23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ԱԱԾ-ն որեւէ վարույթ չի նախաձեռնել 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի այցի կազմակերպված բողոքի ակցիայի առնչությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԱԾ-ից։ Հետեւապես ՀՀ կառավարության աշխատակազմի պնդումը, թե՝ Մուրադ Փափազյանը հանդիսանում է ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը, չունի իրավական հիմնավորում։
ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելվելու պատճառների մասին, ինչպես նշեցինք, հայտարարել էր Փաշինյանի աշխատակազմը՝ պնդելով, թե «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում: Ավելին, նշվել էր, թե ոչ միայն Մ. Փափազյանի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է:
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ՝խնդրելով հայտնել, թե ավելի քան մեկ տարի առաջ Ֆրանսիայում տեղի ունեցած՝ կառավարության հիշատակած իրադարձությունների առթիվ քրեական գործ կամ որեւէ վարույթ նախաձեռնվել է, թե ոչ։ Պարզվել է արդյոք բողոքի ակցիայի մասնակիցների շրջանակը։ Մուրադ Փափազյանին ՀՀ Ազգային օրենսդրությամբ արգելված ինչ արարք է մեղսագրվում եւ երբ է որոշում կայացվել նրա մուտքն արգելելու մասին։
«Ֆրանսիայում մի խումբ անձանց մասնակցությամբ Ձեր կողմից նշված իրադարձությունների առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ չի հարուցվել»,- նշված է ԱԱԾ-ից ստացված գրավոր պատասխանը՝ միաժամանակ խուսափելով նշել, թե կոնկրետ երբ է որոշում կայացվել նրա մուտքն արգելելու մասին։
Ավելին, ԱԱԾ-ն խուսափել է հայտնել, թե քանի հոգու մուտք արգելելու մասին որոշում է կայացվել եւ ինչի համար։ Այս տեղեկատվությունը ԱԱԾ-ն համարել է պետական ու ծառայողական գաղտնիք, իսկ թե ինչպես է այն հայտնի դարձել կառավարության լրատվականին՝ չի մեկնաբանել, չի պարզաբանել արդյոք լրատվականն ունեցել է հատուկ թույլտվություն՝ ծանոթանալու այդ պետական գաղտնիքին ու հանրայնացնելու այն, եթե այո, ապա գաղտնազերծված տեղեկատվությունը ինչու է նորից պետական գաղտնիք համարվում։
ԱԱԾ-ն պաշտոնապես հայտնել է, որ Մ.Փափազյանի մուտքն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի գ եւ զ կետերը։ Նկատենք, որ տվյալ կարգավորումներով ամրագրվում է, որ «Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի
Հանրապետություն արգելվում է, եթե՝
գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝
— վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
— իրականացնել ահաբեկչական գործունեություն,
— սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ
— իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ.
Իսկ զ կետը թույլ է տալիս անձի մուտքն արգելել, եթե գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:
Այլ խոսքով՝ ազգային հարցերը միջազգային հարթակներում բարձրացնող ու թուրքերի՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտմանը հետամուտ լինող Փափազյանից Փաշինյանի կառավարությունը վախենում է։
ԱԱԾ-ի պաշտոնական գրությունը փաստում է, որ իրականում ԱԱԾ-ն հիմքեր չի ունեցել նրա մուտքն արգելելու համար ու գործ ունենք բացառապես քաղաքական կամայականության հետ։
Հաշվի առնելով մասնակի զորահավաքի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած տարաբնույթ քննարկումները՝ Արցախի Պաշտպանության բանակը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ։
«Պայմանավորված վերջին օրերին շփման գծում լարվածության աճով, անհրաժեշտություն է առաջացել համալրել առանձին զորամասեր և զինվորական կամ քաղաքացիական պաշտոններ: Այդ պատճառով ԱՀ նախագահի հրամանագրով հայտարարվել է մասնակի զորահավաք, որն ի տարբերություն ընդհանուր զորահավաքի, պետության զինված ուժերի մի մասի հավաք է՝ ելնելով կոնկրետ իրավիճակից և տվյալ պահին զինված ուժերի առջև դրված խնդիրներից: Մասնակի զորահավաքի յուրաքանչյուր դեպքում իրավասու մարմինների կողմից որոշվում են զորահավաքի իրականացման մասշտաբներն ու սուբյեկտների ընդգրկվածության աստիճանն ու քանակը:
Ուստի, հայտարարված մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր, որոնց կցագրված քաղաքացիներն են միայն ստանում ծանուցումներ: Դա նշանակում է, որ ովքեր չեն ստացել ծանուցում, նրանց զորամասի կամ ստորաբաժանման վերաբերյալ զորահավաքի որոշում չի կայացվել:
Ծանուցումներն ուղարկվել են տվյալ զորամասերում կցագրված բոլոր անձանց՝ առանց որևէ խտրականության, այդ թվում՝ պաշտոնատար անձանց, որոնք էլ ներգրավվել են զորահավաքային զինվորական ծառայության մեջ»:
Արցախի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը մինչեւ օգոստոսի 25-ը ժամանակ է տվել Աղավնոյի և Բերձորի բնակիչներին իրենց բնակավայրերից դուրս գալու համար։ Այս մասին ասաց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը։
«Հայկ Խանումյանը մեզ տարհանման ծրագիրն է ներկայացրել, ասել է՝ ով որտեղ է գնալու, ինչ է անելու։ Մենք թուղթ ենք լրացնելու, նշելու ենք՝ յուրաքանչյուրս որտեղ է գնալու։ Ընդհանուր առմամբ՝ գյուղի բնակիչները պատրաստ էին, գիտեին՝ ինչ էլ ինելու: Այսքան ժամանակ մեզ չէին աջակցում, զորք չէին բերում: Ժողովրդին, եթե զենք բերեն տան, հզորացնեն, բոլորն էլ պայքարող են: Ոչ ոք էլ չի ուզում իր տնից դուրս գա»,- նշեց Չաուշյանը:
Անդրանիկ Չաուշյանի խոսքով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ եւս հարցը քննարկվել է։
«Նախագահը չի կարող ոչ բացատրի, ոչ էլ պատճառաբանի, քանի որ ինքը բանակցող կողմ չի: Ես իրեն չեմ արդարացնում, բայց իրենից ի՞նչ պահանջենք: Փաշինյանն է այս ամենին հասցրել: Իրա կարգախոսն է՝ բոլորը մեղավոր են բացի իրենից»,- ընդգծեց Անդրանիկ Չաուշյանը։
Իսկ ավելի վաղ Tert.am-ին Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը հայտնել էր, որ իրենց տրվել է 20 օր՝ բնակավայրն ազատելու համար։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը միանշանակ մեղադրանք էր ռուս խաղաղապահներին, իշխանությունների կողմից սա առաջին դեպքը չէ, երբ ռուս խաղաղապահների կամ ՀԱՊԿ-ի նկատմամբ մեղադրանքներ են հնչեցվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2020-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի գրավումը եւ հայ զինծառայողների գերեվարումը ռուս խաղաղապահների ներկայությամբ եւ թողտվությամբ, 2022-ի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական եւ ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես եւ հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են:
Նրա խոսքով, ռուսական կողմը որոշակի վերապահումներով ունի նաեւ որոշակի պատասխանատվություն. «Այստեղ ոչ մեկը չի կարող հերքել, որ ստեղծված է որոշակի ճգնաժամային իրավիճակ: Անհրաժեշտություն կա հասկանալու, թե նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը ռուս խաղաղապահների տեղակայման ժամանակ ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել, որովհետեւ հետագայում պարզ դարձաբվ, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չունի գաղտնի կամ ոչ գաղտնի հավելված եւ կան կետեր, որոնք ամբողջությամբ չեն սահմանում կողմերի պայմանավորվածությունները կամ կոնկրետ քայլերի իրականացման ճանապարհային քարտեզը: Եթե ՀՀ իշխանությունն ասում է, որ Ռուսաստանն այդտեղ ունեցել է տապալումներ, եւ նրա անգործության կամ միջամտությամբ մենք կորցրել ենք Փառուխը, կամ այս դեպքում թույլ ենք տվել զինված բախումներ, ապա ՀՀ իշխանությունը պետք է ասի, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխող ինչ պայմանավորվածություն է ունեցել ՌԴ-ի հետ, եւ այդ պայմանավորվածության որ կետը չի իրականացվել: Ակնհայտորեն Արցախում ստեղծված իրավիճակը չի կարող մեզ բավարարել, որովհետեւ պատերազմից հետո մենք ունեցել ենք տարածքային կորուստներ, այ թվում Փառուխում, Քարագլխի տարբեր հատվածներում: Ունեցել ենք զոհեր եւ այլն: Բայց այս հարցն ունի իր երկրորդ մասը. Մենք ՀՀ իշխանությունների կողմից դաշտ նետվող խայծի պարագայում շատ ժամանակ խոսում ենք երրորդ, չորրորդ կողմի պարտավորությունների մասին, բայց Հայաստանի իշխանությունների պարտավորությունները, որպես կանոն լղոզված են: Իսկ ի՞նչ է արել Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարության Հայաստանի համար ձեռնտու կետերի իրագործման համար, ի՞նչ է արել Հայաստանի Արցախի ՊԲ-ի կամ ՀՀ ԶՈՒ-ի արդիականացման համար, ինչ է արել ՀՀ իշխանությունը ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման ուղղությամբ: Երբ այս հարցրեը դնում ենք, պարզ է դառնում, որ ՀՀ իշխանությունը այդ ամբողջ մուննաթների, քննադատության տակ նաեւ ունի չկատարված բազմաթիվ պարտվորություններ, որոնք պետք է ապահովեն Հայաստանի անվտանգությունը, մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգությունը»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով նրան, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ամրագրել է երեք բան՝ Լեռնային Ղարաբաղ միավորի արձանագրումը, շփման գծի գոյությունը եւ Լաչինի միջանցքը, եւ Ադրբեջանը պայքարումէ այս երեք հաստագրումների դեմ, Տիգրան Աբրահամյանն ասաց. «Եթե Ադրբեջանը այդ դրույթները չի իրգործում, եւ դրան զուգահեռ Հայաստանը պարտաճանաչորեն ոչ միայն իրականացնում է գրավոր ամրագրված դրույթները, այլ նաեւ Ադրբեջանի լրացուցիչ պահանջները, ապա ով է դրա համար պատասխանատվություն կրում:
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է , որ եթե ինչ որ մեկը` տվյալ դեպքում ՌԴ ն եւ Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը , ապա իր կարծիքով Արցախի ՊԲ ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը.
«Ի՞նչ կարող է նշանակել այս հայտարարությունը , եթե ոչ ՊԲ լուծարման գործընթացի սկիզբ։
Փաստացի ՀՀ վարչապետը ասում է , որ մի քանի երաշխիքների դեպքում, պատրաստ է ՊԲ ն լուծարել, եւ սարքել` օրինակ լիմոնադի ցեխ , եւ որքան էլ տարօրինակ է , դրա համար երաշխիքներ է ուզում նաեւ ադրբեջանական կողմից, ով իր ոչ մի երաշխավորված խոստում մինչ այս պահը չի իրականացրել»։
Ադրբեջանցիները մտադրվել էին փակել Լաչինի միջանցքը՝ օգոստոսի 5-ին Սոչիում նախատեսված Պուտին-Էրդողան հանդիպման նախօրեին։ Այդ մասին «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է բլոգեր, «Ազատագրում» շարժման առաջնորդ Միկա Բադալյանը։
Նա արձանագրել է, որ այլընտրանքային ճանապարհից օգտվելու ադրբեջանցիների այսպես կոչված պահանջը լեգիտիմ չէ եւ չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջներից։
«Նոյեմբերի 9-ի պայմանագրով ալտերնատիվ ճանապարհի շինարարության համար հատկացվել է երեք տարի, այսինքն՝ մինչեւ 2023թ. վերջ։ Մինչ այդ, երկու կողմն էլ ժամանակ ունեն, որպեսզի պատրաստեն ճանապարհը։ Ադրբեջանցիներն արդեն պատրաստել են այդ ճանապարհը, իհարկե ոչ պատշաճ, այսինքն՝ արտաքնապես,որպեսզի երեւա, որ այն պատրաստ է։ Իսկ հայկական կողմը դեռ չի էլ սկսել որեւէ աշխատանք»,- նշել է բլոգերը՝ ադրբեջանցիների քայլը որակելով որպես պրովոկացիա։
«Անշուշտ այդ պրովոկացիան առաջին հերթին ուղղված է Արցախի հայության եւ հետո ռուսական խաղաղապահների դեմ։ Տեղեկություններ կան, որ նրանք պլանավորել փակել Լաչինի միջանցքը օգոստոսի 5-ին Սոչիում նախատեսված Պուտին-Էրդողան հանդիպման նախօրեին։
Երեկ՝ ամբողջ օրը, Արցախի իշխանությունների եւ ռուսական կողմի մասնակցությամբ բանակցություններ էին ընթանում, որի արդյունքում պայմանավորվեցին, որ Լաչինի միջանցքը չի փակվի»,- ասել է Միկա Բադալյանը։
Տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ դեսպանատան դիմաց: Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Ռուսաստան, կատարիր քո պարտականությունները»:
Բողոքի ակցիայի ժամանակ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ընթերցեց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ուղղված նամակի տեքստը, որը նրանք փոխանցեցին դեսպանատանը:
Նամակում ասվում է. «Պարոն դեսպան մի երկրի, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ՀԱՊԿ-ի առաջատար ուժը, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամը, եւ վերջախպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրողներից եւ այդ հայտարարության երաշխավորներից մեկը:
Ձեզ դիմում են մարդիկ, որոնք 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը տեղի ունեցած ագրեսիայի հետեւանքով զրկվել են հայրենիքից եւ ժամանակավոր ապասատան են գտել Հայաստանում:
Չնայած նրան, որ այդ հայտարարության 7-րդ կետում նշված է, որ ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի եւ հարակիշ շրջանների տարածք՝ ՄԱԿ-ի փախստականների հարցով հանձնակատարի հովանու ներքո, մինչ օրս քայլեր չեն ձեռնարկվել մեր մշտական բնակության վայրեր վերադարձի մասով:
Ավելին, Արցախում, որը համառորեն անվանվում է ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, տեղի են ունենում ագրեսիայի նորանոր ակտեր, որոնք հանգեցնում են նոր տարածքային եւ մարդկային կորուստների: ՌԴ-ն, որպես նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավոր, չի ձեռնարկում բավարար միջոցներ՝ կանխելու այդ հայտարարության խախտումները եւ ապահովելու շփման գծի անձեռնմխելիությունը, ինչը նախատեսված է այդ փաստաթղթով:
Միաժամանակ Ռուսաստանի պաշտոնատար դեմքերը անթաքույց խոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հակամարտության միջազգային կարգավորման չեղարկման մասին՝ փաստացի մենաշնորհայնացնելով կարգավորման գործընթացը:
Մենք դիմում ենք ՌԴ-ին՝ պահանջելով կատարել իր պարտավորությունները, իսկ եթե դա հնարավոր չէ ապահովել, տեղեկացնել իր դաշնակցին դրա մասին եւ նպաստել կարգավորման միջազգային մեխանիզմների գործարկմանը:
Արցախի Հանրապետության Շուշիի եւ Հադրութի շրջանների բնակիչներ, որոնք արտաքսվել են 2020-ի հոկտեմեբր-նոյեմբեր ամիսներին»:
Լեւոն Հայրյանը նաեւ նշեց, որ եթե Ռուսաստանը Արցախում խաղաղարար գործունեություն կտարելու պարտականություն ունի, ապա պետք է կատարի իր պարտականությունները. «Մենք չենք տեսել դա: 2020-ի նոյեմբերից հետո Խծաբերդ, Հին Թաղերը հանձնվեցին, ոչ մի ռեակցիա, վերջերս Փառուխը հանձնվեց եւ այդ եռակողմ հայտարարության կողմերը ոչ մի բան չեն նում փոխելու այս իրավիճակը: Հայաստանն ինչ-որ անատամ հայտարարություններ է անում, բայց կտրուկ որեւէ քայլ չի անում»:
Հայկական զինված ուժերը և հանրությունը պետք է պատրաստ լինեն, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կիրականացնի նաև օգոստոսի 4-ին և 5-ին։
Չի բացառվում, որ օգոստոսի 5-ին ռուս խաղաղապահները որոշ գործողություններ իրականացնելու հրաման կստանան՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստ է այսօր անցկացրել Արցախի թեմայով։
Ադրբեջանի թիրախում դեռևս մնում են մեր բարձունքները, որոնք ռազմավարական առավելություն կտան 2025-ին ընդառաջ, հետևաբար ամեն կերպ մենք պիտի կարողանանք պահել բարձունքները։
Թե ինչ քննարկում կլինի օգոստոսի 5-ին սպասվող Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ, դժվարանում եմ ասել այս պահին, բայց ենթադրում եմ, որ հանդիպումից առաջ ռուսական կողմը կփորձի ուժեղացնել իր դիրքերը և զսպել Էրդողանի բացած ախորժակը։
Ամեն դեպքում գլխավոր դերակատարը հայ զինվորն է։
Նաիրի Հոխիկյան
Ադրբեջանի այս ագրեսիվ հարձակումներն Արցախի նկատմամբ և Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակելու պահանջը կոպիտ խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ ժամկետի (3 տարի), նոր ճանապարհի կառուցման, այդ ճանապարհի պլանի փոխադարձ համաձայնեցման, ճանապարհն ավարտելու տեսանկյուններից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Այս լկտիությունների համար պարարտ հող են ստեղծում ադրբեջանական հանցանքների փաստերը հետևողականորեն թաքցնող, նրանց անօրինական ներկայությունը սեփական քաղաքական շահերի համար արդարացնող բարձրաստիճան պաշտոնյաները, ցավոք, Հայաստանի Հանրապետությունից:
Պատերազմի ժամանակ, դրանից հետո Ադրբեջանի պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքները մեր ժողովրդի նկատմամբ, նրանց պետական վերաբերմունքն ապացուցում են, որ այդ քաղաքականությունը չի փոխվելու։
Ի՞նչ խաղաղության (անգամ մտադրության) կամ ի՞նչ իրավունքների մասին է խոսքն այնպիսի պետության պարագայում, որ վարում է հայատյացության քաղաքականություն: Դա բացահայտ ուղղված է ոչ միայն արցախահայության` Արցախի բնիկ ժողովրդի, այլ նաև Հայաստանի դեմ:
Ադրբեջանական հանցանքները, այդ թվում` կապված այսօր հայ զինծառայողի սպանության և մի շարք զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու հետ, այդ ամենի ուղիղ ապացույցն են:
Ես շարունակում եմ պնդել, որ մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն կեղծ խաղաղասիրությամբ։
Այո´, խաղաղությունը բարձրագույն արժեք է, բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, բայց խաղաղություն չի լինում միայն մեր Հայրենիքի ու մեր գոյության հաշվին, մեր իրավունքների ու արժանապատվության այն էլ շարունակական ոտնահարմամբ»,- գրել է Թաթոյանը։
Մերձավորարեւելյան քաղաքական գործընթացների փորձագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը տելեգրամյան իր ալիքում ներկայացրել է այս պահի դրությամբ առկա փաստերը։
«1. Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա՝ խախտելով Եռակողմ հայտարարությունը։ Այդ մասին են վկայում հայտարարված «օպերացիան» և բարձրագույն հրամանատարության նախորդող այցերը մի քանի օր առաջ։
2. Դատելով հարվածների աշխարագրությունից՝ երկու խնդիր կա՝ վերահսկողության տակ առնել Լաչինի միջանցը և թուլացնել ռազմական ներուժը՝ լայնամասշտաբ դիմադրությունն անհնարին դարձնելու համար (հարձակումներ մի շարք ռազմական օբյեկտների վրա)։
3. Խաղաղապահները միայն արձանագրում են տեղի ունեցողը և բանակցում։ Նրանք չեն պատրաստվում ռազմական ուժով կանգնեցնել (անկեղծ ասած՝ դեռ չեմ հասկանում, թե ինչու է սա նորություն ինչ-որ մեկի համար)։
4. Հայաստանն օգնության չի հասնում։ Նիկոլ Փաշինյանն արձակուրդից չի վերադառնում»,- գրել է նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.