնվում են իրենց պատմության վճռորոշ փուլերում»,-գրել է նա:
Արտաքին քաղաքականության մեջ շատ կարևոր են կարմիր գծերը, որոնց հատումը անխուսափելիորեն կարող է աղետի հանգեցնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արցախի հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
«Բայց արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ է նաև պետական կառավարման ոլորտում կարմիր գծերի խստիվ պահպանում, մասնավորապես՝ պետական տարբեր կառույցների գործառութային լիազորությունների հստակ պահպանում։ Սա հատկապես կարևոր է այն երկրների համար, որոնք գտնվում են իրենց պատմության վճռորոշ փուլերում»,- գրել է նա:
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի բանակցությունների գաղտնիության խախտումը օրինակ է այն բանի, թե ինչպես են Փարիզում հասկանում «դիվանագիտություն» բառը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Խոսքը դիվանագիտական պրակտիկայում չտեսնված բաների մասին է։ Խոսքը գնում է այն մասին, որ երբ զանգերը բարձր մակարդակով են կատարվում, իսկ դրանք այժմ դարձել են դիվանագիտության քայլող գործիք, այդ թվում՝ պանդեմիայից հետո, ապա դա, իհարկե, գաղտնի պատմություն է, երկու առաջնորդ, երբեմն երեք հոգով էլ խոսակցություններ են լինում, և տեսակապի միջոցով, բնականաբար, դրանք փակ բանակցություններ են։ Այնպես որ, պարզվեց, որ մի քանի ամիս առաջ, երբ Մակրոնը զանգահարում էր Ռուսաստանի նախագահին, անմիջապես սենյակում, աշխատասենյակում, սեղանի մոտ, որտեղ տեղի էր ունենում այդ հեռախոսազրույցը, ձայնը բարձր կապի վրա էր դրված, դե այդպես է լինում, քանի որ ձայնագրողները մասնակցում են, եւ թարգմանիչները, իհարկե, բայց ահա չտեսնված մի բան, պարզվում է, ամբողջ զրույցը ձայնագրում էր լրագրողական տեսախցիկը լրագրողների հետ միասին, որոնք նստած այդ ամենը նկարահանում էին»”- ասել է նա «Ռոսիա-1» հեռուստաալիքի կ«Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում:
«Իրականում սա օրինակ է այն բանի, որ հենց այդպես են նրանք հասկանում «դիվանագիտություն» բառը», — ընդգծել Է Զախարովան:
Կիրակի ֆրանսիական ԶԼՄ-ները հրապարակել են փետրվարի 20-ին Էմանուել Մակրոնի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ բանակցությունների ամբողջական վերծանումը: Զրույցը ձայնագրել է ֆրանսիացի լրագրող Գի Լագաշը, որն անձամբ ներկա է եղել՝ նկարահանելով Ֆրանսիայի նախագահի մասին պատմող սյուժեն։ Հաղորդումը պետք է կցուցադրվեր հունիսի 30-ին՝ ժամը 22: 15-ին, France 2 հեռուստաալիքով:
Այդ զրույցի ընթացքում Մակրոնը Պուտինին ասել է, որ ինքը «թքած ունի» ԴԺՀ-ի եւ ՉԺՀ-ի ժողովրդական հանրապետությունների առաջարկների վրա՝ Մինսկի համաձայնագրերի հետ կապված: Նրա կարծիքով՝ նրանք իրավունք ունեն արձագանքել միայն ուկրաինական առաջարկներին։ Մակրոնը նաեւ Պուտինին առաջարկել էր առաջիկա օրերին Ժնեւում հանդիպել ԱՄՆ-ի նախագահի հետ, ինչին Ռուսաստանի նախագահը պատասխանել է, որ ինքը սկզբունքորեն համաձայն է: Դատելով վերծանումից՝ զրույցը երբեմն լարված էր ընթանում։
Մեր քաղաքական ուժը բազմիցս բարձրաձայնել է, որ սա իշխանությունների որոշելիք հարցը չէ, այլ համայն հայության որոշելիք հարցն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույղցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գայստյանը՝ անդրադառնալով Հայաստանը Արցախին կապող այլընտրանքային ճանապարհին, որի գործարկվելուց հետո Բերձորը, գուցե նաեւ Աղավնոն անցնելու են Ադրբեջանին:
«Իհարկե, ՀՀ իշխանություններն են հանդիսանում նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ, ոչ թե Արցախի իշխանությունները: Այսօր Արցախի իշխանությունները, եւ ամբողջ արցախահայությունը ունեն իրենց կարմիր գծերը: ԱԺ 5 խմբակցությունները միասնաբար ապրիլի 14-ին հայտարարել են իրենց կարմիր գծերը: Բայց միաժամանակ տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները ժամանակ առ ժամանակ իրենց հարմար պահին հայտարարում են, որ Արցախի իշխանությունների հետ համաձայնեցնում են, հաշվի են առնում Արցախի իշխանությունների կարծիքը եւ ելնելով դրանից են որոշում կայացնում: Հարցն էլ այն է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր կետերը, իսկ Հայաստանը դեռ մի բան էլ ավելի է կատարել այդ կետերը եւ դա վերջին հաղթաթուղթն է մեր ձեռքին, որը մենք պետք է ճիշտ կարողանանք օգտագործել»,-ասաց նա:
Դավիթ գալստյանը նկտաեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ռուսական տարբերակում 6-րդ կետում գրված է «Լաչինի միջանցքով»: «Այսինքն ճանապարհը պետք է լինի Լաչինի միջանցքի միջով, այլ ոչ թե ինչպես հայկական տարբերակում է թարգմանված՝ երկայնքով: Լաչինի միջանցքն իրավական ռեժիմ է, որով պետք է անցնեն բոլոր կոմունիկացիաները, այստեղ անվտանգության բաղադրիչները ավելի բարձր են: Իսկ այս ճանապարհը, որ փորձում են հրամցնել մեզ, սոսկ ճանապարհ է: Այս ճանապարհին ի՞նչ իրավասություններ է ունենալու հայկական կողմը: Այս ճանապարհը ամբողջությամբ ադրբեջանական միջոցներով է կառուցված եւ եթե համեմատում ենք «Հայաստան» հիմնադրամի ջանքերով կառուցված Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հետ, հարց է ծագում, թե ինչու Ադրբեջանը պետք է իր կառուցած ճանապարհը նվիրի Հայաստանին, ի՞նչ իրավական փաստաթղթերով է դա տեղի ունենալու: Համոզված եմ, որ այս ճանապարհը լինելու է ճանապարհ, իսկ 6-րդ կետում հստակ գրված է, որ Լաչինի միջանցքով պետք է լինի այլընտրանքային ճանապարհը: Սա փաստորեն միջանցիքց դուրս է: Ոչ Հայաստանի, ոչ Արցախի իշխանությունները չեն հայտարարել, որ սա լինելու է միջանցք, այլ ոչ թե այլընտրանքային ճանապարհ: Սա է խնդիրը»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
Բացի դրանից, ըստ նրա, Բերձորի եւ Աղավնոյի ճակատագիրը պայմանավորված է հենց դրանով. «Եթե Լաչինի միջանցքի այդ 5 կմ-ի մեջ է մտնում այդ այլընտրանքային ճանապարհը, ապա ոչ Բերձորի, որ Աղավնոյի, ոչ Սուսի հարց չի լինում շրջանառության մեջ: Մենք պետք է մեր բոլոր ջանքերը գործադրենք, որ մեզ հրամցվող ճանապարհը չընդունենք որպես Լաչինի միջանցք, փորձենք Լաչինի միջանցքի ճանապարհը, որն օդ ու ջրի պես պետք է Հայաստանին ու Արցախին, պահել»:
Կանադաբնակ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանն այլևս չի ներկայացնելու Հայաստանն ու եռագույնը։ Այս մասին բռնցքամարտիկը հայտարարությամբ է հանդես եկել։
«Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ, ցավոք սրտի, ես էլ չեմ ներկայացնելու Հայաստանն ու մեր եռագույնը:
28 պրոֆեսիոնալ մենամարտ հաղթելուց հետո, Wbo վարկածի մինչև 24 տարեկանների աշխարհի չեմպիոն լինելուց հետո, ամբողջ աշխարհում բարձր մակարդակի վրա ՀՀ դրոշն ու անունը պահելուց հետո, 27 տարեկանս լրանալուց հետո, պատերազմի ժամանակ մեծ օգնություններ տալուց հետո, լինելով Կանադայի քաղաքացի և այսքանից հետո շարունակական արհամարհանք ու մերժում ստանալ իմ երկրի կողմից՝ կարծում եմ, որ վերջն է:
Ափսոս, որ չգնահատվեցի իմ իսկ երկրի կողմից և մնացի հետախուզման տակ գտնվող անձ: Անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ ինձ աջակցել ու աջակցում են: Անկախ ամեն ինչից, հպարտ եմ, որ հայ եմ», — Facebook-յան իր էջում գրել է Բազինյանը։
Դոլարի ու եվրոյի փոխարժեքը հայկական դրամի համեմատ շարունակում է գահավիժել, փոխարենն աճում է ռուբլու գինը։ Վերջին ամիսներին դրամը արժևորվել է մոտ 20 տոկոսով, ինչը նշանակում է՝ արտարժույթի շուկայում տեղի ունեցող գործընթացները պետք է հանգեցնեին նրան, որ Հայաստանում գնաճի որոշակի զսպում տեղի ունենար, քանի որ առաջին անհրաժեշտության ապրանքների մեծ մասը ներկրվում է, իսկ դրանք դոլարով են գնվում։
Այդուհանդերձ, մեր երկրում գները շարունակում են բարձրանալ, ինչը քաղաքացիներին ստիպում է վերանայել առևտուրը՝ կրճատել ցանկը կամ ապրանքները փոխարինել ավելի էժան ապրանքներով։ Ըստ Կենտրոնական բանկի՝ մայիսին գնաճը կազմել է 9 տոկոս, որը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության համար։
Գնաճը հատկապես բացասաբար է ազդում արտահանողների և դոլարով գումար ստացողների վրա։
Ի՞նչը նպաստեց դրամի արժևորմանը։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանը մի քանի գործոններ է առանձնացնում:
Նրա խոսքով՝ դոլար-դրամ փոխարժեքը շուրջ 20%-ով փոփոխության է ենթարկվել, ինչը հիմք է տալիս եզրահանգելու, որ արժութային շուկայում տեղի են ունեցել որոշակի ֆունդամենտալ փոփոխություններ։
Դրանք, ըստ տնտեսագետի, պետք է երկու խմբի բաժանել։ Առաջինը պայմանավորված է նրանով, որ ուկրաինական իրադարձությունների ու արևմտյան սահմանափակումների հետևանքով Հայաստան են ժամանել մեծ թվով ռուսաստանցիներ, իսկ դա իր հերթին ավելացրել է փոխանցումների հոսքը դեպի Հայաստան։
Դրամի արժևորման հիմնական փուլը, Հայկ Բեջանյանի գնահատմամբ, սկսվել է Հայաստան արտարժույթի հոսքերի մեծացմամբ։
«Տրանսֆերտների ծավալներն ավելացել են, իսկ դա հանգեցրել է մեր երկրում արտարժույթի ծավալների ավելացման։ Որքան շուկայում ավելանում է արտարժույթի քանակը, այդքան դա որոշակի ճնշումներ է ունենում փոխարժեքի վրա։ Մեր երկրում վարում են լողացող փոխարժեքի քաղաքականություն, որի պայմաններում դրամի փոխարժեքը ձևավորվում է ազատ շուկայում` արտարժույթի առաջարկի ու պահանջարկի փոխազդեցությամբ»,- ասաց տնտեսագետը։
Դրամի արժևորման համար գործոն է նաև տուրիստական սեզոնը, զբոսաշրջիկների մուտքը Հայաստան: Այդ գործոններով պայմանավորված՝ մեծացել է դոլարի քանակը մեր երկրում և նվազել է դրա արժեքը։
Հայկ Բեջանյանի խոսքով՝ մյուս գործոնը կապված է ռուսական ռուբլու կայունացման հետ։ «Ռուս-ուկրաինական համակարտության սկզբնական ժամանակահատվածում ռուբլին բավական խոցելի էր, և փոխարժեքը զգալի անկում ապրեց, բայց վերջին շրջանում ՌԴ վարած քաղաքականոթյան արդյունքում՝ ռուսական ռուբլու կիրառականությունն ավելի բարձրացավ։ Նախ արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանում նվազել է հետաքրքրությունը ԱՄՆ դոլարի նկատմամբ, ինչը նշանակում է, որ բարձրացել է ռուբլու նկատմամբ պահանջարկը»,- ասաց նա։
Տնտեսագետը նշեց, որ մեր երկրում նույնպես կա դոլարի նկատմամբ պահանջարկի նվազում՝ հիշեցնելով, որ գազի դիմաց այսօր Հայաստանը ռուսական ռուբլով է վճարում, այսինքն՝ ներքին շուկայում դոլարի պահանջարկը նվազել է, իսկ ռուբլու նկատմամբ՝ ավելացել։ «Բնական է, որ այս ամենն իր ազդեցություն է թողնելու»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է գնաճին, Հայկ Բեջանյանն ասաց, որ փոխարժեքը գնաճը խթանող կամ գնաճը զսպող գործոններից մեկն է: Նրա խոսքով՝ երբ դոլարը արժևորվում է, ներմուծվող ապրանքների գներն անմիջապես բարձրանում են, իսկ այսօր հակառակ երևույթն է. դոլարն արժեզրկվում է, որ բայց գների անկում չի նկատվում։
«Այստեղ պետք է երկու կարևոր հանգամանքի վրա ուշադրություն դարձնել։ Առաջինն այն է, որ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակում են դիտվել բարձր գնաճային զարգացումներ, քանի որ լոգիստիկ շուկաներում լուրջ խաթարումներ են առաջացել, ինչն էլ իր հերթին բարձրացրել է համաշխարհային գները։ Այսինքն՝ ներմուծվող ապրանքների գները կապված են միջազգային գների հետ, հետո նոր փոխարժեքի։ Երբ համադրում ենք միջազգային գների աճն և մեր երկրում փոխարժեքի փոփոխությունները, ապա տեսնում ենք, որ եթե դրամի արժևորումը չլիներ, ապա գնաճն ավելի բարձր կլիներ, քան ներկայում է»,- ընդգծեց նա։
Հայկ Բեջանյանը նշեց, որ թեև կան որոշակի ապրանքատեսակներ, որոնց միջազգային գները նվազել են, այդուհանդերձ, Հայաստանում սպառողները շարունակում է թանկ գնով այն ձեռք բերել։ Այստեղ, ըստ նրա, գործ ունենք տնտեսվարողների վարքագծի հետ։
«Երբ միջազգային շուկայում գներն աճում են, ապա տնտեսվարողները շատ արագ գները բարձացնում են, իսկ հակառակ պրոցեսի ժամանակ նրանք սպասողական վարքագիծ են որդեգրում, հետո միայն քայլեր են ձեռնարկում ապրանքնների գների էժանացման ուղղությամբ»,- ասաց նա։
Տնտեսագետ խոսքով՝ ստեղծված իրավիճակոմ հատկապես տուժում են արտահանողները, քանի որ որքան արժեզրկվում է արտարժույթն, այդքանով արտահանողները կորցնում են իրենց մրցակցությունը արտաքին շուկաներում։
Այս իրավիճակում ինչ քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը։ Տնտեսագետը նշեց, որ Հայաստանում գնաճի նպատակադրման քաղաքականություն են վարում և այս առումով Կենտրոնական բանկն ունի ընտրության երկու տարբերակ։ Մի տարբերակն այն է, որ ճիշտ գնաճային միջավայր ստեղծի, որի համաձայն՝ դրամի առաջարկն ավելացնելու միջոցով փորձի բալանսավորել ֆինանսական շուկայի զարգացումները և ազդել փոխարժեքի վրա։
«Սակայն այս մոտեցումն առանց այն էլ բարձր գնաճային միջավայրում էլ ավելի գները կբարձրանան։ Եթե դրա արդյունքում արտահանողների բեռը կթեթևացնեն, ապա հասարակության ավելի լայն շերտերի մոտ ավելի մեծ խնդիրներ կստեղծվի։ Սա է պատճառը, որ ԿԲ-ն չի գնում այս ճանապարհով։
Մյուս մոտեցումն այն է, որ ԿԲ-ն փորձի շուկայում ավելացած արտարժույթի ծավալները պահի ռեզերվներում և այդպես ազդի փոխարժեքի վրա, սակայն սա այդքան էլ արդյունավետ չէ, քանի որ նախ պետք է հասկանալ, թե արդյոք այդ հոսքերը կարճաժամկետ բնույթ են կրում, թե երկարաժամկետ»,- նշեց Հայկ Բեջանյանը։
Նշենք, որ այսօր ԱՄՆ դոլարի փոխարժեքը հատեց 400 դրամի շեմը։ Հայաստանի բանկերում դոլարը գնում են միջինը 400.88 դրամով, վաճառում՝ նվազագույնը 409 դրամով:
«Եթե ընդդիմությունը չի ցանկանում աշխատել, ապա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թույլ չի տա կաթվածահար անել խորհրդարանի օրենսդրական աշխատանքը»,- ԱԺ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Արմավիրի մարզի Տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ:
Խոսելով հուլիսի 1-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում ընդունված որոշումների մասին՝ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ ընդդիմադիր երկու պատգամավորները զրկվել են իրենց պաշտոններից պաշտոնական պարտականությունները չկատարելու հիմքով։
Ուսանողների հարցերը հիմնականում առնչվել են կրթության ոլորտի խնդիրներին։
Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը, ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, լայնածավալ եւ համապարփակ բարեփոխումներ է իրականացնում բնագավառում։
Ըստ Ռուստամ Բաքոյանի՝ ուսուցիչներին առաջին անգամ հնարավորություն է տրվել ատեստավորման միջոցով բարձրացնել սեփական աշխատավարձը։ Նրա հավաստմամբ՝ այս հանգամանքն ամենամեծ քայլն է կրթության ոլորտում։
Նա ուսանողներին հորդորել է հարգել ու պաշտել ուսուցիչներին, քանի որ նրանք իրականացնում են երեխաներին կրթելու եւ երկրի արժանի քաղաքացի ձեւավորելու մեծագույն առաքելություն։
Ազգային ժողով այցելել են նաեւ Ճարտարապետության եւ շինարանության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները եւ դասախոսները: Նրանց հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
«Ուսանողական տարիներին երբեք չէի մտածում, որ կարող եմ դառնալ ԱԺ պատգամավոր։ Սակայն հեղափոխությունը հնարավորություն է տվել, որ մեր ստացած գիտելիքները ներդնենք երկրի զարգացման գործում»,- ասել է պատգամավորը:
Ալխաս Ղազարյանը, մասնավորապես, անդրադարձել է կրթության ոլորտում կատարվող բարեփոխումներին։ Նա նշել է, որ այսօր կրթությունը մեր երկրի առաջնային խնդիրներից է, եւ ամեն ինչ արվում է դրա որակի բարձրացման, հասանելիության եւ մատչելիության համար։
Ուսանողները մտահոգված էին մեր երկրի անվտանգային հարցերով, որը, ըստ նրանց, խոչընդոտում է տուրիզմի զարգացմանը՝ հատկապես սահմանամերձ համայնքներում։
Հյուրերը եղել են ԱԺ թանգարանում եւ գրադարանում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին:
Radar Armenia-ի աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել Երևանի քաղաքապետարանում և 2018-2021թթ. գործունեության վերաբերյալ մեծ ծավալի խախտումներ հայտնաբերել։
Այսպես, պարզվել է, որ 2018-2021թթ. ընթացքում, ընդհանուր առմամբ, պետությանը հասցված վնասի չափը կազմում է շուրջ 16 միլիարդ ՀՀ դրամ՝ մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլար։
Նշված չարաշահումները վերաբերում են Երևանի քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին, այդ թվում՝ շինթույլտվությունների տրամադրմանը, գույքահարկի վճարումներին, ինքնակամ կառույցների օրինականացմանը և այլն։
Հազարավոր մեքենաների համար չեն հաշվառվել ու չեն հավաքագրվել ավելի քան 250 միլիոն դրամի գույքահարկի գումարներ, ավելի քան 550 փոխադրամիջոցներ ցույց են տրվել որպես վաճառված ու գույքահարկի գումարները զրոյացվել են և այլն։
Շինթույլտվությունների տրամադրման գործընթացում արձանագրված չարաշահումներից ուշագրավ է այն, որ դրանց ընդհանուր քանակի շուրջ 82 տոկոսը տրամադրվել է ժամկետից ուշ, իսկ 10 տոկոս մերժումների դեպքում քաղաքացիներին անգամ մերժման հիմքի մասին ոչինչ չի ասվել։ 2018-2021թթ. ընթացքում Երևանի քաղաքապետի որոշումներով օրինականացվել են 3346 ինքնակամ կառույցներ, սակայն 2491-ի դեպքում օրենքով սահմանված տուգանքներ չեն կիրառվել՝ մայրաքաղաքի բյուջեն զրկելով ավելի քան 650 միլիոն դրամ եկամուտ ունենալու հնարավորությունից։ Կան դեպքեր, երբ շինթույլտվությունները ուշացվել են շուրջ 255 օր, և դեպքեր, երբ դրանք տրվել են անմիջապես դիմումի ընդունման օրը։ 1054 դեպքով իրականացվել են շինարարության թույլտվությունների ժամկետների երկարաձգումներ, որոնցից 542 օբյեկտի նկատմամբ չեն կիրառվել օրենքով սահմանված վարչական տուգանքներ։ Ի դեպ, դրանցից 43-ի դեպքում չկիրառված տուգանքների ընդհանուր չափը անցնում է 6 միլիարդ ՀՀ դրամը։
ՊՎԾ-ի բացահայտումներով Երևանի տարբեր փողոցների նորոգման և ճեղքերի փակման աշխատանքները կատարվել են թերացումներով կամ անգամ չեն իրականացվել, սակայն դրանց դիմաց ավել վճարումներ են կատարվել։
Ուշագրավ է, որ քաղաքապետարանի աշխատակիցներին «ծառայողական պարտականությունները կատարելու» հիմնավորմամբ հատկացվել է մեծածավալ քանակի վառելիք՝ առանց հիմնավորելու, թե որ աշխատակցին ինչքան վառելիք է հարկավոր եղել այդ պարտականությունների կատարման համար։ Հետաքրքիր է, որ անգամ արձակուրդում գտնվող աշխատակիցների համար է վառելիք ելքագրվել։
Ըստ մեր տեղեկությունների` ՊՎԾ ուսումնասիրությամբ նաև պարզվել է, որ մի շարք հողամասերի դեպքում հրապարակային աճուրդների փոխարեն տեղի է ունեցել ուղղակի վաճառք, որը մի քանի անգամ պակաս է շուկայական և աճուրդային կարգով վաճառքի արժեքներից։
Ստորև ներկայացնենք մի քանի ուշագրավ տվյալ, թե ինչպիսի և ինչ ծավալների չարաշահումների մասին է խոսքը։
● 4747 փոխադրամիջոցների համար չի հաշվառվել ու չի հավաքագրվել 269 մլն դրամի գույքահարկ։
● 567 փոխադրամիջոցներ նշվել են որպես օտարված, ինչի արդյունքում 59 մլն դրամի չափով գույքահարկ զրոյացվել է։
● 6932 շինթույլտվություններից 5716-ը (82.5%) տրամադրվել են նախատեսված ժամկետներից ուշ:
● 3346 ինքնակամ կառույցների օրինականացում, որոնցից 2491-ի դեպքում տուգանքներ չեն կիրառվել։
● Կապալառու կազմակերպությունների կողմից Երևան քաղաքի վարչական շրջաններին 2019-2021թթ. չի տրամադրվել 50501.5 խմ ասֆալտի տաշվածք՝ շուրջ 288 մլն դրամ արժեքով։
● Չհիմնավորված կամ առերևույթ չկատարված 23827.9 քմ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքների համար ավել է վճարվել 84 մլն դրամ։
● 2018-2021թթ. մոտ 160 մլն ՀՀ դրամի 447.050 լիտր վառելիք ելքագրվել է քաղաքապետարանի աշխատակիցների միջև անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակով օգտագործելու դիմաց։
● 2019-2021թթ. ընթացքում թվով 14 դեպքում աշխատակիցները գտնվել են արձակուրդում, սակայն նրանց տվյալ ժամանակահատվածի համար ելքագրվել է 960 լիտր վառելիք։
● 2016-2021թթ. ընթացքում «Երևանի կոշտ թափոնների կառավարման» ծրագրի շրջանակներում նախատեսված և հատկացված միջոցներից ծախսվել է ընդամենը 496 հազար եվրո, սակայն ծրագրով նախատեսված՝ Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 32 հա տարածքում եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայրի կառուցման աշխատանքները պարզապես չեն կատարվում։
Հետաքրքրական է, որ շինթույլտվությունների ուշացման հետ կապված դժգոհությունների պատճառները բացահայտելու նպատակով դեռևս 2020թ. ՊՎԾ-ն փորձել էր ստուգումներ կատարել քաղաքապետարանում, սակայն դրանք ձգձգվել էին մի քանի ամիս, համապատասխան փաստաթղթերը չէին տրամադրվում, և, վերջիվերջո, քաղաքապետի միջամտությամբ դրանք դադարեցվել էին։ 2022թ. վերսկսված ստուգումների արդյունքում արձանագրված բացահայտումները թերևս անհետևանք չեն մնալու` վերածվելով աղմկահարույց քրեական գործերի։
«Այս դեպքում գլխավոր խնդիրն է հասկանալ, թե հետպատերազմյան ժամանակահատվածում ինչ է արել Հայաստանը և ինչ է արել Ադրբեջանը, որպեսզի հասկանանք ռազմաքաղաքական, ուժերի հավասարակշռության առումով ի՞նչ իրավիճակ ունենք»,-հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ իր դիտարկումները ներկայացնելով «Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային քննարկման ժամանակ:
Նա նկատեց, որ հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանը հայտարարել է, որ իր ճանապարհը զինված ուժերի բարեփոխումն է թուրքական մոդելով, և դրանից կարճ ժամանակ անց սկսվել են համապատասխան գործընթացները թուրքական զինավարժարաններում:
«Այս պահի դրությամբ ունեն 5 ադրբեջանական զորամաս, որոնց սպայական և շարքային կազմերն առանձին-առանձին պատրաստություն են անցել Թուրքիայում: Դրանք հատուկ նշանակության խնդիրներ լուծող ստորաբաժանումներ են, որոնք արդեն տեղակայված են Քարվաճառի, Քաշաթաղի և Հադրութի հատվածներում»,-տեղեկացրեց Աբրահամյանը և եկավ այն մտահանգման, որ Ադրբեջանը ոչ միայն ավարտել է առաջին գծի կահավորումն, այլև իր զորամասերի վերկազմավարումը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը լուծել է նաև իր համար մարտավարական և ռազմավարական բարձունքներում դիրքավորվելու խնդիր և առաջին գիծը բերել է համապատասխան վիճակի, ինչը ենթադրում է առանձին ենթակառուցվածքներ և ծառայության բնակականոն ընթացքի ապահովում, ինչպես նաև սահմանի տարբեր հատվածներում ծանր տեխնիկա է տեղակայել:
«Ծանր տեխնիկայի տեղակայման մասին ասում եմ, ոչ նրա համար, որ ակնարկեմ, թե առաջիկայում ռազմական գործողություններ են տեղի ունենալու, բայց ուզում եմ նշել, որ ադրբեջանում սահմանագծի ենթակառուցվածքների տեղակայման հարցն արդեն մի քանի էտապ անցել է»,-տեղեկացրեց ընդդիմադիր պատգամավորը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը համալրումներ է կատարում, որով վերականգնում է 44-օրյա պատերազմի ընթացքում կորցրած զինտեխնիկայի մի մասը, բայց 2023 թվականից ականատես ենք լինելու տարբեր բնույթի ժամանակակից տեխնիկայի մատակարարումներին, որնց վերաբերյալ պայմանագրերն արդեն կնքվում են:
«Ադրբեջանում այս պահին տեղի ունեցող ռազմական փոփոխություններից կարելի է եզրակացնել, որ նրա հիմնական ուղղությունը հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներն են: Երկրորդ՝ տեսանելի է, որ Ադրբեջանը տարբեր բնույթի հեռահար հարվածային զինատեսակների ձեռք բերման պայմանավորվածությունների մեջ է, և երրորդ ուղղությունը հատուկ նշանակության ուժերի թվի կտրուկ մեծացումն է: Վերջիններս և առանձին բանակային կորպուսի կարգավիճակ ունեն և տարեբր բանակային կազմավորումների ստորաբաժանումներ են»,- տեղեկացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
Անցնելով Հայաստանին՝ Աբրահամյանը հայտնեց, որ պատերազմից 2 ամիս հետո է առաջին հայտարարությունն եղել ԶՈՒ բարեփոխումների մասին, բայց այս 1.5 տարվա ընթացքում իրական բարեփոխում որևէ մեկը չի տեսել:
«Այն փուլում, երբ մենք խոսում ենք Ադրբեջանի կողմից արդեն 5 զորամասի ձևավորման, հատուկ պատրաստության մասին, Հայաստանում դեռևս 1.5 տարի է պաշտպանության նախարարները, գլխավոր շտաբի պետերը, որնք անընդհատ կարճ ժամանակում իրար են փոխարինում, և քաղաքական ղեկավարությունը խոսում են զինված ուժերի բարեփոխումների մասին, բայց առարկայական որևէ բան չկա»,-նկատեց Աբրահամյանը և հայտարարեց, որ բարեփոխումների շրջանակներում վերջին քննարկումը վերաբերել է ՊՆ-ում և ԳՇ-ում կառուցվածքային փոփոխություններին:
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ վերջին փոփոխությունները ներկայացվում են որպես բարեփոխումներ, բայց իրականության մեջ դրանց գլխավոր նպատակը ԶՈւ ԳՇ-ն կուսակցական ֆունկոցիոներների ուղիղ ենթակայության տակ պահելն է:
«Հայաստանի իշխանությունն այս պահին ԶՈՒ-երի հետ կապված ունի մեկ նպատակ, այն է՝ դրանք ամբողջությամբ պահել իրենց կուսակցական վերահսկողության ներքո և որևէ այլ ֆունկցիա, որը հայտարարվել և արվում է, ես չեմ տեսնում»,-հայտարարեց պատգամավորը և հավելեց. «Մինչ մենք խոսում ենք ադրբեջանական տեխնիկայի ձեռքբերումների, պայմանավորվածությունների և տեղակայումներիմ մասին, Հայաստանում դեռևս քննարկվու է առաջնագծում վրանները կրպակներով փոխարինելու հարցը: Հայաստանում զինծառայող է ոտքից վիրավորվում և մահանում է, որովհետև ճանապարհների բացակայության պայմաններում մինչև նրան դիքից իջեցնում ու հասցնում են հիվանդանոց արդեն կյանքը փրկել չի հաջողվում: Մենք խոսում ենք մի դեպքի մասին, երբ հայ զինծառայողը խոցվում է ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ գտնվող վրանում»:
Տիգրան Աբրահամյանը հայտնեց, որ իշխանությունները ինչ փոփոխության մասին ասել են կա՛մ ստել են, կա՛մ այն սկսված է եղել մինչև 2018 թվականը և այդ պայմաններում ինքը զինված ուժերում չի տեսնում այն կոմպետենտ զինվորականին, որը կիրականացնի բարեփոխումները, առավել ևս, որ դեռ հարց է, թե ընդհանրապես ցանկություն կա այն անելու:
«Այս դեպքում գլխավոր խնդիրն է հասկանալ, թե հետպատերազմյան ժամանակահատվածում ինչ է արել Հայաստանը և ինչ է արել Ադրբեջանը, որպեսզի հասկանանք ռազմաքաղաքական, ուժերի հավասարակշռության առումով ի՞նչ իրավիճակ ունենք»,-հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ իր դիտարկումները ներկայացնելով «Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային քննարկման ժամանակ:
Նա նկատեց, որ հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանը հայտարարել է, որ իր ճանապարհը զինված ուժերի բարեփոխումն է թուրքական մոդելով, և դրանից կարճ ժամանակ անց սկսվել են համապատասխան գործընթացները թուրքական զինավարժարաններում:
«Այս պահի դրությամբ ունեն 5 ադրբեջանական զորամաս, որոնց սպայական և շարքային կազմերն առանձին-առանձին պատրաստություն են անցել Թուրքիայում: Դրանք հատուկ նշանակության խնդիրներ լուծող ստորաբաժանումներ են, որոնք արդեն տեղակայված են Քարվաճառի, Քաշաթաղի և Հադրութի հատվածներում»,-տեղեկացրեց Աբրահամյանը և եկավ այն մտահանգման, որ Ադրբեջանը ոչ միայն ավարտել է առաջին գծի կահավորումն, այլև իր զորամասերի վերկազմավարումը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը լուծել է նաև իր համար մարտավարական և ռազմավարական բարձունքներում դիրքավորվելու խնդիր և առաջին գիծը բերել է համապատասխան վիճակի, ինչը ենթադրում է առանձին ենթակառուցվածքներ և ծառայության բնակականոն ընթացքի ապահովում, ինչպես նաև սահմանի տարբեր հատվածներում ծանր տեխնիկա է տեղակայել:
«Ծանր տեխնիկայի տեղակայման մասին ասում եմ, ոչ նրա համար, որ ակնարկեմ, թե առաջիկայում ռազմական գործողություններ են տեղի ունենալու, բայց ուզում եմ նշել, որ ադրբեջանում սահմանագծի ենթակառուցվածքների տեղակայման հարցն արդեն մի քանի էտապ անցել է»,-տեղեկացրեց ընդդիմադիր պատգամավորը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը համալրումներ է կատարում, որով վերականգնում է 44-օրյա պատերազմի ընթացքում կորցրած զինտեխնիկայի մի մասը, բայց 2023 թվականից ականատես ենք լինելու տարբեր բնույթի ժամանակակից տեխնիկայի մատակարարումներին, որնց վերաբերյալ պայմանագրերն արդեն կնքվում են:
«Ադրբեջանում այս պահին տեղի ունեցող ռազմական փոփոխություններից կարելի է եզրակացնել, որ նրա հիմնական ուղղությունը հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներն են: Երկրորդ՝ տեսանելի է, որ Ադրբեջանը տարբեր բնույթի հեռահար հարվածային զինատեսակների ձեռք բերման պայմանավորվածությունների մեջ է, և երրորդ ուղղությունը հատուկ նշանակության ուժերի թվի կտրուկ մեծացումն է: Վերջիններս և առանձին բանակային կորպուսի կարգավիճակ ունեն և տարեբր բանակային կազմավորումների ստորաբաժանումներ են»,- տեղեկացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
Անցնելով Հայաստանին՝ Աբրահամյանը հայտնեց, որ պատերազմից 2 ամիս հետո է առաջին հայտարարությունն եղել ԶՈՒ բարեփոխումների մասին, բայց այս 1.5 տարվա ընթացքում իրական բարեփոխում որևէ մեկը չի տեսել:
«Այն փուլում, երբ մենք խոսում ենք Ադրբեջանի կողմից արդեն 5 զորամասի ձևավորման, հատուկ պատրաստության մասին, Հայաստանում դեռևս 1.5 տարի է պաշտպանության նախարարները, գլխավոր շտաբի պետերը, որնք անընդհատ կարճ ժամանակում իրար են փոխարինում, և քաղաքական ղեկավարությունը խոսում են զինված ուժերի բարեփոխումների մասին, բայց առարկայական որևէ բան չկա»,-նկատեց Աբրահամյանը և հայտարարեց, որ բարեփոխումների շրջանակներում վերջին քննարկումը վերաբերել է ՊՆ-ում և ԳՇ-ում կառուցվածքային փոփոխություններին:
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ վերջին փոփոխությունները ներկայացվում են որպես բարեփոխումներ, բայց իրականության մեջ դրանց գլխավոր նպատակը ԶՈւ ԳՇ-ն կուսակցական ֆունկոցիոներների ուղիղ ենթակայության տակ պահելն է:
«Հայաստանի իշխանությունն այս պահին ԶՈՒ-երի հետ կապված ունի մեկ նպատակ, այն է՝ դրանք ամբողջությամբ պահել իրենց կուսակցական վերահսկողության ներքո և որևէ այլ ֆունկցիա, որը հայտարարվել և արվում է, ես չեմ տեսնում»,-հայտարարեց պատգամավորը և հավելեց. «Մինչ մենք խոսում ենք ադրբեջանական տեխնիկայի ձեռքբերումների, պայմանավորվածությունների և տեղակայումներիմ մասին, Հայաստանում դեռևս քննարկվու է առաջնագծում վրանները կրպակներով փոխարինելու հարցը: Հայաստանում զինծառայող է ոտքից վիրավորվում և մահանում է, որովհետև ճանապարհների բացակայության պայմաններում մինչև նրան դիքից իջեցնում ու հասցնում են հիվանդանոց արդեն կյանքը փրկել չի հաջողվում: Մենք խոսում ենք մի դեպքի մասին, երբ հայ զինծառայողը խոցվում է ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ գտնվող վրանում»:
Տիգրան Աբրահամյանը հայտնեց, որ իշխանությունները ինչ փոփոխության մասին ասել են կա՛մ ստել են, կա՛մ այն սկսված է եղել մինչև 2018 թվականը և այդ պայմաններում ինքը զինված ուժերում չի տեսնում այն կոմպետենտ զինվորականին, որը կիրականացնի բարեփոխումները, առավել ևս, որ դեռ հարց է, թե ընդհանրապես ցանկություն կա այն անելու:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որը լիովին հակասում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Ռուս նախարարի խոսքով՝ ամերիկացիներն ու ֆրանսիացիները հրաժարվել են շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Վաշինգտոնում, սակայն, հայտնել են, որ են Ռուսաստանի ներկայացուցչին հրավիրել են հերթական հանդիպման, սակայն մերժում են ստացել։ Մինսկի խմբի վերջնական փլուզումը, որն այսօր միանգամայն հավանական է թվում, չափազանց կտխրեցնի Երևանին, որն ամեն ինչ անում է այս ձևաչափը պահելու համար, բայց կուրախացնի Բաքվին, որտեղ կարծում են, որ կառույցը «ձախողել է իր առաքելությունը» և «պետք է մոռացության մատնվի» (չակերտները՝ Tert.am), գրում է Коммерсантъ-ը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն երեքշաբթի Twitter-ում անակնկալ հայտարարություն է արել.«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։ Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չընդունեց հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի շարունակական աշխատանքին»,- ասվում է հաղորդագրությունում:
Այս խոսքերը լիովին հակասում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը:
«Ըստ էության, մենք չենք քննարկել Մինսկի խումբը որպես այդպիսին, քանի որ այն դադարեցրել է իր գործունեությունը ամերիկացի և ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ: Բայց մենք, իհարկե, քննարկել ենք հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացները։ Եվ այս նոր գործընթացների հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններն են»,- ասել է նա Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո։
Հիշեցնենք նաև, որ մոտ երկու շաբաթ առաջ Բաքու և Երևան էր այցելել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ կառավարության մամուլի ծառայության, նրա հետ հանդիպմանը «ընդգծել էր Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի առանցքային դերը», նշել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում համապարփակ կարգավորման կարևորությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հենց տիկին Դոնֆրիդի այցի ֆոնին կոշտ քննադատության է ենթարկել այս ձևաչափը՝ ելույթ ունենալով Բաքվի Գլոբալ ֆորումի բացմանը։
«Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ կարող եմ ասել, որ այդ ինստիտուտը «կորցրել է իր նշանակությունը» (չակերտները՝ Tert.am)։ Պետք է հրաժեշտ տալ: Այս «հակաարդյունավետ խմբին» (չակերտները՝ Tert.am) ոչ թե «շնորհակալություն և ցտեսություն», այլ պարզապես «ցտեսություն», քանի որ «ժամանակն է, որ նա թոշակի գնա» (չակերտները՝ Tert.am): Մինսկի խմբի վերածննդի մասին խոսակցություններն առաջացնում են մեր ընդդիմությունը»,- ասել էր Ալիևը։
Երեքշաբթի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հայտարարությունների փոխանակումից հետո Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հաստատել էր այս դիրքորոշումը:
«Խաղաղության հասնելու համար Երևանը պետք է դրսևորի քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղության ուղղությամբ, ոչ թե «ժամանակ վատնի մի ձևաչափի վերակենդանացման վրա, որի արդյունավետությունը միշտ ցածր է եղել, և որի անդամներն այժմ բացահայտ ընդունում են դրա անհնարինությունը» (չակերտները՝ Tert.am)», — ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ինքը՝ Կարեն Դոնֆրիդը, խոսելով «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան ծառայության հետ, ըստ էության համաձայնել է այս հարցում Երևանի դիրքորոշմանը։
«Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ ասում է, որ մենք աջակցում ենք գործընթացին Մինսկի խմբի համանախագահների շրջանակում»,- ասել է նա հունիսի 20-ին:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ սա շատ կարևոր ձևաչափ է, հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում, և չափազանց կարևոր է, որ մենք ունենք տարբեր ձևաչափեր, որոնց միջոցով փորձում ենք նպաստել խաղաղությանը», — ասել է ամերիկացի պաշտոնյան։
Ճշտող հարցին, թե չի՞ խանգարում Ռուսաստանի մասնակցությունը, Դոնֆրիդը բացասական պատասխան է տվել. «Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է։ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն աշխատել այս ձևաչափով»,- վստահորեն ասել էր նա։
Նիկոլ Փաշինյանը չի թաքցրել, որ Կարեն Դոնֆրիդի հայտարարությունը իրեն շատ ավելի է դուր եկել, քան Սերգեյ Լավրովի խոսքերը.:
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, եթե, իհարկե, լրատվամիջոցները ճիշտ են փոխանցել նրա խոսքերը, մեղմ ասած տարօրինակ է։ ՌԴ ԱԳ նախարարը գործում է Ռուսաստանի նախագահի լիազորությունների ներքո, իսկ 2022 թվականի ապրիլի 19-ին ես պաշտոնական այցով գտնվում էի Ռուսաստանում, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո մենք համատեղ հայտարարություն ընդունեցինք, որում նշեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատի համաձայն»,- ասել էր Փաշինյանը։
«Այն պայմաններում, երբ Բաքուն փաստացի հրաժարվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Մինսկի խումբը, ըստ էության, մնացել է միակ ձևաչափը, որի շրջանակում կարելի էր քննարկել այդ հարցը»,- Коммерсантъ-ին բացատրել է հայ քաղաքագետ Դավիթ Հարությունովը՝ բացատրելով Երևանի համար Մինսկի խմբի պահպանման կարևորությունը։
Բացի այդ, համանախագահների ձևաչափի առկայությունը ձեռնտու է հայկական կողմին, քանի որ այն թույլ է տալիս մանևրել միջնորդների միջև։ Եթե Մինսկի խմբի աշխատանքը դադարեցվի, երկու ակտիվ եռակողմ ձևաչափեր կմնան՝ Մոսկվայի և Բրյուսելի միջնորդությամբ։ Երկու ձևաչափերի շրջանակում էլ կարելի է առաջնահերթ անվանել կարգավորման կոնկրետ միջոցառումները, ինչպիսիք են հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի հստակեցումը, Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումը, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ասել է քաղաքագետը։
Նման պայմաններում, ըստ Հարությունովի, Երևանին պարզապես այլ բան չի մնում, քան Մինսկի խումբը պահել լրատվական օրակարգում։
Մեկ այլ հայ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր հերթին ստեղծված իրավիճակում «հետաքրքիր դիվանագիտական նախաձեռնությամբ հանդես գալու» հնարավորություն է տեսնում։ Նրա կարծիքով, Երևանը պետք է հրավերներ ուղարկի ԵԱՀԿ բոլոր երեք համանախագահներին՝ այցելելու Հայաստան «Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը և նրա կարգավիճակը քննարկելու համար»։
«Սա կարող է դառնալ միակ հարթակը, որտեղ Ռուսաստանի և Արևմուտքի ներկայացուցիչները կկարողանան երկխոսություն վարել։ Նման նախաձեռնությունը կարող է նոր լիցք հաղորդել Մինսկի խմբին»,- ասել է Коммерсантъ-ի զրուցակիցը։
«Վաշինգտոնի հայտարարությունը շատ տարօրինակ է- իր հերթին «Կոմերսանտ»-ին ասել է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն,- Վաշինգտոնը գիտի Բաքվի դիրքորոշումը, և եթե նրանք որոշեն միտումնավոր ոտնահարել այս հարցը և նյարդայնացնել ադրբեջանական կողմին, ապա դա որևէ դրական արդյունքի չի հանգեցնի»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.