23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մենք ողջունում ենք այս հրաժարումը և այն համարում ենք կարևոր քաղաքական և մարդասիրական քայլ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
«Ադրբեջանը հերթական անգամ հարձակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա՝ օգտագործելով իրեն բնորոշ դիվանագիտական բառապաշարը։ Պատճառներից մեկը՝ Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների՝ օկուպացված Շուշի մեկնելուց հրաժարվելն էր։ Մենք ողջունում ենք այս հրաժարումը և այն համարում ենք կարևոր քաղաքական և մարդասիրական քայլ։
Սակայն Մինսկի խումբը փլուզելու Ադրբեջանի գործողությունների պատճառներն այլ տեղ են։ ԵԱՀԿ Մինսկի խմբի և, մասնավորապես, այդ խմբի համանախագահության ինստիտուտը փլուզելու Բաքվի շահագրգռվածության հիմնական պատճառն այն է, որ սրանով Ադրբեջանը փորձում է ոչնչացնել Արցախի դե ֆակտո և դե յուրե միջազգային դիվանագիտական կարգավիճակը, որը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և դրա կարգավորման բանակցային գործընթացի ճանաչված կողմ։ Իսկ համապատասխան փաստաթղթերի, հայտարարությունների և այլ քաղաքական ու իրավական ակտերի մեծ մասը գտնվում է Մինսկի խմբի և Մինսկի գործընթացի գործունեության ոլորտում։ Մինսկի խմբի և այդ խմբի համանախագահությունը լուծարումը, ըստ Բաքվի տրամաբանության, պետք է ոչնչացնի Արցախի դե ֆակտո և դե յուրե միջազգային դիվանագիտական կարգավիճակը։
Այստեղ Բաքուն և Անկարան գործում են միասին՝ ամեն կերպ օգտվելով Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև առկա հակասություններից, ինչը նույնպես ազդում է Մինսկի խմբի համանախագահության գործունեության վրա։ Բայց այս էմոցիոնալ սիրախաղը, որի միջոցով ադրբեջանա-թուրքական դաշինքը փորձում է հաճոյանալ Ռուսաստանին, բնականաբար տակտիկական ու ժամանակավոր քայլ է։ Ակնհայտ է, որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանն ամեն ինչ անում են Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը խաթարելու համար՝ քաջ գիտակցելով, որ Ռուսաստանի դուրսբերմամբ կկործանվի նաև Արցախը, իսկ Արցախի կործանումը կբերի տեկտոնական աշխարհաքաղաքական տեղաշարժերի Անդրկովկասում և հարակից հսկայական աշխարհաքաղաքական տարածություններում, ինչը էկզիստենցիալ սպառնալիքներ կստեղծի մի շարք երկրների, առաջին հերթին Ռուսաստանի համար։ Սա, ի դեպ, վտանգ է ներկայացնում նաև Արևմուտքի համար, պարզապես, երկարաժամկետ հեռանկարում։
Չի բացառվում նաև, որ Բաքվի` նման մաքսիմալիստական քաղաքականությունը նպատակաուղղված է նաև այս կարգի շանտաժի միջոցով հասնել Թուրքիային Մինսկի խմբի համանախագահող երկրներում ընդգրկելուն, որպես Բաքվին իր կոշտ դիրքորոշումը մեղմելու յուրատեսակ փոխհատուցում։
Ես վստահ եմ, որ այս և շատ այլ բաներ լավ են հասկանում Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում։
Ակնհայտ է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա ներկայիս համանախագահությունը դեռ այլընտրանք չունեն»,- գրել է նա։
Բերձորից տեղահանված բոլոր բնակիչներն այս պահին տեղավորվել են արդեն, նրանց մեծամասնությունը Հայաստան է տեղափոխվել, 4 ընտանիք հաստատվել է Արցախում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:
«Հայաստանում վարձով են առայժմ բնակվում, իսկ Արցախում դեռ հյուրանոցներում են: Արցախում տեղահանվածներին բնակարաններով են ապահովելու, մյուս ամսվա վերջ արդեն կլինի բնակարանները: Փոխհատուցման սերտիֆիկատ կհանձնեն բոլոր տեղահանվածներին` անկախ ամեն ինչից»,- ասաց Ալեքսանյանը:
Անդրադառնալով նրան, որ ադրբեջանցիները Բերձոր մտնելուց անմիջապես սկսել են վայրագություններ անել, քաղաքապետն ասաց, որ նրանցից սպասելի էր նման վարվելակերպը:
«Այլ բան ես թշնամուց չէի սպասում, ինքը ընդամենը իր վայրագությունն է ցույց տալիս, ես ինչ-որ ուրիշ բան չէի սպասում: Թող ցուցանակը կոտրեն, թող աշխարհին ցույց տան իրենց էությունը, իրենց վայրագությունը անգամ ցուցանակի հանդեպ»,- ասաց նա:
Բերձորի քաղաքապետի կարծիքով` նոյեմբերի 9-ի պայմանագրով դեռ այն ժամանակ էին Բերձոր, Սուս եւ Աղավնո բնակավայրերը հանձնվելու, սակայն կապված նոր երթուղու պատրաստ լինելու հետ այն հետաձգվեց եւ միայն այժմ հանձնվեցին այս բնակավայրերը:
«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ դեկտեմբերի 1-ին պետք է Քաշաթաղի շրջանը հանձնվեր, սակայն քանի որ միջանցքի տարածքում էր մնում, չհանձնվեցին: Նոր միջանցքում Քաշաթաղի շրջան 3 բնակավայր ընկնում է միջանցքի մեջ ու եթե դիվանագիտությունը լավ աշխատի, կարելի կլինի այս 3 բնակավայրերը բնակեցնել»,- հավելեց նա:
Նշենք, որ ադրբեջանական բանակն ուրբաթ օրը մտել ու տեղակայվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր վարչական կենտրոնում, Աղավնո և Սուս գյուղերում:
Արցախն առայժմ Հայաստանի կապվում է հին երթուղուվ, ենթադրվում է, որ նոր երթուղին կսկսի գործել սեպտեմբերի սկզբին:
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ Ադրբեջանում դեսպանների կողմից Արցախի օկուպացված տարածք չայցելելը:
«Իշխանությունն ու ընդդիմությունը մի ամբողջական մարմին են։ Ինչքան էլ մեզ մաշեն պատերազմներով, այս սուրբ հողում ապրել և ապրելու են մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արժանի է ուշադրության և հարգանքի։ Արցախի Հանրապետությունը ամենքիս մեջ է, և եթե յուրաքանչյուրս արժանապատիվ աշխարհատարածքը փնտրենք ու հայտնաբերենք, ոչ ոք չի կարող մեզ ստիպել ապրել իրենց պարտադրված երկրում։
Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները մերժել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը և դրանով շարժել Բաքվի իշխանությունների անթաքույց զայրույթը։ Ողջունելով Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների օկուպացված տարածք չայցելելը՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հակամարտությունը ավարտված չէ և բացառապես քաղաքական լուծում է պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,-նշված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական, վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը այսօր կրկնել է Իլհամ Ալիևի թեզը՝ ղարաբաղյան հակամարտության՝ «լուծված լինեու» և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու «աննպատակահարմարության» վերաբերյալ։
«Այդ խումբը չկա այնպես, ինչպես չկա այն միջազգային խնդիրը, որը միջնորդների կարիք կարող էր ունենալ», — ասել է Հաջիևը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ոչ մի ներդրում չեն ունեցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, իսկ այդ երկրների դեսպանները, չնայած բազմաթիվ հրավերներին, նրա խոսքով, ցուցադրականորեն հրաժարվում են այցելել Շուշի։
«Սա կարելի է դիտարկել որպես նրանց կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում»,- ասել է Հաջիևը։
Հայաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ուզում են պահպանել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, բայց ակնկալիքները տարբեր են. Արևմուտքը ոչ թե ուզում է այսպիսով մեր շահերը պաշտպանել, այլ չի ուզում անմասն մնալ մեր տարածաշրջանում տեղի ունեցող կարևոր հարցերից։ Եթե նրանք հասնեն հաջողության և Մինսկի խումբը վերականգնվի, հասկանալի է, որ իրենց շահերն են պաշտպանելու, ոչ թե Արցախի բարձր կարգավիճակի համար են պայքարելու, նրանք կարգավիճակի հետ կապված առևտուր են անելու Ադրբեջանի հետ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում է արել քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:
Փորձագետի խոսքով՝ պետք չէ պատրանքներ ունենալ, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն միանշանակ հայանպաստ քայլերի են դիմելու, նրանք միայն իրենց շահերն են պաշտպանելու, իսկ այս պահին իրենց համար կարևոր է Ադրբեջանը, մասնավորապես, ԵՄ-ն Ադրբեջանից էներգետիկ ակնկալիքներ ունի.
«Խնդիրն այն է, որ երբ նրանք ակտիվանում են, նրանք գալիս են ոչ թե հայկական շահը պաշտպանելու, այլ պատերազմի արդյունքներից ու նոր ստատուս քվոյից իրենք իրենց բաժին շահը ստանալու, սա նոր ստեղծված իրավիճակից առավելագույն դիվիդենտներ շահելու պայքար է, ցավոք սրտի, սա լինում է պարտված կողմի՝ մեր հաշվին»,-ասաց փորձագետը:
Միևնույն ժամանակ նա նկատում է, որ փոխարենը ռուսական, թուրքական և ադրբեջանական կողմերը համաձայն չեն Մինսկի խմբի ակտիվացմանը, քանի որ համարում են, որ շատ ավելի ակտուալ է նոր ֆորմատը՝ 3+3:
«Խնդիրը միայն ֆորմատը չէ, խնդիրը Արցախի կարգավիճակի հարցն է: Մինսկի խումբն ի սկզբանե պետք է Արցախի կարգավիճակի հարցը որոշեր, իսկ հիմա Ադրբեջանը հայտարարում է, որ նման հարց ընդհանրապես գոյություն չունի, մինչդեռ Մինսկի խմբի երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, ասում են, որ նման հարց կա, այս առումով մեր դիրքորոշումը, բարեբախտաբար, Մինսկի խմբի երկրների դիրքորոշմանը համահունչ է, հետևաբար, ձեռնտու կլիներ, որ Մինսկի խումբն ակտիվանար, բայց այս առումով լուրջ աշխատանք պետք է »,-ասաց Արմեն Բաղդասարյանը:
Զրուցակիցն ընդգծում է բանակցային գործընթացում հայկական կողմը պետք է ձգտի տարանջատել հայ-ադրբեջանական հարաբերությունները Արցախի կարգավիճակի հարցից և փորձի հասնել նրան, որ հստակ ֆիքսվի՝ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի և միևնույն ժամանակ փորձի հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի հետ, որպեսզի կանխի նոր պատերազմի վտանգը:
Նշենք, որ ստեղծված անվտանգային մի շարք մարտահրավերների ու Արցախի 3 բնակավայրերը հանձնելու ֆոնին՝ ՀՀ իշխանությունները մեկը մյուսի հետևից նոր աբսուրդային նախաձեռնություններով են հանդես գալիս, օրինակ՝ 60 հազարի դոլարի դիմաց բանակից ազատվելու նախագիծը։ Տպավորություն է, որ այսպիսով փորձում են հասարակության ուշադրությունը շեղել կարևոր հարցերից:
Արմեն Բաղդասարյանը չի կիսում տեսակետը, որ սա արվում է հասարակության ուշարությունը շեղելու համար, բայց կարծում է, որ իշխանություններն այսպիսով փորձում են բանակի նկատմամբ հասարակության վստահությունը նվազեցնել.
«Հերթական պետական կարևորագույն ինստիտուտն են քայքայում ու թուլացնում, եթե նախագիծն ընդւնվի, ստացվելու է, որ այլևս բոլոր քաղաքացիները հավասար չեն օրենքի առաջ և բանակում ծառայությունը ներկայացվում է որպես պատիժ, որից խուսափելու համար կարելի է գրավ վճարել, սա իր մեջ վտանգավոր տարրեր է պարունակում թե սոցիալական,թե անվտանգային և թե բարոյահոգեբանական առումով»,-ասաց զրուցակիցը:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է Կիևը գրավելու և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հարցաքննության նկուղում նստեցնելու ցանկության մասին։ Այդ մասին նա ասել է Telegram ալիքում։
«Ես մասնակցել եմ, մասնակցում եմ և մասնակցելու եմ հատուկ ռազմական գործողությանը։ Եվ ես կազատեմ այն մարդկանց, որոնց դուք տանջել եք այս տարիների ընթացքում։ Եթե ինձ մնար, ես վաղուց կվերցնեի Կիևը։ Իսկ Զելենսկին և նմանները կգտնվեին նկուղում՝ հարցաքննությունների համար: Այնպես որ շնորհակալություն հայտնիր Պուտինին, որ թույլ չի տալիս վերցնել Կիևն ու քեզ տեղը տեղին հարցաքննել»,- ասել է Կադիրովը:
Այսպես, Կադիրովը պատասխանել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից առաջադրված մեղադրանքներին։ Գործակալությունը նրան մեղադրել է 2022 թվականի փետրվար-մարտին Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների պլանների մշակմանը մասնակցելու համար։
Վերջին օրվա ընթացքում որոշ սոցիալական ցանցերով, ինչպես նաև լրատվական գործունեություն իրականացնող ռեսուրսներով շրջանառվում է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի լուսանկարներից մեկը, և տեղադրվում են կեղծ լուրեր առ այն, թե իբր «Վիտալի Բալասանյանը Բերձորի հանձնում-ընդունումն է անում»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս առթիվ Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակից նշեցին, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատանքի բերումով մշտապես այցելում է Հանրապետության տարբեր բնակավայրեր, զբաղվում անվտանգային խնդիրներով, իրականացնում պաշտոնեական գործառույթները։
«Սույն լուսանկարն արվել է անհայտ անձի կողմից՝ անհայտ հանգամանքներում, երբ Վիտալի Բալասանյանը հերթական աշխատանքային այցով գտնվել է ռուսական խաղաղապահ զորքերի հենակետերից մեկում, որը տեղակայված է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու Շուշի քաղաքին կից գտնվող հատվածում, որտեղ զբաղվել է, մասնավորապես, Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող նոր երթուղու գործարկման հետ կապված անվտանգային խնդիրներով։
Վերլուծելով համացանցով տարածվող այս լուսանկարի կամայական «մեկնաբանությունները»՝ գալիս ենք այն եզրահանգման, որ Վիտալի Բալասանյանի դեմ իրականացվում է կազմակերպված արշավ՝ նպատակ ունենալով փորձել վարկաբեկել Արցախի Հանրապետության պաշտպանության և պետականության ամրապնդման գործում անուրանալի ավանդ ունեցող գործչի բարի անունը։
Ըստ այդմ, պատասխանատու հայտարարում ենք, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն իր կենսագրության ընթացքում երբևէ չի զբաղվել հայ ժողովրդի շահերին հակասող գործունեությամբ։ Վիտալի Բալասանյանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 5-ից Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո նա նվիրվել է օրհասական վիճակի հասցված Արցախի Հանրապետության անվտանգային դիրքերը վերականգնելու առաքելությանը, որի իրականացման արդյունքները բոլորս կարող ենք զգալ առօրյայում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Արցախի անվտանգության խորհուրդը խստորեն հորդորում է բոլորին՝ դադարեցնել անպատասխանատու ասեկոսեներ արտադրելու և շրջանառելու անպատիվ փորձերը, իսկ մեր հայրենակիցներին կոչ է անում տուրք չտալ զրպարտություններին։
«Միևնույն ժամանակ հավաստիացնում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն անում են ամեն հնարավորը՝ Հանրապետությունում ապահովելու պատշաճ անվտանգային միջավայր»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հասարակական–քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ բերած վերաքննիչ բողոքի քննությունն այսօր՝ օգոստոսի 26–ին, հետաձգվեց։
Ավետիք Չալաբյանի պաշտպանների հիմնավորմամբ, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, Ավետիք Չալաբյանին 3 ամսով կալանավորելու որոշմամբ թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում։
«Մասնավորապես՝ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը, 18-րդ հոդվածով սահմանված անձի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը, 116-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը, 118-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերը, 121-րդ հոդվածը, որոնք իրենց բնույթով էական են եւ հանդիսանում են դատական ակտը բեկանելու հիմք»,- հայտարարեց Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Ըստ պաշտպանական խմբի՝ քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել նախաքննության ընթացքում այդպես էլ չպարզված, անհայտ աղբյուրից ստացված ապօրինի մի ձայնագրություն, որը հանդիսանում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույց եւ չի կարող դրվել Ավետիք Չալաբյանի մեղադրանքի հիմքում:
«Դատարանը պարտավոր էր հիմնավոր կասկածի առկայության մասին հետեւություններ անելուց առաջ անդրադառնալ պաշտպանական կողմի բարձրացված այդ փաստին, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կասկածները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, որոնք պետք է պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում հետազոտվեն դատական քննության ընթացքում»,- ասաց պաշտպանը։
Պաշտպանները դատարանից խնդրեցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառել ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց:
Գործով մեղադրող դատախազն էլ նշեց, որ խափանման միջոց գրավը կարող է երաշխավորել Ավետիք Չալաբյանի պատշաճ վարքագիծը:
Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 29–ին, ժամը 13։00–ին։
Իշխանությունները բանակը վերջնականապես լուծարում են, բանվորագյուղացիական բանակ են ստեղծում, իսկ չինովնիկների և օլիգարխների որդիները հեշտությամբ ազատվելու են զինվորական ծառայությունից: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ՊՆ-ի նախագծին, որով է առաջարկվում է վճարել 24 մլն դրամ վճարելով ազատվել հետագա զինծառայությունից՝ բանակում 4,5 ամիս ծառայելուց հետո:
Հայկ Նահապետյանն ընդգծում է՝պատերազմի վտանգի մեջ գտնվող երկրում սա չափազանց վտանգավոր է, քանի որ չի կարող ժամկետաին զինծառայողն ընդամենը 4.5 ամսում բավարար գիտելիքներ ստանալ, ուստի պատերազմի դեպքում նրանք չեն կարողանալու մարտական խնդիր կատարել:
Ռազմական փորձագետը նկատում է՝ մեր բանակը հիմնականում համալրված է ժամկետային զինծառայողներով, որոնց թիվն առանց այն էլ բավարար չէ, իսկ նախագիծն ընդունելու պարագայում այն կտրուկ անկում է ապրելու.
«Ստացվում է, որ օրվա իշխանությունները զիջումների գնալու համար պատրվակ բերելու են, որ բանակը համալրված չէ, չենք կարող սահմանը պահել ու ստիպված նոր զիջումների ենք գնում»,-ասաց Նահապետյանը:
Փորձագետի արձանագրմամբ՝ այն նաև սրելու է հասարակության մեջ առկա բևեռացումները և սոցիալական նոր խնդիրներ է առաջացնելու: Նահապետյանի խոսքով՝ ստացվում է, որ սոցիալապես ապահովների, չինովնիկների , օլիգարխների ֆիզիկական անվտանգությունը պետք է պահեն չունեւոր խավի զավակները, իսկ այս իրավիճակում ցանկացած ագրեսիայի դեպքում երկիրը շատ արագ պարտության է մատնվելու, քանի որ սահմանին կանգնած չքավորի զավակը մոտիվացիա չունի՝ մեծահարուստի զավակին պաշտպանելու համար.
«Զինծառայողները գործնականում պաշտպանված չեն, ոչ մարտական գործողությունների ժամանակ սպանությունների և ինքնասապանությունների դեպքերը շատ են, եթե հնարավորություն կա, որ ծնողն այս կամ այն ձևով իր զավակին ազատի բանակից, ապա կդիմեն ամեն քայլի՝ հայթայթելու այդ գումարը՝ ներառյալ նաև ունեցվածքի վաճառք»,-ասաց Նահապետյանը:
Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 31-ին՝ Բրյուսելում։ Հաղորդվեց եռակողմ հանդիպման անցկացման մասին, Փաշինյանի եւ Ալիեւի առանձին հանդիպման մասին դեռեւս չի հայտարարվել։
Ադրբեջանը բարձրացնում է ագրեսիայի մակարդակը
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ հանդիպման նախաշեմին բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, այդ թվում՝ օգոստոսի սկզբին Արցախում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի հետ կապված։
Ալիեւը պաշտոնապես հայտարարում է, որ Աղավնոյի, Սուսի եւ Բերձորի բնակիչները պետք է լքեն եւ պարտավոր են լքել իրենց տները։ Սա, ըստ էության, բռնի տեղահանություն է եւ հակասում է Ադրբեջանի այն կեղծ թեզին, թե իբր հայերը կարող են խաղաղ ապրել ադրբեջանական ղեկավարության ներքո։ Բաքվի իշխանությունները հայերին ստիպում են լքել իրենց տները։
«Համոզված եմ, որ հանդիպումը կառուցողական մթնոլորտում չի անցնի, քանի որ Բաքուն տրամադրված չէ դրան, այլապես ագրեսիվ քաղաքականություն չէր վարի։ Ադրբեջանի գործողությունները գնալով ավելի ագրեսիվ են դառնում ե՛ւ Արցախի ժողովրդի, ե՛ւ Հայաստանի նկատմամբ։ Ուստի հանդիպման արդյունքներով դրական տեղաշարժերի հավանականությունը զրոյական է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետը։
Զուգահեռաբար կան նաեւ այլ հարցեր, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանազատումն ու սահմանագծումը, հումանիտար խնդիրները։
Նշենք, որ Բրյուսելում Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպման նախորդ օրը Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանի անվտանգության հարցերով հանձնաժողովների անդամների երկրորդ հանդիպումը, որը նախատեսված է օգոստոսի 30-ին։ Առաջին նման հանդիպումը մայիսի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին՝ Երասխի հատվածում։
Բաքուն չի կատարում իր պարտավորությունները
Հովհաննիսյանի կարծիքով, նույն հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ադրբեջանի ցանկությունն ամենեւին էլ հաղորդակցությունների ապաշրջափակումը չէ։ Դա պայմանավորված է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործոններով։ Բաքուն դա ձեւակերպել է որպես Հայաստանի տարածքով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափար։
Ադրբեջանը դրանում տեսնում չի տեսնում կառուցողական մթնոլորտ ստեղծելուն ուղղված միջոցառում։ Այն, որ Ադրբեջանի կողմից նման մոտեցում չի լինի, վկայում է հայ ռազմագերիներին ու քաղաքացիական պատանդներին վերադարձնելու իր պարտավորությունների կատարման հարցում Բաքվի դիրքորոշումը, որը հանգում է կեղծ քրեական գործեր հարուցելուն։ Ադրբեջանը հրաժարվում է կատարել բոլոր պահվող անձանց վերադարձնելու իր վրա վերցրած պարտավորությունները։
Հենց նման քայլը կարող էր նպաստել վստահության ամրապնդմանը, եթե նման ցանկություն լիներ, իսկ Ադրբեջանն այն չունի։
«Կարծում եմ՝ հանդիպումը կվերածվի մտքերի փոխանակության»,- նշեց փորձագետը։
Ռուսաստանի ու Արեւմուտքի զուսպ մրցակցությունը
Հանդիպումները Ադրբեջանը կամ Հայաստանը չեն նախաձեռնում։ Այս դեպքում որպես միջնորդ հանդես է գալիս Բրյուսելը, սակայն, ինչպես նշեց քաղաքագետը, ոչ ոք չի սահմանափակում Մոսկվայում նույն ինտենսիվությամբ հանդիպումների կազմակերպումը։
«Անիրատեսական է կարծել, թե Բրյուսելն ունի լծակներ եւ կարող է սահմանափակել հանդիպման կազմակերպումը ռուսական կողմի նախաձեռնության դեպքում։
ԵՄ-ն, անկասկած, կարեւոր խաղացող է, բայց բոլորը գիտակցում են Ռուսաստանի ռազմական ներկայությունը տարածաշրջանում, այդ թվում՝ Ղարաբաղում, հասկանում են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո եռակողմ ձեւաչափերը նախաձեռնվել են Մոսկվայի միջնորդությամբ։
Չեմ կարծում, որ ԵՄ-ն կարող է նույնիսկ մասամբ դուրս մղել Մոսկվային ներկա գործընթացներից, քանի որ երկրի վրա իրական ներկայություն միայն Ռուսաստանն ունի։ Ուրիշ բան, որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ մրցակցություն կա։ Կողմերից յուրաքանչյուրը փորձում է ցույց տալ, որ հենց ինքն է ամենաակտիվ միջնորդը եւ փորձում է լուծել խնդիրները։ Այս մրցակցությունը դրսեւորվում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ (մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի):
Բայց այս ամենը չի նշանակում, որ կողմերից որեւէ մեկը դուրս է գալիս գործընթացից»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
Արամ Դանիելյան
Վիվա-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել,որում ասվում է․
««Ժողովուրդ» օրաթերթի՝ 25.08.2022 համարում լույս տեսած, ինչպես նաև առանձին կայքերում տեղ գտած՝ «Ինչպես են «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ձեռքին» հրապարակման մեջ պարունակվող տեղեկատվությունն առ այն, թե իբր, մեջբերում ենք. ««Վիվա ՄՏՍ» ընկերությունը ադրբեջանցիներին բջջային քարտեր է բաժանել», իրականությանը չի համապատասխանում, ամբողջովին կեղծ է և շինծու:
Ավելին՝ Հայաստանի բջջային բոլոր օպերատորներին հավասարապես վերաբերող՝ ԱԱԾ հայտարարությունից բացառապես Վիվա-ՄՏՍ-ին առանձնացնելն ու հիշատակելը «Ժողովուրդ» օրաթերթում, ինչպես նաև այն, որ օրաթերթն անտեսել է հենց իր կողմից վկայակոչած՝ ԱԱԾ տրամադրած պատասխանն առ այն, որ, մեջբերում ենք. ««ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորները Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել», ակնհայտորեն ի ցույց է դնում «Ժողովուրդ» օրաթերթի վերը նշված հրապարակման մանիպուլյատիվ բնույթը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վիվա-ՄՏՍ-ը գտնում է, որ «Ժողովուրդ» օրաթերթի 25.08.2022 համարում և առանձին կայքերում տեղ գտած՝ «Ինչպես են «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ձեռքին» հրապարակումն ուղղված է Վիվա-ՄՏՍ-ի գործարար համբավն ու հեղինակությունն արատավորելուն:
Վիվա-ՄՏՍ-ն իրավունք է վերապահում սույն հայտարարությունը հասանելի դարձնել հայաստանյան բոլոր ԶԼՄ-ներին, հաշվի առնելով այն, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը տարածվել է այլ ԶԼՄ-ներում, իսկ օրաթերթն անգամ հարկ չի համարել հրապարակումից առաջ ճշտել Վիվա-ՄՏՍ-ի դիրքորոշումը հրապարակման մեջ տեղ գտած պնդումների վերաբերյալ:
Վիվա-ՄՏՍ-ն անընդունելի է համարում նմանօրինակ կեղծ ու մտացածին լուրերի տարածումը տեղեկատվական դաշտում՝ անկախ լրատվամիջոցի հետապանդած օրակարգից և վճռական է իր գործարար համբավն ու հեղինակությունը պաշտպանելու հարցում»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.