23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ու հրդեհի հետեւանքով` այս պահի դրությամբ կա 6 զոհ, եւս 16 քաղաքացի համարվում է անհետ կորած:
6 զոհից 4-ի ինքնությունը հայտնի է`՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. երկուսի ինքնությունը դեռ պարզել չի հաջողվել:
Աին-ից հայտնում են, ոչ օգոստոսի 15-ի ժամը 00։25-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։
Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․
3․ Մարատ Շահբազյան
4․ Սիրարփի Խաչատրյան
5․ Մարիամ Խաչատրյան
6․ Հարութ Գարաքյան
7․ Գագիկ Կարապետյան
8․ Արտավազդ Հայրապետյան
9․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
10․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
11․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
12․ Վանիկ Ամիրխանյան
13․ Անահիտ Խալաթյան
14․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
15․ Արամ Հարությունյան
16․ Դավիթ Մխիթարյան
Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։
Օգոստոսի 15-ի ժամը 00։25-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։
Կա 6 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։
Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։
Թուրքիայում իշխող կուսակցության «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Ահմեդ Արսլանն այցելել է Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Աքյաքայի շրջան։ Նա հայտարարել է, որ ղարաբաղյան առաջին պատերազմի պատճառով փակված հայ-թուրքական արևելյան այդ սահմանադուռն արդեն 30 տարի փակուղային վիճակ է ստեղծել Աքյաքա քաղաքի և շրջանի համար, հայտնում է ermenihaber-ը։
«Այս փակուղու բացման հնարավորությունը շատ արժեքավոր է այս տարածաշրջանի ու բնակիչների համար, ինչպես նաև այն առումով, որ Կարսը Հայաստանի միջոցով հասանելիություն ունենա Միջին Ասիային»։Արսլանը տեղեկացրել է, որ տեխնիկական խմբերը երկու երկրների սահմանին էլ՝ թե՛ Կարսում, թե՛ Իգդիրում, աշխատանքներ են տանում։ Իրենք սպասելիք ունեն, որ Հայաստանը և Ադրբեջանը համագործակցեն տրանսպորտային միջանցքների իմաստով, բացվեն նաև Թուրքիա-Հայաստան տրանսպորտային միջանցքները։
«Ցանկանում ենք արևելյան սահմանադուռը կարճ ժամանակում և՛ երկաթուղային, և՛ ցամաքային ճանապարհի իմաստով բացել և երկու երկրների տրանսպորտային միջանցքն ամբողջացնել։ Երթուղու վրա վերջերս ևս աշխատանքներ են արվել, երկաթգծի հետ կապված որևէ խնդիր չկա, առանց այդ էլ Կարսում, Աքյաքայում մեր գնացքները մշտապես աշխատում են, հետևաբար մեր երկաթգիծը վերանորոգված վիճակում է։
Հայաստանի կողմի երկաթգիծը ևս ակտիվ վիճակում է։ Սպասում ենք, որ գործընթացները վայրկյան առաջ ավարտվեն և այս միջանցքը բացվի», — նշել է թուրք պատգամավորը։
Արցախցիների տրամադրությունը շատ լավ է, պատերազմից հետո ամուր են, իրենց հողի վրա կանգնած են: Այս մասին սահմանամերձ Շուռնուխում լրագրողների հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
Նրա փոխանցմամբ՝ Ստեփանակերտում արդեն երկար ժամանակ է՝ էլեկտրականության, գազամատակարման և կապի հետ կապված խնդիրներ չկան։
Հարցին՝ Լաչինի՝ կառուցվող այլընտրանքային ճանապարհն անհարմարություն չի՞ ստեղծում արցախցիների համար, Դավիթ Սարգսյանն ասաց.
«Արցախցիները պատրաստ են անհարմարություններին։ 4-5 կմ ճանապարհ պատրաստ են գնալ-գալ։ Շինարարներն աշխատում են, կարճ ժամանակում այն նորմալ ճանապարհ կլինի»,- ասաց Սարգսյանը։ Հարցին՝ Բերձորից եւ Աղավնոյից դուրս բերվելո՞ւ են էլեկտրականությունն ապահովող լարերը, քաղաքապետը պատասխանեց, որ չի հետաքրքրվել, բայց բոլոր հարցերը կարգավորվում են։
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է հասարակությունն Արցախի շուրջ կայացվող որոշումների մասին տեղեկանում ընդունումից հետո կամ ադրբեջանական կողմից, Սարգսյանն ասաց, որ չի կարող պատասխանել հարցին․ «Ես քաղաքապետ եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում»։
ՀՀ դատախազության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առերևույթ թշնամու կողմն անցնելու, ինչպես նաև լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանության դեպքերի վերաբերյալ:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2022թ. օգոստոսի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտից ստացվել է առերևույթ հանցանքների մասին պատշաճ հաղորդում՝ ՀՀ քաղաքացի Վ. Ղ.-ի կողմից պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացու կողմից լրտեսություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ:
Մասնավորապես, ըստ առկա փաստական տվյալների՝ ՀՀ քաղաքացի Վ. Ղ.-ն, 2017թ. հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ տեսակի օգնություն է ցույց տվել նրանց, իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության աշխատակիցների հետ, իսկ 2022թ. հունիսի 7-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ՀՀ-ից հեռանալուց հետո օգոստոսի 7-ին տեսաուղերձով դիմելով Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ հայտարարել է, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և ցանկանում է ստանալ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն: Այդ կերպ կատարվել Է պետական դավաճանություն, որն արտահայտվել են թշնամու կողմն անցնելով, լրտեսությամբ՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
Բացի այդ, 2022թ. օգոստոսի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտից ստացվել է առերևույթ հանցանքների մասին պատշաճ հաղորդում՝ ՀՀ քաղաքացի Ի. Վ.-ի կողմից պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացու կողմից լրտեսություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ:
Մասնավորապես, ըստ առկա փաստական տվյալների՝ ՀՀ քաղաքացի Ի. Վ.-ն, բնակվելով Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում և հավաքագրվելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից, 2022թ. ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած հրապարակումներում բացահայտորեն հանդես է եկել հակահայկական հայտարարություններով, որոնցում գովաբանել է ադրբեջանական իշխանություններին, նրանց վարած քաղաքականությունը, քննադատել 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսված արցախա-ադրբեջանական պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի գործողությունները, ինչպես նաև դիմելով Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ խնդրել է իրեն շնորհել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն և հնարավորություն տալ բնակվել ու աշխատել Ստեփանակերտ քաղաքում՝ Ադրբեջանի Հանրապետության իրավազորության ներքո: Այդ կերպ նա առերևույթ կատարել է պետական դավաճանություն, որն արտահայտվել է թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
Նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 10.08.2022թ. ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ:
Իրականացվում են անհետաձգելի քննչական և վարույթային գործողություններ՝ նշված անձանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու նպատակով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը AzTV-ին տված հարցազրույցում ասել է, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում Ղարաբաղյան հարց չկա:
«Նման փորձեր եղել են, բայց ես երբեք չեմ համաձայնվել դրան։ Ի՞նչ կապ ունի Հայաստանը դրա հետ։ Սա «մեր ներքին գործն է» (չակերտները՝ Tert.am)։ Այսօր բանակցությունների սեղանին որևէ կարգավիճակի մասին խոսք չկա»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Նրա խոսքով՝ Ղարաբաղում ապրող հայերը պետք է «ճիշտ քայլ» (չակերտները՝ Tert.am) անեն ու հասկանան, որ «իրենց ապագան կախված է միայն ադրբեջանական հասարակությանը ինտեգրվելուց» (չակերտները՝ Tert.am)։
«Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ հատուկ արտոնություններ. նրանք «նույնն են» (չակերտները՝ Tert.am), ինչ Ադրբեջանի մնացած բոլոր քաղաքացիները։ Ինչպես պաշտպանված են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այնպես էլ «պաշտպանված են լինելու» (չակերտները՝ Tert.am) նրանց իրավունքները։ Ինչպես պաշտպանված են Ադրբեջանում ապրող ժողովուրդների իրավունքները, այնպես էլ նրանք պետք է «պաշտպանված լինեն» (չակերտները՝ Tert.am): Սա միակ ճանապարհն է», — ասել է Ալիևը։
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ նա հավելել է.«Մենք պետք է խաղաղ բանակցություններ սկսենք Հայաստանի հետ: Դեռ դրական պատասխան չենք ստացել, բայց հուսով եմ, որ կլինի։ Պետք է ստեղծվի սահմանազատման հանձնաժողով: Նրանք էլ առարկում էին, բայց ի վերջո համաձայնեցին։ «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Tert.am) պետք է, բայց սկզբում դեմ էին։ Այժմ՝ առաջիկա շաբաթներին, նրանցից սպասում ենք «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Tert.am) երթուղուն»։
Բերձորի միջանցքում կառուցված ու կառուցվող ճանապարհներին է անդրադարձել Արցախի հանրային հեռուստաընկերությունը։
Ճանապարհի նորակառույց հատվածը սկիզբ է առնում Ստեփանակերտ-Բերձոր մայրուղու 36–րդ կմ–ից՝ Մեծ Շեն տանող խաչմերուկից։ 2021–ի հունիսից այս ճանապարհի շինարարությունը սկսել է ադրբեջանական կողմը, մեկ տարի անց հայտնել ավարտի մասին։
Ավելի քան 11 կմ լայնությամբ և 21 կիլոմետր երկարությամբ նորակառույց ճանապարհն անցնում է Մեծ Շենով, շարունավում դեպի Շին Շեն, այնուհետև ձգվում մինչև Աղավնո գետի վրա կառուցված կամուրջը։
Լաչինի միջանցքի նոր երթուղին կհասնի Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնք, այնտեղից էլ կշարունակվի դեպի Տեղ ու կմիանա Գորիս տանող մայրուղուն։
Թուրքիան սկսել է Ղրիմի թաթարներին երկարաժամկետ կացության կարգավիճակ տալ, նման հանձնարարականով հանդես է եկել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, հինգշաբթի օրը գրում է Anadolu գործակալությունը:
«Թուրքիայի ՆԳՆ միգրացիոն ծառայությունը օգոստոսի սկզբից սկսել է Ղրիմի թաթարներին երկարաժամկետ կացության կարգավիճակ տալ՝ նրանց համար ճանաչելով «թյուրքական արմատներով հայրենակիցներ» կարգավիճակը։ Ավելի վաղ այդ կարգավիճակի ներքո են հայտնվել թուրք-ահիսները, ույղուրները, Բուլղարիայից եւ Հունաստանից էթնիկ թուրքերը», — հաղորդել Է գործակալությունը:
Նշվում է, որ Ղրիմի թաթարների բնակության թույլտվությունը տրվում է ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյդիի հանձնարարությամբ 2022 թվականի հունիսից:
Համաձայն գործող օրենսդրության, երկարաժամկետ կացություն Թուրքիայում կարող են ստանալ միայն օտարերկրացիները, որոնք երկրում մշտապես գտնվում են ութ տարի շարունակ։ Այսուհետ Ղրիմի թաթարներից չի պահանջվի կատարել այդ պայմանները։
«Բացառության կարգով» Թուրքիայի քաղաքացիություն ստանալու նորմին համապատասխան, որը նախատեսված է «թյուրքական արմատներ ունեցող հայրենակիցների» կարգավիճակով անձանց դասակարգի համար, 2002 թվականից սկսած Թուրքիայի քաղաքացիություն են ստացել 101 995 թուրք-ահիսներ եւ 6 787 ույղուրներ:
Դեռևս հուլիսի վերջին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ հայտնել էին, որ Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին:
Այսպիսով՝ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գյուղերով կմիանա Արցախին՝ Բերդաձորի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը պատասխանելով Բերձորի այլընտրանքային ճանապարհին վերաբերող հարցին՝ իր զարմանքը հայտնեց ճանապարհի այն հատվածի առնչությամբ, որը Կոռնիձոր գյուղի մոտ հատում է սահմանը՝ անցնելով Հայաստանի տարածք։
«Այդ ճանապարհը, ըստ պայմանավորվածության, յուրաքանչյուր կողմից 2,5 կիլոմետր Հայաստանին պետք է պատկանի, պետք է չեզոք գոտի լինի, և հատվածներում ինչ կա, պատկանում է Հայաստանին։
Սակայն այդ ճանապարհը կառուցել են այնպես, որ ոչ թե Աղավնոյից 2,5 կմ հեռավորության վրա պետք է լինի, և Աղավնոն մտնի Հայաստանին պատկանող տարածքի մեջ, այլ 3,5 կմ հեռավորության վրա։ 1 կիլոմետր ավելի են տալիս, որպեսզի Աղավնոն մնա Ադրբեջանին։ Դրա վերաբերյալ, ըստ իմ լսած տեղեկությունների, համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև, իրենք են որոշել որտեղ լինի ճանապարհը, որպեսզի Աղավնոն մնա Ադրբեջանին։
Այդ սահմանը հատող մենք ճանապարհ չունենք, արդեն երկու տարի է անցել նոյեմբերի 9-ի հայտարարությունից, բայց ճանապարհը հայկական կողմը չի կառուցել, ոչինչ չի արել։ Ու հանկարծ Ադրբեջանը որոշում է, որ գյուղական ճանապարհը, որը հայկական գյուղերն է իրար միացնում Կոռնիձորը՝ Հին ու Մեծ շեները, լայնացնել ու դարձնել Բերձորի այլընտրանքային ճանապարհ։
Այնտեղ ճանապարհ գոյություն ուներ, ճանապարհը գնում միանում է Բերձորից մինչև Շուշի գնացող ճանապարհին, Բերձորից դեպի հյուսիս-արևելք, այսինքն՝ Բերձորից ավելի հեռու է միանում ճանապարհին։ Իսկ Շուշիի մոտ այդ ճանապարհը պետք է շեղվի և դուրս գա ներկա ճանապարհից և ուղղակի մտնի Ստեփանակերտ։ Սակայն այդ ճանապարհի մասին որևէ մեկը չի խոսում, քանի որ այն լեռնային, անտառային տարածք է, թե երբ այն պետք է կառուցվի՝ անհայտ է»,- նշեց Ռուբեն Գալիչյանը։
Ըստ քարտեզագետի, Բերձորի այլընտրանքային ճանապարհը նույնքան վտանգավոր է հայ ազգաբնակչության համար, որքան այսօր է վտանգավոր։ Հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանը շարունակում է զավթել շրջակա բարձունքները և ցանկանում է վերևից վերահսկողություն իրականացնել։
Միաժամանակ նա ընդգծեց, որ եթե չկա հաստատված որևէ նախագիծ, ինչպես են կառուցելու ճանապարհը։
«Կարող էին այդ ճանապարհից օգտվել, բայց Աղավնոյից 2,5 կմ հեռավորության վրա և չհատեին սահմանը, և Աղավնոն մնար Հայաստանի տարածքում։
Մեկ այլ խնդիր էլ կա, նոյեմբերի 9-ի համաձայնագրում 4-5 կետերը, որոնք հանձն է առել Ադրբեջանը՝ ուղղակի չի կատարում, գերիների վերադարձի, զինադադարի ռեժիմի պահպանության վերաբերյալ պարտավորություններն են, իր զինվորներին ՀՀ տարածքից դուրս հանելն է և այլն։ Փոխարենը՝ Հայաստանի իշխանությունները լուռ ու մունջ կատարում են այն ամենը, ինչ իրենց պարտադրվում է, մի բան էլ ավելի շուտ ենք կատարում, քան նախատեսված ժամկետն է։ Իսկ իշխանությունը կարող է պահանջ դնել ու ասել՝ քանի որ այս կետերը չեք կատարում, մենք էլ այդ կետերը չենք կատարի։ Սա միջազգային իրավունք է, եթե մեկը չի կատարում ստանձնած պարտավորությունները, մյուսն էլ կարող է չկատարել»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Եթե նման իրավիճակը շարունակվի, ապա 2-3 տարի անց Հայաստանը կլինի՞ քարտեզի վրա և ի՞նչ սահմաններով, իսկ Արցախը կլինի՞, հարց է հնչեցնում քարտեզագետն ու պատասխանում.
«Արցախի ճակատագիրն է անորոշ, ի՞նչ պետք է լինի։ Եթե այսպես թշնամին ներխուժում է Արցախի տարածք, իսկ խաղաղապահները չեն կարողանում դեմն առնել, կստացվի, որ Արցախն աստիճանաբար պետք է հայաթափվի ու հանձնվի Ադրբեջանին»։
Զրույցի ավարտին էլ Ռուբեն Գալիչյանը մեկ առաջարկ արեց դաշնակցականներին։ Քանի որ Աղավնոյի բոլոր տները կառուցվել են բեյրութահայերի ու լիբանանահայերի գումարներով, և դաշնակցությունն է նախաձեռնել, ապա փողոցում ցույց անելու փոխարեն, թող դիմեն միջազգային դատարան՝ հիմնավորելով, որ այդ գյուղը կառուցել են հայերի համար, իսկ Ադրբեջանն ապօրինաբար տիրանում է դրան»։
Աղբյուրը՝ 168.am
Հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը անհետ կորել է։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
«Նրան հայտնաբերելու միջոցառումներ են ձեռնարկել ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ Գրիշա Քոքոբելյանը ոչ թե անհետ կորել է, այլ նրան առևանգել են։
Հանցագործությունը բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու միջոցառումների ընթացքում անհայտ անձը կապ է հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան անվնաս վերադարձնելու դիմաց գումար պահանջել։ Որոշակի գումար ստանալուց հետո օգոստոսի 2-ին Գրիշա Քոքոբելյանին ազատ են արձակել։ Քրեական ոստիկանության գլխավոր, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կազմակերպել և կատարել են Իջևանի բնակիչներ 37–ամյա Սուրեն Մ․-ն և 25-ամյա Արմեն Ք․-ն։
Նրանք ոստիկանության ծառայողների կողմից օգոստոսի 11-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Մանրամասներին հանգամանալից կանդրադառնանք առաջիկայում»,- տեղեկացնում են Ոստիկանությունից։
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ–թուրքական հարաբերությունների եւ Ադրբեջան–Հայաստան հարաբերությունների կարգավորման թեմային։
Թուրքական Star–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն շեշտել է, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման համակարգվում է Բաքվի հետ։ Նա տարօրինակ է համարել, որ Հայաստանում այս փաստից անհանգստանում են։ «Մենք պարզ ենք, ամենասկզբից էլ ասել ենք։ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր չէ առանձին առանձին մտածելով։ Այս հարցում Հայաստանը պետք է համարձակ ու վճռական լինի։ Պետք է հրաժարվի խուսափելու քաղաքականությունից։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն անկեղծ է»,–ասել է Չավուշօղլուն։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.