23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։Այս մասին հայտարարել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը.
«Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են։ Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը»,-հայտնել է նա:
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներին և նշվել, որ տեղի ունեցածի և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
***Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը հարվածել են «Գրադ» զինատեսակով։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ հրետակոծության հետևանքով վնասվել է տեղի հանդիսությունների սրահի տանիքը և պատը։
Սրահի և հարակից շինությունների ապակիները կոտրվել են։
Թղթակիցը շեշտում է, որ հարվածները եղել են գիշերը` ժամը 01։00–ի սահմաններում, տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:
Սեպտեմբերի 12֊ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Նա նաեւ նշել է. «Այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում։ Տներից մեկի դեպքում գնդակը խոցել է երկրորդ հարկի պատշգամբի դուռը և թափանցել տան սենյակ։ Տան բոլոր 4 անդամները՝ այդ թվում մեկ անչափահաս, գտնվում էին տանը և արթնացել են կրակահերթերից։
Մյուս դեպքում արձակված գնդակը խոցել է բնակելի տան բակում գտնվող շվաքարանը։
Ադրբեջանական կրակոցներից տուժել է մեկ տուն Թաղավարդ համայնքում, իսկ հարևանությամբ տեղակայված տան բակում հայտնաբերվել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ։
ՄԻՊ աշխատակազմի կողմից կրակահերթերի վերաբերյալ քաղաքացիական բնակչության շրջանում վնասների վերաբերյալ փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են։
Այս գործողությունները Արցախի ժողովրդի կյանքի, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր վարքագծի, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական ապացույցն է, որի նպատակն է ահաբեկել Արցախում ապրող մարդուն և խաթարել նրա բնականոն կյանքն ու գործունեությունը։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Խարկովի ուղղությամբ Ռուսաստանի կորցրած բոլոր քաղաքները հետ կվերադարձվեն, նա խոստացել է կոնկրետ արդյունքներ մոտ ապագայում:
Ավելի վաղ Խարկովի մարզի ազատագրված տարածքների ղեկավար Վիտալի Գանչեւը հայտնել էր, որ իշխանությունները սկսել են տարհանել բնակչությանը Կուպյանսկից, Իզյումից, Շեւչենկոյից եւ Բալակլեյից, Նա բնակիչներին կոչ է արել լքել տները մարտական գործողությունների գոտում: ՌԴ ՊՆ-ից շաբաթ օրը հայտնել են, որ Բալակլեյայից եւ Իզյումից զորքերը վերախմբավորվել են Դոնեցկի ուղղությամբ՝ Դոնբասի ազատագրման հատուկ ռազմական գործողության հայտարարված նպատակներին հասնելու համար:
«Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է իրավիճակը, ինչի պատճառով հեռացել են Իզյումից, Կուպյանսկից, Բալակլեյից Խարկովի ուղղությամբ։ Բայց դա ստիպված ռազմական ռազմավարության քայլ էր», — հիշեցրել Է Չեչնիայի ղեկավարը։
«Բայց ես՝ Ռամզան Կադիրովս, պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ բոլոր քաղաքները հետ կվերադարձվեն, այնտեղ արդեն գտնվում են մեր մարդիկ, որոնք հատուկ պատրաստված են այդ աշխատանքի համար, պատրաստ են դուրս գալ եւս 10 հազար մարտիկների հաշվարկով: Մենք մոտ ապագայում կհասնենք Օդեսա, եւ դուք կտեսնեք կոնկրետ արդյունքներ», — հայտարարել է Կադիրովը իր Telegram-ալիքում տեսաուղերձում։
«Այն, որ գնացել են ու տվել են մի քանի քաղաքներ, դրանում ևս դրական բան կա։ Ես չեմ կարող որևէ մեկին մեղադրել, որովհետև խորացված չեմ հասկանում, թե ինչ ռազմավարություն է մշակված։ Բայց ես գիտեմ մի բան՝ Ռուսաստանը կհաղթի, և այդ ՆԱՏՕ-ի շեյթանները և արևմտաեվրոպական հատուկ ծառայությունները, նրանց զենքը կճնշվի, կճնշվի մեր մարտիկների ոգով», — կարծում է Կադիրովը։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպմանը պահանջել են ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց զոհված Էդուարդ Ղազարյանի հայրը` Ալեքսանդր Ղազարյանը:
«Իմ տղան ծառայել է Մարտունի 3-ի յոթերորդ վաշտում։ Հոկտեմբերի 11-ին ամբողջ վաշտը տեղափոխել են Հադրութ ու այնտեղ 73 հոգանոց վաշտը զոհվել է։ Տղաներին ուղարկել է Ջալալ Հարությունյանը, մինչդեռ այդ տարածքն հոկտեմբերի 9-ին հանձնել էին։ Քրեական գործը հարուցված է մեկ տարուց ավելի, հիմա արդեն ուղարկվում է դատարան։ Նախաքննությունն ավարտվում է, մենք Քննչական կոմիտե գնացել էինք քննարկելու: Գործը հարուցված է անփութության հատկանիշներով, բայց դրան դեմ ենք, որովհետեւ փրկելու միջոց է, նման դեպքում՝ միայն դավաճանություն։ Անփության հոդվածը չորսից ութ տարի է ենթադրում։ Գլխավոր հրամանատարից մինչեւ դասակի հրամանատար դավաճանություն է եղել։ Մեր տղաները հերոսները են եղել, սխալ հրամանը դավաճանություն է, նահանջի հրամանը դավաճանություն է։ Մենք դա Քյարամյանին ենք ասել»,-ասաց նա:
Ալեքսանդր Ղազարյանի խոսքով՝ գործում կա երկու մեղադրյալ, որոնց անուններն այս պահին հրապարակել չի կարող։ Բարձրաստիճան երկու պաշտոնյաներն էլ կալանավորված չեն։
«Դա անփութություն չի կարող լինել, երեխեքը ընկնում են շրջափակման մեջ, օգնություն խնդրում, բայց օգնություն չեն ստանում։ Եթե չեք կարողանում ճիշտ կազմակերպել, ինչո՞ւ եք այդ պաշտոններին հասել։ Մենք առաջինը մեղավորը համարում ենք Ջալալ Հարությունյանին եւ պահանջել ենք, որ գործում առաջադրի որպես մեղադրյալ»,-ասաց Ղազարյանը:
Նշենք, որ այսօր քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հանդիպել է զոհվածների մի խումբ ծնողների, պատասխանել նրանց հարցերին:
Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններն ուղղակիորեն ազդելու են Հայաստանի ու Արցախի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:
«Ուկրաինական գամբիտ
Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններն ուղղակիորեն ազդելու են Հայաստանի ու Արցախի վրա։
Ադրբեջանում ու Թուրքիայում ուշադիր հետևում են ուկրաինական իրադարձություններին ու պատրաստվում։ Պատրաստվում հարձակման։ Կարիք կա՞ ասելու, թե որ ուղղությամբ․․․
Իսկ Հայաստանո՞ւմ։ Հայաստանում հիմնականում ողբերգական անլրջություն, հանցավոր անգործություն և անմեղսունակություն է տիրում»,- գրել է նա։
Հայաստան վերադարձած բոլոր 5 գերիները թե՛ վկայի և թե՛ տուժողի կարգավիճակ են ստացել երեկ Քննչական կոմիտեում գրեթե 10 ժամ տևած հարցաքննությունից հետո, «Ազատությանը» հայտնեց Քննչական կոմիտեի մամլո խոսնակը։
Ռազմագերիներից չորսը Շիրակի մարզից էին, գերեվարվել էին Արցախի Խծաբերդի դիրքերից` 44-օրյա պատերազմի ավարտից հետո, իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` Սյունիքի Իշխանասարի հատվածում իրավիճակի սրման ժամանակ:
Այս վերջին միջադեպի արդյունքում գերեվարված, ապա հայրենադարձված 26 զինվորականներից 6-ին մեղադրանք էր առաջադրվել։ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ մարտական դիրքի վրա հարձակված ադրբեջանցի զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն հայ զինվորականները փորձել են բանակցություններ վարել դիրքի պահպանության տարածք ներխուժած հակառակորդի հետ։ Ըստ քննիչների, դիրքերի անձնակազմը թողել էր մարտական դիրքերն ու դիմել փախուստի, ինչի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են Հայաստանի տարածք և գրավել հայկական դիրքերը։
Մեղադրյալներից մեկի՝ դիրքի ավագ, ջոկատի հրամանատար Արեն Արամյանի փաստաբան Արա Կարապետյանն ասում է՝ հնարավոր է մեկ ամսից ավարտվի նախաքննությունն ու գործը գնա դատարան, բայց միևնույն է՝ համոզված է, թե բոլոր փաստերն իր պաշտպանյալի օգտին են, և եթե ոչ նախաքննության ընթացքում, ապա դատարանում նա կարդարացվի։
«Արեն Արամյանը, ինչպես վայել ա հային, ինչպես վայել ա հայ զինվորին, կռվել ա մինչև վերջ, վիրավորվել ա, նաև մենք ունենք անհերքելի փաստեր դրա հետ կապված և որևէ մեկը չի կարող, այդ թվում նաև նախաքննական մարմինը, դա միգուցե սուբյեկտիվ կարծիքն է, բայց ես հիմնվում եմ իմ մոտ եղած փաստերով, որ Արեն Արամյանը հետնահանջ ա կատարել կամ հետնահանջի հրաման ա տվել: Արեն Արամյանը ոնց որ վայել ա հայ զինվորին, կռվել ա ադրբեջանցում դեմ», — ասաց փաստաբանը:
Այո, պատերազմի արդյունքը կարող էր այլ լինել, դա միանշանակ է, եւ նման արդյունքի պատճառը սխալ կառավարումն էր: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ եւ ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատերազմը իր տպավորությամբ կարող էր նաև այլ ելք ունենար:
Ինչ վերաբերում է Փաշինյանի պնդմանը, թե երբեմն այնպես է ստացվել, որ տպավորություն է, թե հրամանները այլ տեղից են եկել, այլ կենտրոններից, Մովսես Հակոբյանն ասաց. «Դա բացառվում է, եւ ես պատրաստ եմ ցանկացած զինվորականի համար պատասխանատվություն կրել: Մեկ այլ հարց է, որ այնտեղից, որտեղից պետք է ղեկավարվեր, չի ղեկավարվել, կամ ղեկավարվել է վատ»:
Անդրադառնալով նրան, որ բարձրաստիճան զինվորականների, գեներալների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել եւ Փաշինյանը զարմանք է հայտնել, թե ինչու են հիմա որոշ շրջանակներ պաշտպանում այն զինվորականներին, որոնք պատասխանատու են եղել այդ օրերին, Մովսես Հակոբյանը նկատեց. «Նախ անդրադառնամ Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի առաջին մասին, որը վերաբերում է հարավային ուղղության օպերացիայի կազմակերպմանը: Նիկոլ Փաշինյանը որպես գլխավոր հրամանատար, անձամբ ներկա է գտնվել այդ որոշման կայացման ժամանակ եւ ինքը դրան անդրադարձել է, որ ինքը մոդերատոր է եղել: Մոդերատոր լինելը գլխավոր գերագույն հրամանատարի պաշտոնով նախատեսված չէ, այդ պաշտոնով նախատեսված է ղեկավարել, եւ այդ որոշումը հաստատել է ինքը: Եթե Ջալալ Հարությունյանին դատում են, դրանից առաջ պետք է դատեն իրեն որպես այդ որոշումը հաստատած անձ:
Երկրորդը, հրամանատարներին իրավունք չունեն դատելու որոշման արդյունքներով, որովհետեւ ոչ մի հրամանատարի կայացրած որոշում, անկախ նրանից, թե ինչ ռանգի է, դեռեւս չի նշանակում 100 տոկոսով իրագործում, որովհետեւ գործ ունենք հակառակորդի հետ: Բազմաթիվ հանգամանքներ կան, որ քո պլանավորած միջոցառումը 100 տոկոսով այնպես չի իրականանալու, ինչպես դու պլանավորել ես: Դրա հմար պատերազմը անընդհատ ղեկավարում են, ոչ թե որոշում եմ կայացնում ու մի կողմ քաշվում: Իմ ասածը վերաբերում է նրան, որ հրամանատարների որոշումը քննարկման ենթակա չէ, եւ դա օրենքի պահանջն է, իմ ցանկությունը չէ»:
Հարցին, թե արդյոք սրանով վարչապետը չի փորձում քաղաքական իշխանությունից պատասխանատվությունը տեղափոխել զինվորականների վրա, նա արձագանքեց. «Ես չգիտեմ՝ ինչ են ուզում անել, բայց այն, ինչ անում են, կոպիտ սխալ են թույլ տալիս, հատկապես ապագայի համար: Այսօր մեր լավագույն երկու գեներալների դատում են, քրեական գործ է հարուցված: Ո՞վ է մեղադրանք առաջադրել, քննիչը, որը զինվորական գործից ընդհանրապես գաղափար չունի եւ չպետք է ունենա: Հրամանատարներին իրավունք ունեն դատել, եթե նրանք խախտել են օրենքը: Իսկ որոշում կայացնելը օրենքի խախտում չէ՝ անկախ նրանից, թե այդ որոշման արդյունքներն ինչպիսին են:
Մանրամասները՝ News.am–ում։
Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակի ղեկավարության նկատմամբ հարուցվող քրեական գործեին հայտարարել է, թե իր զգացողությամբ, դրանց հետեւությունը լինելու է այն, որ այո, կարող էր այլ ելք լինել։ Նա նաեւ ասել է, թե տպավորություն է, որ ոչ թե իր հրամաններով են առաջնորդվել, այլ «եսիմ որտեղից »: Այս հայտարարության շուրջ «Փաստինֆո»— ն մի քանի հարց է ուղղել ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանին:
-Պարոն Միքայելյան, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակի ղեկավարության նկատմամաբ հարուցվող քրեական գործեին հայտարարել է, թե իր զգացողությամբ, դրանց հետեւությունը լինելու է այն, որ պատերազմում կարող էր այլ ելք լինել։ Ձեր կարծիքով ի՞նչ նկատի ուներ,այսինքն, գեներալիտե՞տն է կայացրել այնպիսի որոշումներ, որոնք պարտություն են բերել:
-Էդ հարցն ուղղեք իրավապահ մարմիններին, ես չեմ կարա պատասխանեմ: Հետագայում պարզ կլինի:
-Փաշինյանը նաեւ ասել է, թե տպավորություն էր, որ ոչ թե իր հրամաններով են առաջնորդվել, այլ «եսիմ որտեղից »: Որտեղի՞ց կարող էին գալ որոշումները:
-Ես չեմ տիրապետում: Իրավաբանների որոշումն ա, տենանք՝ ինչ կպարզեն:
-Դուք ՝ որպես ազատամարտիկ, ի՞նչ եք կարծում, կարող էր պատերազմն այլ ելք ոինենալ, հնարավորություն կա՞ր բեկում մտցնելու:
-Ես չեմ ուզում հիմա էդ հարցին պատասխանեմ, որովհետեւ էդ լուրջ խնդիր ա, ընթացքում ամեն ինչ պարզ կլնի, կընկնի իրա տեղը: սաղ տարվա մեջ չորս մասը իրար դավաճան են գոռում, վերջիվերջո, պտի հասկանանք՝ ով ա ինչ արել, ով ինչ համար պտի պատասխան տա:
-Այսինքն, կարծում եք՝ դավաճանությու՞ն է եղել:
-Եթե երեսունքանի հոգի մարդ ա նստած բարձրագույն սպայական կազմից, ո՞նց կարա չլինի: Երեսունքանի հոգի սպա նստած ա դավաճանության հոդվածով, թող պարզվի՝ ով ա եղել:
-Օրինակ, Լելե Թեփեի օպերացիայից Փաշինյանն էլ է տեղյակ եղել…
Ես չեմ կարա քեզ բացատրեմ քննություն է էթում, ընթացում կերեւա:
-Բայց կարծում եք այդ քննությունն օբյեկտի՞վ կլինի:
-Դե, ասում եմ՝ չորս մասի բաժանած, իրար դավաճան են գոռում, թող պարզեն, եթե կա մեկը, որ ճիշտը գիտի, թող ասի՝ էս մարդն ա արել:
-Միքայել Արզումանյանի, Ջալալ Հարությունյանի նկատմամբ գործեր են հարուցվել: Պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն էր, կարծում եք նա է՞լ պիտի պատասխանատվության կանչվի, եթե գեներալների նկատմամբ հարուցում են:
-Միքայելյան Սասունն էլ լինի, եթե սխալ բան ա արել պտի պատասխանատվության ենթարկվի: Էտի նենց բան չի, 4 հազար էրեխա ա զոհվել, հող ենք կորցրել, պտի գլխով-ոտքով պատասխան տան՝ ով դավաճանել ա:
-Անգամ Փաշինյա՞նը:
-Ես կռվող տղա եմ, երկիրը կործանվում ա, դու հելել ես՝ ինձի բան ես բացատրում…
Ռուս զինվորականները Խարկովի ուղղությամբ տեղակայում են ՏՕՍ-1Ա «Սոնցեպյոկ» ծանր կրակային համակարգեր, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։
Այս ուղղությամբ լարված մարտեր են ընթանում ուկրաինական զորքերի հետ, որոնք սեպտեմբերի 7-ին անցել են հակահարձակման։
ՏՕՍ-1Ա-ն նախատեսված է կենդանի ուժը, սարքավորումները և ամրությունները ոչնչացնելու համար: Այն օգտագործում է 220 մմ տրամաչափի ջերմային զինամթերք, որից հնարավոր չէ թաքնվել բլինդաժներում:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հրապարակել էր Խարկովի ուղղությամբ զորքերի և տեխնիկայի տեղափոխման կադրեր, մասնավորապես՝ «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր , «ԿամԱԶ» բանակային բեռնատարներ, «Մստա» հրետանային տրակտորներ և հետևակի մարտական մեքենաներ:
Ուրբաթ ավելի վաղ Խարկովի մարզի վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչևը հայտարարել էր, որ ուկրաինացի զինյալները իրենց բոլոր ռեզերվները տեղափոխել են տարածաշրջան և հսկայական կորուստներ են կրում։
Ինչպես ասել է Կուպյանսկի շրջանի ղեկավար Մաքսիմ Գուբինը, իրավիճակը բարդ է, սակայն ռուսական բանակը ամուր է պահում իր դիրքերը։ Միաժամանակ տեղական իշխանությունները բնակչությանը տարհանում են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Ռուսաստանի տարածք՝ մինչև իրավիճակի ամբողջական կայունացումը։
Ուկրաինայի ապառազմականացման հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը և ԼԺՀ-ն վերահսկողության տակ են առել Խարկովի մարզի մի մասը, որտեղ ստեղծել են չորս շրջանային վարչակազմ՝ կենտրոններով Վոլչանսկում, Իզյումում, Կուպյանսկում և Կազաչյա Լոպան գյուղում:
Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին չներկայանալու դեպքում ընդդիմադիր պատգամավորները հնարավոր է զրկվեն իրենց մանդատներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Չեմ կարծում, որ մենք եւս մեկ անգամ իրենց հնարավորություն կտանք անհետեւանք ամբողջ ժամանակահատված Ազգային ժողով չգալ։ Ես չեմ սպառնում, ուղիղ ասում եմ։ Շատ խիստ եմ տրամադրված։ Սա օրենքի պահանջն է»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ միջազգային կառույցները կամ Հայաստանի քաղաքացիները չեն քննադատի իշխանությանը, եթե իրենք ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթաց սկսեն։
«Իրենք կարող են շատ բան ասել, բայց իրենք որեւէ կերպ չեն սպասարկում իրենց ընտրողների շահերը։ Ես վստահ եմ՝ եթե նորից ընտրություններ լինեն, իրենցից որեւէ մեկն այս դահլիճում չի հայտնվի։ Եթե իրենք բոյկոտում են ԱԺ-ն, ինչո՞ւ են խորհրդի նիստում մի քանի քննարկման հարց առաջարկել։ Հիմա իրենք բոյկոտո՞ւմ են, թե՞ ոչ»,- նշեց ԱԺ նախագահը։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորների՝ Սահմանադրական դատարան ներկայացրած բողոքը, որը վիճարկում էր ԱԺ նախագահի ընտրությունը, մերժվել է, ինչից հետո իրենք որոշումը չեն բողոքարկել․ «Սա նշանակում է, որ այն որեւէ կերպ չի կարող ազդել ընտրության արդյունքների վրա»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.