23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մինչ Եվրոպան հույսեր է կապում Ադրբեջանից Թուրքիայի տարածքով գազի մատակարարումների հետ, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատում է ԵՄ առաջնորդներին՝ առճակատում ստեղծելով Հունաստանի հետ այն կղզիների պատճառով, որտեղ նա մտադիր է գազ եւ նավթ արդյունահանել:
ԵՄ-ն, «Հյուսիսային հոսքով» Ռուսաստանի Դաշնությունից գազի մատակարարումների կրճատում կանխատեսելով, հուլիսին Ադրբեջանի հետ հուշագիր ստորագրեց էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին: Բրյուսելը ցանկանում է ավելացնել Ադրբեջանից գազի գնումները եւ կրկնապատկել դրա մղման ծավալը Թուրքիայի տարածքով Անդրանատոլիական խողովակաշարով։ ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ կնքված համաձայնագրի համաձայն՝ ադրբեջանական բնական գազը, որը կփոխադրվի TANAP-ով՝ տարեկան ավելի քան 16 միլիարդ խորանարդ մետրի չափով, նախ գնորդներին կառաջարկվի Թուրքիայում։ TANAP համակարգի ընդլայնումը տարեկան 32 միլիարդ խորանարդ մետր նախնական հզորությունից դուրս կիրականացվի պետությունների փոխադարձ համաձայնությամբ։
Ամեն տարի ԵՄ երկրները Ռուսաստանի Դաշնությունից մոտ 155 մլրդ խմ բնական գազ էին ներկրում, ուստի Ադրբեջանի մատակարարումները կկազմեն անհրաժեշտության միայն 10-15 տոկոսը։
Օրերս Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր Եվրամիությանը Մոսկվայի դեմ պատժամիջոցների քաղաքականության համար՝ նշելով, որ պատժամիջոցների պատճառով Եվրոպան այս ձմեռը լուրջ խնդիրներով կանցկացնի։
Ընդ որում, Թուրքիան ամեն ամիս պետք է մոտ 3 միլիարդ խորանարդ մետր գազ ներմուծի 6 երկրներից. Ռուսաստանի Դաշնությանը բաժին է ընկնում 40-ից պակաս, Իրանն եւ Ադրբեջանը մատակարարումների ծավալով երկրորդ եւ երրորդ տեղերում են։
Թուրքիան 2020-ից հետախուզական աշխատանքներ է իրականացնում Միջերկրական ծովում։ Օգոստոսի սկզբին՝ կղզիներից մեկում հորատման սարքով չորրորդ նավի՝ ջրի մեջ իջեցման ժամանակ, Էրդողանը կոշտ գնահատականներ տվեց Հունաստանին՝ միաժամանակ նշելով, որ Միջերկրական ծովում հետախուզումներն ու հորատումները կատարվում են Թուրքիայի ինքնիշխան տարածքում, եւ իրենց այդ գործողությունների համար թույլտվություն պետք չէ, եւ ոչ ոք չի կարող խանգարել իրենց։
Փորձագետները Թուրքիայի նախագահի այս պահվածքը համեմատում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանության հետ։
Ատլանտյան խորհրդի փորձագետ Մեթյու Բրայզան «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Էրդողանի մոտեցումը ինչ-որ առումով նման է Թրամփի հռետորաբանությանը.
Ըստ Բրայզայի՝ Էրդողանն հայտարարում է, որ ԱՄՆ-ն անտեսել է Թուրքիային որպես ՆԱՏՕ-ի անդամ, սակայն իրենք կհետապնդեն իրենց ազգային շահերը, նույնիսկ եթե դրանք հակասում են դաշինքի անդամների շահերին։ Թուրքիան ասում է՝ դուք մեզ կարող թելադրել։
ՄԱԿ-ի հովանու ներքո եւ Ռուսաստանի աջակցությամբ Ուկրաինայից հացահատիկի արտահանմամբ ճգնաժամը հաջողությամբ լուծելուց հետո Էրդողանն առաջարկեց միջնորդ լինել Զապորոժյեի ատոմակայանում ստեղծված վտանգավոր իրավիճակի կարգավորման հարցում՝ ձգտելով պահպանել տարածաշրջանային առաջնորդի իր դերը, ով կարող է ընդհանուր լեզու գտնել տարբեր պետությունների ներկայացուցիչների հետ։
.
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին ճանաչողները, նրա մարտական ընկերները վճռական են տրամադրված՝ պայքարելու են այնքան, մինչև թյուրիմացաբար կամ միտումնավոր կալանքի տակ առնված հրամանատարն ազատ արձակվի։
Միքայել Արզումանյանի մարտական ընկեր Յաշա Խաչիյանը, ով Միքայել Արզումանյանի հետ միասին կռվել է Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հրամանատարության ներքո, շեշտում է՝ Միշան (նկատի ունի Միքայել Արզումանյանին) զինվորից գեներալ-լեյտենանտ է դարձել իր տաղանդի, համարձակության ու խելքի շնորհիվ։
«Փոքր ժամանակվանից ճանաչում եմ Միշային։ Ճարպիկ, համարձակ, անվախ տղա էր։ Մայիսի 8-ին մեր վաշտից առաջինն ինքն է բարձրացել Շուշի։ Աշոտ Ղուլյանն (Բեկոր) ասաց՝ մեկը թող բարձրանա պատով, ինքն էլ, որ ամենաթեթևն էր ու շատ համարձակ, անմիջապես բարձրացել, նստել է բանտի պատին ու սկսել գնդացրով կոտորել ներսում գտնվող թուրքերին»,-հիշում է Միքայել Արզումանյանի մարտական ընկեր, Շուշիի ազատագրման ռազմագործողության մասնակից Յաշա Խաչիյանը։
Ազատամարտիկը շեշտում է՝ Բեկորը բոլոր մարտերին իր հետ տանում էր Միշային. ով լիներ՝ չլիներ, Միշան կար։
«1992թ. Լեոնարխ գյուղի վերևում ծանր մարտեր էին։ Ժամից ավել թշնամին անընդհատ գրոհում էր։ Այդ ժամանակ Միշան գլխից վիրավորվեց։ Ուղարկեցինք հոսպիտալ ու ասացինք՝ կմնաս այնքան, մինչև վերքդ լավանա։ Գնաց, վիրակապեցին, հետ եկավ։ Ասացինք՝ ինչո՞ւ ես եկել, ինքն էլ թե՝ ձեզ չէի կարող էստեղ մենակ թողնել»։
Խաչիյանը հիշում է՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ ոչ ոք նահանջելու մասին չէր մտածում, որևէ մեկի մտքով չէր անցնում մարտադաշտը, ընկերոջը թողնել ու փախչել։
«Ամեն անգամ մարտի գնալուց առաջ Բեկորն ընտրում էր, թե ով պետք է գնա իր հետ։ Ում չէր ասում, որ գնա իր հետ, նեղանում էր։ Մայիսի 8-ին, երբ պատրաստվում էինք Շուշիի ռազմական գործողությանը, 88 հոգի էինք մեր վաշտից։ Բեկորն ընտրեց առաջին խումբը՝ բաղկացած 45-50 հոգուց, որը պիտի առաջինը բարձրանար։ Մնացածները նեղացել էին, որ առաջինը չեն մտնելու մարտի մեջ, ասում էին՝ բա էլ ինչո՞ւ ենք եկել էստեղ, եկել ենք՝ պիտի կռվենք։ Էն ժամանակ բոլորս համարձակ էինք, չգիտեինք՝ փախչելն ինչ է։ Եթե մեկը հանկարծ փորձեր նման բան անել, կկրակեինք»,-պատմում է ազատամարտիկը։
1992թ. նոյեմբերին Ստեփանակերտի առաջին վաշտը վերակազմավորվում է գումարտակի. Գենադի Հակոբյանը նշանակվում է գումարտակի հրամանատար, Միքայել Արզումանյանը՝ վաշտի հրամանատար։
Միքայել Արզումանյանի ռազմական վերընթաց ուղին այդտեղից էլ սկսվում է։
Պահեստազորի սպա Արմեն Պետրոսյանը եւս հավաստիացնում է՝ ՊԲ նախկին հրամանատարը գեներալ-լեյտենանտի կոչումն արդարացիորեն վաստակել է ու ինքը նահանջի հրաման չտվող, հմուտ հրամանատար է։
«Հինգ տարի Միքայել Արզումանյանի անմիջական հրամանատարության ներքո ծառայել եմ։ Երբ ինքը ՊԲ հրամանատարի տեղակալ էր և բանակի մարտական պատրաստության համար էր պատասխանատու, ես եղել եմ զինպատրաստության պետ։ Ամեն անգամ, երբ գալիս էր ստուգումների, հարցնում էր՝ ինչո՞վ կարող եմ օգնել, որ զինվորների պատրաստվածության մակարդակն ավելի բարձրանա։ Հիշում եմ՝ 2017թ.-ին մենք էլ մասնակցեցինք բանակային ձեռնամարտի միջազգային առաջնությանը և վերադարձանք մրցանակային տեղերով։ Այդ արդյունքներին հասել էինք Արզումանյանի մեծ ներդրման շնորհիվ նաև։ Ինքն իրեն իր ուսադիրներից զարմացած գեներալի պես չէր պահում, երբեք վերևից չէր նայում զինվորներին. իրեն պահում էր զինակից ընկերոջ պես»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Պետրոսյանը։
Ի աջակցություն Միքայել Արզումանյանի՝ Ստեփանակերտում երեկ կայացած ակցիային՝ ի թիվս ՊԲ նախկին հրամանատարի մյուս զինակից ընկերների, մասնակցում էին նաև ազատամարտիկներ Արմենն ու Յաշան։
Ռուբեն Վարդանյան և այլն, և այլն, իրենց հայրենասիրական անկեղծությանը ես չեմ հավատում: Այս մասին 24news.am–ի տաղավաում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ռուբեն Վարդանյան, և այլն, և այլն, իրենց հայրենասիրական անկեղծությանը ես չեմ հավատում, ես իրավունք ունեմ չհավատալու այդ մարդու հայրենասիրական պոռթկմանը, բայց լավ է, որ կփորձի գոնե իր բիզնես օբյեկտների համար ներդրումներ անել Արցախում։ Ես տեսնում եմ տարբեր վերլուծական շրջանակներ սկսել են քծնել Վարդանյանին, քծնել նաև իրենց կանանց միջոցով, մտածելով՝ իրենց կգնի ու քաղաքագիտական փտած վերլուծությունները փաթեթով կվաճառեն նրան: Ես վստահ եմ, ես իրավունք ունեմ չհավատելու «Ապրելու երկիր» կուսակցության լիդերների ազնվությանը, երբ ասում են՝ ապրելու երկիր, բաց իրենց երեխաներն ապրում են այլ երկրում: «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարի երկու որդիներն ապրում են այլ երկրում, Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ապրում է այլ երկրում, ես իրավունք ունեմ չհավատալու «Ապրելու երկիր» լիդերշիփի ազնվությանը։ Արևմտյան սանկցիաներից խուսափելու բիզնես պրոյեկտների լոլոները թող իրենք կախեն նրանց ականջներին, ովքեր դրանց կհավատան»։
Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց՝ ինքը չի բացառում, որ Ռուբեն Վարդանյանը կարող է դառնալ ՀՀ հաջորդ ղեկավարը․ «Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանի հեռահար պրոյեկտների մեջ կա դա»։
Բրյուսելի հանդիպման նախօրեին Զախարովայի հայտարարությունները ցույց տվեցին, որ Հայաստանի իշխանության գործողությունները նյարդայնացնում են Ռուսաստանին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը։
Նա պարզաբանեց, որ Մոսկվային ձեռնտու է Արցախի հակամարտության ներկայիս վիճակը, քանի որ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանին հիմք է տալիս հայտարարելու, որ խաղաղապահների կարիք չկա։
«Մենք շատ վտանգավոր իրավիճակում ենք՝ դառնալով աշխարհաքաղաքական բախումների վայր։ Ռուսաստանը՝ նյարդայնացած, Փաշինյանին հրավիրում է մի միջոցառման, որին Հայաստանի ղեկավարները երբեք չեն մասնակցել։ Պապիկյանի այցը Միացյալ Նահանգներ նույնպես տեղավորվում է Փաշինյանի՝ բոլոր կողմերին միաժամանակ «այո» ասելու ցանկության մեջ»,-կարծում է Մաթեւոսյանը։
Փորձագետը տրամաբանական եզրակացության եկավ՝ նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագրի վերաբերյալ կամ Արեւմուտքի, կամ Ռուսաստանի ակնկալիքներն ի վերջո չեն իրականանա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը առայժմ հնարավորություն չունի ինքնուրույն պարտադրելու ղարաբաղյան խնդրի այնպիսի լուծում, որը միայն իրեն է ձեռնտու։
«Մոսկվան ասում է, որ մեզ խաղաղություն է պետք: Դա պետք է նաեւ Հայաստանին։ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկում է իրականացնել մի շարք միջոցառումներ՝ սահմանազատում, սահմանագծում, հաղորդակցությունների ապաշրջափակում, տարածաշրջանում ուժերի հավասարության վերադարձ։
Արեւմուտքը հակառակն է անում, որպեսզի գոնե թույլ չտա Մոսկվային, որը, լքելով Հայաստանը եւ Արցախը, կկորցնի Հարավային, ապա Հյուսիսային Կովկասը»,-եզրափակեց Մաթեւոսյանը։
Երեկ երեկոյան թշնամին հերթական անգամ սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հակառակորդը սեպտեմբերի 5-ի երեկոյան կրակել է հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մանրամասնեց, որ հակառակորդը կրակել է Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա և Ախպրաձոր գյուղերի դիրքերի ուղղությամբ: Նրա հաղորդմամբ՝ կարճատև կրակոցներ են եղել:
Գեղարքունիքի մարզպետը նաև հայտնեց, որ սահմանային միջադեպի հետևանքով զոհված զինծառայող Արման Սարգսյանը Վայոց ձորի Մալիշկա գյուղից էր:
Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը օգոստոսի վերջին մեկնել է Լոս Անջելեսից՝ դառնալու իր երկրի նոր դեսպանը Գերմանիայում։ Աղաևն իր հետևում խաբեության հետք է թողել։ Հուսով եմ՝ Գերմանիայի կառավարությունը ուշադիր կհետևի այս կասկածելի ադրբեջանցի «դիվանագետին»:
Սկսենք ամենավերջին խայտառակությունից։ Անցյալ շաբաթ Աղաևը «Թվիթեր» և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցերում հպարտությամբ հրապարակեց մի վկայական, որը կրում էր Լոս Անջելեսի գավառի հինգ վերահսկիչներից չորսի ստորագրությունները և որում երախտագիտություն էր հայտնվում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի պաշտոնում իր ծառայության համար:
Առաջին ակնարկը, որ ինչ-որ բան սխալ էր, այն էր, որ վկայականում չկար Լոս Անջելեսի գավառի հինգերորդ վերահսկիչ Շեյլա Քյուլի անունը։ Նման փաստաթղթերը սովորաբար ստորագրվում են բոլոր հինգ վերահսկիչների կողմից, որը դիվանագիտական արձանագրություն է։ Պետք է ինչ-որ հատուկ պատճառ լիներ՝ թե ինչու էր բացակայում վերահսկիչ Քյուլի ստորագրությունը: Երբ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (Արևմտյան շրջան) հարցրեց վերահսկիչ Քյուլի աշխատակազմին, թե ինչու նրա ստորագրությունը չկա վկայականի վրա, նրանք ասացին, որ խնդրել են Լոս Անջելեսի գավառի արձանագրային գրասենյակին չավելացնել նրա ստորագրությունը: Պարզվում է, որ մյուս չորս վերահսկիչները նույնպես թույլտվություն չեն տվել իրենց անուններն ավելացնելու վկայականին։
Կարճ ժամանակ անց, երբ Աղաևը վկայականը տեղադրեց իր թվիթերյան և ֆեսբուքյան էջերում, չորս վերահսկիչներից յուրաքանչյուրը՝ Հոլլի Միտչելը, Հիլդա Սոլիսը, Քեթրին Բարգերը և Ջենիս Հանը, առանձին թվիթերյան գրառումներով Հայ Դատի հանձնախմբին տեղեկացրեցին, որ իրենց ստորագրությունները «սխալմամբ են ավելացվել վկայականին՝ առանց իրենց թույլտվության»։
Չորս վերահսկիչներն իրենց «Թվիթեր»-ին կցել են Լոս Անջելեսի գավառի վերահսկիչների արձանագրային գրասենյակի ղեկավար Լուրդ Սաաբի կողմից ներողություն խնդրելու նամակը: Նամակն ուղարկվել է բոլոր չորս վերահսկիչներին։ Ահա մի հատված նման նամակներից մեկից. «Լոս Անջելեսի գավառի արձանագրային գրասենյակը սխալմամբ ավելացրել է վերահսկիչ Քեթրին Բարգերի ստորագրությունը անցած շաբաթ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսին ներկայացված վկայականին և ցանկանում է հրապարակայնորեն նշել սխալը»:
Այն բանից հետո, երբ ես կապ հաստատեցի Լոս Անջելեսի գավառի գրասենյակի գործադիր տնօրենի տեղակալ Բրենդա Դյուրանի հետ՝ խնդրելով նրան պարզաբանել Ադրբեջանի գլխավոր հյուպատոսին սխալմամբ տրված վկայականի կարգավիճակը, նա գրավոր պատասխանեց․ «Լոս Անջելեսի գավառի արձանագրային գրասենյակը (գրասենյակ) ներողություն է խնդրում որևէ շփոթության համար: Վերահսկիչների ստորագրությունները սխալմամբ են կիրառվել։ Համապատասխանաբար, գրասենյակը հայտարարում է, որ չարտոնված վկայականն անվավեր է և պետք է հեռացվի բոլոր սոցիալական լրատվամիջոցից կամ որևէ այլ հարթակից: Քանի որ Լոս Անջելեսի գավառը կապված չէ գրասենյակի կողմից այդ գրասենյակի լիազորությունները գերազանցող չարտոնված և սխալ գործողությունների հետ, ոչ ոք չպետք է հիմնվի այդ վկայականի վրա՝ որպես Լոս Անջելեսի գավառի որևէ տեսակի հայտարարություն»։
Այդուհանդերձ, Ադրբեջանի գլխավոր հյուպատոսին սխալմամբ տրված վկայականը դեռևս տեղադրված է նրա թվիթերյան և ֆեյսբուքյան էջերում՝ կեղծ պնդմամբ, որ նա մեծարվել է Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչների կողմից։ Այդ վկայականն առոչինչ է, և նման սխալ տրված վկայականի հրապարակումը անպարկեշտություն է: Ամաչելու փոխարեն Աղաևը քննադատել է Հայ Դատի հանձնախմբին այս սխալ վկայականը վերահսկիչների ուշադրությանը ներկայացնելու համար:
Ոչ ոք չպետք է զարմանա, քանի որ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը հանդես է գալիս նման խայտառակ և անպարկեշտ պահվածքով։ Կա ևս չորս օրինակ։ Անցյալ տարվա հոկտեմբերին ես հոդված գրեցի՝ բացահայտելով, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը հրապարակել է Սան Դիեգոյի քաղաքապետի կողմից հրապարակված և հետագայում չեղարկված հռչակագիրը։ Քաղաքապետը ներողություն խնդրեց, հաջորդ օրը չեղյալ հայտարարեց իր հռչակագիրը ու խոստացավ հետագայում Ադրբեջանի վերաբերյալ հռչակագրեր չհրապարակել։ Նմանապես, Բոստոնի քաղաքապետ Մարտին Ուոլշը 2021 թվականի փետրվարին հրապարակեց և ավելի ուշ չեղյալ հայտարարեց այսպես կոչված «Խոջալուի օրը» հիշատակելու մասին հռչակագիրը: Քաղաքապետը երկու շաբաթ անց չեղարկեց իր հռչակագիրը և ներողություն խնդրեց հայ համայնքից։
Նույն սցենարը կրկնվեց Մեյն նահանգի Պորտլենդ քաղաքում։ Քաղաքապետ Քեթլին Սնայդերը ի սկզբանե հռչակագիր հրապարակեց 2021 թ․ փետրվարի 17-ին՝ ի հիշատակ «Խոջալուի հիշատակի օրվա»: Սակայն 2021 թ․ ապրիլի 1-ին քաղաքապետը գրեց. «Ես որոշել եմ չեղյալ համարել քաղաքապետի հռչակագիրը … Եվս մեկ անգամ հայցում եմ ձեր ներողամտությունը սույն հռչակագրի հրապարակման հետևանքով պատճառված ցավի և վնասի համար»։
Վերջապես, 2021 թ․ հոկտեմբերի 15-ին Կալիֆորնիայի Թորանս քաղաքը հռչակագիր հրապարակեց նշելու «Ադրբեջանի օրը»։ Նույն օրը ավելի ուշ, Թորանսի քաղաքապետ Պատրիկ Ֆյուրին ասաց, որ քաղաքապետարանը «սխալմամբ հռչակագիր է հրապարակել: Նախկինում քաղաքային իշխանությունները Տորանս քաղաքում հռչակել էին Ադրբեջանի ազգային օր՝ այն ուժի մեջ մտնելու օրը: Հաշվի առնելով հարակից տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ քաղաքային իշխանությունները հարգանքով խնդրել են Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությանը հանել հայտարարությունը բոլոր լրատվամիջոցներից»:
Սակայն, Սան Դիեգոյի և Թորանսի չեղյալ հայտարարված հայտարարությունները մնում են գլխավոր հյուպատոս Աղաևի ֆեյսբուքյան էջում։
Զարմանալի է, որ նման ապաշնորհ ու անպարկեշտ գլխավոր հյուպատոսին պաշտոնանկ անելու փոխարեն, ավելի են բարձրացնում՝ դարձնելով դեսպան Գերմանիայում։ Նկատի ունենալով Լոս Անջելեսում Աղաևի բազմիցս կրկնվող ոչ դիվանագիտական պահվածքը՝ նախագահ Ալիևն ավելի վատ ընտրություն չէր կարող անել՝ նրան դեսպանի կոչում շնորհելով։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Որոշ ռուս արտիստներ, այդ թվում նաև Մաքսիմ Գալկինը, վերջին շրջանում իրենց արատավորող հայտարարություններ են արել։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, կիրակի՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պատասխանելով ռազմական գործողության մեկնարկից հետո արտերկիր մեկնած մշակութային որոշ գործիչների՝ ՌԴ վերադառնալու վերաբերյալ հարցին՝ Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ նրանք «Ռուսաստանի քաղաքացիներ են»։
«Կան արտիստներ, որոնք բառացիորեն արատավորել են իրենց բացարձակ անպարկեշտ ու անընդունելի հայտարարություններով։ Դա առանձին պատմություն է, և նրանց հետ մեր ուղիներ, ակնհայտ, նույնը հունով չեն գնում», — հայտարարել է Պեսկովը՝ ընդգծելով, որ խոսքը բոլոր արտիստների մասին չէ։
«Ես չեմ լսել որևէ հայտարարություն Ալլա Պուգաչովայից, մինչդեռ նրա ամուսնուց՝ այո։ Նրա հետ մեր ճանապարհները, անշուշտ, նույնը չեն․ ամուսինը շատ վատ հայտարարություններ է արել», — օրինակ է բերել Պեսկովը։
Պատասխանելով հարցին՝ կարող է արդյոք այս իրավիճակը որևէ ազդեցություն ունենալ Գալկինի վրա՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է․
«Մեր իրավասու մարմիններից առայժմ որևէ արձագանք դեռ չեմ տեսել, բայց նա հայտարարություններ է արել, որոնցով ինքն իրեն թշնամացրել է բոլորիս հետ»։
Պեսկովը նաև հավելել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը նորմալ է վերաբերվում Պուգաչովային։
«Նրանք գիտեն միմյանց, ծանոթ են, բազմիցս հանդիպել են։ Նորմալ է վերաբերվում»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Վերջին շրջանում սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվում առ այն, թե իբրև ադրբեջանական կողմի հետ կա պայմանավորվածություն Ասկերանի շրջանի Իվանյան համայնքն ու Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասը «հանձնելու» մասին։
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ նման բնույթի կեղծ լուրերն ու խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն և շրջանառության մեջ են դրվում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից՝ մեր քաղաքացիների մոտ խուճապային տրամադրություններ, ինչպես նաև անօգնականության, անելանելիության, ճնշված լինելու զգացողություններ առաջացնելու և Հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նենգ նպատակով։
Արցախի իշխանությունները Իվանյան համայնքի ու մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասի, և, առհասարակ, Արցախի Հանրապետության որևէ այլ բնակավայրի «հանձնելու» մասին որևէ բանակցություններ չեն տանում։ Ընդհակառակը՝ նրանք օրուգիշեր աշխատում են այս և մյուս բոլոր համայնքների բնակիչների կենսագործունեության բարելավման նպատակով երկարաժամկետ և հիմնարար լուծումներ մշակելու ու կյանքի կոչելու ուղղությամբ։
«Հորդորում ենք զերծ մնալ վերոնշյալ և ցանկացած այլ բնույթի ապատեղեկատվություն տարածելուց, քանի որ դրանով դուք նպաստում եք թշնամու ծրագրերի իրականացմանը»,-ասված է հաղորդագրությունում:
ermenihaber.am-ի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունն այդ երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ գիրք է հրատարակել։
«Թուրքիայի առանցքային դերը տարածաշրջանային համագործակցությունը և կայունությունն ամրապնդելու հարցում» անվանումով այդ գիրքը երկլեզու է՝ թուրքերեն և ռուսերեն, կազմված է 5 գլխից, որոնցում ներկայացված է Թուրքիայի «նախաձեռնողական և մարդասիրական դիվանագիտությունը»:
Առաջին գլխում ներկայացված է տարածաշրջանային բախումները դադարեցնելու և խաղաղություն հաստատելու ուղղությամբ Թուրքիայի ջանքերը: Այդ շրջանակում նկարագրվել են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու ուղղությամբ Թուրքիայի դիվանագիտական նախաձեռնությունները և դրանց արդյունքում ԹՀ-ում անցկացված հանդիպումները:
Երկրորդ գլխում անդրադարձ է կատարվել ԹՀ-ի միջնորդական ջանքերին՝ ուղղված աշխարհում այնպիսի ճգնաժամերի լուծմանը, որոնք ծանր անդրադարձ էին ունենում բազմաթիվ երկրների վրա: Մասնավորապես խոսվում է Ուկրաինայի նավահանգիստներից պարենի արտահանման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հարցում Թուրքիայի դերակատարման մասին:
Երրորդ գլխում ներկայացվել է ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի ջանքերը:
Չորրորդ գլուխը վերաբերում է Արևելյան Միջերկրականում իրավիճակին: Նշվել է, որ Թուրքիան Արևելյան Միջերկրականում պաշտպանում է իր իրավունքները, որոնք բխում են միջազգային իրավունքից և հիմնված են արդարության վրա:
Հինգերորդ գլուխը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տարածաշրջանային համագործակցության գործընթացներում Թուրքիայի բազմակողմանի նպաստը, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունները, Բաքվի և Թուրքիայի միջև ուղիղ (տրանսպորտային) կապի ապահովման ուղղությամբ ջանքերը և նախկին հակամարտության գոտիներն առևտրի համար վերաբացումը:
Արցախի Հանրապետության դարտախազությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Այսօր «Սամվել Բաբայան / Samvel Babayan» անվամբ ֆեսյբուքյան օգտատիրոջ էջում հրապարակվել էր հայտարարություն, որում, ի թիվս այլոց, ներկայացվել էր ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի կողմից 2020թ. նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու և անվտանգության խորհրդի նույն օրվա նիստում հնչած՝ պետական և ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունները հանրայնացնելու մասին տեղեկություններ՝ ԱՀ դատախազությունից ակնկալելով նշված դեպքերի պատշաճ քննություն: Հիշյալ հայտարարությունը տարածվել է նաև լրատվամիջոցների կողմից:
Վերոգրյալի կապակցությամբ պարզաբանում ենք, որ ԱՀ իրավապահ մարմիններն իրավասու են արձագանքել և քրեադատավարական գործընթաց նախաձեռնել բացառապես առերևույթ կատարված կամ նախապատրաստվող կոնկրետ հանցագործության դեպքի մասին վկայող տվյալների առկայության դեպքում: Իրավապահ մարմինները չունեն մասնավոր անձանց միջև ծագած՝ քաղաքացիա-իրավական բնույթ կրող վեճի առարկայի շուրջ քննություն իրականացնելու և «ճշմարտություն բացահայտելու» պարտականություն կամ լիազորություն, նման բնույթի հարցերը ենթակա են լուծման մասնավոր-իրավական տիրույթում:
Ինչ վերաբերում է ԱՀ անվտանգության խորհրդի նիստում հնչած՝ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման վերաբերյալ հայտարարությանը, ապա այն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննության առնելու համար»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.