23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դատախազությունը անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու առաջարկի վերաբերյալ արված որոշ մեկնաբանություններին: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե արդյոք Հայաստանը, որպես ԵԽ անդամ, մահապատժի բացարձակ արգելք սահմանելու պարտավորություն չի ստանձնել, ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, մասնավորապես, նշեցին, որ հիշյալ ոլորտում Եվրոպայի խորհրդի առջև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները արտացոլված են երկու փաստաթղթերում՝ մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 6-րդ արձանագրությունում և ցանկացած հանգամանքներում մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 13-րդ արձանագրությունում:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 6-րդ արձանագրության 1-ին հոդվածով ԵԽ անդամ պետությունները պարտավորվում են մահապատժի չդատապարտել և մահապատիժ չկիրառել իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց նկատմամբ, սակայն նույն պայմանագրի 2-րդ հոդվածով սահմանված է բացառություն, որի համաձայն՝ պետությունները կարող են մահապատիժ սահմանել այն արարքների համար, որոնք կատարվել են պատերազմի կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի պայմաններում: Սույն պայմանագիրը ստորագրել և վավերացրել են ԵԽ անդամ բոլոր պետությունները (բացառությամբ ԵԽ նախկին անդամ ՌԴ-ի, որը ստորագրել էր պայմանագիրը 16.04.1997թ.-ին, սակայն չէր վավերացրել այն):
2001 թվականի հունվարի 25-ին և վավերացրել 2003 թվականի սեպտեմբերի 29-ին: Սակայն հարկ է արձանագրել, որ սույն պայմանագրով ՀՀ ստանձնած պարտավորությունները ըստ էության խոչընդոտ չեն հանդիսանա պատերազմական իրավիճակներում կատարված որոշակի հանցագործությունների դեպքում մահապատիժ սահմանելու համար»,- նշեցին դատախազությունից:
Ինչ վերաբերվում է ցանկացած հանգամանքներում մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 13-րդ արձանագրության (ընդունվել է Վիլնյուսում 03.05.2002թ.), ապա Դատախազությունից ասացին, որ սույն պայմանագրի 1-ին հոդվածով ԵԽ անդամ պետությունները պարտավորվում են ցանկացած պայմաններում մահապատժի չդատապարտել և մահապատիժ չկիրառել իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց նկատմամբ:
«Սույն պայմանագիրը ստորագրել և վավերացրել են ԵԽ անդամ բոլոր պետությունները՝ բացառությամբ ՀՀ-ի, որը ստորագրել է 19.05.2006թ., սակայն չի վավերացրել և Ադրբեջանի, որը ընդհանրապես չի ստորագրել այս պայմանագիրը:
Հետևաբար, նշված պայմանագրի ստորագրված, սակայն վավերացված չլինելու պայմաններում ՀՀ-ն չունի ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն՝ մահապատժի բացարձակ արգելք սահմանելու»,- նշեցին դատախազության հանրային կապերի բաժնից:
Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել էր պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել:
Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու եւ Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։ Նա ողջ աշխարհի հայությանը կոչ է արել միանալու հանուն Արցախի պայքարին, քանի որ Արցախը համարում է «հայության արմատներն ու հիմքը»։ «Մեզ՝ հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը։ Այն չենք զգում, ինչպես չենք զգում ճառագայթումը: Բայց եթե բոլորս միասին ուս ուսի չտանք, կկորցնենք այն, ինչ մեր հենարանն է», — ասել է Ռ. Վարդանյանը։
Նա ասել է նաեւ, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ որպես Հայաստանի քաղաքացի Արցախ գալու համար, «որովհետև այդպես է ճիշտ»։
Բացի այդ, Վարդանյանը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով դադարեցնել զսպանակը սեղմել. «Մենք թույլ չենք տա, որ դուք աստիճանաբար այստեղից դուրս մղեք հայերին։ Դա անհնար է»։
Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի խաղաղապահներին Արցախում: «Կարծում եմ, այդ մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,-ավելացրել է նա:
Վարդանյանը նաեւ համաշխարհային հանրության ուշադրությունն է հրավիրել 21-րդ դարում էթնիկ զտումների անթույլատրելիության վրա։
Ռուբեն Վարդանյանի սեպտեմբերի 1-ի տեսաուղերձը տեսագրվել է Արցախում, աշխարհի հնագույն ծառերից մեկի՝ ավելի քան 2000 տարեկան Տնջրի ծառի մոտ։
Հայտարարությունը
Այս ձայնագրությունն անում եմ Արցախում՝ բացառիկ Տնջրի ծառի մոտ, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես հնագույն ծառերից մեկը։ Այս ծառը կյանքի խորհրդանիշ է: Խորհրդանիշն այն բանի, որ, չնայած բոլոր հողմերին, կյանքը շարունակվում է, եթե կան արմատներ, որոնք պահում են ծառը: Արցախը համայն հայության արմատն ու հիմքն է։ Եվ այստեղ է ահա, որ ուզում եմ դիմել ձեզ հետեւյալ խոսքով:
Ես որոշել եմ տեղափոխվել Արցախ։ Այսօր արցախցիները հոգեբանական ծանր ճգնաժամ են ապրում, վստահություն չունեն վաղվա օրվա նկատմամբ։ Երկու պատերազմ տարած եւ անկախության համար պայքարում իրենց հարազատներին ու մերձավորներին կորցրած արցախցիներն իրենց լքված ու մոռացված են զգում։ Կարծում եմ, որ 2020 թվականի պատերազմից հետո մենք՝ ողջ աշխարհի հայերս, պարտավոր ենք արցախցիների հետ լինել։ Մենք պետք է նրանց աջակցենք ոչ միայն խորհրդանշական կերպով, այլեւ օգնենք գործնական աշխատանքով։ Սա հայության կենտրոնն է, որը մեզ համար միշտ եղել է իրական զորության վայր, եւ մենք չենք կարող թույլ տալ, որ այն ամենը, ինչ հազարավոր տարիներ ստեղծել են մեր նախնիները, մոռացության մատնվի։
Այդ պատճառով որոշեցի հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից եւ տեղափոխվել Արցախ։ Այս որոշումն ընդունելն ինձ համար հեշտ չէր, բայց վստահ եմ, որ դա է ճիշտը։ Հուսով եմ՝ ռուս գործընկերներս ու ընկերներս իմ այս որոշումը կընդունեն ըմբռնումով՝ որպես իրենց բարեկամի որոշում։
Ուզում եմ դիմել Ռուսաստանին։ Ես շնորհակալ եմ, որ Ռուսաստանն այսօր ներկա է Արցախում, որի խաղաղապահները պաշտպանում են արցախցիների անվտանգությունը։ Կարծում եմ, որ խաղաղապահների մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը:
Ուզում եմ դիմել մեր հարեւաններին, որոնք հաճախ շատ ագրեսիվ հռետորաբանություն են գործածում. ուզում եմ նրանց ասել՝ դադարեցրեք սեղմել զսպանակը։ Սա վտանգավոր ու անհեռատես ճանապարհ է, եւ կիրառվող ուժն անպայման մի օր բումերանգի պես ետ կհարվածի։ Պետք է հասկանաք, որ մենք՝ հայերս, թույլ չենք տա, որ Արցախում էթնիկ զտումներ տեղի ունենան։ Մենք թույլ չենք տա, որ հայերին աստիճանաբար դուրս մղեք այստեղից։ Դա անհնար է, քանի որ սա հայության պատմական հայրենիքն է, սա հայոց ինքնության բնօրրանն է։ Այստեղ Մեսրոպ Մաշտոցը հիմնել է իր առաջին դպրոցը, որտեղ երեխաները սովորել են հայերեն տառերը։ Սա այն վայրն է, որտեղ թաղված են հազարավոր տարիներ այստեղ ապրած հսկայական թվով հայերի նախնիները։
Ուզում եմ երախտագիտությունս հայտնել Ադրբեջանում Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպաններին, որոնք չգնացին Շուշի ու Հադրութ՝ հստակ նշելով, որ կարգավիճակը որոշված չէ։ Համոզված եմ, որ Արցախի ապագա կարգավիճակը կարող է որոշել միայն միջազգային հանրությունը, որտեղ անպայման պետք է ներկայացված լինեն բուն Արցախի բնակիչները եւ Ռուսաստանը, Ֆրանսիան ու Ամերիկան։
Ուզում եմ դիմել համաշխարհային հանրությանը։ Աշխարհում այսօր բազմաթիվ հակամարտություններ կան, և բոլորին անհանգստացնում են միայն նրանք, որոնք մոտ են իրենց սահմաններին։ Բայց այն, ինչ կատարվում է Արցախում, վերաբերում է բոլորին։ Սա պարզապես հինավուրց հող ու էթնոս չէ. սա քաղաքակրթության օրրաններից մեկն է, քրիստոնեության օրրաններից մեկն է: Եվ մշակութային, և էթնիկ զտումներն այստեղ անհնարին են ու աներևակայելի։ Այստեղ՝ այս հողի վրա, կան հսկայական թվով քրիստոնեական եզակի հուշարձաններ, ողջ մարդկության մշակույթի և ժառանգության եզակի հուշարձաններ։ Ի վերջո, այստեղ պարզապես մեծանում են երեխաներ, որոնք պետք է նախ ողջ լինեն, ապա նաև՝ առողջ, երջանիկ, ինչպես ուրիշ երկրներում ապրող իրենց հասակակիցները:
Ուզում եմ դիմել իմ հայրենակիցներին։ Այսօր մենք կանգնած ենք գրեթե նույն իրավիճակի առջեւ, ինչ 100 տարի առաջ, երբ հայությունը, ուժերը հավաքած, առաց զենք ունենալու հրաշք գործեց՝ Սարդարապատում կանգնեցնելով թշնամուն։ Սարդարապատը սոսկ ճակատամարտ չէ, այն ազգի վերածննդի եւ ամենադժվար ու օրհասական պահին պաշտպանվելու կարողության խորհրդանիշն է։ Հիմա համայն հայության համար վրա է հասել գոյաբանական Սարդարապատը։ Նո’ր Սարդարապատը։ Այն ռազմական չէ, այլ նման է ճառագայթման, որը չես տեսնում ու չես զգում, եւ քեզ թվում է, թե ոչինչ չի կատարվում։ Իրականում սակայն ճառագայթումը ոչնչացնում է ապրող ամեն բան: Մենք պետք է արթնանանք։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ամեն բան անի, որ կասեցնի այս աղետը, որը մահացու է լինելու՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում։
Երկու շաբաթ առաջ ես առաջարկեցի ստեղծել Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ՝ համախմբելու համար բոլոր հոգատար մարդկանց, ողջ հայությանը։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ այդ ճակատը կապ չունի պատերազմի հետ։ Դուք ձեռնարկատե՞ր եք. մասնաճյուղ բացեք Արցախում։ Ուսանո՞ղ եք. եկեք աշխատելու որպես կամավոր: Ուսուցի՞չ եք, բժի՞շկ կամ իրավաբա՞ն. եկեք եւ առցանց խորհրդատվություններ անցկացրեք։ Լրագրո՞ղ եք կամ բլոգե՞ր: Եկեք գրելու եւ նկարահանելու, թե ինչպես է ապրում Արցախը։
Այսօր իշխանություններն ակնհայտորեն չունեն Արցախի խնդիրները լուծելու ռեսուրսներ կամ ցանկություն։ Միայն միասին, միավորված մեկ միասնական ճակատում, մենք կկարողանանք կասեցնել սողացող պատերազմը, որը շարունակվում է մի քանի տասնամյակ։ Միայն հզոր, զարգացած Արցախը, որտեղ մարդիկ հավատում են ապագային, կարող է դառնալ մի վայր, որտեղ երբեք չեն հնչի կրակոցներ։
Սեփական օրինակով ես ուզում եմ ցույց տալ, թե որքան կարեւոր է Արցախն ինձ եւ բոլորիս համար։ Ես ուզում եմ կոչ անել բոլոր նրանց, ովքեր հավատում եւ լսում են իմ ասածները. միացե՛ք, մենք հարկավոր ենք Արցախին։ Մենք միասին պետք է ստեղծենք Արցախի զարգացման հստակ ծրագիր եւ դարձնենք իրականություն՝ համակարգված եւ մասնագիտորեն կյանքի կոչելով այն։ Հակառակ դեպքում կկորցնենք մեր ազգի հենարանը։
Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Արցախը դառնա ուժեղ, անվտանգ, զարգացած, երջանիկ, դարձնել այն հայության կենտրոն, ինչպես նաեւ համաշխարհային կենտրոններից մեկը: Եվ համոզված եմ, որ դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները, բոլոր ռեսուրսները, որովհետեւ մենք հայ ենք։
Ես հավատում եմ մեզ եւ վստահ եմ, որ մենք կարող ենք դա անել:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով գեներալ-մայոր Մ.Ա.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, զինվորականի՝ իր հեղինակությունը և գերակա դիրքն ընդգծելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականին սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, հայտնում է ՔԿ-ն:
Այսպես.
2020 թվականի սեպտեմբերի 28-ին ՊԲ N զորամասի պաշտպանության տեղամասում գտնվող, Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղության հատվածում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հրամանատարական դիտակետ հանդիսացող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն անցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ։ Նույն օրը յուրային ստորաբաժանումների կողմից կորցրած դիրքերն ազատագրելու ուղղությամբ իրականացված հակագրոհը ձախողվել է։
2020 թվականի սեպտեմբերի 29-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրելու ուղղությամբ ձեռնարկվել է նոր հակագրոհի օպերացիա, որը պսակվել է հաջողությամբ. նույն օրը՝ ժամը 09։50-ին, յուրային ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին մեծ կորուստներ պատճառելով վերահսկողության տակ վերցնել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը և հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը։ Մասնավորապես, ոչնչացվել է հակառակորդի շուրջ 10 զրահատեխնիկա, նշված բարձունքում գտնվող հակառակորդի կենդանի ուժի հիմնական մասը՝ մի քանի տասնյակ զինծառայող, որպես ռազմավար վերցվել է երկու զրահափոխադրիչ։
2020 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գեներալ-մայոր Մ.Ա.-ն, մոտեցել է նշված բարձունքն ազատագրած յուրային ստորաբաժանումներին և տեղեկանալով տիրող իրադրության մասին՝ առ այն, որ «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերը, հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը գտնվում են յուրային ստորաբաժանումների վերահսկողության տակ, հակագրոհի օպերացիայի արդյունքում հաջողվել է ոչնչացնել հակառակորդի հիմնական կենդանի ուժը, զրահատեխնիկան, չունենալով հակագրոհի օպերացիայում ընդգրկված վերոնշյալ ստորաբաժանումների անձնակազմին հրամաններ տալու լիազորություններ, չհանդիսանալով վերջիններիս ուղղակի կամ անմիջական պետը, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և որևէ մարտական առաջադրանք իրականացնելու լիազորություն և հրաման՝ անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել՝ պատճառաբանելով, որ նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիայի իրագործում:
Յուրային ստորաբաժանումները հրաժարվել են կատարել գեներալ-մայոր Մ.Ա.-ի կողմից տրված «նահանջ» հրամանը, որպիսի հանգամանքից վրդովված, վերջինս հրամայել է կապ հաստատել զորամասի հրամանատարի հետ, որից հետո ռադիոկապով վերջինիս նույնպես հրամայել է ենթակա ստորաբաժանումներին հանձնարարել թողնել «Արեգա» բարձունքը և նահանջել։
Ի պատասխան Մ.Ա.-ի կողմից տրված հրամանի՝ զորամասի հրամանատարը հակադարձել է՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չէ նահանջել ազատագրած բարձունքից, քանի որ այդ պայմաններում հակառակորդը կզբաղեցնի գերիշխող դիրք և կստեղծվի յուրային ստորաբաժանումների շրջափակման մեջ հայտնվելու վտանգ։ Մինչդեռ, գեներալ-մայոր Մ.Ա.-ն, օգտագործելով զորամասի հրամանատարի նկատմամբ նախկինում անմիջական պետ հանդիսանալու հանգամանքը, իր՝ զինվորականի հեղինակությունը, պնդել և պահանջել է անհապաղ կատարել իր հրամանը՝ ավելացնելով, որ պաշտպանության խորքից է գալիս, իրավիճակին ավելի լավ է տիրապետում, որպիսի գործողությունների արդյունքում զորամասի հրամանատարը, վստահելով Մ.Ա.-ին և տվյալ պահին մեկ այլ վայրում գտնվելով մարտական գործողությունների ակտիվ շրջանում, ենթակա անձնակազմին հանձնարարել է կատարել վերջինիս հրամանը:
Գեներալ-մայոր Մ.Ա.-ի գործողությունների հետևանքով յուրային ստորաբաժանումները նահանջել են սկզբնական ելման կետ, հակառակորդն առանց դիմադրության առաջացել և նույն օրը՝ ժամը 23։00-ի դրությամբ, վերահսկողության տակ է վերցրել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը, ամրապնդել է իր ուժերն ու միջոցները, որտեղից դիտարկել է տվյալ գոտում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումների խորքն ու զարգացնելով հաջողությունները և ունենալով գերիշխող դիրք՝ գրոհներ է իրականացրել պաշտպանության բնագծի այլ մարտական դիրքերի ուղղությամբ, կրակի տակ է պահել հարակից մարտական դիրքերը: 2020 թվականի հոկտեմբերի 3-ին և 5-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը հետ գրավելու նպատակով իրականացված հակագրոհները ձախողվել են, որոնց ժամանակ յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ:
2022 թվականի սեպտեմբերի 1-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (համապատասխանում է գործողՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասին):
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար ս.թ. օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք էր ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն) և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։
2022 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և Մ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ երկու ամիս ժամանակով։
Նախաքննությունը շարունակվում է։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ երկու անձի սպանության, երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է Կոտայքի մարզի Արզական գյուղի 46-ամյա բնակիչ Զորիկ Մելքոնյանը:
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2022թ օգոստոսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, 46-ամյա տղամարդը բաց պատուհանով մտել է հարևանի ննջասենյակ, ծեծի ենթարկել, մի քանի անգամ դանակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև վերջինիս կնոջ նախաբազկի շրջանում` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 46-ամյա տղամարդու բնակության վայրի ննջասենյակում՝ մահճակալի վրա, հայտնաբերվել է նաև վերջինիս կնոջ դին՝պարանոցը մասամբ կտրված վիճակում:
Վերոնշյալ հանցագործություններից օրեր անց՝ 2022 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Զորիկ Մելքոնյանը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցում գտնվող ընկերության տարածքում իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նույն ընկերության երկու աշխատակցի, որի հետևանքով նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը՝ «ձախից գոտկային շրջանից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Բացի այդ, 2022 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 04:00-ից 04:30-ն ընկած ժամանակահատվածում, Զորիկ Մելքոնյանը, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում ցուցադրելով ձեռքին եղած դանակը, պահանջել է գումար և սննդամթերք:
Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են մեկ վարույթում, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում:
Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ 46-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:
Վարույթն իրականացնող մարմինն զգուշացնում է, որ նշված անձը վտանգ է ներկայացնում հասարակության համար և կոչ է անում լինել զգոն, միաժամանակ նրա գտնվելու վայրը իմացողներին խնդրում զանգահարել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին՝ 099 000111 կամ ՀՀ ոստիկանություն՝ 102 հեռախոսահամարներով:
Վեդիի բնակիչներ համացանցում տեսանյութեր են տարածել` ահազանգելով, որ երեկ միջադեպ է եղել ազգությամբ թուրք քաղաքացիների և Վեդիի բնակիչների միջև:
«Վեդիում իրավիճակը լարված է, թուրքերը Վեդու կայարանի տարածքում խրախճանք են կազմակերպել, կոնյակ խմել, հայհոյել հայերին. «Ապագան» Վեդիում է արդեն»,-գրել է Վեդիի ավագանու անդամ Հռիփսիմե Արշակյանը։
Իրավապահ մարմինները հաստատել են, որ միջադեպ արձանագրվել է, նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե։
ՄԱԿ-ի Ռասսայական խտրականության վերացման հանձնաժողովի հրապարակած բացահայտումները՝ Ադրբեջանում ռասսայական խտրականության դրսևորումների մասին, հետագայում՝ հայանպաստ իշխանություններ ունենալու դեպքում, Ադրբեջանի կողմից խոշտանգված մեր հայրենակիցներին օգնելու է դատեր շահել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Ռասսայական խտրականության վերացման հանձնաժողովը երեկ հրապարակել է զեկույց, որտեղ արձանագրված են Ադրբեջանում ռասսայական խտրականության դրսեւորումները՝ հիմք ընդունելով նաեւ հայ փորձագետների զեկույցները՝ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված խոշտանգումների, այդ երկրի նաեւ դպրոցներում իրականացվող տարվող հայատյաց քաղաքականության մասին։
«Հայկական կողմից բավականին ծավալուն փաստեր են ներկայացվել այդ հանձնաժողովի ուշադրությանը՝ այդ թվում նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանի, իմ, Անժելա Էլիբեկովայի կողմից և այլն։ Իմ ու Անժելայի զեկույցը վերաբերում էր ադրբեջանական դասագրքերում հայատյացության թեմային, այսինքն՝ այն մասին, թե ինչպես են դեռևս մանկապարտեզից սերունդների մոտ ատելություն սերմանում հայերի նկատմամբ, աճեցնում հայատյաց սերունդներ։ Ու դա կրում է ինստիտուցիոնալ բնույթ, հովանավորվում է պետական մակարդակով՝ արդեն շատ վաղուց»,-ասում է ադրբեջանագետը։
Ադիբեկյանը շեշտում է՝ Ադրբեջանում հայատյաց սերունդներ աճեցնելուն զուգահեռ՝ նրանց համոզում են, թե, իբր, Երևանն ադրբեջանական քաղաք է, հայերը եկվորներ են ու, իբր, գողացել են ադրբեջանական մշակույթը։ Ադրբեջանում տարվող հայատյաց քաղաքականության մասին վկայող փաստական ապացույցները ներառվել են հանձնաժողովին ներկայացված զեկույցի մեջ։
Նրա արձանագրմամբ՝ ներկա պահին հանձնաժողովի արձանագրումներից օգուտ քաղել չենք կարողանա, բայց հենց որ ունենանք պետականամետ իշխանություններ, Ադրբեջանի կողմից խոշտանգումների ենթարկված, տուժած մեր հայրենակիցները հնարավորություն կստանան դատեր շահել ՄԻԵԴ-ում։
«Երբ որ հայանպաստ իշխանություն ունենանք, դա, իհարկե, կօգտագործվի Ադրբեջանի դեմ։ Ադրբեջանը, միանշանակ, փորձելու է դրանք որպես եզակի դեպքեր ներկայացնել, իսկ մեր կողմը փաստերով կկարողանա ապացուցել, որ հայատյացությունն այդ երկրում համատարած է, պետության կողմից պատվիրված և հովավորվող։ Հենց այդպես կարող ենք հիմնավորել, թե ինչու Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-ասում է Արմինե Ադիբեկյանը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության 2022 թվականի հուլիսի 27-ին ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է՝ դրանով դատարանին պահանջ է ներկայացվել ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝
. 5 անշարժ գույքեր՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատուն (երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1.530.135.900 ՀՀ դրամ,
. մասնակցություններ թվով 3 իրավաբանական անձերում,
. 614.544.139 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
. 2.410.463.523 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը,
. Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4.450.350.364 ՀՀ դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը,
. օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10.098.300.000 ՀՀ դրամ ներդրման գումարը:
Գլխավոր դատախազության կողմից շարունակվում է դատարան ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ ներկայացնելու գործընթացն այն գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ։
Վերոնշյալը դատարանի կողմից վարույթ ընդունված տասներեքերորդ նման հայցադիմումն է:
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հրապարակել է Արզումանյանի նկատմամբ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում թույլ տրված ակնհայտ ապօրինությունների ոչ սպառիչ ցանկը․
«1․ Գործում առկա է Միքայել Արզումանյանին 25․08․2022թ․ ժամը 10։00-ին վկայի կարգավիճակով հարցաքննության կանչելու վերաբերյալ ծանուցագիր, սակայն այն Միքայել Արզումանյանին չի հանձնվել։
2․ Չնայած դրան, նույն օրը որոշում է կայացվել Միքայել Արզումանյանին հարկադրաբար ներկայացնելու մասին (բերման ենթարկել)։ Որոշման մեջ նշվել է, թե իբրև նա առանց հարգելի պատճառների չի ներկայացել քննիչի մոտ։
Եթե ծանուցագիր չի հանձնվել, ինչպես պետք է իմանար, որ քննիչը կանչում է։ Իհարկե դա նման գործերով ոչ ոքի չի հետաքրքրում։
3․ 5 օր որոշումը չի կատարվել և միայն 30․08․2022թ․-ին որոշել են «մասկի շոու»-ի միջոցով՝ հատուկ ջոկատայինների օժանդակությամբ, Արցախ-Երևան ավտոճանապարհին կանգնեցնել և հարկադրաբար քննիչի մոտ ներկայացնել Միքայել Արզումանյանին, կարծես թե ՀՀ ամենավտանգավոր հանցագործին էին որպես վկա ներկայացնում քննիչի մոտ։
4․ Ժամը 11։45-ին վկայի կարգավիճակով քննիչի մոտ ներկայացվելուց ժամեր անց հանկարծ պարզվում է, որ Միքայել Արզումանյանին պետք է մեղադրանք առաջադրվի։
5․ Իսկ ժամը 19։30-ի սահմաններում հանկարծ պարզվում է, որ Միքայել Արզումանյանին պետք է ձերբակալեն, քանի որ նրան կալանավորելու համար պետք է ներկայացնեն դատարան։
6․ Ձերբակալման հիմնավորումը ևս այդ չհանձնված ծանուցագրով չներկայանալն է, այսինքն՝ ակնհայտ անհիմն և անօրինական ձերբակալում։
7․ Ժամը 23։40-ի սահմաններում Միքայել Արզումանյանը տեղափոխվել է դատարան և պահվել դատարանի խցում։
8․Կալանավորման միջնորդության քննությունը սկսվել է առավոտյան ժամը 12։10-ի սահմաններում։ Քանի որ ժամը 11։45-ին արդեն իսկ լրացել էր ձերբակալման առավելագույն ժամկետը, ուստի Միքայել Արզումանյանն այդ ժամից սկսած արդեն իսկ պետք է ազատ արձակված լիներ, սակայն ապօրինի պահվել է անազատության մեջ։
9․ Դատավորը նիստի սկզբում Միքայել Արզումանյանին հանձնեց կալանավորման միջորդության օրինակը՝ մոտ 50 էջ, ապա հարցրեց, թե արդյոք պաշտպանության կողմը հասցրել է ծանոթանալ միջնորդությանը և կից ներկայացված 3 հատոր (մոտ 1000 թերթ) նյութերին, որին ի պատասխան հայտարարեցի, որ ամբողջ գիշերվա ընթացքում փորձել եմ ծանոթանալ, սակայն ծավալը խիստ մեծ է և օբյեկտիվորեն հնարավոր չի եղել ավարտել ծանոթացումը, ընդգծեցի նյութերին լիարժեք ծանոթանալու, դրանք Միքայել Արզումանյանի հետ քննարկելու և պաշտպանությունը նախապատրաստելու կարոևորության մասին և խնդրեցի ողջամիտ՝ 1 օր ժամանակ տրամադրել։
10․ Արդարադատություն իրականացնող դատավորը որոշեց, որ պետք է ընդամենը 1 ժամ ժամանակ տրամադրի։
11․ Տեղում հայտարարեցի, որ այդ ժամանակն ակնհայտորեն բավարար չէ և որ դատարանը խախտում է Միքայել Արզումանյանի պաշտպանության իրավունքը, որ նա նույնիկ չի հասցնի այդ մեկ ժամում ուղղակի կարդալ հենց այդ պահին տրամադրված 50 թերթից կազմված կալանավորման միջնորդությունը։
12․ Պնդեցի, որ համոզված եմ, որ նույնիսկ դատավորը ինքն այս ընթացքում չի կարողացել կարդալ այդ ծավալուն նյութերը, ուր մնաց խորությամբ հասկանա և օբյեկտիվ քննություն կատարի։
13․ Դատավորն անդրդվելի էր և որոշեց ընդամենը 1 ժամ ժամանակ տրամադրել։
14․ Տեղում պահանջեցի, որ անհապաղ ազատ արձակվի ապօրինի անազատության մեջ պահվող Միքայել Արզումանյանը, ինչին դատավորը չարձագանքեց և հեռացավ դահլիճից։
15․ Մոտ 40 րոպեից դատարանի աշխատակազմից հայտնեցին, որ դատավորը հրատապ նիստ է հրավիրում, որը սկսվեց մոտ 13։05-ի սամաններում։ Նիստի ընթացքում դատավորը հայտարարեց, որ նյութերի լրացուցիչ ուսումնասիրությունից պարզել է, որ դեռևս ժամը 11։45-ին լրացել է Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը և որ նա արդեն իսկ ազատ է, սակայն պարտավոր է մասնկացել կալանավորման միջնորդության քննությանը։
16․ Դատարանին հարցրեցի, թե արդյոք սա այն ապացույցը չէ, որ դատավորը նույնպես չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին, դրա համար էլ նախապես չէր պարզել, որ Միքայել Արզումանյանն ապօրինի է պահվում անազատության մեջ, ինչպես նաև, թե ով է պատասխանատվություն կրելու նրան ապօրինի անազատության մեջ պահելու համար, որին ի պատասխան դատավորը հայտնեց, որ իրեն հարցեր տալու իրավունք չունեմ։
Կարծում եմ, որ դատավորն ուղղակի համարձակություն չուներ առանց իրեն ցուցում տվողների կամքը հարցնելու ազատ արձակել ապօրինի անազատության մեջ պահվող Միքայել Արզումանյանին։
17․ Այնուհետև, դատավորը, հավանաբար, նույն ցուցում տվողներից պարզել էր, որ այդ հսկայածավալ նյութերին ծանոթանալու համար ընդամենը 1 ժամ ժամանակ տրամադրելով, ուղղակի չափն անցել է և որ լուրջ խախտում է թույլ տվել, որ պետք է լրացուցիչ ժամանակ տա պաշտպանության կողմից՝ նյութերին ծանոթանալու համար, ուստի իր նախաձեռնությամբ բառացի սկսեց համոզել, որ նորից միջնորդեմ, որ լրացուցիչ ժամանակ տա։
18․ Այս ամենի մասին հայտնեցի նաև դատավորին և նշեցի, որ այդ կապակցությամբ ես իմ դիրքորոշումն արդեն իսկ հայտնել եմ, որ դա պետք է հիմք ընդունի, որին ի պատասխան դատավորը հանկարծ սկսեց կարևորել պաշտպանության իրավունքը և հայտնեց, որ գործի նյութերին պաշտպանության կողմի ծանոթանալը կարևորագույն արժեք է և դրա համար էլ ինքը պատրաստ է լրացուցիչ ժամանակ տալ։
19․ Դատավորին հարցրեցի, թե որն է նրա նման փոփոխական վարքագծի պատճառը, որ քիչ առաջ այդ նույն իրավունքի կարևորության մասին իմ մեկնաբանություններն ուղղակի անտեսեց, իսկ արդեն ընդմիջումից հետո ինքն է խնդրում, որ լրացուցիչ ժամանակ տրամադրի։ Հարցրեցի, թե արդյոք զանգերի միջոցով է պարզել, որ պետք է լրացուցիչ ժամանակ տա, որին դատավորը կրկին չպատասխանեց։
20․ Ի վերջո դատավորը որոշեց, որ մինչև ժամը 19։00-ն ժամանակ պետք է տրամադրի, որպեսզի ծանոթանանք նյութերին, ինչը, ակնհայտորեն այդ ծավալի նյութերի համար ողջամիտ ժամկետ չէ։
Այսքանից հետո մի՞թե կարող ենք պատկերացնել, որ զուտ իրավական գործընթացների հետ գործ ունենք և որ դատավորն ի վիճակի կլինի այս գործով օբյեկտիվ և արդար որոշում կայացնել։ Ակնհայտորեն դատավորի համար արդեն իսկ գործի «վերնագրից» պարզ էր, որ պետք է կալանավորման որոշում կայացնի, ուստի «թքած» ուներ Միքայել Արզումանյանի ազատության և պաշտպանության իրավունքների վրա»։
Հրապարակվել է թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի վերլուծական հոդվածը, որը նվիրված է Հայաստան-Թուրքիա հակամարտությանն եւ ներկայիս կարգավորման փորձերին:
Ներկայացնում ենք վերլուծությունն ամբողձությամբ:
«Մոտավորապես 100 տարի առաջ Զարևանդը տվել է ոչ այնքան հռետորական հարցը՝ «Կրնա՞նք հաշտուիլ թուրքին հետ», և ինքն էլ պատասխանել է համանուն գրքույկով: Չնայած անցնող 100 տարվա ընթացքում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել և՛ տարածաշրջանային, և՛ համաշխարհային քաղաքականության մեջ, սակայն որոշ իրողություններ մնացել են նույնը. դրանց մեջ իրենց կարևոր տեղն ունեն հայ-թուրքական հարաբերությունները:
Ներկայումս «տարօրինակ» զուգադիպությամբ և ջերմեռանդությամբ այս պահի իշխանությունները, նրանց շուրջբոլորը գտնվող որոշ «անկախ» վերլուծաբաններ, քարոզիչներ շրջանառության մեջ են դրել հայ-թուրքական հաշտեցման կամ թշնամանքը կառավարելու հարցը և ակամա դարձել Զարևանդի 100 տարի առաջ տրված սպառիչ պատասխանների հասցեատերը: Խոսքի ազատության սկզբունքը որևէ մեկին չի զրկել մտքեր արտահայտելու իրավունքից, սակայն և որևէ իրավունք չի կարող գերակա լինել օբյեկտիվ իրողություններից, փաստերից, ուստի այս թեժացող «թուրքերի հետ հաշտվելու» արհեստական և դիլետանտական քննարկումներում ուղղակի անհրաժեշտություն է ավելացնել մեկ և ամենակարևոր մասնագիտական դիտարկումը՝ թուրքագիտականը:
Թուրքագիտությունը «ճշգրիտ գիտություն» է
Որպես սկզբնակետ և թեկուզ մի փոքր այլաբանորեն, սակայն պետք է շեշտեմ վաղուց արդեն ամրագրված մի իրողություն՝ թուրքագիտությունը «ճշգրիտ գիտություն» է. ուստի, Թուրքիայի վերաբերյալ դիտարկումներ անելու համար պետք են կոմպլեքս արևելագիտական/թուրքագիտական գիտելիքներ: Թուրքիայի, թուրքերի մասին կարծիքներ կարող են ունենալ և բարձրաձայնել շատ ոչ թուրքագետներ, սակայն առանց վիրավորելու պետք է նկատեմ, որ այդ կարծիքներից շատերը մեծ հավանականություն ունեն լինել մասամբ ճիշտ, մասամբ դիլետանտական կամ առնվազն խոցելի: Ճիշտ այնպես, ինչպես թուրքագետի տեսակետները բժշկության, աստղագիտության կամ կենսաբանության մասին կարող են լինել վերը նշված բնութագրումների շրջանակներում: Թեև թուրքագիտության և բժշկության միջև մի նմանություն կամ զուգահեռ այնուամենայնիվ կա. ինչպես բժիշկը չի կարող տեսնել առողջական խնդիրը և լռել, այնպես էլ թուրքագետը չի կարող տեսնել Թուրքիայի, նրա քաղաքականության սխալ ընկալում, սխալ տեսակետների բարձրաձայնում և լռել:
Հայ-թուրքական հաշտեցում հնարավո՞ր է
Կարծում եմ, որ չկա որևէ բանական մարդ, որը չուզի հաշտություն և խաղաղություն. սրանք դոգմատիկ իրականություններ են և պետք չէ այս հանգամանքի վրա կառուցել հերթական պոպուլիստական թեզը, թե մենք ուզում ենք բացել խաղաղության դարաշրջան, կարծես ուրիշներն էլ ուզում են բացել պատերազմի դարաշրջան: Սակայն համադրելով առկա իրավիճակը և Թուրքիայի տասնամյակների անփոփոխ քաղաքականությունը՝ կարող ենք ասել, որ ներկայումս հայ-թուրքական հաշտեցում հնարավոր է միայն միակողմանի՝ հայկական կողմի զիջման գնով: Ի՞նչն ենք զիջելու. առաջին հերթին մեզ համար կարմիր գծերը, որոնց մեջ են Հայաստանի ռազմական, քաղաքական և տնտեսական անվտանգությունը, պետականության գաղափարը, ազգային արժանապատվությունը, պատմական հիշողությունը, մշակույթը, հոգևոր ժառանգությունը, ազատագրական պայքարը, ռազմական հաջողությունները, նվիրյալները և այլն:
Սակայն այս նվաստացուցիչ զիջումն այսօր մոդայիկ տերմինով անվանվում է «կարծրատիպերից ազատագրում»: Այս «ազատագրման» գործընթացի կարևոր փուլը սկսվել է 2018-ի իշխանափոխությունից հետո, քանի որ «կարծրատիպերի կոտրման» կողմնակիցները, որոնք մինչ այդ էլ նման մտածողության կրողներն էին և զբաղվում էին գրանտային, լրագրողական, «քաղակտիվիստական» գործունեությամբ, վերցրեցին իշխանությունը և սկսեցին տիրապետել պետական լծակների: Ուստի, 2018-ից Հայաստան պետությունը դարձավ «կարծրատիպերի կոտրման» գաղափարի կրող և իրականացնող: Այդ «ուրախալի» լուրը հայ ժողովրդին ավետեց ոչ անհայտ Բոլթոնը, ով բառացիորեն խորհուրդ տվեց «ազատվել պատմական կարծրատիպերից»: Բոլթոնյան պոստուլատները դարձան ուղենիշային ներկայիս իշխանությունների համար, դրանք սկսեցին դրսևորվել տարբեր ոլորտներում, ինչպես նաև իշխող ֆրակցիայի պատգամավորների ելույթներում, 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ և իշխանությանը ֆիզիկապես կամ գաղափարապես մերձ կանգնած հանրային գործիչների հարցազրույցներում:
Ուրեմն ֆիքսենք՝ հայ-թուրքական հաշտեցում, որը նման է թուրքական նախապայման-պարտադրանքներին, հնարավոր է. եթե դու հրաժարվում ես Արցախից, եթե դու թույլ ես տալիս անխոչընդոտ նվաճել ՀՀ սուվերեն տարածքը եթե դու համաձայնվում ես լինել բուտաֆորիկ պետություն, եթե դու մոռանում ես քո անցյալը: Պե՞տք է խոսել Թուրքիայի հետ «Պրագմատիկների» շրջանում գրեթե ֆետիշացված է հետևյալ հանգամանքը՝ պետք է խոսել և հաշտվել Թուրքիայի հետ: Ի սկզբանե նշեմ, որ Թուրքիայի հետ խոսելուն, ինչպես նաև խաղաղությանը կողմ եմ, սակայն ամբողջ հարցն այն է, թե ինչպե՞ս, ի՞նչ պայմաններով է հնարավոր այդ երկխոսությունը, առավել ևս խաղաղությունը: Որպես մասնագետ և առանց որևէ ուռճացման կամ հուզականության ուզում եմ հստակ ասել և պնդել, որ թուրքական հավաքական ընկալման մեջ հայերի հետ շփվելու տարբերակը հենված է անհավասարության, ստորացման, արհամարհանքի վրա. այսինքն հայ-թուրքական երկխոսությունը ոչ թե հավասարը հավասարի հետ զրույց է, այլ ուժեղի և թույլի, թելադրողի և կատարողի: Վերջին հայ-թուրքական շփումներում դա անթաքույց դրսևորվում է և եթե հանենք արևելյան-թուրքական պարտադիր սիրալիրության արարողակարգային թեթև տարրերը, որոնք կան թուրք պաշտոնյաների (Չավուշօղլու, Քըլըչ) խոսքերում, ապա վերը նշված թուրքական թելադրանքը ակնհայտ է: Շտապեմ ասել, որ հայ-թուրքական բանակցությունների նախորդ որևէ փուլում Հայաստանը անհավասար շփումների և թուրքական թելադրանքին համաձայն չի եղել. միգուցե հենց դրանով էլ «ապահովել» է այդ երկխոսության անհաջող արդյունքը:
«Պրագմատիկների» հաջորդ թեզը այն է, որ հայ-թուրքական երկխոսության շնորհիվ կարելի է կասեցնել թուրքական ագրեսիան. այս միտքը կարող է կենսագործվել միայն ու միայն համապատասխան աշխարհաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակի և պայմանների դեպքում, այլ ոչ թե բոլոր դեպքերում և ուղղակի երկխոսության շնորհիվ: Սա կարելի էր անվանել իշխանությունների և նրանց սատարող «անկախ» վերլուծաբանների քաղաքական կամ էքսպերտային ինքնախաբեություն, սակայն կարծես այն ավելի ճիշտ է բնութագրել ռուսերեն հայտնի արտահայտությամբ «Слышал звон, да не знает, где он»: Եթե որպես իրենց քայլերի արդարացման օրինակ ուզում են նշել 2008-2009 թթ. ֆուտբոլային դիվանագիտությունը, ապա դա լիովին այլ իրավիճակում, լիովին այլ գործընթաց էր: Առանց աշխարհաքաղաքական համապատասխան համատեքստի, առանց տարատեսակ լծակների լոկ բանակցությունները Թուրքիայի հետ, անգամ լավ, ընկերական հարաբերությունները երբևէ ի զորու չեն եղել կասեցնել թուրքական ագրեսիան: Օրինակ՝ Թուրքիան և Սիրիան 2000-ականներին ունեին լավ հարաբերություններ, Էրդողանն ու Ասադը մտերիմ էին անգամ ընտանիքներով, սակայն այդ ամենը փոխվեց հաշված օրերի ընթացքում և Թուրքիան ահաբեկչական պատերազմ սկսեց Սիրիայի դեմ, օկուպացրեց (և մինչ այսօր օկուպացված է պահում) նրա տարածքի մի մասը, իսկ Էրդողանը իր «ընկեր» Ասադին սկսեց դիմել ամենավիրավորական արտահայտություններով:
Ի դեպ, նախորդող տարիներին այսօրվա իշխանությանը մաս կազմող, կամ մերձ կանգնած, կամ գոնե լոյալություն պահպանող որոշակի շրջանակներ ակտիվորեն զբաղվում էին հայ-թուրքական երկխոսության տարբեր ծրագրերով և զուգահեռաբար ակտիվորեն ստանում էին տարբեր դրամաշնորհներ դրա համար: Հիմնական մոտիվացիան միջազգային հանրության ականջը շոյող նպատակներն էին՝ «հայ-թուրքական թշնամանքի վերացում», «երկխոսություն», «խաղաղություն», «հասարակությունների միջև փոխադարձ ընկալման ձևավորում» և այլն: Կային նաև Հայաստանում գովազդված «անկախ» թուրք մտավորականներ, որոնք պայքարում էին ընդդեմ թուրքական ժխտման քաղաքականության, խոսում էին Թուրքիայում հայկական մշակութային ժառանագության մասին, «Հրանտ Դինքի ընկերներն էին»: Հիմա ուզում եմ հռետորական հարց տալ. այդքան տարիների ջանքերը, ծրագրերը (որոնք երբեմն հասնում էին աբսուրդի և շատ վատ էին թաքցնում ասելիքի բացակայությունը, քաղաքական պատվերը և փող լվանալու ցանկությունը), ծախսված գումարները որևէ օգուտ տվեցի՞ն: Այդ ամենը ինչո՞վ և ինչքանո՞վ կանխեց թուրքական հասարակության մեջ հակահայկական ատելությունը, ինչքանո՞վ զսպեց Թուրքիայի ղեկավարությանը, որպեսզի այդ երկիրը 2020 թ. ուղղակի չմասնակցի արցախահայության դեմ դաժան ագրեսիային: Թուրքիայի այդ «համարձակ», «հայասեր» մտավորականներից որևէ մեկը հանդես եկա՞վ հրապարակային քննադատությամբ Արցախում անզեն տարեց հայերի գլխատման, ֆոսֆորային զենքի կիրառման, եկեղեցիների հանդեպ վանդալիզմի վերաբերյալ: Ուստի, «պրագմատիկները» հիմա էլ դեմքի լուրջ արտահայտությամբ խոսելուց առաջ պետք է նախ յուրահատուկ հաշվետվություն տան իրենց նախորդ փուլի գործունեության տապալման մասին: Բայց ոչ, նրանք ոչ միայն դա չեն անում, այլ նոր թափով, ավելի կոտրված կարծրատիպերով և նոր մոլուցքով լծվել են նոր գրանտային ծրագրերի իրագործմանը: Իսկ անպաշտպան մնացած հայկական հասարակությանը հրամցվում են նոր կեղծիքներ, այլ, գոյություն չունեցող «հիանալի» Թուրքիայի մասին թեզեր:
Հայ-թուրքական բարեկամություն երբևէ չի եղել և չկա
Շարունակելով այն թեզը, որ թուրքագիտությունը «ճշգրիտ գիտություն» է, ուզում եմ առաջ քաշել և հիմնավորել ևս մեկ գաղափար՝ հայ-թուրքական բարեկամություն չի եղել, չկա և չի էլ կարող մոտ ապագայում լինել: Ես խոսում եմ բարեկամություն բառի տակ ընկալվող բոլոր իմաստների մասին, որոնք առկա են օրինակ հայերենի բացատրական բառարանում: Ես զարմանքով և անհանգստությամբ արձանագրում եմ, որ Հայաստանում տարածվում է թուրքական հայտնի ու կեղծ թեզը, թե իբրև հայերն ու թուրքերը շատ լավ հարաբերություններ են ունեցել, անգամ բարեկամ են եղել և այդ ամենը «երրորդ ուժերի» միջամտության հետևանքով փչացել է 1915-ին: Այսինքն՝ իբրև թե մինչ այդ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, ուստի ներկայումս էլ դրանք կարող ենք վերականգնել: Փաստենք, որ հայ-թուրքական շփումներն ունեն մոտ հազար տարվա պատմություն՝ 11-րդ դարի սկզբից, երբ թյուրքական տարրը ներխուժեց և մնաց Հայաստանում: Ուրեմն սկսված այդ ժամանակաշրջանից մինչև մեր օրերը հայ-թուրքական բարեկամություն չի եղել: Ես խոսում եմ հայ և թուրք ընդհանուր հանրույթների, հայկական և թուրքական պետությունների մասին: Խոսքը չի վերաբերվում առանձին անհատների, առևտրականների, հարևանների միջև երբեմն եղած լավ հարաբերություններին, դրանք որպես հակափաստարկ վկայակոչելը դիլետանտության ամենացայտուն դրսևորումն է (բացառությունը հաստատում է օրինաչափությունը): Այդ հազար տարվա հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը լի է կոտորածներով, ավերումներով, հալածանքներով, Հայաստանի տարածքի շարունակական փոքրացմամբ և հայաթափմամբ, ժողովրդագրական հակահայկական քաղաքականությամբ և իհարկե դրանց դեմ հայության պայքարով: Ինչու հնարավոր չի եղել և հիմա ու մոտ ապագայում էլ հնարավոր չէ հայ-թուրքական բարեկամություն: Բերենք երկու քաղաքական-քաղաքագիտական և մեկ հասարակական ընկալմանը վերաբերող փաստարկներ: Առաջինը՝ զուտ սառը քաղաքական հաշվարկներով եթե դիտարկենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, ապա բազմաթիվ կետերում այդ երկու պետությունների շահերը իրար հակոտնյա են, ուստի շատ բնական է, որ փոխադարձ-համատեղ շահերի բացակայությունը կամ դրանց շատ փոքր լինելը ստիպում է այդ երկու երկրներին չանվանել բարեկամության ներուժ ունեցող երկրներ: Երկրորդ՝ Հայաստանը և հայությունը որպես իրական և խորհրդանշական թիրախ ու թշնամի են ներկայացված Թուրքիայի Հանրապետության քաղաքական ինքնության հիմքում. դա տեսանելի էր դեռևս այդ պետության ձևավորման տարիներին՝ 1919-1923 թթ., իսկ հետո արդեն տեղ գտավ Թուրքիայի գաղափարախոսական և պետական փաստաթղթերում: Վստահաբար այս ամենում կար նաև թուրքական պատմական հիշողության դերը, որտեղ դեռ դարեր առաջ հայի կերպարը ընկալվել է որպես հիմնական թշնամի. դա դրսևորված է անգամ թուրքական վաղ շրջանի բանահյուսության մեջ:
Բացի պետական մոտեցումից, շատ տրամաբանական է, որ Թուրքիայի հանրային ընկալումը հայերի և Հայաստանի մասին նույնպես ծայրահեղ թշնամական է և ցանկացած կարգավիճակով (հաղթած, պարտված, բանակցող, խաղաղություն մուրող) Հայաստանը շարունակում է մնալ 85 միլոնանոց պետության հանրության գերակշիռ մեծամասնության մտածողության մեջ որպես թշնամի, թիրախ: Ասածս հիմնավորելու համար դիտարկենք այն, ինչը հնարավոր չէ կեղծել կամ մանիպուլացնել՝ ժողովրդական բանահյուսությունը, ասացվածքները, դարձվածները, հայհոյանքները, որոնցում դրսևորվում է հայերի հանդեպ ընդգծված թշնամական, ռասիստական, քամահրական վերաբերմունքը: Փաստենք, որ «հայ» տերմինը Թուրքիայում կիրառում են և՛ քաղաքական մակարդակում սուր քննադատությունների համար, և՛ փողոցային վեճերում որպես հայհոյանք: Անգամ կենցաղային մակարդակում, օրինակ` մայրը երեխային կարող է նախատել և որպես ամենավիրավորական բառ նրան անվանել հայ: «Հայի վիժվածք»-ը քաղաքական ասպարեզում կիրառվող ամենակոպիտ վիրավորանքներից է և հաճախ է հասցեագրվում ոչ հայկական ծագում ունեցողներին և հավասարազոր է դավաճան իմաստին: Եվ ի վերջո, ռասիստական և սեռական վիրավորանք պարունակող ասացվածք-դարձվածը, որը շատ է կիրառվում թուրքական հասարակության մեջ՝ «եթե հայ ես, ուրեմն (անկախ քո կամքից) պետք է տաս» (“mademki ermenisin istemeden vermelisin”): Թուրքական հասարակության մեջ հայերի հանդեպ այս վերաբերմունքը շատ ցայտուն դրսևորվում է հատկապես սոցիոլոգիական հարցումներում, որտեղ հայերը և Հայաստանը միշտ ընկալվում են որպես թշնամի՝ զբաղեցնելով «պատվավոր» տեղ առաջին եռյակում:
Այսինքն՝ հայ-թուրքական բարեկամություն անգամ տեսականորեն չի կարող լինել, քանի որ Թուրքիայում կա քաղաքական և հասարակական կոնսենսուս, պատմական դարավոր հիշողություն, մտածողություն և կարծրատիպ, որ հայը թշնամի է, պիղծ է, դավաճան է: Ընդ որում, դա եղել է միշտ՝ անկախ նրանից այդ պահին կար Արցախի հարց կամ նույնիսկ հայկական անկախ պետականություն, թե ոչ։ Բացի այդ, եկեք մեկ այլ տեսանկյունից էլ հարցին նայենք. ինչպիսի՞ն է թուրքական կրթական համակարգը, ինչպիսի՞ն են թուրքական դասագրքերը, հայը, Հայաստանը այնտեղ ինչպե՞ս են նկարագրված: Նույնը՝ որպես թշնամի, ուխտադրուժ, դավաճան, անպատիվ. այսինքն այսօր էլ շարունակում են Թուրքիայում և Ադրբեջանում կրթվել նորանոր հայատյաց սերունդներ, նոր թալեաթներ ու ռամիլսաֆարովներ: Եվ ինչքան էլ Հայաստանի այս պահի իշխանությունները ասեն խաղաղություն, բարեկամություն, միևնույնն է այդ խնդրողի, խեղճի կերպարով դրան չեն հասնելու, միայն թուրքական ընկալման մեջ ամրապնդելու են «անպատիվ հայի» կերպարը:
Վերջում կարևոր եմ համարում համառոտ նշել, որ թուրքական և՛ քաղաքական, և՛ հանրային ընկալման մեջ որպես թշնամի, սակայն այնուամենայնիվ ավելի հարգանքով են ընդունվում այն հայերը, որոնք պայքարել են ընդդեմ թուրքերի և կապ չունի հաղթել են, թե պարտվել՝ զորավար Անդրանիկը, Գևորգ Չավուշը և այլ մեր երախտավորներ: Ավելին՝ Հայաստանի Հանրապետության առաջին երեք նախագահների հանդեպ երբեք չի եղել այն արհամարհական վերաբերմունքը, որը կա ներկայումս: Սա են խաղի կանոնները Արևելքում…
Հայաստանյան հասարակության զգոնության թուլացման հետևողական քաղաքականությունը
Հիմա գանք Հայաստանում հասարակության զգոնության հետևողական թուլացմանը և հայ թուրքական բարեկամության հնարավորության մասին թեզերին. դրա առաջամարտիկը այս պահի իշխանություններն են՝ իրենց պատգամավորներով, վելուծաբաններով, մտավորականներով: Շատերը խոսում են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական թշնամանքի հաղթահարման և բարեկամության ստեղծման մասին, սակայն ո՛չ իրավիճակն են լիովին պատկերացնում, ո՛չ բավարար գիտելիքներ ունեն թշնամական երկրների մասին, սակայն այդ ամենով հանդերձ անհիմն ինքնավստահությամբ ապակողմնորոշում են հասարակությանը:
Պետք է հստակ ասեմ, որ ուղղակի անթույլատրելի է, որ ցանկացած կամ պատահական մարդիկ խոսեն հայ-թուրքական «բարեկամության» թեմայից և առավել ևս այն պարագայում, երբ ճակատագրի հեգնանքով ներկայումս զբաղեցնում են պաշտոնական և պատասխանատու դիրք. սա վստահորեն կարելի է համարել ազգային, պետական և հասարակական անվտանգության առաջնային սպառնալիք: Իշխանական թևից հնչող տարբեր մտքերը առավել ամփոփ շարադրված են դե ֆակտո և դե յուրե անաստված մի պատգամավորի կողմից. «Որպես ազգ, ժողովուրդ և պետություն մեզ անվերջ ներարկել են, որ մենք չենք կարող և իրավունք էլ չունենք խաղաղության մեջ ապրելու մեր հարևանների հետ: Կարծում եմ, որ մենք պետք է կոտրենք այդ կարծրատիպը և հասկանանք, որ կարող ենք քայլեր ձեռնարկել մեր հարևանների հետ խաղաղ ապրելու ուղղությամբ: Մենք հիմա լրիվ հակառակ կարծրատիպով ենք ապրում, որ անհնար է ապրել թուրքի, ադրբեջանցու հետ: Եթե այդ կարծրատիպը հավաքական կարողանանք կոտրել, կարող ենք նստել սեղանի շուրջ և կոմպրոմիսային լուծումներ գտնել»:
100 տարի առաջ երևի նման մտքերի հանդիպած Զարևանդը հեղինակել է «Կրնա՞նք հաշտուիլ թուրքին հետ» աշխատությունը, որտեղ առկա պատասխանները այսօր էլ ոչ միայն չեն կորցրել արդիականությունը, այլև լիովին ադեկվատ են ստեղծված իրավիճակին, ուստի ցանկանում եմ դրանք մեջբերել որպես այսօրվա հաշտասերների պատասխան. «Ու տարօրինակ բան, հայ քաղաքական մտքի նորագոյն պրպտումներու մէջ, իբրեւ ամենէն աւելի շեշտուող գիծ, երեւան կու գայ հաշտութեան ձգտումը – թուրքին հետ: …Կարծես գոյութիւն ունեցած չըլլա և երէկի թարմ-արիւնոտ անցեալը: …Խայտաբղետ է մեր հաշտասէրներու բանակը: Եթէ բանակ կարելի է անուանել զէնքերը նետած, ճերմակ դրօշը պարզած, դէպի անձնատութութիւն դիմող մարդոց բազմութիւն մը: Ու ամէնը կաղաղակեն: «Մոռնանք անցեալը. Յիշելը մեղք է, անօգուտ, վնասակար…: «Մեզ կը մնայ փրկութեան մէկ ճամբայ միայն»,- կը պատգամէ հաշտասէրը,- «հասկացողութեան լեզու գտնել թուրքին հետ»:
Այնուհետև Զարևանդը ներկայացնում է թուրքի հետ հաշտվելու թուրքական նախապայմանները, որոնք այսօր էլ առկա են և որևէ փոփոխության չենթարկվելով՝ դրված են Հայաստանի և ցավոք սրտի այս պահին մեր երկիրը կառավարող հաշտասերների առջև, որոնց հրապարակային հայտարարությունները և քայլերը վկայում են, որ նրանք հակված են բավարարել թուրքական պահանջները, քանի որ դրանց մեջ անընդունելի ոչինչ չեն տեսնում: «Ճիշդ է, որ բռնաւոր քմահաճութեամբ մը ան շարունակ մոռացում ու բարեկամութիւն կը պահանջէ մեզմէ: Սակայն վստահ ըլլանք, թէ որքան ջանանք ապացուցանել մեր անյիշաչարութիւնն ու բարեացակամութիւնը, որքան կրկնենք, թէ մոռցած ենք ամէն բան ու պատրաստ ենք ամէն բանի մեր գոյութեան սիրոյն, այնքան աւելի թերահաւատ ու դժկամ պիտի դառնայ ան: Թշնամութենէ բարեկամութեան փութկոտ դարձերը միայն կասկած կրնան ներշնչել: Իսկ տկարութեան ցուցադրութիւնը՝ արհամարհանք միայն: Ի զուր պիտի ջանանք բարի դրացնութեան ու սիրոյ անճարակ ֆրազներ թոթովել: Ան աւելի ու աւելի պահանջկոտ պիտի դառնայ անկեղծութեան ու հաւատարմութեան դրական ապացոյցներու համար: Պիտի ուզէ, որ իբրեւ գրաւական հրաժարինք մեր բոլոր գանձելի իրաւունքներէն… Եւ երբ բոլորովին իր ոտքերուն տակն ըլլանք, ստրկացած, ոչնչութեան հաւասար իբրեւ ազգ՝ ան դեռ ապացոյցներ պիտի ուզէ…
Մէկ խոսքով, եթէ մենք թուրքին ներենք իսկ, ան մեզի պիտի չներէ: Թուրքը ոչ միայն սրտովին կատէ, այլ եւ կարհամարհէ մեզ»: Զարևանդի այս բառերը և մտքերը ոչ թե մասնակի, այլ ամբողջովին պատկերում են և՛ այսօրվա վիճակը, և՛ Թուրքիայի մոտեցումները, և՛ թուրքական նախապայմանները բավարարելու դեպքում սպասվող «ապագան»՝ նոր զիջումներ, արհամարհանք:
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական դրական ու «դրական» մեսիջների փոխանակում
Այսօրվա իշխանությունները կարծես չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել, որ իրենց զիջումները, խաղաղասիրությունը թշնամու կողմից արժանանում է հենց այն վերաբերմունքին, որը սահմանել և կանխատեսել էր Զարևանդը: Օրինակ՝ հայաստանյան պաշտոնյաները «պատահականորեն» սկսեցին կիրառել տեղանունների ադրբեջանական և թուրքական տարբերակները. որպես ամենացայտուն օրինակ ֆիքսենք «Էյվազլին»: Ի՞նչ արեց Ադրբեջանը հայաստանյան իշխանության այս «դրական մեսիջին» ի պատասխան. Ալիևը ցուցադրաբար կիրառում է Հայաստանի Հանրապետության քաղաքների և տեղանունների թուրքացված տարբերակները՝ «Բասարգեչար», «Գյոյչա», «Իրևան» և այլն, դրանք քարոզչական-գովազդային մեթոդներով տարածվում են ադրբեջանական հասարակության մեջ և ի վերջո, Ալիևը ուղղիղ հրամայում ու արգելում է իր երկրի պետական մարմիններին, քաղաքացիներին կիրառել անգամ Գորիս, Սիսիան և այլ տեղանուններ ու փոխարենը առաջարկում է դրանց ադրբեջանական տարբերակները: Այն, որ տեղանունների կիրառումը նաև մեծ քաղաքականության և քաղաքական «մեսիջների» մաս է կազմում, դասագրքային ճշմարտություն է, որը սակայն կրկին հայաստանյան իշխանությունները իբրև թե չեն նկատում կամ չեն հասկանում: Այս առումով վերջին դրվագը կապված էր Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետ: Այդ դեպքի հետ կապված ցավակցություն հայտնեց Թուրքիայի բանագնաց, դեսպան Սերդար Քըլըչը, սակայն քչերը նկատեցին, որ նա չկիրառեց Սուրմալու անվանումը, քանի որ դա այսօր Թուրքիայի տարածքում գտնվող հայկական գավառի անուն է: Սա ոչ թե տարօրինակ բացառություն է, այլ նորմալ պետության կողմից պարտադիր իրականացվող քայլ: Իսկ այդ ցավակցությունից օրեր անց հայաստանցի բանագնացը ցավակցեց իր գործընկեր Քըլըչին Թուրքիայում տեղի ունեցած մի դեպքի հետ կապված. դեպքը տեղի էր ունեցել Այնթափում, որը 1921 թ. թուրքերի զավթելուց հետո վերանվանվել է Գազիանթեփ (գազի՝ անհավատներին հաղթող): Հայ բանագնացը իր ցավակցական ուղերձում կիրառեց հենց այդ եզրույթը․ մանրուք է, բայց կարևոր, և ի ցույց է դնում մեր երկրի այս պահի իշխանությունների և մասնավորապես արտաքին քաղաքական գերատեսչության «փայլն ու թշվառությունը»:
Սակայն թյուրքացված տեղանունների կիրառումը թվում է ավելի մեղմ սխալ, երբ լսում ես քաղաքական արխիվից այսօրվա իշխող թիմ վերադարձած «գերնախկիններից» ոմանց հայտարարություններն առ այն, որ ներկայումս «դուխով» հանձնվող տարածքները հայկական չեն, այլ ադրբեջանական, ուստի պետք է վերադարձնել: Այդ պարագայում Երևանն էլ պետք է «վերադարձնենք», քանի որ ադրբեջանցիները դա էլ են համարում իրենցը և այդ նույն իշխանական պաշտոնյաները լուրջ դեմքով և «ժողովրդից ստացած մանդատով» մի օր էլ կարող է այդ մասին «դուխով» հայտարարություն անեն: Դեպքերի նման ընթացքի, կարմիր գծերի այսպես անպատիժ ու հանգիստ ոտնահարելու դեպքում չի բացառվում, որ մի օր այս մտածողության կրողները թուրքերից ու ադրբեջանցիներից ներողություն խնդրեն Հայոց ցեղասպանության, Սումգայիթի համար, ապամոնտաժեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Սև ֆանտազիայի ժանրից թվացող այս «ապագայի» մասին Թուրքիայում տպագրվող և Հրանտ Դինքի հիմանդրած «Ակօս» թերթի նախկին խմբագիր Ռոբեր Քոփթաշը հենց նույն «Ակօսի» էջերում դեռևս 2013-ին գրում էր. «Սխալները պնդելը, դրանք կոծկելը, հասարակությունների մտահորիզոնը սահմանափակում են: Այդ մտահորիզոնը լայնացնելու համար, նախ անհրաժեշտ է ընդունել մեր սխալները: Այսպիսով, կարող ենք տեսնել, որ կարծեցյալ թշնամուց շատ չենք տարբերվում…: Ապագան Խոջալուի ցավը սրտերում կրող հայերինն է և Սումգայիթի պատճառով վշտացող ադրբեջանցիներինն է»:
Այսօրվա իշխանությունները բացարձակապես չեն էլ մտահոգվում, որ բղավելով «Արցախը Հայաստան է և վերջ» իրականում դարձան ադրբեջանական հաղթական լոզունգի կերտող-հեղինակ, քանի որ բոլոր հայկական տարածքների նվաճումները և այսօր էլ շարունակվող Հայաստանի զիջումները ուղեկցվում են Ալիևի կողմից «Ղարաբաղը Ադրբեջան է» կարգախոսի բղավելով: Տեսնես հոգեբանորեն ի՞նչ կարող է զգալ մարդը, պաշտոնյան, երբ ամեն անգամ տեսնում է իր բղաված լոզունգի ներքո նորանոր կորուստները, նորանոր տնավեր հայկական ընտանիքներին, նորանոր գաղթականներին և Արցախի տարբեր տարածքներից հայկական հուշարձանների, խաչքարերի «գաղթը»: Կամ ի՞նչ է զգում այդ նույն անձը իր մասին ծաղրական երգի՝ «ne oldu Paşinyan» բառերի հեղինակի հետ նույն սեղանի շուրջ հայտնվելիս և նրա հետ ու նրա ծաղրական-արհամարհալից ժպիտի ներքո բանակցելիս:
Ամփոփելով՝ ևս մեկ անգամ փաստենք, որ հայերն ու Հայաստանը այսօր էլ շարունակում են մնալ Թուրքիայի և թուրքերի իրական, գաղափարական թշնամիները, ուստի հայ-թուրքական բարեկամության մասին մտքերը ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա զուրկ են որևէ հիմքից և հիմնավորումից: Հայաստանը ֆիզիկապես և բարոյապես ոչնչացնելու թուրքական ծրագիրը այսօր էլ մնում է ուժի մեջ և եթե անգամ մենք դադարենք թուրքին թշնամի համարելուց, ապա նա չի դադարեցնելու մեզ որպես թշնամի ընդունելուց: «Նոր Թուրքիա» կերտում է Էրդողանը՝ ազգայնական, կրոնական ավանդույթների վրա հենված. «Նոր Հայաստան» կերտում են այս պահի իշխանությունները՝ ապազգային, կրոնից հեռու, ավանդույթները արհամարհող, պատմական հիշողությունը ուրացած:
Իսկ ի՞նչ անել. հավատարիմ մնալով ձևավորված արդյունավետ, արժանապատիվ մեխանիզմներին՝ շփվել թշնամիների հետ, չնահանջել կարևոր սկզբունքային գծերից, չտարվել իլյուզիաներով բարեկամության մասին և շարունակել բարդ համակեցության այն պայքարը, որը հաստատվել է Արևելքում գործող գրված և չգրված օրենքներով»:
Արցախի ՊԲ նախկին հրամանատարին ձերբակալելու և «Շուշին հանձնելու» համար մեղադրանք առաջադրելու մասին կարելի է ասել հետևյալը. ԱՐԴԱՐ Է:
Ջունգլիի կանոններով եթե դու չես անում, քեզ են անում: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Արթուր Ղազինյանը.
Երկու տարի խնդրեցինք ու պահանջեցինք, որ խոսեն, պատմեն ողջ իրականությունը, բայց ապարդյուն. ձայն բարբառո հանապատի:
Դավաճանության ու պարտության մեղավորներ են նշանակվում բարձրաստիճան զինվորականները, այսինքն բանակը, այսինքն զինվորները:
Հ.Գ. Թող պատրաստվի Օնիկ Գասպարյանը . . .
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.