23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում առերեւույթ թշնամու կողմն անցնելու, ինչպես նաեւ լրտեսությամբ դրսեւորված՝ պետական դավաճանության 2 դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2022թ. օգոստոսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով եւ 424-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ:
Քրեական վարույթներով ձեռնակրված վարույթային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Վ. Ղ.-ն եւ Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում բնակվող Ի.Վ.-ն հավաքագրվել են օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, Վ.Ղ.-ն թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ տեսակի օգնություն է ցույց տվել նրանց, իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության աշխատակիցների հետ:
Նրանք առանձին-առանձին հաղորդակցության տարբեր միջոցներով դիմել են Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու եւ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու նպատակով:
Նշված քրեական վարույթներով հավաքված ապացույցների հիման վրա հսկող դատախազի կողմից 2022թ. օգոստոսի 18-ին կայացվել են Ի. Վ.-ի եւ Վ. Ղ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ:
Միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Որոշումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ նշված անձանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
«Զինված ուժերի կազմաքանդման գործընթացը սկսվել է ավելի վաղ՝ 2018 թվականի հայտնի իրադրարձություններից հետո, երբ ՀՀ-ում իշխանության եկավ այս որակի իշխանություն։ ՊԲ կազմաքանդումը սկսվեց այն ժամանակ, երբ 2018 թվականին ԶՈւ-ում պաշտպանության բանակի հրամանատարի ազգային ազատագրական պայքարը պաշտպանելու համար պաշտոնից հեռացվեց Լևոն Մնացականյանին»,- ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ զոհված զինծառայողների ծնողների նախաձեռնած բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ բանակի կազմաքանդումը սկսվել է այն ժամանակ, երբ ԶՈՒ-ի զինվորականների համար ստեղծվեց այնպիսի պայմաններ, որ մարդիկ պարզապես դուրս եկան։
«Չի կարող բանակում երկու տարվա ընթացքում այդքան հրամանատարներ փոխվել, շտաբի պետեր, բայց ԶՈՒ-ն ունենա մարտունակության անհրաժեշտ մակարդակ։ Մի շատ կարևոր բան կա, որը պետք է արձանագրել: Մեր գլխավոր խնդիրները սկսվել են այնտեղից, երբ քաղաքական իշխանությունները՝ տիրապետելով տեղեկատվության, որ ՀՀ-ի և Արցախի ուղղությամբ առկա է լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեծ սպառնալիք, երկիրը խաղաղից պատերազմական վիճակի չեն բերել: ԶՈւ-ն փաստացի ամբողջությամբ պատրաստ չեն եղել ադրբեջանական հարվածին»,-ասաց պատգամավորը:
Նա հիշեցրեց, որ Փաշինյանն անձամբ է նշել, որ պատերազմից երկու օր առաջ եղել է հստակ տեղեկատվություն՝ լայնամաստաբ պատերազմի սկսման մասին, սակայն ԶՈՒ-ն լիարժեք չի պատրաստվել։
«Մարդկային կորուստների ծավալն այդքան մասշտաբային չէր լինի, եթե ժամանակին պետությունն անհրաժեշտ քայլեր ձեռնարկեր և պատրաստվեր գործողություններին։ Քաղաքական իշխանության ներկայացուցիչները տիրապետել են տեղեկատվության, որ մեր երկրին սպառնում է պատերազմ և որևէ քայլ չեն ձեռնարկել»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը եւ մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր եւ վիրավորներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Այսպես.
Գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, անձնական պատասխանատվություն կրելով ենթակա զորքերի պատրաստության եւ պատրաստականության, կիրառման, ինչպես նաեւ՝ զորքերին (ուժերին) առաջադրված խնդիրների հաջող կատարման համար, 2020 թվականի հոկտեմբերի 30-ից Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայի կազմակերպման ընթացքում չի ապահովել զորքերի (ուժերի) մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու սահմանված ժամկետներում առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի վերահսկել առաջադրված խնդիրների կատարումը եւ չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, ընդունած որոշումների իրականացման նկատմամբ չի դրսեւորել հաստատակամություն ու վճռականություն, օպերատիվ ու ճկուն չի արձագանքել ստեղծված իրադրության փոփոխություններին, չի ապահովել զորքերի կիրառման կայունությունը, անընդհատությունը, օպերատիվությունը, ներդաշնակ եւ լիարժեք հրամանատարությունը։
Մասնավորապես, գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն իր կողմից արձակված մարտական կարգադրությամբ Շուշիի հարակից շրջանների պաշտպանական բնագծի չպահվող հատվածում չի հանձնարարել զորք տեղակայել, չի նշել հարեւանների խնդիրները, սահմանազատման գծերը: Հոկտեմբերի 31-ին N ստորաբաժանման զբաղեցրած բնագծի աջակողմյան տեղամասում, ինչպես նաեւ Շուշի-Լիսագոր ավտոմայրուղու հատվածում անհրաժեշտ պաշտպանություն չի կազմակերպել, այն պայմաններում, երբ դեռեւս հոկտեմբերի 27-ից իր ենթակայության տակ ունեցել է Շուշիի ուղղությունում գտնվող N զորամասի հենքի վրա կազմավորված 95 զինծառայողներից բաղկացած հատուկ հրաձգային վաշտը, հոկտեմբերի 27-ից եւ 28-ից՝ իրենց պաշտպանության տեղամասից դուրս եկած՝ համապատասխանաբար N զորամասի երկու առանձին գումարտակները՝ բաղկացած ընդհանուր 365 զինծառայողներից, որոնք տվյալ ժամանակահատվածում ներգրավված չեն եղել մարտական խնդիրների կատարմանը։
Բացի այդ, մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 6-ը ներառյալ Մ.Ա.-ն իր կողմից ստորագրված օպերատիվ ամփոփագրերում իրադրությունը ներկայացնելիս նշել է, որ շարունակում է խնդիրը կատարել, այդ թվում՝ Շուշի քաղաքի ուղղությամբ, իրադրությունը ներկայացրել է վերահսկելի, այն պայմաններում, որ 2020 թվականի նոյեմբերի 5-ին հակառակորդի խմբերին հաջողվել է ներթափանցել Շուշի քաղաք։ Վերջինիս որոշմամբ Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայում նշված ստորաբաժանումները ներգրավվել են ժամանակավրեպ, մասնավորապես՝ նոյեմբերի 5-ին N զորամասի մեկ հրաձգային գումարտակը տեղակայվել է Շուշի–Քարին Տակ խաչմերուկից մինչեւ «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի սկզբնամաս՝ կամարի մոտակայք, սակայն մինչ այդ հակառակորդի ստորաբաժանումներն արդեն իսկ հսկողության տակ են վերցրել Քարին Տակ բնակավայրը, Շուշի–Լիսագոր մայրուղու՝ «Զառըսլի» կոչվող տեղամասի հատվածը, եւ «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի խորքն ընկած հատվածները, որպիսի պայմաններում գումարտակի անձնակազմը չի հասցրել կազմակերպել կայուն պաշտպանություն, տվյալ ուղղություն տեղափոխվելով՝ անմիջապես հայտնվել է շրջափակման վտանգի տակ եւ պաշտպանության փոխարեն անցել է ինքնապաշտպանության՝ կրելով զոհեր եւ վիրավորներ, մինչդեռ նշված ստորաբաժանումը դեռեւս նոյեմբերի 1-ից պատրաստ է եղել ներգրավվել մարտական գործողություններին։
Բացի այդ, Շուշիի պաշտպանողական օպերացիայում չեն կիրառվել դեռեւս 2020 թվականի հոկտեմբերի 15-ից մարտական գործողություններում ներգրավվելու պատրաստ երկու առանձին մոտոհրաձգային գնդերի գումարտակները՝ յուրաքանչյուրը բաղկացած 250 զինծառայողից, իսկ դեռեւս հոկտեմբերի 20-ից՝ շուրջ 150 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումներ, այսինքն՝ ընդհանուր 650 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։
Բացի այդ, Մ.Ա.-ի կողմից խախտվել են զորքերի միանձնյա ղեկավարման, ենթականերին առաջադրված խնդիրների կատարման եղանակների որոշման նախաձեռնողականության տրամադրմամբ կենտրոնացված կառավարման սկզբունքները. Շուշիի ուղղությամբ գործող զորքերի ղեկավարներն իրադարձությունների անընդհատ փոփոխման պայմաններում չեն հասցրել տեղում ուսումնասիրել յուրային ստորաբաժանումներին եւ դրանց տեղակայման վայրերը, կիրառել դրանց ըստ անհրաժեշտության, ապահովել Շուշիի ուղղությամբ գործող կանոնավոր բանակի ստորաբաժանումների եւ աշխարհազորի միջեւ անհրաժեշտ համագործակցությունը, պաշտպանության մի շարք տեղամասերում՝ Շուշի-Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքում, տվյալ խաչմերուկից մինչեւ Շուշի–Քարին Տակ խաչմերուկն ընկած հատվածում, ստորաբաժանումներ չեն տեղակայվել («Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների հատվածով հակառակորդը շրջանցել է յուրային ստորաբաժանումներին եւ շրջափակման մեջ վերցրել Շուշի քաղաքը)։
Այսպիսով,
գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ. 2020 թվականի նոյեմբերի 2-ին՝ կեսօրին, հակառակորդի ստորաբաժանումներն աջ թեւից շրջանցել են յուրային N ստորաբաժանման անձնակազմին (չնայած այն հանգամանքին, որ ստորաբաժանման հրամանատարը Մ.Ա.-ին զեկուցել է պաշտպանության բնագծի աջակողմյան հատվածի չպահվելու, իսկ հետագայում՝ այդ տեղամասով հակառակորդի ստորաբաժանումների շրջանցում կատարելու մասին)՝ Սղնախ գյուղից շարժվելով «Նաբիլար» եւ «Զառըսլի» կոչվող տեղամասերի ուղղություններով՝ Շուշի քաղաքի եւ Լիսագոր բնակավայրի միջտարածություն, որից հետո նոյեմբերի 4-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Շուշի-Լիսագոր մայրուղու «Նաբիլար» եւ «Զառըսլի» կոչվող տեղամասերում հատել են մայրուղին, անցել «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների ուղղությամբ՝ տիրելով բարձունքին, կուտակել իրենց ուժերը եւ առաջխաղացումը զարգացրել դեպի Շուշի քաղաք, այնուհետեւ շրջանցել են Շուշի — Քարին Տակ խաչմերուկում տեղակայված յուրային ստորաբաժանումներին եւ նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքից ներթափանցել Շուշի քաղաք՝ նոյեմբերի 7-ից ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելով Շուշի քաղաքը եւ մատույցները, յուրային ստորաբաժանումները, ժամանակավրեպ կիրառելու հետեւանքով, տվել են զոհեր եւ վիրավորներ:
2022 թվականի օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն): Ազատության մեջ գտնվող մեղադրյալ Մ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նույն օրը որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին։
Նախաքննությունը շարունակվում է»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Հայաստանում ողբերգական դեպքերն ու շոկային իրադարձություններն այնքան շատ են, որ մեկը մյուսին մոռացության է մատնում (Հայաստանում նաև կոնտրաստ է․ ողբերգությունների ֆոնին խրախճանքներ, ժպտադեմ նկարներ, գլամուրային միջավայր, զվարճանք, բայց սա այլ խոսակցության թեմա է)։
Ըստ այդ կանոնի, «Սուրմալուի» դեպքն արդեն համարյա մոռացության է մատնվում, մինչդեռ որևէ պետական պաշտոնյայի դեռ մեղադրանք չի առաջադրվել, որևէ մեկը նույնիսկ պաշտոնից չի զրկվել կամ հրաժարական տվել։
Իշխանությունների ուղղորդմամբ քննությունը «տակառը գլորում» է «Սուրմալուի» ղեկավարության վրա, սակայն հայտնի է դարձել, որ առնվազն հանցավոր անգործության են մատնված եղել դատախազությունը և քննչական կոմիտեն։ Սակայն դատախազությունից ու քննչականից պատասխանատվության ենթարկվող չկա։ Նույնիսկ ակնարկ չկա դրա մասին։
Պետական կառավարման համակարգի մեղավորությունն այս գործում ակնհայտ է։ Զոհվել է 16 հոգի, այդ թվում՝ հղի կին, երեխա, բայց թեման ծածկադմփոց է արվում։
Ինչ վերաբերում է «Սուրմալուի» առևտրականներին, ապա նրանց կրած վնասի հարցը օդում է մնացել։ Իշխանություններն ասում են, որ չեն փոխհատուցելու վնասը։ Դա նշանակում է, որ սրանց համար քաղաքացին, որին իրենք հպարտ էին անվանում, որին, իբր, սիրում էին, ոչ միայն տուգանքի, այլ նաև վնաս կրելու, իրենց մուծվելու և զոհվելու մատերիալ է։ Լինի դա ռազմի դաշտում, փողոցն անցնելիս կամ առևտրի վայրում։
Հ․Գ․։ «Սուրմալուի» դեպքը, բացի ամենից, նաև քաղաքական է։ Այն ցույց է տալիս կառավարության քաղաքականությունը բիզնես դաշտում։
Սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման ու «հեղափոխական» իշխանությունների կողմից կապիտալի կուտակման ագրեսիվ փուլում պետք է ուշադիր հետևել, թե ինչ է լինելու «Սուրմալուի» տարածքում, ովքեր են պտտվելու դրա շուրջ և ինչ բիզնես է իրականացվելու մարդկանց դիակների վրա»։
«Փաստ» օրաթերթը գրում է
politnavigator.net-ը «Ռուսաստանը պատրաստվում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, իսկ հայերը՝ Փաշինյանի տապալմանը» վերնագրով հոդվածում գրում է, որ օգոստոսի 23-ին Երևանում տեղի է ունեցել հանրահավաք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի կազմակերպած հանրահավաքը դարձել է «նախնական փորձ» ավելի մեծ «համահայկական» հանրահավաքի համար, որը կանցկացվի սեպտեմբերի 2-ին մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում։ Ղազարյանը փորձել է մտնել կառավարության շենք՝ հանդիպելու Փաշինյանին, որը, ըստ նրա, վախեցել և թաքնվել է։ Քաղաքական գործիչն իր սպանիչ հումորով Հայաստանի գործող իշխանություններին անվանել է «Ադրբեջանի դեսպանատուն Երևանում» և առաջարկել է՝ Փաշինյանին հանձնել Ադրբեջանին, քանի դեռ նա ինքը չի հանձնել Արցախը, Սյունիքը և Սևանա լիճը։
Ամենայն հավանականությամբ, վարչապետը չի ցանկացել լսել ընդդիմության մեղադրանքները, իսկ դրանք կապված են Ղարաբաղյան երկրորդ՝ պարտված պատերազմի և Փաշինյանի հետագա գործողությունների հետ։ Ամենալուրջ մեղադրանքներից մեկը վերաբերում է այս տարվա ապրիլի 14-ին երկրի խորհրդարանում վերջինիս հայտարարությանը, թե «միջազգային հանրությունը կոչ է անում իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը»։ Ադրբեջանական կողմը Ղարաբաղը համարում է իր անբաժանելի մասը։ Բաքուն ձգտում է դուրս բերել «հայկական օկուպացիոն ուժերը» Արցախից և, համապատասխանաբար, վերականգնել վերահսկողությունը տարածաշրջանի վրա, ինչպես դա եղել է Առաջին ղարաբաղյան պատերազմից առաջ խորհրդային ժամանակներում: Բացի այդ, ԼՂՀ-ում բնակվող հայերին խոստանում են անվտանգության լիակատար երաշխիք և հավասար իրավունքներ՝ որպես «Ադրբեջանի լիիրավ քաղաքացիներ» (չակերտները մերն են-«Փաստ»)։
«Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են վստահ լինել, որ իրենց անվտանգությունը՝ որպես Ադրբեջանի քաղաքացի, ապահովված կլինի»,- սրանք Ալիևի խոսքերն են։ Արդյո՞ք կհավատան ղարաբաղցիները Ալիևի խոսքերին, դժվար է ասել։ Ամեն դեպքում, կարելի է հետաքրքրությամբ դիտել Ստեփանակերտի և Բաքվի միջև որոշակի շփումները՝ երկու կողմերի բնակչության հումանիտար և տնտեսական խնդիրները լուծելուն ուղղված։ Մենք նկատի ունենք կողմերի մտադրությունը՝ համատեղ օգտագործել Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները։ Միասնական քաղաքականություն մշակելու նպատակով ԼՂՀ հայ մասնագետները պարբերաբար այցելում են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ, իսկ օրերս ադրբեջանական Melioration and Water Management ընկերության աշխատակիցներն են այցելել Սարսանգի ջրամբար և հանդիպել այնտեղ գտնվող հայ գործընկերների հետ։ Ի դեպ, աբխազա-վրացական նմանատիպ տնտեսական համագործակցությունը հաջողությամբ ընթանում է արդեն երեք տասնամյակ. համատեղ շահագործվում է ամենահզոր Ինգուրի ՀԷԿ-ը։ Զարմանալի չէ, որ ադրբեջանցի մասնագետների այցն Արցախ դժգոհություն է առաջացրել հայկական ընդդիմության ներկայացուցիչների շրջանում, որոնք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անհամեմատ ավելի կոշտ դիրքորոշումներ ունեն, քան պաշտոնյաները։ Այնպես որ, ինքնահռչակ ու ոչ մեկի կողմից չճանաչված ԼՂՀ կարգավիճակն ամենասուր հարցն է, որը դուրս չի եկել օրակարգից։
Ահա ընդդիմությունից Փաշինյանին ուղղված ամենաբնորոշ մեղադրանքները. «Փաշինյանը գնում է Արցախը Ադրբեջանին փոխանցելու, Արցախի հայաթափման, Հայաստանի թուրքացման ճանապարհով»: Ընդդիմության մեղադրանքները վերաբերում են նաև Փաշինյանի գործնական քայլերին՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 10-ին ռուսական կողմի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։ Խոսքը առաջին հերթին վերաբերում է փաստաթղթի վերջին՝ 9-րդ հոդվածի իրականացմանը, որտեղ գրված է. «Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակվում են։ ՀՀ-ն երաշխավորում է ԱՀ արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը»։
ՀՀ Սյունիքի մարզի բնակիչները դժգոհ են իրենց բնակության վայրերով ադրբեջանական շրջանների միջև տրանսպորտային կապեր բացելու հեռանկարից (ինչը նաև կբերի տարածաշրջանի մի տեսակ «կտրելուն»), ուստի հատկապես ագրեսիվ են Փաշինյանի նկատմամբ։ Զանգեզուրը համարվում է Հայաստանի ամենաընդդիմադիր շրջանը։ Ակնկալելով բնակչության դժգոհության կտրուկ աճ և հաշվի առնելով ընդդիմության համար տեղեկատվական հզոր առիթի ի հայտ գալը՝ Երևանը հնարավորինս ձգձգում է այդ հարցի լուծումը՝ ուշադրություն չդարձնելով ո՛չ Բաքվի պահանջներին ու սպառնալիքներին, ո՛չ էլ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարություններին տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցում Կրեմլի մեծ հետաքրքրության մասին. «Իհարկե, Ռուսաստանը շահագրգռված կլինի ապաշրջափակմամբ, քանի որ Զանգեզուրի միջանցքը Ռուսաստանին կապելու է նաև Թուրքիայի հետ։
Մոսկվան կարող է հույս ունենալ, որ որոշակիորեն կթուլանա պատժամիջոցների ճնշումը՝ օգտագործելով այդ միջանցքի ներուժը»։ Դեռ ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահը խոստացել էր ամեն գնով բացել Զանգեզուրի միջանցքը, այն է՝ երկաթգիծը, որը գոյություն ուներ խորհրդային տարիներին։ Վերջերս՝ օգոստոսի 12-ին, Ալիևը կրկնել է, որ Բաքուն մոտակա շաբաթների ընթացքում Հայաստանից սպասում է Զանգեզուրի միջանցքի կոնկրետ երթուղու տեղը։ Մի՞թե իրավիճակը մտել է փակուղի։ Այս ամենը նկատի ունենալով՝ ավելի լավ է Փաշինյանը վալիդոլով նստի բանակցային սեղանի շուրջ, որտեղ նրան կստիպեն շատ դժվար որոշում կայացնել, իսկ հետո լեզվի տակ դրված վալիդոլով թռչի Երևան, որտեղ նախատեսվում է ընդդիմության զանգվածային հանրահավաքը։ Եվս մեկ մանրամասն՝ սեպտեմբերի 2-ը համարվում է Արցախի անկախության օրը, և հենց այդ օրվա կապակցությամբ է տեղի ունենում «Համահայկական հանրահավաք»։ Երևանում այդ օրը թեժ է լինելու թե՛ բառացի, թե՛ փոխաբերական իմաստով։
Դավաճանության առաջին աստիճանն է Բերձորի ու Աղավնոյի բնակիչներին ասելը՝ լքեք ձեր տները։ Երկրորդ աստիճանն է համոզելը, որ եթե լքեն տները, դրա դիմաց փող կտան։ Երրորդ աստիճանն է՝ եթե տները վառեք, փող չենք տա։ Չորրորդ աստիճանն է՝ տները պետք է կանգուն թողնել, որ Ադրբեջանը զինավան սարքի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր, հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը։
«2020թ․ նոյեմբերի 9-ից սկսած, երբ հիմնավորվեց, որ սրանք դավաճան են, թվում էր, թե կենդանական աշխարհի ստորության վերջին սահմանն են հատել, ու ուղղակի կարելի ա ամրագրել, որ դավաճան են ու վերջ, դրանից հետո ստորության աճման աստիճան չկա։
Բայց արի ու տես, որ սրանք ցույց տվեցին, որ դավաճանությունից հետո էլ դավաճանության աճման աստիճան գոյություն ունի։ Խնդրեմ, Բերձորն ու Աղավնոն հանձնելու դավաճանության աճման աստիճանը, ըստ նրանց վարքի։
Դավաճանության առաջին աստիճանն է Բերձորի ու Աղավնոյի բնակիչներին ասելը՝ լքեք ձեր տները։
Երկրորդ աստիճանն է համոզելը, որ եթե լքեն տները, դրա դիմաց փող կտան։
Երրորդ աստիճանն է՝ եթե տները վառեք, փող չենք տա։
Չորրորդ աստիճանն է՝ տները պետք է կանգուն թողնել, որ Ադրբեջանը զինավան սարքի։
Եվ այս դավաճանության աստիճանում ներգրավված են եղել, թե պետական պաշտոնյաներ, թե բնակիչներ, թե լրատվամիջոցներ, որ մենակ թե տներն առոք-փառոք հասնեն հայերի ցեղասպանության հեղինակներին։
Այսպիսով, պարզվեց, որ դավաճանությունից հետո էլ դեռ աճելու տեղ կա։
Պատրաստվենք Իվանյանը փրկելուն դավաճանության սանդուղքից»,- գրել է Իշխանյանը։
2020թ. արցախյան պատերազմից հետո դատարան ուղարկված՝ պետական դավաճանության վերաբերյալ որևէ վարույթով արդարացման դատավճիռ չի կայացվել: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին՝ նա տեղեկացնում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով 2022թ. փետրվարի 10-ին Ա. Սարդարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը):
2022թ. հունիսի 10-ին Ա. Սարդարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):
Նույն օրը կայացված մեկ այլ որոշմամբ քրեական վարույթից Ա. Սարդարյանի մասն անջատվել է և 2022թ. հունիսի 17-ին ուղարկվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2022թ. հունիսի 30-ին դատարանը, քննարկելով մեղադրյալ Ա. Սարդարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու հարցը, որոշել է կիրառված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ, իսկ պաշտպանի միջնորդությունը՝ գրավ կիրառելու վերաբերյալ, մերժվել է:
«Այլ կերպ ասած՝ քրեական այս վարույթով դատական քննությունը շարունակվում է, իսկ Ա. Սարդարյանը կալանավորված է»,-հայտնել է Աբրահամյանը։
Բաքուն հայտարարել է 44-օրյա պատերազմից հետո Երեւանին 1713 հայ զինվորի դի հանձնելու մասին:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:
Բաքվում նաև հայտարարել են, որ Ադրբեջանը գերությունից ազատել է «159 հայի (118 զինծառայող, 41 քաղաքացիական անձ, այդ թվում ՝ 5 կին)»: Նրանցից վեցը (4 զինվորական, 2 քաղաքացիական անձ) ձերբակալվել են մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։
Rossaprimavera.ru-ն գրում է, որ ռուսական տեղեկատվական և փորձագիտական տարածքում Հայաստանի ազդեցիկ համախոհներ և համակիրնեն այլևս չկան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ, տրանսպորտային և նյութատեխնիկական անվտանգության հարցերով հայ փորձագետ Վահե Դավթյանը:
«Հայաստանն այլևս չունի ազդեցիկ համախոհներ և համակիրներ ռուսական տեղեկատվական և փորձագիտական դաշտում»,- գրել է Դավթյանը։
Նրա խոսքով, իրավիճակը ավելի է վատանում այն պատճառով, որ Հայաստանի ազդեցիկ հակառակորդների թիվն էլ աճում է։
«Սա լուրջ մարտահրավեր է՝ հաշվի առնելով ռուսական լրատվամիջոցների և վերլուծական կենտրոնների հարաբերությունները քաղաքական և տնտեսական էլիտայի հետ», — ավելացրել է նա:
Այդ գրառման մեկնաբանության մեջ հայ քաղաքագետ Արա Պողոսյանն էլ գրել է, որ նախկինում Ադրբեջանի իշխանությունները բողոքում և ափսոսանք էին հայտնում, որ Հայաստանը չափազանց մեծ ազդեցություն ունի ռուսական իշխանական շրջանակների տեղեկատվական տարածության վրա։
«Սա խոսում է հայկական «փափուկ ուժի» վերջնական ոչնչացման մասին»,- գրել է նա։
Այսօր Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից բռնազվաթված Շուշիում կազմակերպված հերթական կրկեսի ժամանակ Բաքվի բռնապետի օգնական ոմն Հիքմեթ Հաջիև հայտարարել է, թե 44-օրյա պատերազմին իրենք կարող էին գրավել Ստեփանակերտը, սակայն կանգ են առել իբր «բարոյական» նկատառումներով, որպեսզի քաղաքի բնակչության շրջանում զոհեր չլինեն, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը.
«Այժմ իսկ ընթացող ադրբեջանական կրկեսին բնորոշ սնապարծ այս սուտը որևէ աղերս չունի իրականության հետ։
Պատերազմի օրերին միջազգային դիվանագիտական ետնաբեմում ընթացող ուշագրավ գործընթացների մասին դեռևս 2021թ. հունվարի կեսերին իր հարցազրույցներից մեկում հետաքրքիր տեղեկություններ է ներկայացրել Հեյդար Ալիևի նախկին օգնական և նախագահի աշխատակազմի ղեկավար Էլդար Նամազովը։
Ըստ նրա՝ Ադրբեջանում չի եղել երկընտրանք՝ ամբողջությամբ, թե՞ մասնակիորեն բռնազավթել Արցախը։ Իրականում երկընտրանքն այլ է եղել, քանի որ ադրբեջանական բանակի առաջխաղացմանը զուգահեռ ավելացել են չափազանց լուրջ ռիսկեր նաև ամեն ինչ կորցնելու առումով, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք տերությունները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, Ադրբեջանի դեմ հանդես են եկել միասնական ճակատով։
Դիվանագիտական խողովակներով Բաքվին հաղորդվել են սպառնալիքներ առ այն, որ Ադրբեջանի դեմ կլինեն կոշտ դիրքորոշումներ՝ ճանաչելով Արցախի անկախությունը և գնալով Կոսովոյի ճանապարհով, կամ պահանջ կդրվի, որպեսզի Ադրբեջանը վերադառնա սեպտեմբերի 27-ի դիրքերին։
Եղել է նաև միջին կամ փոխզիջումային տարբերակ՝ պահանջել Ադրբեջանից, դուրս գալ նախկին ԼՂԻՄ տարածքներից։Հենց նման ռիսկերի պայմաններում է, որ Բաքվի բռնապետը ստիպված կանգ է առել Շուշիում և Մոսկվային առաջարկել տեղակայել խաղաղապահներ»,-գրել է նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.