23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը՝ դեսպան Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակելու վերաբերյալ:
«Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի, թե չնշանակի…
Կամ իրենք կարող են պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, բայց ամբողջ միջազգային հանրությունն արտահայտի այլ կարծիք` առ այն, որ երկարատև խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհրաժեշտություն է:
Այսինքն, արձանագրված է, որ կա Լեռնային Ղարաբաղ և դրա շուրջ ստեղծված հակամարտություն, առանց որի կարգավորման շատ հեռու կլինենք խաղաղությունից:
Ռազմական հաջողությունը կուրացնում է, իսկ հետո անհաջողությունների հիմք դառնում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է որպես Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական։
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը՝ նշելով, որ Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը:
Օրեր առաջ Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դիմաց, տեղի էր ունեցել միջադեպ քրեական աշխարհում հայտնի «Ֆազ» մականվամբ Արթուր Գրիգորյանի կողմնակիցների և Ռուստամ Ստեփանյանի կողմնակիցների միջև։Միջադեպի հետ կապված, մանրամասն տեղեկություններ ստանալու համար կապ հաստատեցինք Ռուստամ Ստեփանյանի հետ։Մեր հարցադրմանն ի պատասխան Ռուստամ Ստեփանյանն ասաց, որ իր մեքենայի վրա հարձակվողներին չի ճանաչում։
Այն հարցին, արդյո՞ք միջադեպում տեսնում է քաղաքական ենթատեքստ, Ռուստամ Ստեփանյանը պատասխանեց. «Հարձակվողներն այն մարդիկ չեն, որ կարողանան քաղաքական անձանց հետ շփվեն կամ որևէ քաղաքական գործեր իրականացնեն: Եթե մի մարդ մյուսի հետ հարց է ունենում, գոնե սպասում է մեքենայից դուրս գա, ոչ թե հարձակվի մեքենայի վրա»,-ասաց Ռուստամ Ստեփանյանը: Իսկ երբ ակնարկեցինք քրեական հեղինակություն համարվող Արթուր Գրիգորյանի մասին Ռուստամ Ստեփանյանն ասաց, որ նրան չի ճանաչում.«Խնդրած կլինեմ մամուլին, որ իմ անուն ազգանունը նման մարդկանց հետ չկապեն»։
Մեր դիտարկմանը միջադեպի հետ կապված որևէ իրավական գործողություն սկսելու վերաբերյալ Ռուստամ Ստեփանյանը նշեց.«Ոչ մի բան էլ չենք ուզում անել, մեր թանկ ժամանակը չենք կորցնի լակոտների հետ հարցեր պարզաբանելու համար։ Երրորդ, չորրորդ մարդկանց միջոցով լուրեր են հասնում, խնդրանքներ, մեղայականներ՝ «չենք իմացել որ դուք եք եղել»։ Սակայն ես ուշադրություն չեմ դարձնում, մտածում եմ լակոտներ են»,-ասաց Ռուստամ Ստեփանյանը հավելելով, որ այդ նույն մարդիկ իրենց կամոք պատահաբար հանդիպելու դեպքում հաստատ մոտենալու և ներողամտություն են հայցելու։
Մանրամասները՝ Hayacq.com-ի տեսանյութում
Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաք է բերվել ադրբեջանական «Երկաթե բռունցք» հուշարձանը:
ԱՊԱ-ն հայտնում է, որ այն կկանգնեցվի քաղաքի կենտրոնում։
Նշենք, որ Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքում տեղադրել է նույն հուշարձանը:
«Երկաթե բռունցքն» Ադրբեջանում գլխավոր գործողություններից մեկն էր Հայաստանի եւ Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա պատերազմում։
Ադրբեջանը ձեւականորեն աջակցում է Հայաստանի հետ հաշտվելու նախաձեռնությանը, իսկ իրականում շարունակում է սադրանքներն ու ագրեսիվ գործողությունները։
Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի է դարձել, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում Արցախը Հայաստանի հետ կապող նոր ճանապարհի նախագիծ է լինելու։
Հայաստանի ներկա իշխանությունների օրոք զարմանալի չէ, որ ռուսական կողմը կամ ՀՀ-ի հետ առնչվող որևէ կողմ կարող է մի բան հայտարարել կամ ստորագրել, բայց մեկ այլ բան անել։ Գրեթե վստահ եմ, որ Փաշինյանի և Ալիևի միջև եղել է ներքին պայմանավորվածություն, թե երբ է հանձնվելու «Լաչինի միջանցքը»։ Անդրադառնալով անհասկանալի շտապողականությամբ և նոյեմբերի 9-ի համաձայնագրի կոպիտ խախտմամբ «Լաչին միջանցք»-ը թշնամուն հանձնելու գործընթացին՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց քաղաքագետ Լևոն Մնացականյանը։
«Երբ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո ՀՀ-ում իշխանությունը չփոխվեց, մենք ավելի վատ վիճակում հայտնվեցինք։ Թե Ռուսաստանը, թե՛ Իրանը Հայաստանի հետ հիմա վարվում են այնպես, ինչպես ցանկանում են, այսինքն՝ մեր կարծիքն ընդհանրապես հաշվի չի առնվում։ Թե ինչ կպայմանավորվեն Փաշինյանն ու Ալիևը, մեծ հաշվով, Ռուսաստանին այդքան էլ հետաքրքիր չէ։ Ռուսաստանը փորձում է տարածաշրջանում ամրապնդել իր դիրքերը, և ներկա դրությամբ ռուս-ադրբեջանական շահերն ավելի են համընկում, քան ռուս-հայկականը։ Ռուսաստանը մեր հաշվին խաղում է Ադրբեջանի հետ՝ հետագայում այդ երկրում իր ազդեցությունն ընդլայնելու համար։ Եթե տեսնի, որ չի ստացվում Ադրբեջանին պոկել Արևմուտքից, ապա կթեքվի մեր կողմը»,-նշեց քաղաքագետը։
Մնացականյանի համոզմամբ՝ ՀՀ ներկա վարչախմբից սպասել, որ ինչ-որ հարցում կհակադրվի Ալիևին, անհույս է և նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կետերի ակնհայտ խախտումները հենց դրա մասին են վկայում։
«Սրա միակ լուծումը վարչապետի պաշտոնից Փաշինյանի հեռացումն է։ Փաշինյանն ամեն դեպքում կհեռացվի, բայց՝ գործընթացի ավարտից հետո։ Ավելի շուտ դա հնարավոր կդառնա, եթե ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացվի։ Ընդդիմադիր բևերը շատ հակասություններ ունի․ պայքար է, թե ով է լինելու Նիկոլից հետո։ Այսինքն՝ ոչ միայն չեն կոնսոլիդացվում, այլև՝ խանգարում են միմյանց»,-նկատեց Լևոն Մնացականյանը։
Նշենք, որ ադրբեջական մեդիադաշտում տարածվել են նյութեր, այդ թվում՝ տեսահոլովակներ, որոնց համաձայն՝ սկսվել է «Լաչինի միջանցքում» տեղակայված խաղաղապահների անցակետերի ապամոնտաժումը, իսկ Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը հերքել է՝ դա որակելով ապատեղեկատվություն։
Օգոստոսի 18-ին Ադրբեջանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով պարտավորեցնել Հայաստանին անմիջապես եւ անվերապահ պարտավորեցնելու իր վերահսկողության տակ գտնվող ուժերին եւ կառույցներին դադարեցնելու Բերձոր քաղաքի եւ շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը, ներառյալը տների այրումը, եւ տրամադրելու տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտնում է, որ օգոստոսի 22-ին ՄԻԵԴ-ը մերժել էր Ադրբեջանի դիմումը եւ արձանագրել, որ բացակայում է նոր միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը:
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունները նախատեսում են բարեփոխումներ իրականացնել բանակում եւ շարքային կազմի համար ստեղծել 24 մլն դրամի դիմաց ծառայությունից վաղաժամկետ ազատվելու (4,5 ամիս հետո) հնարավորություն։ Նշված գումարի չափը որոշվում է այն տրամաբանությամբ, որ մեկ ժամկետային զինծառայողի փոխարեն պայմանագրային զինծառայողից հինգ տարի ժամկետով կարող է գանձվել ամսական մինչեւ 400 հազար դրամ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, երկրի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ կխախտվի սոցիալական արդարությունն ու միասնականությունը։
Նրա կարծիքով՝ բանակում ծառայությունից կազատվեն այն մարդիկ, որոնք համապատասխան միջոցներ ունեն։
«Ես դեմ չեմ այն մարդկանց, ովքեր հարստացել են։ Ի վերջո, նրանց վճարած հարկերի շնորհիվ մենք գոյություն ունենք ու զարգացնում ենք մեր երկիրը։ Բայց այդպիսի մարդիկ շատ քիչ են, իսկ մնացածը ձգտելու են վաճառել իրենց ողջ ունեցվածքը եւ ազատվել զինվորական ծառայությունից։
Եթե իշխանությունները ձգտում են ընդլայնել պայմանագրայինների բազան այն փողերի հաշվին, որոնք, ինչպես նրանք ակնկալում են, կվճարվեն, ապա դա տեղի չի ունենա։ Այդպիսի փողեր չեն վճարվի։ Ես կարող եմ ասել, թե որտեղից կարելի է միջոցներ ձեռք բերել այդ նպատակների համար: Խոսքը պետական բյուջեի մասին է, որն անարդյունավետ է ծախսվում կառավարության անարդյունավետ կառուցվածքի հիման վրա, աշխատավարձերի, պարգեւավճարների մասին է՝ այս ամենը կարելի է գումարել»,- ասաց Օհանյանը։
Այդ 24 միլիոն դրամի հաշվին, որ շարքային կազմի յուրաքանչյուր զինծառայող կարող է վճարել, ըստ նրա, լուրջ գումար չի հավաքվի։
«Երբ երկրում կան անվտանգության ոլորտի նման խնդիրներ, անվտանգության միջավայրը լիարժեք չի գնահատվել, արտաքին եւ ներքին սպառնալիքները չեն բացահայտվել, երբ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում այդ ուղղությամբ, չեն ձեռնարկվում համապատասխան քայլեր պաշտպանության ոլորտում, քայլեր՝ բանակը բարեփոխելու համար, երբ հասարակության մեջ մտահոգություն կա, այն առումով, թե բանակը արդյոք վերականգնվել է, այս ամենը պոպուլիստական քայլեր են»,- ընդգծեց նախկին նախարարը։
Խմբակցության ղեկավարը պոպուլիզմ անվանեց նաեւ բանակում ծառայությունը մինչեւ 1,5 տարի կրճատելու իշխանությունների ծրագրերը՝ դա անվանելով անլուրջ հաշվարկների արդյունք։
«Այսօր, անվտանգության ոլորտում խնդիրների պայմաններում նման քայլեր անելու ժամանակը չէ։ Ընդհակառակը, պետք է աշխատել հայրենասիրական ոգին, ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, տրամադրել բոլորին, որ վերադարձնեն հայրենիքի հանդեպ պարտքը։
Ցանկացած չմտածված քայլ նշանակում է գործողություն, որը հիմնված չէ հաշվարկների վրա: Իսկ նման գործողությունները միշտ կբերեն ձախողման, իսկ ձախողումը նշանակում է ոչնչացնել բանակը։
Ներկայիս իշխանության օրոք ամեն ինչ ունի իր նպատակը։ Նրանք մեր երկիրը հասցրին աղետալի վիճակի, ձախողումները կշարունակվեն։ Իսկ իշխանություններն այս իրավիճակում հանգիստ վայելում են իրենց արձակուրդները, աշխատասենյակները, աշխատավարձերը, առանց որեւէ աշխատանք կատարելու վայելում են պարգեւավճարները»,- հավելեց Օհանյանը։
Նա Հայաստանի իշխանություններին համեմատեց դռնապանների հետ, որոնք առանց մտածելու բոլորի առաջ բացում են մեր երկրի դռները։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է դրել հանրային քննարկման, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով:
Այս մասին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում:
Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության փոխարեն շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ և շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ ներդնելու անհրաժեշտությամբ:
Նշվում է, որ գործող օրենքով ներդրվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգ, որը ենթադրում է 36-ամսյա ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցում՝ ՊՆ-ի հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու միջոցով: Համակարգը նախատեսում էր շարքային կազմի մյուս պարտադիր զինծառայողների համեմատ ավելի մեծ չափով ամսական դրամական բավարարման հաշվարկում (35.000-45.000 դրամ չափով), ամսական 7 օրացուցային օր ժամկետով արձակուրդի տրամադրում և ծառայության ժամկետի ավարտով կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքերում պատվովճարի հատկացում (5 մլն դրամ չափով): «Համակարգի ներդրումից հետո համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակն ի սկզբանե չբավարարեց ակնկալվող քանակները՝ աստիճանաբար նվազելով, ինչպես նաև 2021-2022թթ. զորակոչերի ընթացքում չարձանագրվեց ոչ մի դիմում: Բացի այդ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից և շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զինվորական ծառայությունից: Ներկայումս ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում են ընդամենը երեք զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր ծրագիր, այս անգամ՝ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով («Հայրենյաց պաշտպան» ծրագիր), որի ժամկետը նախատեսվում է 5 տարի, ինչպես նաև կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կհաշվարկվի պատվովճար՝ 5 մլն դրամ չափով, որը զինծառայողը (կամ քաղաքացին) տնօրինելու է իր հայեցողությամբ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է աստիճանական և կանոնակարգված ձևով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման օրենսդրական հիմքերի ստեղծում, որի շրջանակներում, հաշվի առնելով նաև մի շարք օտարերկրյա պետությունների փորձը, առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության որոշակի ժամկետը և, դրանով պայմանավորված՝ զինծառայողի պատրաստության ուսումնական փուլը լրանալու դեպքում (միջինը՝ չորսուկես ամիս), զինծառայողի կողմից ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու պայմանով, զինծառայողին պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու հնարավորություն: Նշված գումարի չափը նախատեսվել է նաև այն տրամաբանությամբ, որ մեկ պարտադիր զինծառայողի փոխարեն 5 տարի ժամկետով հնարավորություն է ընձեռվելու պայմանագրային զինծառայողին հաշվարկել մինչև 400.000 դրամ ամսական վարձատրություն, ինչը արհեստավարժ զինվորական ծառայության համակարգ ներդնելու մոտիվացիոն կարևորագույն բաղադրիչ է: Գործընթացը փոխկապակցված է նաև մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման ու դրա հիման վրա լրավճարների սահմանման համակարգի ներդրման հետ:
2020 թվականի 44-օրյա պատերազմական գործողությունների հետևանքով ծանր հարված է հասցվել Արցախի տնտեսության զարգացման բնականոն ընթացքին, որի հետևանքով տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում:
2021 թվականին համախառն ներքին արդյունքն իրական արտահայտությամբ նվազել է 12.7 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020 թվականի համեմատ իրական արտահայտությամբ նվազել է 33.6 տոկոսով:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ամենամեծ անկումը գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում են մնացել Արցախի վարելահողերի մոտ 75 տոկոսը, արոտավայրերի 85 տոկոսը, պտղատու այգիների զգալի մասը, ինչպես նաև ոռոգովի տարածքների մոտ 90 տոկոսը: Ավելի քան 50 տոկոսով կրճատվել է նաև անասնագլխաքանակը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2020 թվականի համեմատ իրական արտահայտությամբ նվազել է 51.1 տոկոսով:
«Միակ ոլորտը, որտեղ պատերազմական ժամանակաշրջանից հետո գրանցվել է աճ՝ շինարարության ոլորտն է, ինչը պայմանավորված է պետության կողմից իրականացվող լայնածավալ բնակարանաշինական ծրագրերով: 2021 թվականին ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված կապիտալ շինարարության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 48.3 տոկոսով»,-ասաց նախարարը:
Հետպատերազմյան պետության տնտեսությունը. ի՞նչ խնդիրներ ունի այսօր արցախցի գործարարը.
Պատերազմական գործողությունների և հետպատերազմյան գործընթացների հետևանքով ահռելի կորուստներ են կրել ինչպես մեր վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում գործունեություն ծավալած կազմակերպությունները, այնպես էլ գրեթե մյուս բոլոր տնտեսավարող սուբյեկտները, ընդ որում, ոչ միայն նյութական տեսքով, այլ նաև ռեսուրսային ապահովման, լոգիստիկայի առումով:
Նախարարի խոսքով՝ կառավարության ներկայիս գերխնդիրն է հանդիսանում կարճ ժամանակահատվածում վերականգնել տնտեսությունը` կիրառելով խթանիչ ծրագրեր, նորագույն տեխնոլոգիաներ և արդյունավետ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կընձեռեն ապահովել որակական բարձր մակարդակ ունեցած փոքրածավալ արտադրական հզորությունների ու աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ: «Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ծրագրեր գյուղատնտեսության, արդյունաբերության (հանքարդյունաբերության, թեթև և վերամշակող արդյունաբերության) և մի շարք այլ ոլորտներում: Մեր նպատակն է ստեղծել տնտեսական մի այնպիսի համակարգ, որը կգեներացնի բոլոր այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր կլինի լուծել անվտանգային խնդիրները և ապահովել բնակչության զբաղվածության և բարեկեցության մակարդակների շարունակական բարձրացում»,-նշել է Վահրամ Բաղդասարյանը:
Փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությունը հետպատերազմյան Արցախում.
Պատերազմից հետո տնտեսական կյանքը բարելավելու և ՓՄՁ ոլորտին աջակցելու նպատակով Արցախի Հանրապետության կառավարությունը իրագործել է մի շարք ծրագրեր: Մասնավորապես, նախաձեռնվել է հարկային արտոնությունների մի ծանրակշիռ փաթեթ, որը շոշափում է գրեթե բոլոր հարկատեսակներն՝ ուղղված տնտեսավարող սուբյեկտների հարկային բեռի հնարավոր թեթևացմանը:
«Այսպես, մինչև 2022 թվականը շահութահարկի վճարումից ազատվել են շահութահարկի 10 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող հարկատուների մեծ մասը, իսկ 2023 թվականից շահութահարկի դրույքաչափը սահմանվելու է 5 տոկոս: Նմանատիպ ձևով անհատ ձեռնարկատերերը նույն ժամանակահատվածում ազատվել են եկամտային հարկի վճարումից: Մինչև 2026 թվականը Արցախի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը ազատվել է ավելացված արժեքի հարկից»,-հայտնել է նա:
Բաղդասարյանը հավելել է, որ Արցախի Հանրապետության կառավարությունը մշակել է նաև մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ հնարավորություն է ընձեռվում արտոնյալ պայմաններով և պետության կողմից անմիջական օժանդակությամբ վերականգնել կորցրած բիզնեսները: Այսպես, 2021 թվականին մեկնարկել է նոր ծրագիր, ըստ որի Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման շրջանակում տրվում է գանձապետական հասարակ մուրհակ՝ 5 տարի մարման ժամկետով՝ 7 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
«Գործող ծրագրի շրջանակում շահառու իրավաբանական և ֆիզիկական անձանց հնարավորություն է տրվում 2023 թվականի հուլիսից վաղաժամկետ ստանալ մուրհակում նշված գումարը, եթե նրանք ներկայացնում են գործարար ծրագիր, ինչը հնարավորություն է տալիս վերականգնել գործող բիզնեսը կամ նոր բիզնես սկսել»,-նշել է նախարարը՝ հավելելով,որ 2021թվականին մեկնարկած մյուս ծրագիրը նորարարության և ձեռներեցության խրախուսման դրամաշնորհային ծրագիրն է՝ ուղղված տնտեսության երեք կարևորագույն ճյուղերի՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության և գյուղական տուրիզմի զարգացմանը, որը նպատակ է հետապնդում նորարարական մոտեցումների կիրառման միջոցով նոր շունչ հաղորդել դրանց: «Ծրագրի շրջանակներում ընդունվել են թվով 36 հայտ, որից 12-ը՝ գյուղատնտեսության, 17-ը՝ մշակող արդյունաբերության և 7-ը՝ գյուղական տուրիզմի վերաբերյալ: Ի թիվս նոր ծրագրերի, 2021 թվականի ընթացքում շարունակվել են մինչև պատերազմը գործող ՓՄՁ աջակցության մյուս ծրագրերը ևս: Այսպես, 2021 թվականին «Աջակցություն տեղական արտադրողներին» ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվել մի շարք արդյունաբերական ձեռնարկությունների, մասնավորապես, «Մետաքսկոմբինատ», «Մկրտումյան», «Հաթերք-Ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Գրեյթ Փարթներս» փակ բաժնետիրական ընկերություններին: «Տնտեսական համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպում և կազմակերպմանն աջակցություն, միջազգային համաժողովներին և ցուցահանդեսներին Արցախի Հանրապետության մասնակցության ապահովում» ծրագրի շրջանակում ապահովվել է արցախյան ընկերությունների մասնակցությունը տեղական և միջազգային ցուցահանդեսներին»,-ընդգծել է Վահրամ Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ 2021 թվականի ընթացքում գործող ծրագրի շրջանակում թվով 3 ՓՄՁ սուբյեկտի տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ կազմակերպված ցուցահանդեսներին և տոնավաճառներին նրանց մասնակցության, ընկերությունների ներկայացման և մարքեթինգային ծախսերի փոխհատուցման նպատակով: «Ծրագրային ապահովման և հրատարակչական ծառայությունների ձեռքբերում» ծրագրի շրջանակում 2021 թվականին կազմակերպվել են «Վարկանիշ» ամսագրում 7 ՓՄՁ սուբյեկտի գործունեության վերաբերյալ տեղեկատվական նյութերի մշակման և տպագրման աշխատանքները:
Վերը նշված բոլոր ծրագրերն ու սահմանված հարկային արտոնություններն ըստ նախարարի, ուղղված են Արցախի Հանրապետությունում անխոչընդոտ տնտեսական գործունեության ծավալման նպաստմանը:
«Իր վրա վերցնելով հարկային պարտավորությունների գերակշիռ մասը՝ պետությունը խրախուսում է Արցախում գործարար միջավայրի բարելավումը և, ամենակարևորը, կիսում ներդրողների համար հնարավոր բոլոր ռիսկերը: Կարևորելով փոքր և միջին ձեռնարկատիրության դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում, կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ոլորտի պետական աջակցության և զարգացման ուղղությամբ»,-նշեց նա:
Արտահանման և ներմուծման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծումները.
Խոսելով արտահանման վրա վերջին իրադարձությունների ազդեցության մասին՝ նախարար Բաղդասարյանը նշել է, որ ի թիվս այլ արտադրական ակտիվների և ամբողջական ձեռնարկությունների, ցավոք, թշնամու տիրապետության տակ են մնացել նաև արտաքին շուկաներում արդեն իսկ ճանաչելիություն ձեռք բերած՝ արտահանման կայուն ծավալներ ունեցող արցախյան ձեռնարկությունները: Որոշ դեպքերում արտահանումը ժամանակավորապես դադարեցվել է՝ պայմանավորված արտադրողների մոտ վերականգնողական աշխատանքների իրականացմամբ:
«Այս ամենը չի կարող չանդրադառնալ երկրի արտահանման ծավալների և կառուցվածքի վրա, որն առաջացրել է տարբեր բնույթի նոր մարտահրավերներ ու պահանջում է արտաքին շուկաներում տեղական արտադրանքի առաջմղման պետական աջակցության ավելի գործուն մեխանիզմների կիրառում: Այս առումով, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը գործնական քայլեր է ձեռնարկում տեղական արտադրանքի արտահանման խթանման և արտադրողներին աջակցության տրամադրման ուղղությամբ, ինչպես նաև իրականացնում է ծրագրեր՝ ուղղված տեղական արտադրողների արտադրանքի տեսականին արտաքին շուկաներում ներկայացնելուն»,-ասել է Բաղդասարյանը՝ կարևորելով նաև էլեկտրոնային հարթակների ավելի ակտիվ օգտագործումը:
Նա հավելել է, որ նախատեսվում է մոտակա ժամանակներում իրականացնել տեղական արտադրողների մասնակցության ապահովում միջազգային ցուցահանդեսներին և համաժողովներին:
«Կշարունակվեն նաև արտահանման համար անհրաժեշտ սերտիֆիկացման ծախսերի մասնակի փոխհատուցումները: Այդուհանդերձ, արտահանման շուկաներից բացի կարևոր է նաև մեր հայրենակիցների կողմից տեղական արտադրանքի նկատմամբ կողմնորոշման բարձրացումը, ինչպես նաև այդ ապրանքների իրացումը»,-ընդգծել է նախարարը:
Միացյալ Նահանգները նախազգուշացրել է թուրքական ձեռնարկություններին չաշխատել ռուսական ընկերությունների եւ անհատների հետ, որոնք արգելափակող պատժամիջոցների են ենթարկվել, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը։
Թուրքական ընկերությունները, որոնք համագործակցում են SDN List-ի ռուս ֆիգուրանտների հետ, կարող են իրենք հայտնվել պատժամիջոցների ցուցակում։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոյի՝ Թուրքիայում Ամերիկյան Առեւտրային պալատին ուղղված նամակում, որը հայտնվել է WSJ-ի տրամադրության տակ։ Համանման բովանդակությամբ փաստաթուղթ ուղարկվել է թուրքական խոշորագույն TUSIAD բիզնես ասոցիացիային։
Մասնավորապես, նախազգուշացրել է Ադեյեմոն, սահմանափակումների տակ կարող են հայտնվել այն բանկերը, որոնք թղթակցային հարաբերություններ են պահպանում SDN List-ից ռուսական վարկային հաստատությունների հետ։
ԱՄՆ իշխանությունների գրավոր նախազգուշացումը Թուրքիայի վրա ճնշումների նոր մակարդակ է, որը կոշտ պատժամիջոցների սահմանումից հետո «անվտանգ ապաստարան է դարձել է ռուսական կապիտալի համար»։
Անցյալ ուրբաթ ԱՄՆ գանձապետարանը հաղորդագրություն էր տարածել Ադեյեմոյի՝ թուրք գործընկերոջ հետ ունեցած զրույցի մասին, որում ոչ միայն նշվում է, որ քննարկվել է պատժամիջոցների օրակարգը, այլ նաեւ ուղղակի քննադատություն է պարունակվում Անկարայի հասցեին, նշում է պարբերականը։ «Ադեյեմոն մտահոգություն է հայտնել առ այն, որ ռուս իրավաբանական եւ ֆիզիկական անձինք փորձում են օգտագործել Թուրքիան՝ ԱՄՆ-ի եւ 30 այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար», — նշել է ֆինանսների նախարարությունը։
WSJ-ի տվյալներով՝ ԱՄՆ իշխանություններն այժմ ջանքեր են գործադրում ընդհանուր առմամբ արդյունավետությունը բարելավելու եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմում առկա բացերը փակելու, ինչպես նաեւ սահմանափակումներ մտցնելու համար նրանց նկատմամբ, ովքեր նպաստում են պատժամիջոցներից խուսափելուն։
Քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են: Կոնգրեսն այժմ ամբողջությամբ դեմոկրատների ազդեցութան տակ է: Նոյեմբերի 8-ի ընտրությունները կենաց մահու կռիվ է լինելու հանրապետականների և դեմոկրատների միջև, քանի որ դրանց արդյունքները լուրջ հիմքեր են դնելու 2024թ. նախագահական ընտրութունների համար՝ այդ թվում Թրամփի վերադարձի առումով:
Հայ ընտրողներն ԱՄՆ-ում շուրջ 1 միլիոն են:
Դեմոկրատական վարչակազմն ու օրենսդիրը յուրաքանչյուր հայկական ձայնի համար պայքարելու է: Գալու են մեր դուռը՝ ձայն խնդրելու: Հիշեցնելու են Ցեղասպանության ճանաչման փաստը, տալու են նոր խոստումներ:
Եվ առաջինը Նենսի Փելոսին է գալու»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.