23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի պաշտոնական էջից։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին եւ անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր։
ՀՀ վարչապետն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ։ Տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարեւորությունը:
Իրանի նախագահը, անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջադեպերին, հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը առ այն, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում եւ կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձ:
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ երկկողմ կապերի շուրջ, ընդգծել դրանց սերտացման կարեւորությունը:
Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել հայ-իրանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ եւ նշել, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս խթանելու երկու երկրների միջեւ ապրանքների տարանցումը եւ զարգացնելու համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում՝ ճանապարհային, էներգետիկ եւ այլ ուղղություններով։
Սեյեդ Էբրահիմ Ռայիսին պատմական ու խորն է որակել երկու երկրների փոխհարաբերությունները եւ ընդգծել հայ-իրանական կայուն տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։
Ամեն բան պարզ է. ընթանում է սողացող պատերազմ և շղթայական դավաճանություն Հայաստանի և Արցախի իշխանությունների կողմից:
Հայաստանի իշխանությունը ձեռքերը լվացել է և Բերձորի հանձնման գործընթացին ընդհանրապես չի միջամտում, չի մեկնաբանում, բացատրում ու արդարացնում:
Նույնիսկ այլընտրանքային ճանապարհի իր հատվածը չի կառուցել՝ քաջատեղյակ լինելով գործող ճանապարհն ու այնտեղի բնակավայրերը թշնամուն նվիրելու պարտավորության մասին:
Բայց մեկ բան չեմ հասկանում. ինչու՞ են Արցախի իշխանություններն ակտիվ այս գործընթացում, ինչու ե՞ն նրանք իրենց վրա վերցնում այս ծանր պատմական բեռն ու պատասխանատվությունը:
Միթե՞ չեն հասկանում, որ շատ շուտով, կառավարության հերթական նիստին անմեղ հայացքով հայտարարելու է, որ ինքը դեմ էր, չէր ցանկանում հանձնել, նույնիսկ ճանապարհի շինարարությունը չէր սկսել:
Ասելու է, որ Բերձորն ու Աղավնոն Արցախի իշխանություններն են հանձնել՝ ադրբեջանցիների ու ռուսների հետ համատեղ:
Պատրաստ ե՞ն իրենց հասցեին լսել այս մեղադրանքները: Կարծում եմ այո, պատրաստ են:
Բայց հանուն ինչի՞ն
Այստեղ առաջանում են շատ կարևոր հարցեր.
— ինչ ե՞ն դրա դիմաց ադրբեջանից ստացել Արցախի իշխանությունները,
— ինչու ե՞ն այդքան ջանում հայկական բնակավայրերը հանձնել անվնաս՝ ապրելու համար պիտանի վիճակում,
-ովքեր ե՞ն ապրելու հայերի ձեռքով կառուցած տներում և ու՞մ համար են այդքան հոգ տանում Արցախի իշխանությունները:
Ես ունեմ այս հարցերի պատասխանները, բայց ներկա փուլում կխուսափեմ դրանք բարձրաձայնելուց:
Ժամանակն ամեն ինչ ու ամեն մեկին կդնի իր իսկական տեղը . . .:
Արթուր Ղազինյան
ՌԴ-ում ադրբեջանցու սպանության համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը, որը ՌԴ-ում 6 տարի պատիժը կրելուց հետո տեղափոխվել և շարունակում է պատիժը կրել ՀՀ-ում, արդեն մեկ շաբաթ է, ինչ հացադուլ է հայտարարել։ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նա օգոստոսի 2-ից հայտարարել է հացադուլ։ Նավիկյանի փոխանցմամբ՝ Առաքելյանը պահանջում է բարձր անվտանգային գոտուց տեղափոխվել միջին անվտանգային գոտի:
«Վերջինիս բացատրվել է, որ համաձայն ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 69-րդ հոդվածի դրույթների՝ հաշվի է առնվում դատապարտյալի դրսևորած դրական վարքագիծը: Իսկ Ա. Առաքելյանը ՀՀ տեղափոխվելուց հետո բազմիցս ենթարկվել է կարգապահական տույժերի: Ներկայում կարգապահական խախտում թույլ տալու համար գտնվում է պատժախցում»,-նշեց Նավիկյանը՝ ավալացնելով, թե Արմավիր» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից Ա. Առաքելյանի հետ պարբերաբար իրականացվում են բացատրական, հոգեբանական, խորհրդատվական աշխատանքներ՝ հացադուլը դադարեցնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել ՌԴ-ում ռեստորաններից մեկում՝ էթնիկ հարաբերությունների ֆոնին, մասնավորապես, ադրբեջանցին հայհոյանքներ է հնչեցրել հայերի հասցեին և կոտրել պատից կախված հայ ազգային հերոսի նկարները, ինչից հետո վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է ադրբեջանցու սպանությամբ:
Արման Առաքելյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 18 տարի ժամկետով, որից 6-ը նա կրել Մուրմանսկի ՔԿՀ-ում։ Առաքելյանը հայրենիք է տեղափոխվել ավելի քան մեկ տարի առաջ՝ 2021թ մարտին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վերահաստատել էր վերջինիս դատավճիռը, Առաքելյանը շարունակում է կրել պատիժը՝ ՀՀ-ում։
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«Բերձորը թուրքին հանձնելուց առաջ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից հեռացնում են խաչերը։
Ինչու՞ եք հեռացնում խաչքարերը,
1․ ախր երբ Աղավնոյի բնակիչներին սպառնում էիք, որ տները չայրեն հանկարծ, թե չէ փոխհատուցում չեն ստանա, ու դա «բացատրում» էիք նրանով, որ կարող ա՝ մի քանի տարի հետո Աղավնոն նորից մերը լինի, տներն ինչի՞ այրված լինեն, չէ՞ որ նույն տրամաբանությամբ երբ Բերձորը նորից մերը լինի, ինչի՞ եկեղեցին կիսավեր ու ձեր կողմից պղծված լինի,
2․ ի՞նչ է, վախենու՞մ եք թուրքին եկեղեցի թողնել, ախր հենց դուք եք չէ՞ կոկորդ պատռելով «խաղաղության դարաշրջան» քարոզում, թուրքից յոլդաշ, քիրվա ու ախպեր սարքում։
Ասեմ՝ ինչու։
Որովհետև լավ էլ գիտեք, որ թուրքը թշնամի է, որ թուրքը գալու է ու ավիրի, պղծի, ոչնչացնի ամեն հայկականը, որովհետև թուրքին մեր եկեղեցին պետք չէ, որովհետև Աղավնոյի նորակառույցների նման եկեղեցին թուրքին «վաճառել» չի լինի»։
Անվտանգության հարցերով արցախցի փորձագետ Ալեն Ղուլյանն անդրադառնալով նույն թեմային՝ գրում է.
«Մեր եկեղեցու պատերից ջանասիրաբար քանդում-քերում եք հայկական խաչերը.. Ձեր և թուրքերի միջև տարբերությունը կասե՞ք..
Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը բան չու՞նի ասելու..
Հիշեք, մի ամիս անց իրենք իրենց ավիրածներն էլ են շատ գրագետ ձևով մեր ջեբը գցելու..
Հետո չասեք, թե ուր են մեր եկեղեցու գմբեթները և ինչու մզկիթ դառավ…»։
«Հրապարակ»-ը զրուցել է Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանի հետ:
— Պարո՛ն Չավուշյան, այս պահին գյուղում ի՞նչ իրավիճակ է: 15 օրից պետք է գյուղն ազատեք: Ինչո՞վ եք զբաղված հիմա: — Հիմա տարհանման աշխատանքներ են իրականացվում: Դեռևս գյուղից չեն հեռացել բնակիչները: Այս պահին դպրոցն ենք ազատում:
— Իսկ ինչպե՞ս եք տարհանելու՝ մեքենաներ տրամադրվե՞լ են:
— Այս պահին բնակիչներին ոչինչ չի տրամադրվել տների համար: Դպրոցն ազատելու համար մեքենա նախարարությունը տրամադրել է:
— Նախորդ անգամ մեզ հետ զրույցում նշել էիք, թե պետությունն ամեն մի անձի համար փոխհատուցում է պատրաստվում վճարել՝ 40 հազար դրամ:
— Այդ գումարը վարձակալական հիմունքներով է տրամադրվելու, մինչև սերտիֆիկատների հարցը լուծվի: Երևան տեղափոխվող մարդկանց պետք է սերտիֆիկատներ տրամադրեն, որպեսզի նրանք տասը միլիոն դրամին համարժեք ծախսեր անեն:
— Գյուղն ունի ավելի քան 200 բնակիչ` 54 ընտանիք: Նրանցից քանի՞սն են մնալու Արցախում և քանի՞սն են Հայաստան տեղափոխվելու:
— 54 ընտանիքից ընդամենը 7-ն է մնալու Արցախում, մնացածը տեղափոխվելու են Հայաստան` տարբեր ուղղություններով՝ Երևան, Սյունիք, և այլն:
— Իսկ այդ 7 ընտանիքը, որ ցանկանում է Արցախում մնալ, որտե՞ղ է բնակվելու:
— Դեռ հստակ չէ, այդ գործերով վաղն ենք զբաղվելու, հավանաբար նրանք հյուրատներում կբնակվեն ժամանակավորապես, մինչև կառուցվող տների հարցը լուծվի:
— Իսկ Դուք որտե՞ղ եք բնակվելու:
— Ստեփանակերտ:
— Հայկ Խանումյանի ասածների վերաբերյալ քննարկումները չեն դադարում: Նշվում էր, որ Խանումյանը Ձեզ սպառնացել է, որ եթե այրեք տները, փոխհատուցում չեք ստանա, սակայն վերջինս երեկ հարցազրույց է տվել և նշել, որ, այո՛, հորդորել է չայրել տները, սակայն փոխհատուցման մասին խոսք չի եղել: Ի վերջո, եղե՞լ է նման խոսակցություն:
— Հստակ չեմ հիշում, դե երևի եղել է, որ ասել ենք:
— Իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ ազերիները կապրե՞ն հայերի տներում: Ի վերջո, նրանք էլ քանդում և զրոյից կառուցում են:
— Այո, նրանք երբեք հայերի տներում չեն ապրի: Շուշիում հիմա չկա ադրբեջանական բնակչություն, չեմ կարող հստակ ասել, սակայն ինձ չի թվում, որ նրանք կապրեն մեր հայերի տներում: Մենք միշտ կառուցել ենք, ստեղծել ենք, էնպես չի, որ մենք սիրում ենք քանդել, պարզապես հանգամանքներն են ստիպում: Շենքի արժեքը չէ այստեղ խնդիրը:
— Ե՞րբ եք պատրաստվում գյուղը լքել:
— Մարդիկ հիմա պատրաստվում են, իրերն են հավաքում՝ «թոփ անում»: Հերթականությամբ պատրաստվում ենք։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հետևողական աշխատանքների, կոնգրեսականներին մշտապես Արցախում տիրող իրավիճակի մասին իրազեկելու և ամերիկահայ համայնքին Հայ դատի հանձնախմբի առաջնեհերթությունների շուրջ համախմբելու արդյունքում` ԱՄՆ բարձրաստիճան օրենսդիրները շարունակում են անդրադառնալ Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիային։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ, մասնավորապես, Սենատի ռազմական ծառայության հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդը թվիթերյան գրառմամբ դատապարտելի է համարել Ադրբեջանի զինուժի գործողությունները, իսկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն էլ օրեր առաջ էր անդրադարձել ադրբեջանական գործողություններին՝ պնդելով, որ ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն Արցախի շրջաններից և կասեցվեն նրանց վայրագություններն ընդդեմ Արցախի ժողովրդի։
Ադրբեջանական գործողությունները դատապարտել են նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական անդամ Մարկո Ռուբիոն, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնն ու Ջեքի Սփիերը, Ներկայացուցիչների տան հետախուզության հանձնաժոովի նախագահ Ադամ Շիֆը, կոնգրեսականներ Քեթրին Քլարկը, Աննա Էշոն, Ռաջա Քրիսնամըրֆին, Բրենդա Լորենսը, Լինդա Սանչեսը, Յան Շակովսկին, Բրեդ Շերմանը և Լորի Թրահանը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ամենօրյա ծավալուն և բազմաոլորտ աշխատանքով շարունակում է Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները՝ ի թիվս այլնի հիմնական քաղաքական առաջնահերություն ունենալով Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկումը։
«Ազատությունը»՝ որպես դավաճանության մամուլի խոսնակ, Հայկ Խանումյանի հետ միանգամից հայտնվել էր Աղավնոյում` գյուղը հանձնելու ռեպորտաժ սարքելու, օգնելու, որ վռազ-վռազ զտեն հայերին։ «Ազատությունը» Ադրբեջանի բոլոր անցքերում ման է եկել ու գտել է մի ազերի ծեր կնոջ (լավ ա հասցրին, մի քիչ էլ ուշացնեին, չէր լինի), որ պատմի, թե ինչպես է երազում գյուղ վերադառնալ, որ օգնեն Աղավնոն Ադրբեջանցի ցեղասպաններին տան։ «Ազատությունն», իհարկե, չի նշում, որ էդ գյուղի կարմիր տանիքով տները, որ տեսնում եք ռեպորտաժում, Դաշնակցության սարքած տներն են ու որևէ կապ չունի Ադրբեջանից տարիքով մեծ տատիկի հետ։ «Ազատություն լրտեսակայան»՝ Արցախի կորստի, հայ ժողովրդի դաժբախտության ու դավաճանության մամուլի խոսնակը։
#ռադազատությունՀովհաննես Իշխանյան
Սեւանա լճի ափին «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից կառուցվող շքեղ առանձնատան կողքին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շքեղ առանձնատունն է կառուցվում, տեղեկացնում է Aravot.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները:
Արման Հակոբջանյանը Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին է: Արայիկ Հարությունյանի կառուցվող առանձնատան վերաբերյալ կայքը փորձել է մեկնաբանություն ստանալ նրա խոսնակ Լուսինե Ավանեսյանից, սակայն, նա չի պատասխանեց զանգերին ու գրավոր հարցմանը:
Առանձնատները կառուցվում են Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սեւան» ազգային պարկին պատկանող հողատարածքի վրա:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեղադրում է Հայաստանին «տարբեր պատրվակներով Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը դանդաղեցնելու մեջ», փոխանցում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը։
«Մենք նկատում ենք, որ մեր դիրքորոշումները որոշակիորեն մերձենում են, բայց եթե լիներ Հայաստանի անկեղծ մտադրությունը, ապա այս հարցը վաղուց լուծված կլիներ։ Այստեղ բաց հարցեր ու մեծ խնդիրներ չկան, ուստի մենք սա որպես արհեստական արգելակ ենք ընկալում։ Միեւնույն ժամանակ, աշխատանքը, որ Ադրբեջանն իրականացնում է իր տարածքում, վկայում է մեր մտադրությունների լրջության մասին»,- ասել է Բայրամովը թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։ Միաժամանակ նա հավելել է, որ Ադրբեջանը «վճռական է այս նախագծի իրականացման հարցում»։
Բայրամովը հիշեցրել է, որ Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ-ի նոյեմբերի 10-ին եւ 2021-ի հունվարի 12-ի եռակողմ հայտարարություններում կետեր կան ճանապարհների բացման եւ, մասնավորապես, այն ճանապարհների բացման վերաբերյալ, որոնք կապում են Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ, եւ Հայաստանը պատասխանատվություն է կրում այդ ուղղությամբ անցման ապահովման համար՝ առանց Ադրբեջանի նկատմամբ որեւէ սահմանափակում կիրառելու։
Խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին՝ Բայրամովը կրկին հայկական կողմին մեղադրել է «պարտավորությունները չկատարելու» մեջ։
«Պարտավորություններ ասելով՝ նկատի ունեմ այն, որ հայկական զինված ուժերը դեռ չեն լքել Ղարաբաղը։ Հայաստանն այդ պարտավորությունը ստանձնել է եռակողմ հայտարարությամբ։ Հայկական զինված ուժերը պետք է հեռանային, երբ խաղաղապահ ուժերը մտան տարածաշրջան, բայց նրանք դեռ այնտեղ են եւ հերթական անգամ սադրանք կազմակերպեցին,- ասել է նա։- Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ապօրինի հայկական զինված խմբավորումների առկայություն թույլ չի տա։ Այդ պահանջն ուժի մեջ է մնում։ Մենք բազմիցս հայտարարել ենք այդ մասին եւ կարծում ենք, որ հայկական կողմը պետք է լուրջ վերաբերվի դրան»,- հավելել է Բայրամովը։
Աղվան Հովսեփյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ՝ ԿՏ անգիոգրաֆիա հետազոտության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Քիչ առաջ տեղեկացա, որ Աղվան Հովսեփյանը «Նաիրի»ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ ետ վերադառնալիս ուշագնաց է եղել։ Այնուհետեւ պարզվել է, որ դրա պատճառն է հանդիսացել պ-ն Հովսեփյանի մոտ այդ պահին կազմած արյան մեջ գլյուկոզայի բարձր ցուցիչը՝ 29մմոլ/լ:
Աղվան Հովսեփյանը տառապում է շաքարային դիաբետով, որն ընդանում է ծանր ձեւով, որը նաեւ ըստ մասնագետների կարծիքի՝ կյանքի ու առողջության համար վտանգ է հանդիսանում։ Ըստ բժիշկների՝ հաջորդ անգամ հնարավոր է դա հանգեցնի հիպերգլիկեմիկ կոմայի:
Դատավոր Մարտիրոսյանն օրեր առաջ նույնիսկ չքննարկեց պաշտպանության կողմի միջնորդությունը՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի վատթարացման եւ նրա մոտ նոր հիվանդությունների հայտնաբերման հիմքով խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Ուստի անդառնալի հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Մարտիրոսյանը»,- գրել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.