23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քանի որ ապատեղեկատվությունը, ուղղորդված տեղեկատվական գրոհները չափն անցել են, հրապարակեմ մի քանի փաստ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:
«-Օգոստոսի կեսերին Աղավնոյի էլեկտրականությունն անջատվել էր Բերձորի ենթակայանից, Աղավնոն և Բերձորը սկսել էին էլեկտրաէներգիա ստանալ Ստեփանակերտից եկող գծով: Օրեր անց բռնկված հրդեհը վառել էր էլեկտրագծի սյուները, ոչնչացրել նոր քաշած գիծը:
-Բերձորում թալանվել էր տրանսֆորմատորների յուղը:
-Բերձորում բռնկված հրդեհը լուրջ սպառնալիքներ է ստեղծել ՀՀ-ից Արցախ եկող բարձավոլտ էլեկտրագծի համար:
-Աղավնոյի հատվածում թալանվել է օպտիկամանրաթելային մալուխը, ինչի պատճառով որոշ ժամանակ Արցախն առանց ինտերնետի էր:
-Մետաղի ջարդոն գողացողների կողմից թալանվել, ոչնչացվել էին կապի աշտարակները:
Մենք և այլ պետական մարմիններ ևս կոչ ենք արել չհրդեհել տները, չքանդել, չթալանել ենթակառուցվածքները: Պետական կառույցներն ավելի շատ ինֆորմացիայի են տիրապետում և որոշումներ ընդունելիս ավելի շատ հանգամանքներ են հաշվի առնում, քան ֆեյսբուքյան ակտիվիստները: Եթե որոշումներն այդպես են ընդունվել, ուրեմն պետք է կատարվեն: Ցավոք, տեղեկատվական տեռորը զգալիորեն թուլացրել է պետական կառույցների մարտահրավերներին արձագանքելու ունակությունը (սա մեր կառավարման համակարգի թերություններից է):
Եվ արդյունքում ստացվում է այնպես, որ ինչ-որ դասալիք ՛՛ակտիվիստ՛՛ կարող է նստել տաքսի, գալ Աղավնո կամ Բերձոր, հրդեհ հրահրի կամ հրդեհի տուն/տարածք, թողնի գնա, ու ինքն ավելի հայրենասեր լինի, քան պետական կառույցների աշխատակիցները, որոնք մտածում ու գործում են ենթակառուցվածքների անխափան գործունեության համար, իրենց ընտանիքներով ապրում են Արցախում, մասնակցել են պատերազմին և ամեն օր առնչվում են անվտանգային խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունելուն կամ կատարելուն:
Փաստերը, հանգամանքները վերլուծելու ունակության բացակայությունը սոցիալական ցանցերի մեր օգտատերերին կամ թե ակամա դարձրել են Արցախի պետական կառույցների դեմ մղվող տեղեկատվական պատերազմի զինվորներ:
Մեր օրերում, երբ տեղեկատվությունը բազմազան է, մեծ դեր ունեն ապատեղեկատվությունը և մանիպուլյացիաները, հեղինակությունները դադարում են գոյություն ունենալ: Նույնիսկ օրուգիշեր կենսական հարցեր լուծող անձինք կարող են ոչնչացվել ապատեղեկատվական գրոհի հետևանքով:
Նման պարագայում միակ ելքը պետական կառույցների կարողություններն ուժեղացնելն է, պետական կառույցների դիրքն ամրապնդելը: Այս կառույցների դեմ պատերազմը, ինչին ականատես ենք լինում այս օրերին, Արցախում կազմակերպչական ամենամեծ ներուժ ունեցող ուժի (պետական կառույցների) դեմ պատերազմ է»,-գրել է նա:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 23-ամյա երիտասարդի սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այլ մանարամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։
«Հիշյալ դեպքի առթիվ ահազանգը ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնից ստացվել է 2022 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 11։35-ին և տեղեկացվել, որ Վազաշեն բնակավայրի սկզբնամասում հայտնաբերել է 23-ամյա երիտասարդի այրված դի։
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հիշյալ երիտասարդի դին` այրված վիճակում. կրծքավանդակի առաջնային մակերեսին առկա են եղել թվով 3, հետնային մակերեսին` 7, ինչպես նաև մարմնի այլ հատվածների վնասվածքներ։ Վերցվել են փորձանմուշներ:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատագենետիկական և հրդեհատեխնիկական փորձաքննություններ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Կատարվում է նախաքննություն»։
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է, որ Պետքարտուղարությունը տեղեկություններ ունի, որ Ռուսաստանն ուժեղացնում է ջանքերը՝ առաջիկա օրերին Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և կառավարական օբյեկտներին հարվածներ հասցնելու ուղղությամբ։
«Ուկրաինայում ռուսական հարվածները շարունակական սպառնալիք են խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների համար: ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին այժմ լքել Ուկրաինան՝ օգտագործելով մասնավոր ցամաքային տրանսպորտային միջոցները, եթե դա անվտանգ է», — ասվում է հաղորդագրությունում:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է լրագրող Դարիա Դուգինայի սպանությունը, հաղորդում է ծառայության Հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
«Հաստատվել է, որ հանցագործությունը նախապատրաստել և կատարել են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հանցագործն Ուկրաինայի քաղաքացի Նատալյա Վովկն (Շաբան) է՝ ծնված 1979 թ.»,- ասվում է հաղորդագրությունում։
ԱԴԾ-ն պարզաբանել է, որ Վովկը 12-ամյա դստեր հետ հուլիսի 23-ին ժամանել է Ռուսաստան և բնակարան է վարձել այն տանը, որտեղ ապրում էր Դուգինան՝ նրա մասին տեղեկություններ հավաքելու համար։ Դուգինային հետևելու համար հանցագործություն կատարողը Mini Cooper է օգտագործել։ Ռուսաստանը մտնելիս ավտոմեքենան ունեցել է ԴԺՀ պետհամարանիշեր՝ E982ХН DPR, Մոսկվայում՝ Ղազախստանի՝ 172AJD02, իսկ ՌԴ-ից ելքի ժամանակ՝ ուկրաինական՝ AH7771IP։
Սպանության օրը Վովկն ու նրա դուստրը եղել են «Ավանդույթ» գրական-երաժշտական փառատոնում, որտեղ Դուգինան ներկա է եղել որպես պատվավոր հյուր, իսկ երեկոյան Վովկը կառավարելի պայթյուն է իրականացրել լրագրողի վարած Toyota Land Cruiser Prado-ում։ Դրանից հետո Վովկն ու աղջիկը Պսկովի շրջանով մեկնել են Էստոնիա։
Նախաքննության նյութերը փոխանցվել են ՌԴ Քննչական կոմիտե։
RaHDit խմբավորման հաքերները պնդում են, որ Նատալյա Վովկն ազգայնական Ազովի գնդի ծառայող է։ Որպես հաստատում, նրանք իրենց կայքում հրապարակել են նրա անձը հաստատող փաստաթուղթը:
Դարիա Դուգինը ռուս փիլիսոփա, քաղաքագետ, հրապարակախոս Ալեքսանդր Դուգինի դուստրն է։ 2015 թվականի մարտից Ալեքսանդր Դուգինն ուկրաինական իրադարձությունների պատճառով ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում է։ Բացի այդ, Կանադան և Ավստրալիան պատժամիջոցներ են սահմանել Դուգինի դեմ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Մոսկվայի Մոժայսկոե խճուղում պայթեցրել են ռուսաստանցի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինին պատկանող Land Cruiser ավտոմեքենան, որը վարելիս է եղել նրա 30-ամյա դուստրը՝ Դարյա Դուգինան։ Վերջինս տեղում մահացել է:

2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին ժամանակավոր բնակարանով ապահովելու համար, հաշվի առնելով ազատ բնակարանների սահմանափակ քանակը, պետությունը անշարժ գույքի սեփականատերերի համաձայնությամբ վերանորոգել է անբարվոք վիճակում գտնվող բնակելի տները՝ դրանք անորոշ ժամկետով վարձակալելու պայմանով՝ վարձավճարի գումարի հաշվին փոխհատուցելով վերոնորոգման նպատակով կատարված ծախսը: Այս մասին հայտնում են ԱՀ դատախազութունից։ԱՀ կառավարության թիվ 736-Ն առ 29.06.2022թ. որոշմամբ հաստատվել էր պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցություն տրամադրելու կարգը, որի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ հիշյալ ծրագրի շահառու չի հանդիսանում պետական ծրագրերի շրջանակներում գնված, կառուցված (վերակառուցված) կամ վերանորոգված և անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակտարածքում բնակվող անձը:
Կառավարության հիշյալ որոշումն ընդունելուց հետո պետական միջոցներով վերանորոգված անշարժ գույքի մի շարք սեփականատերեր տեղահանված քաղաքացիներից պահանջել են ազատել բնակարանը, քանզի վերջիններս 40.000-ական դրամի չափով աջակցության ծրագրի շահառու չեն և, ենթադրաբար, չեն կարողանալու վարձավճար վճարել կամ պահանջված չափով վճարել:
Արդյունքում տեղահանված քաղաքացիները մի դեպքում զրկվել են այն բնակարանում բնակվելու իրավունքից, որտեղ պետությունը վերանորոգում էր կատարել, մյուս կողմից էլ չեն կարող ստանալ դրամական աջակցություն, քանի որ հիշյալ ծրագրի շահառու չեն: Ստացվում է, որ անշարժ գույքի սեփականատեր-պետություն հարաբերություններում ծագած խնդիրների պատճառով տուժել է տեղահանված քաղաքացին:
Նկատի ունենալով, որ քննարկվող դեպքում առկա են պետական միջոցների հաշվին անհիմն հարստանալու, պետության հետ կնքված գործարքը միակողմանի և ապօրինաբար խզելու կամ պետության հետ գործարք կնքելուց հրաժարվելու դեպքեր, ուստի ԱՀ դատախազություն ներկայացված դիմումի հիման վրա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում մեկնարկել են դատախազական ստուգումներ: Պետական միջոցներով վերանորոգված բնակարանների ցանկը ստանալու համար հարցումներ են ուղարկվել ԱՀ քաղաքաշինության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություններ:
Տիգրան Ավինյանի հայտարարությունը չի հակասում իրավական նորմերին, բայց հակասում է բարոյական նորմերին, չի կարելի դժբախտության և արյան տարածքում նման հայտարարություն անել, դա բարոյական նորմերի խախտում է: Մենք գիտենք, որ քաղաքականության մեջ բարոյական նորմեր չկան, այդ իսկ պատճառով բարոյական նորմերին հակասող այս հայտարարության համար կարող է պարսավանք առաջանալ, բայց իրավական պատասխանատվության նա չի ենթարկվի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի հայտարարությանը,որը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի վայրում, զոհերի և մոխիրների ֆոնին հայտարարել էր, թե ինքը դեպքի վայր է եկել որպես քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու:
Ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի՝ սրանով Ավինյանը փորձել է իր կշիռն այդ պահին օգտագործել, բայց անհաջող PR էր, որն ավելի շատ իր դեմ օգտագործվեց և վարկանիշի վրա բացասաբար ազդեց:
Ըստ օրենքի՝ քաղաքապետի հաջորդ ընտրությունները նշանակված են 2023թ-ի սեպտեմբերին:
Հարցին՝ հնարավո՞ր է ՔՊ-ն սահմանված ժամկետից շուտ ավագանու արտահերթ ընտրություններ նշանակի և փորձր մայրաքաղաքում իշխանությունն ամբողջությամբ իր ձեռքը վերցնել, Արմեն Բադալյանն այս սցենարը չբացառեց.
«Այս պահի դրությամբ իշխող քաղաքական ուժը վստահ չէ, որ Երևանում կհաջողվի միայնակ կամ դաշինքով անհրաժեշտ ձայները հավաքել, հակառակ դեպքում ՝ կհայտարարեին ընտրությունների մասին ու կանցկացնեն: ՔՊ-ի շանսերը կախված են նրանից՝ինչպե՞ս կընթանա ընտրական գործընթացը, կլինե՞ն ընտրակեղծարարություններ, թե՝ ոչ, ընտրական ի՞նչ ռազմավարություն կվարի ՔՊ-ն, ինչպե՞ս կդրսևորեն մրցակիցները, բայց չի բացառում որ արդար ու թափանցիկ ընտրությունների դեպքում էլ ՔԽ-ն հաղթի»,-ասաց նա:
Առանց ընտրությունների նշանակման՝ քաղաքապետի թեկնածու լինելու մասին Ավինյանից բացի հայտարարել է նաեւ Տիգրան Արզաքանցյանի ղեկավարած «Ուժը հայրենյաց» կուսակցությունը, որը քաղաքապետի թեկնածու է առաջադրել Արզաքանցյանի կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին:
Արմեն Բադալյանը, սակայն, սա անլուրջ է համարում.
«Հայաստանում հարյուր հատ կուսակցություն կա, որոնց 90 %-ը մահացած քաղաքական ուժեր են, գրեթե ամեն օր մարդ-կուսակցությունները մամուլի ասուլիսներում նման հայտարարություններ են անում, բայց լուրջ չի դրանք քննարկելը, Հայաստանում կան մի քանի քաղաքական ուժեր՝ ՔՊ, « Հայաստան» դաշինք, «Հանրապետական» կուսակցություն, «Հայրենիք» կուսակցություն, ԲՀԿ, «Հանրապետություն» կուսակցություն, այս վեց կուսակցություններից բացի այլ կուսակցությունների քննարկելն անիմաստ է»,-ասաց Բադալյանը:
Սկանդալային.Հրավառ նյութերի պայթյունից 40 սմ պատ չի փլուզվի. 100-500 կգ տրատիլ նյութ է օգտագործվել
Բնակիչներին տարհանել են։ Ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Ազատ Դանիելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Գասպարյանի գլխավորությամբ։
Քիչ առաջ ԱԻՆ ՓԾ ինժեներական և հրշեջ-փրկարարական ջոկատի սակրավորներ Մարտին Ափոյանն ու Օնիկ Դավթյանը նկուղում հայտնաբերել են ինքնաշեն մարտական ականանետի ական, և կան կասկածներ, որ այն մարտական է։
Այս պահին սպասում են, որ ժամանեն փորձագետները։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Բնակիչներին տարհանել են։ Ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Ազատ Դանիելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Գասպարյանի գլխավորությամբ։
Քիչ առաջ ԱԻՆ ՓԾ ինժեներական և հրշեջ-փրկարարական ջոկատի սակրավորներ Մարտին Ափոյանն ու Օնիկ Դավթյանը նկուղում հայտնաբերել են ինքնաշեն մարտական ականանետի ական, և կան կասկածներ, որ այն մարտական է։
Այս պահին սպասում են, որ ժամանեն փորձագետները։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Ս.թ. օգոստոսի 5-ին Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հերթական հանդիպումը, որը տևեց չորս ժամ։ Հանդիպումից երկու օր առաջ Վ. Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որի ավարտից հետո մամուլին տեղեկացվել է, որ Սոչիում ՌԴ առաջնորդը Էրդողանի հետ պատրաստվում է քննարկելու նաև Արցախի հարցը։ Նշենք, որ ճիշտ նույն օրերին՝ օգոստոսի 1-4-ն ընկած ժամանակահատվածում, իրավիճակը հայկական երկրորդ պետությունում կրկին լարվել էր։ Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև նոր ռազմական բախումներ են եղել, որոնց ընթացքում կողմերը մարդկային կորուստներ են ունեցել, իսկ Արցախը՝ նաև տարածքային։ Այդ իրադարձությունների լույսի ներքո Պուտին-Էրդողան հանդիպումը լրացուցիչ հետաքրքրություն էր բորբոքել ոչ միայն հայ և ադրբեջանական հանրությունների շրջանում, այլև ռուսական մամուլի ու փորձագիտական շրջանակներում: Բանն այն է, որ հիշատակված լարվածությունը լուրջ հարված է հասցրել Ռուսաստանի միջազգային հեղինակությանը, քանի որ հենց այդ երկրի խաղաղապահ ուժերն են իրականացնում Արցախում անվտանգության և կայունության ապահովման առաքելությունը։
Պուտին-Էրդողան հանդիպման ավարտից հետո, սակայն, Արցախի մասին որևէ նորություն չհնչեց։ Երկու երկրների ղեկավարներն ընդհանրապես չեն պատասխանել մամուլի հարցերին, քանի որ հանդիպման ավարտից անմիջապես հետո Էրդողանը մեկնել է Թուրքիա։ Հետագայում այդ հանդիպման արդյունքների մասին միայն երկու լուր է հաղորդվել հանրությանը. առաջին՝ Էրդողանն առաջարկել է Ստամբուլում Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպել, և երկրորդ՝ կողմերը պայմանավորվել են միջպետական առևտրի մի մասն իրականացնել ռուսական ռուբլով։ Այլ մանրամասներ, ցավոք, չհրապարակվեցին։
Ռուսական «Коммерсантъ» թերթը, սակայն, հղվելով իր սեփական աղբյուրներին, գրել է, որ Արցախի հարցը Պուտինն ու Էրդողանը այնուամենայնիվ քննարկել են և նշել, որ «դատելով ամենից՝ Ադրբեջանն իր ակտիվությունն այդ տարածաշրջանում կնվազեցնի»1։ Թե որքանով է այդ տեղեկությունը հավաստի, և ինչու պետք է Ադրբեջանը դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, մինչ այս պահը հայտնի չէ։
Արդարության համար միայն նշենք, որ Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ ռազմական դրությունն Արցախում արդեն քիչ թե շատ հանդարտված էր, և դրա պատճառը, ցավոք, հայկական կողմի համաձայնությունն էր՝ 20-օրյա ժամկետում Ադրբեջանին հանձնելու Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքն ու Սոս և Աղավնո գյուղերը…
Ընդհանրապես պետք է նշել, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախի խնդիրն անուշադրության չի մատնվել տարածաշրջանային կարևոր և ոչ մի հանդիպման ընթացքում։ Ճիշտ հակառակը՝ Հարավային Կովկասի ապագան այսօր կառուցվում է հենց արցախյան հիմնախնդրին տրվող այս կամ այն լուծման հիման վրա։ Ավելին՝ նույն 44-օրյա պատերազմով է սկսվել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական վերափոխման ծրագիրը, որին ակտիվորեն մասնակցել են ոչ միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, այլև Թուրքիան, Իրանը և եվրոպական մի շարք երկրներ։ Ուստի ամենևին էլ զարմանալի չէ, որ, չնայած ուկրաինական ու մերձավորարևելյան ճգնաժամերին, որոնցում Մոսկվան և Անկարան ամենաուղիղ ձևով ներգրավված են և հաճախ նույնիսկ մրցակցում են միմյանց դեմ, Պուտինն ու Էրդողանը լուրջ ուշադրություն են դարձնում նաև արցախյան հիմնախնդրին։ Ի վերջո պետք է գիտակցել, որ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում ոչ միայն Հարավային Կովկասում, այլև հարակից բոլոր տարածաշրջաններում, և այդ գործընթացները փոխկապակցված են։
Ս. թ. հուլիսի 19-ին Թեհրանում տեղի ունեցավ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումը։ Քննարկման հիմնական թեման Սիրիայում ստեղծված իրավիճակն էր։ Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի սպառնալիքների լույսի ներքո այդ օրերին սիրիական թեման իր կարևորությամբ առաջ էր մղվել նույնիսկ Ուկրաինայում իրականացվող ռուսական ռազմական հատուկ գործողությունից ու դրա հետևանքով առաջացած խնդիրներից: Սակայն Թեհրանում, ըստ էության, առաջին անգամ ակնհայտ դարձավ, որ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը Մերձավոր Արևելքից մինչև Սև ծովի ավազան և Արևելյան Եվրոպա տեղի ունեցող զարգացումները դիտարկում են որպես մեկ գործընթացի տարբեր բաղադրիչներ։ Իսկ դա առնվազն նշանակում է, որ այդ բոլոր զարգացումները նրանք հաճախ դիտարկում և քննարկում են որպես մեկ փաթեթ, ինչը Հայաստանի սուբյեկտայնությունը նվազեցնող ևս մեկ հանգամանք է։ Թերևս դա է պատճառը, որ հայկական պետությունն ու հանրությունը դարձան Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի` հայ-իրանական սահմանի անձեռնմխելիության մասին հայտարարությունների զուտ մեկնաբանները։ Հայաստանում այդ օրերին հստակ գիտակցեցին, որ Սյունիքի մարզի անվտանգության հիմնական երաշխավորը ոչ թե հայկական պետությունն է, այլ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Եվ սա, իհարկե, ցավալի փաստ էր։
Իսկ ի՞նչ խնդիրներ են հետապնդում Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը մեր տարածաշրջանում։ Սա հարց է, որի մասին հայկական փորձագիտական շրջանակները, ցավոք, քիչ են մտածում։ Ընդհանրապես պետք է նշել, որ Հայաստանում տիրող տրամադրությունները որևէ կերպ չեն նպաստում երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելուն ուղղված լուծումների որոնմանը։ Դատապարտվածության համընդհանուր զգացումը մեր ժողովրդին ստիպում է կարծել, որ ամեն բան արդեն կորած է, և Հայաստանն այլևս վերականգնվելու ռեսուրս չունի։ Ավելին՝ քիչ չեն նաև այն տրամադրությունները, որ երկիրը պետք է հանձնել արտաքին կառավարման և հուսալ, որ օտար պետությունները գոնե մեր անվտանգության խնդիրները կլուծեն։ Սա անընդունելի մոտեցում է, որից պետք է օր առաջ հրաժարվել։ Փոխարենը Հայաստանը պետք է փորձի հստակ հասկանալ մեր տարածաշրջանում ընթացող զարգացումների տրամաբանությունը, բացահայտել ռիսկերն ու հնարավորությունները և մշակել առաջ գնալու՝ այդ իրողություններից բխող իրատեսական քաղաքականություն։
Սկսենք թերևս ամենապարզ ճշմարտությունների արձանագրումից: Այսպես՝ Հարավային Կովկասը վերափոխվող աշխարհակարգի կարևորագույն օղակներից մեկն է, որտեղ կենսական շահեր են հետապնդում թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը և թե՛ տարածաշրջանային տերությունները։
Իրանի համար այն ելք է դեպի Սև ծով և Եվրոպա։ Ընդ որում, Թեհրանի համար չափազանց կարևոր է, որ այդ ելքը չվերահսկվի իր աշխարհաքաղաքական դարավոր մրցակցի՝ թյուրքական աշխարհի կողմից։ Այդ վտանգը չեզոքացնելու համար Իրանի իշխանություններն օգտվում են ինչպես դիվանագիտական, այնպես էլ անհրաժեշտության դեպքում ռազմական գործիքակազմից։ Սակայն նախապատվությունը տրվում է հենց դիվանագիտական միջոցներին։ Դա է պատճառը, որ Թեհրանը շարունակ հղում է տարածաշրջանային պետությունների՝ միջազգային ճանաչում ունեցող սահմանների պահպանման անհրաժեշտությանը։ Որպես արդյունք, որպեսզի Իրանը կարողանա վստահ դեմ դուրս գալ Սյունիքի հանդեպ թուրք-ադրբեջանական դաշինքի ոտնձգություններին, ստիպված է ողջունել նաև արցախյան վերջին պատերազմի արդյունքները և հայկական այդ տարածաշրջանի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության հաստատումը։ Այսինքն՝ եթե հայ-իրանական հարաբերություններին գնահատական տանք՝ նկատի առնելով զուտ տարածաշրջանի քաղաքական քարտեզը, ապա ստիպված կլինենք փաստել, որ Սյունիքի հարցում Իրանը մեր դաշնակիցն է, իսկ Արցախի հարցում՝ Ադրբեջանի։
Հետևաբար ո՞րը պետք է լինի Հայաստանի քաղաքականությունը Իրանի հանդեպ։ Պատասխանը կարծես ակնհայտ է՝ ամեն կերպ նպաստել Սյունիքի տարածքով իրանա-հայկական հաղորդակցական ուղիների ստեղծմանն ու բարելավմանը՝ զուգահեռաբար ամեն ինչ անելով, որ Արցախի խնդրում Թեհրանն առավելագույնս չեզոք լինի։ Ընդ որում, դա պետք է անել՝ լավ գիտակցելով, որ նման չեզոքությունը ցանկալի է նաև իրանական կողմի համար։ Պարզապես պետք է այդպիսի հնարավորություններ ստեղծել պաշտոնական Թեհրանի համար, չկանգնեցնել նրան ընտրության առաջ, և համապատասխան մեխանիզմը կաշխատի։
Թուրք-ադրբեջանական դաշինքի ծրագիրը մեր տարածաշրջանում առավել քան պարզ է՝ տոտալ վերահսկողություն։ Դա դարեր շարունակ հետապնդվող թյուրքական աշխարհի ծրագիրն է՝ պանթուրանիզմը։ 44-օրյա պատերազմում հաղթանակից հետո թուրք-ադրբեջանական դաշինքն ամեն ինչ անում է, որպեսզի առավելագույնս բարելավի իր ռազմաքաղաքական դիրքերը Հարավային Կովկասում։ Անկարայի համար երկրորդ շահեկան հանգամանքն այն է, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով Թուրքիան դարձել է միակ պետությունը, որը կարող է երկխոսության որևէ մակարդակ ապահովել Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Սա կարևոր գործոն է Ռուսաստանի համար, որը պահպանելու համար նա կարող է ժամանակ առ ժամանակ զիջումներ անել Թուրքիային Հարավային Կովկասում։ Իհարկե՝ ի հաշիվ Հայաստանի ու Արցախի…
Ելնելով աշխարհաքաղաքական մրցակցության պարտադրած ծանր պայմաններից՝ Ռուսաստանում կարծես որոշել են, որ Հարավային Կովկասը պահելու իրենց միակ ու ամենագործուն գործիքը ռազմական ներկայությունն է։ Ժամանակակից քաղաքականության այնպիսի կարևոր գործոնից, ինչպիսին, այսպես կոչված, «փափուկ ուժն» է («soft power»), Մոսկվան հրաժարվել է։ Ռուսաստանում վստահ են, որ Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական դաշինքին արված զիջումները անհրաժեշտության դեպքում կարելի կլինի փոխհատուցել Արցախում և Հայաստանում տեղակայված զորքերի միջոցով։ Իսկ հայ ժողովրդի շրջանում օրեցօր աճող հակառուսական տրամադրությունները Մոսկվան պարզապես անտեսում է՝ վստահ լինելով, որ, միևնույն է, այլ ընտրություն հայությունը չունի։
Հակառակ սրա՝ թուրք-ադրբեջանական դաշինքն ակտիվորեն օգտագործում է Ռուսաստանի թույլ տված բոլոր սխալներն ու պահի ընձեռած հնարավորությունները և ամեն հաջորդ շրջափուլում էլ ավելի է մեծացնում սեփական պահանջների ծավալը։ Սա մահացու շրջափուլ է, որից դուրս գալու համար Հայաստանը պարզապես պարտավոր է մի շարք քայլեր ձեռնարկել։ Նախ՝ անհրաժեշտ է Թուրքիայի էքսպանսիոնիզմը զսպող քաղաքականություն մշակել։ Նախկինում Հայաստանն ուներ նման գործիքներ, օրինակ՝ Հայոց ցեղասպանության հարցը, որն այսօր իսպառ մոռացության է մատնվել պաշտոնական Երևանի կողմից։ Ավելին՝ պատերազմից երկու տարի անց մեր պետությունը նույնիսկ սեփական բանակը վերականգնելու և երկիրը պաշտպանելու ոչ մի շոշափելի քայլ չի ձեռնարկել։ Սա հանցավոր անգործություն է, որը միայն գրգռում է թուրք-ադրբեջանական դաշինքի ախորժակը և մեզանից նոր տարածքներ զավթելու պատճառ դառնում։ Ուստի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում մեր օրակարգի միակ հարցը պետք է լինի հետևյալը՝ ինչպե՞ս զսպել թշնամական այդ դաշինքի զավթողական քաղաքականությունը։ Այսպես կոչված «խաղաղության օրակարգը», որի հիմքում հակառակորդների ախորժակը հագեցնելով մի կերպ նրանց հայակործան քաղաքականությունից ձերբազատվելն է, ոչ միայն չի լուծում այդ խնդիրը, այլև նոր կորուստների պատճառ է դառնում։ Արցախում մի քանի ամիսը մեկ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դրա վառ ապացույցն է։ Ուստի այդ քաղաքականությունից անհրաժեշտ է հրաժարվել և զսպման մարտավարություն որդեգրել։ Նույնիսկ եթե դրա համար նոր պատերազմի անհրաժեշտություն առաջանա, Թուրքիային և Ադրբեջանին պետք է զսպել։ Այլ տարբերակ չկա։ Մնացած բոլոր ուղիները Հայաստանը տանում են դեպի կործանում։
Ռուսաստանի համար Հարավային Կովկասը ռազմական կարևոր հենակետ է։ Ռուսական փորձագիտական շրջանակները մեր տարածաշրջանը հաճախ ֆորպոստ են կոչում։ Դա մի տարածք է, որտեղից Ռուսաստանը կարող է ոչ միայն ազդել Թուրքիայի և Իրանի քաղաքականության վրա, այլև հայացք նետել ողջ Մերձավոր Արևելքին, Պարսից ծոցի ավազանին, խոչընդոտել դեպի Միջին Ասիա և Աֆղանստան տանող արևմտյան կապուղիների օգտագործումը և այլն։ Ավելին՝ Հարավային Կովկասն այն տարածաշրջանն է, որտեղից Ռուսաստանն ապահովում է նաև սեփական տարածքային ամբողջականությունը։ Այլ խոսքով՝ մեր տարածաշրջանը ռուսական կենսական շահերի գոտի է, որի բոլոր երկրները աշխարհաքաղաքականության տեսանկյունից Մոսկվայի համար նույն կարևորությունն ունեն։
Հայաստանը չի կարող Հարավային Կովկասում Ռուսաստանի համար բացառիկ դերակատարության հավակնություն ունենալ, առավել ևս հիմա, երբ մեր երկիրը տարածաշրջանում անվտանգություն ապահովող երկրից վերածվել է անվտանգություն սպառող երկրի։ Բայց Հայաստանը կարող է այնպես անել, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանն ի հաշիվ մեզ խնդիրներ չլուծի։ Սա նվազագույն խնդիրն է, որ այս պահին պետք է դրվի մեր երկրի քաղաքական էլիտաների առջև։ Դա առաջին հերթին ենթադրում է հավասարակշռված և իրատեսական քաղաքականության մշակում, ինչպես նաև Ռուսաստանի հետ համագործակցության ճիշտ ոլորտների և ուղիների հաստատում։
Հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում հայ քաղաքական միտքը պետք է լավ հասկանա բոլոր ռիսկերն ու հնարավորությունները։ Սա կարևոր աշխատանք է, որը տարիներ շարունակ մեր երկրում շատ վատ է կատարվել։ Չեն եղել լուրջ փորձագիտական կենտրոններ, մասնագիտական հաղորդակցություն ռուսական համապատասխան շրջանակների հետ, մամուլի միջոցների՝ բավարար մակարդակի համագործակցություն և այլն։ Իսկ 2018 թ. հեղաշրջման հետևանքով Հայաստանում իշխանության եկած ուժերն իրենց հերթին հնարավորինս փչացրին հայ-ռուսական հարաբերությունները։ Հետևանքն այն է, որ ունենք այն, ինչ ունենք, և դեռ ամեն ինչ կարող է ավելի վատ լինել…
Հետագա հոդվածներում մենք դեռ կանդրադառնանք այս բոլոր խնդիրներին՝ փորձելով ավելի մանրամասն ուսումնասիրել տարածաշրջանային երկրների քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Մինչ այդ, սակայն, անհրաժեշտ է ևս մեկ անգամ արձանագրել, որ Հայաստանը դատապարտված չէ, որ մենք ունենք հնարավորություններ և վերականգնվելու ներուժ։ Պարզապես անհրաժեշտ են ճիշտ նպատակադրումներ և քրտնաջան աշխատանք։ Այնժամ արդյունքները երկար չեն սպասեցնի։
1https://www.kommersant.ru/doc/5501396?from=main (մուտք՝ 5․08․2022 )
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Թուրքիայի նախագահ Էրդողանի միջնորդական ջանքերը` Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ Լվովում կայացած հանդիպումով, կարծես թե հաջողություն չեն ունեցել: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը
«Նրա միջնորդական առաքելությունը հաջողություն չի գրանցել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ու բանակցությունները սկսելու առումով: Իսկ արդյո՞ք այդ գործընթացում Թուրքիայի բուն նպատակը պատերազմը կանգնեցնելն ու բանակցություններ նախաձեռնելն է:
Դատելով միջազգային լրահոսում տեղ գտած տարատեսակ վերլուծություններից, Էրդողանն այդ «առաքելությունը» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստանձնել է նախ և առաջ Թուրքիայի դերակատարությունը միջազգային հարաբերություններում բարձրացնելու նպատակով:
Պատերազմի դադարը չէ, որ այս պահին հետաքրքրում է Թուրքիային, այլ վատ ստարտային պայմաններով ընտրությունների գնացող Էրդողանի իմիջի բարձրացումը: Թուրքիան շարունակում է արդյունավետորեն հավասարակշռել իր դերակատարումը Ռուսաստանի և Արևմուտքի միջև: ՌԴ հետ սկսված «բարեկամությանը» զուգահեռ Էրդողանը ձգտում է ամեն կերպ պահպանել ու ամրապնդել իր դիրքերը նաև արևմտյան ճամբարում:
Որոշ տելեգրամյան ալիքներ հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Լվով է մեկնել ոչ դատարկաձեռն։
Ելնելով այն հանգամանքից, որ նախագահների հանդիպումը կարճ է տևել (40 րոպե), և դատելով հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Զելենսկու արված հայտարարությունից` այդ առաջարկները ի սկզբանե մերժվել են։
Ի՞նչ է տարել Էրդողանն իր հետ Լվով.
1. Ուկրաինան Ղրիմը ճանաչում է որպես ռուսական, Գերագույն Ռադան դա ճանաչում է և ներկայացնում որպես սահմանադրության փոփոխություն։
2. Ուկրաինայի բոլոր ռազմական դոկտրիններից հանվում է «ագրեսոր» երկրի հայեցակարգը և կնքվում է համապարփակ համագործակցության չեզոք համաձայնագիր և այն վավերացվում երկու երկրների խորհրդարանների կողմից։
3. ԼԺՀ և ԴԺՀ ճանաչվում են որպես առանձին հանրապետություններ, և նրանց ինքնիշխանությունը հաստատվում է ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից։
4. Խերսոնի և Զապորոժիեի շրջանները ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացնում են պլեբիսցիտ (հանրաքվե)։
5. Ուկրաինան ստանում է չեզոք ոչ բլոկային կարգավիճակ և անվտանգության երաշխիքներ, որոնք տալիս են ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները։
6. Ուկրաինայի ամբողջական ապառազմականացում:
7. Բոլոր բարեփոխումների և բոլոր համաձայնագրերի իրականացման ժամանակահատվածում Ուկրաինայի տարածք է մտցվում ՄԱԿ-ի միջազգային կոնտինգենտը, որը պաշտպանում է սահմանը, ատոմակայանները, նավահանգիստները և օդանավակայանները։
8. Տեղի են ունենում Գերագույն Ռադայի արտահերթ ընտրություններ:
9. Տեղի են ունենում արտահերթ նախագահական ընտրություններ:
10. Իրականացվում է Ուկրաինայի սահմանադրության ամբողջական փոփոխություն և թափանցիկություն, ռուսախոսների իրավահավասարություն և արտաքին քաղաքական չեզոքություն։
Հանդիպման միակ համաձայնությունն այն է, որ Թուրքիան ևս կմասնակցի հետպատերազմյան Ուկրաինայի վերականգնմանը: Իսկ առայժ ընթացող պատերազմը լրջագույն հետևանքային սպառնալիք է նաև Հարավային Կովկասի ու հատկապես Հայաստանի անվտանգության համար: Չնայած, որ Հայաստանը` այլ երկրների հետ միասին հայտնվել է ֆինանսապես «շահեկան» վիճակում»,- գրել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.