23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը շատ հավանական սցենար է։ Այս մասին Մոսկվա-Երեւան-Մինսկ-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ ասաց էներգետիկայի հարցերով փորձագետ, «Գեոէներգետիկա. Ինֆո» ամսագրի գլխավոր խմբագիր Բորիս Մարցինկեւիչը։
«Կա՞ միջուկային զենքի չտարածման պայմանագրին միանալու հաստատում, եւ կա՞ն արդյոք տեխնոլոգիաներ, որոնք համապատասխանում են «հետֆուկուսիմայի պահանջներին»: Իհարկե, Հայկական ԱԷԿ-ի նախնական վերագործարկումը, առանց ՄԱԳԱՏԷ-ի համաձայնության, չէր լինի…Եվս 10 տարով շահագործման երկարաձգման անվտանգությունն ապացուցելու քաղաքականություն պետք չէ։ Միայն անհրաժեշտ է սերտ աշխատանք ապահովել բոլոր միջազգային կազմակերպությունների եւ, հնարավոր է, նույնիսկ Եվրոատոմի հետ։ Սրա համար ժամանակ կա։ Ամեն ինչ կախված է տեխնիկական մասնագետներից»,-ասաց Մարցինկեւիչը։
Հայկական ԱԷԿ-ի աշխատանքների երկարաձգմանը զուգահեռ քննարկվում է նաեւ նոր կայանի կառուցման հարցը։ Հարցը միայն ռեակտորի հզորության ընտրությունն է։ Այսպիսով, եթե գործող էներգաբլոկը կապիտալ վերանորոգումից հետո հասնում է 430-440 ՄՎտ հզորության, ապա նորի համար դիտարկվում է 1000-1300 ՄՎտ հզորություն։ Միեւնույն ժամանակ, շատ փորձագետներ Հայաստանի համար նման կարողությունները չափազանցված են համարում։
Մարցինկեւիչի խոսքով՝ կարելի է դիտարկել VVER-600 էներգաբլոկի տարբերակը։
Ադրբեջանը վերակառուցում է իր բանակը թուրքական մոդելով, գրում է Eurasianet-ը։
Բաքուն սկսել է մի շարք նոր ռազմական բարեփոխումներ, ներառյալ ծախսերի ավելացումը, նոր ստորաբաժանումների ստեղծումը, ազգային պաշտպանության նոր համալսարանը եւ հատուկ նշանակության ուժերի թվաքանակի ավելացումը: Եվ այս ամենը պետք է հիմնված լինի թուրքական մոդելի վրա։
Բարեփոխման հիմնական առաջնահերթությունը կարծես թե հատուկ նշանակության ջոկատների արագ զարգացումն է։ 2022 թվականի ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտնել է, որ «Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանը կրկնապատկել է իր հատուկ նշանակության ուժերի թիվը»։ Սա ներառում է 2020 թվականից հետո ստեղծված նոր հատուկ նշանակության ստորաբաժանումը, որը կոչվում է «կոմանդոս» եւ հիմնված է թուրքական նույնանուն ստորաբաժանումների վրա։
Այս պահին Ադրբեջանը հայտարարել է հինգ «կոմանդոս» ստորաբաժանում ստեղծելու մասին։ Պաշտոնյաները չեն հրապարակել, թե ներկայումս քանի «կոմանդոս» կա Ադրբեջանում, սակայն, Ալիեւի խոսքով, դրանց թիվը հասնում է «հազարների»։
Այդ ստորաբաժանումները կգործեն անմիջապես ցամաքային զորքերի նոր հրամանատարության ներքո, որը նույնպես ուղղակի ներմուծված է Թուրքիայից։ Հրամանատարությունը ստեղծվել է 2021 թվականին, եւ դրա առաջին հրամանատարը եղել է գեներալ-լեյտենանտ Անվար Աֆանդիեւը, որն ավարտել է Թուրքիայի ռազմական ակադեմիան։ Նոր հրամանատարությունն այժմ կհամակարգի բոլոր ցամաքային գործողությունները. նախկինում ցանկացած տարածքում բոլոր ռազմական գործողությունների ղեկավարումն իրականացվում էր Գլխավոր շտաբի կողմից։
Նոր Ազգային պաշտպանության համալսարանը, որը հիմնադրվել է 2022 թվականի մարտին, գործում է թուրքական մոդելով, որի չափանիշները հիմնված են Թուրքիայի պաշտպանության համալսարանի չափանիշների վրա: Ադրբեջանը նաեւ ավելացրել է իր զինվորականների թիվը, որոնք վերապատրաստվում են հենց Թուրքիայում։ Ներկայումս Թուրքիայում վերապատրաստվում են ավելի քան 200 սպաներ եւ պայմանագրային զինծառայողներ։
Այնուամենայնիվ, Ադրբեջանում թուրքական ռազմական ազդեցության սահմաններ կան: Թեեւ 2020 թվականի պատերազմի սկսվելուց հետո տարածված տեղեկություններ կային, որ Թուրքիան կարող է ռազմաբազա հիմնել երկրում, Ալիեւը հայտարարեց, որ «այդ տարբերակը Թուրքիայի հետ չի քննարկվել»։ Ադրբեջանի ռազմական դոկտրինան թույլ չի տալիս օտարերկրյա ռազմակայաններ տեղակայել երկրում։ «Եթե Ադրբեջանը մեծ վտանգի առաջ կանգնի, մենք կօգտվենք այս հնարավորությունից, քանի որ Թուրքիան մեր դաշնակիցն է»,-ասել է նա։
Ադրբեջանի զինված ուժերի վրա թուրքական ազդեցության թերեւս ամենահայտնի տարրը սպառազինությունն է։ TB2 Bayraktar անօդաչու սարքերը վճռորոշ դեր են խաղացել 2020 թվականի պատերազմում։ Մյուս վերջին ձեռքբերումները ներառում են Dragoneye էլեկտրաօպտիկական սենսորային համակարգ, Cobra II զրահամեքենաներ, TRG-300 բազմակի արձակման հրթիռային համակարգեր, TRLG-230 լազերային կառավարվող հրթիռներ, T-122 Sakarya բազմակի արձակման հրթիռային համակարգ եւ այլն:Լուրեր
Թուրքիայի Ուսկուդար քաղաքում մի խումբ անձինք հարձակվել են Առլեն անունով հայ երիտասարդի վրա։ Միջադեպի մասին իր թվիթերյան միկրոբլոգում բարձրաձայնել է Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլյանը՝ հարձակման պատճառը որակելով «ռասիստական»։
«Այն փաստը, որ հարձակվողները ծեծել են 45 կգ Առլենին սպանելու նպատակով, իսկ մեղավորները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, ինձ ստիպում է կասկածել, որ կատարվածը ատելության հիմքով հանցագործություն է։ Առլենին հայ լինելու համա՞ր են ծեծել»,- գրել է Փայլյանը։
ՀՅԴ–ականներ Հակոբ Ղազանջյանն ու Կարեն Ղազանջյանը Կիպրոսում մոտեցել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Վերջինս նրանց հրավիրել է նստել և զրուցել, սակայն ՀՅԴ–ականներն ասել են, որ նրա հետ զրուցելու չեն գնացել։
Զարեհ Սինանյանը նախ նրանց մեղադրել է շոու անելու մեջ, սակայն ՀՅԴ–ական գործիչները նրան հանձնել են Արցախի դրոշը և ասել, որ այն փակցնի իր պատին։
Ի պատասխան Զարեհ Սինանյանն ասում է․ «Արցախի դրոշն իմ սեղանին միշտ դրված է, ձեր հայտարարության մեջ, ներեցեք, անամոթ ստեր կան, որ ես Արցախի դեմ եմ պայքարում, դուք երևի չգիտեք, թե ես ով եմ»։
Դիտարկմանը, թե Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Հայաստանը հողային պահանջ չունի Թուրքիայից, Զարեհ Սինանյանն արձագանքում է․ «Ես Ալեն Սիմոնյանի հետ գործ չունեմ, ես տեղյակ չեմ, թե ինչ է ասել»։
Ադրբեջանը Հայաստանի և Արցախի ուղղությամբ կրակել է Թուրքիայի հրահանգով: Թուրքիան օգտագործում է Ադրբեջանին, որպեսզի թուլացնի Սիրիայում և Իրաքում իր վրա ճնշումները: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: Նկատենք, որ հարաբերական անդորրից հետո Ադրբեջանը վերջին երկու օրերին կրակել է Հայաստանի և Արցախի ուղղությամբ:
Ըստ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի՝ Ադրբեջանն իր սադրանքներն իրականացրել է Թուրքիայի նախաձեռնությամբ:
Զրուցակցի խոսքով՝ Հարավային Կովկասում՝ ներառյալ Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, Թուրքիան համեմատաբար շահեկան վիճակում է, ուստի Ադրբեջանին որպես գործիք է օգտագործում, որպեսզի մեղմի Սիրիայում և Իրաքում իր վրա ճնշումները.
«Թուրքիան Սիրիայում և Իրաքում լուրջ խնդիրներ ունի։ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիան ստիպված համաձայնվել է, որ Սիրիայում չի պայքարելու ահաբեկչական խմբավորումների դեմ, եթե սրան էլ գումարենք, որ Իրաքում սկսվել հակաթուրքական և հակաարևմտյան շարժում, որը ցանկացած պահի կարող է վերածվել զինված հարձակման, ապա Թուրքիան իր համար ավելի շահեկան տարածքում, որտեղ ինքը ավելի ուժեղ է, որոշակի լարումներ է առաջացնում, այսինքն, եթե այնտեղ թույլ է, հարվածներ է ստանում, հիմա հարվածում է այնտեղ, որտեղ ուժեղ է»,-ասաց Նահապետյանը:
Ընդ որում՝ Ադրբեջանը կրկին սադրանքից առաջ հող է նախապատրաստում դրա համար, քանի որ երեկ ադրբեջանական կողմն էր ապատեղեկատվություն տարածել, թե ՀՀ ԶՈՒ-ն և Արցախի ՊԲ-ն կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչը հետո հերքվեց մեր ՊՆ-ի կողմից:
Հայկ Նահապետյանի դիտարկմամբ՝ աա ընդունված գործելաոճ է Ադրբեջանի կողմից և պետք չէ զարմանալ.
«44-օրյա պատերազմից առաջ և հետո Ադրբեջանը փորձում էր հիմնավորել, որ հայկական կողմն է հարձակվել, իսկ իրենք ընդամենը պաշտպանվել են, իհարկե, այս հիմնավորումն առ ոչինչ էր, քանի որ Ադրբեջանը սահմանին կենտրոնացրել են հարձակվողական տեխնիկա, որը հայկական կողմը չէր արել, միայն այս փաստը բավարարել է ապացուցելու, որ հարձակումն Ադրբեջանի կողմից է եղել: Հիմա էլ կարող է հարձակվել, սադրանքներ իրականացնել և ասել, թե պաշտպանվող կողմն է, Ադրբեջանը նման բաներ արել է և կանի»,-ասաց նա:
Մեր խնդրանքով զրուցակիցը մեկնաբանեց նաև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իվան Նեչաևի հայտարարությունը, որ «Մոսկվան դեմ չէ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր դերակատարների ներգրավմանը, կարևորը` թաքուն խաղեր թույլ չտալն է»:
Ըստ Հայկ Նահապետյանի սա հստակ ուղերձ էր Թուրքիային, որ ԱՄՆ-ին և իր դաշնակիցներին պետք չէ ներգրավել մի գործընթացի մեջ, որտեղ Ռուսաստանը դեմ է.
«Ռուսաստանը մեսիջ է տալիս, որ բանակցությունները պետք է բաց լինեն, ցանկացած պետություն, որն ունենա գաղտնի պայմանավորվածություններ այլ երկրների հետ, ինքը բացահայտելու է և դա ընդհանուր խաղի կանոնների խախտում է լինելու»,-ասաց Նահապետյանը:
ԱՄՆ ավիակիրը եւ նրա հարվածային խումբը Սինգապուրի նավահանգիստ այցելելուց հետո ուղեւորվել են դեպի Հարավչինական ծով՝ Չինաստանի հետ լարվածության աճի ֆոնին, որը կապված է Թայվան Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հնարավոր այցի հետ, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ Յոթերորդ նավատորմի պաշտոնյաները հաստատել են «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի տեղակայումը կենսական կարեւոր առեւտրային ճանապարհին:
«ԱՄՆ-ի «Ռոնալդ Ռեյգան» ռազմանավը եւ նրա հարվածային ուժերը շարունակում են գործել Հարավչինական ծովում՝ Սինգապուրի նավահանգիստ հաջող այցից հետո»,- ասել է նավի հրամանատար Հեյլի Սիմսը:
Սիմսը հավելել է, որ «Ռոնալդ Ռեյգանը» «շարունակում է սովորական պլանավորված գործողությունները՝ իր սովորական պարեկության շրջանակներում՝ հաջակցություն ազատ եւ բաց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի»:
Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ դիվանագիտական վեճը՝ կապված Թայվան Փելոսիի հնարավոր այցի հետ, նոր թափ է հավաքում։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ասել է, որ ինքը Փելոսիին ներկայացրել է անվտանգության գնահատականը՝ կապված նրա այցի հետ։
Սպասվում է, որ Թայվանի շուրջ ստեղծված լարվածությունը կդատապարտվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հինգերորդ հեռախոսազրույցի ընթացքում, որը կարող է տեղի ունենալ արդեն հինգշաբթի։
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է հուլիսի 26-ին Ղրղզստանում Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի ու ընդունող երկրի պատվիրակությունների մասնակցությամբ տեղի ունեցած թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների կոնֆերանսի ժամանակ հնչած ելույթներին։
«Հուլիսի 26-ին Ղրղզստանում Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի ու ընդունող երկրի պատվիրակությունների մասնակցությամբ կայացել է թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների կոնֆերանսը:
Նիստում ելույթ ունեցած Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար, գեներալ-գնդապետ Ալի Նագիեւն իր ելույթում մասնավորապես ասել է` Հայաստանի ռեւանշիստական ուժերը չեն հրաժարվել իրենց մտադրությունից, հայաստանյան ընդդիմադիր ուժերը լուրջ փորձեր են կատարում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորելու դեմ ու հավելել, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների աչալրջության արդյունքում կկանխվեն սրա հետ առնչվող յուրաքանչյուր քայլ ու գործընթաց:
Կոնֆերանսում Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի ելույթը հայաստանյան ներքաղաքական զարգացումներին ուղղված բացահայտ միջամտություն է, որի նախադեպը երբեւիցե չի եղել:
Վստահությամբ կարող ենք փաստել, որ հիշյալ կոնֆերանսում Ալի Նագիեւի հանդուգն ելույթը բնորոշ չէ իրեն, բացառապես պայմանավորված է Հայաստանի այսօրվա ծանր վիճակով, ինչպես նաեւ այն գիտակցմամբ, որ իր ոչ կոռեկտ ելույթին Հայաստանի իշխանությունների կողմից համարժեք պատասխան չի տրվելու:
Ալի Նագիեւն այն անձն է, ով պարբերաբար մասնակցելով ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների մասնակցությամբ համաժողովներին` աչքի էր ընկնում հայաստանյան պատվիրակության ներկայությունից կաշկանդված իր պահվածքով` ակնհայտ էր, որ նա կոմպլեքսավորված էր պարտվողի սինդրոմով (մոտ ապագայում մեր հրատարակելիք գրքում նաեւ անդրադառնալու ենք, թե ադրբեջանական պատվիրակությունների մասնակցությամբ ինչ մթնոլորտում էին անցնում նման հանդիպումները):
Հետաքրքիր է, որ 2005-2011 թվականներին զբաղեցնելով Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը` Ալի Նագիեւին հաջողվեց խուսափել քրեական պատասխանատվությունից այն դեպքում, երբ նրա ղեկավար, գեներալ-գնդապետ Էլդար Մահմուդովն ու համակարգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ քննության տակ հայտնվեցին բանդիտիզմի մեղադրանքով: Դժվար է պատկերացնել, որ նման բարձր պաշտոն զբաղեցրած անձը կարող էր զերծ լինել համակարգի վերին էշելոններում առկա հանցավոր երեւույթներից: Զավեշտն այն է, որ այսօր Հայաստանի ընդդիմության հասցեին սպառնալիքներ է հնչեցում նման հանցագործությունների մեջ ներքաշված կառույցի ղեկավարը:
Նման փաստերին չարձագանքելով` հեղինակազրկվում է երկիրը»,- նշվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանը այս պահին իրականացնում է առնվազն 35 թունելի, 10 ավտոճանապարհի ու 2 երկաթուղու կառուցում Արցախի գրավյալ տարածքներում, որոնք ամբողջության մեջ օղակ են ստեղծում հայկական վերահսկողության տակ մնացած տարածքների շուրջ։ Եթե ուշադրություն դարձնեք Sputnik Արմենիա-ի հրապարակած գրաֆիկական քարտեզին, կնկատեք, որ առնվազն 4 ճանապարհ ուղղակիորեն մոտենում ու հատվում է ՀՀ արևելյան առաջնագծին՝ Սյունիքի մարզին և Ջերմուկին։ Ադրբեջանի կողմից կառուցվող բոլոր ավտոճանապարհները նախևառաջ ունեն ռազմական նշանակություն, կառուցվում են այդ չափանիշներով, և դրանց շինարարությունը հիմնականում իրականացնում են թուրքական ու բրիտանական ընկերությունները։ Բոլոր ճանապարհների շինարարության վերջնաժամկետ է նշված 2025-ի ամառը՝ ռուս խաղաղապահների առաքելության առաջին ժամկետի ավարտից 4-5 ամիս առաջ։ Ռուսաստանը չի թաքցնում, որ 2025-ից հետո մնալու է Արցախում, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական ճանապարհներ են կառուցում Արցախի ու Սյունիքի շուրջը։ 2025-ից առաջ, սակայն, կա ևս առնվազն 2,5 տարի։ Սյունիքի ուղղությամբ ռազմական ագրեսիան հայերի համար կարող է տեղի ունենալ նույնքան անսպասելի ու հանկարծակի, ինչպես եղավ 2020-ի պատերազմը։
Նաիրի Հոխիկյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր՝ Հայաստան մուտքն արգելելու վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է․«Նիկոլ Փաշինյանի համակարգի կողմից Հայաստան մուտքս արգելելուց երկու շաբաթ անց ցավով հաստատում եմ, որ իշխանության այս որոշումը իրավական ոչ մի լուրջ հիմք չունի: Հայտնի պատճառներով Թուրքիայում և Ադրբեջանում ճանաչված լինելով որպես անցանկալի անձ «անցանկալի» եմ նկատվել նաև Հայաստանումիշխանությունների կողմից չհիմնավորված պատճառներով: Առաջին բացատրությունը ԱԱԾ-ն մերժել էր տալ
hայտնելով, թե մուտքիս արգելքը երկիր առնչվում է անձնական կյանքիս:
Ապա, անդրադառնալով կացության ծիծաղելիությանը, հուլիսի 22-ին վարչապետի գրասենյակը հայտարարեց, որ արգելքի պատճառը 2021-ի հունիսի 1-ին, Փարիզում, Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցությունս է, և տվյալ ցույցը կազմակերպելը: Բայց նշյալ թվականից մինչև 2022-ի հուլիսի 13-ը 4 անգամ անարգել մուտք եմ գործել Հայաստան: Ավելին, Հայաստանի պատկան մարմինները ոչ մի բողոք չեն ներկայացրել ֆրանսիայի իշխանություններին՝ 2021-ի հունիսի 1-ի ցույցի մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ: Որևէ իրավական պետության հիմնարար սկզբունքներ՝ անմեղության կանխավարկածը և խոսքի ազատությունը բռնաբարելով, Հայաստանի կառավարությունը առանց դատական որևէ հիմնավորման որոշել է Հայաստան մուտքս արգելել 2022-ի հուլիսի 13-ին: Եվ իրողությունն այն է, որ ես ոչ մասնակցել եմ այդ ցույցին, ոչ էլ կազմակերպել եմ այն: Տարբեր տեսակետ ունենալը միակ սկզբունքն է, որը մղել է Նիկոլ Փաշինյանին նման որոշում կայացնելու` բռնատիրական վարչակարգին վայել կեցվածքով:
Մերժում եմ այս որոշումը և պահանջում եմ Հայաստան վերադառնալու իրավունքս: Հայաստանը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ` ոչ էլ իր վարչակարգինը: Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է, ուր կարող է մուտք գործել յուրաքանչյուր հայ, նույնիսկ եթե ընդդիմադիր է իշխանությանը: Եվ այս պատճառով է, որ որոշել եմ իրավական առումով վերականգնել իրավունքս, որի համար դատական պաշտպանությունս վստահել եմ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ներկայացնելու անձս, և փաստաբան Սիրանուշ Սահակյանին, որոնց լիազորում եմ կատարելու հարկն ու պատշաճը: Արծվիկ Մինասյանը հուլիսի 25-ին արդեն իսկ այս մասին նամակ է ուղարկել ԱԱԾ-ին՝ պահանջելով վերանայել տվյալ որոշումը: Օրինական առումով ԱԱԾ-ն 5 օր ժամանակ ունի պատասխանելու նամակին, որի հիման վրա մենք կորոշենք թղթածրարի հետագա հոլովույթը:
Երկու շաբաթվա ընթացքում հազարավոր զորակցական պատգամներ եմ ստացել Հայաստանից ու Սփյուռքից, քաղաքական տարբեր դիրքորոշումների տեր անձանցից, որոնք բոլորն էլ ընդվզել են Փաշինյանի հակաժողովրդավար որոշման դեմ: Նման որոշմանը ընդդիմանալը բխում է Հայաստանի նկատմամբ սիրուց և մերժումն է ժողովրդավարությունից կառավարության շեղման, ինչպես նաև իրավական պետության հիմնարար սկզբունքների հիշեցումն է` Հայաստանը պետք է վերադառնա իրավական պետության իր կոչումին:
Հուսկ, իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար»:
Հիշեցնենք, որ Փաշինյանի աշխատակազմը պարզաբանել էր․ թե ինչու է արգելվել Փափազյանի մուտքը Հայաստան․«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:
Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է»:
Թուրքիայի ընդդիմադիր արտախորհրդարանական «Ապագա» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն իր մասին:
Թուրքիայի նախագահը օրերս, նկատի ունենալով Դավութօղլուին և Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանին, որն այժմ ընդդիմադիր «DEVA» կուսակցության առաջնորդն է, նրանց մեղադրել էր դավաճանության մեջ:
«Նրանք այդ պաշտոններին արժանի չէին, նախարարի և վարչապետի պաշտոնները նրանց պարզապես տրվել էին քաղաքական կամքի հիման վրա, բայց նրանք դա չգնահատեցին ըստ արժանվույն: Նրանք պետք է մտածեն իրենց դավաճանության մասին»,- ասել էր Էրդողանը:
Ի պատասխան դրան՝ Դավութօղլուն ասել է.
«Ես, որպես նախկին վարչապետ, մտածում եմ դատական հայց ներկայացնելու մասին: Մինչ այժմ երբեք դա չեմ արել քաղաքական դրդապատճառներով: Ոչ մեկ չի կարող մեղադրել պետական դավաճանության մեջ մի մարդու, ով ղեկավարել է կառավարությունը, ոչ մեկ չի կարող նրան դավաճան անվանել: Եթե կան ապացույցներ, ուրեմն թող որ ես կանգնեմ ռազմական դատարանի առաջ: Պարոն Էրդողան, դուք դավաճանեցիք արդարադատությանը: Եթե ես ոչինչ էի, ինչո՞ւ էիր երկիրը ինձ վստահո՞ւմ»:
«Առանց մեզ Էրդողանը ոչինչ էր»,- եզրափակել է Դավութօղլթուն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.