23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ես վստահությամբ չեմ կարող ասել, որ 100 տարի հետո Հայաստան կլինի, բայց վստահությամբ կարող եմ ասել, որ երկու ինստիտուտ կլինի, դա Հայ Եկեղեցին է ու Դաշնակցությունը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.
«Հայ ժողովուրդը դարեր ի վեր չի կարողացել պետություն ստեղծել, սակայն այդ երկուսը ստեղծվել է ու գաղտնիքն այն է, որ երկուսն էլ արտաքին միջամտությամն շնորհիվ են ստեղծվել։ Մենք ինքնուրույն չենք կարողանում կանոնակարգել մեր հարաբերությունները։
Եկեղեցին ստեղծել են քրիստոնյաները, Հայ Եկեղեցին առաջին հերթին ասորիներն են ստեղծել, 5-րդ դարից ի վեր Պարսկաստանի հովանավորությամբ, որպեսզի ասորիների ղեկավարությամբ հայերը կտրվեն Բյուզանդիայի ազդեցությունից։ Մոտ 200 տարի Հայ Եկեղեցու գաղափարական կենտրոնը ասորի միաբաններից բաղկացած Գլակավանք է եղել’ Մշո Սուրբ Կարապետը։ Այդ մասին կարող եք կարդալ Երվանդ Տեր-Մինասյանի աշխատություններում։
Դաշնակցությունը ստեղծվել է Երիտասարդ Հայաստան կոմիտեի հիման վրա, Երիտասարդ Իտալիա, Երիտասարդ Սերբիա, Երիտասարդ Թուրքեր եւ նմանատիպ այլ հեղափոխական շարժումների նմանությամբ։ Դրանք 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած կանոնակարգում էր Բրիտանիայի վարչապետ Պալմերստոնը, ով Ղրիմի պատերազմն էր հրահրել, նաեւ Նապոլեոն 3-ին էր Ֆրանսիայում բերել իշխանության։
Այդ շարժումները, ինչպես նաեւ Մուսուլման Եղբայրները եւ նմանատիպ մյուս նախաձեռնությունները, սկզբնական շրջանում Բրիտանիայի աջակցությամբ էին ստեղծվում, որպեսզի դրանց միջոցով տապալվեն Եվրոպայի կայսրությունները։ ՀՅԴ-ի կանոնադրության հիմքում Մակեդոնիայի հեղափոխականների տիպային կանոնադրությունն է դրված։
Ինչի եմ սա գրում։ Ցանկացած կայուն ինստիտուտի հիմքում պետք է լինի աշխատող կանոնադրություն, որը թույլ տա անդամների հարաբերությունները կանոնակարգել ու որոշումների կայացման լեգիտիմ մեխանիզմ եւնենալ։ Եթե դա լինի, ուրեմը կազմակերպությունը կայանում է։
Հայաստանում այս 30 տարվա ընթացքում չի ստեղծվել Եկեղեցու ու ՀՅԴ-ի նման կառույց, որովհետեւ մենք չենք կարողանում մեր միջեւ եղած հարաբերությունները կանոնակարգել ու որոշումների ընդունման լեգիտիմ մեխանիզմներ ստեղծել։
Օրինակ, երկար ժամանակ իշխանության ղեկին եղած Հանրապետական կուսակցությունից եթե Սերժ Սարգսյանը հեռանա, այն կփլվի, որովհետեւ դա մարդկային գործոնի վրա է հիմնված, այլ ոչ թե վերը ասված սկզբունքների։ Նման օրինակները շատ են։
Քաղաքականությամբ զբաղվելու, պետություն կայացնելու համար նախ պետք է ինստիտուտներ կայացնել, որը չի ստացվի առանց այդ սկզբունքների, հետո նոր սկսել խոսել բովանդակության մասին»։
Երեք կամ չորս տարի առաջ (պատերազմից հետո ժամանակի զգացումը մի տեսակ փոխվել է) Ստեփանակերտում կոնֆերանս տեղի ունեցավ, որի կազմակերպիչներն էին ՀՀ ոչ պետական երկու դպրոց և Դասավանդիր Հայաստան կազմակերպությունը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Հիշողությանս մեջ դաջվել է մեղրածոր ժպիտներով ու մեծ եռանդով ելույթներն ու իրենց փորձառության ցուցադրությունը: Առաջին հայացքից՝ վտանգավոր ոչինչ, ընդամենը այն, թե «դրսում» կրթությունն ինչ առաջադեմ է ու ինչ հետամնաց ենք մենք: Ստեփանակերտի դպրոցներից մեկում դասավանդող մի ուսուցիչ հարցրեց. «Իսկ որտե՞ղ մնաց մերը՝ ազգայինը»:
Մեղրածոր ժպիտները սառեցին, բայց եռանդը կար. «Տիկին՛, Դուք ազգայնամոլ եք»: Ազգայինը մերժողները նույն փութաջանությամբ պարտադրում են իրենց «խաղաղության» օրակարգը, որը պիտի Հային բնաջնջի, որովհետև խաղաղություն մուրացողի հետ հենց այդպես են վարվում, դա պարզ է, դա աքսիոմ է…Ազգայինը մերժողները վաճառեցին մեր Հաղթանակը…
Դա չի ներվում ոչ երկնքում, ոչ երկրի վրա ու պարտադիր հատուցելու են…Մենք ապրելու ենք մեր ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈւՄ, որտեղ չեն լինելու հակահայկականներն ու Արցախը հանձնողները…ՓԱՌՔ ՁԵԶ ՔԱՋՈՐԴԻՆԵՐ, ՈՐ ԵՐԿՆՔՈւՄ ԵՔ, ՁԵՐ ՍԿՍԱԾԸ ՇԱՐՈւՆԱԿՈւԹՅՈւՆ ՈւՆԻ…»,-գրել է նա:
Աղվան Հովսեփյանի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել էր մինչև 31.6 մմոլ/լ-ի, ինչը կարող է նաև կրկնվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Բժիշկները մասնագիտական կարծիք են ներկայացրել առ այն, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա են դիաբետի դեկոմպենսացիայի հետևանքով առաջացած քրոնիկական բազմաթիվ բարդություններ, մեծ է հավանականությունը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման՝ ընդհուպ մինչև 31 և ավել մմոլ/լ, որը կարող է հանգեցնել կոմայի, ինչը ծանր վտանգ է համարվում մարդու առողջության և կյանքի համար։
Այս հանգամանքով պայմանավորված՝ միջնորդություն ենք ներկայացրել դատարան՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման փոփոխման հարցը քննարկման առարկա դարձնելու համար»,- գրել է Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ արարքների համար։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթների նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը հաշվի առնելով՝ տեղեկացվում է, որ վարույթներից չորսով 2022 թվականի հուլիս ամսին կազմվել են եզրափակիչ դատավարական ակտեր և կալանքի տակ գտնվող չորս անձանց մասով քրեական վարույթները մեղադրական եզրակացություններով հանձնվել են դատարան։ Այս մասին հաղորդում է ԱԱԾ-ն:
Հարուցված և դատարան հանձնված քրեական վարույթներով պարզվել է, որ գործակալական ցանցերում ներգրավված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ծավալած հակապետական գործունեության արդյունքում օտարերկրյա հատուկ ծառայություններին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ, ընդհուպ մինչև՝ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները։
Օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների, ովքեր ծառայության բերումով հնարավորություն են ունեցել մուտք գործել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գտնվող զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի փաստաթղթերի ու տեղեկությունների, քողարկված եղանակով կատարել տեսանկարահանումներ, ֆիքսել զինտեխնիկայի տեսակներն ու քանակները, զորամիավորումների շարժը, լուսանկարել ռազմական նշանակության քարտեզներ, ձեռք բերել այլ տեղեկություններ և այդպիսիք փոխանցել օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին՝ դրա դիմաց ստանալով իրենց վարձատրությունը։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ միայն 2022 թվականի ընթացքում պետական դավաճանություն կատարելու դեպքերով հարուցված քրեական վարույթներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել ընդհանուր թվով 5 քրեական վարույթներ 12 անձանց վերաբերյալ։
Հարուցված այլ վարույթներով նախաքննությունը շարունակվում է և նկատի ունենալով դրանց նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարբերաբեր տեղեկություններ կտրամադրի դրանց ընթացքի և արդյունքների մասին։
ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները դեպի Ռուսաստանի սահմաններ առաջ տեղափոխելն անընդունելի է, և այդ անընդունելությունը որոշիչ գործոն է հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերություններում։ Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հուլիսի 31-ին ստորագրված Ծովային դոկտրինի տեքստում։
«ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում Ռուսաստանի Դաշնության համար որոշիչ գործոնը մնում է ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքն դեպի ՌԴ սահմաններ տեղափոխելու ծրագրերի անընդունելիությունը և դաշինքին գլոբալ գործառույթներ տալու փորձերը»,- ասվում է փաստաթղթում։
Դոկտրինում նշվում է, որ ՆԱՏՕ-ի գործունեությունը «ուղղված է Ռուսաստանի Դաշնության և նրա դաշնակիցների հետ ուղիղ առճակատմանը»։ Միաժամանակ, Ռուսաստանի ազգային ծովային քաղաքականությունը ատլանտյան ուղղությամբ որոշվում է՝ հաշվի առնելով հյուսիսատլանտյան բլոկի գոյությունը։
Մինչ այդ Պուտինը ժամանել էր Կրոնշտադտ շքերթի՝ ի պատիվ Ռուսաստանի նավատորմի օրվա, որը համընկնում է Պետրոս I-ի ծննդյան 350-ամյակի հետ: Միջոցառման ընթացքում նա ստորագրել է հրամանագրեր՝ հաստատելու ռազմածովային դոկտրինը և Ռուսաստանի Դաշնության նավատորմի կանոնադրությունը:
Էրեբունի թանգարանի տարածքում պոռնո տեսանյութի նկարահանումը արձագանքն է գտել նաեւ տելեգրամի ռուսական տիրույթում:
«Ю» հեռուստաալիքի պրոդյուսերը նկարահանվել է պոռնոհոլովակում՝ Էրեբունի հայկական սուրբ ամրոցի տարածքում։ Արգելոց-թանգարանի տնօրենը հայտարարել է, որ պատրաստ է լքել պաշտոնը նման խայտառակությունից հետո: Այժմ հոլովակով զբաղվում է ոստիկանությունը։
«Readovka» ալիքը նկատում է. հասարակությունը չհասցրեց ուշքի գալ Վորոնեժի տրանսգենդերներից, որոնք միզում էին գերեզմանոցում եւ պարում շիրիմների ֆոնի վրա և հայտնվեց ավելի այլասերված բան: «Ю» հեռուստաալիքի պրոդյուսեր եւ «Ուրբաթ»-ի գլխավոր խմբագիր Տատյանա Սմարժեւսկայան նկարահանվել է պոռնո հոլովակում իր ընկերոջ հետ՝ Էրեբունի հայկական պատմահնագիտական թանգարան-արգելոցի տարածքում, ու այն զետեղել իր պոռնո- ալիքում:
Պոռնոհոլովակը վիրուսավորվել է եւ զույգը սահմանափակել է իրենց էջի հասանելիությունը: Սմարժեւսկայան նույնիսկ հեռացրել է Instagram-ի իր հաշիվը: Բայց, ինչպես ասում են, համացանցը հիշում է բոլոր տեսանյութերը․ այն հասել է անգամ Երևանի ոստիկանությանը։ Զույգը արժանացել է պարսավանքի․ հանդիսատեսը, հատկապես հայաստանցիները, վրդովվել են Տատյանա Սմարժեւսկայայի եւ նրա զուգընկերոջ պահվածքից, որի ինքնությունը դեռ բացահայտել չի հաջողվել: Հանրությունն առնվազն պահանջում է Սմարժևսկայայի պաշտոնանկությունը, առավելագույնը՝ ինքնադատաստան։
Ի դեպ, տեսանյութն այլասերվածներն անվանել են այսպես. «Զույգը ռիսկային սեքսով է զբաղվում հնագույն ամրոց այցելության ժամանակ՝ փորձելով չերեւալ տեսուչների աչքին»: Արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը պոռնոֆիլմի հերոսներին վիժվածք է անվանել և հայտարարել, որ պատրաստ է նույնիսկ լքել իր պաշտոնը, եթե այդպես համարի ղեկավարությունը, չէ որ տեղի ունեցածի պատասխանատվությունը նրա վրա է:
Տեսանյութը «Փաստինֆո»-ի Տելեգրամի ալիքում
44-օրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու մեջ մեղադրվող Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: NEWS.am-ի հետ զրույցում նրա փաստաբանը` Հովհաննես Վարդանյանն ասաց, որ իրենք պատրաստվում են նաեւ բողոքարկել նախկին հրամանատարին 2 մասով կալանավորելու դատարանի որոշումը:
«Սեւակ Աբրահամյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ինքն իր առջեւ դրված պարտականնությունները կատարել է պատշաճ կերպով ըստ իր հայտնածի, ոը դեռ վարույթն իրականացնող մարմինը պարտադիր քննության առարկա կդարձնի ու պետք է մանրամասն ուսումնասիրության ենթարկի: Սա առաջին դեպքը չի մեր հանրապետությունում, երբ գործի բնույթը իր հնչեղությամբ, իր նկարագրական մասով կարող է շատերի մոտ ատելություն առաջացնել, թշնամանք, բացասական զգացողություն, բայց անկախ ամեն ինչից պետք է հարգել անմեղության կանխավարկածը, հարգանքով մոտենանք էս ինստիտուտի նկատմամբ ու սպասենք քննության ավարտին, որից հետո նոր պարզ կլինի` պաշտպանյալս մեղավորություն ուներ, թե ոչ»,-ասաց նա:
Փաստաբանը անդրադարձավ քննչական կոմիտեի հաղորդագրությունում նկարագրվող պատերազմի նախորդ օրը տեղի ունեցած միջոցառմանը, որը ՔԿ-ն նկարագրել էր, որպես խնջույք-հացկերույթ:
«Սեպտեմբերի 26-ին երեկոյան ժամին միջոցառում է կազմակերպվել, որը ինչ-որ տեղ ավելի շուտ նպատակ ուներ բարձրացնել սպաների մարտական-բարոյահոգեբանական մթնոլորտը, քաջալերել, կտրել մի փոքր ծառայողական խնդիրներից, բայց էդ ամեն ինչը չի վերախծվել գինարբուքի կամ հարբեցողության, ամեն ինչ վերահսկվել է հենց հրամանատարի կողմից եւ երեկոյան ժամերին միջոցառումը ավարտվել է, իսկ թշնամու հարձակումը եղել է առավոտյան ժամերին»,- ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ գինարբուքը որեւէ առնչություն չունի անձի մեղավորության հետկոնկրետ առաջադրված մեղադրանքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու մեղադրանքով բարձրաստիճան սպա է կալանավորվել:
Ըստ Քննչական կոմիտեի հրամանատարը պատերազմի մեկնարկի նախորդ օրը բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել է խնջույք, որի ընթացքում թեեւ տեղեկատվություն է ստացեl, որ առաջնագծում հակառակորդի կուտակումների կան եւ պատերազմի վտանգը մեծ է, անձնակազմին մարտական պատրաստություն չի բերել եւ ոչինչ չի արել հակառակորդի հարձակումը կանխելու, դրան դիմագրավելու համար: Բացի այդ` գնդապետը հարձակման պահին նույնպես չի կատարել իր պարտավորությունները, անգործություն է դրսեւորել, ինչի հետեանքով ադրբեջանական կողմը ժամերի ընթացքում կարողացել է ճեղքել պաշտպանական գիծն ու մխրճվել թիկունքային հատվածներ: Այդ պայմաններում հայկական կողմը չի կարողացել պաշտպանության անցնել, ինչը հանգեցրել է նրան, որ ադրբեջանական կողմը գրավել է գերիշխող բարձունքները և հրամանատարական դիտակետերը, մխրճվել պաշտպանության խորքը` զորամասի անձնակազմին ստիպելով նահանջել: Դրա հետեւանքով հակառակորդի վերահսկողության տակ են անցել Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը:
Ուկրաինայի կառավարությունը Դոնեցկի մարզի բնակիչների պարտադիր տարհանում է սկսում ջեռուցման սեզոնի սկսվելուց առաջ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ կոչ է արել մարդկանց հեռանալ Դոնեցկի մարզից, ինչպես նաև ընդգծել է, որ կառավարությունը դրա համար ամեն ինչ կկազմակերպի: Այս մասին հուլիսի 30-ին հայտարարել է երկրի ղեկավարն իր տեսաուղերձում։
«Այնտեղ հարյուր հազարավոր մարդիկ են, տասնյակ հազարավոր երեխաներ։ Շատերը, ովքեր հրաժարվում են հեռանալ, բայց դա, իրոք, պետք է անել, այս որոշումը դեռ պետք է ընդունել. Հավատացեք ինձ»,- Interfax-ի ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ ասել է նա։
Նա կոչ է արել ուկրաինացիներին խոսել նրանց հետ, ովքեր գտնվում են Դոնբասի մարտական գործողությունների գոտում և համոզել նրանց դուրս գալու անհրաժեշտության մեջ:
«Դոնեցկի մարզից պարտադիր տարհանման մասին կառավարական որոշում կա։ Ամեն ինչ կազմակերպվում է, ամբողջական ուղեկցում, ամբողջական օգնություն. Պետք է միայն որոշում հենց մարդկանցից։ Գնացեք, մենք կօգնենք»,- ասել է Զելենսկին։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 4-ը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ Ս.Ա.-ն, ուժեղացված մարտական հերթապահության մեջ գտնվելու պայմաններում խախտել է մի շարք նորմատիվ իրավական ակտերով սահմանված մարտական հերթապահություն կրելու կանոնները։ Մասնավորապես, Ս.Ա.-ն 2020 թվականի սեպտեմբերի 26-ին զորամասի սպայական կազմի հիմնական մասի և իր կողմից հրավիրված այլ հյուրերի` պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք՝ հացկերույթ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված ենթակա ստորաբաժանումների հրամանատարներից ստացել է առաջնագծում և հակառակորդի թիկունքում ուժերի և միջոցների տեղաշարժերի ու կուտակումների, մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ։ Այդ պայմաններում, վերջինս ի պաշտոնե պարտավոր է եղել որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով մարտական դիրքերը համալրելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջական պետին զեկուցելու համար, մինչդեռ որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ։
Ավելին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 06:10-ից, իր ենթակա զորամասի պահպանության բնագծում հակառակորդի կողմից դեպի առաջնագիծ տանկերի, զրահատեխնիկաների և անձնակազմի առաջ շարժվելու պայմաններում ի պաշտոնե պարտավոր լինելով իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին վերադաս հրամանատարին զեկուցելու համար, շարունակել է դրսևորել անգործություն և չի կատարել իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններն ու իր վրա դրված պարտականությունները, որի պայմաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը լայնածավալ հարձակում են գործել տվյալ պաշտպանական բնագծի երկայնքով և հաջորդող ժամերի ընթացքում յուրային զորքին մեծ կորուստներ պատճառելով ճեղքել են պաշտպանության շրջանի մի շարք մարտական դիրքերի, հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի պայմաններում յուրային զորքին չի հաջողվել պատշաճ վերախմբավորում կատարել, լրիվ ծավալով անցնել պաշտպանության, դիմակայել հակառակորդի հարձակմանը և կասեցնել այն, ինչն էլ հակառակորդի զորքին հնարավորություն է ընձեռել զարգացնել հաջողությունը` գրավել գերիշխող բարձունքները և հրամանատարական դիտակետերը, միաժամանակ գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի անձնակազմի մի մասին, որի հետևանքով զորամասի ողջ անձնակազմը պարտադրված նահանջել է, Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ:
Ս.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասին, այն է՝ մարտական հերթապահություն կրելու կանոն խախտելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն): Նույն օրը որոշում է կայացվել Ս.Ա.-ին ձերբակալելու մասին և միջնորդություն ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։
2022թ. հուլիսի 29-ին Ս.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեծ դավադրություն եմ տեսնում 44-օրյա պատերազմի վերաբերյալ ԱԺ-ի կողմից քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ, — «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։
Նրա արձանագրմամբ՝ մենք պարտվել ենք ոչ թե ադրբեջանական բանակին, այլ՝ մեզ։ «Մեր բանակը պարտվել է բունկերին՝ հրամանատարական բարձրագույն կետին, որն ուղղակի սղոցել է, կոտրել է մեր բանակի ողնաշարը»,- ընդգծել է բանախոսը։
Օբյեկտիվ քննություն լինելու դեպքում պետք է հարց բարձրացվեր, թե ի՞նչ դերակատարություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի կինը բունկերում, ինչո՞ւ է այնտեղ հայտնվել, ովքե՞ր են եղել բունկերում։ «Իսկապես՝ «բարդակի» են վերածել բունկերը՝ հրամանատարական բարձրագույն կետը, որը չափազանց գաղտնի պայմաններում պիտի գործեր»,- ասել է գործիչը։
Ռուբեն Հակոբյանն անդրադարձել է նաեւ մի քանի հաստատված ինֆորմացիաների. «Ընտանեկան կապալի՝ Նիկոլ Փաշինյան եւ կին, քաղաքական նպատակն է եղել, որպեսզի կարողանան հարավային ուղղությամբ, որի մեջ մտնում էր այդ «Լելե-թեփեն», հակագրոհ կազմակերպել, որը զուտ ավանտյուրա, արկածախնդրություն է եղել։ Քանի որ այն շատ պետք է եղել Նիկոլ Փաշինյանին, նրա տիկնոջը եւ քպականներին, որպեսզի կարողանան կազմակերպել այդ հակագրոհը եւ հաղթանակ արձանագրեն»։ Մինչդեռ, ըստ նրա, բոլոր հայտնի գեներալները շատ պարզ բացատրել են, որ հակացուցված է այդ հակագրոհի կազմակերպումը, որովհետեւ բարձունք վերցնելու համար պետք է 3-5 անգամ ավել մարդուժ եւ նույնքան էլ զինտեխնիկա ունենալ։ Եւ որ ամենակարեւորն է՝ պետք է ունենալ շատ ուժեղացված երկրորդ պաշտպանական գիծ, սակայն գրոհը կազմակերպելիս որեւէ չափորոշիչ ապահովված չի եղել։
«Այդ հակագրոհը՝ «Լելե-թեփեի» ուղղությամբ, կազմակերպվել է հոկտեմբերի 6-ին, իսկ հոկտեմբերի 7-ին արդեն Նիկոլ Փաշինյանը РБК ռուսական հեռուստաընկերությանը տվել է հարցազրույց եւ այնպիսի մի պաթոսով, ոգեւորությամբ է խոսել, կարծես հաղթանակը գրեթե գրանցել ենք՝ ասելով, թե ինչ լուրջ օպերացիա են կազմակերպել։ Եվ դա հնչում էր այնպես, որ վաղը մենք հաղթանակի շքերթ պիտի կազմակերպենք»,- նշել է բանախոսը՝ ավելացնելով, որ իր տեղեկատվությամբ այդ ինֆորմացիան Նիկոլ Փաշինյանն ստացել է «քպականներից, տիկնոջից եւ տիկնոջ կողմից բարոյական աջակցություն ցուցաբերած՝ սերժանատացրած գեներալներից։ Ոչ բոլոր գեներալներն են համաձայնել այդ հիմարության հետ, որը ռազմական արվեստի բոլոր կանոններով հակացուցված է եղել։ Եվ դա ջարդեց մեր բանակի ու մեր պաշտպանության ողնաշարը»։
Իսկ քննիչ հանձնաժողովի խնդիրը, ըստ Ռ.Հակոբյանի, այն է, որ կարողանա մեղավորներին դարձնել անմեղ եւ անմեղներին՝ մեղավոր։
Նա ուշադրություն է հրավիրել բունկերում քպականների ներկայության վրա, որոնք որեւէ կապ չեն ունեցել բանակի հետ, այսինքն՝ նրանք այնտեղ էին, որպեսզի հետագայում, եթե հաղթանակեինք, ասեին՝ «բա, մենք բունկերում գիտեք ինչեր ենք արել»։
Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ ի սկզբանե խնդիր է դրված եղել արգելել նախկին երկու նախագահների մուտքը՝ բունկեր։ Ավելին, այնտեղ չպետք է մտնեին նաեւ հաղթած գեներալները՝ ի դեմս Խաչատուրովի, որն իր ամբողջ էությամբ զինվորական է։ Այսինքն՝ մարդիկ, որոնք հաղթանակ են ապահովել եւ Արցախն անգիր գիտեն։
«Մեր ողբերգությունը մենք այսօր բարդում ենք ինչ-որ պետությունների վրա, որ մեզ չեն պաշտպանում։ Մենք ողբերգության մեջ ենք, որ ամեն օր պարտվում ենք ինքներս մեզ։ Մենք պարտվել ենք մեր դավաճանների, մեր սրիկաների, Չարենցի ասած՝ մեր ապիկար ղեկավարների պատճառով։ Մեր բանակը պարտվել է իր գլխավոր հրամանատարին, բունկերին, վարչապետի կնոջը, վարչապետի թիմին»,- հայտարարել է քաղաքական գործիչը։
Մանրամասները՝ տեսանյութում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.