23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Լրագրողներն ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանին խնդրեցին պարզաբանել՝ ի՞նչ եղանակով և ո՞ր երկրից են նրանք ստանում Հայաստանի տարբեր, այդ թվում՝ ռազմավարական նշանակության օբյեկտներում պայթուցիկ սարքերի «առկայության» մասին տեղեկությունները։
«Մեծամասամբ տեղեկատվությունը փոխանցվում է էլեկտրոնային նամակների միջոցով։ Վերջին շրջանում հիմնականում ուղարկում էին քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին։ Այսօրվա նամակը փոխանցվել է ԱԻՆ քարտուղարությանը, այս անգամ մեզ է ուղղված եղել»,- ի պատասխան՝ ասաց ԱԻՆ խոսնակը։
Նրան խնդրեցին նաև հստակեցնել՝ ո՞ր երկրից են ուղարկվում այդ նամակները։
«Էլեկտրոնային տարբերակով են հիմնականում ուղարկում, և ես չունեմ տեղեկատվություն, թե դա որ երկրից է արվել, օտարերկրացիներ են, թե հայեր։ Այդ առումով ես տեղեկատվություն չունեմ»,- ասաց Հայկ Կոստանյանը։
Միայն 2022 թվականի կտրվածքով ռումբերի տեղադրման վերաբերյալ արձանագրվել է առնվազն 11 ահազանգ: Մասնավորապես` Լևոն Տեր Պետրոսյանի կեցավայր (22.07, 14.08), մետրոպոլիտեն (20.06, 02.08, 14.08), «Զվարթնոց» օդանավակայան /17.03, 08.04, 21.04, 18.05, 08.06, 14.08/: Թեմային է անդրադարձել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։
Ահաբեկչության մասին սուտ տեղկություն տարածելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, որի նախաքննության կատարումը վերապահված է եղել քննչական կոմիտեին և ԱԱԾ քննչական դեպարտամենտին:
Նման ահազանգեր եղել են նաև նախկին տարիներին: Յուրաքանչյուր դեպքում ԱԱԾ-ն իր ողջ ներուժով և միջոցներով ձեռնամուխ է եղել դրանց հեղինակներին ու կատարման դրդապատճառները պարզելուն:
Կարող ենք փաստել, որ այդ ահազանգերն ամբողջապես եղել են սուտ, չի եղել գեթ մեկ դեպք, որ հաստատվի ռումբի առկայությունը: Դրանք կատարվել են տարբեր դրդապատճառներով: Մասնավորապես կատարողները խնդիրներ են ունեցել բանկերի, օդանավակայանի, տարբեր առևտրային կազմակերպությունների, պետական հիմնարկությունների կամ անձանց հետ ու այդ կերպ վրեժխնդիր եղել: Տեղի են ունեցել նաև դեպքեր, երբ զանգերի հեղինակները գործել են խուլիգանական դրդումներով, եղել են դեռահասներ, կամ անմեղսունակներ: Ունեցել ենք զանգեր, որոնք կատարվել են արտասահմանից, քողարկված աղբյուրից, որոնք նույնպես եղել են կենցաղային կամ խուլիգանական բնույթի:
Հայաստանում կատարված զանգերի պարագայում ԱԱԾ-ի ու ոստիկանության ջանքերով գրեթե հարյուր տոկոսով բացահայտվում էին նման դեպքերը, դրանց հեղինակները ենթարկվում էին քրեական պատասխանատվության: Անմիջապես հանրայնացվում էր տեղի ունեցածը, բացահայտված անձը, որպեսզի քաղաքացիները գիտակցեին արարքի հասարակական վտանգավորությունը, բացահայտման ու պատժի անխուսափելիությունը:
Այսօր իրավիճակն այլ է: Նման հանցագործությունները կամ չեն բացահայտվում, կամ բացահայտվելու դեպքում բավարար չափով չեն հանրայնացվում, ինչն արդարացիորեն առիթ է տալիս շահարկումների, խուճապային տրամադրությունների, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածման:
Խուճապային տրամադրությունները կանխելու համար ևս մեկ անգամ փաստում ենք, որ այս տարիների ընթացքում ռումբերի տեղադրման մասին հնչեցված տեղեկությունները եղել են սուտ, երբեք չեն հաստատվել, հիմնականում ունեցել են կենցաղային դրդապատճառներ:
Իրավապահ մարմիններն, այդ թվում ԱԱԾ-ն պարտավոր են սպառիչ տեղեկատվություն տրամադրել հանրությանն այն մասին, թե ինչ են պարզել արձանագրված նախորդ դեպքերի հետ կապված, ովքեր են զանգերի հեղինակները և ինչ նպատակով են կատարվել: Այլապես շարունակվելու է ստահոդ լուրերի տարածումը, հասարակությունը գտնվելու է լարվածության մեջ: Ասվածի ուղիղ վկայությունն է օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրային կենտրոնում կատարվածը, որը մարդիկ կապում են նախորդ օրերին ու նույն օրը հնչեցված կեղծ ահազանգերի հետ, այդ առթիվ տարբեր կասկածներ են հնչեցնում, իրականությանը մոտ կամ անարժանահավատ լուրեր տարածում: Ակնհայտորեն սա գալիս է նաև պետական կառույցների նկատմամբ վստահության, կոմպետենտության պակասից, ոչ թափանցիկ գործունեությունից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսի տարհանված բնակիչներից շատերն այլեւս չեն ուզում վերաբնակվել Արցախում։ Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, առայժմ հստակ թիվ չկա, թե քանիսն են վերաբնակվելու Հայաստանի հանրապետությունում, քանիսը՝ Արցախում, ցուցակները ճշտվում են, բայց բնակիչների գերակշիռ մասը ցանկություն է հայտնել վերաբնակվել Հայաստանում։
«Այս պահի դրությամբ տարհանվելիք բնակչության մոտ 25-30 տոկոսն է ցանկություն հայտնել վերաբնակվել Արցախի այլ բնակավայրերում։ Մեծ մասը ցանկանում է Հայաստան տեղափոխվել, բայց հստակ թվեր դեռ չենք կարող ասել, քանի որ ցուցակների կազմումը դեռ ընթացքի մեջ է։ Համայնքների ղեկավարներն ու վարչակազմի ղեկավարն այդ հարցով են զբաղված»,-«Փաստինֆո»-ին հայտնեց Արցախի ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Վիկտորիա Պետրոսյանը։
Նրա տեղեկություններով՝ օգոստոսի 25-ին թշնամուն հանձնվելիք բնակավայրերից ոչ մեկը դեռ դուրս չի եկել․ մարդիկ առայժմ անձնական իրերն են տեղափոխում։ Այդ աշխատանքներում Աղավնոյի, Բերձորի և Ներքի Սուսի բնակիչներին օգնում է նաև Կարմիր խաչը։ Արցախի ՏԿԵ նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Ներքին Սուսի բնակիչներին սեփականությունը տեղափոխելու հարցում ևս Կարմիր խաչը կաջակցի։ Նշենք, որ նախքան պատերազմը շուրջ 190 բնակիչ ունեցող գյուղում պատերազմից հետո շատ քիչ մարդ էր մնացել։ Մեզ հետ զրույցում գյուղապետ Մխիթար Ներսիսյանը նշել էր, որ բնակիչների՝ գյուղ չվերադառնալու հիմնական պատճառը Ներքին Սուսը, վաղ թե ուշ, թշնամուն հանձնելու մասին խոսակցություններն են եղել։
Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Ներքին Սուսում ներկա դրությամբ առնվազն մեկ ընտանիք ապրում է։ Ոչ մշտական, բայց փաստացի ևս մի քանի հոգի աշխատանքի բերումով այնտեղ են ապրում, որոնց իրերի տեղափոխումը ևս Կարմիր խաչն է կազմակերպելու։
Ներքին Սուսի այն բնակիչներին, ովքեր պատեազմից հետո չէին վերադարձել գյուղ, ՀՀ-ում հաստատվելու դեպքում սերտիֆիկատ, իսկ Արցախում վերաբնակվելու դեպքում՝ բնակարան կտրամադրվի, թե ոչ, նախարարությունից դժվարացան պատասխանել։
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած պայթյունի ժամանակ քարերը միանգամից լցվել են ներս։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց պայթյունին ականատեսը, ում եղբոր խանութը նշված առեւտրի կենտրոնում է։
«Միանգամից քարախառը ալիք էր։ Եթե այս քարը կարող է այնտեղից գալ, հասնել այստեղ, ուրեմն ուժգին էր։ Հենց պայթյունի ժամանակ այս քարերը միանգամից եկան ու լցվեցին ներս։ Ես կողմնորոշվեցի, Աստծուց էր, որ մեր վրա չընկավ»,- պատմեց ականատեսը։
Նա հայտնեց, որ խանութի աշխատակիցներից մեկը ոտքից վիրավորում է ստացել. «Նա հիմա տանը պառկած է»։
Հարցին՝ արդյոք հայտնի՞ է, թե իր եղբոր խանութը որքան վնաս է կրել, ականատեսն ասաց. «Կհաշվենք, եթե մարդկային զոհերից հետո մտածես նյութականի մասին, դա էլ ճիշտ չէ։ Առաջնահերթն այն է, որ մարդու բան չի եղել, մնացածը կլինի. աշխատողն էլ ենք մենք, ստեղծողն էլ»։
Հիշեցնենք, որ նախօրեին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կա 6 զոհ։ Զոհերի անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։ Պայթյունի հետեւանքով կան նաեւ քաղաքացիներ, որոնք մնացել են փլատակների տակ. նրանց թիվը 19-ն է։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 83-ամյա բնակչի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ Իջևան համայնքում հաշվառված 37-ամյա Սուրեն Մանուկյանը և 25-ամյա Արմեն Քամալյանը կալանավորվել են:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 37-ամյա տղամարդը, իր մտերիմ 25-ամյա երիտասարդի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն ձեռք բերելով 83-ամյա տղամարդուն առևանգելու շուրջ, 2022թ. հուլիսի 27-ին՝ վաղ առավոտյան, դիմակավորված դարանակալել և «Opel» մակնիշի ավտոմեքենայի մեջ սպասել են 83-ամյա տղսմարդուն: Ժամը 07:00-ի սահմաններում, երբ վերջինս դուրս է եկել իր տան բակից, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ֆիզիկական ուժ գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել են վերջինիս նշված ավտոմեքենան, փակել աչքերն ու բերանը և դուրս բերել գյուղից:
Կարճ ժամանակ անց տարեց տղամարդուն տեղափոխել են «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի ավտոմեքենա, որից հետո նրան տարել են Լոռու մարզի Ծաթեր գյուղ, պահել նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը և ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկություններով՝ ընտանիքի անդամներից գումար պահանջել: Հանցակիցներից մեկը, մինչև 2022 թվականի օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով հյուրատանը՝ հսկել է նրան:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, ստանալով պահանջված գումարը՝ 2022 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք «HYUNDAI SONATA 2.4» մակնիշի ավտոմեքենայով ժամանել են Ծաթեր գյուղի հիշյալ վայր, որտեղից աչքերը փակած վիճակում տղամարդուն տեղափոխել են նշված ավտոմեքենան և ընթացել դեպի Իջևան քաղաք: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, տղամարդուն ավտոմեքենայից իջեցրել են ճանապարհի անտառապատ գոտում և հեռացել դեպի Իջևան քաղաք, որից հետո հեռախոսակապի միջոցով հարազատներին հայտնել են նրա գտնվելու վայրը: Աչաջուր գյուղի բնակիչը հարազատների կողմից հայտնաբերվել է այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սուրեն Մանուկյանին և Արմեն Քամալյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից դուրս են բերել նաև մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Ամբողջ գիշեր՝ ոչ մի վայրկյան դադար աշխատանքով, փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, ընդհանուր 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հ.Գ. ցավակցում ենք զոհերի հարազատներին…
Հ.Գ.2 հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետևանքով կա 15 զոհ։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաև մոտ 150 կամավոր։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 12 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաև 21 ավտոմեքենա է դուրս բերվել։
Ադրբեջանի կազմում Արցախը չի ունենալու ոչ մի բան, Արցախն առհասարակ վերանալու է, եթե հանկարծ հայտնվեց Ադրբեջանի կազմում, սա շատ պարզ ճշմարտություն է, որն ապացուցվել է պատմությանընթացքում: Բոլորս պետք է սա շատ լավ հասկանանք եւ հանկարծ չխաբնվենք, չմտածենք, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է նման տարբերակով: Այս մասին Արցախի Հանրային ՀԸ-ն հետ զրույցում հայտարարել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հերթական սպառնալից հայտարարությանը,որ «Ղարաբաղի հայերը ոչ կարգավիճակ կունենան, ոչ անկախություն, ոչ էլ որևէ արտոնություն»:
Բաբայանի խոսքով՝ Ալիեւը չի էլ թաքցնում,որ Ադրբեջանն է սկսել պատերազմը, ինքն ագրեսոր է ու կոպտորեն խախտել է միջազգային իրավունքը, հանդիսանում է նաեւ ցեղասպան քաղաքականության իրականացնող.
«Մենք, սակայն, տեսնում ենք, որ միջազգային հանրությունը պապանձված է, լուռ է, մենք տեսնում ենք` այն կազմակերպությունները, որոնք պետք է ահազանգեն, նույնպես պապանձված ու լուռ են»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի մեկ այլ հայտարարությանը,թե Արցախի հարցը միայն Ադրբեջանի ներքին խնդիրն է,Արցախի ԱԳ նախարարն ասաց.
«Այն, որ Արցախի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, դա շատ ակնհայտ է ու պարզ է եւ դրա մասին փաստում են բոլոր միջազգային փաստաթղթերը, այդ թվում նաեւ այդ չարաբաստիկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Բնական է, որ այսպիսի հայտարարություններով Ալիեւը փորձում է տապալել միջազգային կարգավորման գործընթացը, բայց չեմ կարծում, որ դա իրեն կհաջողվի»:
Արցախի Աղավնոյում ծնված երիտասարդը հրդեհում է իր հայրենի տունը,որ թուրքին չթողնի։Նա բացատրում է իր արարքի իմաստը.
«Իմ տունը ուզում են ծախել թուրքին: Այս տան մեջ 28 տարի մեծացել եմ ես ու եղբայրը,բայց այսօր իմ երեխան չի կարողանում ապրել այս տանը ու վայելել այն:Ես ոչ մեկին վնաս չեմ տալիս, ընդամենը թուրքի տունն եմ վառում, ով սպանել է մեր եղբայրներին»,-իր տունն այրելիս ասում է Աղավնոյի բնակիչը:
Սառցասարի հատվածում, նախքան օգոստոսի առաջին օրերին տեղի ունեցած ադրբեջանական հերթական ագրեսիան, Արցախի ՊԲ դիրքերի և թշնամու դիրքերի միջև բավականին հեռավորություն կար։ Հիմա, փաստորեն, դեմ առ դեմ դիրքեր ունենք։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։
«Այդտեղ մեր ու թշնամու դիրքերի դասավորվածությունն այնպիսին էր, որ որոշակի հատված ոչ մեր կողմից էր վերահսկվում, ոչ էլ թշնամին դիրքեր ուներ։ Հենց այդ տարածքի հաշվին է թշնամին առաջխաղացում ունեցել, բայց մեր ՊԲ զինվորներն իրենց բարձրության վրա են եղել ու մեր վերահսկողության տակ գտնվող տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել։ Ստացվում է, որ հիմա արդեն մեր ՊԲ-ն ու Ադրբեջանի զինված ուժերը դեմ առ դեմ են կանգնած»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ այդ ինֆորմացիան սեփական ճշտումների՝ այդ թվում ականատեսների հետ զրույցի արդյունքում է ձեռք բերել։
Արցախի ԱԺ պատգամավորի խոսքով՝ շփման գծի հատվածում սրացումն Ադրբեջանի՝ հերթական իրավական հիմքից զուրկ պահանջը չկատարելու՝ ՊԲ ստորաբաժանումները հետ չքաշելու հետևանքով է եղել։
Հակոբյանը շեշտում է՝ Ադրբեջանն Արցախի հետ կապված ցանկացած հարց քննարկում, ապա պահանջ է առաջադրում ՀՀ իշխանություններին, վերջիններս էլ, ցավոք, չեն կարողանում կառչել տխրահռչակ նոյեմբերի 9-ի այն ամրագրումներից, որոնք քիչ թե շատ կարող են ի օգուտ մեզ ծառայել։ Հակոբյանը, մասնավորապես, նկատի ունի պաշտպանության բանակի գոյության անառարկելի լինելը, որը փաստացի ապահովում է Արցախում ապրող ժողովրդի անվտանգությունը և որևէ կերպ չի հակասում այդ փաստաթղթի որևէ դրույթի։
Հիշեցնենք, որ վերջին օրերին տելեգրամյան ալիքներում՝ մասնավորապես ադրբեջանական տիրութում, հայտնվել են տեսանյութեր, ըստ որոնց՝ ինժեներական աշխատանքներ են տարվում այն հատվածում, որտեղ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել։
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պարզաբանում է տվել «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում (Սուրմալու» տոնավաճառ) իրականացված ստուգման, արձանագրված խախտումների վերաբերյալ
Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․
«ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում (Սուրմալու» տոնավաճառ) տեղի ունեցած պայթյունի առիթով հայտնում է, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարագրի հիման վրա ՏՄ Երևանի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները 2021 թվականի մարտի 9-ից 16-ը ներառյալ ստուգում են իրականացրել հիշյալ ընկերությունում գործող առևտրի և հասարակական սննդի օբյեկտներում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ։
◾️Ստուգման արդյունքում ՏՄ մասնագետները հայտնաբերել են ՀՀ ԱԻ նախարարի կողմից 18.06.2015թ. հաստատված հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավելի տարբեր բնույթի խախտումներ:
◾️Մասնավորապես հայտաբերվել են հետևյալ խախտումները.
▪️Կրպակաշարերը, տաղավարները տեղակայված չեն շենք-շինություններից ոչ պակաս 8մ հեռավորության վրա,
▪️Շինարարական հիմատարրերը տոգորված չեն հրապաշտպան լուծույթով,
▪️15 մարդուց ավելի միաժամանակյա ներկայությամբ սենքերի դռները դեպի չեն բացվում դեպի դուրս,
▪️Օդային էլեկտրահաղորդման գծեր են անցկացված հրդեհավտանգ հիմնատարրերով տանիքների վրայով
▪️55 քմ գերազանցող մակերոսով բնական լուսավորություն չունեցող սենքերում (помишение) տեղակայված չի եղել հակածխային պաշտպանության համակարգ,
▪️Արտաքին հրդեհաշիջման համար նախատեսված օբյկետների տարածքում բացակայել են առնվազն 1 հիդրանտն ու հակահրդեհային ջրավազանը,
▪️Շենքերը սարքավորված չեն հրշեջ ծորակներով կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցով այնպես, որ յուրաքանչյուր կետ ցողվի 1×2,5 լ/վրկ ջրի շիթով,
▪️3500 քմ-ն գերազանցող երկհարկանի առևտրի սրահի սենքերը սարքավորված չեն հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգով:
▪️Անկախ մակերեսից 3 և ավելի հարկայնություն ունեցող առևտրի կազմակերպության շենքում սարքավորված չի եղել հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ։
▪️Առևտրի և հասարակական նշանակության սննդի օբյետները սարքավորված չեն եղել հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով։
▪️Հակահրդեհային ինքնաշխատ համակարգերը չեն գտնվել սարքին վիճակում։
▪️«Ա», «Բ», «Վ» կարգի շինություններում կրակմարիչնեը տեղադրված չեն եղել հրդեհի հնարավոր օջախներից 30 մետրից ոչ ավել հեռավորության վրա։
◾️Տեսչական մարմինը «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության շենքում հայտնաբերված խախտումները վերացնելու կարգադրագրեր է տվել ընկերության տնօրինությանը։
◾️Վերջինիս նկատմամբ ՏՄ-ի կողմից կիրառվել է նաև վարչական պատասխանատվության միջոց՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.