23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռազմական նավերին, ինքնաթիռներին եւ անօդաչուներին կարգելվի մոտենալ Ուկրաինայից սննդամթերքի արտահանման միջանցքին որոշակի հեռավորության վրա, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՄԱԿ-ի` «պարենային գործարքի» բովանդակությանը ծանոթ աղբյուրը:
Նրա խոսքով՝ ցանկացած սադրանք ու միջադեպ կանխելու համար ծովային հումանիտար միջանցքով նավերի տեղաշարժը կողմերի (Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա) կողմից կվերահսկվի հեռավար կարգով։
«Ոչ մի ռազմանավ, ինքնաթիռ, անօդաչու թռչող սարք չի կարող ծովային հումանիտար միջանցքին մոտենալ Համատեղ համակարգման կենտրոնի համաձայնեցված հեռավորությունից ավելի մոտ, ինչպես նաեւ՝ առանց կենտրոնի թույլտվության եւ առանց բոլոր կողմերի հետ նախնական խորհրդակցությունների»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան, Թուրքիան անվտանգության առավելագույն երաշխիքներ կտրամադրեն համաձայնագրի շրջանակներում ներգրավված բոլոր նավերի համար։ Նա հայտնել է, որ համաձայնագրի նպատակն է անվտանգ նավարկություն ապահովել Օդեսայի, Չեռնոմորսկի եւ Յուժնի նավահանգիստներից հացահատիկի եւ դրանց հետ կապված պարենային ապրանքների եւ պարարտանյութերի, այդ թվում՝ ամոնիակի արտահանման համար։
Այդ հայտարարությունը նախապայման չէր: Այս մասին լրագրողներին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջ քաշեց «Զանգեզուրի միջանցքի» բացման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նախապայման և հարցին՝ արդյո՞ք հայկական կողմի դիրքորոշումը փոխվել է և սա պայմանավորվածության խախտում չէ՞:
Թուրքիան մշտապես այդ դիրքորոշմամբ է հանդես եկել,որը մեր համար ընդունելի չի եղել: Հայկական կողմը արձանագրել է, որ հաճախ Թուրքիայի հայտարարությունների մեջ կա բաժանում և մեր խնդիրներից է՝ ամեն ինչ անել, որ այդ տարանջատումը չլինի կամ առնվազն լինի նվազագույնը: Այո, արձանագրում եմ, որ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել և որևէ նախապայման այս գործընթացում անընդունելի է»,- ասել է Աղաջանյանը:
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, արձագանքելով «Արմենպրես»-ի հարցին, պարզաբանել է, թե ինչ հիմքով է արգելվել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն:
-Խնդրում ենք պարզաբանել, թե ի՞նչ հիմքով է արգելվել Ֆրանսիայի քաղաքացի, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Ֆրանկ Փափազյանի մուտքը Հայաստան:
-Հայտնում ենք, որ Ձեր կողմից նշված անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը:
Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Փաշինյանի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:
Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է այն հիմքերը, որոնք թույլ են տալիս մերժել օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը), ուժը կորցրած ճանաչել տրամադրված մուտքի վիզան կամ արգելել մուտքը Հայաստանի Հանրապետություն:
Բռնի տեղահանվածների սպասումները ՀՀ ՄԻՊ-ից կտրուկ նվազել են. Համենայն դեպս այս տարվա առաջին կիսամյակում ընդամենը 23 դիմում բողոք է ստացվել 30 անձից։ Այս թվերը «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են հենց ՄԻՊ-ի գրասենյակից։ Համեմատության համար նույն աղբյուրից նշել են, որ 2021 թվականին ստացվել էր 112 դիմում-բողոք՝ 137 անձից։
Հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողմից բազմիցս բարձրացված խնդիրներն ու դրանց լուծման հետ կապված դժվարությունները, «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՄԻՊ գրասենյակ՝ պարզելու, թե բռնի տեղահանվածների իրավունքների խախտումներ արձանագրվել են արդյոք, որ իրավունքներն են խախտվել և ում կողմից։ Սակայն ՄԻՊ-ը շրջանցել է այս հարցը, ինչն ուղղակի վկայում է, որ այս կառույցը որեւէ գործնական քայլ չի անում բռնի տեղահանվածների խնդիրներով զբաղվելու ուղղությամբ, որեւէ մեկի պարագայում մարդու իրավունքների խախտման փաստ չի արձանագրել, եւ սահմանափակվում է միայն բռնի տեղահանվածների ներկայացուցիչների հետ երբեմն-երբեմն հանդիպելով։
«Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախից Հայաստան բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ կարիքների պատշաճ գնահատման հարցերը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո են»,- վստահեցրել է ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը։ Իսկ որպես ապացույց նշել, թե պարբերաբար հանդիպումներ են ունենում բռնի տեղահանված անձանց հետ։ Օրինակ՝ մարտի 8-ին Վանաձորում ՄԻՊ-ը հանդիպել է տեղահանված կանանց հետ, գույքագրել ընտանիքների խնդիրները։ Տեղահանված արցախցիների հետ մեկ այլ հանդիպում էլ ունեցել է ապրիլի 13-ին՝ Գորիսում։ Հաջորդ հանդիպումն արդեն եղել է հուլիսի 7-ին՝ Պաշտպանի աշխատակազմում, բռնի տեղահանված մի շարք անձանց հետ, նրանց թվում «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրիյանի եւ ՀՀ քաղաքացի Աշոտ Հարությունյանի հետ, որի ընթացքում քննարկվել են արցախահայության վերաբերյալ ինչպես համակարգային, այնպես էլ անհատական բնույթի հարցեր։
Պաշտպանի գրասենյակից ստացված պատասխանում գեթ մեկ բառ չկա՝ տեղահանվածների կարգավիճակի ու խնդիրներին լուծում տալու մասին։ Որպես փրկօղակ մատնանշել են Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամանակահատվածը՝ նշելով, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախից Հայաստանի բռնի տեղահանված անձանց իրավունքների հետ կապված հարցերը մանրամասն ներկայացված են 2020 եւ 2021 թվականների ընթացքում Պաշտպանի գործունեության, Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումներին։ Իսկ թե Քրիստինե Գրիգորյանը հանդիպումների ու գույքագրումներ արդյունքում ինչ է պարզել, ինչ հետեւության է հանգել, ինչ քայլեր է արել նրա իսկ գրասենյակից լռել են։
Ի դեպ, նույն գրավոր պատասխանում ՄԻՊ-ի պաշտոնյան նշել է, թե իրենց կողմից ստացված ահազանգերը վերաբերել են սոցիալ-տնտեսական, առողջության պահպանման եւ կրթության իրավունքներին։ Սակայն անգամ այս իրավունքների խախտված լինելու մասին որոշում ՄԻՊ-ը համարձակություն չի ունեցել կայացնելու, էլ ուր մնաց անդրադառնար նրանց սեփականության իրավունքին, կարգավիճակին։
Հանդիպումներ, քննարկումներ, գույքագրումներ եւ 0 արդյունք։ Սա է նոր ՄԻՊ-ի աշխատանքի ընդհանուր բնութագիրը։
ՀՀ քաղաքացիները վստահ են, որ գործող իշխանությունն ի վիճակի չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը, ուստի այս պահին Սյունիքը կորցնելու վտանգ են տեսնում:
«Փաստինֆո»-ի հարցման ժամանակ քաղաքացիներին մեկը հայտարարեց, որ իշխանությունները միայն իրենց գրպանի մասին են մտածում, բայց երկրի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ոչինչ չեն անում
«Իրենք միայն իրենց են ապահովում, երկրի անվտանգությունը չեն ապահովում, միայն իրենց գրպանների մասին են մտածում: Փաշինյանը շատ լավ ուսումնասիրել է «Աղվեսն ու կկուն» հեքիաթը, իր իշխանությունը պահելու համար նա ամեն ինչ կանի, նա կարող է գերեզմանափոսից հանել իր նախնիներին և վերավաճառել, միայն իր իշխանությունը պահի»,-ասաց քաղաքացին:
Մեր հարցին՝ արդյո՞ք այս պահին Սյունիքի կորստի վտանգ տեսնում են, քաղաքացիներից մեկն արձագանքեց. «99%, Նիկոլին էդպես էլ ասեք»:
Հարցման մասնակիցներից միայն մեկը նշեց, որ Սյունիքի կորստի վտանգ չի տեսնում, քանի որ վստահ է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա, միջազգային հանրությունը սանկցիաներ կկիրառի:
Մանրամասները՝ տեսանյութում
Մենք Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով գործընթաց ենք սկսել, սակայն պետք չէ մոռանալ, որ այն իրականում եռակողմ է։ Մենք ամեն մի քայլ Ադրբեջանի հետ ենք համապատասխանեցնում՝ կուզի Հայաստանը, թե ոչ, իրականությունը դա է: Մենք մի ժողովուրդ, երկու պետություն ենք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական TRT Haber հեռուստաընկերությանը տված հետ հարցազրույցում։
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 11-ին կայացած առաջին հեռախոսազրույցին՝ Չավուշօղլուն նշել է, որ Էրդողանը Փաշինյանին ներկայացրել է իր տեսակետները: Թուրք դիվանագետը հայտնել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում տարածաշրջանում, ինչի մասին և հրապարակավ հայտարարարել են։
Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինից Oragir.news-ը հետաքրքրվել է, թե իր կարծիքով՝ ով է պատասխանատու դատարանի դահլիճում պորոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան համար։
Դեսպանը հորդորել է շուտափույթ եզրահանգումներ չանել․
«Ես ինչքանով որ տեղեկացված եմ, նա սրտի խնդիր ուներ։ Ես այդքանը գիտեմ եւ գիտեմ, որ նա ձերբակալված էր մինչ այդ։ Ես արդեն ասել եմ եւ կրկնում եմ, որ նախնական կալանքի փուլում պետք է տարբեր ծառայությունների մշտական հասանելիություն լինի՝ նրանց առողջության պահպանման առումով»,- պատասխանել է Վիկտորինը։
Հարցին՝ ի՞նչ է տեղի ունենում Եվրոպական երկրներում, երբ նման դեպք է տեղի ունենում, Անդրեա Վիկտորինը պատասխանել է․
«Նմանատիպ դեպքերում Եվրոպական միությունում, իհարկե, հետաքննություն է իրականացվում։ Հետաքննության արդյունքները պարզ կլինեն, դա այն է, ինչ ինձ ասաց արդարադատության փոխնախարարը, մենք բոլորս սպասում ենք հետաքննության արդյունքներին, նույնը կլինի նաեւ Հայաստանում։ Եկեք սպասենք, եկեք արագ եզրակացությունների չհանգենք»։
Լրատվամիջոցը հետաքրքրվել է նաեւ, թե ինչ է կարծում դիվանագետը՝ այժմ Հայաստանում կա՞ն բանտարկյալներ՝ նկատի ունենալով, որ բողոքի զանգվածային ցույցերից հետո շատերը դեռ կալանքի տակ են։ Վիկտորինի կարծիքով՝ այս պահին քաղբանտարկյալներ չկան․
«Ես այս պահին չեմ կարող ասել, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալի կարգավիճակ ունեցող անձինք։ Իհարկե, կան կալանավորվածներ, նրանցից որոշ մարդիկ արդեն ազատվել են, բայց եկեք արագ եզրակացությունների չհանգենք, եկեք սպասենք, տեսնենք՝ ինչ որոշումներ կկայացվեն»,- պատասխանել է ՀՀ-ում ԵՄ դեսպանը։
Եթե Ուկրաինան արևմտյան երկրներից հեռահար սպառազինություն ստանա, ապա ռուսական զորքերի հատուկ գործողության աշխարհագրական խնդիրները կփոխվեն, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT-ի և «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում։
«Նախագահը շատ հստակ ասել է, ինչպես մեջբերեցիք՝ դենացիֆիկացիա, ապառազմականացում այն իմաստով, որ մեր անվտանգության ոչ մի սպառնալիք, Ուկրաինայի տարածքից ռազմական սպառնալիքներ չլինեն, այդ խնդիրն էլ մնում է»,- ընդգծել է նախարարը։
Ընդ որում, նա հիշեցրել է, որ մարտի վերջին Ստամբուլում բանակցողների հանդիպման ժամանակ այդ հարցում իրավիճակն էապես տարբերվել է։
«Այժմ աշխարհագրությունն այլ է, և խոսքը ոչ միայն ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի, այլև Խերսոնի, Զապորոժիեի և այլ շրջանների մասին է, և այդ գործընթացը շարունակվում է և շարունակվում է հետևողականորեն ու համառորեն»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, քանի Արևմուտքը «անզոր զայրույթի մեջ կամ իրավիճակը առավելագույնս վատթարացնելու ցանկությամբ» Ուկրաինային ավելի շատ հեռահար զենք է մատակարարում, օրինակ՝ HIMARS, հատուկ գործողության աշխարհագրական խնդիրները ներկայիս գծից ավելի հեռու կմղվեն:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ տանող ճանապարհին տեսախցիկներ չկան: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արտաքին կապերի բաժնի ներկայացուցիչ Սերինե Մուրադյանը` մեկնաբանելով սոցցանցերում տարածված սկանդալային տեսանյութը:
Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում անհայտ տղամարդը հուշահամալիրի առջև ցույց է տալիս «գորշ գայլերի» նշանը` ասելով, որ եկել է «Հայաստանի ամենամեծ թատրոն»:
«Հուշահամալիրի տարածքը հսկվում է, այնտեղ ոստիկաններ կան։ Կոնկրետ համալիր տանող ճանապարհին, որտեղ նկարահանվել է տեսանյութը, տեսախցիկներ չկան»,- ասաց Մուրադյանը։
Նրա խոսքով՝ տեսախցիկներ տեղադրված են «Հավերժության տաճարի» մոտ, ինչպես նաև ավտոկայանատեղիի հատվածում։ Հուշահամալիրի տարածքում հերթապահում են ոստիկանները, նրանք շրջում են տարածքում։
Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ոստիկանությունը հսկում է տարածքը։ Սակայն այլ մանրամասներ տրամադրելու համար խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։
Այդ անձի այլ տեսանյութերում երևում է, թե ինչպես է նա զբոսնում Երևանում Թուրքիայի դրոշի կրծքանշանով, նկարվում Խոր Վիրապի առջև ու այցելում է Գյումրի։
Ադրբեջանը հիմա մոտավորապես վերապրում է այն իրողությունը, որը մեզ մոտ էր առաջին արցախյան պատերազմից հետո. իրենք հաղթել են պատերազմում, բայց էյֆորիան կամաց-կամաց սառում է, ի հայտ են գալիս բոլոր սոցիալական-տնտեսական խնդիրները: Այս մասին«Տարածաշրջանը և մենք» թեմայով քննարկման ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Նա նշեց, որ Ադրբեջանը ներսում ունի ավելի շատ սոցիալական բողոքի մեծ ռիսկեր, այդ թվում նաև նույն փախստականների խնդիրը, որոնց խոստացել էին վերադարձ, բայց բավականին դանդաղ են շինարարական աշխատանքներն ընթանում։
«Ադրբեջանը հիմնական ծախսերն անում է ռազմական ենթակառուցվածքի վրա՝ ամրացնելով, կառուցելով ճանապարհներ, օդանավակայաններ։ Խաղաղ բնակչության վերաբնակեցման պրոցեսը բավականին բարդ և դանդաղ է գնում առաջին հերթին ֆինանսական միջոցների սղության պատճառով։ Ադրբեջանն ակնկալում էր, որ ներդրումներ կգան, բայց մեծ ֆինանսական հոսք չի նկատվում երկու հիմնական պատճառով. անվտանգության խնդիր, որովհետև ներդրողներն ուզում են ունենալ երաշխիքներ և երաշխքիները պայմանավորել այդ թվում նաև խաղաղության պայմանագրով, որը պետք է կնքվի։ Դա է նաև պատճառը, որ Ադրբեջանը շտապում է փաստաթղթի ստորագրման հարցում։
Երկրորդ՝ Ադրբեջանի ներսում կոռուպցիայով պայմանավորված տենդերների ոչ թափանցիկ լինելն է, դատական համակարգի ոչ լիարժեք գործելն է։ Ներդրումների մասով Ալիևի սպասումները դեռ չեն արդարանում, հետևաբար ֆինանսական բեռը մնացել է պետության վրա։ Դրա համար կենտրոնացել է օկուպացված տարածքերում ենթակառուցվածքի վրա, որը հետագա պատերազմի համար իրեն անհրաժեշտ է», -ասաց Անժելա Էլիբեգովան։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, նա նշեց, կիզակետում Եվրոպայի հետ համագործակցությունն է նավթագազային սեկտորում։
«Եվրոպացիները համագործակցում են Ադրբեջանի հետ՝ հաշվի չառնելով, որ այդ երկրում ավտորիտար և դիկտատուրային ռեժիմ է, որովհետև երբ որ հերթը հասնում է գազին, իրենց կոմֆորտին, իրենք խնդիր չեն տեսնում, համագործակցում են Ադրբեջանի հետ, որն իրենց իսկ զեկույցներով կամ տարբեր միջազգային կառույցների հայտարարություններով դեմոկրատիայից շատ հեռու է, խախտվում են մարդու իրավունքներ, կա կոռուպցիա և այլն։
Երբ հերթը հասնում է ռեալ պոլիտիկին, եվրոպացիները հիմա ադրբեջանցիների հետ բավականին բարիդրացիական շփումների մեջ են տնտեսական ոլորտում»,- ասաց ադրբեջանագետը։
Խոսելով Ադրբեջանի կողմից վարվող դիվանագիտական աշխատանքի մասին, Ա. Էլիբեգովան նշեց, որ բավականին կոմպլեմենտար է, ռուսական կողմի հետ բավականին ակտիվ աշխատում են։ Ի տարբերություն ամերիկյան կողմի, Նարիշկինը այց կատարեց Հայաստան, նաև Ադրբեջան, նաև Իրանի ներկայացուցիչները։ Կարծում եմ՝ պայմանավորվածությունները, որոնք հիմա բանակցում են նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, հիմա քննարկման ակտիվ փուլում են»,- ասաց Էլիբեգովան։
Նա վստահ չէ, թե այստեղ մենք ունենք սուբյեկտայնության այն մակարդակը, որ որոշումների վրա ազդեցություն ունենանք, մեր շահերը հաշվի առնվեն։
«Տարածաշրջանի ավելի մեծ խաղացողներն առանձնապես մեր կարծիքն այստեղ հաշվի չեն առնում։ Չնայած մյուս կողմից ես նույնիսկ հստակ չգիտեմ՝ որն է մեր պաշտոնական դիրքորոշումը կոմունիկացիաների բացման ռիսկերի վերաբերյալ, որովհետև հստակ ծրագիր մինչ օրս չեմ տեսել։
Ադրբեջանն ավելի հստակ ձևակերպում ունի և ֆորմատի վերաբերյալ, և Զանգեզուրի միջանցքով անխափան տեղաշարժի վերաբերյալ: Իսկ թե Հայկական կոմղից ինչպես եւ ինչ է կառուցվելու, մինչ օրս փաստացի հստակ ձեւակերպում չունենք: Նաեւ հստակ չունենք, թե սահմանների բացումից ինչ ենք շահելու, տնտեսական հաշվարկներ չկան: Ադրբեջանը դա էլ է բավականին ակտիվորեն հրապարակում»,- ասաց Անժելա Էլիբեգովան։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.