23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

AntiFake.am-ի տրամադրության տակ բացառիկ կադրեր են հայտվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյունից։ Տեսանյութը փաստում է, որ առևտրի կենտրոնում պայթյունը տեղի է ունեցել շինության ներքևի հատվածում։
ԶԼՄ-ներն արդեն իսկ անդրադարձել են թեմային, թե առևտրի կենտրոնի որ հատվածներում են մեծաքանակ հրավառ նյութեր եղել։ Ըստ այդմ, նշվում է, որ հրավառ նյութերի պահեստ է եղել պայթած շինության վերին հարկերում։ Մինչդեռ, ինչպես երևում է տեսանյութում, պայթյունի օջախը շինության ստորին հարկերն են։ Առևտրի կենտրոնի պայթած շինության վերին հարկերում հրավառ նյութեր ունեցող տնտեսվարողներն էլ իրենց հերթին նշում են, որ այնքան մեծ քանակությամբ հրավառ նյութեր առկա չեն եղել, որոնք կարող էին նման ողբերգության հանգեցնել։ Ավելին մասնագետները նշում են, որ եթե անգամ մի քանի տոննա ավել հրավառ նյութեր լինեին շենքում, նման հզորության պայթյունի չէին կարող հանգեցնել, իսկ թե պայթյունն ինչ ուժգնությամբ է եղել և ինչ հետևանքների է հանգեցրել, տեսել են բոլորը։
Նշենք նաև, որ դեպքի վերաբերյալ որևէ պաշտոնական հասկանալի մեկնաբանություն դեռևս չի տրվել, բայց իշխանությունները համառորեն հերքում են ահաբեկչության վարկածը, իսկ բարձրագույն իշխանության կրող թիվ մեկ անձն իր հրապարակային հայտարարությամբ պնդել է, որ «տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն»։
Ինչպես նախկինում տեղի ունեցած այլ աղմկահարույց դեպքերի պարագայում, այս պարագայում ևս ՀՀ իշխանություններն իրենց հապշտապ եզրակացություններով և ոչ պրոֆեսիոնալ պահվածքով փակուղի են մտցրել գործի պրոֆեսիոնալ հետաքննության հեռանկարը: Իսկ թե իրականում ինչպե՞ս է տեղի ունեցել պայթյունը՝ տեխնածին է եղել, թե ոչ, պարզ կլինի միայն այն պարագայում, երբ հետաքննությունն իրականացնող մարմինը զերծ կլինի կողմնակի ազդեցություններից և գուշակությունների փոխարեն կհենվի առկա փաստական հանգամանքների վրա:
Եթե լրագրող եւ քաղաքագետ Դարյա Դուգինայի սպանության գործում «Ուկրաինական հետքի» մասին վարկածը հաստատվի իրավասու մարմինների կողմից, ապա խոսքը կարող է վերաբերել Կիեւի կողմից պետական ահաբեկչության քաղաքականությանը, կիրակի օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Դիվանագետը նշել է, որ նման ենթադրության իրավաչափությունը հաստատող փաստերը բավարար են. «բռնության քաղաքական կոչերից մինչեւ Ուկրաինայի ղեկավարության եւ պետական կառույցների մասնակցությունը հանցագործություններին»:
Շաբաթ երեկոյան Մերձմոսկվայի Օդինցովի շրջանի Մոզայսկի խճուղում մեքենան ընթացքի մեջ բռնկվել է, որի ղեկին, քննչական մարմինների տվյալներով, եղել է լրագրող եւ քաղաքագետ Դարյա Դուգինան, նա վերադառնում էր փառատոնին մասնակցելուց հետո: Հայտնի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինի դուստրը մահացել է։ Աշխատել է մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը։
Գործը հարուցվել է ընդհանուր վտանգավոր եղանակով սպանության հոդվածով։ Դեպքի վայրը ստուգել են պայթյունատեխնիկները, արդյունքում կնշանակվեն մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ պայթյունատեխնիկական։
Երեկ առավոտյան թշնամուն հանձնվող Աղավնոյում բնակիչներից մեկը կրկին փորձել էր այրել իր տունը, սակայն րոպեներ անց ժամանել էր հրշեջ մեքենան եւ մարել կրակը: Հիշեցնենք, որ «խաղաղասեր» Հայկ Խանումյանը դեռ օրեր առաջ էր հորդորել չայրել տները եւ լուրեր կային, որ ադրբեջանցիների հետ նման պայմանավորվածություններ կան՝ Աղավնոյի տները անվնաս հանձնել թշնամուն։ Մենք լրացուցիչ տեղեկություններ ենք ստացել այս թեմայով։
Պարզվում է՝ յուրաքանչյուր տունն այրելուց հետո Ադրբեջանը գրեթե համաշխարհային աղմուկ է բարձրացնում՝ տեսանյութեր եւ հաղորդագրություններ հղում տարբեր միջազգային կազմակերպություններին, հատկապես՝ բնապահպանական, որ հայերը միտումնավոր այրում, ոչնչացնում են բնությունը, բնակավայրերը, որ դա վնասում է աշխարհի էկոլոգիային եւ դեմ է այս, այս կոնվենցիաներին։
Բայց միայն արեւմտյան կառույցներին դիմելով չեն բավարարվում, անմիջապես ահազանգում են ռուս խաղաղապահներին եւ սպառնալիքներ ուղարկում, որ եթե կրակը չմարեք, զորքը հենց հիմա մտցնում ենք Աղավնո։ Եւ ռուս խաղաղապահները կամ իրենք են միջոցներ ձեռնարկում, կամ դիմում են Արցախի իշխանություններին՝ խնդրելով դադարեցնել պրոցեսը, միջոցներ ձեռնարկել։ Երեկ Աղավնոյում այրված տան հետ կապված էլ է նման սուր իրավիճակ առաջացել եւ ռուս խաղաղապահների իրարանցումը դրանով է պայմանավորված եղել։
Ստացվել է, որ պատերազմի սպառնալիքը ծանր է տանում ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ ռուս զորամիավորման հրամանատարությունը, որն ամեն ինչ անում է, որ բանը զենքի կիրառման չհասնի։
Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց այդ լուրը, որ հրդեհը արագ հանգցրել են: «Այո, հավանաբար հրշեջներն են հանգցրել կրակը», — նշեց նա: Մեր այն հարցին, թե ո՞վ է դիմել հրշեջ ծառայություն, գյուղապետը չգիտեր՝ հավանաբար այրողը: Սակայն բացառված է, որ իր իսկ ձեռքով առանձնատունն այրող մարդը դիմեր հրշեջ ծառայությանը։
Արցախի իշխանությունների ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում այս թեմայով մի քիչ բացեց փակագծերը․
«Ադրբեջանցիները հայերի տներում չեն ապրելու, իրենց վերահսկողության տակ անցնելուց հետո քանդելու են այդ տները։ Բայց այս պահվածքը 30 տարի առաջվա մեր հաղթանակի ու իրենց ստորացումների պատասխանն է։ Մենք ժամանակին քանդել ենք Աղդամն ու իրենց բնակավայրերը, օգտագործել ենք իրենց հողերը, չենք ապրել, բայց արոտավայր ու ցանքատարածություններ ենք դարձրել, այգիներ ենք գցել, շենքերի ու շինությունների պիտանի մասերն ենք հանել՝ օգտագործել, հիմա իրենք վրեժ են լուծում դրա համար եւ առաջիկայում էլ չեն ապրի, բայց նույնպես կօգտագործեն մեր գյուղերի տարածքները եւ եկամուտ կստանան»։
past.am
ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը նոր բան չի ասել, բայց, իհարկե, տեղին էր ու ճիշտ։ Իսկ որպեսզի այս վիճակում չհայտնվեինք, ավելի վաղ՝ առնվազն մեկ տարի առաջ, առաջարկել էինք Արցախի վարչական սահմանի երկայնքով բնակավայրեր կառուցել և այնտեղ վերաբնակեցնել Քարվաճառի, Քաշաթաղի, Հադրութի շրջաններից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Նրանց անվտանգությունն էլ պետք է ապահովեին Արցախի պաշտպանության բանակն ու խաղաղապահները, բայց մեր այդ առաջարկությունը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանություններն անտեսեցին, կարևորություն չտվեցին։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ացրախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։
«Շուշի, Քաշաթաղի շրջաններից մնացած մասում եթե ժամանակակից, խելացի բնակավայրեր հիմնվեին ու շփման գիծը նաև այդկերպ ամրապնդվեր, Աղավնոյի ու Բերձորի բնակիչները, շատ հավանական է, որ այսօր չտարհանվեին։ Մեր կուսակցությունը՝ Սամվել Բաբայանի գլխավորությամբ, այդ առաջարկը մեկ տարի առաջ ինքնանպատակ չի արել, այլ արել է, որ այս վիճակում չհայտնվեինք։ Մեր երեխաներին լցրել են մի պարկի մեջ և երբ ուզում են՝ պարկի բերանը փակում են, երբ ուզում՝ բացում, իսկ մենք հանդես գալով թույլ, պարտողական դիրքից՝ նվնվան պառավի դերում ենք գտնվում» ,-ասաց Հայրապետյանը։
Չթերագնահատելով խաղաղապահ զորախմբի դերակատարումը Արցախի անվտանգության հարցում՝ Հայրապետյանը շեշտում է՝ Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության հիմնական ապահովողը պաշտպանության բանակն է և եթե նրա կատարելագործման ուղղությամբ ժամանակին լուրջ աշխատանք տարվեր, ապա այսօր Ադրբեջանը նաև նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթներից չէր շեղվի։
«Եթե մենք պատրաստ չեղանք ինքնապաշտպանվելու, Ադրբեջանը երբ ուզի, նոր ագրեսիայի է դիմելու։ Արցախը պետք է օգտվի ինքնապաշտպանվելու բացառիկ իրավունքից և կատարելագործի բանակը։
Երբ մոտ մեկ տարի առաջ ՊԲ կատարելագործման վերաբերյալ առաջարկություն ներկայացրեցինք, որոշ մարդիկ վայնասուն բարձրացրեցին՝ թե ուզում եք նոր պատերազմ լինի՞։ Իրականում, եթե մարտունակ, կատարելագործված բանակ ես ունենում, թշնամին տեսնում է,որ իրեն հակազդելու միջոցներ ունես, հստակ դաշտ է գալիս ու չի կարողանում պարտադրել այն, ինչ ուզում է»,-ասում է պատգամավորը։
Սեյրան Հայրապետյանը գտնվում է, որ թեկուզ այսօրվանից հնարավոր է սկսել պաշտպանության բանակի վերազինումը, բայց դրա համար, ըստ նրա, նախ և առաջ, կարևորագույն պաշտոններում պետք է լինեն կոմպետենտ, արհեստավարժ մարդիկ։
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր ասպեկտներ:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
«Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ընդգծել է, որ Ուկրաինայի զինվորականների կողմից Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի տարածքի պարբերական գնդակոծությունները մեծ աղետի առաջացման վտանգ են ստեղծում, որը կարող է հանգեցնել լայնատարած ճառագայթային վարակման»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախագահները կարևորել են ՄԱԳԱՏԷ-ի առաքելության շուտափույթ ուղարկումը Զապորոժիեի ԱԷԿ. առաքելությունը կկարողանա տեղում գնահատել իրական վիճակը: Ռուսական կողմը հաստատել է գործակալության տեսուչներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
«Վլադիմիր Պուտինը նաև հիշեցրել է ՄԱԿ-ի քարտուղարությանը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի փորձագետներին ուղղված՝ Ելենովկայում գտնվող քննչական մեկուսարան այցելելու հրավերի մասին, որտեղ Ուկրաինայի ԶՈւ-ի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել են այնտեղ պահվող մեծ թվով ուկրաինացի ռազմագերիներ»,- հայտնել են Կրեմլում:
Ուկրաինայի ղեկավարությունը կորցրել է իրականությունը սթափ գնահատելու կարողությունը և, հանուն իր քաղաքական շահերի, պատրաստ է երկրորդ Չեռնոբիլ իրականացնել, անդրադառնալով Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված խնդրին՝ «Россия-1»-ի եթերում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Անխոհեմությունը, որը մեր հակառակորդները ցուցաբերում են միջուկային անվտանգության նկատմամբ, սպառնալիք է ստեղծում Եվրոպայում խոշորագույն միջուկային օբյեկտի համար, պոտենցիալ ռիսկեր առաջացնում հսկայական տարածքի համար՝ գտնվող ոչ միայն այս կայանի հարևանությամբ, այլև ուկրաինական սահմաններից բավականին հեռու՝ Ուկրաինայից արևմուտք և այլն։ Խնդրին այսպիսի թեթևությամբ մոտենալը վկայում է, որ մարդիկ ամբողջովին կորցրել են իրականության զգացողությունը և, հանուն իրենց քաղաքական ու աշխարհաքաղաքական նպատակների, պատրաստ են երկրորդ Չեռնոբիլ իրականացնել»,- ասել է Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ այս սցենարի՝ իրականություն չդառնալու երաշխիքն է ռուս զինվորականների ներկայությունը, որոնք իրականացնում են Զապորոժիեի ատոմակայանի հսկողությունը։
Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջի հիման վրա սույն թվականի օգոստոսի 19-ին ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված եւ նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնված միջանկյալ միջոցը՝ նշելով, որ այն շարունակում է ուժի մեջ մնալ: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
«ՄԻԵԴ-ը կողմերին հրավիրել է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտմանը, այդ թվում նրանց՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ եւ 8-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքները վտանգի տակ դնելուց:
ՄԻԵԴ-ը նաեւ արձանագրել է, որ ՀՀ կառավարության վկայակոչած իրադարձությունների, այն է՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող զինված հարձակումներ, Բերձոր եւ Աղավնո համայնքների բնակչության տեղահանման սպառնալիքներ, նկատմամբ կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 29-ի կայացված եւ մինչ օրս ուժի մեջ գտնվող որոշումը»,-նշվում է հայտարարության մեջ:
Ավինյանի այն հայտարարությունը, թե ինքը աղետի վայրում է որպես քաղաքապետի թեկնածու, կարծում եմ, պետք է դիտարկել որպես սկանդալային հայտարարություն ու առնվազն պետք է իշխող ուժը հանդես գա բացատրություններով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀԱԿ կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։
«Եթե Ավինյանը թեկնածու ասելով նկատի ունի հերթական ընտրությունները, ապա տարօրինակ չէ՞ ընտրություններից մեկ տարի առաջ հայտարարել այդ մասին, կամ արդյո՞ք այդ հայտարարությունից հետո գործող քաղաքապետը չպետք է կորցներ աշխատելու մոտիվացիան: Այս դեպքում արդեն ակնհայտ է դառնում, որ այն խոսակցությունները, թե քաղաքը իրականում կառավարում է Ավինյանը, հիմնազուրկ չեն ու գործող քաղաքապետը, փաստացի շախմատային «պեշկա» է, իսկ քաղաքային իշխանությունը, մեղմ ասած, ոչ օրինակարգ:
Իսկ եթե Ավինյանը նկատի ուներ արտահերթ ընտրութուններ, ապա սա մի այլ այլանդակ իրողության մասին է խոսում: Փաստորեն իշխանությունը ունի քաղաքական որոշում` անցկացնել Երևանի արտահերթ ընտրություններ, բայց դա անել բոլորի համար անակնկալ, այնպես, որ որևէ մեկը պատրաստ չլինի դրան ու թքած ունենալով ընտրությունների մրցակցային, թափանցիկ անցկացնելու սկզբունքի վրա, սեփական թեկնածուին տալով մեծ առավելություն, լուծել Երևանում իշխանության խնդիրը:
Վոտ տակիե պեռագի, ինչպես կասեր էն կինոյի տղեն` ազատ ու արդար ընտրությունների մասին մեծ մեծ խոսալուց հետո»,- նշել է նա:
Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի մահից շուրջ 1 տարի անց ոստիկանությունն առաջարկում է դադարեցնել Դեմիրճյանի այրու համար նախատեսված ծառայողական ավտոմեքենայի տրամադրումն ու նրա բնակարանի պահպանությունը։
ՀՀ ոստիկանության մշակած՝ կառավարության որոշման նախագիծն այսօր տեղադրվել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում՝ հանրային քննարկման։
Որոշման անհրաժեշտությունը ոստիկանությունը հիմնավորում է Ռիմա Դեմիրճյանի մահվան հանգամանքով։
Կարեն Դեմիրճյանի այրուն ծառայողական ավտոմեքենայով ապահովելու ու նրա բնակարանի նկատմամբ պետական պահպանություն իրականացնելու որոշումն ընդունվել է 2000 թվականի մարտի 31-ին` Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնելու մասին ՀՀ նախագահի` 1999թ-ի հրամանագրով նախատեսված միջոցառումների շրջանակում։
Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը, մահացել է 2021 թվականի դեկտեմբերի 21-ին։ Եւ այս ընթացքում, դատելով ոստիկանության մշակած փաստաթղթից, ծառայողական մեքենան շարունակել է կցված մնալ։
Թուրքիայի առևտրի փոխնախարար, մաքսային վարչության պետ Ռեզա Թունա Թուրագայը հայտարարել է, որ Անկարայի և Բաքվի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման կարևորագույն հարցերից մեկը «Զանգեզուրի միջանցքի» (չակերները՝ Tert.am) բացումն է:
«Այս «միջանցքի» (չակերները՝ Tert.am) բացումը մեզ առավելություն կտա Ադրբեջան, իսկ այնտեղից Կենտրոնական Ասիայի երկրներ մուտք գործելու առումով՝ ավելացնելու առևտրի ծավալները։ Շարունակվում են Ռուսաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունները «Զանգեզուրի միջանցքի» (չակերները՝ Tert.am) բացման շուրջ: Մենք ակնկալում ենք, որ «միջանցքը» (չակերները՝ Tert.am) կբացվի շատ մոտ ապագայում»,- նրա խոսքերն է մեջբերում APA-ն:
Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հանձնարարել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին ապահովել, որ ադրբեջանական կողմը կարողանա անարգել անցնել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան: Միաժամանակ, Փաշինյանը ընդգծել էր, որ դա պիտի լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Մենք այս ընթացքում ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել, Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու: Մենք ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել, այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Մենք այսօր էլ ասում ենք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջևան: Հենց այսօր», — նշել էր նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.