23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաշվի առնելով Միջազգային առողջապահական կանոնների (2005) հարցերով Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի անդամների տեսակետները, ինչպես նաև Միջազգային առողջապահական կանոններից բխող այլ գործոններ, հայտարարել է, որ տարբեր երկրներում կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է։ Այս մասին ասված է ՀՀ Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հուլիսի 25-ի դրությամբ աշխարհի 80 երկրում արձանագրվել է կապիկի ծաղկի ավելի քան 17000 դեպք, այդ թվում՝ 5 մահվան դեպք։ Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Իսպանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում:
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:
Վարակի փոխանցումը մարդուց մարդ հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումը օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:
Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, ովքեր ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղկի ախտաշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, ովքեր պատվաստվել են բնական ծաղկի դեմ, որոշակի պաշտպանվածություն ունեն նաև կապիկի ծաղկի վարակի դեմ:
Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:
Ճամփորդելիս անհրաժեշտ է.
◾️ խուսափել հիվանդությանը բնորոշ ախտանշաններ ունեցող անձանց հետ սերտ շփումից,
◾️ խուսափել հիվանդ մարդկանց կողմից օգտագործվող իրերին (օրինակ՝ հագուստ, անկողնային պարագաներ կամ բժշկական կազմակերպություններում օգտագործվող նյութեր) դիպչելուց,
◾️ դիմել բժշկական օգնության, եթե նկատվում է նոր, անբացատրելի մաշկային ցան (մարմնի որևէ մասի վերքեր), ջերմությամբ և դողով կամ առանց դրա, և խուսափել ուրիշների հետ շփումից: Ինչպես նաև անհրաժեշտ է տեղեկացնել բժշկին, եթե ախտանշանների ի հայտ գալուց մինչև մեկ ամիս առաջ եղել եք մի տարածքում, որտեղ գրանցվել է կապիկի ծաղկի դեպք կամ եղել է շփում կապիկի ծաղիկով վարակված անձի հետ։
Երբ մեկ օր, երկու օր, մեկ ամիս, մեկ տարի, չորս տարի խոսում են թալանի մասին, երբ որեւէ գործ չի հարուցվում, չի վարվում, եւ երբ դատարանը վերջնական վճիռ չի կայացնում, բոլոր ասածները ակնթարթորեն վերածվում են դատարկախոսության։ Այս մասին հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ մեկնաբանելով նախորդ իշխանությունների օրոք կոռուպցիայի հարցը։
Ընդդիմադիրը հիշեցրեց, որ Հայաստանն իրավական պետություն է, ուստի պարտադիր պետք է դատարանի որոշում լինի։ Հակառակ դեպքում, ինչպես նշեց Մինասյանը, խոսքը կարող է լինել քաղաքական մանիպուլյացիաների մասին։
«Ո՞ւր է դատարանի որոշումը որեւէ գործով»,- տարակուսեց ՀՀԿ ներկայացուցիչը։
Նա կտրականապես հերքեց նաեւ բանակում կոռուպցիայի մասին իր ընդդիմախոսների թեզերը։ «Ոչ մի իրական գործ, որը կոռուպցիոն բաղադրիչ կունենար, հատկապես բանակի մասով, այդպես էլ դատարան չի գնացել»,- նշեց Մինասյանը։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, որոնք պահանջում են կալանավորել Նիկոլ Փաշինյանին, մեծ բողոքի ակցիայի են պատրաստվում։
Պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, 168.am-ի հետ զրույցում ասել է, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված իրենց պահանջը՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ քրեական գործը Քննչական կոմիտեից տեղափոխել ԱԱԾ, դեռ չի կատարվել, և հենց դա է հիմք հանդիսացել նման ակցիա նախաձեռնելու համար։
«Աշխատանքներ են տարվում, որպեսզի համախմբված ուժերով փորձենք ստիպել՝ գործն ուղարկվի Ազգային անվտանգության ծառայություն։ Մենք ժամկետներ էինք տվել դատախազին, բայց մինչ այս պահը, բնականաբար, ոչ մի ժամկետ չի պահպանվել․․․»,- ասել է նա։
Ճշտող հարցին՝ արդյոք Գլխավոր դատախազությունից բացատրություն չի՞ եղել, թե ինչ հիմնավորմամբ չեն կարող գործը Քննչական կոմիտեից տեղափոխել ԱԱԾ, զոհված զինծառայողի հայրը պատասխանել է․
«Գլխավոր դատախազը՝ Արթուրը, պատասխանում է՝ հիմքեր չկան գործն ԱԱԾ ուղարկելու համար»։
Վիգեն Ազատյանն ասել է, որ ակցիան սկսելու են Գլխավոր դատախազության մոտ, սակայն միայն այդ ակցիայով չեն բավարարվելու։
«Սկսվելու է Գլխավոր դատախազությունից, բնականաբար, մի քանի տեղ է լինելու․․․ Բավականին հզոր ակցիա է լինելու։ Բացի զոհված տղերքի հարազատներից, ներգրավված են լինելու փաստաբաններ և այլ մասնագետներ․․․»,- ասել է զոհված զինծառայողի հայրը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ դատախազության աշխատակիցների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի Սուրեն Ավետիսյանի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու դեպքի հանգամանքները:
ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Սուրեն Ավետիսյանն իր կողմից ստեղծած և ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Էդմոնդ Գրիգորյանից տեղեկանալով նույն խմբավորման անդամ Արմեն Վարոսյանին և վերջինիս եղբորը՝ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Կարեն Վարոսյանին պատկանող գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի, իսկ դրանից հետո ծեծկռտուքի մասնակիցներից մեկին՝ իրենց աշխատասենյակում եղբայրների կողմից ծեծի ենթարկելու մասին՝ 2021 թվականի օգոստոսի 19-ին Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող տարածքում հիշյալ խմբավորման անդամների հետ կատարել է դեպքի հանգամանքների վերաբերյալ պարզաբա¬նումներ: Այդ ընթացքում Սուրեն Ավետիսյանը ներկաներին հանձնարա¬րականներ է տվել՝ Գյումրի քաղաքում տեղի ունեցած մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծել բացա¬ռապես քրեական աստիճանակար¬գության բարձրագույն կարգավիճակ ունե¬¬ցող անձանց դիմե¬լու միջոցով. հանձնարարել է բոլորին փոխանցել, որ խուլիգանություն կատարող անձինք պատասխան են տալու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, իսկ խմբավորման անդամները կա¬տա¬րել են վերջինիս պա¬հանջը՝ այդ կերպ մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավոր¬մանը և ներգրավ-վելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրակա¬նացմանը։
Նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Չայկովսկի և Թամանյան փողոցների հատման խաչմերուկում գտնվող շինությունում Սուրեն Ավետիսյանի կողմից կատարված պարզաբանումների վերաբերյալ խոսակցության ժամանակ խմբավորման անդամներ Ցոլակ Գևորգյանը և Արմեն Վարոսյանը Կարեն Վարոսյանին են փոխանցել վերոնշյալ հանձնարա¬րականը, որից հետո վերջինս իր անհամաձայնությունն է հայտնել նշված հանձնարա¬րականի հետ կապված՝ նշելով, որ ինքը շարունակելու է ապրել քրեական ենթամշակույթի համապարտադիր կանոններով և դրանց համաձայն լուծումներ տալ իրեն դիմած անձանց խնդիրներին:
Այնուհետև, Սուրեն Ավետիսյանը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմա¬նած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն՝ Ռաֆիկ Իգիթյանի, Վահան Տեր-Պողոսյանի, Ցոլակ Գևորգյանի և խմբավորման այլ անդամների միջոցով, վերջիններիս գործողությունների հստակ դերաբաշխման եղանակով կազմակերպել է տարբեր անձանցից, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր», «Սևան» և այլ քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոց-ների հավաքագրումը և տնօրինել հիշյալ խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը: Մասնավորապես, դերա¬բաշխման համաձայն, խմբավորման անդամ Վահան Տեր-Պողոսյանը 2022 թվականի հունվարի 9-ին ստանալով հավաքագրված՝ ընդհանուր 4.595.000 ՀՀ դրամ գումարը, Գյումրի քաղաքում այն փոխանցել է խմբավորման անդամներ Ռաֆիկ Իգիթյանին և Ցոլակ Գևորգյանին, ովքեր ստացված գումարը հաշվելուց հետո հեռախոսազանգի միջոցով դրա չափի վերաբերյալ հաշվետվություն են ներկայացրել Սուրեն Ավետիսյանին:
Վերջինս Ռաֆիկ Իգիթյանին հանձնարարել է իր մոտ պահվող գումարներից 5000 ԱՄՆ դոլարը փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի Արտյոմ Ղազարյանին՝ քրեակա¬տա¬րողական հիմնարկից ազատվելու կապակցությամբ, որից հետո նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Իգիթյանը Արտյոմ Ղազարյանի բնակության վայրում նրան է փոխանցել նշված գումարը:
Այնուհետև, 2022 թվականի մարտի 7-ին Սուրեն Ավետիսյանը հավա¬քագրված գումարների շարժի «հաշվապահությունը վարող» Ռաֆիկ Իգիթյանին և քրեական ենթամշակույթ կրող խմբավոր¬ման մեկ այլ անդամի հրահանգել է հանցա¬վոր աշխարհում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հոր մահվան կապակցությամբ, 10.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել Արտյոմ Ղազարյանին: Իգիթյանը հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել որդու՝ Աշոտ Իգիթյանի հետ, հրահանգել գումարների պահման թաքստոցից վերցնել 10.000 ԱՄՆ դոլար և տեղափոխել իր մատնանշած վայր: Աշոտ Իգիթյանը, ևս մասնակցելով նշված խմբավոր¬մանը, թաքստոցից վերցրել է գումարը, տեղափոխել է մատնանշված վայր ու փոխանցել հորը, որից հետո վերջինս և Ցոլակ Գևորգյանը, Արտյոմ Ղազարյանին են փոխանցել նշված գումարը:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Կարեն Վարոսյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակության վայրում պահել գործարանային արտադրության «P. BERETTA 950 BS» 6,35*15մմ տրամաչափի ակոսափող ատրճանակ և նույն տրամաչափի 8 հատ փամփուշտ: Բացի այդ, վերջինս իր անձնական օգտագործման նպատակով ապօրինի ձեռք է բերել և իր բնակարանին կից օժանդակ շինությունում պահել զգալի չափերի՝ 0,6 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, զգալի չափերի՝ «α-PVP» տեսակի թմրամիջոց: Նշված շինությունում Կարեն Վարոսյանը ապօրինի կերպով պահել է նաև հողով լի ծաղկամաններում իր կողմից աճեցված «Կանեփ» տեսակի բույսից պատրաստած, անձնական օգտագործման համար առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 75,1 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, աճեցրել և մշակել է խոշոր չափերի՝ 13 հատ շրջանառությունն արգելված կանեփ տեսակի բույս: Վերոնշյալ ատրճանակը, փամփուշտները և թմրամիջոցները հայտնաբերվել են քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկությամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սուրեն Ավետիսյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, Արտյոմ Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Վարոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 396-րդ հոդվածի 3-րդ մասով, 404-րդ հոդվածի 1-ին մասով, Աշոտ Իգիթյանին, Էդմոնդ Գրիգորյանին, Վահան Տեր-Պողոսյանին, Ցոլակ Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Ռաֆիկ Իգիթյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց ընտրվել գրավը:
Վերոնշյալ 8 անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, ք.գ.թ., դոցենտ Աբրահամ Գասպարյանը խորքային և բացառիկ զրույց է ունեցել շեյխ Իմրան Հոսեյնի հետ, որը ժամանակակից քաղաքական իսլամի, թեոլոգիայի, քաղաքական փիլիսոփայության ամենահայտնի գիտնականներից է, ունի ծանրակշիռ ներկայություն ու հետևորդների մեծ բանակ իսլամադավան ժողովուրդների շրջանում:
Զրուցակիցները խոսել են իսլամի քաղաքական հավակնությունների, գունավոր հեղափոխությունների արժեքային համակարգերի, շուկայական տնտեսության, Արևմտահայաստանի վերադարձի իրավունքի, ՀՀ-Պակիստան հարաբերությունների, Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը կասեցնելու հարցում իսլամական աշխարհի անելիքների մասին:
Իշխանության բառամթերքը ընդդիմությանը խորհրդարան կանչելու համար վիրավորական, իրենք չեն ցանկանում, որ ընդդիմությունը վերադառնա խորհրդարան, որպեսզի Աժ-ն լեգիտիմ ցրեն և նոր ընտրություններ լինեն: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը:
Քաղաքագետի համոզմամբ՝ ընդդիմությունը Խորհրդարան չի վերադառնա, և երկրի ներսում քաղաքական ճգնաժամն ավելի կխորանա:
Մելիք- Շահնազարյանի համոզմամբ՝ ընդդիմությունը փողոցում մեծ զանգվածներ ներգրավվելու պոտենցիալ ունի, բայց պետք է տակտիկական փոփոխություններ անի, նույն գործիքակազմով հնարավոր չէ մեծ արդյունք ունենալ:
Անդրադառնալով արտաքին քաղաքականութանը, քաղաքագետը նշեց, որ թեհրանյան հանդիպումից պարզ դարձավ, որ ՌԴ-ն և Իրանը լուրջ վերապահումներ ունեն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, սակայն հարց է՝ հայկական կողմը, որքանո՞վ կարող է օգտվել իրավիճակից՝ Ադրբեջանին զսպելու համար.
«Թեհրանյան հանդիպման և այնտեղ հնչած բոլոր հայտարարությունների հետևանքները մենք կտեսնենք առաջիկա ամիսներին, պարզ չէ՝ պայմանավորվածությունը ի նպաստ մեզ է, թե՞ ոչ: Իրանը պատկերացնում է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ Սյունիքը՝ ՀՀ-ի կազմում, աշխատանքի դաշտ է ստեղծվել և ՀՀ-ն պետք է ակտիվ աշխատանք տանի Իրանի և ՌԴ-ի հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են, որ հակառակորդը «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներով հարձակվել է Օդեսայի առևտրային նավահանգստի վրա, երկու հրթիռ խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, երկուսը խոցել են նավահանգստի ենթակառուցվածքը։
Ըստ ուկրաինական կողմի՝ հակառակորդը նման գործողություններ կատարել է ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանումները վերսկսելու հարցով Ստամբուլում Կիևի և Մոսկվայի միջև ստորագրված համաձայնագրից մեկ օր անց։
Ուկրաինայի ԱԳՆ–ն էլ հայտնում է, որ Ռուսաստանը Օդեսայի նավահանգստին հարված հասցնելով «թքում է» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեսին: Երկրի ԱԳՆ–ն նկատի ունի այն, որ ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ:
«Ռուսաստանի Դաշնությունից 24 ժամից էլ քիչ ժամանակ պահանջվեց Օդեսա քաղաքի վրա հրթիռային հարձակում իրականացնելու համար, որպեսզի կասկածի տակ դնի նախօրեին Ստամբուլում ստորագրված համաձայնագիրն ու ՄԱԿ-ի և Թուրքիայի խոստումները», — հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարությունը։
ՀՀ մարչդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Անվտանգության քարտուղար Արեմն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե սեպտեմբերից Արցախում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի։
Թաթոյանը գրել է․«Պարզվում է` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը (ԱԽՔ) մի քանի օր առաջ հայտարարել է, թե Արցախում կան Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ: Եվ նորից ասել է, որ Արցախում ՀՀ ժամկետային զինծառայողներ չեն լինելու:
Ի՞նչ իրավունքով է այս պաշտոնյան մտնում նման կարևորության, բայց իրեն չվերաբերող հարցերի մեջ, իր ո՞ր իրավասությամբ ու ո՞ր օրենքով է խոսում այս հարցերի մասին:
ԱԽՔ-ի այս հարցազրույցը բացահայտ հակապետական է և ուղղված է Հայաստանի ու Արցախի շահերի դեմ: Այս պաշտոնյան հերթական վտանգն է ստեղծում մեզ համար և նվեր է մատուցում ադրբեջանական իշխանություններին: Ակնհայտ է, որ ԱԽՔ-ի այս հակապետական հայտարարությունն ընկալվելու է որպես ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշում ու վստահ եմ` ինքն էլ դա գիտի:
Նախ, այս անպատասխանատու հայտարարությունից ստացվում է` Հայաստանն Արցախում մինչ օրս ունի զինված միավորներ (գնդեր, վաշտեր և այլն):
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակով զինծառայողների իրավունքներին վերաբերող աշխատանքս էր հստակ ցույց տվել, որ Արցախում չկան ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ:
Միայն Ադրբեջանն է այս կեղծ գաղափարն առաջ տանում, դրանով փորձում է ապահովել թե´ Հայաստանի, թե´ Արցախի նկատմամբ ագրեսիայի արհեստական հիմքեր ու սպառնում ուժ կիրառել, իսկ ԱԽՔ-ը ստեղծում է այդ հիմքերը:
ՀՀ ԱԽՔ-ի այս հայտարարությունը բացահայտ կեղծիք է:
Կամ Արցախում Հայաստանից ժամկետային զինծառայողներ լինելու կամ չլինելու հետ կապված` ի՞նչ գործ ունի այս հարցից: Սա ի՞նչ հայտարարելու բան է առհասարակ: Առանց այն էլ որքան շահարկեց դա ու ծառայեցրեց Ադրբեջանի շահերին:
Այսինքն` ծանոթ վիճակ է. նախ, իրենց հակապետական հայտարարություններով տարբեր մակարդակի պաշտոնյաներով օրինականացրեցին ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի ու քաղաքների հարևանությամբ, ճանապարհներին, վտանգի տակ դրեցին մեր խաղաղ բնակչության ու զինծառայողների կյանքը, հիմա էլ վտանգներ են ստեղծում ողջ երկրի ու ժողովրդի համար:
Ու, ցավոք, սա դարձել է կանոն` նման հայտարարություններ անում են իրենց պաշտոնների ու խոսքերի նկատմամբ անպատասխանատու, ձևախեղված պատկերացումներ ունեցող, կոնկրետ հարցի հետ կապ չունեցող պաշտոնյաներ»:
Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի սահմանային հարցերով կոմիտեի նախագահ Շահրիար Հեյդարին հայտարարություն է արել հայ-իրանական սահմանի առնչությամբ՝ շեշտելով, որ Իրանն ու Հայաստանը չունեն որևէ երրորդ կողմի, այդ թվում՝ Թուրքիայի խորհրդի կարիքը այդ կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է իրանական IRIB հեռուստառադիոընկերությունը:
Շահրիար Հեյդարին այդ խոսքերն ասել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ Թուրքիայի նախագահին ուղղված խոսքերի համատեքստում:
«Ինչպես հայտարարել է հոգևոր առաջնորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա, որ Իրանի ու Հայաստանի սահմանը արգելափակվի», — ընդգծել է Հեյդարին:
Մատնանշելով Հայաստանի Հանրապետության ռազմավարական դիրքը՝ իրանցի խորհրդարանականն ասել է, որ դա բազմաթիվ խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար, որոնցից մեկը եղել է Ադրբեջանի հետ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Սակայն ըստ Շահրիար Հեյդարիի խնդիրը պետք է լուծվի լրջորեն և դիվանագիտության միջոցով։
«Իրանը միշտ հավատացած է եղել, որ երկու երկրները խնդիրը պետք է կարգավորեն քաղաքական ճանապարհով: Արտատարածաշրջանային որոշ ուժեր ցանկանում են Հայաստանի տարածքով Նախիջևան տանող միջանցք ստեղծել, որ Իրանին լուսանցք մղեն, սակայն Հայաստանն ու Իրանը շեշտում են, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Մենք Հայաստանի հետ 47 կմ ընդհանուր սահման ունենք, որի մի մասը Արաքս գետի սահմանն է, և թույլ չենք տա, որ որևէ կերպ վնաս հասցվի այդ սահմաններին: Իրանի և Հայաստանի սահմանը միշտ անվտանգ է եղել, դրա անվտանգության համար երկու երկրներն էլ ջանում են և կանխում են ցանկացած անօրինական երթևեկություն ու սահմանային ոտնձգություն, և մենք որևէ երրորդ կողմի, ինչպես օրինակ՝ Թուրքիայի խորհրդի կարիքը չունենք», — հայտարարել է Շահրիար Հեյդարին:
Հուլիսի 19-ին ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ընդունել էր Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ եռակողմ հանդիպման նպատակով Թեհրան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ շեշտելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ևս Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն ընդգծել էր, որ Իրանը չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը:
Ադրբեջանը չի թաքցնում, որ մտադրություն չունի 2025-ից հետո երկարացնել Արցախում ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը, երկրի ղեկավարությունը քանիցս այդ հարցը բարձրացրել է, իսկ ադրբեջանական մամուլն ամբողջությամբ հակառուսական քարոզչություն է տանում կոնկրետ խաղաղապահների մասով, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով օրերս տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցիները իրենց անցակետում կանգնեցրել էին ռուս խաղաղապահների ավտոշարասյունը և առանց փաստաթղթերի զենք հայտնաբերելուց հետո շարասյունը հետ էին ուղարկել։
«Ըստ էության, իրենց ամբողջ քաղաքականությամբ Ադրբեջանը տրամադրված է նրան, որ արգելի կամ թույլ չտա երկարաձգել ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում 2025-ից հետո, սակայն այլ հարց է, որ Ռուսաստանը չի ուզում իր խաղաղապահներին հանել Արցախից»,– ասաց նա՝ հավելելով, որ թեև այստեղ Ադրբեջանի հնարավորությունները սահմանափակ են, սակայն դեպքում 2025-ին իրենք այդ հարցը միանշանակ բարձրացնելու են։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե խաղաղապահները միակողմանիորեն սատարում են հայերին, զինում են հայկական ստորաբաժանումներին, ապահովում են, որպեսզի ինժեներական աշխատանքներ արվեն և դա ներկայացնում են որպես ապակառուցողական մոտեցում ռուսների կողմից։
«Այսինքն՝ փորձում են ներկայացնել, թե ռուս խաղաղապահներն են լարում իրավիճակը Արցախում, այնինչ բոլորին պարզ է, որ Ադրբեջանն է դիմում սադրանքների, ագրեսիայի, կրակում է, գազն է անջատում, հումանիտար աղետ առաջացնում, նոր տարածքներ զավթում և այլն»,– ասաց նա։
Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ քանի որ Ադրբեջանի վերջնական նպատակը Արցախը բռնակցելն է, ընդորում՝ առանց հայերի, ամեն ինչ անում են, որպեսզի վերացնեն այդ նպատակին հասնելու բոլոր խոչընդոտները, իսկ այս խոչընդոտներն են՝ ռուս խաղաղապահները, Արցախի պաշտպանության բանակը և Արցախի հայկական բնակչությունը։
«Լարվածություն ստեղծելով՝ փորձում են պայմաններ ստեղծել, որպեսզի բնակչությունն ինքը գնա Արցախից։ Եվ եթե չլինի հայկական բնակչություն, ապա չի լինի խնդիր։ Եթե չլինեն խաղաղապահներ, ապա ավելի մեծ կլինի հավանականությունը Ադրբեջանի համար անել այնպես, որ Արցախի հայկական բնակչությունը ստիպված լինի լքել այդ տարածքները։ Իրենց քաղաքականությունը հենված է դրա վրա»,– նշեց նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.