23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսին։
Զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի հավատարմությունը խաղաղության օրակարգին, նշվել է, որ խաղաղության պայմանագրի հիմքում ընկած հիմնարար սկզբունքներն առաջ են քաշվել Ադրբեջանի կողմից, և կողմերի միջև բանակցություններ են ընթանում խաղաղության պայմանագիր տեքստի շուրջ։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը պաշտպանեց Հայաստանի թեկնածությունը Արևելաեվրոպական խմբից GOP-ի բյուրոյին անդամակցելու համար, իսկ Հայաստանը սատարեց Ադրբեջանի թեկնածությանը՝ ընդունելու GOP29-ը, նաև ասել է, որ կողմերը «զինվորականներն են ազատ արձակվել փոխադարձ հիմունքներով, ինչը խաղաղության օրակարգին ծառայող պահ է»։
Նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Արցախը հայաթափելուի իրենց վերջին գործողությունից հետո «տարածաշրջանն այսօր ավելի քան երբևէ մոտ է խաղաղությանը»։
Ես հասկանում եմ, որ քաղաքական ընդդիմությունը հակվածություն ունի ամեն ինչ ներկայացնել որքան հնարավոր է սև լույսի ներքո ու անել պնդումներ, հետո այդ պնդումից բխեցնել հարց։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Թեմատիկային մի քիչ ավելի պակաս ծանոթ մարդու մոտ կձևավորվի տպավորություն, որ այդ պնդումը փաստ է, հետո ուղեղը կսկսի մտածել հարցի մասին։ Ասում եք՝ Տավուշի մարզից գյուղեր եք հանձնում, ուրեմն ՀՀ որևէ պաշտոնյա իրավունք չունի վարել որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, ոչ էլ ՀՀ տարածքի որևէ այլ գյուղ որևէ մեկին հանձնելու վերաբերյալ։ Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավորման համար նախատեսված են իրավական մեխանիզմներ։ Մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեք բանակցում»,- ասաց Միրզոյանը։
Վերջինս անդրադարձավ նաև Հռոմի ստատուտի վավերացման հիմնական նպատակներին։
«Ասում եք՝ մենք ասել ենք, որ Ալիևին դատելուն պակասում է Հռոմի ստատուտը։ Ես չեմ հիշում ոչ ինձ, ոչ էլ որևէ այլ պաշտոնյայի այս նախադասությունն արտաբերելիս, ես այդպիսիս բան չեմ ասել, չեմ էլ հիշում, որ ոչ իմ ղեկավարը, ոչ էլ գործընկերները նման բան ասած լինեին։ Ես երբևէ չեմ ասել, որ Հռոմի ստատուտն ընդունում ենք Ալիևին դատելու համար։ Հռոմի ստատուտը մենք վավերացրել ենք հավատալով, որ դա ու միջազգային քրեական դատարանի մաս կազմելը կավելացնի մեր անվտանգության աստիճանը»,- ավելացրեց Արարատ Միրզոյանը։
Մարտի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատճառաբանեց, թե ինչու է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողություններից հետո հայտարարել, որ «Ադրբեջանի կողմից արցախահայերին ուղիղ սպառնալիք չկա», դա, ըստ նրա, ասել է, որպեսզի արցախահայերին Արցախում մնալու հնարավորություն լինի։
«Ես տեսնում էի, որ արտաքին ուժեր կան, ովքեր նաև դրդում են էթնիկ զտումներ իրականացնող ուժին և աջակցում են նրանց, որ ԼՂ հայերը րոպե առաջ դուրս գան։ Ինչի՞ համար, որովհետև նրանք հայտարարել էին ՀՀ-ում իշխանափոխության մեկնարկը և տեսնում էին, որ իրենց ռեսուրսները ՀՀ-ում չեն հերիքում հեղափոխության համար։ Նրանց հարկավոր էր, թեկուզ Ղարաբաղի գնով, ռեսուրս բերել Հայաստան, որպեսզի տեղի ունենա իշխանափոխություն։ Այդ նկրտումները շարունակվում են, այնպես չէ, որ ավարտվել են»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, խոսելով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության մասին, ասել է, թե նրա այդ հայտարարությամբ պետք է զբաղվի Գլխավոր դատախազությունը։
«Եթե ավելի լուրջ վերաբերվենք այն մտքերին, որոնք արտաբերեց Նիկոլ Փաշինյանը, ապա այսօր Գլխավոր դատախազությունը դա պետք է ընդունի՝ որպես հաղորդում հանցագործության մասին։ Սա հաղորդում է հանցագործության վերաբերյալ, որին իրավապահ մարմինները պետք է պատշաճ արձագանքեն։
Իսկ եթե լուրջ չվերաբերվենք, քանի որ Նիկոլ Փաշինյանը «դեղին մամուլի արքայից» չկարողացավ այս վեց տարիների ընթացքում դառնալ պետական ու քաղաքական գործիչ, կարող ենք ասել, որ այս ամենը նրա կիրառած տեխնոլոգիան է, որով, ըստ էության, ժողովրդին փորձում էր ցույց տալ, թե ինքը նրանցից մեկն է»,- նշել է Մետաքսե Հակոբյանը։
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորը հիշեցրել է բազմիցս հնչեցրած իր տեսակետը՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, հեղափոխությունից անմիջապես հետո Արցախում ստեղծվեցին «պրոյեկտներ», որոնք սպասարկում էին հենց ՀՀ իշխանությունների շահը, որը հակաարցախյան էր։
«Այդ «պրոյեկտների» գործունեությունը շատ ավելի ակնհայտ դարձավ 2020 թվականից հետո, երբ ՀՀ իշխանությունը սկսեց թիրախավորել ռուս խաղաղապահներին, այդ ժամանակ «պրոյեկտներն» ակտիվացան։ Նրանք գնում էին, խաղաղապահների ռազմաբազայի մոտ ակցիա էին իրականացնում ու ասում էին, թե դա արցախահայերի պահանջն է, ինչն իրականությանը չէր համապատասխանում, բնականաբար։ Իսկ շրջափակման ժամանակ սկսեցին պահանջել, որ Ադրբեջանը միջանցք բացի, որպեսզի ցանկացողները հեռանան Արցախից։ Որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ նրանք ուղղորդվում ու ներկայացնում էին ՀՀ իշխանությունների պահանջը։ Հետևաբար, այդ «սև ու մութ» ուժերը հենց ՀՀ իշխանությունն էր»,- հավելել է Արցախի ԱԺ պատգամավորը։
Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն Արցախի վերաբերյալ, մեսիջ է՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին։
«Նրա ցանկացած հայտարարություն, որը վերաբերում է Արցախին, Ադրբեջանի շահի սպասարկում է միանշանակ։ Մեր բռնի տեղահանությունից շատ կարճ ժամանակ անց ՔՊ-ական պատգամավորներից մեկը հայտարարեց, որ «այդ մարդիկ իրենց կամքով են եկել», առանց նշելու, ո՛չ մեր հայրենակիցները, ո՛չ արցախահայերը, այլ՝ հենց «այդ մարդիկ»։ Այդպիսով լեգիտիմացնում են այն բոլոր հայտարարությունները, որոնք այսօր անում է Ադրբեջանն այդ ուղղությամբ։ Բայց փաստերը, թե ինչ է տեղի ունեցել սեպտեմբերի 19-ին և դրան հաջորդող օրերին, այս իշխանությունները չհավաքագրեցին, այն դեպքում, երբ սեպտեմբերի 19-ի առաջին զոհերը քաղաքացիական անձինք էին, երեխաներ։ Ինչպե՞ս արցախցին մնար Արցախում, երբ սեպտեմբերի 19-ին տեսանք, որ մենք բոլորովին միայնակ ենք․ 30 տարի շարունակ զգալով ՀՀ ներկայությունը մեր թիկունքում, այդ ժամանակ բոլորովին միայնակ էինք»,- եզրափակել է Մետաքսե Հակոբյանը։
Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի համար: Իրենք ասում են հարձակվում են այն Հայաստանի վրա, որն իրենցից 90-ականներին տարածք է խլել, իսկ հիմա հարձակվելու են դեպի եվրոպա գնացող Հայաստանի վրա, այսինքն, հարձակվելու են քաղաքակիրթ աշխարհի վրա: Այս մասին այսօր՝ մարտի հայտարարել-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
Արամ Սարգսյանը ողջունել է ԵԽ բանաձևը և նշել, որ սա այն եզակի դեպքերից է, որը կարող է Հայաստանի Հանրապետությանը որպես պետություն դուրս բերել այն իրավիճակներից, ինչի մեջ գտնվում ենք 2020-ից առ այսօր:
«Մենք դեռ 2023-ին մի փաստաթուղթ էինք ստորագրել, որտեղ ասում էինք, եթե ՀՀ իշխանությունը գնա դեպի ԵՄ ինտեգրման ճանապարհով, մենք կօժանդակենք և կաջակցեք, իսկ եթե չգնան, մենք կլինենք ամենախիստ քննադատը: Բարեբախտաբար որոշակի հույսեր են առաջանում, որ մենք պետք է աջակցենք, ոչ թե քննադատատենք:
Ես գտնում եմ, որ անվտանգային խնդիրները տարածաշրջանում միանշանակ սրվել էին մանավանդ վերջին օրերին և բոլորդ դա զգում էինք, և սա նաև անվտանգայի տվյալ խնդրի լուծման բանալիներից մեկն էր, ինչը Եվրոպան շատ արագ կազմակերպեց:
Իհարկե յուրաքանչյուր պետության անվտանգության համար մեկ երաշխիքը բանակն է, և մենք պետք է բանակ-պետություն հասկացությունը գերկարևորենք: Մենք բացի 60.000 զինվորական ունենալուց, երկու այդքան էլ պետք է ունենանք պահեստազորում ու դրա հիմքերը պետք է հիմա դնենք:
Բայց էսօրվա ռազմաքաղաքական բալանսի պարագայում գերկարևոր է արտաքին քաղաքական աջակցությունը: Մենք գտնում ենք, որ դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու ՌԴ-ի ու Ադրբեջանի համար, հակառակ պարագայում, իրենք ասում են հարձակվում են այն Հայաստանի վրա, որն իրենցից 90-ականներին տարածք է խլել, իսկ հիմա հարձակվելու են դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա, այսինքն, հարձակվելու են քաղաքակիրթ աշխարհի վրա:
Եվրոպան ճանաչում է ՀՀ սահմանները, ԵՄ դիտորդները այստեղ խաղաղության լուրջ հնարավորություն տվեցին և սահմանին լուրջ միջադեպեր չեղան, իսկ մեր ռազմավարական գործընկերն այդպես էլ չճանաչեց մեր սահմանները:
Այն, ինչ ասում էր այսօր վարչապետը, էդտեղ քննարկելու հարց նույնիսկ չկա: Մեզ գործընկերներ են պետք մեր այսօրվա իրավիճակում խնդիրներն ավելի լայն քննարկելու կամ արտաքին քաղաքական դաշտ մտցնելու համար, և այդ առումով մեր գործընկերը միայն Եվրոպան է:
ՄԵր ռազմավարական գործընկերը մեր սահմանները չի ճանաչել, չի ճանաչում, հետևաբար մեր ուղին դեպի Եվրոպան է: Եվրոպան էլ երեկ իր ընդունած որոշմամբ ցույց տվեց, որ մեր կողքին է»,-ասել է Սարգսյանը:
Նշենք, որ Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունել է բանաձև, որով առաջարկվում է Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորություն տալ:
Այն ընդունվել է ձայների 504 կողմ, 4 դեմ և 32 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Բանաձևով նաև ԵՄ կառույցներին կոչ է արվում աջակցել Հայաստանի հետ գործակցության ընդլայնմանը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական երկխոսության, անվտանգության և այլ ոլորտներում: Բանաձևի նախագծում նշվում է, որ Ադրբեջանը չի կարող համարվել Եվրամիության վստահելի գործընկեր՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումները:
Բանաձևում մեջբերվել է ՀՀ վարչապետի՝ ավելի վաղ The Telegraph-ին տված հարցազրույցում արած հայտարարությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ասել էր գրեթե նույն միտքը Հայաստան այցելած Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2023 թվականի սեպտեմբերին «Ղարաբաղի շրջանում» (օկուպացված Արցախի Հանրապետություն-Խմբ.) իրականացված «հակաահաբեկչական գործողության» (Արցախի դեմ ռազմական ագրեսիա-Խմբ.) ընթացքում ադրբեջանական զինուժը ոչնչացրել և առգրավել է մոտ 1 մլրդ դոլարի զինամթերք, ծանր սպառազինություն և զրահատեխնիկա:
Նրա խոսքով՝ 2020թ. աշնանը պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմավարի արժեքը կազմել է մոտ 5 մլրդ դոլար։
Ալիևն այս մասին ասել է «Վերականգնել մասնատված աշխարհը» խորագրով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման ժամանակ։
Աբսուրդ ու վտանգավոր է պնդել, որ արցախահայությունը չի ցանկանում ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ ՀՀ զինված ուժերում չծառայելու նպատակով, այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի պնդման։
Նա նշել է, որ հոկտեմբերից հազարավոր արցախցիներ ցանկացել են մտնել զինծառայության, բայց նրանց մերժել են՝ ստիպելով ընդունել քաղաքացիություն:
«Վստահ եմ, որ կարիքի դեպքում, անկախ իրավական կարգավիճակից, արցախցիների ճնշող մեծամասնությունը զենք կվերցնի և կպաշտպանի հայոց հայրենիքը:
Առաջիկա տարիներին արցախահայության շրջանում ժամկետային զինծառայության տարիքի տղաների թիվը չի գերազանցելու մի քանի հազարը: Հետևաբար, Փաշինյանի փաստարկի տրամաբանությունը հասկանալի չէ, թե ինչու ժողովրդի մնացած գերակշիռ մասը չի ցանկանում ընդունել քաղաքացիություն, եթե իրենց ընտանիքներում ժամկետային զինծառայության տարիքի տղաներ չկան:
Իրականում, բացի մի մասի սոցիալական բնույթի մտավախություններից, ճնշող մեծամասնությունը մտավախություն ունի, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը: Ուստի, եթե ցանկանում եք, որ արցախցիները զանգվածայնորեն ընդունեն ՀՀ քաղաքացիություն, ապա պետք է ապահովել մեր հավաքական վերադարձի քաղաքական պահանջն ու քայլերը ՀՀ կողմից: Արցախցին ցանկանում է ապրել Արցախում՝ անվտանգ ու արժանապատիվ կերպով, և պետք չէ լրացուցիչ չափով հարվածի տակ դնել այդ հնարավորությունը:
Պետք է խիստ զգույշ լինել արցախցիների հանդեպ լրացուցիչ բացասական տրամադրություններ չխթանելու հարցում՝ խուսափելով անհիմն ու արհեստական ընդհանրացումներից»,- Facebook-ում գրել է Բեգլարյանը։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.«Թուրքիայի մերձիշխանական «Türkiye Gazetesi» օրաթերթը հետաքրքիր մանրամասներ է հրապարակել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ տեղի ունեցած հայ-թուրքական բանակցություններից։
Ըստ թերթի աղբյուրների՝ Սերդար Քըլըչի գլխավորած թուրքական պատվիրակությունը ՀՀ ներկայացուցիչներին առաջարկել է Սյունիքի մարզին (Զանգեզուրին) տալ հատուկ կարգավիճակ այնպիսի մոդելով, ինչպիսին որ ունի «Ռուսաստանին կապված, բայց միաժամանակ ինքնավար մարզի կարգավիճակով հանդես եկող Կալինինգրադը»։ Այն, որ Թուրքիա-Ադրբեջան զույգի հիմնական թիրախն այժմ Սյունիքն է, կասկածից վեր է, սակայն այս մանրամասներըը մեզ շատ համար կարևոր են՝ հասկանալու թշնամու ներկայիս մարտավարությունը (այս մասին տե՛ս այս հոդվածում)։ Այս լուրի համատեքստում հասկանալի է դառնում «Արևմտյան Զանգեզուրի» մասին թուրք-ադրբեջանական քարոզչությունը. առաջիկայում հավանական է, որ ադրբեջանցիների բնակեցումը ապահովելուց հետո Սյունիքը պոկելու համար առաջարկվի Սյունիքի հատուկ կարգավիճակ՝ Թուրքիայի վերահսկողության ներքո։ Սա նման է Նախիջևանի ճակատագրին։
Եվ եթե թերթի տեղեկությունները ճիշտ են, ապա մենք այժմ գիտենք, թե ինչ են բանակցում Էրդողանի հետ Հայաստանի դե-ֆակտո ներկայացուցիչները իրենց «մշտական կապի» ժամանակ»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագիրը, որն ուղղված էր երեխա ունեցող ընտանիքներին աջակցել հիթփոթեք ստանալուն կամ հիփոթեքի սպասարկմանը։
Նրա խոսքով՝ այդ ծրագրից 9 հազար 464 շահառու ընտանիք ստացել է աջակցությունը, որոնց վճարվել է ընդհանուր 6 միլիարդ 668 միլիոն դրամ։ Հաշվի առնելով, որ ծրագիրը այդ տարիների ըթնացքում գրանցել է բարձր դիմելիություն ու դրական է անդրադառնում ընտանիքների վերարտադրողական վարքագծի վրա, Խաչատրյանի խոսքով, առաջարկվում է հաստատել նոր ծրագիր 2024-2026 թվականների համար։
Վարչապետը նկատեց՝ նրանք ովքեր չունեն երեխա, այս ծրագիրը նրանց չի վերաբերվում , ովքեր ունեն մի երեխա դա նույնպես իրենց չի վերաբերվում։ Փոխնախարարն էլ պարզաբանեց՝ ընտանիքը չունի երեխա, բայց միևնույն ժամանակ ունի հիփոթեքային ընթացիկ վարկ, երեխա ծվելու դեպքում իրենց մասին է դառնում։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ընտանիքը չունի երեխա, բայց ունի հիփոթեք։ Այդ պարագայում, երբ առաջին երեխան ծնվում է մենք երեխայի ծնվելու առիթով հիփոթեքային վարկի մնացորդի 10 տոկոսի չափով միանվագ գումար ենք տալիս, բայց ոչ ավելի քան 500 հազար դրամ միանվագ տրամադվում է, որնն էլ ուղղվում է վարկի մարմանը»։
Գյուղական կամ սահմանամերձ բնակարններում բոլոր նշված աջակցություններին ավելանում է ևս 50 տոկոսը, այսինքն՝ 500 հազաը սահմանամերձում և այն 48 գյուղական բնակարաններում, որտեղ կառուցվում են դպրոց կամ մանկապարտեզ, կդառնա 700 հազար։
Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական թիրախում է հայտնվել Արցախի պետական համալսարանը: Այս մասին ահազանգում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։
«Բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է ոչնչացնել հայկական հետքը։ Այս քաղաքականությամբ Ադրբեջանը դարձել է վանդալիզմի տիպիկ խորհրդանիշ` գերազանցելով մարդկության պատմության ընթացքում գոյություն ունեցած բոլոր բարբարոս ցեղերին։
Օրերս Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական թիրախում է հայտնվել Արցախի պետական համալսարանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության մեջ հստակ նշվում է, որ փոխվելու է համալսարանի շենքի արտաքին տեսքը։ Ակնհայտ է, որ իր ձեռագրին հավատարիմ Ադրբեջանը շինարարական աշխատանքների քողի տակ վերացնելու է հայկական հետքը։
Հատկապես վտանգված է համալսարանի հանուն հայրենիքի զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը։
Արցախի պետական համալսարանը հիմնադրվել է 1969 թ.-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կենտրոն Ստեփանակերտ քաղաքում: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի տարիներին` 1992թ. հոկտեմբերին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց միավորել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը Երևանի ճարտարագիտական համալսարանի` Ստեփանակերտի մասնաճյուղի հետ` միավորված նորաստեղծ բուհն անվանելով Արցախի պետական համալսարան` ԱրՊՀ: Արցախի մայր բուհը իր ակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի պաշտպանության գործում։
Հարկ ենք համարում նշել, որ Արցախի պետական համալսարանը ադրբեջանական ահաբեկչական խմբավորումների թիրախում հայտնվել է նաև 1990 ական թվականներին։1992 թ. օգոստոսի 22-ին ադրբեջանական օկուպացիոն զորքերը 500 կգ կշռող ավիառումբ են նետել համալսարանի վրա, հաջորդ թիրախավորումը եղել Է 1993թ.-ին։ Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ։
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»,-գրել է Ավանեսովը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անձամբ է գնացել Տավուշի մարզ՝ ցույց տալու, թե ինչ տեղի կունենա 4 գյուղեր Ադրբեջանին հանձնելու դեպքում:
Նա ուղիղ եթերում նշել է. «Առաջին կանգառը Վերին Ոսկեպար գյուղն է: 1990-ականներին ձեւավորված պաշտպանական գիծը ամբողջությամբ կկազմագանդվի, թշնամին կհայտնվի խորը թիկունքում՝ դրանից բխող բոլոր աղետալի հետեւանքներով:
Պետք է նշել, որ Հայաստն մտնող գաղամուղը եւս անցնում է Վերին Ոսկեպարի հատվածով, եւ ադրբեջանական կողմի վերահսկողություն հաստատվելու դեպքում գազամուղը եւս անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ: Վերին Ոսկեպարի Ադրբեջանին անցնելու պարագայում Ադրբեջանը պահանջելու է նաեւ կոմունիկացիաներ:
Շատ կարեւոր է իմանալ նաեւ, որ Տավուշի գյուղերի հանձնման պարագայում ադրբեջանական ստորաբաժանումները շատ մոտ են տեղակայված լինելու դպրոցներին, մանկապարտեզներին, պետական հաստատություններին, դրանով իսկ անհնար դարձնելով դրանք բնականոն գործունեությունը:
Նշեմ նաեւ, որ Ադրբեջանի պահանջները բավարարելու դեպքում ճանապարհի 5 հատվածում, որտեղ հատում կա, տեղակայվելու են ադրբեջանական ստորաբաժանումներ: Դա Երեւան-Թբիլիսի մայրուղին է: Ադրբեջանական ստորաբաժանումներ տեղակայելու դեպքում անհնար է դառնալու միջպետական ճանապարհի սպասարկումը: Այդ դեպքում Հայաստանը դառնալու է յուրահատուկ մի անկլավ, որով Ադրբեջանը փորձելու է օղակի մեջ առնել ամբողջ Հայաստանը»,-նշել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.